Հայերենը կարող էր եւ դառնալ միջազգային լեզու

by

Եվրոպացի մի շարք ականավոր լեզվաբաններ, ուսումնասիրելով հայոց լեզուն, ժամանակին առաջարկել են հայերենը դարձնել գիտության (հետագայում՝ նաեւ հաղորդակցության) միջազգային լեզու:

Ներկայացնում ենք այդ կարծիքներից մեկը.
­”Հայերենն ունի չափազանց մեծ բառապաշար: Բառապաշարի հարստությամբ քիչ լեզուներ կարող են մրցել հայերենի հետ: Հայոց լեզվի մյուս հարստությունը նրա բառակազմությունն է՝ բառածանցումը եւ բառաբարդումը: Ամեն մի նոր իմաստի համար հայերենը կարողանում է սեփական բառ ստեղծել…

Հայերենը եվրոպական լեզուների համեմատ մի կարեւոր առավելություն ունի, եվրոպացիները գիտական նոր եզրեր ստեղշում են հունարեն բառերի միջոցով, իսկ եվրոպացիների մեծամասնության համար այն անհասկանալի, մեռած լեզու է: Ուրեմն այդ լեզվով կազմված բառերն ու եզրերն էլ եվրոպացիների համար խորթ են, մեռած: Մինչդեռ հայերենն ի վիճակի է գիտական եզրեր, բառեր կազմել իր միջոցներով, որոնք հասկանալի են հայերեն խոսող բոլոր մարդկանց: Սա մեծ առավելություն է: Հայերենի մյուս արժանիքներն են նրա պարզ քերականությունը, հրաշալի տրամաբանությունը:

Հայերենը կարող է լինել նորոգույն լեզու: Հայոց լեզվի արտահայտչական միջոցները ավելի մեծ են, քան նույնիսկ անգլերենինը, ֆրանսերենինը: Բացի դրանից, գիտությունը սիրում է ճշգրտություն: Հայերենի ամենակարեւոր հատկություններից է արտահայտման ճշգրտությունը­”:
Հայերենը կարող էր իրապես դառնալ միջազգային լեզու, եթե ­”խորհրդային եղբայրության­” խանդը տեղի չտար եւ ՄԱԿ-ում իրական եղբայր-պաշտպաններ ունենայինք այդ տարիներին:

­”Լուսանցք­” Թիվ 35, 23 — 29 նոյեմբերի, 2007թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: