Archive for the ‘Ցեղասպանություն’ Category

Թուրքերի ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի վրա

4 Մայիսի, 2011

Արմար
19.10.2010

Տասնամյակների պատմություն ունի հայ-թուրքական կիբեռպատերազմը: Դրան պարբերաբար միանում են թուրքերի «ախպեր» ադրբեջանցիները: Ծանոթ է, որ թուրքազգի համակարգչահենների ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի, այդ թվում` ՀՀ պետական մարմինների կայքէջերի վրա:

Վերջերս նկատվում է նպատակամղված աշխատանք թուրքերին անդուր հայ անհատների էլեկտրոնային հասցեները վերացնելու համար: Նորագույն հարձակման վերջին զոհերից է լիբանանահայ ինժեներ Հարություն Իսկահատյանը, որի պատրաստած եւ Հայոց ցեղասպանության հրատարակված հուշագրություններն ամփոփող «Վկայարան Հայկական ցեղասպանութեան» ընդհանուր խորագրով մատենաշարի առաջին հատորը մի քանի ամիս առաջ լույս էր տեսել Բեյրութում` «Կարպիս Լ. Նազարեան» հրատարակչական հիմնադրամի միջոցներով եւ արժանացել հայկական տարբեր շրջանակների դրական արձագանքներին:

Թուրք համակարգչահենները, հավատարիմ իրենց ցեղի ավազակային բարքերին, իրենց ստոր գործն իրականացնում են թաքնվելով համացանցի ամենատարածված պրովայդերների հետեւում: Շուրջ երկու շաբաթ առաջ Իսկահատյանն ստացել է էլեկտրոնային մի նամակ, որի բովանդակության մասին «Հոթմեյլի վարչանի» ստորագրությամբ հանդես եկող(ներ)ը հայտնել է (են), թե «Հոթմեյլի վարչանի»-ն կարեւոր բան ունի հաղորդելու իր ցանցից օգտվողներին: Իսկահատյանը նամակը բացել է թե չէ, վայրկյանական շարքից դուրս է եկել իր հասցեն` դրանում եղած ողջ տեղեկատվությամբ եւ նյութերով հանդերձ: Հասցեն վերականգնելու նրա բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Համակարգչային տեխնիկայի Լիբանանի լավագույն մասնագետների միջամտությունն էլ չի օգնել: Նրանք զոհին հայտնել են, որ վերջերս համացանցում շատացել է նմանօրինակ «նամակներով» էլ. հասցեներ վերացնելու հաքերային գործունեությունը, հավելելով, թե այսպիսի գործելակերպի հիմնականում դիմում են համակարգչային տեխնոլոգիաների բարձր մակարդակի մասնագետներով օժտված հատուկ ծառայությունները:

Իսկահատյանը համոզված է, որ իր էլ. հասցեն փչացրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները:

Ընդունելով թուրքերի մարտահրավերըՙ լիբանանահայ վկայագրողը, այդուհանդերձ, հայտարարում է, որ որեւէ դեպքում չի ընկրկելու եւ շարունակելու է իր մատենաշարի հերթական հատորների պատրաստումն ու հրատարակումը, այդ թվում նաեւ օտար լեզուներով: Զգուշացնելով իր ազգակիցներին նման ծուղակների մեջ ընկնելուց, նա հայտնում է իր էլեկտրոնային նոր հասցեն, որում Հոթմեյլը պարզապես փոխարինված է Յահուով. hiskahadian@yahoo.com:

Գևորգ ՅԱԶԸՃՅԱՆ, ԼԻԲԱՆԱՆ

Վերժինե Սվազլյան. «Հայոց Ցեղասպանություն. Ականատես Վերապրողների Վկայություններ»

4 Մայիսի, 2011

Երկրորդ, համալրված հրատարակություն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, «Էդիթ Պրինտ» հրատարակչության տպարան, Երեւան, 2011, 880 էջ (Ա-4)

Երբ 2000 թվականին լույս տեսավ այս աշխատության առաջին հրատարակությունը, պարզապես շշմել էի. մեկ անհատի ուժերով տասնամյակների ընթացքում հավաքված, դասակարգված եւ գիտականորեն ուսումնասիրելուց հետո հայ ընթերցողին ներկայացված պատկառելի բովանդակությամբ հատոր էր իմ առջեւ: Ինչպիսի՜ որակում գտնենք հապա հիմա, երբ աշխատությունը տպագրվել է երկրորդ անգամ, բարելավվել նյութերի քանակով եւ որակով, գիտական ապարատի անհամեմատ համալրումով (միայն թեմատիկ ցանկի կազմումը բավարար պիտի լիներ, որ հիացմունքս արտահայտեի եւ գլուխս խոնարհեի), այլեւ միանգամից լույս աշխարհ է գալիս զուգահեռաբար երեք լեզուներով` հայերեն, անգլերեն (Ա-4, 850 էջ) եւ թուրքերեն: Առաջին երկու լեզուներով լույս ընծայվեց Երեւանում, իսկ թուրքերեն հրատարակությունը օրերս սպասվում է հենց Թուրքիայում` Ստամբուլում, բոլորիս քաջածանոթ խիզախ մտավորական Ռագըբ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչությունից, ինչը, մեր համոզումով, քաղաքական աննախընթաց ցունամի է առաջացնելու թուրքական հասարակության մեջ:

Սույն գրախոսությունը կենտրոնանալու է հայերեն տարբերակի վրա, ուստի հայտնում եմ մյուս լեզուներով հրատարակմանը նպաստողների անունները. անգլերենի թարգմանել են Տիգրան Ծուլիկյանն ու Անահիտ Բողիկյան-Դարբինյանը, թուրքերենի` Տիգրան Տեր-Ողորմիաջյանը (նա նաեւ թուրքերեն տարբերակի խմբագիրն է) եւ Պետրոս Չավիկյանը: Անգլերեն հրատարակությունը հովանավորել են ԱՄՆ-ից ութ ազգայիններ կամ նրանց հիմնադրամները եւ Միացյալ Թագավորությունից տեր եւ տիկին Անդրեաս եւ Մարի Ծուլիկյանները: Հայերեն եւ անգլերեն հատորները կրում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի միանգամից երկու ինստիտուտների` Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերտառությունը եւ տպագրվել են դրանց գիտական խորհուրդների որոշումներով (տիկ. Սվազլյանը այս երկու ինստիտուտների առաջատար գիտաշխատող է): Աշխատության տարալեզու տարբերակները նվիրվել են «Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին»: Հայերեն հատորի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը: Բոլոր աշխատանքներում, նույն նվիրվածությամբ մորը սատարել է արժանավոր դուստրը` պատմ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Քնարիկ Ավագյանը, ում անունը որեւէ տեղ չի երեւում: Համեստությունը` համեստություն, բայց պատմության համար հարկավոր է սա՛ եւս արձանագրել…

Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանությանն առնչված բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների եւ գիտական զեկուցումների հեղինակ է: Դրանք ՀՀ-ում եւ արտերկրում լույս են տեսել մի քանի լեզուներով եւ իրենց ներդրումն են ունեցել ու շարունակում են ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային եւ թուրքական ճանաչման համազգային պայքարում:

Անոտացիան հայտնում է, որ «աշխատությունն ընդգրկում է Արեւմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Անատոլիայից տարագրված, Հայաստանում, նաեւ` Սփյուռքում, բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության ականատես-վկա վերապրողներից հեղինակի գրի առած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական պատմական բնույթի սկզբնաղբյուրային բանավոր վկայությունները` հուշերը, զրույցները եւ հայերեն ու թուրքալեզու երգերը (700 միավոր): Բարբառային ու թուրքալեզու բնագրերին կցված են գրական հայերեն թարգմանություններ»: Իսկ գիտական օժանդակ ապարատի մասին ասվում է. «Ժողովածուն ունի նաեւ պատմական երգերի նոտագրություններ, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ռուսերեն, հայերեն ամփոփումներ, վերապրողների եւ նրանց հաղորդած վկայությունների մասին փաստագրական տվյալներ, բառարան, տեղեկատվական ծանոթագրություններ, թեմատիկ, անձնանունների, տեղանունների եւ էթնոանունների ցուցիչներ, լուսանկարներ, քարտեզ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության եւ ցեղասպանության մասին (1915-1923 թթ.)»: Իբրեւ հետաքրքրական եւ լրացուցիչ նորույթ, «հատորի վերջում տեղադրված է «Սվազլյան գերդաստանի հավատամքը» վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացվում է 20-րդ դարի ընթացքում հեղինակի գերդաստանի իրար հաջորդող երեք սերունդների ազգանպաստ եւ հայրենանպաստ գործունեությունը» (էջ 4), այդ թվում` Հայոց ցեղասպանությունից եւ ականատես վերապրողներից փաստագրական նյութեր:

Հատորը բացվում է խմբագիր Ս. Հարությունյանի խոսքով: Նա հատկապես շեշտում է, որ «աշխատությունն ունի հույժ պատմական, անգամ քաղաքական արժեք ու նշանակություն» (էջ 5): Կավելացնեի` նաեւ իրավական, բանասիրական (հատկապես` բարբառագիտական), հայրենագիտական-բնօրրանագիտական եւ հարակից հումանիտար ուղղությունների համար նույնպիսի կարեւոր արժեք ու նշանակություն, քանի որ տվյալ ուղղություններին առնչվող հսկայական նյութ է ամբարված աշխատության նյութերում: Խմբագիրը նշում է նաեւ վաստակաշատ ուսումնասիրողի մեկ ուրիշ ներդրումը. նրա աշխատանքի շնորհիվ սույն նյութերը առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ: Պր. Հարությունյանը առանձնահատուկ նշում է ականատեսների հուշերի եւ մանավանդ թուրքալեզու երգերի պատմական վավերագրային արժեքը: Կավելացնեի, որ դրանցից յուրաքանչյուրը թուրքերիՙ մարդկության դեմ ծանրագույն հանցագործության մեղադրական հավաստի վկայություն է, անհերքելի ապացույց այդ իրողության, ինչը տքնաջանորեն մինչեւ օրս փորձում են հերքել կամ առնվազն կասկածի տակ դնել Թուրքիայի իրարահաջորդ իշխանություններն ու քաղաքական-հասարակական շրջանակները:

Ապա հեղինակը խորին երախտագիտություն է հայտնում «Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված այն սերունդներին, որոնք հերոսաբար դիմագրավելով կյանքի դաժան պայմաններին, իրենց հիշողության խորխորատներում անթեղած պահել, պահպանել ու իմ միջոցով սերունդներին են փոխանցել իրենց տեսածն ու հիշածը» (էջ 6):

Հատորի «Ներածության» մեջ հեղինակը մանրամասնություններ է հաղորդում գրառած նյութերի ժամանակի, պայմանների եւ այլ երեսակների մասին: Հենց սկզբում նա կատարում է հույժ կարեւոր մի հաստատում` հանցագործության քաղաքական բնույթը, ինչի մասին լռում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին գործերի գերակա ուղղություն հայտարարած ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում, որպեսզի հանկարծ չլինի թե թուրքերը նեղսրտեն ու հետս կոչեն ՀՀ-Թուրքիաՙ չարաբաստիկ ու ազգի ջախջախիչ մեծամասնության մերժած «պրոտոկոլները»: «Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային քաղաքական ոճրագործություն, պատմության դաժան պարտադրանքով դարձել է հայ ժողովրդի ազգային ինքնության, մտածողության եւ հոգեգիտակցական ներաշխարհի անբաժանելի մասը » (էջ 7, ընդգծումը իմն է — Գ. Յ.): Ասել կուզի` հայի միջից փորձել ջնջել այս հիշողությունը` նշանակում է խեղել հայի ազգային էությունը, փաստորեն` փորձել կերտել մի «նոր հայ», անհնարին մի առաջադրանք, որին ձգտում են միջազգային որոշ ուժեր` հայկական միջավայրում իրենց հինգերորդ զորասյուների միջոցով…

Սվազլյանը հայտնում է, որ այս նյութերն սկսել է հավաքել դեռեւս ուսանողական տարիներից` 1955 թվականից, երբ նման թեմայի մասին ակնարկներն անգամ փորձանքների դուռ կարող էին բացել: Նա հայտնում է, որ աշխատության մեջ ընդգրկել է նաեւ ուրիշների (ՀՑԹԻ-ի արխիվ, սփյուռքահայեր եւ այլք) արձանագրած նյութեր: Այնուհետեւ մեկ առ մեկ նշում է վերջին 15 տարիներին տարբեր գիտաժողովների համար արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում արձանագրած իր նոր վկայությունները: Տողերս ստորագրողը 2005 թ. ամռանը ականատես է եղել, երբ նա դստեր հետ մի քանի տասնյակ ժամով եկել էր Քեսապ ու հանկարծ … անհետացան` մտահոգելով ինձ. մի քանի ժամ անց վերադարձան մեծ գոհունակությամբ, քանի որ գտել էին մի վերապրողի ու արձանագրել նրա վկայությունը… Ստամբուլում գտնվելիս, տիկ. Սվազլյանը նույնիսկ դիմել է խորամանկության. հիվանդ է ձեւացել, իբրեւ այդպիսին «բուժվել» Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցի ծերանոցում` միայն մեկ նպատակով` այնտեղ ծվարած վերապրողներից արձանագրել պատմական-քաղաքական մեծարժեք վկայություններ, որոնք այլապես գերեզման պիտի իջնեին իրենց տերերի հետ…

«Ներածականում» հեղինակը եւս մեկ կարեւոր հաստատում է անում. «Ավելի քան կեսդարյա` 55 տարիների ժողովրդագիտական գործունեության ընթացքում, եկել եմ այն համոզման, որ սկսված այս աշխատանքը վերջ չունի, եւ եթե այն շարունակվի, ապա այդ թիվն ավելի եւ ավելի կստվարանա, քանի որ սա անվերջանալի գործընթաց է» (էջ 9):

Տիկ. Սվազլյանի` համեստ, բայց նպատակային աշխատողի բարձր հատկանիշներից մեկն էլ այն է, որ ողջ կյանքի ընթացքում Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր արձանագրած եւ ոչ մի նյութ չի պահել անձնական արխիվում, այլ` պահպանման է հանձնել ՀՑԹԻ-ին:

Կառուցվածքային առումով աշխատությունը բաժանված է երկու բաժինների, որոնց հաջորդում են օժանդակ եւ լրացուցիչ ցանկերը եւ ցուցիչները:

«Պատմաբանագիտական ուսումնասիրություն» վերնագրված առաջին բաժինն (էջ 11-66) իր հերթին բաղկացած է երկու մասերից.

I. Ականատես-վկա վերապրողների հաղորդած պատմական վկայությունների ժանրային եւ տիպաբանական առանձնահատկությունները (էջ 13-20): Այստեղ հեղինակը գիտական համակողմանի, բծախնդիր ու խորը ուսումնասիրության է ենթարկել հավաքված նյութերը, կատարել է ընդհանրացումներ:

II. Հայոց ցեղասպանության ընթացքը ըստ ականատես վերապրողների վկայությունների (էջ 21-63): Հեղինակը նշում է, որ ցեղասպանության թուրքական քաղաքականությունն սկզբնապես կիրառվեց բյուզանդացիների նկատմամբ, իսկ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո` արդեն նաեւ հայերի` զանգվածային կերպով: Սվազլյանն առանձնացնում է հայության նկատմամբ ցեղասպանության երեք գլխավոր ժամանակահատված` 1894-1896 թթ.` Արեւմտյան Հայաստան եւ Կ. Պոլիս, 1909 թ.` Ադանայի եւ Հալեպի վիլայեթներ, 1915-1923 թթ.` Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա եւ Փոքր Ասիա: Այս հատվածի ավարտին Սվազլյանը մի անգամ եւս շեշտադրում է` «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՃԻՐ Է», ուստի դա «չպետք է անպատիժ մնա, այլ պետք է իրավաբանորեն բացահայտվի նաեւ վերապրողների վկայությունների հիման վրա: Իսկ ամենամեծ վկան ինքը` Ժողովուրդն է …» (էջ 62, բոլոր մեծատառերն ու ընդգծումը բնագրային են — Գ. Յ): Բաժնի ավարտին բերված է երկու մասերի շարադրման համար օգտագործված գրականության ցանկը` շուրջ 60 անուն հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրատարակություններ (էջ 64-65):

Երկրորդ բաժինը (էջ 67-660) զբաղեցնում է հատորի ծավալի մեծագույն մասը եւ վերնագրված է «Պատմական սկզբնաղբյուրներ (700 միավոր)»: Հեղինակը շատ ճիշտ է վարվելՙ այս բաժնի նյութերը դասակարգելով երեք բաժիններում, վերջինը ներկայացնելով 6 ենթամասերով: Առաջին մասը, որը գրավում է ամբողջ գրքի ծավալի կեսը, «Պատմական հուշ-վկայություններն» են (315 միավոր, էջ 69-524): Սրանք խմբավորված են ըստ Հայոց ցեղասպանության պատմական ընթացքի եւ ականատես-վկաների ծննդավայրերիՙ դասավորված նրանց ծննդյան տարեթվերի հաջորդականությամբ: Երկրորդ մասը «Պատմական զրույց-վկայություններն» են (70 միավոր, էջ 525-568)ՙ ներկայացված ըստ թեմատիկ բովանդակության: Այս մասի վերջին` 70-րդ վկայությունը հեղինակի վկայությունն է հոր` Գառնիկ Սվազլյանի մասին (էջ 566-568): Երրորդի նյութերը` «Պատմական երգ-վկայությունները» (315 միավոր, էջ 569-660) իբրեւ երգ, ունեն առանձնահատուկ կարեւորություն: Արդարեւ, մարդս երբեմն չի կարող իր վիշտը կամ ուրախությունն արտահայտել զրույցի ձեւով, բառերին նա կցում է երաժշտություն` ավելի ազատություն տալով իր զգացմունքներին: Այս երգերը, ըստ թեմատիկ բովանդակության, Սվազլյանը դասավորել է հինգ ենթամասերում (զորահավաքի, զինահավաքի եւ բանտարկյալի երգեր, տեղահանության եւ կոտորածի երգեր, որդեկորույս մայրերի, որբի եւ որբանոցի երգեր, հայրենասիրական եւ հերոսամարտի երգեր, բռնազավթված հայրենիքի եւ պահանջատիրության երգեր): Երգերի մի մասը, ինչպես նշեցի, թուրքերեն են` թշնամուն խարանող ու անիծող ի՛ր իսկ լեզվով: Ավարտին ընթերցողին են ներկայացվում այդ երգերի նոտագրությունները, որոնք ձայնագրություններից վերծանել եւ նոտագրել են արվեստագիտության դոկտոր Ալինա Փահլեւանյանը, արվեստագիտության թեկնածու Մանուկ Մանուկյանը եւ երաժշտագետ Կարո Չալիկյանը:

Ինչպես ասվեց, օժանդակ ցանկերից եւ ցուցիչներից բառացիորեն հիացմունք է առաջացնում այն տիտանական աշխատանքը, որը կատարվել է հատկապես թեմատիկ ցուցիչը (էջ 765-784) կազմելիս: Ուսումնասիրողը, միայն այս ցուցիչով կողմնորոշվելով, կարող է գտնել իրեն հետաքրքրող նյութը վկայություններում: Սա մի գանձ-շտեմարան է հումանիտար ուղղվածության ամենատարբեր բնագավառների հետազոտողների համար:

Բառերը անզոր են արտահայտելու այն զգացմունքները, որ մարդ ունենում է կատարված մեղվաջան, համբերատար եւ վիթխարի այսպիսի աշխատանքի ծավալները պատկերացնելով: Կարելի է անվարան վկայել, որ Վերժինե Սվազլյանը մի ամբողջ կյանք է նվիրել այս աշխատությանը: Եթե հեղինակը ուրիշ որեւէ գիտական աշխատանք կատարած չլիներ (իսկ նա, ի մեծ ուրախություն բոլորիս, նաեւ ուրիշ ուսումնասիրությունների` մուսալեռցիների ազգագրության եւ բանահյուսության, Կ. Պոլսի հայոց բանահյուսության նվիրված եւ այլ արժեքավոր հրատարակությունների հեղինակ է), սույն հատորը միայն բավարար էրՙ նրա անունը անմահացնելու: Սվազլյանը ազատամարտիկ-գիտնական է, այն էլ` պատմաբան-զորահրամանատարի աստիճանով: Նրա արածը մի ամբողջ ինստիտուտի կատարած գործից էլ ավելին է: Գուրգեն Յանիկյանի արտահայտությունը փոխառելով, կարող եմ աներկբա խոստովանել, որ Սվազլյանը հայտարարել է իր` իբրեւ «հայ անհատի պատերազմը թուրքին դեմ», այս պարագային` փաստերի, անհերքելի վկայությունների լեզվով, որին ո՛չ թուրքը, ո՛չ էլ մեկ ուրիշը անկարող է որեւէ բան հակադրել: Ինչպես արտահայտվեց ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում հայերեն եւ անգլերեն տարբերակների շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցածներից մեկը, Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանագիտության բնագավառում դպրոցի հիմնադիր է, եւ, կարող եմ վկայել, թե արդեն ունի իր աշակերտները, հանձինՙ Վ. Սվազլյանի աշխատանքով հիացած բեյրութաբնակ Հարություն Իսկահատյանի, որի կազմած «Վկայարան Հայկական ցեղասպանութեան» մատենաշարի երկրորդ հատորը լույս տեսավ ապրիլի 15-ին, Բեյրութում:

Այս գիրքը պարզապես պե՛տք է կարդալ եւ ամեն կերպ ջանալ մեծ տպաքանակով վերահրատարակել: 500-ական օրինակ տպաքանակը ամոթանքի խարան է այսքան մեծահարուստներ ունեցող մեր ժողովրդի եւ իբր նրա շահերը պաշտպանելու կոչված պետության համար…

Միայն եւ միայն երախտագիտական խորագույն զգացումներով խոնարհվում ենք տասնամյակների այս մեծածավալ եւ տքնաջան աշխատանքի եւ նրա հեղինակի առաջ, որ ահա այսօր մեզ ու ողջ մարդկությանն է ներկայացնում մեր ժողովրդի նահատակման ու վերապրումի վկայագրությունը:

Վարձքդ կատա՛ր, հավերժ համբուրելի հայուհի: Վստահ եմ, որ քեզ օրհնում են նաեւ մեր միլիոնավոր նահատակների հոգիները:

Թուրքական պատմակեղծարարության տարածումը ՀՀ-ում

4 Մայիսի, 2011

Լուսանցք
18.12.2009

Վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հատուկ ուշադրություն են դրսեւորում Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամն ու հատկապես նրա աշխատակից Այբարս Գյորգյուլյուն։ Նա մասնակցել է Երեւանում տեղակայված Կովկասյան ինստիտուտի՝ Ստամբուլում 2008 թ. օգոստոսի 1-4-ին կազմակերպած “Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը” կոնֆերանսին եւ այնտեղ զեկուցում կարդացել “Թուրքիա-Հայաստան հարաբերությունները. հավիտենական փակուղի՞” վերնագրով (ի դեպ, էջատակի ծանոթագրությամբ հայտնվում է, թե այս զեկուցման որոշ մասեր նախապես հրապարակվել են (էջ 124)՝ առանց հստակեցնելու, թե դրանք որտե՞ղ եւ ե՞րբ են հրապարակվել)։ Կոնֆերանսի զեկուցումները լույս է ընծայել կազմակերպիչ ինստիտուտը՝ Երեւանում, 2008թ. նշումով, իր ղեկավարի՝ Ալեքսանդր Իսկանդարյանի խմբագրությամբ, անգլերեն լեզվով։ Կոնֆերանսի կայացմանն ու այս ժողովածուի հրատարակությանը օժանդակել են ՄԱԿ-ը եւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը։

Խմբագիրն իր ներածական խոսքի ավարտին տպել է մի “Հրաժարում” (Disclaimer), ուր նա հայտնում է, թե “այս հատորում տեղ գտած զեկուցումներն արտահայտում են իրենց հեղինակների կարծիքները եւ ոչ Կովկասյան ինստիտուտի, ՄԱԿ-ի, ՇԶՀԳ-ի կամ այլ կազմակերպությունների – ներառյալ՝ նրանց, որոնց առնչված են հեղինակները – կարծիքները” (էջ 6)։

Այս “Հրաժարումով”՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող եւ նույնիսկ ուրացող տեսակետներ ՀՀ-ում տարածելու համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է արվում։ Այդ հանցագործությունը կատարել է հատկապես Ա. Գյորգյուլյուն իր հիշյալ զեկուցման մեջ, ինչը եւ Ալ. Իսկանդարյանն ու նրա ղեկավարած ինստիտուտը ի զուր փորձում են պարտակել “Հրաժարում”-ով՝ դառնալով հանցակից։

Մի կողմ թողնենք Գյորգյուլյուի զեկուցման մեջ տեղ գտած պատմական եւ քաղաքագիտական բացահայտ սխալները, ինչպես հայության՝ մինչեւ 1991թ. սեպտեմբերն առհասարակ որեւէ պետականությունից զուրկ լինելու աղաղակող խեղաթյուրումը հենց զեկուցման ամենասկզբում (էջ 124), Ալեքսանդրապոլի պայմանագրի վերագրումը 1921թ.՝ փոխան 1920թ. (էջ 126, ի դեպ, հեղինակը Կարսի պայմանագիրը հիշատակում է Ալեքսանդրապոլի պայմանագրից առաջ, մինչդեռ երկրորդը նախորդել է առաջինին ավելի քան 10 ամսով), որ Թուրքիա-ՀՀ սահմանների փակված լինելը չի նշանակում “էմբարգո” կամ “շրջափակում”, այլ կարելի է դա բնորոշել իբրեւ “տնտեսական պատժամիջոց” (էջ 131) եւ այլն։ Հենց միայն առաջին փաստը՝ մինչեւ 1991թ. հայոց պետականազուրկ լինելու հերյուրանքը կասկած չի թողնում, որ մենք գործ ունենք թուրքական կեղծարարության հերթական “փայլուն” ներկայացուցչի հետ, կեղծարարներ, որոնց աշխատանքները կազմակերպում, համակարգում եւ ֆինանսավորում է թուրքական պետությունը՝ ի դեմս Ազգային հետախուզության կազմավորման (ՄԻԹ) 6-րդ գլխավոր վարչության՝ Հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչության։

Իր զեկուցման մեջ, դիտարկելով Թուրքիա-ՀՀ վերջին 17 տարիների հարաբերությունների պատմությունը, Գյորգյուլյուն բազմիցս անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, երկկողմանի հարաբերությունների վրա Հայոց ցեղասպանության “պնդումներին” հատկացնելով մի ամբողջ բաժին (էջ 132-134)։ Թուրք հեղինակը բոլոր դեպքերում այս արտահայտությունները տեղադրում է չակերտներում, ինչը նշանակում է, որ նա առնվազն կասկածի տակ է դնում այս պատմական փաստը կամ նույնիսկ ուրանում նրա գոյությունը։ Ավելի շեշտելու համար իր ուրացումը, Գյորգյուլյուն Հայոց ցեղասպանության իր շուրջ 40 հիշատակումներից 6-ում գործածում է “Հայոց ցեղասպանության պահանջներ, պնդումներ” (claims) արտահայտչաձեւը, եւս 6-ում՝ “Հայոց ցեղասպանության անհիմն պնդումներ” (allegations), 9-ում՝ “Հայոց ցեղասպանության խնդիրը” (issue) բառակապակցությունը (որն ունի հեգնական երանգ), մյուս հիշատակումներում խուսափելով որոշակի որակումներից՝ պահպանելով հանդերձ չակերտները։ Հեղինակը թաքուն հրճվանքով նշում է, որ “Հայաստանում չկա հատուկ օրենք, որը քրեականացնում է “Հայոց ցեղասպանության” ուրացումը” (էջ 133-134)։
Փաստորեն, երեւանյան այս հրատարակության միջոցով, հենց ՀՀ-ում ենթահող է ստեղծվում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող թուրքական ուրացողական պետական քարոզչության տարածման համար։ Այս անշնորհակալ, այլեւ դավաճանական գործին իր նպաստն է բերում հատկապես Կովկասյան ինստիտուտը՝ արտասահմանյան փողերից սնվելով։
Ո՞ւր է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՞ւր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ո՞ւր են եւ ի՞նչ են անում ՀՀ պատմաբանները, պատմագիտական կենտրոնները, ՀՀ կուսակցությունները եւ բազմահազար հասարակական կազմակերպությունները։ Ո՞ւր է, վերջապես, հենց ինքը՝ հայ ժողովուրդը…

ՀՀ եւ առհասարակ աշխարհի հայությանը տեղեկացնելով վերոհիշյալի մասին` հայտարարում ենք, որ շարունակելու ենք հետապնդել եւ մերկացնել հայկական միջավայրում գործող բոլոր 5-րդ զորասյուներին, մասնավորաբար՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի ենթարկողներին եւ շարունակելու ենք նրանց կանչել պատասխանատվության՝ այսօր եւ միշտ եւ հավիտյան։

Գեւորգ Յազըճյան
Պատմ. գիտ. թեկնածու,
Հայ ազգայնականների համախմբում

Ո՞րն Է Մեր Խնդիրը Հայկական Հարցի Լուծմա՞Ն, Թե՞ Ցեղասպանության Միջազգային Ճանաչման Հետապնդումը

4 Մայիսի, 2011

13.04.2011

Այս վերնագիրը կարող է հռետորական հնչել, մինչդեռ, իրականում, այս հարցը լրջագույն խնդիր է եվ ուղղակիորեն առնչվում է հայոց ազգային գաղափարախոսության եվ ՀՀ պետական ու հայոց ազգային անվտանգության հետ:
Ամենուրեք շեփորվում է այն փաստը, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջին պաշտոնավարության առաջին իսկ օրերից ՀՀ արտաքին քաղաքականության գործառույթների մեջ էր ընդգրկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Միևնույն շրջանակները «մոռանում էին», որ նույն պր. Քոչարյանը ֆրանսիական մամուլին եվ լրագրողի քողի տակ ծածկված, Թուրքիայի գաղտնի ծառայությունների գործավար Մեհմեդ Ալի Բիրանդի հետ հարցազրույցներում պարզորոշ կերպով հայտարարել էր, որ ՀՀ-ը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: ՀՀ պետական աստիճանակարգի արդեն նախկին երկրորդ դեմքը` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նույն բանն էր հայտարարել, այն տարբերությամբ միայն, որ նա մանևրելու տեղ էր թողել, ասելով, թե «ներկայիս ՀՀ-ն տարածքային պահանջներ չունի Թուրքիայից»:
Եթե ՀՀ պետական բարձրաստիճան այրերն են այսպիսի հայտարարություններ արել, ապա չպետք է զարմանալ, որ աշխարհի ոչ մեկ պետություն եվ միջազգային կազմակերպություն, նույնիսկ Հայոց ցեղասպանություն այս կամ այն կերպ ճանաչածները, չեն խոսում հայոց օրինական պատմական իրավունքներից: Ընդամենը Լիբանանի խորհրդարանի ընդունած բանաձևում ակնարկվում է հայերի ինչ-որ չսահմանվող իրավունքներին ներկայացնելու մասին, իսկ ՌԴ պետական դումայի բանաձևում հիշատակվում է Արևմտյան Հայաստանը, սակայն որպես Հայոց ցեղասպանության իրագործման հիմնական տարածքի:
Ավելին. հայկական հարցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ «լուծված» համարելու դավը վերածվել է համահայկական ՁԻԱՀ-ի (ՍՊԻԴ), եվ աներևակայելի արագությամբ բազմանում է հենց հայկական միջավայրում, լինի ՀՀ- ԼՂՀ-ում թե սփյուռքում: Իհարկե, այս դավի կամա թե ակամա մասնակիցների շարքում կան որոշ տարբերություններ: Ոմանք, ինչպես պաշտոնական ՀՅԴաշնակցությունը, գտնում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մի մասը կամ առաջին հանգրվանն է Հայ Դատի լուծման, որ իբր այդ ճանաչմանը հետևելու են ինչ-որ հատուցումներ, որոնց շարքում կամ առաջին հերթին` հողային հատուցում: Մի խոսքով` այս դավադիրներն ու երազատեսները «հավատացած են», որ աշխարհը թուրքերին ստիպելու է հայերին հող տալ: Այսպիսիք «մոռանում են» դարավոր ճշմարտությունը` «Սահման քաջաց` զենն իրենց»:
Այս դավին ակամայից, անգիտակցաբար մասնակցողները ըստ երևույթին թակարդն են ընկել «Հայկական Հարց» -ի էության չիմացության պատճառով: Ըստ մեզ, Հայկական Հարցի բովանդակությունը հետևյալ երեք բաղադրիչների ամբողջությունն է.
1. — Հայոց Հայրենիքի` հայկական լեռնաշխարհի ամբողջական վերատիրումը.
2. — Այդ տարածքի վրա բացառապես Հայկական գերիշխանության հաստատումը:
3. — Այդ տարածքի վրա աշխարհասփյուռ հայության ազգահավաքի իրականացումը:
Ըստ մեզ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կապ չունի` Հայկական հարցի հետ: Ավելի ճիշտ, կապ է ունեցել այնքանով, որ Հայոց ցեղասպանության միջոցով թուրքերը փորձել են «լուծել» Հայկական Հարցը իրենց համար:
Ուշադիր ընթերցողը նկատելու է, որ ՀՀ պետությունը եվ ՀՀ – ի ու սփյուռքի քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը ՈՉԻՆՉ են անում Հայակական հարցի վերոնշյալ երեք բաղադրիչների ուղղությամբ: Ընդհակառակը` այդքան ահռելի զոհողությունների գնով ազատագրված հայրենի տարածքները թշնամուն զիջելուց են բարբաջում, հայահավաքի փոխարեն` իրենց ապիկար քաղաքականությամբ խթանում են արտագաղթը Հայրենիքի այն մի բուռ տարածքից, որն այսօր կազմում են ՀՀ-ը, ԼՂՀ-ը եվ կից ազատագրված տարածքները:
Չտարվենք երազախաբությամբ: Ոչ ոք մեզ հատուցում չի տալու: Հոռեգույն պարագային, հաշվարկելու են Մեծ եղեռնի պատճառով կրած նյութական կորուստները` դրանց մի մասը փողի տեսքով հատուցելու համար: Այսինքն` մի քանի հարյուր միլիոն կամ մի քանի միլիարդ դոլարով «լուծելու են» Հայկական հարցը: Այս ծրագրի փորձարկումն եղավ «Նյու- Յորք լայֆ ինշորնըս՚» ապահովագրական ընկերության կողմից գումարներ հատկացումը ընկերության մոտ ապահովագրվածների ժառանգներին, մի նախաձեռնություն, որն այդքան շեփորվեց թե ՀՀ-ում եվ թե արտասահմանում:
Հայկական Հարցը ամենից առաջ հողային հարց է, Հայրենիքի գրավյալ տարածքների վերանվաճման խնդիր: Հայկական Հարցը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հավասարեցնողը հայոց դեմ ներկայիս իրագործվող մեծագույն դավադրություններից մեկն է, եթե ոչ մեծագույնը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության բարոյականության խնդիրն է, որը հայության համար ունի վրեժի և այն ամենուրեք և ամեն միջոցներով ի կատար ածելու խորհուրդ: Հայության պարտավորությունն է հայկական Հարցի լուծման և, առաջին հերթին, Հայրենիքի ամբողջական վերատիրման հետապնդումը` ինչքան էլ երկար տևի:

«Հայկական հարցի լուծումը պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ, ինքնին անհեթեթ է»

4 Մայիսի, 2011

Իրավունք տե ֆաքտո
07.05.2009

«ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂԻ ՁԵՌՔԻՆ Է ԶԵՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ ԶԵՆՔ»
Հայ դատ և Հայոց ցեղասպանություն։ Հայության հիշողությունը շամփրող եղերական անցքեր, որոնց շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնում պատմական գիտությունների թեկնածու, ազատ լրագրող ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՆ ու լրագրող, ԼՂՀ կառավարության նախկին անդամ ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ։

ԹՂԹ. -Պատմաբանների, վերլուծաբանների, մտավորականների, լրագրողների, պարզապես մտածող մարդկանց մեջ քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, թե 1915-ի ցեղասպանության մեջ մեղավորության մեր չափաբաժինն ունենք նաև հայերս։ Համամի՞տ եք նման տեսակետին։
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ -Նախ` պետք է հստակեցնել հասկացությունները. ի՞նչ ենք մենք հասկանում Հայկական հարց ասելով, կամ ո՞րն է հայոց հայրենիքը` սրանցից բխող բազմաթիվ ածանցյալ հարցերով։ Այս բոլորի շուրջ ստեղծվել է մի այնպիսի բաբելոն, որից սատանան էլ գլուխ չի հանի։ Իմ համոզմամբ` «Հայկական հարց» հասկացությունը սահմանափակվում է հետևյալ երեք սահմանումների եռամիասնությամբ, որոնք հնարավոր չէ միմյանցից տարանջատել։ Առաջինը` հայոց հայրենիքի, այսինքն Հայկական լեռնաշխարհի ամբողջական վերատիրում (մեկ թիզ հող անգամ եթե մնաց օտարի տիրապետության տակ, դա արդեն Հայկական հարցի լուծում չի կարող լինել)։ Երկրորդը` այդ տարածքի վրա բացառապես հայկական գերիշխանության հաստատում, այսինքն` ոչ մի ընդհանուր պետություն, այլ պետությունների ռազմական կամ այլ բազաների տեղակայմամբ, դաշնություն, համադաշնություն և այլն։ Երրորդը` ազգահավաքի հնարավորություն` այդ նոր տարածքի վրա։ Այս երեք կետերից որևէ մեկը եթե չի իրականացվում, Հայկական հարցը չի կարելի լուծված համարել։ Այս համատեքստում էլ պետք է նկատել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը Հայկական հարցի իմ սահմանման մեջ չի մտնում, և դա ունի իր պարզ բացատրությունը։ Թեև հայկական պատմագիտական մտքի մեջ առայսօր գոյություն ունեն տարակարծություններ Հայկական հարցի ծագման վերաբերյալ, բայց բոլորն էլ միակարծիք են, որ այդ հարցը միջազգայնացվեց առաջին անգամ 1878-ին Սան Ստեֆանոյի դաշնագրով։ Հարց է առաջանում` եթե սա փաստ է, ու նաև պատմական փաստ է այն, որ հայկական կոտորածները սկսվեցին 1878-ից հետո, 90-ականներին` համիդյան ջարդերի ժամանակ, որի երկրորդ փուլը Կիլիկիայի ջարդերն էին, ապա նշանակում է, որ Հայկական հարցը գոյություն է ունեցել մինչև հայոց կոտորածները։ Հետևաբար, Հայկական հարցի լուծումը պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ, ինքնին անհեթեթ է։ Այստեղից էլ բխում է Հայկական հարցի վերաբերյալ իմ մոտեցումը. այսօր 19 պետությունների խորհրդարաններ կամ բարձրագույն այլ մարմիններ իրենց որոշումներով, օրենքներով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ոչ մի պետություն իր ընդունած որոշումներում չի նշել, որ դրա հատուցումը պետք է լինի հայերից խլված հողերի վերադարձը։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետությունն այդ մասին չի նշել, միայն Լիբանանի որոշման մեջ է փաստված, որ այդ հանրապետությունը զորակցում է հայ ազգի քաղաքացիների իրավունքներին, բայց կրկին հստակեցում չկա, թե ինչ իրավունքների մասին է խոսքը։ Այն բոլոր պետությունները, որոնք առաջին հերթին ճանաչում են հայոց հողային հատուցման իրավունքները և գործնականում արդեն իսկ աջակցում են այդ խնդրին, համարում եմ Հայաստանի դաշնակից պետություններ։ Իսկ այն կազմակերպությունները, նույնիսկ հայազգի, որոնք ճանաչում են ցեղասպանությունը, բայց մերժում են հողերի վերադարձման իրավունքը, համարում եմ ավելի վտանգավոր թշնամի, քան նրանց, ովքեր ընդհանրապես չեն ճանաչում ցեղասպանությունը։ Քանի որ վերջին հանգամանքը հանգեցնելու է ցեղասպանությունը չճանաչելու թմրեցուցիչների, իսկ թուրքերի համար դա կլինի պարզապես ֆինանսական որոշակի հատուցում, որի նախանշանները մենք արդեն տեսնում ենք` ապահովագրական ընկերությունների կողմից վճարումների ձևով։ Հնարավոր է նաև, որ հետագայում Հայաստանի մի քանի միլիարդի հասնող արտաքին պարտքի մի մասը «ներեն», կամ էլ հայերին տան մի խորհրդանշական հողային հատուցում` Մասիսը կամ Անիի ավերակները` դրա դիմաց վերցնելով ռազմավարական կարևորություն ներկայացնող Հայաստան-ԼՂՀ-Իրան սահմանը։

ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ -Պարոն Յազըճյանի ձևակերպումներին լիովին համամիտ լինելով` ուզում եմ շեշտել, թե մեր ազգային ողբերգությունում որն է մեր պատասխանատվությունը։ Մենք պարզապես չունեինք պետականություն` դրանից բխող բոլոր հետևանքներով, չկային ծրագիր, բանակային կառույց, համախմբում, երբ անգամ տարաբևեռ շահեր կարող էին հետամտել հայության «կովկասյան», «տաճկական» և մյուս հատվածները։ Նույնիսկ հիմա` մեր պետության անկախության «չափահասությանն» (18-ամյակին) ընդառաջ, ցավով պիտի արձանագրենք, որ հայոց պետականությունը դեռևս չի կայացել։ Հայտնի կեղծիքներով ընդունված Սահմանադրության գլխավոր դրույթները, օրինակ, թե «ՀՀ-ն իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է», մնում են թղթի վրա։ Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքացիական դաշտում ոմանք իրենց օրենքից վեր են դասում, բոլորս էլ գիտենք այդ օլիգարխներին, արտոնյալներին, մենաշնորհատերերին։ Ժողովրդի զգալի մասն իր օրինական իրավունքները չի կարող պաշտպանել, չարած հանցանքի համար կարող է պատժվել, իսկ այն փոքր մասը, եթե անգամ բռնվում է հանցանքի վայրում, պատասխանատվություն չի կրում իր կատարածի համար։ Այսինքն, նախ մենք մեր պետության ներքին ուժեղացման, հզորացման խնդիր ունենք, որպեսզի կարողանանք հետամուտ լինել Հայ դատի արդար լուծմանը։ Մեր առաջնային խնդիրը համակենտրոնանալն է ներքին խնդիրների վրա` հիշելով Նժդեհին. «Հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը»։ Իհարկե, կարելի է ասել, որ արցախյան պատերազմի ինչ-որ փուլում մենք կրկնակի ուժեղ էինք, քանի որ նաև արդար էինք, բայց այժմ մեր խնդիրը ներքին հզորացումն է, որը, ցավոք, արդեն 18 տարի իրականություն չի դառնում։ Սրա արդարացումը չպետք է լինի, որ մենք նորանկախ պետություն ենք։ Ի՞նչն ենք նորանկախ, արդեն 18 տարվա պետություն ենք։ Մենք պետք է Սասունցի Դավթի արագությամբ` ժամ առ ժամ հզորանանք։ Մի կարևոր նրբություն եմ ուզում հիշատակել. ինչու ենք միայն Ամերիկայի նախագահին պարտադրում, որ արտասանի «ցեղասպանություն» բառը, իսկ Ռուսաստանի, Չինաստանի նախագահներից դա չենք պահանջում։ Համապատասխան երկրների խորհրդարանների միայն խորհրդանշական որոշումներն են իբրև թե մեզ թևավորում։ Բայց այդ պետությունների ընթացիկ քաղաքականություն վարողներից ու գործադիր իշխանություններից, միջազգային դատական կառույցներից այդ բանը չենք պահանջում։ Արժևորում եմ, իհարկե, ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը, բայց դա մեր թիվ մեկ խնդիրը չէ, այլ մեր ներքին հզորացումն է, նժդեհարժան պետության կերտումը։

ԹՂԹ. -Հաճախ է շեշտվում, որ մենք «մատաղացու գառան» հոգեբանություն ենք ունեցել, գառան հեզությամբ էլ մորթվել ենք։ Զգացմունքայնությունը մի կողմ թողնելով` անդրադարձեք, խնդրում եմ, այս հարցին, պարոնայք։

Գ. ՅԱԶԸՃՅԱՆ -Իհարկե, ազգը հավաքականություն է, մարդկանց ամբողջականություն, ու նրա խնդիրները հասկանալու համար պետք է ուսումնասիրել նրա փոքրիկ բջիջը` մարդուն։ Այս ամենը մի պահ վերացարկենք մեզ վրա։ Եթե իմ դիմադրողականությունն ուժեղ է, ապա բազմաթիվ բացիլներ, բակտերիաներ ինձ վրա չեն կարող ազդել։ Բայց երբ այդ դիմադրողականությունը թույլ է, մեկ բացիլն անգամ տանում է մահվան։ Մեր պատմագիտությունն այսօր չունի երկու կարևոր գործոններ` փիլիսոփայական և հոգեբանական արժևորումը։ Մենք ընդամենը 25 տարվա ընթացքում ունեցել ենք չորս շատ ուժեղ, համազգային ցնցում` երեքը Թուրքիայում (համիդյան, Կիլիկիայի ջարդեր և ցեղասպանություն), չորրորդը` Կարսի անկումը։ Այս բոլորի մեջ տեսնում եմ մի ընդհանրական գիծ. թուրքերը կատարել են իրենց գործը` թուրքն անում է իր թրքությունը, վրացին` վրացիությունը, ադրբեջանցին` ադրբեջանցիությունը։ Բայց երբ մեր դիմադրողականությունը թուլացնում ենք, թուրքը կարողանում է հաղթել նույնիսկ չնչին թվաքանակի դեպքում։ Երբ ես դիտում եմ Հայոց ցեղասպանության արխիվային տեսագրությունները, որոնցում հինգ հազար հայի տառացիորեն մորթում է ընդամենը քսան ժանդարմ, ամոթից գետինն եմ մտնում։ Նույնիսկ, եթե մահացողները երեխաներ են ու կանայք, կարելի էր, չէ՞, հարձակվել նրանց վրա, թեկուզ 300 զոհ տալ, բայց փրկվել։ ՈՒրեմն, այստեղ սկսվում է հոգեբանական անպաշտպանվածությունը։ Ասում են` զենք չունեին, բայց զենքը ոգի ունեցողի ձեռքին է դառնում զենք։ Այսինքն, զենքը որոշիչ չէ, անհրաժեշտ պայման է, բայց ո՛չ որոշիչ։ Էականը ոգի ունենալն է։ Ես իրատես եմ և այսօր աղետ եմ կանխատեսում, քանի որ հոգեբանական մեր պաշտպանությունն անընդհատ թուլացնում են։ Այսօր մենք ունենք ինքնության խնդիր։ ՀՀ նախագահը նոր ազգաբանական տերմին է հորինում, ասելով, թե կրոնական, լեզվական տարբերությունները չէ, որ որոշում են ազգությունը։ Է՜, ի՞նչ մնաց։ Հիշենք Խաչատուր Աբովյանի, Համո Սահյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց խոսքերը լեզվի ու կրոնի մասին։ Մեր մտավորականությանը ես մեղադրում եմ պնակալեզության, դատարկախոսության ու անտարբերության համար։ Հայկական հարցի մեջ հայոց պատասխանատվությունը որքա՞ն է։ Ախր մենք ինչո՞ւ ենք թույլ տվել այդ ամենը, ինչո՞ւ մեր հոգեբանությունն այդքան թույլ է գտնվել։ Բայց ամենաողբերգականն այն է, որ ոչ միայն այն ժամանակ, այլև հիմա էլ խոցելի ենք։ Մենք ունենք երևութական մի պետություն, որտեղ մարդիկ իրենց հանգիստ, անվտանգ չեն զգում։ Քարոզչություն է տարվում, թե այսօրվա թուրքերը հայերի եղբայրները, այրունակիցներն են, ինչը բթացնում է մեզ։ 1909-ի կոտորածն անգամ մենք չենք վերլուծել։ Իսկ ընդամենը վեց տարի անց թուրքերն իրականացրին ցեղասպանությունը։

Գ. ՂԱԶԱՐՅԱՆ -Կարող է թվալ, թե խիստ է ասված, բայց փաստերն իրենք են, որքան էլ ցավոտ, սակայն ամենահամոզիչ փաստարկները` անվերջ դասեր քաղել ստիպող… ՈՒնենալ զորեղ պետականություն` երիցս ամրակայված ներքին միաբանությամբ, արդարությամբ և բարձրագույն գաղափարաարժեքային կողմնորոշումներով, վերջնամշակել և կիրառել Նժդեհի պատվիրանած ԱՐԻՆԵՐԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ` հիմոց հիմք ընդունելով նրա իսկ կարևորած «Ինքնապաշտպանությունը», որպես մատաղացուի բարդույթը մեկընդմիշտ բացառող` հիրավի կրավորամերժ «կրոն, որ թե՛ ժողովուրդների և թե՛ սրանց Աստվածների գոյությունն է ապահովում»։ Մանավանդ որ ունենք դրա թարմ ու փայլուն նախօրինակը` ի դեմս մեր նորագույն պատմության աստեղային ժամի` հաղթառատ 1993-ի, երբ մեր իրոք նորանկախ պետության նորաստեղծ բանակն ազատագրեց Հայոց Արևելից կողմանց միանգամից 6 շրջաններ (իսկ նույն տարում ընդունված` ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերն անգամ ի զորու չեղան կասեցնելու պատմական արդարության վերականգնման գործը, և ամենևին հոխորտանք չէր, այլ սեփական ուժածին իրավունքի և իրավածին ուժի գիտակցումից հրաբխող մշտարդիական կարգակոչ, հրապարակված ելույթը հաղթական ՊԲ-ի հրամանատար Սամվել Բաբայանի. «Թող մեզ չվախեցնեն ո՛չ Թուրքիայով, ո՛չ Ռուսաստանով, ո՛չ էլ Ամերիկայով»։
Այս իմաստով այսօր էլ ու հետայսու էլ առաջնայինը սեփական ուժերին ապավինելն է և այդ ուժերի հարաճուն բազմապատկումը, ինչն իր հերթին կարող է առավելագույնս արագացնել ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, ինչն էլ, բարոյաքաղաքական անխոցելի հենադաշտ դառնալով մեր համազգային Շարժման, միայն կզորակցի հայոց բաղձալի Հողահավաք-Ազգահավաքը, մի դիպուկ բառով` Հայրենատիրության տեսլականն օր առաջ իրականություն դարձնելու համար։ Ի դեպ, Արևմտյան Հայաստանի հիմնախնդրի հայաշահ լուծման լավագույն նախընթացն ու նախապայմանն էլ կլինի այժմ իսկ, հիշյալ ազատագրված հայրենատարածքների համակողմանի վերահայացումը, մի ասպարեզ, որտեղ դեռ աններելիորեն քիչ բան է արված, և չափազանց շատն ունենք անելու ազգովին` բազմարժեքորեն համադրական ուժերով մեր զուգապետության (ՀՀ+ԼՂՀ) և Սփյուռքի։

Պատրաստեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ազգային Վրեժը Եվ Ցեղասպանների Պատիժը Անժամանցելի Են

4 Մայիսի, 2011

«Եղեգնյա գրչով վրե՛ժ երգեցի…»
Դ. Վարուժան

Կենդանական աշխարհում, վրեժը բնազդային զգացում է: Ի տարբերություն դրա, մարդկային վրեժը, խորքում լինելով բնազդայինզգացական, նաե՛ւ գիտակցական երեւույթ է: Արդարադատության հիմքը կազմող պատիժը, որը նախատեսված է հանցագործության կրկնությունը խափանելու, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ այդ գիտակցված վրեժի քաղաքակիրթ, «նուրբ» դրսեւորում: Իրենք իրենց «քաղաքակրթության էտալոն» հայտարարող երկրներից ամեն օր ու ամեն վայրկյան քարոզներ են հնչում վրեժի անթույլատրելիության, նրա անասնային բնազդ լինելու, եւայլնի մասին:
Նրանք անիրավված ու հայրենի տարածքներ կորցրած հավաքականություններին թելադրում են, հաճախ՝ նաեւ ստիպում (սերբեր, պաղեստինցիներ, հայեր, քրդեր…) մոռանալ պատմական անարդարությունը, մոռանալ ազգային արժանապատվության անպատվումը, մոռանալ պատմությունը վերջապես, վրեժխնդիր չլինել, իրավունք եւ արդարություն չպահանջել ու բավարարել ներկայով եւ ունեցած-չունեցածով, չմտածել նույնիսկ իրենց ապագայի մասին: Լավագույն դեպքում, այս «խաղաղապաշտները» հորդորում են դիմել պայքարի ոչ բիրտ միջոցների, թղթե շերեփներով «հետապնդել» իրենց դատերը…
Մինչդեռ պատմության փորձն ու աշխարհի այսօ՛րը մեզ հստակորեն սովորեցնում են այն պարզ ճշմարտությունը, թե՝ առանց երկաթե շերեփի, առանց արյան հեղման՝ հայրենի տարածքներ չեն ազատագրվում եւ հայրենիքներ չեն կերտվում: Ավա՜ղ, այս ճշմարտությունը հայ ժողովրդի մեծագույն մասը, Հայրենիքում թե սփյուռքում, այսօր չի գիտակցում՝ գինովցած ու հիմարացած արեւմտյան «խաղաղասիրական» քարոզչությամբ (ավելին. մեզանում էլ հայտնվել են նման քարոզչության մունետիկներ՝ «հելսինկյան կոմիտեների», կրոնական աղանդների ու նման գործակալական ցանցերի, նաեւ՝ Արեւմուտքի համալսարաններից շրջանավարտների մի զգալի մասի տեսքով): Ինչպես նշում է 20-րդ դարի հայ մեծագույն վրիժառուն՝ Շահան Նաթալին իր «Թուրքերը եւ մենք» աշխատության մեջ, թուրքերը մեզանից ավելի շատ եւ մեզանից շուտ հասկացան այս ճշմարտությունը եւ ուրիշների հազարամյա հայրենիքները նվաճելով ու աջ եւ ահյակ ցեղասպանելով՝ այսօրվա Թուրքիան կերտեցին ու ձգտում են իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը՝ մեջտեղից վերջնականապես վերացնելով դրան խանգարող «հայկական սեպը»:
Ազգերի պատմությունը, պատերազմները, եւ, ի վերջո՝ համաշխարհային պատմությունը վրեժների հաջորդական շղթաների պատմություն են ըստ էության:

* * *

Որ հանցագործին պետք է պատժել՝ համաձայն են բոլորը, նույնիսկ ամենամոլի խաղաղապաշտները: Բայց հարցը հետեւյալներն են՝ ինչպե՛ս ու ի՛նչ չափով պատժել: Ահա՛ այստեղ են սկսվում հակասությունները: Ինչ վերաբերում է ցեղասպաններին պատժելուն՝ մեր պատասխանը հստակ է ու միանշանակ. հարկավոր է պատժել բոլո՛ր միջոցներով, ամե՛ն ձեւերով, անխնա՛ կերպով՝ առանց դույզն իսկ կարեկցանքի, եւ՝ ամենուրե՛ք:
Սա հենց ինքը Վրեժն է:
Վրեժը ինքնին ահարկու պիտի լինի, որպեսզի լինի ազդեցիկ եւ հասնի նպատակին՝ թշնամու պարտությանը եւ ժողովրդին ցեղելուն, վերջին հաշվով՝ Հայրենակերտման: Նժդեհն իր հնարած մի հոյակապ բառով է բնորոշում այս գաղափարը՝ ահավարությո՛ւն: Վրեժը պետք է լինի նաեւ համընդհանուր, որպեսզի լինի արդյունավետ: Պատմությունից գիտենք, որ արքաները սրի էին քաշում ո՛չ միայն դավաճաններին, այլեւ՝ նրանց տոհմն ամբողջությամբ: Եթե զգաստորեն մտածենք՝ մեծ իմաստություն կա նման վարվելակերպի մեջ:
Անիրավողն ու անիրավվողը չեն կարող հավետ իրար կողք-կողքի խաղաղ գոյակցել: Նրանցից մեկն ու մեկը պետք է վերանա ասպարեզից կա՛մ ֆիզիկապես, կա՛մ իր՝ այդպիսի կարգավիճակ կրող գիտակից էակի որակով: Նրանցից ո՛վ ավելի շուտ հասկացավ դա՝ նա առավել հավանականություն ունի վերապրելու այդ գոյապայքարից:

* * *

Հայրենատիրության գաղափարը մեր մեջ արթուն պահելու համար, այսօր, մեր ազգային գաղափարախոսության մեջ պետք է վերջնականորեն ամրապնդվի՝ սերունդներին սրբազան վրեժի ոգով դաստիարակելու հրամայականը: Մենք մեզ երբեւե հարց տվե՞լ ենք, թե ինչո՞ւ մեր մեծանուն գրողներից Դանիել Վարուժանը Վրեժի էր կոչում իր հայրենակիցներին. «Եղեգնյա գրչով վրե՛ժ երգեցի, Ընդ եղեգան փող բոց ելաներ» («Ձոն»)
Մեր դպրոցներում ուսուցիչները երեխաներին այսօր բացատրո՞ւմ են արդյոք վրեժի, բոցի ու արյան անհրաժեշտությունը Հայրենիքի ազատագրության եւ Հայրենիքի կերտման ու պահպանման համար: Չե՛նք կարծում: Դրան փոխարինելու են եկել օտար շրջանակների փողերով ներմուծվող թույները՝ մարդու իրավունքներ, երեխաների իրավունքներ, քաղաքացիական հասարակություն եւ նման պսպղուն պիտակների տակ: Համաձայն չե՛նք Սիլվա Կապուտիկյանի այն մտքի հետ, որ մենք վրեժ ենք լուծել՝ ապրելո՛վ: Ո՛չ, վրեժը այդպես չեն առնում: Վրեժը թշնամուն անխնայորեն պատժելով, նրան ծնկի բերելով ու բարոյապես ոչնչացնելո՛վ, նրան իր ցեղասպանության համար կյանքից զրկելո՛վ է լուծվում: Սա շատ լավ էին գիտակ-ցել 19-րդ դարու վերջի մեր ֆիդայիները. ի՞նչ անեին նրանք Սերոբ Աղբյուրի սպանության, գլխատման ու հերոսի դիակի անպատվումի դիմաց: Ապրելո՞վ վրեժ լուծեին, թե՞ եվրոպական ու սուլթանական կառավարություններին թղթե շերեփներով դիմեին, ինչպես անում էին հայկական գավառների թեմակալ առաջնոր դներն ու Կ. Պոլսո պատրիարքը: Ֆիդայական անգիր քրեական օրենսդրությունը գտավ ճիշտ պատիժը. Անդրանիկը գլխատեց Սերոբի ոճրագործ Բշարե Խալիլին:
Վե՛րջ:
Սա՛ է իսկական Վրեժը:

* * *

Ցավոք, հայոց պատմության մեջ այնքա՜ն քիչ ազգային սրբազան վրեժի դրսեւորումները մեզանում մոռացության են մատնված: Առավել մեծ ամոթ է, երբ վրիժառու արարքները չենք արձանագրում՝ «ամաչելով», թե մեր մասին ի՞նչ կասեն «քաղաքակիրթ» ազգերն ու մարդկությունը: Թքա՛ծ ամեն «քաղաքակրթի» ու «քաղաքակրթականի» վրա, եթե դա ուղղված է մեր ազգի ու ազգայինի դեմ, եթե դա մեր ժողովրդի, մասնավորաբար նոր սերնդի մեջ է՛լ ավելի է խորացնելու նահատակի կամ ապազգային աշխարհաքաղաքացու, այլ ո՛չ Հայրենատիրոջ եւ ազգային Վրիժառուի գիտակցությունը:

* * *

Վրեժն անժամանցելի է:
Դրա դասական օրինակը տվել է հայոց իշխանապետ, սպարապետ Զաքարե Զաքարյանը: 8-րդ դարի սկզբին, արաբները խաբեությամբ իրենց մոտ են հրավիրում մի քանի հարյուր հայ նախարարների, զորականների ու սեպուհների, որոնց ուխտադրժորեն լցնում են Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցին ու ողջողջ այրում: Կես հազարամյակ հետո, Զաքարեն, գրավելով Արդաբիլը, հրամայեց այրել այն մզկիթը, ուր պատսպարվել էին քաղաքի մեծամեծերը, ասելով. «Իշխանք՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախճուանի»:
Սա՛ է Վրեժը:

* * *

Պարսից Շապուհ Բ. արքան նման խաբեությամբ իր մոտ հրավիրեց հայոց Արշակ Բ. արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա Արշակին արգելափակեց Անհուշ բերդում, ու Վասակին հրամայեց մորթազերծ անել, մաշկի մեջ հարդ լցնել ու մշտական ցուցադրության դնել սպարապետին այնքան սիրող, շղթայված արքայի դիմաց: Վասակի որդին՝ Մուշեղը, ճակատամարտում հաղթելով պարսիկներին, մորթազերծ անել տվեց գերի ընկած պարսիկ մեծամեծներին ու հարդ լցնելով դրանց մաշկերի մեջ՝ «նվեր» ուղարկեց Շապուհին:
Սա՛ է Ազգային Սրբազան Վրեժը:

* * *

Այս առթիվ ներկայացնենք անցյալ դարի հայկական վրիժառության մի շարք դրվագներ, որոնք, ի մեծ ամոթ մեր պատմագրության, կա՛մ բնավ չեն արձանագրվել, կա՛մ չեն արժանացել պատշաճ ուշադրության, իսկ ավելի հաճախ՝ գիտակցաբար ու դիտավորյալ անտեսվել են՝ «վայրենի» չերեւալու համար «քաղաքակիրթ» աշխարհի առաջ:

— Գրիգոր Թաթուլյան (մականունը՝ Ավշար):
20-ական թվականներին անձնապես հետապնդել է թուրք դահիճների եւ Հալեպից պարբերաբար թափանցելով գրավյալ հայկական տարածքներ՝ սատկացրել դրանցից շատերին: Նրա հուշերը հրատարակվել են Բեյրութում՝ «Անթեղված գաղտնիքներ» խորագրով: Հերոսի մահից հետո, գրքի չբաժանված ողջ տպաքանակը, չգիտես ո՞ւմ մեղքով, հայտնվեց աղբանոցում…

— Հայության Նեմեսիսը (Նեմեսիսը վրեժի աստվածն էր հունական դիցաբանության մեջ,- Գ. Յ.)՝ Շահան Նաթալի եւ նրա անմիջական գործակիցը՝ Գրիգոր Մերճանոֆ.
Այս երկուքի տաղանդի ու համառ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հետապնդվեցին եւ ահաբեկվեցին թուրք եւ մուսավաթական դահիճներ՝ Արամ Երկանյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Ստեփան Ծաղիկյանի եւ ուրիշ վրիժառուն երի բազուկներով: Այսօր ո՞վ է հիշում այս հերոսների մասին (բացառություն է, մասամբ, Ս. Թեհլիրյանը): Նաթալիի թաղմանը ներկա են գտնվել ավելի քիչ թվով հայեր, քան նրա ղեկավարությամբ դժոխք են ուղարկվել իթթիհատական եւ մուսավաթական թուրք եւ ադրբեջանցի պարագլուխներ: Նրանց անունով մեկ դպրոց կամ փողոց չի կոչվել Հայաստանի հայկական (?!) Հանրապետությունում… Նրանց անունները անծանոթ են հայ նոր սերնդին:

— Վրիժառության հիանալի օրինակներ են տվել Հայկական լեգեոնի մարտիկները Կիլիկիայի ազատագրությունից հետո, 1918թ.-ին:
Նրանց վրիժառությունն ընդհանրապես անհայտ է մնում հայ պատմագրության համար, իսկ հատուկենտ գրված նյութերի մեջ՝ այդ մասին ակնարկվում է բացասական արտահայտություններով («նրանք չափն անցնում էին», եւն.): Լեգեոնականները եւ 1918-19թթ.-ին բնօրրան վերադարձածները Հաջնում հիմնովին բնաջինջ են արել իրենց սեփական ազգի գլխին պատուհաս դարձած, թուրքացած նախկին հայերի սերունդներին՝ «չանդր»-ներին:
Լեգեոնականների վրիժառության պայծառ օրինակների մասին է վկայում Ադանայում ապրող ալեւի արաբ համայնքի ղեկավարներից, դեպքերի ականատես եւ անմիջական մասնակից Ահմեդ Ղալեբ Ամին ալ Տավիլը՝ իր «Ալեւիների պատմությունը» գրքի (Բեյրութ, 1983 թ.) վերջին բաժնում, որը Կիլիկիայի 1918-21թթ. անցքերի ականատեսի վկայությունն է, եւ որը, ցավոք, մինչեւ օրս, որպես սկզբնաղբյուր անհայտ է մնում հայ հասարակայնությանը ընդհանրապես եւ հայ պատմագրությանը մասնավորապես: Ալեւի արաբ պատմագիրը, որի աշխատությունը լի է հակաթուրքական ոգով (սուննի թուրքերը դարերի ընթացքում ահավոր ցեղասպանության են ենթարկել ալեւիներին), գրում է, որ հայ լեգեոնականները, անասելի վրիժառությամբ լցված, թուրքերին գցում էին հորերը, անխնայորեն կոտորում մեծին ու փոքրին, կոտորում ու հրկիզում նրանց բնակարանները: Թե որքան սարսափելի է եղել այդ վրիժառությունը՝ կարելի է դատել հետեւյալից. արաբ հեղինակը դժգոհում է, որ այս բոլոր գործողությունների ժամանակ հայերը երբեմն շփոթում էին ալեւիներին եւ թուրքերին, երբեմն էլ նրանց միջեւ խտրություն չդնելով՝ բոլորի հետ նույն ձեւով էին վարվում:
Համանման փաստեր արձանագրում է Հակոբ Չոլաքյանը իր «Քեսաբ» աշխատության Ա հատորում (Հալեպ, 1995 թ.), թեեւ՝ ավելի «նուրբ» արտահայտություններով: Մեծ Եղեռնից ազատված եւ բնօրրան վերադարձած քեսապցիները հարձակվում են շրջակայքի թուրք եւ թուրքմեն գյուղերի վրա, որոնք 1909 եւ 1915 թվերին հարձակվել էին Քեսապի եւ շրջակայքի հայկական բնակավայրերի վրա եւ «թուրքն է անցել այստեղից» արտահայտությունը վկայող հետքեր թողել: Դեպքերի ականատես եւ մասնակից Մովսես Շահբազյանն իր «Հայ կամավորական շարժումը առաջին աշխարհամարտին (1917-1920)» (Քեսապ, 1965 թ.) գրքում, փոխանակ ճշմարտությունը գրելու, «ամաչում է» եւ հարկ է համարում պարզաբանել. «…թուրքերը իրենց ձեռքը անցած հայերը սպանած էին, բայց մենք չարտօնեցինք այդ բանը մեր ժողովուրդին»:
Չենք հասկանում, թե ինչո՞ւ մենք պարտավոր էինք (եւ այսօր պարտավոր ենք) մարդասիրություն ցուցաբերել, երբ թուրքերը մեզ բնաջնջելու ծրագիրն էին գործադրել (նրանից չեն հրաժարվել նաեւ այսօր):

— Հայկական վրիժառության ալիքը շուրջ կես դար «հանդարտությունից» հետո հանկարծ վերահայտնվեց ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքում: Իր ընտանիքի անարգ սպանությանը ականատես դարձած մի հայ ծերունի՝ Գուրգեն Յանիկյան, 1973թ. հունվարի 27-ին սպանեց Լոս Անջելոսում թուրք հյուպատոսին եւ նրա փոխանորդին: Իր այս վրիժառությամբ Յանիկյանը հայտարարեց սկիզբը նոր տեսակի պատերազմի՝ «հայ անհատին պատերազմը թուրքին դեմ» եւ դարձավ սփյուռքահայ ժամանակակից ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր հայրը:
1975 թ.-ից հիմնվեցին եւ սկսեցին գործել «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (ԱՍԱԼԱ), «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (հետագայում՝ «Հայ հեղափոխական բանակ») եւ այլ կազմակերպություններ, որոնց մարտիկների վրիժառական գործողությունների թիրախը դարձան թուրք պետության ներկայացուցիչները եւ թուրքական հաստատությունները: Այդ հերոսների գործողությունների հիմնական խթաններից մեկը ազգային վրիժառության զգացումն ու դրա գիտակցումն էր: Այլապես, Մկրտիչ Մադարյանը չէր «գողանա» իր քրոջ աղքատիկ ոսկեղենը՝ ճանապարհի տոմս գնելու եւ անձնասպանական գործողությամբ մահապարտվելու համար 1982թ.-ի հուլիսին, Իսթամբուլի ծածկած շուկայում: Նույնը կարելի է ասել Անկարայի Էսեմբողա օդակայանում 1982թ.-ի օգոստոսին անձնասպանական գործողությամբ անմահացած Զոհրապ Սարգիսյանի եւ Լեւոն Էկմեկչյանի, 1983թ. հուլիսին Լիսաբոնի թուրքական հյուպատոսարանի հարձակման ժամանակ զոհված հինգ տղաների, Փարիզի թուրքական հյուպատոսարանը 1981թ. սեպտեմբերին գրաված ԱՍԱԼԱ-ի չորս հերոսների եւ մյուս բազում-բազում հայտնի ու անհայտ մարտիկների մասին:

— Եվ, ի վերջո, ազգային սրբազան վրիժառության լավագույն օրինակ հանդիսացավ Խոջալուի ազատագրական գործողությունը 1992թ. փետրվարին: Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի եւ այլ վայրերի հայերի արյան բաղնիքներից հարբած թշնամին կոտորվեց անխնայորեն, անողոքաբար, մենք կասեինք՝ հայավարի: Ո՛չ միայն պիտի հասկանանք, այլեւ՝ մեր սերունդներին պիտի դաստիարակենք, որ հայը, եթե հարկ լինի, կարող է նաեւ կոտորել եւ պե՛տք է կոտորի:
Արդյո՞ք պատահական է, որ հայկական հաղթարշավը սկսվեց Խոջալուով: Երբե՛ք: Նա՛խ՝ հայ զինվորը, հայ մարդը իր մեջ հաղթահարեց մորթվելու սահմանված ոչխարի բարդույթը, իսկ թշնամին հասկացավ, որ հայը կարող է իր նման եւ իրենից էլ ավելի գիտակցել հայրենակերտման գաղտնիքը: Ցավոք, այսօր, ընդամենը իննը տարի ետք, մենք մոռացել ենք անգա՛մ Խոջալուն (այդ մասին մեզ ու աշխարհին հիշեցնում է ծեր աղվես Հեյդար Ալիեւը): Հերթական անգամ՝ «ամաչում ենք»: Հանուն ինչի՞, արեւմտյան ժողովրդավարությա՞ն, դոլարների՞: Մինչդեռ, մեր կարծիքով, Սարդարապատի ու Վարդանանցի նման, հայ սերունդներն իրենք իրենց պետք է ճանաչեն նաե՛ւ Խոջալուով:
Վերոշարադրյալ բոլոր օրինակներն ապացուցում են, որ ցեղասպանների պատիժը՝ ազգային վրեժխնդրությունն է: Հրեաներն իրենց վրեժխնդրությունների պատմությունը շարադրել եւ սերունդներին այն ուսուցանում են որպես սուրբ, աստվածային գիրք: Իսկ ե՞րբ պիտի ունենանք մե՛ր վրեժի կտակարանը, հայկական վրեժի սրբազնագույն պատմագիրքը: Թե՞ նորից «ամաչելու» ենք օտարներից եւ… մենք մեզանից:

Գևորգ Յազըճյանը ՀԲԸՄ-ի մասին

4 Մայիսի, 2011

18.05.2009

Հայոց ցեղասպանության իրական կազմակերպիչները

3 Մայիսի, 2011

louysworld.com
30.04.2011

Արևմտյան հայտնի հետազոտող, Անգլիայի պատմություն» և բազմաթիվ այլ ուսումնասիրությունների հեղինակ Ջասպեր Ռիդլին իր «Ազատ որմնադիրները (ֆրիմասոնները). աշխարհի ամենահզոր գաղտնի կազմակերպության պատմություն» (Նյու Յորք, 2001) մեծածավալ աշխատության մեջ (էջ 216-218) հայտնում է Թալեաթի՝ Թուրքիայի «Մեծ Արևելք» օթյակի (երկրի գլխավոր օթյակի) Մեծ Վարպետը, այսինքն՝ ղեկավարը լինելու մասին, ինչը նշանակում է,որ նա 33- րդ աստիճանի մասոն է եղել: Թալեաթը նշված օթյակի Մեծ վարպետ է դարձել 1909 թ.: «Երիտթուրքերից շատերը մասոններ էին, բայց ո՛չ նրանց առաջադեմ հայացքները Թուրքիայի արդիականացման մասին, ոչ էլ մասոնական սկզբունքները չկանխեցին Հայաստանում ցեղասպանության ծրագրին նրանց աջակցությունը», – իր հիշյալ աշխատության մեջ գրել էՋասպեր Ռիդլին:
Անդրադառնալով Թալեաթ բեյին, որը հետագայում ստացել է Մեհմեդ Թալեաթ փաշա անունը, նշենք, որ նա երկրի երիտթուրք գլխավոր ղեկավարներից է եղել, ունեցել է հրեական ու գնչուական ծագում: Հեռագրակապի՝ ամիսը 3 լիրա աշխատավարձով այս ծառայողը հետագայում դարձել էՕսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ.` Մեծ վեզիր (վարչապետ):Հայոց մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրականացնողներից այս մեկը հայտնի է նաևորպես Սալոնիկի «Վերթիաս» օթյակի անդամ («Դեոնմե» հրեաները, նրանց ծագումը և դերըհայկական ցեղասպանության մեջ», «Զարթոնք» օրաթերթ, 16.04.1986 թ., թիվ 155):
Ի դեպ, պատմությունից հայտնի է, որ երիտթուրքերի, այսինքն՝«Իթթիհադ վե Թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կուսակցության (հայտնի է նաև որպես կոմիտե) անդամների գործածած «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» բառերը նաև ֆրանսիական մասոնության նշանախոսքերն են, որոնք Ֆրանսիական Մեծ հեղափոխության հաղթանակից հետո վերածվել են Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական նշանախոսքի: Դրանք այսօր էլզարդարում են Ֆրանսիայի խորհրդանիշները:

Սփյուռքահայ հայտնի հրապարակախոս, փաստաբան և հասարակական գործիչ Գասպար Տերտերյանն իր «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչութիւնները և անոնց սպառնալիքներըՀայաստանի լինելութեան» աշխատության (Բեյրութ, 1990 թ.) մեջ Հայոց ցեղասպանության ոճրագործների` երիտթուրքերի շարժման («Միություն և առաջադիմություն» կուսակցության) պարագլուխներ Էնվեր և Թալեաթ փաշաների, Ջավիդ բեյի և Ջեմալ փաշայի առնչությամբ նշել է, որ նրանցից առաջին երեքը հրեա-սիոնիստներ էին:
Մասնագետներին, մասամբ նաև լայն հանրությանը հայտնի է Մեծ Բրիտանիայի արտաքինգործերի նախարար սըր Չ. Հարդինգին:
Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Դ. Լոութըրի ուղարկած 29.05.1910 թ.նամակ-զեկուցագիրը (Մեծ Բրիտանիայի Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, թիվ F.0.800/193 A փաստաթուղթն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում հրատարակվող «Միջինարևելյանուսումնասիրություններ» (Journal of Middle Eastem Studies) ամսագրի 1971թ. թիվ 1-ում՝ իբրևհավելված նույն համարում հրապարակված Է. Կեդուրիեի «Երիտթուրքերը, մասոնները և հրեաները» հոդվածի): Դրանում նշված է, որ սալոնիկյան (երիտթուրքական) շարժման աղբյուրը հրեաներն են: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ուղարկած իր նամակ-զեկուցագրում սըր Դ.Լոութըրը Թալեաթին և Ջավիդ բեյին ներկայացրել է որպես «Իթթիհադ վե Թերաքքը» կոմիտեի գաղտնի ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ և «Ֆրանկմասոնության գագաթնակետերը Թուրքիայում»:

Պատմությունից հայտնի է, որ Ջավիդ բեյը երիտթուրքերի պարագլուխներից էր, գործունմասնակցություն է ունեցել Հայոց մեծ եղեռնի ծրագրմանը և իրականացմանը, իսկ հետագայումհատկապես ֆինանսապես աջակցել Մուստաֆա Քեմալի շարժմանը: «Այն բանից հետո, երբ Թալեաթ բեյը ներքին գործերի նախարար դարձավ մոտ մեկ տարի առաջ, պատասխանատուպաշտոնների սկսեցին նշանակվել միայն մասոններ կամ կոմիտեի հետ կապված մարդիկ, իսկ,ամենից հաճախ, այս երկու որակները իրենց մեջ համատեղող դեմքեր,- գրել է Ստամբուլում ՄեծԲրիտանիայի դեսպանը:- Այսպիսով մասոնական կոմիտեի ցանցը տարածվեց ողջ կայսրությունով»:

Վերը նշված և այլ փաստերի հիման վրա սըր Դ. Լոութըրը եզրակացրել է, որ «Թուրքիայի քողածածկված կառավարությունը «Մեծ Արևելքն» է՝ Մեծ Վարպետ Թալեաթ բեյի գլխավորությամբ»: Իր նամակ-զեկուցագրում դեսպանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդել նաև Սաիդ Հալիմի մասին՝ նշելով, որ նա ֆինանսապես աջակցել է «Միություն ևառաջադիմություն» կոմիտեին և անձամբ մասնակցել նրա աշխատանքներին: Ս. Հալիմը 1913-1916 թթ. եղել է Օսմանյան կայսրության Մեծ վեզիրը (վարչապետը), Մեծ եղեռնը ծրագրողներիցէր: Սըր Դ. Լոութըրը նշում է նաև, որ «երիտթուրքերը կապ հաստատեցին միայն օսմանցի ևարտասահմանցի հրեաների հետ: Նրանց օտարումը մյուս ժողովուրդներից ակնհայտ դարձավ»,իսկ քիչ հետո հավելում է. «Երևում է, որ հրեան, իր տնտեսական բարձր գիտակցությամբ, թուրքինծուղակը գցեց»:

Նույն փաստաթղթում դեսպանը հայտնում է նաև իրեն հասած այն տեղեկությունը, թե Սալոնիկի կոմիտեի ազդեցիկ գործիչներից մեկը՝ դոկտոր Նազըմը, հրեական ծագում ունի: Համենայն դեպս, անժխտելի փաստ է, որ դոկտոր Նազըմը Մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրագործողներից մեկն է եղել, ղեկավարել է այդ ահավոր ոճրագործությունն իրագործելու կոչված«Թեշքիլաթը մախսուսե» («Հատուկ կազմավորումներ») կառույցը:

Նկատի ունենալով երիտթուրքերին` բրիտանացի դիվանագետը գրել է. «Մայրաքաղաքն ու խորհրդարանը նրանք իրենց ձեռքում պահում են ռազմական օրենքով: Հայերին հանգստացրինԱդանայի կոտորածով, հույներին ստիպեցին լռել ահաբեկչության միջոցով, բուլղարականքաղաքական կյանքին վերջ դրեցին՝ նրանց ծառայություններն ու ընկերությունները փակելով: Այդբոլորն արվեց «անսանձ» քրիստոնյաների դեմ: Հիմա թուրքական բանակը հանգստացնում էըմբոստ ալբանացի մահմեդականներին, և, ըստ երևույթին, նույնը սպասում է նաև քրդերին ուարաբներին: Քանի որ թուրք տարրը չի փայլում իմացական և գործարար որակներով, բնազդընրանց ստիպում է ցույց տալ իրենց գերակայությունը ռազմական ուժով: Սակայն այս ամենըկախված է եվրոպացի, հիմնականում հրեա ֆինանսավորողներից, որոնք նրանց հատկացնում ենբանակը պահելու համար անհրաժեշտ գումարները, ինչը դեմ է տնտեսական զարգացմանփաստացի իրադրությանը»:

«Սիոնիստների հետ երիտթուրքերի հակահայկական համագործակցության մասին գրում էԹեհրանի համալսարանի պատմության պրոֆեսոր Իսմայիլ Ռահինը,- իր «Երիտթուրքերըպատմության դատաստանի առաջ» երկհատորյակի առաջին գրքում (Եր., 1982) անդրադառնալովերիտթուրքերի և սիոնիստների կապերին (էջ 228- 249)` տեղեկացրել է հայ ականավոր պատմաբան և քաղաքագետ Ջոն Կիրակոսյանը:- Հայերի կոտորածի մեղավորներ ճանաչելով երիտթուրքերին և գերմանացիներին, թուրքական նացիոնալիզմն ու պանթուրքիզմը` պարսիկ պատմաբանն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում օսմանյան կայսրության ազդեցիկ հրեա դեմքերի բացասական դերի վրա: Նա հիշատակում է մի ֆրանսիացու «Le Dernier bal» («Վերջինբալը») գրքի 1-36 և 46-86 էջերը, որտեղ փաստեր և ապացույցներ են արձանագրված միջազգային սիոնիզմի հակահայկական գործողությունների մասին: Մասնավորապես հիշատակվում է 1914-ի հունիսի 23-ին Ստամբուլի Նուբի Օսման ակումբում կայացած Իթթիհադ կուսակցության ակտիվիստների և սիոնիստների համատեղ գաղտնի ժողովը: Նրան մասնակցել էր մոտ 700 մարդ, այդ թվում` Թալեաթը, Բաղրին, Սեդը, Ֆեքրին, Խիավին և ուրիշներ: Հրեաներից աչքի ընկնող դեր էին խաղացել Սամուել էֆենդին, Աբրահամ էֆենդին և ուրիշներ»:

Գաղտնի ժողովում, որին մասնակցել են նաև մի շարք պանիսլամիստներ, հայերին մեղադրել են ռուսասիրության մեջ, որոշել բոյկոտ հայտարարել ինչպես հայերին, այնպես էլ հույներին: Ի դեպ, ժողովում գլխավոր ճառախոսը Թալեաթն է եղել: Եղեռնից վերապրածների ժառանգներս գիտենք, թե Սատանայի զավակների այդ բոյկոտն ինչպես իրականացվեց և ինչ նշանակեց:

«Մի քանի տարի առաջ սալոնիկցի հրեա մասոն Էմմանուել Կարասոն, որը հիմա Օսմանյան մեջլիսում քաղաքի պատգամավորն է, Սալոնիկում հիմնեց իտալական ֆրանկմասոնության հետ կապված «Մակեդոնիա Ռիզորտա» օթյակը,- նշված է դեսպանի հիշյալ զեկուցագրում: Միանգամայն ակնհայտ էր, որ այս մարդը աշխատանք էր տանում երիտթուրքերի ռազմական ու քաղաքական գործիչներին մասոնությանը հաղորդակից դարձնելու համար, որպեսզի Թուրքիայի նոր ղեկավարության շրջանում տարածվի Արևելքի հրեական գաղտնի գործունեության ազդեցությունը»:

Այնքան մեծ է եղել հրեա մասոնների դերն ու ազդեցությունը երիտթուրքական «Իթթիհադ վեթերաքքը» կազմակերպության ծննդի ու գործունեության մեջ, որ Կ. Պոլսի բրիտանական դեսպանության գլխավոր թարգման Հ.Ֆիտցմորիսը նրան անվանել է «Միություն ևառաջադիմություն» հրեական կոմիտե» (Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, փաստաթուղթ թիվ F.0.800/193 B): Սըր Դ. Լոութըրն իր հիշյալ նամակ-զեկուցագրում հավաստում է, որ«Միություն և առաջադիմություն» կազմակերպության ղեկավարներից շատերը ֆրիմասոն են: Նշել է նաև, որ Էմմանուել Կարասոն մեծ դեր է ունեցել, մասնավորապես՝ հասել է նրան, որ իր ձեռքն է անցկացրել այդ կազմակերպության Բալկանյան կոմիտեն: «Տեղացի և արտասահմանցի  հրեաներն սկսեցին նոր վարչակարգին արդյունավետ օգնություն ցույց տալ,- նկատի ունենալով երիտթուրքերի հեղափոխությունից և սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի տապալումից հետո ձևավորվածվարչակարգը` գրել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանը:- Դա շարունակվեց այնքանժամանակ, քանի դեռ, ինչպես մի թուրք բացատրեց, ժողովուրդը չսկսեց խոսել, թե ամեն մի հրեայի կարելի է գաղտնի կոմիտեի լրտես համարել, և թե ամբողջ շարժումը ոչ այնքան թուրքական, որքան հրեական հեղափոխություն էր: Իտալիայի կառավարությունը որպես գլխավոր հյուպատոս Սալոնիկ ուղարկեց հրեա մասոն Պրիմո Լևիին, որը մինչ այդ արտաքին ներկայացուցչության փորձ չուներ: Ամերիկայի դեսպան նշանակվեց Օսկար Շտրաուսը, որը Ջեյկըբ Շիֆֆի հետ ամերիկացի հրեաների վրա մեծ ներգործություն ունեցավ հրեաների Միջագետք արտագաղթի հարցում:  Դա սիոնականության զարգացած հոսանքներից էր, որը հանդես էր գալիս «ուրիշ հայրենիքի» ծրագրի դեմ»: 1909 թ. վերջերին, դեսպանի տեղեկացմամբ, «Սալոնիկի պատգամավոր, հաջողակ և խելոք դեոնմե հրեա ու մասոն Ջավիդ բեյը ֆինանսների նախարար նշանակվեց»: Դեոնմե են կոչվում արտաքուստ, ձևականորեն կրոնափոխ եղած (իսլամացած) այն բոլոր հրեաները, որոնք պատկանում են հրեա «մարգարե» Սեպթայի կրոնական ուղղությանը (սեպթայիզմ): Երիտթուրքերի հեղափոխությունից հետո երկրում 2 տարի ժամկետով ռազմական դրություն է հայտարարվել: Սըր Դ. Լոութըրի հավաստմամբ, «Ռազմական դատարանի շատ սպաներ ֆրիմասոն էին»: Ցանկացած թերթի տպագրությունն արգելելու և խմբագրին կամ սեփականատիրոջը ռազմական դատարան կանչելու իրավասություն ունեցող մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնում, դարձյալ ըստ նույն նամակ-զեկուցագրի, «առաջ քաշվեց ևս մեկ դեոնմե հրեա մասոն Սալոնիկից»: Հիշյալ փաստաթղթում սըր Դ. Լոութըրը տեղեկացրել է նաև.«Կիսապաշտոնական օսմանյան հեռագրային ծառայությունը, որն արտահայտում էր Կոմիտեի կարծիքը օսմանների ներքին և արտաքին գործերի վերաբերյալ, գործողության մեջ դրվեց բաղդադցի մի հրեայի ղեկավարությամբ: Միևնույն ժամանակ, ոստիկանության հին նախարարության փոխարեն ստեղծվեց Հասարակական անվտանգության կազմակերպությունը՝ սալոնիկցի մի հրեայի ղեկավարությամբ, որը միաժամանակ հսկում էր թե՛ ոստիկանությունը և թե՛ ժանդարմերիային»: Առանձնապես կարևոր է Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած այն տեղեկությունը նաև, որ բանակում «Իթթիհադ վե թերաքքը» կոմիտեի ազդեցությունը տարածելու համար սպաներին ընդունում էին մասոնության մեջ՝ նրանց «Ռենզե» օթյակի անդամ դարձնելով:

«Կոմիտեի՝ պատգամավորների և ծերակուտականների մեծամասնությունը մասոն է դարձել և ընդունվել «Սահմանադրություն» («Լա Կոնստիտուսիոն» կամ «Կանունի Էսասի») օթյակի մեջ,- իր հիշյալ զեկուցագրում գրել է դեսպանը:- Նրանցից առաջիններից էին ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը և ֆինանսների նախարար Ջավիդ բեյը: Ընդդիմության պատգամավորներից մի քանիսը, հատկապես արաբները, տեսնելով, որ մի կողմ են մնում քաղաքական գաղտնիքներից և վարչական ղեկից, նույնպես սկսեցին միանալ օթյակներին կամ նորերը ստեղծել, ինչպես, օրինակ, «Օսմանյան եղբայրություն» («Ուխուվվետի օսմանիե») և «Ազատության բարեկամներ»(«Մուհիբանի հյուրրիեթ»): Վերոհիշյալ օթյակներին որպես լրացում` 1909-1910 թթ. ստեղծվեցին հետևյալ օթյակները. «Արևելքի հավատարմություն», «Անկեղծ բարեկամներ», «Միություն և առաջադիմություն», «Բիզանցիո Ռիզորտո», «Լա Վերիտե» (ֆրանսերեն՝ ճշմարտություն.- Ա. Հ.), «Լա Պատրի» (ֆրանսերեն՝ հայրենիք.- Ա. Հ.), «Լա Ռընեսանս» (ֆրանսերեն՝ վերածնունդ.- Ա. Հ.) և Եգիպտոսի ընդհատակյա քաղաքական հետաքննիչների համար բավական հայտնի «Լուսաբացը», որը «Մակեդոնիա Ռիզորտայի» մի բաժին է: Այս ամբողջ մասոնական ցանցը, սալոնիկյանի և մակեդոնականի նման, հրեաների ձեռքում է, որոնք կա՛մ անմիջականորեն են ղեկավարում բոլոր օթյակները, կա՛մ ուղղորդում են դրանց գործունեությունը»:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սկզբում ՀՀ նախագահը, հետո՝ ԱՄՆ

26 Ապրիլի, 2011

7օr.am
24.04.2011

Երբ  Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» շրջանակներում երկու տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության նախօրեին, պաշտոնական Երևանն ու Անկարան համատեղ հայտարարություն ու ճանապարհային քարտեզ ընդունեցին՝ ակնհայտ էր, որ դրանով մեծ հարված էր հասցվելու թուրքերի կողմից հայերի դեմ ուղղված ոճրագործության միջազգային ճանաչմանը։ Հետագա գործընթացները եկան հաստատելու այն մտահոգությունները, որոնք հնչեցվում էին տխրահռչակ «ֆուտբոլային» օրերին։

Ս. Սարգսյանը, թերևս, լավ հասկանում էր այս ամենը, բայց գնաց այդ քայլին, քանի որ դրանով փորձ էր անում պահել իր աթոռը և միջազգային լեգիտիմությամբ լրացնել ներքին լեգիտիմության դեֆիցիտը։ Այսինքն՝ հանուն սեփական շահերի՝ Սարգսյանը գնաց պետական շահերի ոտնահարման ու թուրքերի հետ  հարաբերություններում առևտրի առարկա դարձրեց Հայոց ցեղասպանության հարցը՝ ստորագրելով մի փաստաթղթի տակ, որով նախատեսվում էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողով, որը պետք է զբաղվեր հայ և թուրք ժողովուրդների պատմական հարթության խնդիրներով։

Ակնհայտ էր, որ այդ  հանձնաժողովի ստեղծումը, ըստ էության, նշանակում էր ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Դրանից օգտվելով էլ այժմ բոլոր երկրները խուսափում են հարցի քննարկումից՝ դա բացատրելով «ֆուտբոլային» դիվանագիտության առկայությամբ։

Հարցն այն չէ, որ եթե «ֆուտբոլը» չլիներ, ապա բոլորը ճանաչելու էին Հայոց ցեղասպանությունը, բայց «ֆուտբոլը» ֆորմալ հնարավորություն է տալիս նրանց, ովքեր ուզում են խուսափել սեփական խոստումից։

Սերժ Սարգսյանն այնքան էր տարվել «նախաձեռնողականությամբ», որ նույնիսկ խնդրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին չանդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին ու դրանով իսկ չխանգարել կողմերին, քանի դեռ ինքը փորձում է թուրքերի հետ լեզու գտնել։

Այս ամենի ֆոնին պարզապես ծիծաղելի է այն քարոզչական պաթոսը, որն այժմ նկատվում է «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների մոտ։ Դատելով շեշտադրումներից՝ իշխանության մոտ այժմ «հայրենասիրության» փուլ է և արտոնված է թուրքերին հայհոյելը։

Ի դեպ, վերջին մի քանի տարիներին շատ մոդայիկ է դարձել ապրիլի 24–ից առաջ քննարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության տեքստի բովանդակության մասին։

«Կրկին չի օգտագործի «Ցեղասպանություն» եզրը»,– ձեռքերը թափ տալով նկատում են ոմանք՝ քննարկելով Օբամայի սպասվող ելույթը։ Բայց, կներեք, ինչու՞ պետք է ԱՄՆ նախագահն ընդունի Ցեղասպանությունը, եթե ՀՀ նախագահն է հայ–թուրքական արձանագրությունները ստորագրելով կասկածի տակ դրել Մեծ Եղեռնը։ Ճիշտ է, Սարգսյանն իր խոսքում, փառք Աստծո,  օգտագործում է «Ցեղասպանություն» բառը, բայց դա կապ չունի։ Ու՞մ է պետք մի կողմից դատապարտել Ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից՝ թուրքերի հետ ստորագրել Ցեղասպանությունը քննարկման առարկա դարձնող արձանագրությունը։ Դա պարզապես երկերեսանիություն է։ Հետևաբար՝ քանի դեռ պաշտոնական Երևանի ստորագրությունները հետ չեն վերցվել հայ–թուրքական այդ չարաբաստիկ արձանագրություններից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վտանգվելու է, Թուրքիան, օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից,  հնարավորություն է ստանալու ակտիվորեն մխրճվել Ղարաբաղի հարցի մեջ, իսկ Հայաստանը կորցնելու է իր ինքնուրույնությունը և ստիպված է լինելու միջազգային բոլոր խոշոր խաղացողների հետ գնալ վասալային հարաբերությունների։

Այնպես որ՝ եկեք նախ ՀՀ նախագահից պահանջենք Հայոց ցեղասպանության ճանաչում, իսկ հետո նոր ԱՄՆ նախագահից ու մյուսներից։

Կարեն Հակոբջանյան

«Ով համաձայնում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև բաժանարար գծին, ուրանում է Ցեղասպանությունը»

20 Ապրիլի, 2011

natnews.am
08.09.2009

Հայ-թուրքական արձանագրությունները մեկնաբանելու խնդրանքով «Նացիոնալի» թղթակիցը դիմել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանին:

-Որոշ վերլուծաբաններ, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, հավաստում են, որ փաստաթուղթը կարող է լինել անգամ պրոհայկական: Օրինակ, տեսակետ կա, որ պատմաբանների հանձնաժողովն ուսումնասիրելու է ոչ թե ցեղասպանության իրողությունը, այլ ընթացքը և այլ մանրամասներ:

— Փաստաթղթերը, որոնք ներկայացվել են մեր հանրության ոչ թե դատին այլ ի գիտություն, մոտակա շաբաթների ընթացքում միջպետական փաստաթղթեր դառնալու  հավակնություն ունեն: Դրանք թե’ մարտավարական, թե’ ռազմավարական, թե’ բարոյական, թե’ պատմական հարթություններում մեծապես վտանգավոր, բարոյական հարթության վրա մինչև իսկ սրբապիղծ  ոտնձգություններ են Հայաստանի Հանրապետության, ազգային անվտանգության, մեր պաշտպանողականության նկատմամաբ: Նման ճակատագրական որոշումներից առաջ պետք է հաշվի նստեն իրականության հետ: Իսկ իրականությունը ցայտուն է` թուրքական շրջապատը չի ցանկանում հանդուրժել հայոց պետականության գոյությունը, քանզի այդ պետությունների պետական գոյության հիմնասյուններից մեկը հայոց պետականության մերժումն է:

Անդրադառնանք բովանդակությանը: Ներկա իշխանությունների քաղաքական ուղեգիծը սպասարկող վերլուծաբանները շեշտում են այն հանգամանքը, թե այդ արձանագրությունում առկա չեն երեք նախապայմանները: Սակայն դրանցից երկուսն ակնհայտ է, մեկը` քողարկված, բայց ընկալելի:

Նախ ցեղասպանության խնդիրը: Եթե անգամ ՀՀ իշխանությունները որոշում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություն սկսել, ապա Թուրքիայի կողմից ընկալելի չէ որևէ նախապայման: Այստեղ տեսնում ենք, որ կասկածի տակ է դրվում հայոց ցեղասպանությունը, իսկ այս հարցում որևէ քննարկում առհասարակ հնարավոր չէ: Մի պահ պատկերացրեք, որ իսրաելական կողմից կասկածի տակ դրվի: Այդ քաղաքական գործիչը ոչ միայ նույն պահին կոչնչանա, այլև նրան կարտաքսեն հրեական բոլոր շրջանակներից:

Ցանկացած ենթահանձնաժոով անգամ, որը հանդգնի քննարկել ցեղասպանության եղելության հարցը, այն վերածելու է բանավեճի: Նա ով ընդունում, համաձայնում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև բաժանանար գծին` ակնհայտ կերպով ուրանում է  ցեղասպանությունը և հրաժարվում ցեղասպանության ամեասարսափելի հետևանքից` ճանաչելով այն նպատակը,  որի համար ցեղասպանությունն իրականացվեց: Կարող է հարց ծագել, որ Հայաստանը ոչ մի շանս չունի Արևմտյան Հայաստանի նկատմամբ որևէ հավակնություն ներկայացնելու: Այս պահի դրությամբ ունենալով իշխանության նման որակ` մոտակա տասնամյակներում դա իսկապես հնարավոր չէ, սակայն գալիք սերունդներին չպետք է զրկենք այդ հնարավորությունից: Արևմտյան Հասյատանի և ցեղասպանության հարցը պետք  է որպես  մահակ օգտագործել, որով Թուրքիային թույլ չենք տա խառնվել ՀՀ-ի ներքին գործերին:

Ոմանք պնդում են, որ Արցախը չի հիշատակվում, սակայն այս փաստաթղթում խոսվում է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի տարածքային փոխճանաչման մասին, այլև խոսքն անուղղակիորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է:

-Խոսեցիք միջազգային իրավունքի մասին` շեշտելով Ադրբեջանի տարածքային      ամաբողջականությունը,սակայն նույն հաջողությամբ խոքսը կարող  է լինել նաև ազգերի ինքնորոշման մասին:

— Եթե հելսինկյան ակտին անդրադառնանք, ապա այն վերեբերելու է միայն ԼՂԻՄ-ին, իսկ միայն ԼՂԻՄ-ով Արցախը կենսունակ չէ և մեծապես համոզված չեմ, որ այս փաստաթղթերն այլ բան չեն, քան ճանապարհային քարտեզը և բոլորվին չեմ բացառում, որ շուտով մեզ կհրամցվի բոլովին նոր կնքված փաստաթուղթ, որն ուղղակիորեն վերաբերի Արցախին:

Անդրադառանալով սահմանի բացմանը` ասեմ, որ այս խնդրի շուրջ էժանագին դատողությունները չափազանց առատ են մեզանում: Այսօր հետարցախյան խնդիրը չլուծված է, իսկ այն արմատական լուծում այնքան ժամանակ չի ունենա, քանի դեռ ուժերը փոխհավասարակշռված են: Հենց այն խախտվի ի վնաս հայության` ամեն կարգի միջազգային պայմանգիր կդադարի հայերի համար գոյություն ունենալ: Այլ կերպ ասած` մեկ տունը երկու տեր չի կարող ունենալ: Նույնը կարելի  է ասել իսրաելաարաբական կոնֆլիկտի մասին:

Սահմանի բացման դեպքում ամենաաննշան անհամաձայնության դեքում Թուրքիան կարող է փակել սահմանը և մենք կհայտնվենք հետխորհրդային նույն իրավիճակում: Սահմանը բացելով մեր երկիրն ընկնում է խոշորագույն և վտանգավոր հակառակորդից կախման մեջ: Բացի դրանից թուրքական օրենսդրությունը խիստ սահմանափակ հնարավորություն է տալիս, որը բարդագույն խնդիր է լինելու հայկական ապրանքը թուրքական շուկա մտնելու համար: Իսկ թուրքական էժանագին ապրանքների հեղեղի դեմ կկորցնենք քիչ թե շատ ձևավորված տնտեսությունը:

-Ինչպես դուք ասացիք` թուրքերը դեմ են հայոց պետականության գոյությանը և որքանո՞վ է հավանական, որ փաստաթուղթը չի վավերացվի:

-Թուրքիայում շատ լավ գիտեն, թե որքան կարևորէ սահմանի բացումը: Նրանք գիտակցելով, որ գործ ունեն կրպակատիրոջ և գրպանահատի հոգեբանությամբ անձանց հետ` ձգտում են իրավիճակից քաղել առավելագույնը: Դրա համար նրանց համար էականը ներկա բաժանանար գծի ամրագրումն է, իսկ մեր իշխանությունները, չունենալով ժողովրդի վստահությունը, չունալով ոչ մի հավատ` այլ բան չեն կարևորում և կարծում են, թե իրենց իշխանությունը կամրապնդվի, կներկրեն նույն էժանագին ապրանքը և մեր վրա թանկ գներով կծախեն: ՀՀ իշխանությունները պատրաստ են ընդառաջ գնալ անգամ այն մտքին, որ հայ-թուրքական հարաբերություններն ընթանան նաև Արցախի հակամարտության «լուծմամբ», քանի որ բանակի վրա ծախսն, ըստ իրենց սխալ հաշվարկների, կկրճատվի:

— Որքանո՞վ  է հավանական փաստաթղթի ստորագրմանը խոչըդոտելը և ինչ տեղի կունենա հակառակ դեպքում:

— Եթե խոսքն իսկապես վերաբերեր միայն ցեղասպանության ուրացմանը,. ապա այսօր ինձ թվում է, որ հայ հանրությունը, որը տարիների քարոզչության հետևաքով  չունի քաղաքական և ռազմավարական խնդիրներն ընկալելու ունակություն, այս պարագույմ լուրջ ընդվզումներ երևի տեղի չեն ունենա: Այնուամնայնիվ, ես խորապես համոզված եմ, որ դրանում առկա է նաև Արցախի հարցը:  Այն պահին, երբ հերթական գիշերային անակնկալի առաջ հայտնվենք, որը կվերաբերի ազատագրված հինգ տարածքների հանձնմանը, ապա այդ պարագայում ես չեմ բացառում երկու սցենար: Առաջին` բնակչությանը և զորքերին կհամակի ծանրագույն բարոյահոգեբանական վիճակ, որն անտեր թողնելու դեպքում կունենանք Արցախի և Սյունքի զգալի մասում հայաթափություն: Եկրորդն այն է, որ առաջին ժամերին իսկ ընկճվածությունը կվերածվի համընդանուր ընդվզման, երբ արցախցին հասկանա, որ ծախվում է իրենց հարազատների արյան գնով ազատագրված հողը, ապա համոզված եմ, որ լավագույն դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հեռանալ ՀՀ-ից:

-Ջավախքում հայերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծ «ոգևորությամբ» ընդունվեց վրացիների կողմից և անարձագանք չմնաց: Որքանով է հավանական Վրաստանի ներկայիս արածքում հայերենի կիրառումը:

-Ցեղասպանությունը ուրացող, ցեղասպանության հետևանքները ամրագրող, Ջավախքում ինքնաբուխ ստեղծված և լավ հաջողությունների հասած ջավախքյան հայկական քաղաքական ուժերի բնաջնջման գործում հանցավոր մասնակցություն ունեցող անձի կողմից նման հայտարարությունը ես համարում եմ ցինիզմ, որը սեփական դեմքը փրկելու փորձ էր միայն: Հաշվի առնելով թուրքական ճակատով տարած քաղաքականությունը, ես ոչ մի համոզվածություն չունեմ, որ նա քաջություն, լուրջ քայլերի գնալու ունակություն ունեցող անձնավորություն է:

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին` լեզվին տարածքային կարգավիճակ տալու համար պետք  է գնալ սահմանադրական փոփոխության, ինչին վրաց նախագահը որքան էլ ցանկանա` չի կարող հասնել, քանի որ վրացիներն ակնհայտ թշնամանք ունեն մեր հանդեպ: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը պատրաստ էր պարտադրել գործավարության լեզու ռուսերենը փոխարինել հայերենով, որից առաջ Վահագն Չախալյանը Հայաստանի Հանրապետությունում մահափորձի ենթարկվեց, ապա վիրավոր` հիվանդանոցից ձերբակալվեց, նրան ներկայացրեցին անհեթեթ մեղադրանք` վրաց-հայկական սահմանն ապօրինի հատելու մեջ և հանձնեցին վրացական իշխանությանը:

Սերժ Սարգսյանը պարզապես փորձեց իր դեմքը փրկել, սակայն չեմ բացառում, որ այսօր այնպիսի անկարող իրավիճակում է գտնվում, որ Ռուսաստանը կարողանում է այնպիսի մեկանաբանություններ կորզել, թե Հայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ:

Հարցազրույցը վարեց Արմենուհի Կարեյանի

Պահանջում են հրապարակայնորեն կարգի հրավիրել Դեմոյանին

18 Ապրիլի, 2011

hetq.am 18.04.2011

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Պատճեն՝
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանին
ՀՀ Պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին
ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանին
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին

2011 թ. մարտի 30-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազրույց տվեց «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին։ Հազարավոր կալիֆոռնիաբնակ հայեր ապշահար ունկնդրեցին, թե ինչպես Հ. Դեմոյանը հաղորդման ուղիղ եթերն օգտագործեց՝ ցեխ շպրտելու համար բարի համբավ վայելող բազմաթիվ մարդկանց վրա։

Նախ, Դեմոյանը մերկապարանոց մեղադրանքների մի անհեթեթ շարան ներկայացրեց Հայաստանում ու Սփյուռքում հարգանք վայելող ճանաչված գիտնական, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին՝ նրան անվանարկելով, ոչ ավել, ոչ պակաս, «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»։ Դեմոյանի մատուցմամբ՝ Արմեն Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»։

ՀՑԹԻ-ի տնօրենի այս անհիմն և անզուսպ պոռթկումները պարզապես քստմնելի են։ Նույնչափ դատապարտելի են նրա վիրավորանքներն՝ ուղղված Ա. Այվազյանի բազմաթիվ հայրենաբնակ ու սփյուռքահայ գործընկերներին։ Մեզ՝ Այվազյանի երկարամյա գործընկերներին ու բարեկամներին, Դեմոյանը համարձակվեց, իր իսկ բառերով, «դիագնոզ» դնել` անվանելով «հոգեկան հիվանդներ», «գիշատիչ խումբ», «ոհմակ» և այլն։ Վստահեցնում ենք, որ եթե նա փոքր-ինչ ավելի երկար գտնվեր ԱՄՆ-ում, ապա դատական կարգով պատասխանատվություն տալուց չէր խուսափի։

Դեմոյանը երկիցս Այվազյանին մեղադրեց «պետական հանցագործություն» կատարելու՝ «և Ծիծեռնակաբերդը, և Հայաստանի Հանրապետությունը խայտառակելու» մեջ` միակ փաստարկ բերելով այն, թե իբր Ա. Այվազյանը, թուրքական մամուլի վրա հիմնվելով, առաջինն է հայտարարել, որ 2008 թ. սեպտեմբերի 6-ին` Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ, Ծիծեռնակաբերդի Հայոց եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են։

Սակայն, որքան էլ Դեմոյանը զբաղվի թուրքավայել ժխտողականությամբ, իրականությունն այն է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն իսկապես հանգած են եղել, ինչն էլ նկարահանել, արձանագրել ու վավերագրական ճշգրտությամբ հիմնավորել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակիցներն իրենց «Եթե «հյուրընկալություն», ապա լիարժեք…» տեսահաղորդման մեջ (29.09.2011), որը զետեղված է նաև «Յութուբ» կայքի հետևյալ էջերում՝


Ահա ընդամենը մի քանի մեջբերում այդ հաղորդումից.

«…Խաղի ընթացքում, Ծիծեռնակաբերդի բարձունքում անցկացվող բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով, մեր նկարահանող խումբը շուրջ երկու ժամ ստիպված էր աշխատել կիսախավարում: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում, այն էր, որ այգու մնացած հատվածներն ավելի լավ էին լուսավորված, քան հուշարձանը: Ու եթե չլինեին հավաքվածների ձեռքի ջահերն ու մարզադաշտի մեծ լուսարձակներից Ծիծեռնակաբերդ հասնող լույսը, խավարն իրոք անանցանելի կլիներ:

…Ինչպես ասում են, մեր աչքերով տեսածին հավատալու համար ևս մեկ անգամ` երեկոյան նույն ժամին, այցելեցինք Ծիծեռնակաբերդ և համոզվեցինք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Եղեռնի հուշահամալիրի լուսավորությունը տարբերվում էր մնացած օրերից: Երկու տեսանյութերի համեմատությունը վկայում է, որ այդ օրն այգում վառվել են միայն լապտերները, իսկ հուշարձանը լուսավորելու համար այստեղ տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել:

…Այսպիսով, ձեռնպահ մնալով գնահատականներից` պարզապես կատարվածն ընկալենք ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ ՀՖՖ տարբերանշանի փոփոխության համատեքստում` իբրև հյուրընկալության հերթական դրսևորում»:

Նույն այս հաղորդման ընթացքում «Երկիր մեդիան» ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է դատական կարգով պաշտպանելու իր նկարահանման ու եզրակացությունների ճշմարտացիությունը` կրկնելով իր այդ վճռականությունը ևս մեկ անգամ՝ հոկտեմբերի 9-ին՝ ««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի» հաղորդման ժամանակ։

Այսպիսով, գործ ունենք կատարված ցավալի իրողության հետ. 2008 թ. սեպտեմբերի 6-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը զրկված է եղել սովորական լուսավորությունից։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ է Դեմոյանը մոռացության մատնում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանած վավերագրական կադրերն ու հաղորդումները, նրանց դատի տալու իր սպառնալիքները, այդ փաստի մասին հայկական մամուլում եղած բազմաթիվ այլ հրապարակումները։ Ինչո՞ւ նա «պետական հանցագործություն» չի որակում այդ փաստագրական նյութերի հրապարակումը, այլ փոխարենը զրպարտություններ ու վիրավորանքներ շռայլում միայն Ա. Այվազյանի հասցեին։

Որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող այս վարքագիծը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն. Դեմոյանին ինչ-որ ուժեր պատվիրել են վարկաբեկել Այվազյանի կերպարն ու Սփյուռքում վայելած հեղինակությունը, և նա փութաջանորեն կատարում է նրանց առաջադրանքը։

Ստանձնելով միաժամանակ պատմաբանի, քաղաքագետի, էթնոհոգեբանի, ռազմավարագետի, հոգեբույժի, դատախազի ու դատարանի դեր` Դեմոյանը ոչ միայն ի ցույց է դնում իր իրավական գրագիտության տարրական բացակայությունը, այլև իսկական գիտության հետ որևէ կապ չունենալը։ Նա նաև պատկերացում իսկ չունի, թե ռազմավարական նշանակության պետական հիմնարկի՝ ՀՑԹԻ-ի ղեկավարի պաշտոնը ինչպիսի պատասխանատվությամբ է իրեն օժտել։

Իրականությանը չի համապատասխանում ոչ Դեմոյանի այն պնդումը, թե Այվազյանն առանձին հոդված է գրել լույսերը մարելու փաստի մասին, ոչ էլ այն, թե նա քաղել է այդ տեղեկությունը թուրքական մամուլից։ Դեմոյանի բերած բոլոր պնդումներն ու փաստարկները բացահայտ կեղծիք են, այսինքն՝ գործ ունենք ստախոսության հետ։

Սակայն, պարզվում է, որ, բացի դրանից, նա նաև խնդիրներ ունի պրոֆեսիոնալ գիտական էթիկայի պահպանման ու պարկեշտության առումով։ Դրանում կարելի է համոզվել` կարդալով պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի՝ «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին (Հ. Դեմոյանի «Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ)» գրախոսությունը (Հետք.ամ, 26 մարտի 2011, «Ազգ», 9 ապրիլի 2011 թ., «Նոյյան տապան», 13 ապրիլի 2011)։

Նման բարոյական «պաշարով» կերպարի հայտնվելը գիտական ու պետական պատասխանատու դիրքում ինքնին վկայում է Հայրենիքում տիրող ծայրաստիճան անառողջ հասարակական միջավայրի մասին։ Դեմոյանին, ըստ երևույթին, թվում է, թե մոռացվել են նրա հակահայկական ելույթները, օրինակ, այն՝

— թե ինչպես, «Երկիր մեդիայի» թղթակիցների հավաստմամբ, «Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված և «Հրազդան» մարզադաշտում երևացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբրև վանդալիզմ» (««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի», «Երկիր մեդիա», 9.10.2008),

— թե ինչպես էր նա պաշտպանում թուրքական վաղեմի ծրագրի՝ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու ծրագիրը,

— հնարավոր համարում Հայաստանի և Թուրքիայի` դաշնակից պետություններ դառնալը (www.regnum.ru/news/896314.html),

— կոչ անում «չքաղաքականացնել ցեղասպանության ճանաչումը» (http://www.arka.am/rus/politics/2008/09/13/11159.html),

— հայտարարում. «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ եմ տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս» (http://www.panarmenian.net/arm/politics/news/31015/),

— «Էկոնոմիստ» հանդեսին հայտնում, թե իբր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց և երեխաների» (“Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war”) (http://www.economist.com/node/12304946?story_id=E1_TNPDQJQG&CFID=161744713&CFTOKEN=30139637)։ Եվ ոչ մի խոսք չասաց այն մասին, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժողովրդի գլխավոր դահիճներից էր, ում հրամանով Արևելյան Հայաստանում միայն ոչնչացվել են 200.000, Զմյուռնիայում՝ տասնյակ հազարավոր հայեր, չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը, ամրապնդվել են ցեղասպանության հետևանքները։

Դեմոյանի այս հայտարարություններն այլ կերպ չես անվանի, քան իսկական պետական և ազգային դավաճանություն։ Իսկ այսօր Դեմոյանը սկսել է հակաթուրքական ճառեր կարդալը…

Սակայն մեզ ամենից շատ անհանգստացնում է մեկ այլ երևույթ` այն, որ ՀՀ պետական պաշտոնյան, այն էլ Սփյուռքում, ընդգծված ինքնավստահությամբ երկու անգամ «պետական հանցագործ» հռչակեց վաստակ ունեցող հայաստանաբնակ գիտնականին և հասարակական գործչին՝ Արմեն Այվազյանին։ Սա ի՞նչ է՝ միայն Հ. Դեմոյանի հոգեկան անհավասարակշռության սանձարձակ դրսևորո՞ւմ, թե՞ նաև ՀՀ պետական որոշ շրջանակներում ծրագրված քաղաքական հալածանքների ծավալում Ա. Այվազյանի դեմ։

Այս հարցի պատասխանն ակնկալում ենք ստանալ Ձեզանից՝ Հ. Դեմոյանին հրապարակայնորեն կարգի հրավիրելու միջոցով։ Եթե Դեմոյանն աշխարհով մեկ զրպարտություն տարածելու ու մանկամտորեն դատախազական կեցվածք ընդունելու դիմաց չստանա պատշաճ գնահատական իր վերադաս պետական ու գիտական կառույցներից, ապա ստիպված կլինենք եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այլևս ունակ չեն հանդուրժելու նույնիսկ ակադեմիական մտքի ազատությունը և որդեգրել են Ա. Այվազյանի դեմ քաղաքական հետապնդումների գործելաոճ` ընկալելով նրա բազմաթիվ պատճառաբանված քննադատական ուսումնասիրություններն ու ելույթները (մասնավորապես, հայ-թուրքական «հաշտեցման» ձախողված քաղաքականության վերաբերյալ) որպես «պետական հանցագործություն»։ Իսկ նոր 1937 թ., այն էլ գիտության բնագավառում, մենք երբեք չենք հանդուրժի։

Միհրան Կեհեյան, Լոնդոն
Ռիփսիկ Քիրամիջյան, Լոս Անջելես
Լաուրա Մելիքյան, բժշկական գիտությունների թեկնածու, Լոս Անջելես
Հարո Մհերյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Լոս Անջելես
Համլետ Ներսեսյան, Լոս Անջելես
Բագրատ Նազարյան, Լոնդոն
Ստեփան Սարգսյան, Լոս Անջելես
Առլետ Վերդի, Լոս Անջելես

Հ.Գ. Սույն նամակը պատրաստ էր առաքման, երբ «Նոյյան տապան» լրատվական գործակալաթյան կայքում լույս տեսավ Հ. Դեմոյանի՝ Գևորգ Յազըճյանի գրախոսությանն ի պատասխան գրած «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները» զազրախոսությունը։ Այս գրության մեջ Դեմոյանը, փոխանակ գիտական բանավեճի էթիկան պահպանելով, պատասխանի իր ընդդիմախոսին՝ Գ. Յազըճյանին, վերջինիս հասցեին անպարկեշտ վիրավորանքների հեղեղ է տեղում ու կրկին դատախազական վեղար հագած, առանց որևէ հիմքի ու պատճառի, դարձյալ իրեն թույլ է տալիս շուռ գալ Ա. Այվազյանի դեմ, մեղադրելով նրան, ոչ ավել, ոչ պակաս, «դավաճանական արարքի» մեջ…

Բաշիբոզուկային գործելաոճն ու հաչող շները

17 Ապրիլի, 2011

hraparak.am
15.04.2010

«Հայ ազգայնականների համախմբումը» երեկ «Գիտական խեղվածության դեմ» վերնագրով հայտարարություն է տարածել, որտեղ իր բողոքն է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ: ««Հայ ազգայնականների համախմբումն» իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան»,-ասվում է հայտարարութան մեջ:

 Բանն այն է, որ Գեւորգ Յազըճյանն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» հոդվածում անդրադարձել էր Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածին եւ վիրավորանքներ ու որակումներ տվել Դեմոյանին, նրան անվանելով «պարոն copy paste», «պալատական պատմաբան» եւ այլն:

Յազըճյանի հրապարակումից հետո Դեմոյանի պատասխանը չուշացավ, որը նույնպես համեմված է ոչ պակաս «հաճելի» որակումներով եւ վիրավորանքներով: Հայկ Դեմոյանի պատասխան հոդվածը, որ վերնագրված է «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները», կայք-էջերում հայտնվեց երեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին: Փաստորեն, մեկը մյուսին հերթ չտալով՝ այս երկու գիտնականները նախաձեռնել են վիրավորանքների շարք: Դեմոյանն իր պատասխան հոդվածի վերջում գրել է. «Բաշիբոզուկային գործելաոճը շատերին է վանել մերժվածների Ձեր խմբակից, որի հանդեպ կարող եմ տածել միմիայն խղճմտանքի զգացում եւ առաջնորդվել հռոմեական հայտնի սկզբունքով` «անցավորաց մասին կամ լավ, կամ՝ ոչինչ»: Տվյալ դեպքում նախընտրում եմ վերջինը»: Դեմոյանի այս ռեպլիկին իր «գեղարվեստականությամբ» չի զիջում ազգայնականների պատասխանը. «Վերոնշյալ՝ «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով, սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեւող կնոջը վայել բառապաշար-անեծքներով»:

Ազգայնականները Դեմոյանին առայժմ կոչ են անում ներողություն խնդրել գիտական բանավեճի մակարդակն անցնելու համար, ինչպես նաեւ սպառնում են, որ եթե «ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն», ապա իրենք են դա անելու: Երեկ, «Հայ ազգայնականների համախմբման» տարածած հայտարարության հետ կապված, մեկնաբանություն խնդրեցինք պարոն Դեմոյանից, ով ասաց. «Իմ հասցեին հնչեցված վիրավորանքներին, ինչպես նաեւ այդ կարգի թուլակամ ու նման բառապաշար ունեցող մարդկանց ես այլ կերպ չէի կարող պատասխանել, քան իմ սիրած ոճով: Ես եռակի դոզայով պատասխանեցի նրան, որը միգուցե անհարիր է իմ պաշտոնին, բայց ես պատրաստ եմ ընդունել ցանկացած քննադատություն: Ով առաջինը սկսում է, նա էլ միշտ ստանում է պատասխանը»: Դեմոյանը գտնում է, որ ազգայնականների այս քայլերն ուղղված են թանգարան-ինստիտուտի դեմ: «Որոշ մարգինալ խմբեր ու որոշ մարգինալ մարդիկ շատ վատ են տանում թանգարանի ակտիվությունն ու պրոֆեսիոնալ աշխատանքը»,-ասաց Դեմոյանը եւ հավելեց, որ այսքանով իր կողմից սահմանափակվելու է այս օրիգինալ բանավեճը:

«Նրանք կարող են խարակիրի անել, ինքնահրկիզվել, կարող են նույնիսկ կամրջից նետվել, բայց դա ինձ չի հետաքրքրում: Ես չեմ շարունակելու: Ինչ վերաբերում է հնչեցրած սպառնալիքներին, ապա ադրբեջանցի եւ թուրք ազգայնականներից ստացած սպառնալիքների կողքին դրանք ուղղակի ծիծաղելի են: Հաչող շունը չի կծում»,-եզրափակեց Դեմոյանը:

Հայ Ազգայնականները Հայկ Դեմոյանին առայժմ միայն կոչ են անում ներողություն խնդրել

17 Ապրիլի, 2011

Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:
ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ՝ «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…
«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ՝ առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:
Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:

Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ
14.04.2011թ.

Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան… Իրագործվում է Ջավախքի հայաթափման ծրագիր

16 Ապրիլի, 2011

Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան Թուրքական «Դյոնուշ» ծրագիրը հայաթափում է Ջավախքը Թուրքիան այժմ փորձում է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների, Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ երկխոսութ-յան մի նոր պատրանք ստեղծել: Անկարայի որդեգրած քաղաքականությունը ցեղասպանության հարցի ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ բնավ չի փոխվել, ուղղակի մարտավարական քայլեր է ձեռնարկում, որպեսզի միջամտող երկրներին մեղադրի, թե իրենք արդեն կարող են կարգավորել իրենց ներքին հարցերը… Այս տարի էլ ապրիլի 24-ին գուցե նորից միջոցառումներ լինեն նվիրված Եղեռնի զոհերի ոգեկոչմանը, սակայն դրանք կտեղավորվեն թուր-քական իշխանությունների գծած սահմաններում: Թուրքերը եթե նման ձեւական քայլի դիմեն, միեւնույնն է՝ շարունակում են շատ զգայուն վերաբերել Հայոց ցեղասպանության հարցին, ու շարունակում են նաեւ հայերի այն ժամանակների վրիժառու գործողությունները որպես սպանություններ որակել: Ավելին՝ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցում թուրքերը չեն նահանջում, իսկ հայ-թուրքական սահմանի փա-կումը շարունակում են կապել հենց այդ հիմնախնդրի հետ: Բայց նկատելի է, որ Թուրքիայում որոշակիորեն հիասթափված են Ադրբեջանից, քանզի հայ-թուրքական հարաբերությունների լավացումը դեռ կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Եթե հայ-թուրքական հարցը կապվում է արցախյան հիմնախնդրին, ապա գործընթացը գնում է դեպի փակուղի: Թուրքերը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն անձնապես չի ցանկանում բարելավել հայ-ադրբեջանա-կան հարաբերությունները: Իսկ ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ապա Թուրքիան Հարավային Կովկասում այ-լընտրանք չունի, ու դրա համար Ադրբեջանի հետ հարաբերությունները չի խզի: Հայ-թուրքական արձանագրությունների պատճառով Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները վատացել են, միմյանց նկատմամբ ունեցած վստահությունն էլ պակասել է, չնայած 2 երկրների միջեւ ռազմական սերտ համագործակցությունը զարգացել է: Անցած տարվա օգոստոսին այդ երկր-ների միջեւ ստորագրված ռազմական փոխգործակցության մասին փաստաթղթի ստորագրումը փաստեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական դաշնակից-ներ են: Այսպես Անկարա-Բաքու առկա տարաձայնությունների կողքին ավելանում է Թեհրան-Բաքու տարաձայնությունը, որը կարող է նաեւ հակամարտութ-յան վերածվել: Ադրբեջանի նախագահ Ալիեւը վերջերս հրաժարվեց մասնակցել Նովրուզի Համաշխարհային փառատոնին, թեեւ ստացել էր Իրանի նա-խագահի հրավերը: Իսկ իրանական պետական IRNA գործակալության հաղորդագրության համաձայն, այդ փառատոնին մասնակցել են Տաջիկստանի, Իրաքի, Լիբանանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի եւ Հայաստանի նախագահները, Ադրբեջանը մասնակցել է փոխվարչապետի մակարդակով: Հնարավոր է, որ Ալիե-ւը ցանկություն ուներ մասնակցելու, սակայն հարցեր կային… Եվ խնդիրը միայն այն չէր, որ այդ տոնակատարությանը մասնակցում էր ՀՀ նախա-գահը: Մասնակից երկրների նախագահները ներկայացնում էին այնպիսի մահմեդական ժողովուրդների, որոնց մեծամասնությունը կամ շիա են, կամ էլ շիա կրոնի հետեւորդները մեծ ազդեցություն ունեն այդ երկրում: Կարելի է նույնիսկ ասել, որ Նովրուզի տոնակատարության ըն-թացքում կայացել է շիա ուղղության համահավաք: Սիրիայի նախագահը չէր մասնակցել, քանի որ երկրում պահապանվում է ծայրահեղ լարված մթնոլորտը, իսկ Իրաքը եւ Լիբանանը ներկայացրել են շիա համայնքի առաջնորդները: Այս դեպքում զարմանալի չէ Հայաստանի մասնակցությունը: Երեւանը ոչ միայն բարեկամական կապը ցուցադրեց իր հարեւան երկրի հետ, այլեւ հստակ ցուցադրեց, որ ինքը չի կարող չեզոք մնալ շիա-սուննի համաշխարհային ներկա հակամարտության ընթացքում, քանի որ ունի Սիրիա-յի եւ Իրանի նման դաշնակիցներ: Ներկայումս շիա-սուննի կրոնական հակամարտությունը հասել է իր գագաթնակետին: Եթե Իրաքում շիա եւ սուննի զինված բախումները կրում են պարբերական բնույթ եւ սովորական իրավիճակ են համարվում, ինչպես ասենք՝ Լիբանանում շիա եւ սուննի համայնքների մշտական պայքարը կառավարություն ձեւավորելու համար, ապա ներկայումս Սաուդյան Արբիայի զինված ուժերի կողմից Բահրեյնում շիա ցուցարարների գնդակո-ծումից հետո այս կրոնական ուղղությունների միջեւ եղած հակասությունները արդեն վերածվել են զինված պայքարի ամբողջ Մերձավոր Արե-ւելքում ու Կենտրոնական Ասիայում: Մյուս կողմից էլ Իրանին անհանգստացնում են սուննի բելուջների հաճախակի դարձած ահաբեկչութ-յունները, իսկ Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի երկրները փորձում են սունիական դաշինք կազմել Իրանի դեմ: Իրանն էլ իր հերթին փորձում է համախմբել շիա ուժերը, որպեսզի կարողանա դիմակայել այդ մարտահրավերին: Նովրուզի տոնակատարություն էլ լավ առիթ էր դրա համար: Ահա թե ինչու Ադրբեջանի նախագահը չէր կարող մասնակցել այդ տոնախմբությանը: Նա ոչ միայն իր երկրում հետապնդում է շիա հոգե-ւորական առաջնորդներին, այլեւ համարում է, որ առաջնայինը «թրքությունն է՝ համաթրքությունը»: Սուննի ուղղության Թուրքիան եւ Ադրբեջանին զենք մատակարարող սիոնական Իսրայելը հաստատ լավ գնահատական չէին տա, եթե Ալիեւը մասնակցեր շիաների հավաք-գագաթնաժողո-վին: Իսկ Հայաստանը թեեւ չի խառնվում շիա-սուննի հակամարտությանը, սակայն հայտնվել է այդ տարաձայնության շիա ուղղության կող-մում: Սա հասկանալի է, քանզի անկախության տարիներից առ այսօր իսլամական աշխարհում չեն եղել ավելի վստահելի դաշնակիցներ, քան Սիրան եւ Իրանը: Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում նաեւ արաբական սուննի երկրների հետ, բայց այս պահին ՀՀ նախագա-հի մասնակցությունը Նովրուզի տոնակատարությանը խորհրդանշանական աջակցություն էր հենց Իրանի, Սիրայի ու Տաջիկստանի համար: Առա-ջին երկուսը Մերձավոր Արեւելքում են, իսկ երրորդը՝ Միջին Ասիայում եւ, վստահաբար, մեր դաշնակիցներն են նաեւ համաթրքական ճակատի դեմ… Նաեւ Հայաստանի գործընկերներն են «Իսլամական համաժողով»-ում… Այս պատճառով է նաեւ, որ Անկարան պարբերաբար «նեոօսմանիզմ» եւ «նեոպանթուրքիզմ» է փորձում առաջ քաշել: Ուստի «զրո խնդիր հարեւան-ների հետ» բարբաջանքը չի դադարեցնում: Հաջորդ տարի հայ-թուրքական հարաբերությունների մասով եւս մեկ ձեւական քայլ կլինի, ինչը թրքական ծրագրերի մի մասն է: Կրոնական խաղերը եւս վաղուց դարձել են Անկարայի քաղաքականության բաղկացուցիչը… Հաջորդ տարի վերաբացվե-լու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին ու այս միջոցառումը պատրաստվում են Աղթամարի եկեղեցու վերաբացման նման աղմկա-լից իրադարձություն սարքել… Հնարավոր է, որ այս տարի ապրիլի 24-ը Թուրքիայում նույնպես նշվի: Թուրքիայի նոր քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ սա է ենթադրում: Անկարայում ոմանք կարծում են, որ ժամանակն է փոխել մերժողական վերաբերմունքը հայերի կոտորածների եւ տեղահանության նկատմամբ (իհարկե չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը), քանի որ Թուրքիայի ներկայիս մերժողական արտաքին ու ներքին քաղաքակա-նությունը թույլ չի տալիս ազատվել «ցեղասպանության ճանաչման դամոկլյան սրից»: Կան թուրքեր, ովքեր առաջարկում են ընդունել այն փաստը, թե կոտորված ու տեղահանված հայերը եղել են առաջին հերթին Թուրքիայի քաղաքացիներ եւ ընդունեն նաեւ, որ դա Թուրքիայի պատմա-կան ողբերգությունն է, այսպիսով էլ իբր եզրեր կգտնվեն Սփյուռքի հետ երկխոսություն իրականացնելու համար: Անկարան չգիտես ինչու համոզված է, որ Երեւանը չէ այն վտանգը, որից կարող է սպասել Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության պատասխանը, այլ՝ Սփյուռքը: Սա գուցե հենց ՀՀ իշխանությունների հապաղման հետեւանքն է՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու հարցում, ին-չը թուրքերը անվճռական լինելու (ուրեմնեւ՝ անվտանգ) արդյունք են համարում Հայաստանի կողմից: Որոշ թուրքեր կարծում են, որ հայերի տեղահանության հիշատակին կարելի է անգամ հուշարձան կանգնեցնել Արեւելյան Անատոլիայում: Կամ ապրլի 24-ը, երբ ձերբակալվեցին հայ մտավորականները Ստամբուլում, փորձեն հայտարարել տեղահանության դատապարտման օր: Եթե նույնիսկ ապ-րիլի 24-ը հարմար չլինի, կարելի է Պոլսո պատրիարքարանի հետ այլ օր ընտրել… Սա իհարկե հեռուն գնացող միտում ունի՝ տասնյակ տարի-ներ նշվող Ապրիլքսանչորսյան օրը մոռացության տալու համար… Սակայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում այսպիսի շրջադարձի չեն աջակցի, հատկապես երբ չկա հստակ քաղաքականություն Անկարա-յի կողմից՝ Հայ Դատի պահանջներին ճշմարիտ լուծում տալու համար: Իսկ Թուրքիան ոչ միայն մերժում է Հայաստանի ու Սփյուռքի բարձրացրած պատմա-իրավական հարցերը, այլեւ գաղտնի իրագործում է «Դյո-նուշ» ծրագիրը Ջավախքում: Ըստ դրա, 2011-13թթ. նպատակ կա վերաբնակեցնել մեսխեթցի թուրքերի 6.000 ընտանիքներ: Անկարայում 2004թ. նոյեմբերի 27-ին կայացած մեսխեթցի թուրքերի դաշնության 2-րդ միջազգային համաժողովը դիմել էր Թուրքիայի Մեծ Մեջլիսին, որում մասնավորապես ասված է՝ «…Թուրքիան չպետք է հաշտվի այդ տարածքում ներկայումս հայերի մեծամասնություն կազմելու փաստի հետ: Վրաստանը չի կարողանում այդ տարածքում լիովին իրագործել իր կառավարական ազդեցությունը, այդ իսկ պատճառով Բաքու- Ջեյհան նավթատարի կա-ռուցումից հետո Թուրքիան պետք է լրջորեն զբաղվի այդ տարածքի ապագայով»: Այս համաժողովին մասնակցել են շուրջ 5 տասնյակ պատգամավոր-ներ՝ Թուրքիայի ներկայիս ՆԳ նախարար, այն ժամանակ պետական նախարար Բեշիր Աթալայի գլխավորությամբ: Ծրագիրն անվանել են «Դյոնուշ» (Վե-րադարձ): Սա եղել է 2004թ: Իսկ 2011թ. Բ. Աթալայը Թուրքիայի ՆԳ նախարարն է եւ ի պաշտոնե ինքն է զբաղվում մեսխեթցի թուրքերի խնդիրներով: Իսկ դեռ 2010թ. աշնանը, Թուրքայում հրատարակվող մի ամսագրին տված հարցազրույցում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է հետեւյալը. «…2010թ. հունվարի 1-ի դրությամբ Վրաստան վերաբնակվելու համար դիմել է ընդամենը 6.000 ընտանիք, կամ շուրջ՝ 10.000 մարդ: Հավատացեք, որ սա շատ ու շատ քիչ է ծրագիրն իրականացնելու համար: Անհրաժեշտ է լուրջ կազմակերպչական աշխատանք տանել: Մենք այս հարցը մշտապես քննարկում ենք Վրաստանի իշխանության հետ եւ համոզված եմ, որ խնդիրներ չեն առաջանա: Վտահեցնում եմ, որ Չավուշօղլուն ԵԱՀԿ նախագահ ընտրվելուց հետո այս հարցի վերաբերյալ լուրջ եւ առանց աղմուկի լոբբինգ է արվում Եվրախորհրդում: Տեղեկացնեմ, որ եւ՛ Թուր-քիան, եւ՛ եվրոպական կառույցները՝ մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ, այսօր պատրաստ են ամեն տեսակ եւ ըստ անհրաժեշտության աջակցութ-յուն ցուցաբերել Վրաստանի կառավարությանն այս հարցում: Այդ մասին ես հիշեցնում եմ Վրաստանի իշխանություններին ամեն հանդիպ-ման ժամանակ: Վստահ եմ, որ թուրքերի Վրաստան վերադարձին աջակցելը Ռուսաստանի իշխանության համար բարոյական խնդիր չի առաջացնի…»: Թուրքիայում դեռ չեն մոռացվել նաեւ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատված Յուսուֆ Հալաջօղլուի հայտարարություննե-րը: Դրանք ոչ միայն հակահայկական քարոզչություն էին դիտարկվում, այլեւ՝ հիմա առավելապես հակաթուրքական: Այդ Հալաջողլուն չէր ընդու-նում Հայոց ցեղասպանությունը, սակայն պնդում էր, որ 700-750 հազար հայեր աքսորվել են, որոնց մեծ մասը մահացել է ճանապարհին: Ա-ռաջին անգամ Թուրքիայում պետական պաշտոնյան, որը նաեւ գիտնական էր համարվում, ընդունեց, որ երկրում պետական մակարդակով հայերի նկատմամբ բռնի տեղահանում է կատարվել: Ցեղասպանության հետեւանքով զոհված 1,5 մլն. հայերի թիվը նա չէր ընդունում եւ տարբեր առիթներով շրջա-նառության մեջ էր դնում 500-600 հազար թիվը: Բայց թուրքական կառավարությունը հանկարծ մտածեց, որ այն տվյալներն ու կռվանները, որ առաջ է քաշում Հալաջօղլուն, նույնպես կարելի է ցեղասպանություն որակել եւ զգուշացավ այլեւս… Սակայն Հալաջօղլուն հակահայկական քարոզչա-կան դաշտում էլ ավելի հեռու գնաց եւ հայտարարեց, որ Թուրքիայում ներկաումս բնակվում են առնվազն 500 հազար հավատափոխ հայեր: Նա ու-զում էր ինչ որ ձեւով հիմնավորել իր անհիմն թվերը՝ իբր աքսորվածների ժառանգները նաեւ ողջ են մնացել… Թուրքիայում շատ մարդիկ հավատալով նրան՝ սկսեցին փնտրել իրենց հայկական արմատները: Կային նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր լինելով իրենց բնույթով թուրք ազգայնամոլ, սկսեցին ստուգել իրենց արմատները՝ հանկարծ հայ դուրս չգան… Անգամ զավեշտալի դեպքեր գրանցվեցին՝ պարզ-վեց, որ ազգայնական համարվող մի կուսակցության ղեկավարի՝ Բահչելու եղբայրներից մեկը բնակվում է Գերմանիայում, եւ փախստականի կարգա-վիճակ է ստացել քրիստոնյա հայ լինելու հիմքով… Նույնիսկ թուրքական խորհրդարանականներն ու կառավարության անդամները սկսեցին հա-յեր փնտրել իրենց մեջ: Սակայն, այս քայլերն արդեն Թուրքիայի կառավարությունը չէր կարող ներել: Իսկ Հալաջողլուն հայտարարեց, որ 1936-37թթ. Դերսիմի դեպքերից դաս քաղելու համար, թուրքական ոստիկանությունը նահանգ առ նահանգ հաշվառել է կրոնափոխ հայ ընտանիքների քանակը: Եվ հաշվառվել են ոչ միայն նրանք, ովքեր կրոնափոխ են եղել 1915թ. ցեղասպանությունից հետո, այլ նաեւ այն ընտանիքները, որոնք կրոնափոխ են եղել դրանից մեկ սերունդ առաջ: Այդ տվյալները ներկայումս գաղտնի պահվում են Թուրքիայի գլխավոր շտաբի «Տիեզերական» սենյակում գրանցված գաղտնի արխիվներում: Հալաջօղլուն նաեւ պնդում էր, որ այդ արխիվները ցույց կտան, որ ալեւի քրդերը եւս հայկական արմատներ ունեն: Հետաքրքիրն այն է, որ ալեւիներն այս հայտարարությանը չարձագանքեցին եւ չհերքեցին… Իսկ Թուրքիայում բնակվող ալեւի քրդերի քանակը, ամենահամեստ հաշվարկներով, անցնում է 3 մլն-ը: Սակայն կան աղբյուրներ եւ հրապարակումներ, որոնք փորձում են ի հայտ բերել Թուրքիայում բնակվող կրոնափոխ հայերի համեմատաբար իրական թիվը, որը մոտ լի-նի իրականությանը: Ահա այդ վիճահարույց տվյալները. Կարադենիզ-արեւելք եւ Արդվին՝ 9.200 ընտանիք, Դիարբեքիր (Տիգրանակերտ)՝ 1.000 ընտա-նիք, Մալաթիա՝ 3.655 ընտանիք, Կայսերի (Կեսարիա)՝ 5.000 ընտանիք, Էլազիգ (Էլազիզ)՝ 1000 ընտանիք, Վան՝ 4000 ընտանիք, Թունջելի (Դերսիմ)՝ 2000 ընտանիք, Սիիրթ (Սղերդ)՝1.200 ընտանիք, Շանլըուրֆա՝ 3.500 ընտանիք, Հաթայ (Անտիոք)՝ 1.100 ընտանիք, Բիթլիս (Բաղեշ)՝ 200 ընտանիք, Էրզրում (Կարին)՝ 3.000 ընտանիք, Էրզինջան (Երզնկա)՝ 1.300 ընտանիք, Սվաս (Սեբաստիա)՝ 2.000 ընտանիք, Քահրաման Մարաշ՝ 3.000 ընտանիք, Ադըյաման՝ 1.600 ընտանիք, Ադանա՝ 2.000 ընտանիք, Մերսին եւ Տարսուս՝ 1.200 ընտանիք: Սակայն հավատափոխ հայերի թիվն իրա-պես հայտնի կդառնա, երբ բացվեն արխիվները ու մարդիկ հնարավորություն ունենան տեղյակ լինել իրենց անցյալին ու արմատներին: Արեւմտահայաստանը մեզ համար չի կարող Սփյուռք համարվել, քանի որ այնտեղ հայերն ապրում են իրենց հայրենիքում, թեկուզ ծպտյալ վիճակում: Եվ եթե Սփյուռքում կարեւորագույն խնդիր ենք համարում հայապահպանությունը, ապա Արեւմտահայաստանում կարեւորագույն խնդիր է պետք է դառնա հայերի հայացումը: Բայց այս ամենն անել է պետք անչափ զգույշ՝ նոր ցեղասպանությունից խուսափելու համար: Կան նաեւ տվյալներ, որ ներկայիս Թուրքիայում հայերի իրական թիվը 8-9 մլն.-ի է հասնում, ծպտյալ հայերի մասին է խոսքը, ինչը իր ժամանակին լուրջ հնարավորություն կտա Հայոց Հայրենիքը վերատիրելիս… Հայկ Թորգոմյան «Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.

Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը

14 Ապրիլի, 2011

10.03.2011
Պատմության ընթացքում առնվազն երեք անգամ Թուրքիան փորձել և մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողություններ` Ղարաբաղի հայ բնակչության լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղությամբ: Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը և Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում և հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա:

Առաջին փորձ

Օսմանյան կայսրության սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղությամբ սկսվեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զորքերը դեպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախվեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի համառ դիմադրությանը և բազմիցս պարտություն կրեցին արցախահայերի կազմակերպված դիմադրությունից: 1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու և օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար: Ղարաբաղում հայերի կողմից գերի վերցված Սալեհ փաշայի վկայությունները խոսուն փաստ է դնում թուրքական սուլթանի` Ղարաբաղի հայերին գլխովին բնաջնջելու նպատակադրության մասին: Սալեհ փաշան խոստովանում է. «Սուլթանը հրամայել է բնաջնջել հայերին և ղզլբաշներին (շիաներ – Հ.Դ.), քանի որ ռուսաց ցարի զորքերը զավթել են Կասպից ծովի այդ ափը և մենք ստիպված ենք հարձակվել նրանց վրա: Մենք պետք է հեռացնենք հայերին, ովքեր կարծես սեպ լինեն մեր միջև: Մենք պետք է ոչնչացնենք մեր ուղու վրա հայտնված ցանկացած խոչընդոտ և բացենք ճանապարհը: Չլինեիք դուք` հայերդ, մենք վաղուց արդեն ոտք դրած կլինեինք հնուց ի վեր մեզ պատկանող Դերբենտ և Բաքու»: 18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի և թրքական Արևելքի միջև անմիջական կապը խափանելու մեջ: Կորցնելով հազարավոր զինվորներ և փաշաներ` ձախողվեց Ղարաբաղը միացնելու և օսմանյան ուժերն այնտեղ տեղավորելու սուլթանի և նրա դաշնակիցների փորձերը: Արցախահայերի դեմ Օսմանյան ցեղասպանության առաջին փորձը հաջողություն չունեցավ, բայց դա դեռ սկիզբն էր…

Երկրորդ փորձ

Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացման երկրորդ փորձը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան զորքերի կովկասյան տարածաշրջան ներխուժելուց հետո, երբ թրքական աջակցությամբ ստեղծվեց արհեստածին մի պետություն, որին երիտթուրքերը կնքեցին «Ադրբեջան» անվամբ: Այն հյուսիսային Իրանի նահանգներից մեկի անունն էր և հեռահար նպատակ կար վերջինս կցել նորաստեղծ Ադրբեջանի հանրապետությանը: Բայց սա թրքական պետություններ ստեղծելու օսմանյան նախագծի միակ օրինակը չէր: Սրան հաջորդեցին «Արազի հանրապետության» և «Հարավ-արևելյան կովկասյան ժողովրդավարական հանրապետության» հռչակումը, որպես քայլ` թրքական էքսպանսիային նպաստելու համար (նմանօրինակ քաղաքականության ժամանակակից օրինակ է 1974 թվականին թուրքական զորքերի ափհանումը Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ստեղծումը): Օսմանյան բանակի կովկասյան արշավն ավարտվեց Բաքու քաղաքի գրավումով և 1918 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաքում մնացած հայ բնակչության դեմ իրագործված դաժան կոտորածներով: Բաքուն գրավելուց հետո Օսմանյան ուժերը նոր ռազմարշավ սկսեցին, այս անգամ «խաղաղեցնելու» հայաբնակ Ղարաբաղը: Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան, ով 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկն էր, հրամայեց իր զարմիկին` Ադրբեջանում թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշային, «մաքրել Ադրբեջանը ռուսներից և հայերից` ապահովելու թուրքական տարածքային շարունակականությունը համար»: Այս հրամանից մեկ շաբաթ անց Թուրքիան ընդունեց իր պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում: Օսմանյան բանակը իր վերջին պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում կրեց հենց Ղարաբաղում, երբ դարանակալած հայ գյուղացիները հարձակվեցին Հադրութի շրջանի գյուղերի դեմ պատժիչ արշավ իրականացնող օսմանյան բանակի զորաջոկատի վրա և կոտորեցին մոտ չորս հարյուր թուրք զինվոր: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և Թուրքիայի նահանջը ձախողեց ցեղասպանության երկրորդ փորձը: Ավելի ուշ, ի հետևանք բոլշևիկյան և քեմալական համաձայնության, 1921 թվականին Ղարաբաղը բռնակցվեց Սովետական Ադրբեջանին:

Երրորդ փորձ

Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացման և հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ: Բավական է միայն ասել, որ թուրքական կանոնավոր բանակի հարյուրավոր զինվորներ և սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պասիվ դիտորդը:

Հիմնվելով վերոհիշյալ փաստերի և արձանա-գրությունների վրա` կարող ենք պնդել, որ 1. Թուրքիան կանգնած է Ղարաբաղյան հարցի առաջացման հիմքում, երբ ստեղծեց ադրբեջանական պետությունը և փորձեց բռնակցել հայաբնակ տարածքը վերջինիս: 2. Բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին` Թուրքիան դարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերից մեկը:

Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը: Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության ոլորտում ներառում է հետևյալ բաղադրիչները` ռազմական միջամտության սպառնալիք, զինուժի ցուցադրություն, Հայաստանի նկատմամբ էներգետիկ և տրանսպորտային շրջափակում, ռազմական աջակցություն Ադրբեջանին, հակահայկական կոալիցիայի ձևավորմանն ու Հայաստանի տեղեկատվական մեկուսացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում և իրականացում, միջազգային կազմակերպություններում ադրբեջանական շահերի բարձրաձայնում:

Մշտական ռազմական սպառնալիքներն ու լարվածություն առաջացնելու փորձերը, Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքակա-նության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի և Ղարաբաղի համար: Հենվելով վերոհիշյալ փաստերի վրա, կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական և ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների և քեմալականների/հանրապետականների կողմից: Ավելին, Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված ադրբեջանական պետությունը ժառանգեց ժողովրդագրական ինժեներիայի թուրքական կոդը, այսինքն` ցանկացած ազգային կամ փոքրամասնությանը վերաբերող խնդիր բռնի արտաքսման կամ զանգվածային սպանությունների միջոցով լուծելու եղանակը` այսպիսով ճանապարհ հարթելով «անվտանգ և ապահով» ազգային պետության ստեղծման համար: Թուրքիայի և Ադրբեջանի ազգային պետությունները ձևավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, և ապագայում այս հանգամանքները լուրջ հետևանքներ են ունենալու երկու պետությունների համար:

Եռակի ցեղասպանական փորձերը արցախահայության դեմ և Թուրքիայի պարտությունների փաստը պետք է որ պարզ ուղերձ հանդիսանա Անկարայի համար. Թուրքիան պետք է ընդունի հայերի և «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատմության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար:

Այս պարագայում Թուրքիայի համար այլընտրանք չկա:

[1] Армяно-русские отношения, Ереван. 1967, том. II, часть II, документ 315.
[2] FO 371/3388, file 1396, no. 173495, the Director of Military intelligence’s no. B. I/565 (M.I.2), secret to the Under Secretary of State for Foreign Affairs, dated 18 Oct. 1918 see Jacob Landau. Pan-Turkism. From Irredentism to Cooperation. London, 1995. P. 55.
[3] Гайк Демоян. Турция и Карабахской конфликт. Ереван, 2005

Հայկ Դեմոյան

Գիտական բարոյականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին…

14 Ապրիլի, 2011

09-04-2011
Բանավեճի ակնկալիքով –

Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին
(Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ)

Ս. թ. մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) էլեկտրոնային փոստով տարածվեց այդ հաստատության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի՝ «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով): Նույն օրն այդ հոդվածը հրապարակվեց ՀՑԹԻ-ի, ինչպես նաեւ Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթի կայքերում:
ՀՑԹԻ-ի‘ակադեմիականության հավակնող, առավել եւս՝ օտար լեզուներով հրապարակվող որեւէ հոդված պետք է համապատասխանի գիտական պատասխանատվութ-յան ու բարոյականության ամենախիստ պահանջներին, քանի որ այդ թանգարան-ինստիտուտը՝ իր անվան, կոչման եւ տեղադրության (Ծիծեռնակաբերդ) բերումով մեր պետության ու հանուր հայության համար ունի գերկարեւոր նշանակություն: Ցավոք, աշխարհով մեկ տարածված, ծավալով ոչ մեծ այդ հոդվածը (հայկական տարբերակում՝ ընդամենը 949 բառ) շատ առումներով թերի է, ներառյալ պատմական փաստերի սխալ ներկայացումներ ու պատեհա-պաշտական մեկնաբանումներ, գիտական բարոյականության խախտումներ, չհիմնավորված եզրակացություններ, կեղծ-գիտականություն……
1. Գիտական չէ բուն հարցադրումը՝ Արցախում (Ղարաբաղ) թուրքերի ցեղասպանական փորձերի քննարկումը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատ-մամբ Բարձր Դռան վարած ընդհանուր քաղաքականությունից անջատ: Մասնավորապես՝ հեղինակն անարդարացիորեն առանձնացնում է 1720-ական թթ. Ղա-րաբաղի հայոց դիմադրությունը ճնշելու օսմանյան փորձերը՝ անտեսելով թուրքերի նույնական քաղաքականությունը հարեւան Սյունի-քի, Երեւանի, հայկական այլ շրջանների ու բնակավայրերի դեմ: Խառնափնթոր ու անհիմն է նաեւ Հ. Դեմոյանի հետեւյալ եզրակացությունը. «Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական եւ ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքա-կան ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների եւ քեմալականների/հանրապետականների կողմից» (շա-րադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագրում-Գ.Յ.): Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 եւ 1990-ական թթ.) այնտեղ կա-յին հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադր-բեջանական զորքերին: Ուստի՝ Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է՝ թելադրված ներկա պահին հար-մարվելու ցանկությամբ: Զուտ իրավիճակից բխող մտածողությունը պրն Դեմոյանին բերում է Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելու քաղաքականապես սնանկ եւ հույժ վնասակար դիրքորոշման: Ահավասիկ դրա ապացույցները՝ վերցրած նրա հոդվածից. «Ղարաբաղյան հիմնահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ա-ջակցությունը», «Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծե-ցին Հայաստանի եւ Ղարաբաղի համար»: Մի՞թե ՀՑԹԻ-ի տնօրենը տեղյակ չէ, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է բոլոր առումներով՝ թե՛ ազգաբա-նորեն, թե՛ տնտեսապես, թե՛ մշակութապես, թե՛ լեզվական տեսակետից, թե՛ պատմականորեն, թե՛ վերջապես՝ ռազմական առումով, դեռ չնշելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման հռչակագիրը, որը մինչեւ օրս հայերս այդպես էլ չեղյալ չենք հայտարարել: Հ. Դեմոյանը չգիտե՞, որ Հա-յաստանը, իբրեւ հայոց հայրենիքը բնորոշող հասկացություն, ներառում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբա-ղի Հանրապետությունը, նաեւ՝ հարեւանների բռնագրաված հայկական տարածքները (ցավոք, «Հայաստան» եւ «Արցախ-Ղարաբաղ» հասկացությունները տարբերակողները չափազանց շատ են ՀՀ իշխանական վերնախավում ու նրա շուրջը պտտվող պալատական գիտնականների լեգեոնում): Փաստորեն, պր. Դեմո-յանը՝ Ղարաբաղը որպես առանձին մի երկիր ներկայացնելով, կամա թե ակամա, կեղծ-պատմագիտական դրույթ է պաշտպանում եւ իբրեւ այդպիսին, հող է նախապատրաստում արտաքին ուժերի՝ սկզբից ԼՂՀ-ն ՀՀ-ից, իսկ արցախցիներին՝ ԼՂՀ տարածքից դուրս ապրող հայերից անջատելու, այ-նուհետեւ նրանց միմյանց հակադրելու վտանգավոր, ազգակործան ծրագրերի համար:
2. Հ. Դեմոյանը կոպտորեն խախտում է գիտական բարոյականության տարրական նորմերը՝ լռության մատնելով քաղաքական գիտությունների դոկտոր Ար-մեն Այվազյանի՝ «1720-ական թթ. հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» (The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal, Yerevan, 1997) անգլերեն մենագրությունը: Այդ աշխատության մեջ, Ա. Այվազ-յանը, բազմալեզու սկզբնաղբյուրների եւ գիտական գրականության ծավալուն հիմքի վրա, հայ պատմագիտության մեջ առաջին անգամ առաջադրել եւ ապացուցել է այն վարկածը, որ Հայաստանի ամբողջ տարածքի վրա հայերին ի սպառ բնաջնջելու ծրագրերն ու գաղափարներն Օսմանյան կայսրության իշխող շրջանակներում սաղմնավորվել են հե՛նց 1720-ական թթ.: Ի թիվս Ա. Այվազյանի նշած մի շարք այլ պատճառների, այդպիսի տրամադրութ-յուններն առաջացել են հատկապես այն կատաղի դիմադրությունից, որ հայերը ցույց տվեցին Արեւելյան Հայաստան ներխուժած օսմանյան բա-նակներին Արցախում, Սյունիքում, Երեւանում, Լոռիում եւ հայկական ազատագրական շարժման մի շարք այլ կենտրոններում: Ըստ դոկտ. Այվազյա-նի, Օսմանյան կայսրության պետական քաղաքականությունն ի սկզբանե ուղեկցվել է ցեղասպան մտայնությամբ ու գաղափարախոսությամբ: Այդ քաղաքականության իրագործմանը նպաստել են նաեւ հստակ մշակված մեխանիզմները, որոնցից մեկը ֆեթվան էր՝ կայսրության մուսուլման բարձ-րագույն հոգեւորականության կրոնաիրավական որոշումը:
Կարճ ասած՝ Ա. Այվազյանի մենագրությունում (որն, ի դեպ, վաղուց արդեն գիտական շրջանառության մեջ է մտել, բազմաթիվ գրախոսությունների արժանացել, նաեւ ամբողջությամբ զետեղվել համացանցում) քննության են ենթարկված շատ հարցեր ու հարցադրումներ, որոնց Հ. Դեմոյանն անդրադառնում է իր վերոնշյալ հոդվածում, այդ թվում՝ 1720-ական թթ. Արցախում (եւ Սյունիքում) օսմանյան զորքերին պատճառված պարտութ-յուններն ու մարդկային կորուստները (Ա. Այվազյանի մենագրության էջ 4-20), հայերին ոչնչացնելու մտադրությունները — որոնք սկիզբ էին առել հայոց ազատագրական կռիվների, ինչպես նաեւ ռուսների՝ մերձկասպյան շրջանները ռազմակալելու ժամանակ (էջ 21-32) -, գե-րի ընկած օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի խոստովանությունը (էջ 39-40): Փաստորեն, Ա. Այվազյանի ամբողջ գիրքը առաջադրում եւ քննում է այն խնդիրները, որոնց մասին գրում է Հ. Դեմոյանը: Վերջինս դրանք ներկայացնում է իբրեւ ի՛ր մտքի արգասիք՝ չհիշատակելով մինչ այդ արված աշխատանքը:
«Օսմանյան կայսրությունում բնաջնջման որոշումներ ընդունելն ու դրանք իրագործելը» ենթագլխում (էջ 33-36), հայ պատմագրության մեջ Ա. Այվազյանն առաջին անգամ ներկայացրել ու վերլուծել է 1720-ական թթ. շիաների ու քրիստոնյաների ոչնչացման վերաբերյալ Օսման-յան կայսրության գերագույն մուֆթիի արձակած կրոնաիրավական որոշումները՝ ֆեթվաները, այնինչ պր. Դեմոյանը, չհիշելով դոկտ. Այվազյանի գրքի մասին, գրում է. «1725 թ. սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին՝ մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու եւ օսմանցի-ների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար»:
Այս ասելով՝ Հ. Դեմոյանը երկակի սխալ է թույլ տալիս. 1) սուլթանը չէր կարող ֆեթվա արձակել, քանի որ դա Օսմանյան կայսրության բարձրա-գույն հոգեւոր հեղինակության՝ շեյխ-ուլ-իսլամ տիտղոսը կրող մեծ մուֆթիի բացառիկ իրավասությունն էր: Սուլթանը նրան էր դի-մում պետական կարեւորություն ունեցող հարցերով, իսկ ֆեթվան իր արձակման պահից ինքնըստինքյան մտնում էր ուժի մեջ եւ նույնիսկ սուլթանն իրավասու չէր դա չեղյալ հայտարարել: 2) 1725թ. հայերի ոչնչացման վերաբերյալ իբր արձակված հատուկ ֆեթվայի մասին պատմական տե-ղեկություններ չկան, գոնե առ այսօր չեն հայտնաբերվել: Հայտնի են Կ. Պոլսում հրապարակված ընդամենը երկու նմանատիպ ֆեթվաներ՝ համապատաս-խանաբար 1723 եւ 1730 թթ., երկուսն էլ առաջին հերթին ուղղված Իրանի շիաների դեմ, ու պակաս չափով՝ քրիստոնյաների դեմ (տե՛ս Ա. Այվազ-յանի նշված աշխատությունը, էջ 33-36):
Հ. Դեմոյանը մեջբերում է Ղարաբաղում 1725թ. գերված օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի խոստովանությունը, որտեղ վերջինս խո-սում է հայերին ու շիաներին բնաջնջելու սուլթանի «հրամանի» մասին, որի արձակման ժամանակը, սակայն, չի հստակեցվում: Հայ պատմաբա-նը, առավել եւս ՀՑԹԻ-ի նման պատասխանատու կառույցի ղեկավարը պարտավոր է իմանալ, որ սուլթանի հրամանը եւ ֆեթվան բոլորովին տարբեր բա-ներ են: Ուշագրավն այն է սակայն, որ Սալեհ փաշայի խոստովանությունն ամբողջությամբ մեջբերված ու մեկնաբանված է նաեւ Ա. Այվազյանի նշված ուսումնասիրության մեջ (էջ 39-40): Նրա գրքի հետ չափից շատ այս համընկնումները լուրջ մտորումների տեղիք են տալիս……
Ա. Այվազյանը, վերլուծելով Սալեհ փաշայի խոստովանությունը, ընթերցողի ուշադրությունը հրավիրում է աշխարհառազմավարական «սեպի» այն դերին, որ կատարում էին Սյունիքում եւ Արցախում (ոչ միայն Արցախում, ինչպես գրում է Հ. Դեմոյանը՝ ելնելով ներկայի քաղաքա-կան իրադրությունից) կենտրոնացած հայկական զինված ուժերը. «Հայկական Սղնախներն ի վիճակի էին որեւէ պահի կտրելու օսմանյան զորքերի եւ արեւելյան Այսրկովկասի որոշ շրջանները ռազմակալած նրանց սուննի դաշնակիցների՝ կովկասցի լեռնականների միջեւ եղած հաղորդակցութ-յան կարեւոր ուղիներն ու այդպիսով իրական պատնեշ էին օսմանյան ծավալապաշտության դեմ» (էջ 39): Դեմոյանի մեկնաբանությունը նույնա-տիպ է. «18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի եւ թրքական Արեւելքի միջեւ անմիջական կապը խափանելու մեջ» (շարադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագ-րում-Գ.Յ.):
Դոկտ. Այվազյանը չափազանց հետաքրքրական մի տեղեկություն էլ մեջբերում է մխիթարյան միաբան Եղիա վարդապետի՝ 1725թ. մարտի 9-ին Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն հասցեագրած նամակից (էջ 28-29): Նամակում ասվում է. «Թագավորը (սուլթան Ահմեդ Գ-ը-Գ.Յ.) կատաղած է հայերի վրա եւ բազմիցս ցանկացել է Պարսկաստանի դեպքերի պատճառով հայերին ի սպառ բնաջնջել, բայց մուֆթին հայերին բնաջնջելու ֆեթվա չի արձա-կել» [«թագաւորն տաղտկացեալ է ի հայոց եւ բազմիցս կամեցեալ է բնաւ զՀայս բնաջինջ առնել, բայց մուֆթին ոչ տուեալ է զհրաման առ ի բնաջինջ առնել զՀայս»]: Ա. Այվազյանի նույն մենագրության մեջ նշված է, որ Ղարաբաղում հայերը գերի էին վերցրել Սալեհ փաշային 1725 թ. մարտի 3-4-ին (էջ 20, էջ 70, ծան. 72): Իսկ, ինչպես նշեցինք, Եղիա վարդապետի նամակը գրվել է 1725 թ. մարտի 9-ին, այսինքն՝ Սալեհ փաշայի հարցաքննության ժամանակ հայերին բնաջնջելու վերաբերյալ հատուկ ֆեթվա
գոյություն չի ունեցել: Այդուհանդերձ՝ 1720-ական թթ. Արեւելյան Հայաստանի (ոչ միայն Ղարաբաղի) հարյուր հազարավոր հայեր ենթարկ-վեցին կոտորածի, բռնի տեղահանության եւ գերեվարության:
Կարծում եմ, ասվածը բավարար է, որպեսզի պարզ լինի, որ Հ. Դեմոյանը պարզապես պարտավոր էր հղում կատարել Ա. Այվազյանի «1720-ական թթ. հա-յոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» մենագրությանը, քանի որ վերջինիս մեջ, ինչպես վերն ար-դեն նշվեց, առաջին անգամ բարձրացվել եւ մասնագիտորեն վերլուծվել են այն խնդիրները, որոնց պր. Դեմոյանն անդրադառնում է իր մարտի 10-ի հոդվածում: Ուրիշի հեղինակային իրավունքի նմանատիպ խախտման փաստի դիմաց՝ զավեշտալի է դիտվում ՀՑԹԻ-ի տարածած հետեւյալ եռալեզու ծանոթագրությունը. «Բոլոր իրավունքները պաշտպանված են: ՀՑԹԻ-ի կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է»:
Կարծում եմ, որ ՀՀ ԳԱԱ-ում պետք է լրջորեն զբաղվեն Հ. Դեմոյանի կողմից գիտական բարոյականության խախտման նշածս դեպքով, ինչպես նաեւ մեզանում տարածում գտած բոլոր նման դեպքերով: Եթե մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում գիտությունն ապագա ունենա, ապա գիտական բարոյակա-նության բոլոր տեսակի խախտումներին պետք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գերմա-նիայի պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր ցու Գուտտենբերգին զրկեցին ինչպես իր պաշտոնից, այնպես էլ իր դոկտորական աստիճանից այն պատճառով, որ իր ավարտաճառում փոխառել էր հատվածներ տարբեր հրապարակումներից ու ելույթներից՝ առանց համապատասխան հղումներ անելու: Գերմանական մամուլը այդ չկայացած գիտնականին անվանեց պարոն Copy-Paste……
3. Պր. Դեմոյանի հոդվածի բոլոր 3 տարբերակները (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն) լիքն են մտքի, մեղմ ասած, անհաջող կառուցվածքներով ու լեզվաոճական սխալներով, որոնք անթույլատրելի են նույնիսկ ուսանողական ռեֆերատի համար: Որպեսզի ասվածը չհնչի իբրեւ մերկապարա-նոց մեղադրանք, ստորեւ մի քանի նախադասություն մեջբերենք հոդվածի հայերեն տարբերակից, մեկնաբանությամբ հանդերձ (մեր սույն հրապարակման ռուսերեն տարբերակում բերված են նմանատիպ օրինակներ Հ. Դեմոյանի ռուսերեն շարադրանքից).
1. Հետեւյալ անմշակ ու թերի կետադրությամբ երկար նախադասության նույնիսկ մի քանի անգամ ընթերցումը թույլ չի տալիս հետեւել հե-ղինակի մտքին.
«Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հար-ցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը եւ Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկ-յունից շատ արդիական է թվում եւ հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա»:
2. Լեզվաոճական առումով խառնափնթոր, նույնքան երկար հետեւյալ նախադասության մեջ 3 անգամ գործածվել է «փորձ» բառը, 2-ական անգամ էլ՝ «կող-մից» եւ «ուղղակի/ուղղակիորեն» բառերը. «Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության 3-րդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացման եւ հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ»:
3. Հավանաբար, միայն Հ. Դեմոյանին ու նրա քաղաքական հովանավորներին է հայտնի, թե Թուրքիան ինչպես կարող էր առհասարակ Ղարաբաղյան հիմնահարցի (տեքստում՝ «դրա») «հանգուցալուծման մասը» լինել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ լեզվաիմաստային առումով. «Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակ-ցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը»:
4. Հոդվածի ավարտին կարդում ենք.
«Թուրքիան պետք է ընդունի հայերի եւ «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատ-մության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար»:
ա) Հ. Դեմոյանը չարաշահում է հատուկ եզրույթների գործածումը («Pax Ottomanica», «զրոյական խնդիրներ», Realpolitik), բ) դարձյալ ընկ-նում է նույնաբանության մեջ՝ կրկնելով «սեփական պատմություն» արտահայտությունը, գ) թույլ է տալիս կոպիտ տառասխալ (պետք է լինի ոչ թե «վերաշարադրումն», այլ «վերաշարադրման»).
5. Ստորեւ մեջբերված պարբերության առաջին նախադասության մեջ պրն Դեմոյանը պնդում է, որ Թուրքիան գործոն մասնակցություն է ունե-ցել ղարաբաղյան պատերազմին, իսկ հաջորդ նախադասության մեջ այդ երկիրը ներկայացնում է որպես «պասիվ դիտորդ» (ի դեպ՝ հայերենում «պասիվ» բառի համարժեքը «կրավորական»-ն է): Երկրորդ նախադասության մեջ կրկնված է «դառնալ» բայը. «…Թուրքական կանոնավոր բանակի հարյուրավոր զինվորներ եւ սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողութ-յուններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին՝ դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պա-սիվ դիտորդը»:
«Հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում» ներգրավված թուրք գեներալների՝ Հ. Դեմոյանի նշած թիվը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Պարզապես՝ ադրբեջանական բանակի ընդհանուր թվաքանակը չէր բավարարի 10 թուրք գեներալի համար: Ըն-թերցողին մնում է միայն տարակուսել, թե նա որտեղի՞ց է հայթայթել այդ՝ բացահայտորեն չափազանցված թիվը:
Երկէջանի խառնափնթոր շարադրանքի արդյունքում, Հ. Դեմոյանը բնականաբար չէր կարող արդարացված եզրակացությունների հանգել: Այսպես, նա, ի միջի այլոց, ամփոփում է. «Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետությունները ձեւավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, եւ ապագայում այս հանգամանքները լուրջ հետեւանքներ են ունենալու երկու պետությունների հա-մար»:
Վերապահումով վերաբերելով Թուրքիային, այդ երբվանի՞ց Ադրբեջանում ազգային պետություն գոյություն ունի, երբ դեռ նոր-նոր ադրբե-ջանցի հանրույթ է ստեղծվում Ադրբեջանական Հանրապետության տարածքում բնակվող բազմաէթնիկ խառնամբոխներից: Մյուս կողմից, հեղինա-կը չի ճշտում՝ ե՞րբ եւ ի՞նչ «հետեւանքներ» են ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի համար նրանց իրագործած ցեղասպանությունները: Ի հեճուկս Հ. Դեմոյանի՝ մենք ականատեսն ենք հակառակ իրականության՝ ցեղասպանություններն ունեցել են աղետալի հետեւանքներ այն ժո-ղովուրդների համար, ում նկատմամբ դրանք իրագործվել են, եւ ոչ միշտ՝ այն պետությունների համար, որոնք դրանք իրագործել են: Հայ ժո-ղովուրդը երկար ժամանակ է, ինչ քաղում է քսաներորդ դարի առաջին ու տակավին անպատիժ մնացած ցեղասպանության դառը պտուղները, այսօր էլ դեռ գտնվելով կյանքի ու մահվան եզրագծին (բավարար է այն աղետալի փաստի արձանագրումը, որ ազգի թվաքանակի ավելի քան երկու երրորդն այսօր ապրում է հայկական գերիշխանությունից դուրս գտնվող երկրներում, ինչն ըստ էության նշանակում է ձուլում եւ սպիտակ ջարդ): Առանց հիմնավորման ճամարտակել Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխներին գալիք ինչ-որ անորոշ «լուրջ հետեւանքների» մասին ոչ այլ ինչ է, քան անլուրջ մոտեցում, ցանկալին իրականություն ներկայացնելու մանկական թոթովանք, պատրանք, բնազանցական մտածողություն, որոնք գիտության հետ որեւէ կապ չունեն:
Մի քանի խոսք եւս լեզվական անհարթությունների մասին, որոնք հարիր չեն նույնիսկ աշակերտին: Շարադրանքում առկա են օտարաբանութ-յուններ, ինչպես ռուսերենի սþոՏռ բառի՝ արեւելահայերենին (վերջին տարիներին նաեւ վերջինիս միջոցով արեւմտահայերենին անցած) «ցանկացած» թարգմանությունը, որ համազգային ախտի է վերածվել եւ որից կարծես փրկություն չունենք (Հ. Դեմոյանը գործածում է, օրինակ, «ցանկացած խոչընդոտ» ցնդաբանությունը. խելքը գլխին ո՞ր մարդը խոչընդոտ կցանկանա), հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերի գործա-ծումը (օրինակ «էքսպանսիա»՝ «տարածում»-ի փոխարեն), հոգնակի գոյականներին եզակի բայեր կցելու տարրական սխալները («ձախողվեց … փոր-ձերը», «փորձերը … հանդիսանա» եւ այլն), օտարաբանություն հուշող «կողմից» բառի անհարկի գործածությունը, եւ լեզվական բազմաթիվ այլ սխալներ: Պե՞տք է Հ. Դեմոյանին ու բոլորին հիշեցնել, թե հայոց լեզվի անաղարտության պահպանումը օրենքով ամրագրված պարտավո-րություն է: Ի դեպ, անհարթություններ ու սխալներ կան նաեւ հղման ընդամենը 3 աղբյուրների նշումներում: Հեղինակը իր իսկ հե-ղինակած ՁցՐՓՌÿ Ռ ԽՈՐՈոՈւրՍՌռ ՍՏվՒսՌՍՑ աշխատության անվան մեջ ԽՈՐՈոՈւրՍՌռ-ն հիշատակում է ԽՈՐՈոՈւրՍoռ սխալ ձեւով: Այս սխալը առկա է խնդրո առարկա հոդվածի թե՛ հայերեն եւ թե՛ ռուսերեն շարադրանքների հղման աղբյուրներում, ինչը վկայում է, որ հեղինակը գերազանց է յուրացրել Copy-Paste տեխնոլոգիան…
Ավելին՝ Դեմոյանի հոդվածում ինքն իր գրքի հրատարակության տարեթիվն (ՁցՐՓՌÿ Ռ ԽՈՐՈոՈւրՍՌռ ՍՏվՒսՌՍՑ Չ ՍՏվՓպ XX — վՈփՈսՈ XXI ՉպՍՏՉ: ՌրՑՏՐՌՍՏ-րՐՈՉվՌՑպսՖվօռ ՈվՈսՌջ. — ժՐ.: ԸՉՑՏՐրՍՏպ ՌջՊՈվՌպ, 2006) հետ է տարել ոչ ավել, ոչ պակաս՝ 11 տարով՝ 2006-ի փոխարեն նշելով 1995 թ.: Ի՞նչ է սա՝ ան-փութությու՞ն, լուրջ հարցեր սեփական հիշողությա՞ն հետ, թե՞ կանխամտածված կեղծիք:
Վերջում նկատեմ, որ Հ. Դեմոյանը ճիշտ կաներ, եթե Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության մասին ելույթով հանդես գար փոքր-ինչ ավե-լի վաղ՝ «հայ-թուրքական հաշտության» «մեղրամսի» ժամանակաշրջանում: Ի վերջո, Թուրքիան միայն «ներկայիս» չէ, որ ՀՀ-ին նախապայման-ներ է առաջադրում, ինչպես փորձում է իր ընթերցողին հավատացնել պր. Դեմոյանը: Այդ նախապայմանները հնչել են Թուրքիայի կողմից ՀՀ անկախությունը ճանաչելու վայրկյանից, ինչի ապացույցը այդ պետության՝ իր հարեւան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու ռազմավարական հետեւողական դիրքորոշումն է: Ինչպես հայտնի է, Հ. Դեմոյանը մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մոլի ջատագովներից էր ու թերեւս միակ դիպլոմավոր հայ պատմաբանը, որը կողմ էր արտահայտվում պատմաբանների հայ-թուրքական հանձնաժո-ղով ստեղծելու վերաբերյալ ՀՀ քաղաքական ղեկավարության ընդունած անխոհեմ որոշմանը:
Քաղաքականության մեջ պատեհապաշտությունը երբեմն պարտադրյալ է, բայց գիտության մեջ բոլոր պարագաներում անբարո է:

Հ. Գ. Վերեւը նշված լեզվական սայթաքումները հերիք չէին կարծես: Բացարձակապես անընդունելի է այն, որ ՀՑԹԻ-ի էլեկտրոնային լրատուն ունի միայն անգլերեն անվանում՝ Musium G-Brief, Electronic Periodical of the Armenian Genocide Museum & Institute, Yerevan, Armenia: Ո՞վ է իրավունք տվել ՀՑԹԻ-ի ղեկավարությանը՝ ոտնահարել ՀՀ Սահմանադրության 12-րդ՝ «լեզվական» հոդվածն ու «Լեզվի մասին» օ-րենքը, որի առաջին հոդվածը հայտարարում է, թե ՀՀ պետական լեզուն (կուզենայի, որ շեշտված լիներ՝ պետական միակ լեզուն)՝‘հայերենը «սպասարկում է հանրապետության կյանքի ԲՈԼՈՐ ոլորտները» (մեծատառերը իմն են-Գ.Յ.): Բացի այդ՝ աշխարհով մեկ ցրվող այդ լրատուի՝ դարձյալ միայն անգլերենով ներկայացված հրատարակման տվյալների սյունակում ՀՀ ԳԱԱ-ն ներկայացված է որպես ոչ թե ՀՑԹԻ-ի վերադաս կառույց, այլ՝ -ճիշտ հակառակը՝ ՀՑԹԻ-ին ենթակա հիմնարկություն, ահա այսպես՝ National Academy of Sciences of the Armenian Genocide Museum-Institute.
Ֆորշի հանրահայտ երգի նմանողությամբ ասենք՝ հենց այսպես էլ Հայոց ցեղասպանության ակադեմական ինստիտուտ ենք ղեկավարում…

Գեւորգ Յազըճյան
պատմական գիտությունների թեկնածու
25 մարտի 2011թ., Երեւան

Հ.Գ. — խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքը:

«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.

Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները

14 Ապրիլի, 2011

12 ապրիլի, 2011

Հայկ Դեմոյան

Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ

Շատերը կարող են համաձայնել այն մտքի հետ, որ ոչ միայն մարդու դեմքը, այլև գրվածքների շարադրանքն ու ոճը հանդիսանում են նրա հոգեկան ներաշխարհի ու բարդույթների արտացոլանքը: Հոգեբան պետք չէ լինել հասկանալու համար, որ Գ. Յազըճեանի` մաղձի ու թույնի առատ պաշարով համեմված վերոհիշյալ գրությունը բնութագրում է հոգեկան լուրջ խնդիրներ ու բարդույթներ ունեցող անձի, ով առիթը բաց չի թողնում իր համախոհների հետ միասին և իրենց հատուկ ոճով տարբեր հեղինակությունների բաշից մազափունջ պոկելով` ստանալ հոգեթերապևտիկ կարևորություն ունեցող ինքնաբավարարում:

Գ. Յազըճեանը սիրում է գրել: Եվ դա ոչ միայն նրա համար, որ իր ազգանունը հենց նշանակում է «գրող»: Գրելը, տեղի ու անտեղի քննադատելը նրա տարերքն է: Ավելին, նա նույնիսկ հաշվում է գրվածքների բառերի քանակը: Մերօրյա գրասեր-գավառագիտունը, վերջերս իրեն հատուկ ժրաջանությամբ անդրադարձավ ՀՑԹԻ կայքէջում տեղադրված իմ հեղինակած «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» անգլերեն հոդվածի հայերեն թարգմանությանը` ցուցաբերելով նախանձելի մանրակրկիտություն: Գ. Յազըճեանը ոչ ավել ոչ պակաս ութ էջ էր տրամադրել մեկ ու կես էջի սահմաններում գրված իմ հոդված-թռուցիկը «հերձելու» համար:

Երկար սպասված ու նախապատրաստված խայթոցի մոլուցքն այնքան մեծ էր, որ այս անհանգիստ գրչակը չէր ցանկացել հասկանալ, որ

ա. թանգարանի էլեկտրոնային թռուցիկը գիտական հրապարակում չէ, այլ հակիրճ, մեկ ու կես էջի սահմաններում թեզերի տեսքով հրապարակվող լրատու, ուր սեղմ ներկայացվում են առանցքային հասկացություններ ու մեկնաբանություններ` մինչ դրանց մանրամասնումը գիտական ընդարձակ հրապարակումների միջոցով.

բ. հոդվածի ձևաչափի սահմաններում անհրաժեշտություն չկար մեկ ու կես էջը լցնել 18-րդ դարի հայոց պատմությամբ, օսմանյան հրովարտակների բովանդակային վերլուծությամբ ու Արմեն Այվազյանով, նամանավանդ, որ վերջինիս ներկայացված թեզերը ամփոփվում են 18-րդ դարով, իսկ հետագայում գրանցված փաստերի մասին, ի մասնավորի Էնվերի հրամանի, նրա և ոչ մի գրության մեջ հղում չկա: Այլ կերպ ասած` սեփական գիտելիքների պակասը Այվազյան-Յազըճեան երկյակը որոշել էր լրացնել այսպիսի պոռթկումով, որի դրդապատճառների մասին կխոսենք ստորև:

գ. Գ. Յազըճեանը, թերևս, Ա. Այվազյանի դրդմամբ կամ նրա հեղինակած հոդվածը ստորագրելով, ցուցաբերել է անհարկի շտապողականություն` հայտնվելով, մեղմ ասած, հիմար իրավիճակի մեջ, քանզի հրապարակային պաշտպանության ներկայացվող իմ դոկտորական ատենախոսության առաջին գլխում, որտեղից վերցված են վերոհիշյալ հոդվածի թեզերը, երկու հղում կա Ա. Այվազյանի 1997թ. անգլերեն աշխատությանը, իսկ աշխատանքի առաջաբանում նշվում է, որ «հայ հեղինակներից Ա. Այվազյանը անդրադարձ է կատարել այս հիմնախնդրին` վերլուծելով դրանք թրքական ցեղասպանական քաղաքականության լույսի ներքո»: Այս փաստը կարող են հաստատել այն հետազոտողները, ում հետ առիթ եմ ունեցել խոսել այդ մասին: Վերընթերցե́ք այս տողերը, պարո́ն Յազըճեան, եթե չեք գտնվում գիտակցության մթագնման մեջ կամ ձեզ չի պատել ինքնամոռացության հասցնող ատելության մոլուցքը: Հղումը Ա. Այվազյանի աշխատանքին արվել է մի կողմ թողնելով նրա մարդկային ու անհատական հատկանիշները` ելնելով միմիայն գիտական էթիկայի պահպանման պահանջներից:

Այլ կերպ ասած` բնավ կարիք չունեմ իմ անձի շուրջ հավելյալ ուշադրություն գրավելու համար տրվել ճղճիմ ու ավելորդ փառամոլությանը կամ ինձ վերագրել մտքեր  ու թեզեր, որոնք վաղուց հրատարակվել են և ունեն հեղինակներ:

դ. Գիտության մեջ, որքանով ինձ հայտնի է, չկա գրված կամ չգրված որևէ օրենք, երբ վաղուց հրատարակված փաստաթղթին հղում պետք է տալ ավելի ուշ դրան անդրադարձած մեկ այլ գիտնականի աշխատանքից: Միգուցե հետայսու հայոց պատմիչների գործերին ևս կարտոնվի հղում տալ Ա. Այվազյանի գրությունների միջոցով, եթե նորին պայծառափայլությունը բարեհաճել է դրանց ևս անդրադառնալ: Այս առումով ձեր տխրահռչակ գրության մեջ ինձ ուղղված մեղադրանքներն ուղղակի ծիծաղելի են և հավելյալ մեկնաբանությունների կարիք չունեն:

ե. Ձեր պնդումները, թե այս հոդվածով ցանկացել եմ առանձնացնել Արցախն ու Հայաստանը, կամ էլ հայ ժողովրդի առանձին հատվածները Թուրքիայի կողմից ցեղասպանություն իրականացնելու ծրագրերի մեջ, լոկ վկայում են ձեր միջակ ինտելեկտուալ կարողությունների, ինչպես նաև հուզական աֆեկտի մեջ գտնվելու պատճառով սթափ տրամաբանելու անկարողության մասին: Ինչ վերաբերում է իմ քաղաքական հովանավորների մասին ձեր զարգացրած թեզին, ապա հակված եմ մտածելու, որ նման «բացահայտումները» միտված են կոծկելու էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող ձեր լյումպենացված խմբակի անարդյունավետ ու պարապ գործունեությունը:

զ. Իմ հրապարակման նպատակն էր սեղմ ներկայացնել արցախահայության դեմ թրքական տարբեր վարչակարգերի կողմից ցեղասպանական գործողությունների իրականացման փորձերի համեմատական վերլուծությունը: Առաջին թեզը հաստատելու համար հղում է տրվել 1967թ. հրատարակված «Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարում» փաստաթղթերի ժողովածուին, երկրորդի դեպքում` 1995թ. հրատարակված Ջ. Լանդաուի «Պանթուրքիզմ. Իրեդենտիզմից համագործակցություն» աշխատությունը, իսկ երրորդի դեպքում` իմ հեղինակած «Թուրքիան և ղարաբաղյան հակամարտությունը. պատմա-համեմատական վերլուծություն» մենագրությանը, որի հրատարակման տարեթվի տեխնիկական վրիպակի շուրջ (2006թ.-ի փոխարեն նշվել էր 1995թ.) ձեր խորքային անդրադարձներն ու դավադրական տեսությունների շարանը բնորոշում է ձեր իրական մտադրությունները ու վերլուծելու կարողությունների սահմանափակվածությունը: 

զ. Մեջբերում Գ. Յազըճեանի մտքի առկայծումներից. «Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 և 1990-ական թվականներ) այնտեղ կային հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադրբեջանական զորքերին: Ուստի` Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է` թելադրված ներկա պահին հարմարվելու ցանկությամբ»: Պարո́ն Յազըճեան, ես սիրով կարժանացնեի ձեզ իմ համեստ գովասանքին, եթե կարողանայիք պարզաբանել այսպիսի «գոհարներ» շաղ տալու ձեր տրամաբանությունը և հընթացս ինքներդ ստուգեիք հայերեն գրագետ տեքստ շարադրելու ձեր կարողությունները:

է. Երկու տարի առաջ ինձ առաջին անգամ «պատվեցիք» «պալատական պատմաբան» տիտղոսով, որը պետք է խոստովանեմ, շատ բարձրացրեց իմ տրամադրությունը: Երբ պատեհ առիթ եղավ պարզաբանումներ ստանալ այդ առիթով, դուք ցուցաբերեցիք ձեզ հատուկ փոքրոգություն և անսկզբունքայնություն` կտրականապես հրաժարվելով ընդունելու ձեր իսկ կողմից հրապարակված և ստորագրված նյութի հեղինակությունը, ուր այդպիսի արտահայտություն կար: Այլ կերպ ասած` ձեզ հզոր եք զգում, երբ որևէ մեկին քննադատում և պարսավում եք հեռվից, սակայն վերածվում եք թուլակամ մի անձի` գրվածի ու ասվածի մասին հաշվետու լինելու ժամանակ: Եվս մեկ հավելյալ բնորոշիչ մարդկային, ի մասնավորի տղամարդկային ձեր տեսակի մասին պատկերացումներ կազմելու համար:

Հ.Գ. Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչու՞ իր դարակազմիկ գիտական ու մտավոր ժառանգությունը վտանգելու համար ինձ դատափետելու և հերթական ազգապահպան բացահայտումների համար հանդես չի գալիս հենց ինքը` այդ ժանրի սիրահար Ա. Այվազյանը, և այդպիսի կարևոր ու համազգային նշանակության գործը վստահել է Գ. Յազըճեանին` թաքնվելով նրա գրչի հետևում: Կարծես թե կռահում եմ թե ինչու…

Հ.Հ.Գ. Ու՞ր էիք դուք, պարո́ն Յազըճեան, և ինչու՞ էր լռում ձեր «բեղուն» գրիչը, երբ ձեր պաշտպանյալը 2008թ. սեպտեմբերին, թրքական մամուլին հղում տալով, հրապարակեց և ի լուր աշխարհի տարածեց ստահոդ մի լուր առ այն, թե իբր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ անջատվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունը: Թրքական քարոզչության խայծը կուլ տալով` իրեն ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձն արդյունքում վարկաբեկեց թե́ Հայաստանի Հանրապետությունը, և թե́ Ծիծեռնակաբերդը:

Փորձեմ կռահել: Միգուցե այդ ժամանակ հայրենասիրական ու ազգապահպան ձեր յուրահատուկ ու եզակի գենը գտնվում էր նիրհի ռեժիմի մեջ:

Այն ժամանակ մենք ձեռնպահ մնացիք Ա. Այվազյանի դավաճանական այս արարքը պատժելուց` թրքական կողմին հրճվանքի առիթ չտալու համար: Սակայն, ինչպես երևում է, տարիներ շարունակ քեն էր պահվել` անհաջող ժամանակ ու առիթ ընտրելով վտանգավոր այդ քայլն ու դրա հետևանքներն այս կերպ ու ձեր միջոցով կոծկելու համար:

Ձեր ճամարտակումները, պարո́ն Յազըճեան, որևէ առնչություն չունեն գիտության ու գիտական պարկեշտության հետ, քանզի ձեր ու ձեր նմանների  «վաստակն» ու դրանց հետևանքները շատերին են հայտնի: Բաշիբոզուկային գործելաոճը շատերին է վանել մերժվածների ձեր խմբակից, որի հանդեպ կարող եմ  տածել միմիայն խղճմտանքի զգացում և առաջնորդվել հռոմեական հայտնի սկզբունքով` «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ»:

Տվյալ դեպքում նախընտրում եմ վերջինը:

Պետությունների և պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության հարցը

14 Ապրիլի, 2011

(Մոսկվայի և Կարսի պայմանագրերի օրինակով)

Պետությունների իրավահաջորդության (state succession)` մասնավորապես պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության հարցը, լինելով միջազգային հանրային իրավունքի հարց,  ներկայումս ունի հույժ գործնական նշանակություն: Հայ-թուրքական զույգ արձանագրությունների լույսի ներքո, հատկապես նրանցից առաջինում միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերի վկայակոչման պարագայում, այդ հարցը ձեռք է բերել միանգամայն կիրառական նշանակություն: Թուրքական կողմը միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրեր բառակապակցությունը մեկնաբանում է  որպես Մոսկվայի (16.03.1921թ.) և կարսի (13.10.1921թ.) պայմանգրեր:

Ըստ այդմ, մեր խնդիրն է համառոտակի քննարկել մի քանի հարց.

  1. Ընդհանրապես պետությունների իրավահաջորդության հարցը:
  2. Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության հարցը:
  3. Մասնավորապես, Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հարցը:  

 

Պետությունների իրավահաջորդության հարցը.

 

ա/. ՀՍՍՀիի և ՀՀ իրավահաջորդության հարցը.

Պետությունների իրավահաջորդությունը. տվյալ տարածքի վրա, ըստ միջազգային իրավունքի, մի պետության  ինքնիշխանության  վերջնական փոխարինումն է մեկ այլ պետության ինքնիշխանությամբ: (State succession is a definitive replacement of one state by another in respect of sovereignty over a given territory in conformity with international law)[1]

Այսու, պետությունների իրավահաջորդությունը վերացական հասկացություն չէ, այլ այն ածանցվում է ինքնիշխանությունից (sovereignty): Միմիայն երկու ինքնիշխան պետությունների միջև կարող է լինել իրավահաջորդություն: Քանի որ ինքնիշխանությունը պետության բացառիկ իրավունքն է կառավարելու սեփական բնակչության հարաբերությունները և զերծ լինել  արտաքին վերահսկողությունից  (Sovereignty is the exclusive right of a State to govern the affairs of its inhabitants – and to be free from external control),[2] ապա ակնհայտ է, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը երբևէ չի եղել ինքնիշխան պետություն: Քանի որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը չի եղել ինքնիշխան պետություն, հետևաբար  Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել  նրա իրավահաջորդը: 1920թ. դեկտեմբերից (երբ Հայաստանը բռնազավթվեց արտաքին ռազմական ուժի կողմից և ՀՍՍՀ-ում օրենքի ուժ ստացան ՌՍՖՍՀ-ում գործող դեկրետները) մինչև 1991թ. սեպտեմբեր / դեկտեմբերը (երբ գործում էին միութենական սահմանադրությունը, օրենքներն ու  կարգերը),  ՀՍՍՀ երբեք բացառիկ իրավունք չի ունեցել ո’չ սեփական տարածքի և ո’չ էլ սեփական բնակչության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնումը հռչակվել է Անկախության հռչակագրի (23 օգոստոսի 1990թ.). երկրորդ կետով. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միմիայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները□:

 

բ/. ՍՍՀՄի և ՀՀ իրավահաջորդության հարցը.

Իրավահաջորդությունը լայն առումով և, մասնավորապես պայմանագրային իրավունքների ու պարտավորությունների  մասով, ոչ թե պետության կամքի կամ ցանկության հարց է, այլ տվյալ պետության ժառանգած տարածքի կարգավիճակից, չափից և նշանակությունից ածանցվող իրավական հետևություն: Այսինքն, այս հարցում վճռորոշն այն իրավական կարգավիճակն է, ինչպես նաև չափն ու նշանակությունը, որն անջատվող տարածքը կամ միավորն ունեցել է նախկին պետության մեջ: Երբ նոր երկիրն առաջանում է նախկին պետության բուն և իշխանակիր (core and dominant) տարածքի վրա, ապա այն կոչվում է նոր երկիր (new state) և հանդիսանում է գոյություն ունեցող պայմանագրային իրավունքների և պարտավորությունների (existing treaty rights and obligations) իրավահաջորդը: Օրինակ, երբ Ավստրո-Հունգարիան Առաջին աշխարհամարտից հետո տրոհվեց, ապա Ավստրիան և Հունգարիան ամբողջությամբ ժառանգեցին Ավստրո-Հունգարիայի իրավունքներն ու պարտավորությունները:[3] Նույն կայսրությունից անջատված Չեխոսլովակիան և Լեհաստանը, որոնք առաջ եկան որպես նորաստեղծ պետություններ (newly independent state)  չհանդիսացան իրավահաջորդներ և նրանց պարագայում գործեց tabula rasa-յի (մաքուր տապանակի, clean slate) սկզբունքը:[4]

Բնական է, որ ցանկացած պետություն կայանում է որոշակի տարածքի վրա: Հարմարության համար այդ տարածքն  անվանենք պետականաստեղծ տարածք:  Եթե   պետականաստեղծ տարածքն ունեցել է նախկին գաղութի կամ արտաքին  քաղաքականության հարցերում կախյալ տարածքի կարգավիճակ (former colonies and other territories dependent upon a dominant state for the conduct of foreign policy), ապա տվյալ դեպքում գործում է tabula rasa (մաքուր տապանակի, clean slate) սկզբունքը:[5]  Այսինքն, տրամաբանությունը շատ հստակ է. նորանկախ երկիրը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, մեզ հետաքրքրող պարագայում` արտաքին քաղաքականության,  որի կայացման և ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել:[6]

Ակնհայտ է, որ արտաքին  քաղաքականության հարցերում, ինչպես նաև մնացած բոլոր հարցերում,  ՀՍՍՀ ունեցել է կախյալ տարածքի կարգավիճակ: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության դեպքում անտարակույս գործում է tabula rasa-յի  սկզբունքը:

Բացի այդ, ՀՍՍՀ իր տարածքով և բնակչությամբ չէր կարող հավակնել ՍՍՀՄ տարածքի բուն և իշխանակիր տարածք լինելուն: Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունն եղել է ՍՍՀՄ տարածքի մոտավորապես 0.14%-ը (22 402 200 կմ. քառ. –ից 29 800 կմ. քառ.) և ունեցել է բնակչության գրեթե 1,2%-ը  (290 միլիոնից 3,4 միլիոնը):  

Միջազգային իրավունքի տեսանկյունից 14 նորանկախ երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության, առաջացումը տեղի է ունեցել ոչ թե ՍՍՀՄ տրոհումով, ինչպես հաճախ բնութագրվում է լրագրողական մակարդակում, այլ մայր երկրից (parent state)` Սովետական Միությունից,  նրա մասերի անջատումով և նորանկախ պետությունների ստեղծումով: Անգամ դրանից հետո Ռուսաստանի տարածքը շարունակում է շատ ավելի մեծ լինել, քանի հիշյալ բոլոր 14 պետությունների տարածքները միասին վերցրած: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանի Դաշնությունն անվիճելիորեն համարվեց ՍՍՀՄ շարունակությունը (continuity) և նրա համար, ի տարբերություն մյուսների,  կարիք չառաջացավ նորից վերանդամակցելու միջազգային կառույցներին կամ վերաստորագրելու ՍՍՀՄ միջազգային, բազմակողմ և երկկողմ պայմանագրերը:

ՄԱԿ-ի քարտուղարությունը այլ առիթով` Հնդկաստանից Պակիստանի անջատման ժամանակ (1947թ.), անդրադարձել է նույնաբովանդակ հարցի և տվել իր միանշանակ իրավական գնահատականը. Միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավիճակը հետևյալն է. գոյություն ունեցող պետության մի մասն անջատվում է և դառնում է նոր երկիր: Ըստ այդմ, Հնդկաստանի միջազգային կարգավիճակում չկա որևէ փոփոխություն, այն շարունակում է մնալ պետությունպայմանագրերի բոլոր իրավունքներով և պարավորություններով, և հետևաբար, ՄԱԿի անդամակցության բոլոր իրավունքներով և պարտավորություններով: Անջատվող տարածքը` Պակիստանը, կլինի նոր երկիր, այն չի ունենա հին [նախկին] պետության իրավունքներն ու պարտավորությունները, և այն, իհարկե, չի ունենա [ժառանգի] անդամակցություն ՄԱԿում□: From the viewpoint of international law, the situation is one in which a part of an existing State breaks off and becomes a new State. On this analysis, there is no change in the international status of India; it continues as a State with all the treaty rights and obligations, and consequently, with all the rights and obligations of membership in tհe United Nations. The territory which breaks off, Pakistan, will be a new State; it will not have the treaty rights and obligations of the old State, and it will not, of course, have membership in the United Nations□[7].

 

ՄԱԿ-ի քարտուղարության իրավական պարզաբանումից միանշանակորեն կարելի է եզրակացնել, որ անջատվող երկիրը չի հանդիսանում նախկին պետության պայմանագրային իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը:

Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության հարցը

Միջազգային իրավունքի ցանկացած հարցի քննարկման համար միջազգային իրավունքը որպես առաջնային աղբյուր է դիտարկում միջազգային կոնվենցիաները` լինի դա ընդհանուր կամ մասնահատուկ (international conventions, whether general or particular).[8]

Այս տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության վերաբերյալ Վիեննայի (1978) կոնվենցիան [միջազգայնագիրը] (The Vienna Convention on Succession of States in respect of Treaties (1978).[9] [հետայսու` Վիեննայի կոնվենցիա, 1978]:  Թեև նշյալ փաստաթուղթը դեռևս մասնակիցների լայն ընդգրկում չունի, այնուհանդերձ այն խնդրո առարկա հարցի մեկնաբանության կարևորագույն մեկնակետն է, քանի որ իր մեջ է ամփոփել Միջազգային իրավունքի հանձնաժողովի (International Law Commission) տասնամյակների աշխատանքը և կուտակած փորձը:

Վիեննայի կոնվենցիան (1978) ամրագրել է (has codified) հետևյալը.

  • Նորանկախ պետությունը պարտավորված չէ ուժի մեջ թողնել, կամ կողմ դառնալ, որևէ պայմանագրի, միայն այն պատճառով, որ պետությունների փոխհաջորդման  օրն այդ պայմանագիրն ուժի մեջ է եղել խնդրո առարկա  (պետությունների տարանջատված) տարածքի համար□: [Հոդված 16,   Դիրքորոշում նախորդող պետության պայմանագրերի նկատմամբ];
  • (A newly independent State is not bound to maintain in force, or to become a party to, any treaty by reason only of the fact that at the date of the succession of States the treaty was in force in respect of the territory to which the succession of States relates.)  Article 16, Position in respect of the treaties of the predecessor State]. 
  •  

Միջազգային իրավունքի վերոհիշյալ սահմանումից ակնհայտ է, որ պետությունների ընդհանուր իրավահաջորդությունը, որն էության մեջ իրարահաջորդություն է,  և պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդությունը  երկու տարբեր իրավական  երևույթներ են: Այսինքն, երբ առաջ է գալիս նորանկախ երկիր, ապա  դա բնավ չի նշանակում, որ այն ժառանգում է նաև տվյալ տարածքին վերաբերող միջազգային իրավունքով ամրագրված պարտավորությունները:[10]  Ինչպես գրել ենք վերը, դա առավելապես պայմանավորված է պետականաստեղծ տարածքի նախկինում ունեցած իրավական կարգավիճակից: Հայաստանի Հանրապետության պարագային, որպես նորանկախ երկրի, միանշանակորեն գործել է tabula rasa-յի  սկզբունքը:

Այսուհանդերձ, ԱՊՀ որոշ փաստաթղթերում, ինչպես նաև միջազգային պայմանագրերում կարելի է հանդիպել □ՍՍՀՄ իրավահաջորդ-պետություններ□ (государства-правопреемники СССРբառակապակցությունը: Ակնհայտ է, որ սա  քաղաքական-կարգավիճակային բնութագրում է և վերաբերում է ընդհանուր իրավահաջորդությանը (գույք, պարտքեր, զինամթերք, արխիվներ և այլն): Այն չի կարող վերաբերել և չի վերաբերում պայմանագրային իրավահաջորդությանը, քանի որ Անկախ երկրների համագործակցության հիմնադիր փաստաթուղթն (Ալմա-Աթայի հռչակագիր, 21 դեկտեմբերի 1991թ.) ամրագրում է սոսկ նախկին ՍՍՀՄ պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարման երաշխավորումը և ոչ իրավահաջորդությունը, այն էլ միայն համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի□, այսինքն համապատասխան վավերացումից հետո: (Государства - участники Содружества гарантируют в соответствии со своими конституционными процедурами выполнение международных обязательств, вытекающих из договоров и соглашений бывшего Союза ССР. Алма-Ата 21 декабря 1991 г.)

Ավելին, 1992թ. հուլիսի 6-ին ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են □Փոխըմբռնման հուշագիր  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախկին ՍՍՀՄ պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության մասին□ (Меморандум о взаимопонимании по вопросу правопреемства в отношении договоров бывшего СССР, представляющих взаимный интерес).[11]  Հուշագիրը մասնավորապես հստակեցնում է, որ ամեն մի երկիր ինքն է որոշելու յուրաքանչյուր պայմանագրին միանալ-չմիանալու հարցը` ելնելով պայմանագրի բնույթից և բովանդակությունից: Այդ [նախկին ՍՍՀՄ] պայմանագրերին մասնակցելու հարցը կլուծվի  ԱՊՀ յուրաքանչյուր երկրի կողմից ինքնուրույնաբար` համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, կախված յուրաքանչյուր կոնկրետ դեպքից, այս կամ այն պայմանագրի բնույթից և բովանդակությունից□: (Вопрос об участии в этих договорах [бывшего Союза ССР ] решается в соответствии с принципами и нормами международного права каждым государством-участником Содружества самостоятельно, в зависимости от специфики каждого конкретного случая, характера и содержания того или иного договора).
 

Օրինակ, այդ հուշագրից հետո (13 օգոստոսի 1992թ.) Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացրեց (notified) ՄԱկ-ի գլխավոր քարտուղարին, որ ինքը չի հանդիսանում ՍՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդը, բացառությամբ մարդու իրավունքներին վերաբերող երեք պայմանագրերի:[12]

 

Մոսկվայի (16.03.1921թ.) և կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հարցը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ նախկին ՍՍՀՄ պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարման երաշխավորումը□ չի կարող վերաբերել և  չի վերաբերում Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերին մի շարք պատճառներով.

  1. Վերոհիշյալ պարտվորությունն ունի հստակ ժամանակային շրջանակ: Այն վերաբերում է միայն ՍՍՀՄ գոյության ժամանակաշրջանին` 30 դեկտեմբերի 1922թ. – 26 դեկտեմբերի 1991թ.:
  2. Վերոհիշյալ պարտվորությունն ունի պայմանագրերի մասնակիցների (parties to treaties) հստակ սահմանափակում:  Այն չի վերաբերում, այսպես կոչված ՀՍՍՀ կամ ՌՍՖՍՀ կնքած պայմանագրերին: Պարտավորությունը վերաբերում է միայն այն պայմանագրերին, որոնք կնքվել են ՍՍՀՄ-ի անունից և ՍՍՀՄ-ի կողմից:   
  3. Վերոհիշյալ պարտվորությունն ունի իրավական սահմանափակում: Այն, բնականաբար, վերաբերում է միայն օրինական, այսինքն միջազգային իրավունքին համապատասխան, կնքված պայմանագրերին:
  4. Վերոհիշյալ պարտավորությունն ունի սահմանադրական սահմանափակում: Պարտավորությունը վերաբերում է միայն այն պայմանագրերին, որոնք ընդունվել են ՀՀ կողմից համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի□:

 

Եզրակացություն.

  1. Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության վարչա-տարածքային միավորի իրավահաջորդը:
  2. Հայաստանի Հանրապետությունը քաղաքական-պատմական առումով լինելով ՍՍՀՄ-ին հաջորդող պետություններից մեկը, պայմանագրերի առումով չի հանդիսանում նրա իրավահաջորդը:
  3. Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի իրավահաջորդը:  

 

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

3 նոյեմբերի 2009թ.


[1] Ian Brownlie, Principles of Public International Law, (5th ed.) Oxford, 1998, p. 649.

[2] William R. Slomanson, Fundamental Perspectives on International Law, (3d ed.), Belmont, 2000, p. 206.

[3] Edwin D. Williamson, (Legal Adviser, U,S. Department of State), Treaty Succession and Related Issues in the wake of the Breakup of the USSR, p. 3. (Panel on State Succession and Relations with Federal States,” March 31, 1992, Washington, D.C.)

[4] ÜáõÛÝ ï»ÕáõÙ:

[5] ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 4:

[6] Æ ¹»å,  ²ØÜ ³ñï³ùÇÝ ù³Õ³ù³Ï³ÝáõÃÛ³Ý Ù³ëÇÝ ûñ»ÝùÇ ÏñÏݳٻÏÝáõÃÛáõÝÁ  (Restatement of the Law (3d) of Foreign Relations Law of the United States) tabula rasa-ÛÇ ëϽµáõÝùÁ í»ñ³å³ÑáõÙ ¿ áã ÙdzÛÝ Ýáñ³ÝÏ³Ë »ñÏñÝ»ñÇÝ (newly independent state), ³Ûɨ µáÉáñ Ýáñ »ñÏñÝ»ñÇÝ (new states).

[7] SUCCESSION OF STATES AND GOVERNMENTS,  DOCUMENT A/CN.4/149 AND Add. l;

The succession of States in relation to membership in the United Nations: memorandum prepared by the Secretariat,  Yearbook of the International Law Commission, 1962 , vol. II, p. 101.

[8] Statute of the International Court of Justice,  Article 38.1. a.

[9] ÎáÝí»ÝóÇ³Ý ëïáñ³·ñÙ³Ý Ñ³Ù³ñ µ³ó ¿ ѳÛï³ñ³ñí»É 1978Ã. û·áëïáëÇ 22-Çó: àõÅÇ Ù»ç ¿ Ùï»É 1996Ã. ÝáÛ»Ùµ»ñÇ 6-ÇÝ: Ü»ñϳÛáõÙë Ýñ³Ý Ù³ë »Ý Ï³½ÙáõÙ Ñ»ï¨Û³É »ñÏñÝ»ñÁ.  ´áëÝdz, Êáñí³Ãdz, ÎÇåñáë, â»Ëdz, ¸áÙÇÝÇϳ, ¾Ïí³¹áñ, º·Çåïáë, ¾ëïáÝdz, ºÃáíådz, Æñ³ù, Èǵdz, سñáÏÏá, ê»Ýï ìÇÝë»Ýà ¨ ¶ñ»Ý³¹ÇÝÝ»ñ, ê»ñµÇ³, ê»Ûß»ÉÝ»ñ, êÉáí³Ïdz, êÉáí»Ýdz, سϻ¹áÝdz, ÂáõÝÇë ¨ àõÏñ³Çݳ (20 å»ïáõÃÛáõÝ)

[10] γñÍáõÙ »Ù ß÷áÃáõÃÛáõÝÝ ³é³ç³ó»É ¿  ݳ¨ ³Ý·É»ñ»Ý  “succession of states “ µ³é³Ï³å³ÏóáõÃÛáõÝÁ Ùßï³å»ë å»ïáõÃÛáõÝÝ»ñÇ Çñ³í³Ñ³çáñ¹áõÃÛáõÝ  Ã³ñ·Ù³ÝáõÃÛ³Ùµ: ²ÛÝ ³í»ÉÇ Ñ³×³Ë Ý߳ݳÏáõÙ ¿ å³ñ½³å»ë å»ïáõÃÛáõÝÝ»ñÇ ÷áËѳçáñ¹áõÙ:

[11] Меморандум о взаимопонимании по вопросу правопреемства в отношении договоров бывшего СССР, представляющих взаимный интерес от 6 июля 1992 г. // Действующее международное право: В 3 т., М., 1996,  Т. 1, c. 492-493.

[12] Rein Mullerson, The Continuity and Succession of States, by Reference to the Former USSR and Yugoslavia, The International and Comparative Law Quarterly, vol. 42, No. 3 (July 1993), p. 490.

Պայքարի շեշտադրումները փոխելու անհրաժեշտությունը

14 Ապրիլի, 2011

(Հայոց ցեղասպանության 95-ամյակին ընդառաջ)

Հայոց ցեղասպանության ճանաչումը նպատակ է, թե՞ միջոց: Վստահաբար մեծամասնությունն անվարան կպատասխանի` միջոց: Հետևաբար, քանի որ ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, ուստի ցանկացած ցեղասպանության ժխտման հակառակը ցեղասպանության պարզ ճանաչումը չէ, այլ ճանաչման միջոցով հանցագործի պատիժը (մեր դեպքում թեկուզև բարոյական) և զոհի իրավունքների (այդ թվում նաև գույքային) հնարավորինս վերականգնումը: Կարող է արդյո՞ք ցեղասպանության ճանաչումը վերահաստատել արդարությունը, քանի դեռ հանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել հանցագործության պտուղները: Ընդ որում, հանցագործության պտուղները վայելող սերունդները ոչ թե հանցագործների պարզ հետնորդներ են, այլև հանցակիցները: Այսու, անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ որոշ հարցերի. 1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային և հայերի գույքային իրավունքները, ինչպես նաև բարոյական կորուստները, կարող են վերկանգնվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, թե՞ կա այլ ուղի ևս: 2. Ի՞նչ ծավալի իրավունքների և գույքի մասին է խոսքը:
1. Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործության (crime against humanity, преступления против человечности) տարատեսակ է: Թերևս ամենածանր տարատեսակն է, բայցևայնպես, պատասխանատվության առումով այն համարժեք է նմանաբնույթ մյուս հանցագործություններին: Միջազգային իրավունքը հստակորեն ամրագրել է, որ □բնաջնջումը, ստրկացումը, աքսորը, և որևէ քաղաքացիական բնակչության դեմ իրականացված այլ անմարդկային արարքները պատերազմից առաջ կամ ընթացքում□ հանդիսանում են հանցագործություններ մարդկայնության դեմ (crimes against humanity): [… extermination, enslavement, deportation, and other inhumane acts committed against any civilian population, before or during the war …] Անվիճելի իրողություն է. թուրքերը ժխտելով Հայոց ցեղասպանությունը, ընդունում են, որ իրենց նախնիներն Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական բնակչությանն աքսորել են:

Պահպանվել է Օսմանյան կայսրության այն օրենքը (Tehcir Law), որի հիման վրա իրականացվել է հայերի աքսորը: Օրենքն ընդունվել է Օսմանյան խորհրդարանի կողմից 1915թ. մայիսի 27-ին և ուժի մեջ է մտել Թաքվիմ-ի վեքայի պաշտոնաթերթում 1915թ. հունիսի 1-ին տպագրվելուց հետո: Օրենքի ամբողջական անվանում է.□Պատերազմական իրավիճակի և հրատապ քաղաքական անհրաժեշտության պատճառով այլ վայրեր աքսորվող հայերի տարաբնակեցման կարգ□: (“Regulation for the settlement of Armenians relocated to other places because of war conditions and emergency political requirements”)

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ որևէ պատճառաբանություն կամ պատրվակ աքսորն իրականցրած պետությանը, որը գործել է հանցագործ իշխանության միջոցով, չի ազատում պատասխանատվությունից և տուժողներին համարժեք հատուցում տալու պարտավորությունից: Հայերի պարագային թուրքական պետության հանցանքը բարդանում է նաև նրանով, որ աքսորի ժամանակ պետությունը հստակ քաղաքականություն է իրականացրել աքսորյալների մեջ մահացու ելքերը շատացնելու համար:

2. Հայության իրավունքների և սեփականության հարցն ունի երեք մակարդակ. ազգային կամ պետական, համայնքային կամ կազմակերպված խմբերի, անհատական կամ մասնավոր: Առաջին դեպքում ամեն ինչ հստակ` կա կատարման համար պարտադիր միջազգային վճիռ, որով հստակեցված է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը: Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասին, որոնք խարսխված են առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի վրա, առիթներ ունեցել եմ հանդես գալու, ուստի դրան այսօր չեմ անդրադառնա: Առանց ժխտելու Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչման քաղաքական անհրաժեշտությունը, հարկ է նշել, որ իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տիտղոսի, այն է հողային իրավունքների վերականգնման, տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ: Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները ճանաչված են ցեղասպանության իրողությունից անկախաբար: Հայության համայնքային և անհատական գույքային իրավունքների վերականգնման համար ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես բնավ նախապայման չէ: Այս հարցի կապակցությամբ անհրաժեշտ է անել մի հստակեցում. հայերից ապօրինի բռնագրավված գույքի հարցում չի գործում որևէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնույթ: Բոլոր այն դեպքերում, երբ գույքը բռնագրավվել է առանց համարժեք հատուցման, այսինքն օրինախախտմամբ, ապա ներկա տնօրինումը չի կարող օրինական իրավատիրության հիմք հանդիսանալ:

Հայերից ապօրինի բռնագրավված գույքի գնահատման հարցը բարդ խնդիր է: Չնայած կատարված որոշակի աշխատանքին, մեր պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ դեռևս խիստ հատվածական են: Օրինակ, միայն 1916թ. Բեռլինի Ռեյսխբանկին (ReichsBank) Օսմանյան կայսրությունից փոխանցած 33 տոննա ոսկու (ներկա գներով ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար) մեծ մասը, թերևս ամբողջությամբ, ապօրինի բռնագրավվել էր հայերից: Առ այսօր Թուրքիան չի բացահայտել Օսմանյան կայսրության զանազան բանկերում, ինչպես նաև օտարերկրյա բանկերի թուրքական մասնաճյուղերում, պահվող հայկական հաշիվների անվանացանկերը և գումաների չափը:

Որքան այսօր դժվար է փաստել սեփականության իրավունքը, հստակեցնել անհատական գույքի գինը և հետամտել կորուստը, նույնքան էլ դյուրին է դա անել համայնքային սեփականության հարցում: Քանի որ Օսմանյան կայսրությունը կառուցված էր ազգային/կրոնական սկզբունքով և լուսավորչական հայերը ներառված էին մեկ` էրմենի մլիեթի մեջ, ապա նրանց եկեղեցիները, վանքերն ու դպրոցները հաշվառված էին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանում: Մինչ այժմ կան տարբեր հաշվարկներ, ներառյալ 1919թ. Փարիզի վեհաժողովին հայկական պատվիրակությունների ներկայացրած տեղեկանքները: Թերևս ամենաամբողջականը Ռայմոն Գևորգյանի և Փոլ Փապուճեանի հաշվարկներն են, քանի որ դրանք հիմնված են պատրիարքարի չհրատարակված արխիվների վրա: Ըստ այդ հաշվարկների 1913-14թթ. առաքելական հայերն ունեին 2538 գործող եկեղեցի, 451 վանք և գրեթե 2000 դպրոց: Այս հաշվարկի մեջ չեն մտնում Օսմանյան կայսրության հայ կաթողիկե համայնքի և հայ ավետարանականների հոգևոր հաստատություններն ու դպրեցները, ինչպես նաև Ռուսական կայսրության Կարսի, Սուրմալուի և Բաթումի վարչական միավորիների հայապատկան գույքը:

Ամփոփելով վերոշարադրյալը կարելի է անել հետևյալ եզրակացությունները.
Հայոց իրավունքներին տեր կանգնելու համար բնավ պարտադիր չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի համընդհանուր: Հայազգի քաղաքացիական բնակչության աքսորը նույնքան պատասխանատվություն է դնում թուրքական պետության վրա և պարտավորեցնում հատուցել աքսորյալների կամ նրանց ժառանգների կորուստները, որքան ցեղասպանության փաստը:

Օսմանյան կայսրության հայ համայքի իրավունքները ամրագրված են եղել ըստ երկրի գործող օրենսդրության և թուրքական պետության կողմից հետագա բոլոր անօրինական զավթումները չեն զրկում նրան իր իրավունքից: Անօրինական բռնագրավումները սեփականության իրավունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հանդիսանալ: Թուրքիայի Հանրապետության 1926-27թթ. օրենքներն ու հրամանագրերը` ուղղված կրոնական փոքրամասնությունների գույքի բռնագրավմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարատավորություններին` Լոզանի պայմանագրի 38-45 հոդվածներին: Նշյալ պարտավորությունները ենթակա չէին և ենթակա չեն փոփոխության կամ անտեսման, քանի որ նրանց, ըստ նույն պայմանագրի 37-րդ հոդվածի, տրված է հիմնական օրենքի (սահմանադրության) կարգավիճակ:

Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոմիության կազմում, ինչպես բազմիցս է հայտարարել, ապա պիտի ընդունի Եվրոմիության արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատվություն կրել սեփական պետության և նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, պիտի դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը, պիտի դադարի խոսել ուժի դիրքերից և սպառնալիքի լեզվով:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն
5 ապրիլի 2010թ.

Թուրքերը շոկի մեջ են. Իրանում ապրիլի 24-ին Ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվելու

10 Ապրիլի, 2011

news.am
Ապրիլ 05, 2011

Թուրքական մամուլում շոկային են համարել այն տեղեկությունը, որ Իրանում ապրիլի 24-ին ցուցադրվելու է հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը։

Թուրքական Milliyet-ի՝ «Իրանն Անկարային զարմացնող քայլ կատարեց» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ վերջին տարիներին Իրանը Թուրքիայի հետ պատմության ամենաջերմ ժամանակաշրջանն է ապրում, սակայն թույլատրել է Թեհրանում ապրիլի 24-ին ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ։

Նշենք, որ Տիգրան Խզմալյանը հայտարարել էր, թե Թեհրանում «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմի ցուցադրությանը բացի հայ համայնքից մասնակցելու են նաեւ իրանցի պատգամավորները։