Հեղինակի պահոցը

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՎԵՊ

17 Օգոստոսի, 2014

10475977_706192926094414_8232922238746454222_o

 «Վերածնունդ» վեպը Դավիթ Միրզոյանի առաջին լայնածավալ գործն է։ Այն նախատեսված է ազգի ճակատագրով խորապես մտահոգ մտավորականների համար։

Նախկինում բազմաթիվ հոդվածներով ու ակնարկներով հեղինակն անդրադարձել է մեր ազգային ճգնաժամին ու դրանից դուրս գալու ճանապարհներին։ Վեպում, սակայն, երկխոսությունների միջոցով հեղինակը փորձել է հնարավորինս պարզ ու հանրամատչելի ներկայացնել մեր ազգային արժեհամակարգը, շտկել մեր ուսմունքի որոշ դրույթների սխալ մեկնություններ, բացահայտել նրա որոշ մոռացված դրույթներ ու ենթադրույթներ, պարզաբանել մինչ այժմ անմեկնելի համարվող հասկացություններ, ներկայացնել նահապետական կարգի էությունն ու, հատկապես, միապետի, որպես ազգի գերագույն նահապետի, դերն ու առաքելությունը։
 
Վեպում, դեպքերը տեղի են ունենում մոտակա ապագայում, երբ հայ ժողովրդի միահամուռ ջանքերի շնորհիվ Հայաստանում արդեն հաստատվել է նահապետական կառավարում։ Ու, ինչպես նախկինում, Հայոց երկիրն ու անձամբ` Համայն Հայոց Արքան, հայտնվել են թշնամական ուժերի ուշադրության կիզակետում։
 
Գրքում ընդգրկված են նաև հեղինակի կողմից Արարչական Ուսմունքի հիման վրա կազմված «Արարչական օրենքներն» ու «Հայաստանի Թագավորության Սահմանադրությունը»։
Այն ձեռք բերելու համար կարող եք դիմել հեղինակին https://www.facebook.com/davit.mirzoyan.1։

Հայկի Ժառանգներին

11 Օգոստոսի, 2014

final115 տարի առաջ երբ «Հայ ժողովրդի ազգային ինքնության» տոն սահմանելու վերաբերյալ նախագիծը, առաջին իսկ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում, “հայ” առաքելական եկեղեցի կոչված ու աղանդների դեմ “պայքար”ի ելած ու մինջ օրս տեղ չի հասած կառույցը, անցավ կատաղի հակահարձակման եւ տապալեց նախագիծը որովհետեվ այն նշվելու էր Օգոստոսի 11 ին, Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը , մի անգամ եւս ապացուցելով որ Հայկյան հաղթանակի օրը խորթ է եկեղեցու համար:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ էությամբ, բնությամբ, եւ բովանդակությամբ կրոնապետություն է, երբեք չի խոչընդոտել պարսիկների ցանկությունը նշելու իրենց բազմահազարամյա ինքնությունը խորհրդանշող տոնը, իսկ մեզ մոտ եկեղեցին լինելով անջատ պետությունից, կարողանում է տապալել Հայ Ազգի պատմության վերաբերող մի նախագիծ: Ինչո՞ւ…

Այսօր, մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես “խաղաղության” կրոնի ծայրահեղական խմբավորումներ քանդում են եկեղեցիներ, պատմամշակույթային հուշարձաններ եւ այլ սրբատեղիներ, սպառնում կրոնափոխ չեղողներին: Ականատեսն ենք լինում այս բարբարոսություններին ու սարսափում, մոռանալով որ այս կերպ վարվեցին “սիրող” եւ “ներող” կրոնի հետեվորդները 301թ.ին որի շնորհիվ Հայ ժողովուրդը “ընդունեց” քրիստոնեությունը…

Էքումենիկ կոչված, էությամբ, բնությամբ, բովանդակությամբ, հոգով ու ոգով ապազգային ու հակահայկական:շարժման առաջամարտիկ, “հայ” առաքելական եկեղեցին, կարող է կասեցնել մի ազգային նախագիծ բայց չի կարող կասեցնել Հայի Գենի Հաղթանակը: Դա չի հաջողվեց անել գրիգոր կոչված մի խավարասերի, դա չի հաջողվելու անել նրա անփառունակ ժառանգներին…

Փառք` Հայկին
Փառք` Նավասարդին

Զատիկ բառի մեկնությունը

20 Ապրիլի, 2014
Հատված
Համլետ Մարտիրոսյանի
«ԱՌՅՈՒԾ ՆՇԱՆԱԳԻՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ ԵՒ ՀԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» գրքից

Harutyan-ton-Zatik

Աքքադերենում «արևածագ» իմաստն արտահայտում է şītu բառը, որը բնիկ հայերեն ցայտ (ցայթ, ցաթ, ցեթ, ցէթ) բառն է, որի բայական ձևն է ցայտել, ցաթել, ցեթեալ= ծագիլ, լույս ցոլանալ» (բարբառներում՝ ցաթել, ծեթիլ, ձիթիլ, ծաթիլ): Սրա շումերերեն զուգահեռներից մեկն է ZI սեպանշանի zeg3/zig3 ընթերցումը: Շումերերեն zeg3/zig3 բառն իր «դուրս գալ, ծագել, վեր բարձրանալ, արևածագ» իմաստներով նույնանում է հայերեն ծագ, ծայգ, ծէգ=«ծայր սկզբի, արևածագ» բառի հետ, որից ծագել=«արևի դուրս գալը, ծագելը»: Հայերենում «ծագ» բառը գործածվում է նաև «կողմ» իմաստով (հմմտ. «աշխարհի չորս ծագերը» արտահայտությունը), որը շումերերենում ներկայացվում է ZAG սեպանշանի zag=«կողմ» բառով (աքքադ. ahu, idu):

Մյուս կողմից zi-ig=ze/i-eg/k=ze/i-ig/k վանկագրման (երբեմն zi-ga) միջոցով կարող ենք ներկայացնել zid/t-eg/k =zed/t-ig/k=zidig/zitik, zedik/zetik ձևով, որտեղ ig/ik/eg/ek մեզ քաջածանոթ ek/ig=«դուռ, դարպաս» բառն է, իսկ zi/ze-id/it=zid/zed/zit/zet բաղադրիչը ZI սեպանշանի ընթերցումն է և նշանակում է «ճիշտ, ճշմարիտ, օրինական»: Սրա հայերենը զետունք=«օրենք» բառի եզակի «զետ» ձևն է, որը կրում է նաև «վարդապետ», իմա՝ «ճշմարտությունը, օրենքն (իմացող)»: Երկու բառերն էլ վկայված են Երեմիա Մեղրեցու բառարանում:

Վերադառնանք zig3 = zidig/zitik, zedik/zetik բառին ու նրա «դուրս գալ, վեր բարձրանալ, ծագել, հառնել» իմաստներին: Եթե այս բառի zed/zet/zid և ik/ig բաղադրիչներն ընթերցենք որպես իմաստակիր բառեր, ապա կստանանք «ճշմարիտ(=zet) դուռ(=ik/ig)» տառացի իմաստը, ինչից էլ բխեցվել է հառնելու, վեր բարձրանալու, ծագելու գաղափարը, որպես zidig/zitik, zedik/zetik բարդված բառի իմաստ: Հայ ընթերցողը հավանաբար արդեն ի դեմս շումերերեն zitik/zetik բառի տեսավ հայերեն «զատիկ» բառը (բարբառներում նաև զադիկ, զադիգ, զատիգ, զէտեգ): Եթե այդպես է, ապա նա իրավացի է:

Ահա թե ինչ է գրում արք. Մ. Օրմանյանը Զատիկ տոնի մասին. «Զատիկ է կոչվում մեզ մոտ հրեական Պասեքի տոնը, և որովհետև հրեաերեն բառի բուն թարգմանությունը չէ, անհավանական չի լինի կարծել, թե Զատիկ հորջորջումը բնիկ ու սեփական հայերեն ծագում ունի, և եղանակների բաժանվելուց կամ գիշերահավասարով տարին երկու մասի բաժանվելուց վերցված անուն է և հեթանոսական ժամանակներից մնացած տոն է, …Այնպես որ, նույնիսկ ս. Գրի մեջ Պասեք բառը Զատիկ բառով է թարգմանված: Հրեական Պասեքը քրիստոնեության մեջ Քրիստոսի Հարության տոնին վերածվելով, այդ փառավոր տոնն էլ մեզ մոտ «Զատիկ Յարութեան» է կոչվել» (Մ. արք. Օրմանյան, Ծիսական բառարան, Երևան, 1991, էջ 19): Ակնհայտ է, որ Մ. Օրմանյանը տոնի Զատիկ անվանումը բխեցնում է զատ=«առանձին, մեկուսի, զատված, հեռու» բառից, ինչը ճիշտ չէ: Սակայն նա իրավացի է, որ տոնը հայոց ազգային (նախաքրիստոնեական) կրօնի տոն է, իրավացի է, որ բառը բնիկ հայերեն է և վերջապես իրավացի է, որ տոնը գարնանային գիշերահավասարի հետ է առնչվում:

Զատիկ անվանման համար Հ.Աճառյանը բերում է «զենումն, զոհ, տոն, հանդես, հրեից պասեքը, քրիստոնեից Յարության տոնը, մահմետականների տոնը» երկրորդային իմաստներ: Միջնադարյան որոշ հեղինակներ «զատիկ» բառին վերագրել են «անցք, ելք» իմաստ, որը մոտ է շումերերենում վկայված «ճշմարիտ դուռ» իմաստին, սակայն պարզ չէ, թե այդ իմաստը տեղում և ավանդաբար է անցել հեղինակներին, թե նրանք այն «զատիկ» բառին են վերագրել Հին կտակարանի ազդեցության տակ (հրեաների ենթադրյալ ելքը Եգիպտոսից, ինչի հետ էլ կապվում է Պասեքի տոնը):
Ինչ վերաբերում է zetik=զատիկ բառի «ճշմարիտ դուռ» տառացի իմաստին, ապա կարծում ենք նրանում արտահայտված է այն իրողությունը, որ գարնանային գիշերահավասարի օրն է Արևը ծագում ճիշտ արևելքից (գարնանային գիշերահավասարից հետո արևածագի կետը ճշգրիտ արևելքի ուղղությունից տեղաշարժվում է դեպի հյուսիս, հասնում է ամառային արևադարձի կետին, ապա ետ դառնալով, աշնանային գիշերահավասարին վերադառնաում է ճշգրիտ արևելքը նշող կետին, որից հետո տեղաշարժվում է դեպի հարավ՝ մինչև ձմեռային արևադարձի կետը):

Արդյունքում կարող ենք ասել, որ Զատիկը եղել է անշարժ տոն, նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, իր «ճշմարիտ դուռ» իմաստով արտահայտել է ճշգրիտ արևելքից Արևի ծագման եզակիության ընկալումը, իսկ բառի «դուրս գալ, վեր բարձրանալ, ծագել, հառնել» իմաստով փաստել է ձմեռային տկար վիճակից դուրս գալու, վեր բարձրանալու, հզորանալու պրոցեսը: Եթե ելնենք «ճշմարիտ դուռ» իմաստից, ապա հայերեն անվանման ձևը պիտի լինի զատեկ=«օրինավոր գալուստ, օրինավոր գալը» կամ զագէգ=«օրինավոր այգ, օրինավոր ծագում»:

Եթե այս փաստերով վերադառնանք շումերական պատկերագրության արևածագի KUR լեռանը (տես նկար 6, 7) և հիշենք, որ լեռան անվանումը միաժամանակ նշանակել է «արևելք», ապա կհասկանանք, որ երկգագաթ լեռից ծագող արևը պատկերված է Զատիկի պահին: Իսկ արդյունքում պիտի փաստենք, որ սա մի շշմեցուցիչ ավանդապահության օրինակ է, որ տոնն ու նրա անվանումը հայոց մեջ պահպանվել են առնվազն 5000 տարի: Այս տարիքը մենք հաշվարկեցինք սկիզբ ընդունելով հնագույն շումերական սեպագիր աղբյուրները, իսկ իրականում տոնի տարիքի ու անվանման ակունքները շատ ավելի հին են և ձգվում են մինչև ժայռապատկերների փորագրման ժամանակները:
Հին կտակարանի հեղինակներն այս արեգակնային տոնը հարմարեցրին Եգիպտոսից հրեաների ենթադրյալ ելքի հետ, իսկ քրիստոնեությունն այն նույնացրեց Քրիստոսի հարության հետ: Արդյունքում տոնը մտնելով օտար միջավայր, վերաիմաստավորվեց, իմա՝ աղճատվեց ու նաև դարձավ շարժական և այդ վիճակով քրիստոնեության հետ վերադառնալով Հայաստան, մոռացության քող քաշեց հազարամյակների հնություն ունեցող ազգային ու ճշմարիտ տոնի վրա: Անդրաշխարհից ծագող հզոր Արևի Աստվածը նույնացվեց մեռելներից հարություն առնող Աստծո հետ: Արևի Աստծո տոնը մոռացվեց, իսկ տոնի անվանումը պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի և ս. Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ, ով աստվածաշնչյան «պասեք» բառի փոխարեն գործածեց Զատիկ անվանումը:

«Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը»

11 Ապրիլի, 2014

religions.am

03.04.2014
Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ

 

-Քրիստոնեության 1700-ամյա պատմության ընթացքում հայ եկեղեցին ժամանակային որոշ հատվածներում եղել է քաղկեդոնական: Արտաքուստ՝ առաքելական և քաղկեդոնական եկեղեցիների միջև տարբերությունը դավանաբանական է, սակայն չե՞ք կարծում, որ կրոնական վարագույրի հետևում կանգնած են աշխարհաքաղաքական խնդիրներ: 
— Առևերույթ այն դավանաբանական է, բայց խորքում միանշանակ քաղաքական բովանդակություն ունի: Հայ Առաքելական եկեղեցին հովանավորվում էր մեզ նվաճած ազգերի կողմից` քաղկեդոնականության շրջանում՝ ընդդեմ քաղկեդոնականների, կաթոլիկության շրջանում` ընդդեմ հայ կաթոլիկների: Թե պարսից շահերը, թե օսմանյան սուլթանները հովանավորում էին Հայաստանի իրենց հատվածում գտնվող առաքելադավանությանն ընդդեմ նույն հատվածի հայերի, որոնք չէին դավանում Հայ Առաքելական եկեղեցուն: Օրինակ, սուլթանները հովանավորում էին Պոլսո պատրիարքին և Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահորը, որ թեմական կենտրոն էր՝ ընդդեմ նույն Տարոն գավառի հայ կաթոլիկ գյուղերի: Պարսից շահերը հովանավորում էին էջմիածնի կաթողիկոսին`ընդդեմ Նախիջևանի տարածքում գտնվող հայ կաթոլիկ գյուղերի: Երևանի խանի տրամադրած խանական զորագնդի գլուխ անցած էջմիածնի վարդապետները 16-17 դարերում արշավում էին Նախիջևան և հրդեհում էին հայ կաթոլիկ գյուղերն ու եկեղեցիները: Սրանք շատ կարևոր փաստեր են և միշտ պետք է իմանանք, որ դրսից շատ ավելի լավ է երևում հայ առաքելականի ու կաթոլիկի միջև տարբերությունները:
Երբ նայում ենք դարերի խորքերը`տեսնում ենք, որ հայ կաթոլիկը զենք էր վերցնում. Կիլիկիան, հակառակ անտանելի իրավիճակի, ամեն դեպքում բավական հարատևեց, և պետական կրոնը`գոնե վերջին շրջանում, կաթոլիկ էր: Արտազի իշխանությունը`Մակու կենտրոնով, որ Կիլիկիայից հետո միակ ազգային տարածքն էր և 1426թ. ընկավ, դարձյալ կաթոլիկ իշխանություն էր: Վերջին բերդի իշխանը, որ Ատրպատականի շահ Իսմայիլի շուրջ 6 տարվա պաշարմանը դիմադրելուց հետո 1500-ականների սկզբներին ընկավ, դարձյալ կաթոլիկ էր:
Մեզ նվաճաճ օտար ազգերը մեր ատամները հաշված ունեին և շատ լավ տեսնում էին, որ կաթոլիկը զենք է վերցնում: Իսկ Հայ Առաքելական եկեղեցին գերազանց աշխատող, պարտաճանաչ հարկահավաք կառույց էր, որի կարիքը ցանկացած նվաճողը ունի: Ընտրագույն հավաքում էր՝ քամելով սեփական ազգին, հավաքում էր  վերջին կաթիլներն ու բարեխիղճ փոխանցում՝ Արևելյան Հայաստանի պարագայում՝ շահական գանձարանին, արևմտյանի դեպքում՝ սուլթաններին ու փաշաններին: Առաքելական եկեղեցին ընտիր ստրկամիտ  ու ստրկամտական ծառայություն մատուցող կառույց է, և բոլոր մեր կաթողիկոսները պարգևատրվում էին սուլթանական շքանշաններով՝ զարդարելով կուրծքը կիսալուսիններով:
-Անկախ դավանանքից՝ երկու դեպքում էլ գործ ունենք հայ ազգի հետ: Ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ նույն ազգը տարբեր դավանանքների դեպքում իրեն տարբեր կերպ է  դրսևորում: 
-Դա հասկանալու համար գաղափարաբանական տարբերությունների ակունքը պիտի հասնել, որն անելու համար՝ ի հակառակ իմ մեծ ցանկության`ժամանակի սղության պատճառով չեմ կարող անել, սակայն շատ կուզենայի, որ ինչ-որ մեկը պրպտեր գաղափարաբանական կոդերն ու պարզեր, թե ինչ սերմեր է պարունակում տվյալ դավանանքի գաղափարաբանությունը, որ իր ցանքսի դեպքում աշխարհընկալման տեսանկյունից բոլորովին տարբեր պտուղներ են մեջտեղ գալիս: Սակայն ես կարող եմ խոսել այս երկու դավանանքների արդյունքների մասին: Հայ կաթոլիկի և մեկ այլազգի կաթոլիկի վերաբերմունքը տարբեր երևույթների վերաբերյալ գրեթե նույնն են: Այսինքն գաղափարաբանությունը ազգային տեսակ է ձևավորում, ու այստեղ խնդիրը լավն ու վատը չէ, այլ՝ կենսունակ և նվազ կենսունակ լինելը:
Եթե դիտարկենք ճարտարապետությունը որպես գաղափարաբանություն արտահայտող միջոց և վերցնենք առաքելական եկեղեցին, ապա կտեսնենք, որ այն ունի բարձ բեմ, որը չունի քաղկեդոնական եկեղեցին ու նաև կաթոլիկ եկեղեցին, որը ես համարում եմ  քաղկեդոնականության իրավահաջորդը և, անշուշտ՝ ոչ առանց հիմքի: Այս իմաստով կաթոլիկ կամ քաղկեդոնական եկեղեցում բեմը, որտեղ հովիվն է կանգնում, աղոթասրահի համեմատ ուղղակի կես աստիճան է բարձր ու հոգևոր հովվի` ծիսակատարություն իրականցնելու վայրը իր հոտի կանգնելու վայրից շատ աննշան է ընդգծված: Իսկ մեր մոտ պիտի աստիճաններով բարձրանաս, այսինքն կես մարդաբոյ բարձր է: Բարձր բեմը շեշտում է «ես»-ը: Քահանան բարձրից ու վերևից է նայում իր սեփական հոտին:  Ես կուզենայի նաև տարբերությունները դիտարկել երաժշտության պարագայում, քանի որ հոգևոր երաժշտություն շատ եմ սիրում, և նույնիսկ շարականներ եմ երգել երիտասարդ տարիքում: 22 տարեկանում Ստեփանակերտի հանրախանութում մի ձայնապնակ գնեցի` կաթոլիկ հոգևոր մեսսաներ էին: Ես չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ ունեցա այն ժամանակ: Տարիների հեռվից` հիմա, կարող եմ ասել, որ ոգու ու շնչի հարց էր: Ինձ միշտ քաղցր են մեր շարականները, բայց հայ հոգևոր երաժշտությունից խեղճությունն ուղակի ծորում է: Հայ հոգևոր երաժշտությունը հոգևոր աղերսական է, իսկ կաթոլիկ հոգևորը`մարտական ու ռազմական: Երկուսի մեջ էլ ասում է. «Ողորմիր», բայց մեր մոտ «Ողորմյա տեր» ասում է լացելով, խնդրելով ու աղերսելով. նոտաները խեղճություն են բուրում միայն: Իսկ կաթոլիկ մեսսաներում նույն «Ողորմյա տերը» պահանջ ու հրաման է, կռիվ է բարձրյալի հետ. սա է իմ ուզածը:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հայ եկեղեցին չի կարողանում վեր կանգնել 5-րդ դարից հետո՝ աշխարհաքաղաքական ընտրության հետևանքով ստեղծված  իրավիճակից ու ադեկվատ լինել ազգային խնդիրների հանդեպ: 
-Ես տարբեր դրվագներում նկատել եմ, որ հայ առաքելական եկեղեցու պարագայում գաղափարը շատ է կարևորում «ես»-ը, իսկ քաղկեդոնականությունը գործում է «մենք»-ի համար:  Քաղկեդոնական կամ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի գերակա արժեքը` հանուն որի կարող էին ապրել ու պետք եղած ժամանակ նվիրվել ու կյանքը զոհաբերել՝ դա հայրենիքն  է: Կաթոլիկ եկեղեցին իր հոտին դարեր շարունակ դա է փոխանցել՝ վասն հայրենյաց: Մինչդեռ մեր պարագայում կարևորվել է հավատքը, Քրիստոսը, խաչը:  Սա փաստող բազմաթիվ օրինակներ կան: Դեռևս Պապ թագավորի սպանությունը, երբ եկեղեցին դաշնակցեց թշնամու`հույների հետ և դուրս եկավ սեփական թագավորի դեմ: Երկիրը պահելու համար պետությունը բանակ պիտի ունենար, իսկ զորք պահելու համար լուրջ ներդրումներ էին հարկավոր: Մինչդեռ  այնպիսի վիճակ էր, որ երկրի կեսը վանքապատկան էր. ամբողջ գավառներ՝ 150 գյուղերով, հասույթն ամբողջը վանքինն էր, ու վանքը պետությանը հարկ չէր տալիս: Թագավորը ճարահատ դուրս եկավ վանքի դեմ,  հոգևորականությունից ուժով բռնագրավվեց և արքունի կալվածք հայտարարեց, այսինքն պետականացրեց, որպեսզի հասույթը գնա պետությանն ու պետությունը երկիր պահի: Այս կառույցն, ըստ իս՝ ի ծնե-ի բնե, պետականամետ չի եղել և իր գրպանն ավելի է կարևորում, քան սեփական հարազատ հայրենի թագավորությունն ու դավադիր ձևով սպանեց թագավորին: Իսկ շարժառիթն այն էր, որ թագավորը գրպանին էր կպել: Բայց ո՞ւմ գրպանին: Հայ չե՞ք : Ինչ կառո՞ւյց եք դուք:
Ես ուզում եմ այստեղ հիշել նաև Խրիմյան հայրիկի՝ հայտնի ժողովին մասնակցելու պատմությունը, որտեղ տարբեր ազգերի ներկացուցիչներ էին եկել իրենց դարդն ու ցավը ներկայացնելու համար: Տեղական թերթերը, որ լուսաբանում էին այս ժողովի աշխատանքները՝ ծաղրանկարներ էին արել այս մասին: Ծաղր են նկատել, որովհետև մեր մեջից մի աշխարհիկ ներկայացուցիչ չենք կարողացել գտնել ու որպես պատգամավոր` հոգևորական ենք ուղարկել: 19-րդ դարում հոգևորականը քաղաքական խնդիրներ հետապնդի և ազգի իղձերը բերի ներկայացնի՞: Այդ ժողովին միակ ազգը, որի ներկայացուցիչը սևազգեստ մի հոգևորական էր` մերն էր: Համեմատության համար եթե նայենք հարևան Վրաստանի պատմությանը, ապա կտեսնենք, որ քանի-քանի վրաց թագավորներ, երբ իրավիճակը ծայրահեղորեն  դժվար էր, մահմեդականություն ընդունեցին և թագավորությունը պահեցին, այսինքն կրոնը դա վարագույր է: Եթե երկիրը պահելու համար պետք է որ ես լինեմ կանաչ, խնդրեմ՝ կլինեմ կանաչ և պետությունս կպահեմ. այդպես քանի-քանի վրաց թագավորներ 16-18 դարերում կոչվել են խաներ: 1724թ., երբ Օսմանյան զորքը մտավ Թիֆլիս ու գրավեց Տփխիսը, թագավորը միանգամից մահմեդականություն ընդունեց, իսկ մելիքների տոհմից հայ քաղաքապետ Բեհբությանը հանուն խաչի նահատակվեց որդու հետ, և որի մարմինը քաղաքի պարիսպից կախ էին տվել թուրքերը և դեռ օրեր շարունակ այդպես կախված մնաց, որովհետև դիակը հուղարկավորելու համար խոշոր գումար էին պահանջել, և հանգանակությամբ են այդ գումարը հավաքել ու հետո նրա աճյունն ամփոփել Խոջիվանքում:
Մեր տեղական տարբերությունը նշեմ: Ջավախքում կողք կողքի ապրող կաթոլիկ ու առաքելական գյուղեր կան: Առաքելական գյուղ մտնելիս, երբ հարցնում եմ նրանց որպիսությունը, որպես պատասխան միայն բողոք եմ լսում: Լացում են, թե ջուր չունեն, շենքը փլվեց, սա եղավ, այն եղավ: Մտնում ես հարևան հայ կաթոլիկ գյուղը, ասում են. «Փառք աստծո, լավ ենք, ջուրը չունեինք, բայց 5 տարի առաջ միացանք  ու մեր ուժերով էսինչ տեղից բերեցինք»:
Դարերի բովում երևում է երկու եկեղեցիների ճկունության հարցը, թե որն է ավելի կենսունակ և սուր իրավիճակներում հնար տալիս, որ մարդը ինչ-որ մի այլ ձևի մեջ շարունակի գոյատևել և գոյատևեցնել երկիրն ու պետությունը:  Եթե քարտեզի վրա ներկենք այն տարածքները, որոնք այսօր աշխարհում իրենց կամքն են թելադրում. Բրիտանիա, Գերմանիա, ֆրանսիա, ապա կտեսնենք, որ դրանք կաթոլիկ երկրներն են: Կամ՝ Իսպանիան: Այս պետությունները օվկանոսներն ու աշխարհամասերը միմյանց հետ կիսելու պատերազմներ էին տալիս: Լեհաստանն անգամ կայսրություն է ունեցել: Կարևոր ազգությունն ու ապրելու տեղը չէ, այլ՝ դավանանքը, որը  քաղկեդոնադավան ազգերին կայսրության մակարդակի հասցրեց, քանի որ այս դեպքում կարևորը «մենք»-ն է, ոչ թե՝ «ես»-ը:
-Մերօրյա իրականությունում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հանրությունում պիտակվում են որպես աղանդավորներ: Ինչո՞ւ մենք հանդուրժող չենք մեր իսկ ազգի նկատմամբ:
— Մի ժամանակ այս հարցը թուլացել էր, բայց վախենամ որ հիմա նորից կսրվի, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ հայ առաքելական եկեղեցին որքան զորացել է, այնքան հակադրվել է իր իսկ ազգի այլ հատվածներին: Նախորդ դարի 20-ականներին հայ կաթոլիկներին նույնիսկ հայ էլ չէին ասում, արհամարհաբար ֆռանգ էին կոչում: Հիմա նորից սկսել են, որովհետև առաքելականն իր տեղը նորից պնդացրել է: Որքան պնդացնում է, այնքան ազգի հերն անիծում է: Պառակտելով, չընդունելով իր ազգի տարբեր հատվածներին, կարևորելով  հավատքի իր նեղ ուղղությունը՝ փոխարենը կարևորելու իր ազգն ու հայրենիքը:  Թեպետ, պետք է ասել, որ քաղկեդոնադավանների նկատմամբ այս վերաբերմունքը երկուստեք է եղել, անշուշտ: Նրանք էլ հայ առաքելականներին անվանել են հերձվածողներ կամ ճշմարիտ ուղուց շեղվածներ: Բայց խնդիրն այն չէ, թե նրանցից ով էր հերձվածողը, կամ հերձվածող լինել-չլինելը չի խնդիրը, այլ թե հանուն ինչի է գաղափարն ուղղորդում իր հոտին: Եթե նայենք պատմությանը՝ հայ առաքելական կամ միաբնակ եկեղեցու հետևորդ են եղել մի քանի ազգեր. ասորիներ, ղպտիներ, հաբեշներ և ուտիները: Սա մի վիճակագրություն է, որին նայելով հասկանում ես, որ մենք դեռ լավագույն վիճակում ենք: Ասորիները մինչև այս վերջին տարիները դժվար կացության մեջ էին. շվեդները նրանց վերջին մնացորդներին հրավիրեցին իրենց մոտ, և իրենք Սիրիայի իրենց տարածքը միահամուռ լքեցին ու գնացին Շվեդիա: Այսինքն սա հավատքի այն ուղղությունն է, որ իր դավանանքը պաշտող ազգերին երբեք չի սովորեցրել ապրել հանուն հայրենիքի: Եթե գերագույն արժեքը հայրենիքը չէ, այլ հավատքն ու խաչը, որն ամեն երկրում ու հողում էլ կարելի է տնկել, ինչպես որ հայերն են անում, ու աշխարհի չորս ծայրերում էլ մի եկեղեցի կտեսնես, որովհետև կարևորել ենք խաչն ու տնկել էդ խաչը ամեն հողում: Սակայն եթե քո հայրենիքում չես՝ դպրոց էլ բացես, եկեղեցի էլ կառուցես` ոչինչ չես կարող անել. հայրենիքն է միայն, որ պայման է ազգի գոյության: Ամբողջ աշխարհով մեկ ուծացված համայնքներ են, ու այս պրոցեսն անվերջ կրկնվում է: 4-5 տարի առաջ Հայաստանից Կրասնոդար գնացած հայ ընտանիքի զավակներն արդեն հայերեն չեն կարողանում խոսել, ու եթե նախկինում մի դար կարելի էր քարշ գալ մինչև լեզվակորույս լինելը, ապա հիմա աշխարհը շատ արագ է զարգանում:
Ուտիները: Մի հրաշք ժողովուրդ: Կովկասյան լեռնցի, դաղստանյան ժողովուրդ են, որ 5-րդ դարում դժբախտություն են ունենում դառնալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Այսօր երկիր թատերաբեմը լքեցին. այլևս չկան: Ուտիները: Սարգիս Կուկունյան, Գրիգոր Նիկողոսյան՝ Սարդարապատի ճակատամարտում մեծ ներդրում ունեցող մարտիկներ, Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում որքան ուտի ֆիդայիններ կային, դարերի ընթացքում մեր ճակատագիրը կիսած մի ժողովուրդ: Նրանք գիր չունեին ու իրենց գրավոր լեզուն հայերենն էր: Քուրի ձախ ափին էին ապրում` Կուտկաշենի շրջան՝ Վարդաշեն, որտեղ 1870թ. բացված սուրբ Մեսրոպյան դպրոց էր գործում մինչև 1945թ: Չորս եկեղեցիներ կային, գերեզմանոցներում միայն հայերեն արձանագրություններով հազարավոր տապանաքարեր, այսինքն կրոնի ճանապարհով հայ մշակույթի կրողներ էին: Սակայն ապրեցնող չի այս կրոնը: 1989թ. բռնագաղթի օրերին նույնիսկ Հայաստանում տեղ չտվեցինք, երբ ադրբեջանցիները նրանց որպես հայ դիտարկելով`վտարել էին: Ուտիները եկան Նոյմեբերյանի շրջան, որի առաջին քարտուղարն ասել էր. «Ու՞տի: Ուտին ինչ ա՞, իբր հայերի համար շատ տեղ ունե՞նք: Ուտի»: Վրաստանում տեղ տվեցին ու հիմա Ղվարելիում են՝ Կախեթի շրջանի: Այսինքն սա մի դավանանք է, որին դավանողը ինքն իրեն տիրություն անելու ունակությունից ընկնում ու կորցնում է իմունիտետ ասվածը. արտաքին ուժերի նկատմամբ դիմադրողականությունը թուլանում է:  Կարճ ասած, եթե ուզում ես, որ որևէ ազգ դադարի գոյություն ունենալուց՝ հաջողեցրու իրեն ընդունել տալ հայ առաքելական կրոն, մնացածը ժամկետի հարց է: Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը:
-Վերադառնալով մերօրյա այլ կրոնական կազմակերպությունների հարցին. նրանց որակելով որպես աղանդավոր, չե՞ք կարծում, որ մեր եկեղեցին ազգը երկճեղքում է:
-Այն կառույցը՝ լինի հոգևոր, թե աշխարհիկ, որը արժևորում և կարևորում է  ինչ-որ մի գաղափարաբանական ուղղության, որի հետևորդ չեն քո բոլոր ազգակիցները, արդեն իսկ պառակտիչ ու քայաքայիչ ներգործություն է ունենում: Նման կառույցը, որը միայն քայքայում և պառակտում է`այդ գործելաճով բարոյական իրավունք չունի մերօրյա հայրենիք սողոսկած այլ հոգևոր կառույցներին ինչ-որ մեղադրանք ներկայացնելու: Ես սա ասում եմ ցավոք սրտի, որովհետև ես կուզենայի, որ մեր հոգևոր կառույցը իրավունք ունենար սրան-նրան աղանդավոր անվանելու և լուրջ պայքար տանելու, բայց դրա համար դու պիտի միավորող գաղափարի կրող լինես, իսկ միավորող գաղափարը միայն հայրենիքը կարող է լինի: Մեր եկեղեցին 1700 տարի ոչ սովորեցրեց ապրել հայրենիքի պաշտամունքով, և ոչ էլ այսօր է այդ ճանապարհով առաջանում` շարունակելով իր պառակտիչ, քայքայող, մասնատող, «ես»-ը կարևորող գործունեությունը, որի արդյունքում ամեն հայ մյուսի տակը փորող է և մեկի հաջողությունից նախանձից տրաքող է: Դեռ սրանք արյունով ու սրով չեն գալիս, այլ ժպիտով ու գրքերով են գալիս, ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու:  Ես մի առիթով ասել եմ, որ կրոնը կարևոր չէ, ու եթե քրիստոնեություն, ապա`մարտական: «Հանուն»-ները պիտի ուղղված լինեն դեպի հայրենիքը: Եթե մահմեդականությունն է սովորեցնում` ուրեմն թող լինի մահմեդականություն, եթե Եհովայի վկան է սովորեցնում` ուրեմն թող լինի եհովայական: Ես շատ կուզենայի, որ կաթիլ-կաթիլ, փոքր աշխատանքներով փորձենք մեր ազգին հուշել, որ հարատևել և ժամանակի մեջ հզորացում են արձանագրել այն ազգերը, որոնց հանունները ուղղված են դեպի հայրենիքը: Որովհետև դրան հավասար այլ արժեք չկա, և մեր  պատմության մեջ որոշ դրական փաստեր որ մենք ունենք, դրանք այն իրավիճակներն են, երբ ազգը կամ ազգի մի հատված իր մեջ ուժ է գտել այդ ճանապարհով առաջանալով՝ հանուն հայրենիքի:
— Բոլոր դեպքերում այն արժեքները, որ ստեղծել է հայ մշակույթը՝ լինի դա քաղկեդոնական, թե առաքելական՝ մերն է: Բայց փաստացի, այդ պատմության մի զգալի հատվածին մենք գրեթե ծանոթ չենք: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝  դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում  քաղկեդոնականությունը ներկայացված չէ:
— Այդ առարկայով նրանք թլպատում ու կռտում են մեր երեխաների ուղեղները: Այնտեղ, բնականաբար, քաղկեդոնական եկեղեցիների մասին չկա, այնտեղ նույնիսկ հայ ժողովրդի մասին չկա: Կա հրով-սրով մեր ազգին ընդունել տված մի օտար կառույցի գաղափարաբանության պատմություն՝ վերնագրից սկսած կեղծ է: Քաղկեդոնականության վերաբերյալ մեկ փաստ ևս ուզում եմ նշել: Մենք 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունեցող ազգ ենք, սակայն այդ 17 դարերի մեջ միայն մեկ դար կա, որ ժամանակի հեռավորությունից մենք այն որակել ու առանձնացնում ենք որպես Ոսկեդար: Դա 7-րդ դարն է: Սովորաբար, մշակույթն ինքն իրենով չի կարող միայնակ բարձրանալ, ու եթե մի երկրում մշակույթը զարգանում է՝ նշանակում է, որ գիտություն, գյուղատնտեսություն և այլ ճյուղերը, այսինքն՝ ամբողջ  երկիրը համասեռ զարգանում է: 7-րդ դարում, երբ արաբներն իրենց ավերիչ արշավանքներով ներս ու դուրս էին անում, մենք ոչ միայն ազգային պետություն չունեինք, այլև ոտատակ վիճակում էինք, բայց հենց նույն այդ դարում՝ զուտ գաղափարի փոփոխության պատճառով՝ ճարտարապետական արժեքների իմաստով, մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի արժեքներ, որ դարերի հեռավորությունից ստվերել է բոլոր այն դարերը, որ մենք ապրել ենք: Եվ դա եղել է այն դարը, երբ Եզր կաթողիկոսից սկսած 7-8 իրար հաջորդող կաթողիկոսներ, պաշտոնապես հրաժարվել էին առաքելադավանությունից և ընդունել էին քաղկեդոնականություն, և որի դավանաբանական արժեքների արդյունքում էլ ստեղծվել էին այդ արժեքները: Անվանելով այն Ոսկեդար՝ մենք միաժամանակ լռում ենք այդ մասին: Դա խնամքով թաքցվել է: Մեր պատմիչները Զվարթնոցի պես տաճարին անունը չեն տվել, խորշել ու հեգնական տոնով անվանել են Առապարի եկեղեցի: Ինչո՞ւ: Որովհետև առաքելական չէր: Եզր կաթողիկոսի մասին դարեր շարունակ գրել են. «Հիրավի ե~զր եղար ազգիս հայոց՝ անվանդ համապատասխան», և Եզր կաթողիկոսի անվան առաջին՝ «Ե» տառը շրջված էին գրում, իսկ Հովհաննես Օձնեցու մասին էլ գրում են. «Երկրորդ լուսավորի~չը եղար արար ազգիս հայոց»: Լուսավորել՝ նշանակում է ունենալ նոր բարձունքների նվաճում, թռիչքներ: Սակայն նայեք Ոսկեդարն ու դրան հաջորդած 8-րդ դարը, որի սկզբին Հովհան Օձնեցին, որ 726թ. Մանազկերտի ժողովով հրաժարվեց քաղկեդոնականությունից և վերադարձավ առաքելականին, ամբողջ Մեծ Հայքի տարածքում 8-րդ դարի մի հուշարձան չունենք: Կարծես վակուում լինի, կարծես չենք ապրել այդ դարը, դա ի՞նչ լուսավորություն էր:  Մինչդեռ արձանն են դրել իր հայրենի Օձուն գյուղում ու փառաբանում են: Այսինքն դուք տեսեք ի~նչ անդունդի մեջ ընկղմեց հայ ազգին գաղափարի փոփոխությունը: Ազգը մեկ ամբողջ դար իր զորու չեղավ որևէ արժեք ստեղծելու:  Մենք չունենք մեկ հուշարձան, որը թվագրվի 8-րդ դարին: Ոսկեդար և վակուում: Մինչդեռ արաբները Հայաստանին կուլ տալու համար պետք ունեին մեզ կտրել Բյուզանդիայից և քաղկեդոնական աշխարհից. Վրաստանը հաջողեց մնալ, նրանց վրա էլ ճնշում եղավ, բայց Վրաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հաջողեց մնալ և ունեցավ շարունակական զարգացումներ, ու դրանից մեր երկու դար հետո Կասպից ծովից մինչև Կերչ գրեթե Վրաստան էր:
-Այսօր Տայքում գտնվող մի խումբ հուշարձաններ՝ համարվելով վրացական մշակույթի ժառանգություն, հանձնվում են նրանց տնօրինությանը, մինչդեռ հայտնի է, որ դրանք հայկական են: Եթե մենք տեր չենք կանգնում մեր մշակութային ժառանգությանը, ինչո՞ւ ենք մեղադրում այլոց:
— Տայքի շրջանում ամենը իրենք իրենցն են համարում, բայց անկեղծ ասած մոտ 150 տարի մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ, ու առաքելական եկեղեցին հայտ չի ներկայացնում այդ ուղղությամբ: Քանի որ նա միայն առաքելադավանության նեղ ճանապարհն է կարևորել, իր ազգի այլ հատվածների՝ թե կենդանի մարդկանց, և թե նրանցից ստեղծված մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր է եղել ու անտեսել: Իրենց համար կարևորը հին ու նոր կտակարաններն են, ոչ թե հայրենիքը:  Տայքի հուշարձանների միակ ուսումնասիրողը կաթոլիկ հայր Ներսես Սարգսյանն է, որ 1864թ. աշխատություն հրատարակեց, որում ներառված են իշխանները, բանակը, հուշարձանները և այլն: Միակ հայ հոգևորականը, որ այցելեց Տայք և խտրություն չդրեց, թե սա քաղկեդոնական է, իսկ սա առաքելական` սրա հետ գործ չունեմ, ինչպես նախորդ բոլոր ուսումնասիրողներն են արել՝ մեծ մասամբ հոգևորականներ:
Հայ առաքելական եկեղեցին եթե մի քիչ ինքն իրենից լուր ունենար, շատ հանգիստ կարող էր ասել, որ այդ վանքերը թե առաջին օծմամբ, և թե վերջին օծմամբ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն: Միջանկյալ շրջանում, այո, տիրապետել է քաղկեդոնական համայնքը, սակայն դա միջանկյալ է, իսկ գոյության մեծ մասում դրանք եղել են առաքելական: Այդ եկեղեցիների անուններն անգամ եթե նայենք` Գայանե, Սարգիս և այլն,  որոնք, իհարկե, հայկական անուններ չեն, սակայն գործածվում էին հայ իրականության մեջ, և հակառակը` չէին գործածվում վրաց իրականությունում: Տայքում` Արդահանի, Թորթումի շրջաններում և այլուր, բազմաթիվ եկեղեցիներ ուշ միջնադարյան հայերեն արձանագրություններ ունեն: Հետաքրքիր է փաստել, որ այստեղ կան 10-րդ դարի և ուշ միջնադարյան խաչքարեր: Տայքում՝ ամենախաչքարաշատ՝ 12-13-րդ դարաշրջանի խաչքարեր չկան: Ինչո՞ւ: Որովհետև այդ շրջանում քաղկեդոնականությունն էր իշխում:
Քանի որ խոսեցի խաչքարերի մասին, ուզում եմ նաև նշել, որ խաչքարը որպես մշակույթի տեսակ` կարելի է ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհ ֆենոմենն է. որևէ քրիստոնյա այլ ազգ խաչքար չի կերտել: Գոնե այս մասով կարող ենք ասել, որ պարտական ենք առաքելական եկեղեցուն, որը, թեպետ նպաստել է, որ ազգն անհետանա, բայց այնպիսի մի հիշատակ է թողել, որով ամբողջ աշխարհին որպես այցետոմս կարող ես ներկայանալ: Իսկապես հրաշք են մեր խաչքարերը, և դա գոնե արել է, թեպետ կարելի է մտածել, որ այդքան բազալտն ու տուֆը արժե՞ր խաչքարի համար փչացնել, թե՞ դրանք պետք էր օգտագործել բերդերի պարիսպների համար:
Ինչ վերաբերվում է վրացական կողմի վերաբերմունքին, ներկայիս Տավուշի կամ Լոռվա մարզերից Խուճապի կամ Կիրանց վանքը, Ախթալան կամ Քոբայրը, որոնց նկատմամբ վրացական կողմը դավանաբանական հիմքի վրա պահանջատիրություն է ներկայացնում՝ ասելով, որ դրանք վրացական են, հիմքում այս եկեղեցիների քաղկեդոնական լինելն է: 14-րդ դարում գավառների կամ գոնե համայնքների մակարդակներով, դեռևս քաղկեդոնական կղզյակներ կային պահպանված, որոնք մերժված էին հայ առաքելական եկեղեցու կողմից, իսկ անտեր ոչխարին միշտ տեր է գտնվում, և վրացական թագավորությունը`արագ օգտվելով առիթից, հայ քաղկեդոնական կղզյակ համայնքները միավորեց վրաց եկեղեցու թևերի մեջ և այդ պատճառով եկեղեցիների վիմագրությունները վրացերեն են: Բայց այդ նույն վիմագրությունները քաղկեդոնականություն ընդունած մեր հայ Զաքարիա և Իվանե իշխանների ժառանգներն են արել, բայց հայ ազնվատոհմիկը հո վրացի չէ՞ :  Այնուհետև, 14-15-րդ դարերից ի վեր` դարձի գալու ճանապարհով այդ վանքերն անցել են առաքելական եկեղեցուն, որովհետև քաղկեդոնականությունն ընկել էր. չկար Բյուզանդիան, ոչ էլ Վրաստանը, որը տրոհված ու կախման մեջ էր պարսկական իշխանություններից, իսկ պարսից շահերի կողմից հովանավորվում էր առաքելադավանությունը: Եվ բոլոր այդ վանքերը դարձի գալու ճանապարհով անցան առաքելական եկեղեցուն և ուշ միջնադարում՝ մինչև ռուսական տիրապետության հաստատումը, առաքելական էին, և դա հավաստող տապանաքարեր կան: Իսկ ռուսական տիրապետությունից հետո`19-րդ դարի սկզբներից, այդ վանքերը շատ արագ դադարեցին գործելուց և ամայացան:
-Դուք ձեր տեսաբլոգում խոսելով չորս կաթողիկոսների հետ ձեր հանդիպումների մասին՝ խիստ բացասաբար եք անդրադարձել նրանց գործունեությանը: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ չկա այն կաթողիկոսը, որը կհամապատասխաներ «իսկական» կաթողիկոսի կերպարին: 
-Որովհետև պիտի դավաճանի այն ուսմունքին, որը ներկայացնում է: Ո՞ւժ ունի դավաճանելու: Խիզախություն ո՞ւնի ավելի կարևորելու ազգն ու հայրենիքը, քան «ես»-ը: Ուսմունքն ուղղորդում է հայ մարդուն պարզ դռնապանից մինչև կաթողիկոս: Մեր ազգային տեսակ ձևավորած ուսմունքը ուղղորդում է հանուն «ես»-ի, և հայ առաքելական մարդու աշխարհընկալման, աշխարհաճանաչման մեջ «ես»-ը գերակա է, իսկ կաթողիկոսը այդ ուսմունքի գերագույն հովվապետն է, և իր մեջ նա ավելի «ԵՍ» է, քան հասարակ դռնապանը:
-Փակում եք բոլոր ճանապարհները:
-Գիտե՞ք, կարծում եմ, որ կարող է լինել, եթե մարդուն ի վերուստ տրված է մտքի լույսը տեսնելու և դեպի դրան ձգտելու կարողությունը: Բայց դա չի վերաբերվում մեր ներկա կաթողիկոսներին, որովհետև այս եղածներն իրենց ներկա գործունեությամբ դրա հույսը չեն տալիս, մեղմ ասած: Դա վերաբերվում է գալիք ինչ-որ իքս կաթողիկոսի:
— Այսինքն համակա՞րգն է պատճառը, որպեսզի Ձեր նշած X կաթողիկոսը գահակալի:
-Ընդհանուր մթնոլորտը կամ համակարգը այն է, որը ծնունդ  է առել ազգային տեսակից, այսինքն մենք մեզ շրջապատել ենք մեր տեսակով, իսկ հայ ազգը «ես» է կարևորում, ու հայրենիքը չի կարևորում:
-Որտեղ հաց, այնտեղ՝ կա՞ց:
-Դա, ի դեպ, պատահական չէ: Մի այսպիսի անեկդոտ կա: Դժոխքում, ուրեմն տարբեր ղազանների մեջ տարբեր ազգերի են եփում, ու ամեն ղազանի մոտ երեք սատանա են հսկում` եռաժանիով, որպեսզի ոչ ոք չփախչի: Մի անտեր ղազան է լինում, որտեղ ոչ ոք չի հսկում, ու երբ հարցնում են, թե ինչու այդ ղազանը պահակ չունի, ասում են, որ այնտեղ հայերն են եփվում, եթե մեկն ուզում է փախչել, ներսից ոտքը քաշում են, և այդ ղազանը հսկելու կարիք չկա. իրենք իրենց հսկում են:  Սրանից ավելի դառն ու ճշմարիտ իրականություն չի կարող լինել:
-Ստացվում է, որ փաստորեն, լուծում չկա՞: Չի կարելի՞ արդյոք իրավիճակը փոխել:
— Կարելի է՝ փոքրիկ քայլերով: Օրինակ, հայրենաճանաչությունը խթանող տարբեր աշխատանքներով: Մենք հիմա մի նախագիծ ենք իրականացնում՝ հրատարակության պատրաստելով Հայաստանի պատմությունը ներկայացնող 36 հատոր՝ գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ: Այս ձեռնարկը պիտի հանրակրթական ոլորտ էլ մուտք գործի, սակայն ինչքան փորձել ենք կրթության նախարարության հետ համագործակցել` ոչ մի արձագանք չի եղել: Մի անհեթեթ իրողություն էլ ասեմ: Սկսած Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մինչև խորհրդային ժամանակներ, մենք շարադրում ենք ոչ թե Հայաստանի, այլ՝ հայ ժողովրդի պատմությունը: Սա աբսուրդի ժանրից է:  Չկա ֆրանսիացիների պատմություն. կա Ֆրանսիայի պատմություն: Չկա ռուսների պատմություն. կա Ռուսաստանի պատմություն: Մեր կոդերը խոտանված են էն գլխից, և հայրենիքը չէ, որ կարևորվել է, այլ` ժողովուրդը: Եվ ակամայից ստացվում է, որ մեր հայագիտության մի ահռելի մասը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, որովհետև ժողովրդի մեծ մասն էլ հայրենիքում չէ: Մենք Մաշտոցի տառերի ստեղծումից ի վեր, փաստացի, հայրենիքի պատմությունը չէ, որ հեղինակում ենք, այլ` ժողովրդի:
-Սա է՞լ կապ ունի առաքելական դավանանքի հետ:
-Անշո~ւշտ: Մենք հեղինակներ ունենք, որոնք փորձեցին հայրենիքի պատմությունը շարադրել. Իճիճյան, Ալիշան: Բայց սրանք կաթոլիկ հոգևորականներ են: Իսկ հայ առաքելականներից որևէ մեկը ինչո՞ւ չփորձեց Հայաստան երկրի պատմությունը գրել: Հայ առաքելական հոգևորականներից Մանվել վարդապետ Միրախորյանը, որ իսկապես վաստակ ունի և որից շատ ենք օգտվում, իր աշխատությունը վերնագրել է. «Նկարագրություն Արևելյան Տաճկաստանի հայաբնակ գավառների», տպված՝ 1884-85թթ, երեք հատորով: Ստրո~ւկ: Ինչպե՞ս կարող ես քո հայրենիքը Արևելյան Տաճկաստան կոչել, երբ օսմանյան քարտեզներում անգամ Էրմենիստան էր գրված: Այսօր թուրքերն այն կոչում են Արևելյան Անատոլիա, դու էլ նույնն ես արել` չասելու համար Հայաստան:
Աննա Մուրադյան

 

Կանանց տոնը

7 Մարտի, 2014

Մարտի 8-ը կապում են ֆեմինիստների շարժման, Ռոզա Լյուքսեմբուրգի և Կլարա Ցետկինի անունների հետ: Սակայն, պարզվում է, այս «տոնն» ավելի հին արմատներ ունի:

Բայց նախ այն մասին, թե երբվանից և ինչպես Մարտի 8-ը դարձավ կանանց միջազգային տոն: Մարտի 8-ի «տոնը» հորինվեց ֆեմինիստ Կլարա Ցետկինի կողմից 1910 թ. և հաջորդ տարի Կին սոցիալիստների եվրոպական կոնֆերանսում հաստատվեց որպես Կանանց միջազգային տոն:

Սակայն ինչո՞ւ հենց մարտի 8-ը: Առհասարակ, ոմանք տոնը կապում են գարնանամուտի հետ, սակայն այդ դեպքում ավելի տրամաբանական կլիներ տոնը նշել մարտի 22-ին: Մարտի 8-ի խորհրդի մասին նրա կնքահայրերը ոչինչ չեն ավանդել: Չեն ավանդել որովհետև նրա մեջ սև խորհուրդ է թաքնված:

Տոնի արմատները գալիս են հազարամյակների խորքից: Այն հուդայական տոն է, որ կոչվում է Փուրիմ և նվիրված է Պարսկաստանի` ազգությամբ հրեա թագուհի Էսթերին: Փուրիմ տոնը հրեաները նշում են գարնանամուտին: Չնայած այն որևէ առնչություն չունի գարնանային գիշերահավասարի հետ: Իրենք` հրեաները, առաջնորդվում են լուսնային օրացույցով: Հետևաբար, հրեական ազգային տոները նույպես շարժական էին: Քանի որ կանանց միջազգային տոնը Եվրոպայում շարժական օրացույցով նշել չէր կարելի, նրա ջատագովներն ուղղակի միտք հղացան այն տոնել մարտի 8-ին:

Առհասարակ Փուրիմն առանձնահատուկ է նրանով, որ համաձայն «Հրեական հանրագիտարանի»` կրոնական տոն չէ, կապված չէ որևէ աստվածության կամ տաճարի հետ: Տոնի ակունքները հետևյալն են:

Հրեաների բաբելոնյան գերությունն ավարտվեց, երբ մ.թ.ա. V դարում պարսիկները գրավեցին Բաբելոնը: Հրեաներին ազատություն տրվեց վերադառնալու Պաղեստին: Սակայն Ավետյաց երկիր վերադարձողների թվաքանակը չնչին էր: Թափառական կյանքի սովոր ժողովուրդը չէր ցանկանում այլևս լքել «գերության» քաղաքն ու հաստատվել ամայի ու անապատային Պաղեստինում: Հրեաները բաբելոնյան գերության ընթացքում հիմնավորվել էին Միջագետքում: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել առևտուրը, տնտեսության շատ ճյուղեր, խարդավանքով և բազում միջոցներով իրենց մարդկանց էին տեղավորել պետական ապարատներում, մի խոսքով` ամենևին էլ ստրուկի կամ գերվածի կարգավիճակում չէին: Հրեական կապիտալն անգամ ճնշում ու խանգարում էր պարսիկներին, որոնք իրենց նվաճումներին, բնականաբար, ցանկանում էին նյութական արտահայտություն տալ, սակայն ամենուր իշխող հրեականությունը լուրջ խոչընդոտ էր: Այս ամենը, բնականաբար, չէին կարող հանդուրժել պարսիկ մեծատոհմիկները և ռազմական ավագանին: Եվ ահա պարսկական ազնվականությունը բողոքում է Քսերքսես արքային և պահանջում արտաքսել հրեաներին Պարսկաստանից և մասնավորապես` Բաբելոնից:

Պարսիկ ազնվականներն առաջին նախարար Ամանի գլխավորությամբ կարողանում են համոզել Քսերքսեսին, վտարել հրեաներին երկրից, իսկ ընդդիմացողներին` սրի քաշել: Հրեաները խուճապի մեջ էին: Եվ փրկության հույսով դիմում են արքայի կնոջը` ազգությամբ հրեա Էսթերին: Էսթերն անմիջապես գործի է անցնում. իր հորեղբորորդու` Մարդոքեոսի հետ, որը վայելում էր արքայի վստահությունը: Նա կարողանում է ամուսնուն` պարսից ահեղ արքային համոզել հետևյալ խոսքերով.

«Դու սիրում ես ինձ, նշանակում է սիրում ես նաև նրանց, ում ես եմ սիրում: Դա նշանակում է` դու սիրում ես իմ ժողովրդին: Դա նշանակում է նաև, դու ատում ես նրանց, ովքեր ինձ են ատում: Միաժամանակ ատում ես իմ ժողովրդի թշնամիներին: Ուրեմն արձակիր ատելությունդ և պատժիր իմ ժողովրդի թշնամիներին: Չէ՞ որ մեր թշնամիներն ընդհանուր են»:

Եվ Քսերքսեսը, ընկնելով կնոջ ծուղակը, առանց երկար մտածելու հրամայում է ոչնչացնել այն ազնվականներին, որոնք հղացել էին հրեաների արտաքսումն ու սպանությունը:

Նախճիրը կատարվում է Ադար ամսվա 13-ին, որ համապատասխանում է փետրվարի վերջին և մարտի սկզբին: Արքայի հրամանով հրեաների առաջնորդած բանակը հարձակվում է այն ազնվականների ու տոհմերի վրա, որոնց դեմ քեն ունեին, ու կոտորում են նրանց, նրանց գույքը և ինչքը հափշտակում, կանանց և երեխաներին ստրկացնում: Երկու օրվա ընթացքում հրեաները կոտորում են շուրջ 75 հազար հոգու: Պարսիկ ազնվականների ողջ ունեցվածքը հանձնվում է հրեաներին: Կախաղան է բարձացվում նաև առաջին նախարար Ամանը` իր տասը որդիներով:

Դրանից հետո հրեաներն ամեն տարի նշում են Փուրիմը` կանանց մեծարման տոնը, որն իրավամբ նվիրված է թագուհի Էսթերին, որ իր հմայքով, խորամանկությամբ ու նենգությամբ տասնյակհազարավոր պարսիկների, այդ թվում` կանանց և երեխաների, կոտորածի պատճառը դարձավ: Այս տոնը հրեաները նշում են մեծ շուքով, տոնախմբությամբ, երաժշտությամբ ու պարերով:

Որքան էլ տարօրինակ է, սակայն «տղամարդկանց օրը»` փետրվարի 23-ը, որ իբր, Կարմիր բանակի ստեղծման օրն է, նույնպես կապված է Փուրիմի տոնակատարության հետ: Փուրիմը, կանանց մեծարման տոն լինելուց զատ, թշնամու նկատմամբ տարած հաղթանակի տոն է: Եթե ուշադրություն դարձնենք, փետրվարի 23-ը նույն մարտի 8-ն է, ուղղակի` հին տոմարով: Բանն այն է, որ 1911 թվականից Մարտի 8-ը նշվում էր փետրվարին: Իսկ երբ ընդունվեց նոր տոմարը, մարդիկ դեռևս սովորույթի  ուժով տոնը նշում էին հին տոմարով: Իսկ նորովի նշողներն էլ համարում էին, որ փետրվարյան տոնը «բաց» է մնացել: Եվ ահա մի քանի տարի անց ծնվում է գեղեցիկ լեգենդը` Կարմիր բանակի ծնունդի և առաջին հաղթանակի մասին:

Ամեն դեպքում սա սոսկ լեգենդ է: 1918 թ. փետրվարի 23-ին որևէ ճակատամարտ, որևէ հաղթանակ չի եղել: 1918 թ. ռուսական մամուլում  որևէ նման բան հիշատակված չէ: Միայն 1922 թվականին փետրվարի 23-ը հիշատակվեց որպես «Հաղթանակի օր»: Սակայն դեռևս 1917 թ. մարտի 7-ին «Պրավդան» գրում էր, որ փետրվարի 23-ը տոնական օր է: Այդ օրը, իբր, Պետրոգրադի կանայք ցույցի են դուրս եկել կայսերական իշխանությունների դեմ:

Առհասարակ, փետրվարի 23-ի խորհրդի մեջ էլ Ռուսաստանի համար տխուր ու ամոթալի երևույթ կա. Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհը հենց այդ օրն ընդունեց և հաստատեց Բրեստի ամոթալի հաշտության պայմանագրի դրույթները: Դա նշանակում էր Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Ռուսաստանի կապիտուլացիան:

Հ.Գ. Այսօր մենք ունենք հզոր ու հաղթական բանակ, բայց դեռևս սովորույթի ուժով շատերը հենց փետրվարի 23-ն են նշում որպես բանակի օր և շնորհավորում միմյանց: Այն բանակի, որ 1920 թ. կործանեց Հայաստանի Հանրապետությունն ու թաղեց հայության անկախության երազանքը:

Մենք ունենք ապրիլի 7-ի մայրության և գեղեցկության տոնը: Սակայն, ցավոք, ապրիլի 7-ն անգամ պետական տոնացույցում չկա և համարվում է աշխատանքային օր: Տոնը նվիրված է մայրության, գեղեցկության ու խոհեմության աստվածուհի Անահիտին: Եվ մենք պարտավոր ենք հենց այդ օրը խնկարկել որպես կանանց և մայրության տոն:

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Հայ եկեղեցին իրականությունից դուրս,մակաբույծ մի սուբյեկտ է. Հատված

18 Փետրվարի, 2014

Արա Հարությունյան

religions.am

Հայ եկեղեցին բազմաստիճան, հիերարխիկ կառույց է՝ շարքային հավատացյալից մինչև Կաթողիկոսը և իր կառուցվածքային տեսքով իսկ հետևորդին ներշնչում է ազատությանը հակադիր գաղափարներ՝ գերիշխանություն և ենթակայություն:

Հայաստանի անկախության պայմաններում, կարծում եմ, որ այն մեծապես հակահանրային և   հակազգային դեր է կատարում:
Հայ եկեղեցին անկախության առաջին իսկ օրվանից  պետք է  փորձեր իր քարոզներով կերտել անկախությանը  պատրաստ  մարդուն:  Փոխարենը, ի դեմս Հայ եկեղեցու մենք տեսանք իշխանական  կցորդի, անդեմ, դոգմատիկ, զսպող, սաստող մի  կառույցի, որը սերտ հարաբերությունների մեջ է պետական կառույցների հետ, կամ անգամ ընկալվում է որպես զուգահեռ իշխանություն՝ հավատացյալների և ոչ հավատացյալների վրա:

Չունենալով ներքին մրցակիցներ,  Հայ Առաքելական եկեղեցին աներկբայորեն հարգված է եղել յուրաքանչյուր հայի կողմից որպես իր միակ հոգևոր ապավենը:

Հայ եկեղեցին ոչ մի ջանք չի թափում հասկանալու իրեն նվիրվածներին: Այն մարդկանցից կտրված մի կառույց է, որին թվում է, թե իր անելիքն ընդամենը ժառանգված դիրքերը պահպանելն ու բազմապատկելն է, և որևէ պարտավորություն չունի հայի նկատմամբ:
Իմ համոզմամբ, հայկական պետականության ներկա անփառունակ վիճակի հիմնական պատասխանատուներից մեկն էլ Հայ եկեղեցին է:
Հայաստանում ինչ արժեքներ է բերում Հայ եկեղեցին, ես կասեի, որ  բերում է հակաարժեքներ:

Քաղաքական ու հանրային ինքնուրույնության ու ազատության հարցը շատ  ավելի լայն փիլիսոփայություն ու տեսադաշտ է պահանջում, քան  եկեղեցին կարող է ունենալ, կամ ապահովել: Մյուս կողմից էլ, ոչ մի  ինքնաբավ կառույց իր ներսում չունի ցանկությունը, կամ  պոտենցիալը վերափոխվելու համար: Այն շարունակում իր նախկին կեցվածքն ու գործառույթները, քանի չի զգում  իր գոյության վտանգը:
Որպես կանոն, ռեֆորմի  պահանջը գալիս է դրսից և ստիպում, պարտադրում է  հաշվի նստել նոր իրավիճակի հետ.  կամ  վերափոխվել ու հարատևել,  կամ էլ պարտվել ու հեռանալ ասպարեզից:  Այս տրամաբանության շրջանակներում, եկեղեցու բարեփոխումն ինքնին պետք է պարտադրվի դրսից, հանրության ու հենց  հավատացյալների կողմից,  որպես քաղաքականին ստորադաս, ածանացյալ պրոցես:

Իմ իմացածով, Հայ  եկեղեցին երբևէ դեմ չի առել  լինել-չլինելու խնդրին, որովհետև կարողացել է  մշուշոտ դոգմատներով նենգափոխել հարցերը և իրեն դուրս դնել պետական -հանրային   պարտությունների պատասխանատվությունից  և դա էլ մշտապես արվել է,  չարաշահելով պատմական դժբախտությունները՝ թե իբր հայոց պետականությունը պարտվել է, բայց եկեղեցին՝ երբեք: Իրականությունը մի քիչ այլ է: Իմ կարծիքով Հայ եկեղեցին չի էլ մասնակցել մարտահրավերներին, որ պարտվի: Այն մշտապես դիսոցված է եղել ազգային -պետականից և հոգ է տարել միայն  իր խնդրիների մասին: Եվ  մեծապես, հենց դրա համար էլ հանդուրժվել է օտարների կողմից:

Ներկայումս էլ, հայ եկեղեցին ու նրա սպասավորները նույնիսկ քննարկման շրջանակներում, որևէ կերպ ներգրավված չեն հայաստանյան քաղաքական ու հանրային  հրատապ, կենսական հարցերին: Հայ եկեղեցին իրականությունից դուրս, ինքնամփոփ ու շատ առումներով մակաբույծ մի սուբյեկտ է, որը համագործակցում է պետականությունը վայրընթացի տանող օլիգարխիայի ու քրեականի հետ:

Մեծազոր Միհրի Ծնունդը

22 Դեկտեմբերի, 2013

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելու` իր կրոնի մեջ, որովհետև ցեղի մոտավոր ինքնահայտնությունը հնարավոր է միայն իր աստվածների՛ միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛ ակն ու աղբյուրը՝ մեր մեծ Հույսի և Զորույթի: Այս է, որ հուրախություն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մեջ:
Գարեգին Նժդեհ

Ձմեռային արևադարձ է, և Հայը հազարամյակներ շարունակ, այս օրը տոնել է Մեծազոր Միհրի ծնունդը: Երկնային Լույսի և Արեգակի, Ճշմարտության, Ներազգային Համաձայնության լուսաճաճանչ Դիցն է Միհրը՝ Արարչադիր օրենքի մարմնավորողն ու հովանավորը: Արարչի ամենատես ու արդարադատ որդին, Տիեզերական Ջահը ձեռքին հսկում է Արարչական օրենքների, Աստվածադիր կարգի պահպանմանը, նաև՝ օրենքներ է սահմանում, հետևում տիեզերական ներդաշնակությանը, Հայորդիների համաձայնությանն ու միաբանությանը: Ժայռածին է մեծազոր Դիցը: Ամեն օր, իր ոսկյա մարտակառքով նա բարձրանում է Արագածի վեհաշուք գագաթն ու այնտեղից հսկո՛ւմ Հայոց Հայրենիքին: Ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամի՛ն է Արդարադատ Դիցը, ուստի Հայը երբե՛ք չի ստել: Պահիր ու պաշտպանի՛ր Ազգդ ու Հայրենիդ,- պատգամում է Միհրը, և Միհրապաշտ Հայքում ծաղկո՛ւմ էին մեր Ազգն ու Հայրենին: Ոչնչացրո՛ւ թշնամուդ,- պատգամում է Միհրը, և Հայոց Արևապաշտ Տիրակալներն իրենց կյա՛նքն էին անցկացնում՝ մեր Տեսակին սպառնացող ամենաչնչին վտանգն իսկ, իր բնում խեղդելու համար: Եղիր հաստատակամ ու խիզախ՝ ռազմի դաշտում,- կամենում է Միհրը, և Հայ զինվորի անունը հոմանիշ էր քաջության ու արիությա՛ն: Ապրիր ազատ ու պատվավոր, — պատգամում է Միհրը, և հեթանոսը Հայն իր ամենազոր Դիցի այս պատգամնե՛րն էր տարածում՝ մինչև այնտեղ, ուր հասնում էր Հայոց ռազմիկների սուրը:

Դարերի ընթացքում, նենգափոխվեց ու գլխիվայր շրջվեց Հայոց Արէգ-Դիցի պաշտամունքի խորհուրդը, և նրա կենսածին, արդար ուժի և հպարտանքի աղբյուր հանդիսացող պատգամները փոխարինվեցին «սնանկների ու տնանկների» վարդապետությամբ: ՈՒ Հայոց Լուսեղեն Դիցի հմայքը, ուժն ու խորհուրդն հիշեցնող ամեն ինչ խարանվեց ու պարփակվեց չարամտորեն հորինված մեկ անվան մեջ՝ «Վատմիհր»: Բայց իզուր. Ագռավաքարում անշե՛ջ է պահվում արտացոլումը մեհենական սրբազան հրի՝ Միհրական Օխնուկ Կրակը, որ, ժայթքե՛լու է դեռ, դո՛ւրս է ելնելու Մհերի հետ ու մաքրագործելով յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին, Հայ Ոգու Փառքի նոր ոսկեդա՛րն է բերելու աշխարհին: Մեր գյուղերում, դեռ ավետո՛ւմ են աքաղաղները սրընթաց վերելքն ամեծազոր Դիցի՝ Արագածն ի վեր. ամեն այգաբաց, այստե՛ղ է հսկվում, նախապատրաստվում այն օրը, երբ Միհրի տոնը նշող Հայկազունները կվերականգնեն մեհյանները նաև՝ Դերջանում, Վասպուրականում, ու այլուր: Իսկ մինչ այդ,
Միհրական Հուրը թող երբե՛ք չլքի Հայոց սրտերը: Բարի Լույսն ու Արեգակը թող պահպանե՛ն Հայի ուժը, արարելու կամքն ու նվիրումը: Մեծազոր Դիցի կամքով երկնքում ամբարվող սրբազան մեղրը թող ծորա՛ ամեն պահ՝ Հայոց սուրբ հողին: Թող բարի՛ք երկնեն Հայոց դաշտերը: Թող երկա՛թ կռեն Հայոց լեռները: ՈՒ թող մեծ Միհրի սուրբ հրո՛վ օծվեն Հայոց սրտերը: Շնորհավոր և Ավետիս՝ բոլո՛ր Հայերին:
«Հայրենիք» Ակումբ 

Պատմական տեղեկանք*)

1. Հայկական Լեռնաշխարհից՝ Միհրի մասին առաջին գրավոր հիշատակությունը մեզ է հասել մթա 14-րդ դարից: Դրանից միայն 1000 տարի անց՝ մթա 4-րդ դարից սկսած է Միհրը հիշատակվել՝ պարսից սեպագրերում և հնդկական վեդաներում: Արդեշիր Բ Բարեպաշտ արքան (մթա 405-359), կրոնական հեղափոխության արդյունքում, մթա 395 թ. Միհրի և Անահիտի պաշտամունքները ներմուծեց Պարսկաստան՝ դրանք միաձուլելով զրադաշտականությանը: Մթա 1-ին դ. Միհրի պաշտամունքը ներթափանցեց Հռոմ: Մթ 3-րդ դ. այն արդեն տարածված էր Հնդկաստանից մինչև Իսպանիա ընկած ողջ տարածքում:

2. Միհրապաշտ հոգևորականությունն ուներ 7 կարգ. Ագռավ: Սրանք մեհյանի սպասարկուներն էին: Անգղ: Միհրի նորահաս նվիրյալներն էին: Զինվոր: Միհրական զինվորներն են: Զինվորն անցնում էր քննության երկար ու բարդ ճանապարհ: Դժվարին պայմաններում կռվում էր գայլի դեմ, պետք է կարողանար ջրից ազատվել՝ նույնիսկ ձեռքերը կապված վիճակում, ձյան վրա պետք է ոտաբոբիկ անցներ երկար ճանապարհ, դիմանար երկարատև քաղցի ու ծարավի: Վերջին փորձությունը՝ քաղցած ու տանջահար վիճակում, մեհյանում փորված գերեզմանափոսի մեջ գիշերելն էր, որն հաջող անցնելուց հետո, նրան էին մատուցում արյունոտ սրի ծայրին դրված թագը: Զինվորն այն դնելով իր ուսին՝ ասում էր զինվորական երդումը. «Միհրն է իմ թագը»: Ապա ջրով կնքվելուց, այսինքն, անցյալը ջնջելուց ու վերածնվելուց հետո՝ նրա ճակատին էր խարանվում Միհրական կնիքը: Առյուծ: Այս կարգի մասին տեղեկությունները շատ սակավ են: Համարվում է, որ Միհրի սպասարկուն է, նվիրատուն: Պատկերված է միշտ Միհրի ներկայությամբ: Խուսափում էր ջրից, խորհրդանիշն էր կրակը: Ձեռքերը ջրով չէր լվանում: Պերսես: Հ. Ներսիսյանը նմանեցնում է «պարսիկին»: Խորհրդանշում է լուսինը: Ձեռքերը օծման ժամանակ մեղրով է լվանում, քանզի խորհրդանշում է պտուղների պահապան լինելը: Ըստ հին հավատալիքների, մեղրը ստացվում է լուսնյակից, ուր անարատանում է Միհրի սպանած սրբազան ցլի սերմը՝ նոր պտուղների և բույսերի մայրը: Այսպիսով, լուսինը՝ պերսեսի խորհրդանիշը, պտուղների պահպանիչն է: Արև. Արևի գործակալը երկրի վրա: Հայր. բարձրագույն դասը: Նշաններն էին՝ գավազանն ու օղը: Գավազանը խորհրդանշում է իշխանություն, օղը՝ դաշինք, ուխտ, սեր: Այստեղից, մինչ օրս պահպանված՝ ամուսնության, նշանի ժամանակ օղերի փոխանակման սովորույթը: Ծեսերի ժամանակ Հայրն էր դնում Միհրի գլխարկը:
Բացի այս 7 հիմնական կարգից, կային նաև 12 ենթակարգեր, բաշխված ըստ չորս տարրերի. Օդ. ագռավ, անղ, ջայլամ: Հող. զինվոր,ուղտ, ցուլ: Հուր. քաղ, ձի, արև: Ջուր. հայր, արծիվ, պապ:

3. Արևապաշտ հայը կրակը բաժանել է 4 դասի. Աշտ — Հավերժ սուրբ կրակը, որի ակնաղբյուրը վառվում է երկնակամարում Արամազդի առջև: Աշտի շնորհիվ է սրբանում մեհյանների կրակը: Ատր — Երկնային, կայծակե կրակը, որ տարածվելով երկնքում՝ հալածում է վիշապներին: Կրակ — Գոյատևում է բույսերի ու փայտի մեջ: Ծնվում է մորից, հատկապես՝ մայրի ծառի փայտից: Մեհյանների սուրբ կրակը սնում էին մայրիի ոստերով: Հուր — Արարչի ցոլքն ու պարգևը, վառվում է մեր մեջ, նրանից է կյանքը:

*) Միհրի և Միհրականության մասին տեղեկությունները քաղված են Հովիկ Ներսիսյանի «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան», «Նախաքրիստոնեական Աստվածները Հայոց» և Վարդան Լալայանի «Հայոց Դիցաբանական Համակարգ» աշխատասիրություններից:

Հայ գիտնականի սենսացիոն բացահայտումը

4 Դեկտեմբերի, 2013

Այսօր շումերագետ Արման Ռևազյանը հայտարարեց, որ կարողացել է հայերենով վերծանել Կրետոս Կղզում 100 տարի առաջ հայտնաբերված մ.թ.ա. 1500 թվականին պատկանող սկավառակի նշանագրերը:

«Սկավառակը, որն ընդամենը 15 սմ է, հայտնաբերվել է 1908 թվականին Փավստոս քաղաքում: Այն դարեր շարունակ պահված է եղել թագավորական ապարանքներում և  նախատեսված է եղել աստղագիտական աշխատանքների համար: Սկավառակի վերծանմամբ փորձել են զբաղվել հույները, ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները և երբայեցիները: Հույներն ասում են, որ իրենց մոտ քաղաքակրթությունը, այդ թվում՝ գիր-գրականությունը պատրաստի իրենց է փոխանցվել Կրետոս կղզուց: Արմենոս բառը, որով հույները կոչել են հայերին, հին հունարենով նշանակում է «պատրաստի»: Այսինքն, արմենոսները նրանց պատրաստի տվել են իրենց գիրն ու գրականությունը: Անգամ ուկրաինացի հետազոտողներից մեկն է համոզվել, որ սկավառակը հնարավոր չէ վերծանել առանց հայոց լեզվի», – նշեց բանախոսը:

Շումերագետը հայտնեց, որ սկավառակի  նշանագրերի հայերեն լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հին ժամանակներում հայ քրմերը շարժվել են դեպի Եգիպտոս և Կրետոս, որտեղ էլ որպես գաղտնի լեզու կիրառել են հայերենը: Գիտնականի հավաստմամբ, հայոց լեզուն մինչև մ. թ. ա. 17-րդ դարը եղել է քրմական լեզու և եգիպտերենի ու շումերերենի հետ կիրառվել է գաղտնագրերում: «Սկավառակի վրա գրված է, որ Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան գրեց այս մեհենագիրը, և հայ գիտնականները անկյունաչափ հայտնագործելով՝  կարողացան երկրի ու արևի անկյունը չափել: Նշված է նաև այն մասին, որ  մ. թ. ա. Ուղիղ 1500 թվականին նրանց հաջողվել է բևեռային աստղը գտնել: Եթե տեղյակ եք, ամեն 2000 տարին մեկ Բևեռային աստղը փոխվում է: Վերջում էլ հեղինակը նշում է, որ Արմանա աշխարհի գիտնականները կարող են կարդալ սկավառակը», – հավելեց գիտնականը:

ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ

http://168.am/2013/12/04/306296.html

Առաքելական եկեղեցու՝ «ազգային», «ազգակերտ» լինելու միֆը:

1 Դեկտեմբերի, 2013

Վերջին ժամանակներս Հայ հասարակության մեջ կրկին թեժացել են հակասությունները՝ Հայ ինքնության և քրիստոնեական դավանանքի միջև: Արդեն տևական ժամանակ ընթացող խմորումները պայթեցին, Ասողիկ անունով մի սևասքեմի՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հնչեցրած անպատասխանատու հայտարարությունից հետո, այն է թե «Աթեիստ հայը, Հայ չէ»: Սա դեռ բավարար չէր,նրան երկրորդեց նաև Շիրակի թեմի առաջնորդը՝ եպիսկոպոս Միքայել Աջապահյանը , -«Ես լիակատար կերպով համաձայն եմ Ասողիկ քահանայի հետ, սակայն դա բացատրել է պետք: Հայ Առաքելական եկեղեցին հայի ինքնության 80 տոկոսն է կազմում, եթե ոչ ավելին»:

Այն որ եկեղեցու ներսում տիրում է սույն մոտեցումը, որ «Ով քրիստոնեա չէ, նա Հայ չէ»,բազմիցս թափանցել էր տարբեր հավաքույթների ու խոսակցությունների մակարդակում, սակայն այս անգամ այդ մասին բարձրաձայնվեց հեռուստաէկրանից և տարածվեց սոցիալական ցանցերում, ինչն էլ առաջ բերեց Հայ հասարակաության մի լայն զանգվածի բուռն ու հասկանալի դժգոհությունը: Դժգոհության պայմանավորված էր նաև, արդի եկեղեցակններից ունեցած հիասթափությամբ, քանզի բազում սքեմավորներ՝ եկեղեցին վերածել են շահութաբեր գործի/բիզնեսի/, իսպառ մոռանալով հոգևորին սպասավորելու սեփական առաքելությունը: Ինչպես նաև, եկեղեցականների ինքնահավան ու գոռոզ տեսակետը, իբր Հայ առաքելական եկեղեցին իր բնույթով ազգային ու ազգակերտ է:

Ի դեպ, «ֆեյսբուք» սոցցանցի ընձեռնած հնարավորությունից օգտվելուվ, խնդրո առարկայից բխող երկու հարց ուղղեցի «Երկիր Մեդիա» հ/ը-ն՝ «Երկրի հարցը» հեռուստահաղորդման հյուր Բագրատ եպիսկոպոս Գալստյանին (Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն): Այն է՝ «Ինչպե՞ս է եկեղեցին համատեղում աստծո զավակների (մարդկանց, ազգերի) հավասարության գաղափարը, որևէ ազգի (դիցուք՝ հրեաների) աստվածընտրյալության գաղափարի հետ, և արդյո՞ք մեկ այլ ազգի գերակայությունը քարոզող որևէ կառույց (դիցուք՝ ՀԱԵ-ն) իրավունք ունի իրեն Ազգային անվանելու… »

ճիշտ է նա այդքան էլ պարզորոշ չպատասխանեց հարցիս (ինչում ինքներդ կարող եք համոզվել տեսանյութից), սակայն արդեն բավականին հետաքրքիր էր այն հանգամանքը, որ եկեղեցու սպասավորները Հայ Ազգի ինքնության հարցերում, բացեիբաց հղում են կատարում, Պատմահորը՝ Մովսես Խորենացուն: Չնայած, համեստաբար լռության է մատնվում, թե 301թ-ից Հայաստան Աշխարհ մուտք գործած քրիստոնեությունից մինչև Քերթողահայրը, այդ ո՞ւր և ինչպե՞ս էին կորել Հայի ինքնության վկայագրերը, որ Խորենցին ստիպված՝ ընդամենը այլևայլքից մեջբերած փշրանքներ է մատուցում Հեթանոսական Հայաստանի մասին, այն էլ դրանից հետո արժանանալով եկեղեցու հետապնդումներին, և ինչպես շրջանառվող վարկածն է ասում, նույնիսկ գերզմանի պղծմանը(ոսկորները Արազը լցնելուն ):

Չենք ձեռնարկի պատմական մի նոր էքսկուրս, ընթերցողին ներկայացնելու ամենատարբեր պատմիչներից մեզ հասած, եկեղեցու հակաազգային ու հակապետական գործնեությունը (քանզի այդ մասին բազմիցս խոսվել է): Այլ անսալով սույն բանախոսի հորդորներին, համադրելու համար հայտնի փաստերը, կրկին փորձենք եկեղեցու դավանաբանական դոգմայի, քրիստոնեության սուրբ գիրք համարվող քերթվածքի, որին ի տարբերություն ամբողջ քրիստոնեա աշխարհի «Սուրբ գիրք» (“Holy Bible”) անվանմանը, հայերն «աստվածաշունչ» են կոչում, վերընթերցենք: Եվ տրամաբանական ու քննախույզ հայացքը, պարզագույն դիտարկումն ու մեջբերումները, մեր ընթերցողին թույլ կտան համոզվելու, որ բարձրաձայնածս հարցերն անհիմն չէին , և փարատենք քրիստոնեական կրոնի «ազգային բովանդակություն» ունենալու մասին միֆը:

Նախ, պետք է փաստենք և ընդունենք, որ քրիստոնեության համարր հենց «սուրբ գիրքն» է հանդիսանում դավանաբանական միակ հենքը՝ իր հին և նոր կտակարաններով: Իսկ այժմ անդրադառնանք այդ գրքում տեղ գտած դրույթներին.

Սկսենք գիրք ծննդոցից.45, ահա թե ինչ է ասում Իսրայելի տնից սերած Հավսեփն իր եղբայրներին, որոնց կողմից էլ հենց՝ ստրկության էր վաճառվել Եգիպտոս «…Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ։ 6Հիմա երկրի վրայ եղած սովի երկրորդ տարին է, եւ հինգ տարի եւս կայ, որ ո՛չ վար է լինելու, ո՛չ հունձ։ 7Աստուած ձեզնից առաջ ինձ ուղարկել է այստեղ, որ երկրի վրայ պահպանի ձեր սերնդին եւ կերակրի ձեզ՝ մնացածներիդ մեծ մասին։ 8Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած։ Նա ինձ դարձրեց փարաւոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տէրը եւ համայն Եգիպտացիների երկրի իշխանը…», այսինքն մեկնաբանվում է, որ հենց իսրայելի տոհմը փրկելու համար աստված ջանացել:

Կամ այս հատվածը՝ գ.ծ.12 Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ։ 2Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես։ 3Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։ 4Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած։ <… > սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում։ 7Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»։

Կամ այս մի հատվածը՝ «13Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի, 14բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց։ Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ։ 15Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով։ 16Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»։ 17Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով։ 18Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը, 19նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները, 20քետացիները, փերեզացիները, ռափիմացիները, 21ամորհացիները, քանանացիները եւ յեբուսացիները» »։

Առաքելական եկեղեցու կողմից «աստվածաշունչ» անվանվող գրքի անբաժանելի մաս կազմող հին կտակարանում, բազում են այս հիշատակումները, որտեղ խոսվում է հենց իսրայելի որդոց, Աբրահամի սերունդներին, ամեն ինչ նվիրելու իրենց աստծո ՝ Եհովայի (որի անունը հետագա սրբագրումների ժամանակ հանվել է ) պատրաստակամությունն ու նպատակաուղղվածությունը: Չծանրաբեռնենք մեր ասելիքը այդ մեջբերումներով, ցույց տալու համար, թե գիրքը, որն հանդիսանում է քրիստոնեության հիմնական քարոզի աղբյուրը, ծայրեիծայր, հենց ջհուդների (еврей-եբրայացիներ(որոնց՝ նմանապես ոչ մի տրամաբանությամբ չբացատրվող՝ հրեա, անվանում է տվել առաքելական եկեղեցին)) ավանդապատումն է, և ուղղված է հենց նրանց ծագման, բազմացման և բարգավաճման պատմությանը:

Ի դեպ, հենց այս պատումներն էն, «Հայոց եկեղեցու պատմություն» անվան տակ, դասվանդվում հանրակրթական դպրոցներում, հայ մանուկներին ու պատանիներին:

Կարելի է անդրադառնալ նաև, Նոր կտակարոնում տեղ գտած,զանազան պատումների վերաշարադրմանը, որտեղ կրկին եբրայացոց աստվածընտրյալության թեզն է առաջ տարվում, ինչպես նաև ի հավելումն դրան հակաազգային ու հակամարդկային քարոզի բազմաթիվ օրինակների, սակայն այդ մասին բազմիցս է խոսվել:

Մեջբերենք մի հատված նաև «Սիոնի արձանագրություններից» , որի անհագուրդ քննադատությամբ հանդես էն գալիս, նաև առաքելական եկեղեցու որոշ մոլի ջատագովներ, ինչպիսիք է ասենք, նույն Խաչիկ Ստաբոլցյանը: Ահավասիկ՝ «Դրա համար էլ, մենք պետք է ոչնչացնենք բոլոր հավատքները: Եթե դրանից ծնունդ առնեն ժամանակակից անաստվածները, ապա, որպես անցողիկ փուլ, դա չի խանգարի մեր տեսլականին, այլ օրինակ կծառայի այն սերունդների համար, որոնք լսել են ու կլսեն մեր քարոզները Մովսեսի կրոնի մասին (նկատի ունի Թորան , նույնն է, թե՝ Հին կտակարանը),և որն իր անսասան ու կշռադատված համակարգով՝ հանգեցրեց մեր կողմից բոլոր ազգերը հպատակեցնելուն», կարծում եմ մեկնաբանությունն ավելորդ է, պարզ երևում է հին ազգերի, ինչպիսններից մեկն էլ հենց Հայն է, ավանդական, ազգային դավանանքի վերացման, և քրիստոնեության հիմք հանդիսացող ՝ «հուդայադավանության» կամ «մովսեսականության» տարածման մասին:

Այսքանով էլ է արդեն երևում , թե որքան սին է՝ Հայոց համար, ազգակերտ լինելու առաքելական եկեղեցու   միֆը:

Սակայն կանգ չառնենք, մի երկու նմուշ էլ ոչ հեռու անցյալում ու ներկայիս գործող առաքելական եկեղեցու քարոզած, այսպես կոչված «ազգակերտությունից»:

1759 թվականին Հովսեփ Էմինը Կարնո նահանգի Ճինիշ գյուղի բնակիչներին հարցրել է, թե «ինչո՞ւ եք առարկում, երբ ձեր ազգակիցներից որևէ մեկը ռազմիկ է դառնում, ինչո՞ւ դուք ազատ չեք, ինչո՞ւ դուք ձեր սեփական թագավորը չունեք»: Գյուղացիները Էմինին պատասխանել են. «Պարոն, մեր ազատությունը անդիի աշխարհքն (անդրշիրիմյան աշխարհում) է. մեր թագավորը Հիսուս Քրիստոսն Է»: Էմինը ըսավ. «Ի՞նչ խոսք է այդ. ո՞վ ըսավ ձեզի թե այդպես է»: «Եկեղեցիին Սուրբ Հայրերը, որոնք կըսեն թե հայ ազգը մահմեդականներուն հպատակ եղած է աշխարհի ստեղծվելէն ի վեր, եւ այդպես ալ պետք է մնա մինչեւ հարութեան օրը: Եթե ոչ մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրէն դուրս վռնդել»

(Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, Լոս Անջելես, 2002, էջ 61):

Մյուս օրինակն էլ,ներկա օրերի Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ պսակին վերաբերվող կանոնական իրավունքից. «Հայ քահանան կարող է պսակել հրեային, հերետիկոսին, մահմեդականին՝ հայադավանի հետ, եթե նրանք մկրտությամբ մտնեն հայ եկեղեցու ծոցը»(«ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» թեմատիկ գիտաժողովում ՝Մարկոս եպիսկոպոս Հովանիսյանի «Հայ Եկեղեցու կանոնական դիրքորոշման ձևավորումը խառնամուսնությունների վերաբերյալ» վերնագրով զեկույցից): Մնում է հարց տալ, թե բարոյական այդ ի՞նչ իրավունքով են հանդգնել առաքելական գաղափարաբանությունը՝ «հայադավանություն» որակել, եթե այն, առանց աչքը թարթելու, մի մկրտությամբ՝ հրեային, թուրքին, արաբին կամ հույնին ու վրացուն «հայ» է սարքում: «Հայադավան» ամպագոռգոռ որակումը տալ մի վարդապետության, որը մի կողմից՝ ընտանիքը կարծես թե համարում է սուրբ, իսկ մյուս կողմից՝ դիտավորյալ կերպով խեղաթյուրում է այդ սրբազան միության իմաստն ու նպատակը, քանզի ընտանիքի հիմք է համարում՝ ոչ թե արյան միասնությունը, այլ «ազգ» հասկացությունը բացասող աշխարհայացքային ինչ-որ մի ձև՝ սա պարզապես անհեթեթություն է, որը, սակայն, մինչ օրս անում է իր սև գործը՝ հատկապես արևմտյան սփյուռքում, որտեղ այլևս զարմանք, վրդովմունք և առհասարակ, որևէ վերաբերմունք չեն առաջացնում՝ հայի ամուսնությունը քրիստոնյա ֆրանսիացու, գերմանացու, հույնի ինչպես նաև բուն Հայաստանում իրանցիների, հագարացիների կամ այլ որևէ օտարի հետ:

Կարծում եմ վերոշարադրյալին տեղեկանալով, ցանկացած Հայ մարդ, կտեսնի ու կհասկանա, թե ինչքան սին են, առաքելական եկեղեցու ազգակերտությաև, ազգապահպանության մասին ամպագոռգոռ խոսքերը:

Հիքսոս Արթուր

bnaban.am

Իբր «հայ» առաքելական եկեղեցու իբր «հայապահպան» դերի մասին

14 Նոյեմբերի, 2013

«Հայ Առաքելական եկեղեցին, հատկապես պետականազուրկ շրջանում, էական դերակատարություն է ունեցել հայապահպանության առումով»: Շատ տարածված տեսակետ է, որը հենց եկեղեցին է քարոզում դարեր շարունակ: Այո, որոշ հայապահպանական դեր կատարել է, բայց կա մի քանի լուրջ հակափաստարկ:Նախ, իրականում դա ոչ թե «հայապահպան», այլ հոտապահպան դեր էր: Եկեղեցին միշտ էլ ապրել է ժողովրդի հաշվին. տերտերականության եկամուտներն ու հարստությունը հենց ժողովուրդն էր ստեղծում՝ եկեղեցու հոտը: Բնականաբար, եկեղեցուն ձեռնատու էր հնարավորինս պահպանել այդ հոտը՝ ոչ թե ինչոր վեհ «հայրենասիրական» կամ «հայապահպան» նպատակներից ելնելով (եկեղեցին շատ հեռու է այդ բաներից, առավել ևս որ Բիբլիայում չկա ոչ «հայրենիք», ոչ «հայրենասիրություն», ոչ «հայ» հասկացողությունները), այլ զուտ իր փողի-եկամտի տեսանկյունից: Պարզ ասած, եկեղեցին ոչ թե հենց հայերին էր պահպանում, այլ քրիստոնյա հոտը, քանզի եթե այդ քրիստոնյաները դառնում էին մահմեդական, ապա նրանք դադարում էին հարկեր մուծել եկեղեցուն: Ու հիմա բերեմ մեկ հստակ ապացույց, որ եկեղեցին ոչ թե հայ պահելով էր զբաղված, այլ քրիստոնեական հոտ պահելով: Միջին դարերում Հայքի հարավ-արևելյան մասերում տարածում գտավ արևորդիների շարժումը: Նրանց մասին հստակ տվյալներ չկան. ոմանք համարում են, որ նրանք հեթանոս հայերե էին, ոմանք էլ համարում են, որ նրանք կիսահեթանոս-կիսաքրիստոնյա հայեր էին: Բայց հստակ հայտնի է, որ արևորդիները հայեն էին և չէին պատկանում Առաքելական եկեղեցուն (այսինքը տերտերներին «նալոգ» չէին մուծում): Եվ ի՞նչպես վարվեց «Հայ» կոչեցյալ Առաքելական Եկեղեցին այդ հայերի հանդեմ…:

Առաքելական Եկեղեցու ամենահայտնի ջատագովներից մեկը՝ Հովհան Մանդակունին նամակ էր գրել արաբ ոստիկանին, որ նա զորքով գա ու այդ հայ (!) արևորդիների գյուղերը կոտորի: …Նորից կրկնեմ, որ հստակ լինի. իբր «հայ» Առաքելական Եկեղեցու առաժնորդներից մեկը արաբ մահմեդականին (այսինքը թշնամուն) նամակ է գրում ու խնդրում, որ արաբը գա ու հայ սպանի՝ միայն նրա համար, որ այդ հայը քրիստոնյա չէ ու հետևաբար եկեղեցին շահ չունի նրանից: Եվ արաբը եկավ ու կոտորեց այդ արևորդի հայերին:Դե բա էլ ի՞նչ «հայապահպանություն»: Եկեղեցին ուղղակի զբաղված էր իր հարկատու հոտը պահել՝ թքած ուներ հայության կամ հայապահպանության վրա: Ժամանակն է, որ մենք բոլորս պետք ազատվենք այդ ծեծված-հորինված ստերից, որոնք են.

1. «Հայերը առաջին քրիստոնյա ազգն են»: Սա ՍՈՒՏ է: Հայքում քրիստոնեությունը տարածել են հրյաներն ու ասորիները. հետևաբար հենց նրանք էին առաջինը քրիստոնեություն ընդունել (հրեաները մասամբ՝ փոքր թվով, իսկ ասորիները՝ զանգվածային):

2. «Հայաստանը առաջին երկիրն է, որը ընդունել է քրիստոնեություն»: Սա ՍՈՒՏ է: Առաջինը պետական մակարդակով քրիստոնեություն ընդունել են ասորիները: Ասորեստանի (հունական աղբյուրներում՝ Osroene) արքա Աբգար Ուքաման (այսինքը «Սևը»), որին Առաքելական Եկեղեցին թուրքավարի խաբելով փորձում է հայացնել, բայց իրականում կեղծում է՝ հենց այդ ասորի Աբգար արքան է առաջինը ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն:

3. «Գրիգոր Լուսավորիցը հայ էր»: Սա ՍՈՒՏ է: Նա պարթևացի էր, պարթևացի Անակ թագավորասպանի որդին էր: Մեծացել էր Կեսարիայում, որտեղ և ընկել էր քրիստոնյա աղանդավորների ազդեցության տակ և խելքը կորցրել՝ դարցել մոլեռանդ քրիստոնյա (հիմիկվա քրիստոնյա շիզոֆրենիկ աղանդավորների պես):

4. «Հայ ժողովուրդը ընդունել է քրիստոնեությունը»: Սա ՍՈՒՏ է: Ոչ թե «ընդունել է», այլ զենքով, մահվան սպառնալիքով, քաղաքացիական պատերազմով ու 301 թվի առաջին հայոց ցեղասպանությունով զոռով պարտադրել են քրիստոնյա դառնալ և ուրանալ նախնիների հավատքից: Եթե ուշադիր կարդանք Ագաթանգեղոսին (որը հույն քրիստոնյա շիզոֆրենիկ էր, աղավաղված ձևով, բայց այն ու ամենայնիվ թողել է հստակ հիշատակություններ հայասպանության մասին)՝ իր մոտ ամենինչ գրված է. թե ինչպես էր պարթևացի միսսիոներ Գրիգոր լուսամարիչը զորքի հետ շրջում գավառից գավառ ու մարդասպանություններով պարտադրում հայերին քրիստոնյա դառնալ:

5. «Քրիստոնեությունը մեր կրոնն է»: Սա ՍՈՒՏ է: Իրականում, քրիստոնեությունը հուդայականության (иудаизм) աղանդ է և հուդայականության շարունակությունն է: Այն ստեղծվել է հրեա ռաբբիների կողմից, հրեական առժեհամակարգի և հրեական աշխարհայացքի հիման վրա:Այս ամենը պարզագույն, գիտական և ապացուցված ճշմարտություններ են: Օրինակ, արևմտքում գիտնականները վաղուց արդեն խոսում են ոչ թե «քրիստոնեության», այլ հուդա-քրիստոնեության (Judeo-Christianity) մասին, քանզի դա նույն բանն է, նույն հիմքի ու արմատի վրա առաջացած: Մենք եք, հայերս, որ աշխարհի մասին բեխաբար, գիտությունից հեռու դեռ զբաղված ենք ինքներս մեզ խաբելով:

նյութը տրամադրել է Մելիք Ջրաբերդցին

Քրիստոնեության մուտքը հայաստան. Առասպե՞լ, թե՞ իրականություն

14 Նոյեմբերի, 2013

Համաձայն Մովսես Խորենացու` դեռ Տրդատ Գ արքայից շատ առաջ` I դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորի օրոք հայերը քրիստոնեություն են ընդունել: Պատմաբանները, մեկնաբանելով Խորենացու հաղորդումը, նրա մեջբերումներն ավանդապատում են համարել: Չնայած պատմությանը հայտնի է Եդեսիայում Աբգար անունով քրիստոնյա թագավոր (Աբգար 9-րդ, 179 – 214), սակայն այս Աբգարն ապրել է Հիսուսի մահից շատ անց, և Խորենացու հաղորդումը նրան չէր կարող վերաբերել:

Քերթողահոր մեջբերումը կարող է վերաբերել թերևս Եդեսիայի Աբգար 5-րդ Ուքամ (Սև) թագավորին, որ ապրել ու թագավորել է I դարում:

Վաղնջական ժամանակներից հյուսիսային Միջագետքը եղել է հայաբնակ և հայոց քաղաքական ոլորտում: Այն սկզբնաղբյուրներում հայտնի է Միջագետք հայոց անվամբ, որի կենտրոնական գավառն էր Արվաստանը` Մծբին կենտրոնով: Այստեղ դեռ մ.թ.ա. III դարից իշխում էր հայ Երվանդունիներից սերված Աբգարյանների տոհմը:

Համաձայն Խորենացու` Աբգար թագավորը այցելում է իր ազգակից պարթև Արշակունիներին և այնտեղ ծանր հիվանդանում: Չկարողանալով բուժվել` թագավորը որոշում է դիմել Պաղեստինում քարոզող Հիսուսին: Համաձայն ավանդույթի` Աբգարը Հիսուսի մասին լսել էր Աղձնիքի բդեշխից և Ապահունյաց նահապետից: Նրանցից լսելով Հիսուսի գործերի մասին`  արքան ասում է. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն աստված»:

Ապա Աբգար արքան նամակ է ուղարկում Հիսուսին. «Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով  առանց դեղերի ու արմատների… Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքում դրեցի այս երկուսից մեկը.  կա՛մ դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, այս բաներն անում ես, կա՛մ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզնից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել: Բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է…»:

Աբգարի սուրհանդակները Աբգարի նամակը Անդրեաս և Փիլիպոս առաքյալների միջոցով հանձնում են Հիսուսին:

Խորենացին մեջբերում է նաև Հիսուսի խոսքը Աբգարին, որ նրա հանձնարարականով գրի է առել Թովմաս առաքյալը. «Երանի նրանց, ովքեր ինձ հավատում են, ինձ տեսած չլինելով… Իսկ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ: Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ… Քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին…»:

Հիսուսը Աբգարի սուրհանդակ Անանի հետ պատասխան նամակի հետ ուղարկում է նաև իր պատկերը:

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները:

Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք է գործում անգամ հայոց արքունիք, թագավորական ընտանիք և ազնվականության դասը:

Բագրատունի իշխաններն ավանդաբար քրիստոնեության դրոշակակիրներն էին (հավանաբար այդ է պատճառը, որ հետագայում քերթողահայր Խորենացին նրանց հրեական ծագում է վերագրել):

II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը:

III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):

Ավանդույթը պատմում է Տրդատի` քրիստոնյաներին հալածելու, Գրիգոր Պարթևին բանտարկելու, արքայի այլակերպության և նրա քրիստոնեական դարձի մասին:

Իրականում, քրիստոնեության ընդունումը որևէ աղերս չէր կարող ունենալ նշված ավանդույթի հետ: Այն ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: Մինչ 301 թվականն էլ քրիստոնեությունը Հայաստանում առկա էր և պետության կողմից այն ուժեղ հալածանքի չէր ենթարկվել: Վկան` Հայաստանի տարածքում գործած քրիստոնեական համայնքները, Դարանաղում, Դերջանում, այլուր հաստատված եպիսկոպոսությունները:

II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական կացության նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը: Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերը, հասարակական հարաբերությունները: Այս համապատկերում էլ Հայաստանի ավատատիրական էլիտան նոր կրոնի մեջ տեսնում էր իր շահերի պաշտպանին ու հենարանին:

Իսկ հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու հետ: Գրիգոր Պարթև. ո՞վ էր նա:

226 թ. Հայաստանի հարևան և բարեկամ երկրում ռազմական հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է, սպանվում է Արտավան Ե արքան, և գահ է բարձրանում Արտաշիր Պապականը` հիմք դնելով Սասանյանների հարստությանը:

Բնականաբար, այս հեղաշրջումը չէր կարող անարձագանք մնալ Հայաստանում, որտեղ իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյան Պարսկաստանին և երկար տարիներ ավերածությունների ենթարկում Իրանը:

Միաժամանակ Սասանյանների դեմ պատերազմ են սկսում Միջին Ասիայի քուշանները, Մազքութաց Արշակունիները:

Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը: Խոսրովը երկու պատճառ ուներ Անանկին ընդունելու համար: Նախ` Շապուհի «թշնամին» էր, ապա` Սուրենյան Պահլավի տոհմը ազգակից էր Արշակունիներին:

Եվ Անանկ ստահակը կատարում է իր սև գործը. երեք տարի հայոց արքայի հյուրընկալությունը վայելելուց հետո նա դավադրաբար սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները, բնականաբար, ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին ստնտուները փախցնում են արտասահման: Ահա այս Գրիգոր Պարթևն է, որ հայոց աշխարհում շատ խառնակությունների և դարակազմիկ իրադարձությունների պատճառը պիտի դառնար:

Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկուց նա քրիստոնյա համայնքի մեջ էր, իսկ երբ չափահաս դարձավ, Դավիթ անունով մի հավատացյալ (հավանաբար հրեա) նրան պսակեց իր Մարիամ անունով դստեր հետ: Սակայն երեք տարի անց Գրիգորը լքում է կնոջն ու ընտանիքը և գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ III-ի արքունիքում: Հավանաբար Գրիգոր Պարթևի Հայաստան գալու բուն նպատակը հենց քրիստոնեություն քարոզելն էր, այլապես քիչ հավանական է, որ նա իր կյանքը վտանգի ենթարկեր` Տրդատի արքունիք գալով: Ամեն դեպքում, նախնական շրջանում նա ծպտված էր հանդես գալիս, և ոչ ոք չգիտեր, որ նա Անանկ ստահակի որդին է:

Սակայն հայկական ավանդույթը պատմում է, որ Անահիտ աստվածուհու Երիզայում գտնվող սրբավայրում ծիսակատարության ժամանակ Տրդատ արքան հրամայում է Գրիգորին, որ երկրպագի աստվածուհուն: Գրիգորը հրաժարվում է կատարել հրամանը, և ահա պարզվում է Գրիգորի ոչ միայն քրիստոնյա լինելը, այլև` ծագումը:

Երբ զայրացած արքան հարցաքննում է Գրիգորին, վերջինս իրեն ավելի անսանձ ու անպարկեշտ է պահում` արքային անվանելով «ապուշ, ձի, ջորի» , «մտքով եզից ու էշից պակասամիտ»:

Տրդատ արքան ստիպված էր տանջանքների ենթարկել ամբարտավանին և նետել Խոր Վիրապ կոչվող արքայական զնդանը: Համաձայն առասպելի` Գրիգորն այս զնդանում մնաց 13 տարի: Նույն առասպելը պատմում է, որ մի կին, երազում հրաման ստանալով, ամեն օր մեկ նկանակ է նետում, որպեսզի բանտարկյալը կարողանա ուտել և գոյատևել: Սա, իհարկե, միայն առասպել է: Ոչ մի կին չէր կարող անգամ մոտենալ արքայական զնդանին, ուր մնաց` այնտեղ հաց նետեր:

Ապա առասպելը պատմում է Տրդատի` Հռիփսիմե կույսի հանդեպ տածած անզուսպ կրքի և նրանց պայքարի մասին: Պայքար, որ ավարտվում է Հռիփսիմեի ու նրա ընկերուհիների նահատակությամբ, Տրդատի հիվանդությամբ: Եվ արքային հիվանդության ճանկերից ազատելու համար հիշում են Գրիգոր Պարթևին, ստիպված են լինում ազատել նրան զնդանից և դիմել նրա օգնությանը…

Եվ այստեղ սկսում է քաղաքական և հոգևոր հեղաշրջումը… Հավատափոխ արքան, առաջնորդ ունենալով Գրիգոր Պարթևին, հրով ու սրով իր երկրում տարածում է նոր հավատը: Արքայի հրամանով քանդվում են հայոց հրաշագեղ տաճարները, երկրից արմատախիլ է արվում բնապաշտական մշակույթը, ավերակների է վերածվում ամեն ինչ. կարծես դրանք օտարի, թշնամու ստեղծածն էին:

Տարօրինակ է, բայց փաստ. հայը, որ անգամ նվաճելիս խնայել ու պահպանել է ուրիշի ստեղծածը, այն ամենը, ինչ գեղեցիկ է, արմատախիլ արեց ու ոչնչացրեց սեփականը…

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Հեռակա երկխոսություն տեր ասողիկ կարապետյանի հետ կամ խելք սովորեցնելուց առաջ հարկ է խելք հավաքել

14 Նոյեմբերի, 2013

ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ԱՆԽԱԹԱՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան)
Երկու ամսից ավել է, ինչ զբաղվածության պատճառով ՖԲ-ում գրառում չեմ կատարել: ՖԲ-յան ձեր այս գրառման մասին ինձ տեղեկացրեց ընկերներիցս մեկը: Հարցը կարևորելով, որոշեցի հանդես գալ որպես ձեզ ընդիմախոս: Նախ նշեմ, որ հեռուստահարցազրույցում ձեր արտասանած նախադասությունն ամբողջական էր, արտահայտած միտքը միարժեք: Ճիշտն ասած ես հույս ունեի, որ դուք կընդունեք ձեր սխալը, այն համարելով օրինակ մտքի կամ լեզվի սայթաքում: Սակայն դուք որոշեցիք արդարացումներ գտնել, իսկ ձեր ընդիմախոսներին էլ տգետ ու մոլորյալ որակել:(Համլետ Մարտիրոսյան)

Անկեղծորեն կուզենք նշել, որ չափազանց տարօրինակ է, երբ ամիսներ առաջ ներկայացված հեռուստահաղորդումից հատվում է խոսք, արտահայտություն և նույնիսկ գտնվում են մարդիկ, ովքեր «ջանասիրաբար» կարծիքներ են բարձրաձայնում, հոդվածներ գրում: Մեզ համար միանշանակ է, որ այս ամենը որոշ անձանց չարամտության արդյունք է:
Այս հատվածից արդեն հետևում է, որ ձեր հոգում չարություն ու վրդովմունք կա և դուք չեք կարող անաչառ լինել ձեր վերլուծության մեջ: Անաչառ ու ներողամիտ լինելու փոխարեն անհանդուրժողական կեցվածք եք ընդունում այլոց կարծիքների վերաբերյալ: Ինչու՞ չկարողացաք մնալ քրիստոնեական ներողամտության, հանդուրժողականության ու խոնարհության ծիրի մեջ: Ժողովրդական ասացվածք է. «Արջն իր ահից է գոռում»: Ձեր ահն ու վախը անձնական հեղինակությանը սպառնացող վտանգի գիտակցումն է: Այդ վտանգը վնասազերծելու համար ընդիմախոսների առաջ պարզում եք «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» վահանակը:

Հույժ զարմանալի էր նաև այն աղմուկը, որ համացանցում ստեղծեցին իրենց աթեիստ ու հեթանոս համարողները. անտարակույս, նման կերպ կարող են արձագանքել միմիայն նրանք, ովքեր իրապես կասկածներ ունեն իրենց համոզմունքների, իրենց նկարագրի, իրենց ինքնության:
Ահա անհանդուրժողականության ու դիմացինին վիրավորելու շատ վատ թաքցված դրվագ: Ես էլ եմ արձագանքում, չունենալով ոչ մի կասկած իմ համոզմունքների ու ինքնության վերաբերյալ:

Արդարև, ամեն մարդ ի վերուստ օժտված է ազատ կամքով և իր տեսակետն անկաշկանդ հայտնելու իրավունքով, ուստի սիրով և ներողամտությամբ, նաև շնորհակալությամբ ենք ընդունում այն բոլոր կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք գրվեցին:
Ահա այստեղից ու այսպես պիտի սկսեիք ու նույն ոգով շարունակեիք ձեր խոսքը: Բայց ավաղ, այդպես չվարվեցիք:
Մյուս կողմից, եթե ազատ կամքի շնորհն ԱԾ-ուց է, ապա դատելն էլ նրա իրավունքն է: Այս պարագայում պետք է հարգել դիմացինի կարծիքը և ձգտել փոխըմբռնման և ոչ առճակատման կամ պիտակավորման: Սակայն ԱԾ տվեց նաև 10 պատվիրանները, որոնք սահմանափակում են մարդու ազատ կամքի դրսևորումները: Դրանցից է մի խաբիր, սուտ վկայություն մի տուր: Այս պատվիրանը ձեր թղթի մեջ
շատ անգամներ է խախտվում (տես ստորև): Հուսանք, որ դրանք անգիտությունից են և ոչ միտումնավոր:

Իսկ այժմ նույն սիրով հրավիրում ենք ընթերցելու և ունկնդրելու մեր կարծիքը, մեր համոզմունքը, որն անձնական չէ, այլ դարերով հաստատված ճշմարտություն է, այլև այն արդար ու վավերական նժարն է, որով կշռվում է մեզանից յուրաքանչյուրի տեսակետն ու համոզմունքը:
Քանի որ ձեր գրածը ընթերցելուց հետո եմ պատասխան գրում, ապա միանգամից ասեմ, որ այնտեղ «դարերով հաստատված ճշմարտության» ստվեր իսկ չկա: Մեծ ի մասամբ չհիմնավորված դեկլարատիվ հայտարարություններ են, անհիմն ու անտեղյակ մարդկանց մոլորության մեջ գցող «վկայություններ»: Եւ այդ ֆոնի վրա, ո՝վ մահկանացու, հարկ չկա ներկայանալ որպես վերին ու բացարձակ ճշմարտության կրող: Ոչ երանի նրան, ում կարծիքը քո նժարով կկշռվի:

Ազգային պատկանելությունն ունի հստակ կառուցվածք, որի բաղադրիչներն են հոգեշունչ ու սրբազան հողը՝ Հայրենիքը, մարդու կենսաբանական ծագումը, մայրենի լեզուն, հավատքը և մշակույթը: Այս բաղադրիչները հիմնասյուներ են, որոնց վրա կառուցվում է անձի ազգային պատկանելությունը, նկարագիրը, ինքնությունը: Եվ եթե չկա այդ հիմնասյուներից գեթ մեկը, ապա վնասվում է ազգային շինվածքը, խաթարվում և թերի է դառնում ինքնությունը:
Մի փոքր ճշգրտում. ձեր նշած բաղադրիչներով տրվում է «ազգ» հասկացության մոտավոր սահմանումը: Անձի ազգային պատկանելիությունը որոշվում է այդ սահմանմամբ առանձնացված այս կամ այն խմբին տվյալ անձի պատկանելիությամբ: Տարբերությունը այն է, որ այդ հայտանիշների կրողն ամբողջությունն է՝ ազգը, և ոչ թե անհատը, ով այդ ամբողջության մի մասնիկն է և հայտանիշները, որպես կանոն, կրում է որոշ շեղումներով:

Շուրջ երկու հազար տարի է, որ հայ ժողովուրդը՝ մերժելով մոլոր կռապաշտությունը, դավանում է միակ ճշմարիտ Աստծուն՝ դառնալով Հիսուս Քրիստոսի հետևորդը:
Ինչպես դուք, այնպես էլ ցանկացած կրօնի (իսլամ, հուդաիզմ, բուդդիզմ և այլն) վարդապետ նույնն է կրկնում, թե իր աստվածն է միակ ճշմարիտը: Իսկ քանի որ ողջ Տիեզերքի ու մարդկության Արարիչ Աստվածը մեկն է, ուրեմն ստում եք բոլորդ: Քանզի բոլորդ ճշմարիտ աստվածապաշտությունից հեռացած աղանդներ եք, ձեր ենթաաղանդներով հանդերձ:
Ճշմարիտ Աստծո պաշտամունքը և այդ պաշտամունքը վարելու լեզուն ժամանակակից տիպի մարդուն տրվել է վերին հին քարի դարի Հայաստանի (Եդեմ) բնիկներին, իր մեջ կրել է Սուրբ Երրորդության, Որդի Աստծո պաշտամունքները, մկրտության ծեսը և այլն: Ավելի քան 15.000 տարի ճշմարիտ աստվածապաշտություն է եղել Հայաստանում և «մոլոր կռապաշտներ» անվանելով մեծ վիրավորանք եք հասցնում այն հայորդիներին, ովքեր առայժմ միայն գենետիկ հիշողությամբ են զգում այդ աստվածապաշտության գոյությունը: Սա ազգը պառակտելու ամենակարճ ճանապարհն է և դուք գնում եք այդ ճանապարհով: Այն դեպքում, երբ իրականում քրիստոնեության ու նախաքրիստոնեական ազգային կրօնի դավանաբանության միջև արմատական ընդհանուր եզրեր շատ կան: Քրիստոնեությունը, համեմատ մյուս կրօնների, ամենամոտն է կանգնած ճշմարիտ աստվածապաշտության բնին: Այդ է պատճառը, որ քրիստոնեա առաջին վարդապետները Հայաստանի քրիստոնեացումը «դարձ» անվանեցին: Պարսկա-հունական, հաճախ բռնի, ազդեցության տակ մարում էր հայոց ճշմարիտ աստվածապաշտության լույսը: Սակայն Հայաստանը քրիստոնեացնող պարթևա-ասորա-հրեա-հունական հոգևոր վերնախավն իսպառ հանգցրեց այդ լույսը:
Եթե նույնիսկ կարդացել եք քրիստոնեա վարդապետ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», ապա ուշադրություն չեք դարձրել, որ նա հերքելով տարածաշրջանի բոլոր կրօնները, հայոց ազգային դիցարանի ոչ մի Աստծո անուն չի հիշատակում և չի հակադրում քրիստոնեական ուսմունքին: Մտածեք, քահանա Ասողիկ, ինչու՞: Իսկ դուք, որ քրիստոնեական դավանաբանության հարցերում դժվար թե գերազանցեք Եզնիկ վարդապետին, շտապում եք իրեն հեթանոս անվանող հային զրկել հայ կոչվելու իրավունքից:
Ոչ Աստված, ոչ էլ եկեղեցու կանոնակարգերը ձեզ նման իրավասություն չեն տվել: Դա ձեր անձնական տեսակետն է, որ դուք փորձում եք փաթաթել Հայ Առաքելական եկեղեցու վզին: Քրիստոնեության 1700 ամյա պատմության մեջ ոչ մի հայ վարդապետ նման միտք չի արտահայտել. անհավատ, ուրացող, թե ոճրագործ՝ արժանացել են համարժեք դատաստանի, սակայն նրանցից ոչ ոք չի զրկվել հայ կոչվելու իրավունքից, քանզի նրա ու նրա նախնիների հայ կոչվելու իրավունքը Աստծուց է: Ո՞վ եք դուք, Ասողիկ քահանա…

Քրիստոնեական հավատքի սուրբ պատվիրաններն ու պատգամները դառնում են այն բարոյական հենքը, որի վրա էլ խարսխվում է հայ անհատի, հայ ընտանքի, հայ հասարակության կյանքը: Հայ քրիստոնյան՝ ճշմարիտ աստվածաճանաչողությամբ այլակերպված ու պայծառակերպված իր հանճարով, մեծ լիցք է հաղորդում հազարամյակների խորքից եկող հայ մշակույթին:
Նորից սուտ վկայություններ են, նորից անհիմն դեկլարատիվ հայտարարություններ են (ինչպես ձեր գրած այս տեքստի մեծ մասը): «ճշմարիտ աստվածաճանաչողությամբ այլակերպված ու պայծառակերպված» — Ո՞րն է այդ այլակերպությունը: Ա՞յն, որ ողջ հայ ժողովուրդը (այդ թվում շատ հոգևորականներ) Վարդավառ է տոնում, բայց ոչ Քրիստոսի պայծառակերպությու՞ն: Ա՞յն, որ հայ գեղջուկն իր տան մեջ պահպանեց ազգային կրօնի էլեմենտներով գորգագործությունը, թե՞ այն, որ հայ գեղջուկը սերնդե- սերունդ բերանացի փոխանցեց ազգային դիցաբանության էպիկական պատումը՝ «Սասնա Ծռեր» էպոսը, և այլն, և այլն: Ու այս ամենը քրիստոնեությունն ուզում է կլանել և իրենից ու իրենով ծնված ներկայացնել: Հազարամյակների խորքից եկող մշակույթը հայ ազգի հանճարի արգասիքն է, բայց ոչ քրիստոնեության: Հոգևորականներդ պատեհ անպատեհ առիթով սիրում եք թվարկել Խորենացի, Շիրակացի, Նարեկացի, Տրդատ, Մոմիկ, Ռոսլին և այլ հանճարների անուները և նրանց հանճարեղ գործերը ներկայացնել որպես քրիստոնեական միջավայրի արդյունք (ընդ որում սրանցից շատերն իրենց կենդանության օրոք հալածվել են եկեղեցու կողմից): Հազար անգամ ոչ. նրանք պատկանում են հայոց արգանդի ծնած հանճարների շարքին, ովքեր ծնվել են և քրիստոնեությունից առաջ, և քրիստոնեության ժամանակներում, և սովետական շրջանում ու ծնվում են հիմա, ծնվելու են հետո և իրենց հանճարը դրսևորել ու դրսևորելու են անկախ այն հոգևոր-գաղափարական միջավայրից, որի մեջ կլինի ազգը:
Դեռևս բաց է այն հարցը, թե Հայաստանի բռնի քրիստոնեացումն իրականացնող հոգևոր վերնախավն ինչ ավերածություններ է գործել հայոց ազգային մշակույթի դաշտում: Հանրահայտներին հավելեմ մի օրինակ. քրիստոնեության մուտքով հայերենը հեղեղվեց օտար անուններով (Աբրահամ, Իսահակ, Պողոս, Պետրոս, Սիմոն և այլն) ու ծիսապաշտամունքային տերմիններով: Հայերենից դուրս մղվեցին շատ դիցանուններ, քրմական դասերի անվանումները, ծիսապաշտամունքային տերմիններ… Արդյունքում անվերադառնալիորեն կորցրինք հարյուրավոր բնիկ հայերեն բառեր:
Այստեղ տեղին է հիշել իմաստունների այն խոսքը, թե մի պղտորի այն աղբյուրի ակնը, որից ջուր ես խմում: Քրիստոնեությունն է խմել հայոց ազգային արժեքների ակնից (սկսած իր առաջացման օրիվանից), բայց ոչ հակառակը: Մի՛ պղտորեք այդ ԱԿՆԸ:

Հայ իրականության մեջ հավատքը նույնականանում է հայ ինքնությանը, դառնում հայի մաշկի գույնը: Հայ ժողովուրդը մշտապես մնում է այն համոզմունքին, որ առանց սուրբ մկրտության և հայաշունչ մյուռոնադրոշմի՝ հայկականությունը թերի է: Այդ մասին են վկայում նաև ժողովրդական ասույթները, որոնք դարեր շարունակ հնչում են հայ օջախներում, զոր օրինակ՝ «Հայոց հիմք` երկինց հեղված սուրբ մյուռոն», «Տանենք մեր զավակին մկրտենք, որ հայ դառա», «Ահա, հիմա, հայացա´վ մյուռոնով»:
Մի այլ սուտ վկայություն, որն այս անգամ հաստատ անգիտությունից է: Մկրտության նկատմամբ հայոց վերաբերմունքը կապ չունի քրիստոնեության հետ: Ջրով մկրտվելու ծեսը, որպես Հայ Աստծուց ծնված լինելու հիշողության վերարտադրում, որպես Հայ Աստծո ժառանգ համարվելու վկայական ու նրա կողմից հովանավորվելու գրավական, հայերը կատարել են քրիստոնեացումից շատ հազարամյակներ առաջ: Ք.ա. III-I հազ. սեպագիր տեքստերը վկայում են, որ Հայ Աստծո և նրա որդու տաճարներում եղել են սրբազան ջրի ավազաններ: Սա այն Աստվածն է, որից ծագել ենք մենք՝ հայերս և կրում ենք նրա սուրբ անունը: Սեպագիր աղբյուրներից զատ, դրա վառ ապացույցներն են այն փաստերը, որ Վահագնը ծնվում է Ծիրանի Ծովից, որ Սանասարն ու Բաղդասարը ծնվում են քաղցրահամ աղբյուրի ջրից, Սանասարն իր զօրությունը յոթնապատկում է, խմելով Ծովի ընդերքում բխող աղբյուրից, Սասնա հերոսների հզօրության ակունք Կաթնաղբհուրի ջրերն են և այլն: Որևէ այլ ազգ իր ծագումը Հայ Աստծո հետ կապելու հիմք ու հավակնություն չունի: Հայ ազգը աշխարհի միակ ազգն է, ով ընդերքից բխող քաղցրահամ ու կենսատու ջրերը համարել է իր Արարիչ Աստծո՝ Հայ Աստծո, մարմնավորումը: Հովհաննեսի ավետարանը Քրիստոսի բերանով է հնչեցնում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը Ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ արքայությունը մտնել.» (Հովհաննէս Գ, 5): Ո՞րն է պատճառը, որ Քրիստոսի աշակերտն իր ուսուցչի բերանով Ջրին ու Ս. Հոգուն ներկայացնում է հավասար կարգավիճակով: Պատճառը վերը գրվածն է: Այս պարագայում «Աստծո ընտրյալ ազգ» բնորոշման վերամեկնաբանման խնդիր կա նաև:
Իսկ մկրտության ծեսի քրիստոնեական մեկնաբանությունը Հովհաննես Մկրտիչի ձեռամբ Քրիստոսի մկրտության դրվագից այն կողմ չի անցնում և չի տրվում մկրտության խորհուրդի լիարժեք մեկնությունը:
Նախաքրիստոնեական շրջանում տաճարի ավազանը համարվել է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ավազանի (Ծիրանի Ծով, Արուն Ծով) մոդելը: Ըստ հին աշխարհընկալումային մոդելի, քաղցրահամ ջրերի ավազանը գտնվում էր պատմական Հայաստանի ընդերքում (Հայքը համարվում էր այդ ավազանի ծածկոցը, կափարիչը): Հայաստանից՝ նրա ընդերքում գտնվող ավազանից, են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր ու կենսատու գետերը և տարածվում դեպի աշխարհի չորս կողմերը: Այստեղից է գալիս Հայաստան=Եդեմի այն նկարագիրը, որ բերված է Ծննդոց գրքում: Ու նորից Հայաստանն ու հայոց մշակույթն են եղել այն ակունքը, որից սնվել են հին կտակարանի ու ավետարանների հեղինակները:
Վերադառնալով մկրտությանը, հավելեմ, որ մկրտվելը յուրաքանչյուր զտարյուն հայի անբեկանելի իրավունքն ու պարտքն է, Հայ Աստծուց ստացած շնորհն է՝ հայ=ջրածին կոչվելու: Մկրտելով հային, չի կարելի նրան ստիպել, որ ընդունի
քրիստոնեական դավանանքը: Հայ Առաքելական եկեղեցու առաջնային բարեփոխումներից մեկը պիտի լինի ամեն հայի մկրտելը, առանց այդ պարտադրանքի:

Եվ այսօր համայն աշխարհը հայ ժողովրդին ճանաչում է որպես քրիստոնյա ժողովուրդ, իսկ հայոց քրիստոնեական մշակույթը` որպես մեծ ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ: Հիրավի, կենսաբանական ծննդյամբ տրված ազգային պատկանելությունը դեռ բավարար չէ, քանի որ ազգային ինքնության ամբողջականության ընդունման դեպքում միայն անձը կարող է լինել ՀԱՅ:
Նախ, չկա «հայոց քրիստոնեական մշակույթ» ընդհանրական բնորոշում: Նման բնորոշումներ տվողներին է, որ անվանում եմ ակունքը պղտորողներ: Ընդհանրականը «հայկական մշակույթ» բնորոշումն է, որի մի կարճ ժամանակային փուլը պայմանականորեն կարող ենք կոչել «հայոց քրիստոնեական մշակույթ», ինչ մասին նշեցի վերը: Նշեցի նաև, որ հայոց մշակույթի ակունքները վերին հին քարի դարում են և 1700-ամյա քրիստոնեական շրջանը մի փոքրիկ դրվագ է միայն: Հիշեք, մասը չի կարող ներկայացնել ամբողջի լիարժեքությունը:
Երկրորդ՝ այսօր հայ կոչվելու կեսաբանական ծննդականը մի օղակն է հազարավոր սերունդներից կազմված մի անխզելի շղթայի, որի առաջին օղակը գտնվում է արարչության ժամանակներում: Կենսաբանական ծնունդների այս շղթայի միջոցով սերնդից սերունդ է փոխանցվել տեսակի գենետիկ համակարգում գրառված աստվածատուր ինֆորմացիան, որի դրսևորումներն են ազգային ինքնագիտակցությունը, լեզուն, հավատքը, մշակույթը: Զտարյուն կենսաբանական տեսակն է այդ ինֆորմացիայի կրողը, այն բացահայտողն ու մեկնաբանողը և նա վեր է ամեն ինչից:

Հայոց պատմությունն է փաստում, որ բոլոր նրանք, ովքեր ուրացել կամ հեռացել են Աստծուց, իրենց հայրերի սուրբ հավատքից՝ կորցրել են իրենց ազգային ինքնությունը, դարձել են կամ չարագործ, կամ ուծացել են և կորչել անհետ…:
Դուք շատ պատասխանատու ու միաժամանակ չհիմնավորված հայտարարություն եք անում, որով նաև ցեխ եք շպրտում շատ ու շատ մեծատաղանդ հայազգի մարդկանց վրա (հիմնականում սովետական շրջանի և սփյուռքի), ովքեր ոչ քրիստոնեության, ոչ եկեղեցու հետ ոչ մի առնչություն չունեին:
Ձեր ցուցակում անշուշտ դուք առաջին հերթին նկատի ունեք Վասակ Սյունուն, ով ավելի հեռատես քաղաքագետ էր քան Վարդան Մամիկոնյանը և ազգի ու ազգային պետականության գոյությունը իրավացիորեն վեր էր դասում հավատքից (ի դեպ նա էլ Վարդանի ու մյուսների հետ գնաց կեղծ հավատափոխության): Ձեր ցուցակի հաջորդը հավանաբար Մերուժան Արծրունին է, ով հավատափոխվեց (կեղծ թե իրական հայտնի չէ), բայց մի կարևոր գործ կատարեց. Հայաստանը մաքրեց մոտ կես միլիոն քաղաքաբնակ հրեաներից ու հրեադավան հայերից: Քրիստոնեական խմբագրված մատյանները խիստ կողմնակալ են այս հարցերում:
Քրիստոնեությունն իր մեջ առնելով հայոց ազգային կրօնի կարևոր բաղադրիչներից մեկը՝ մկրտության խորհուրդը, այն տարածեց բոլորի վրա, անկախ նրանց ազգային պատկանելիությունից: Նպատակը մեկն էր. ազգային, ցեղային պատկանելիությունը ստորադասել հավատքից, ինչը դարձավ քրիստոնեության տարածման մեծագույն գրավականը: Հին աշխարհում շատ-շատերի երազանքն էր հավասարվել աստվածազարմ արմեններին: Դրա մասին կան բազմաթիվ հնագիտական ու գրավոր փաստեր:
Հայոց պարագայում առաջնային ազգն է: Չկա ազգ, չկա ճշմարիտ աստվածապաշտություն, չկա պետականություն, լեզու, մշակույթ: Սակայն եթե կա ազգը (զտարյուն կենսաբանական տեսակը), ապա նա իր պետականությունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը, իր անաղարտ լեզուն ու մշակույթը վերականգնելու ուժ միշտ էլ կգտնի: Վկան մեր պատմության անցյալի էջերն են:
Հավատացնում եմ ձեզ, կյանքը տեսակների կռիվ է (այս հարցում Դարվինը ճիշտ է): Կռիվը հողի, փողի, փառքի ու մյուս նյութական արժեքների համար լոկ շղարշ է, որով ծածկվում ու թաքցվում են տեսակների միջև ընթացող կռիվը:

Ոչ հեռավոր անցյալում՝ Խորհրդային Հայաստանում, 1920-30-ական թվականներին, հենց աթեիստ հայն էր, որ իր ազգի մեջ թշնամիներ էր որոնում և կորստյան մատնում, պայթեցնում ու քանդում էր իր պատմամշակութային հուշարձանները՝ իր պապերի ու հայրերի կառուցած եկեղեցիներն ու վանքերը, գնդակահարում ու աքսորում էր հոգևորականներին և հավատքը չուրացող հայորդիներին:
Ձեր նշած և այդ ժամանակներում կատարված այլ ոճրագործությունների հեղինակի անունը հանրահայտ է — կոմունիստական տոտալիտարիզմ: Դա աթեիստ հայերի առանձնահատկությունը չէր: Շատ աթեիստ հայերի ջանքերով Սովետական Հայաստանում վերելք ապրեցին գիտություններն ու ազգային մշակույթը:

Իսկ այսօր, բոլոր մոլորյալ հայորդիք, ովքեր խաբեության ու անգիտության զոհը դառնալով հարել են աղանդներին՝ ուրանում են ոչ միայն իրենց հայրերի հավատքը, այլև մերժում են Հայրենիքը, լեզուն, մշակույթը…
«հայորդիք…խաբեության ու անգիտության զոհը դառնալով» — իսկ ու՞ր եք դու՛ք, հոտի «զգոն» պահապաններդ: Քահանա, քանի՞ հայ աթեիստի օջախում եք եղել ու զրույցով, քարոզով փորձել հավատքի բերել: Պատասխանն է. ոչ մի: Քահանա, քանի՞ հայ հեթանոսի հետ եք զրուցել ու փորձել փոխընբռնման եզրեր գտնել: Պատասխանն է. ոչ մի: Նրանց զոհ եք անվանում, բայց զոհին փրկելու համար ոչինչ չեք ձեռնարկում: Շատ հաստափոր քահանաններ եկեղեցում ձեռքերը կրծքին խաչած սպասում են, թե քանի հոգի է գալու եկեղեցի: Այդպիսինները իրենց համար միայն մի անելիք են տեսնում. ինչպե՞ս ծախսել նվիրատվություններից ու մոմավաճառությունից գոյացած գումարները:
Ետ նայեք ու տեսեք, թե ինչ սար ու ձորեր կան այժմեան քահանաների ու քրիստոնեական առաջին քարոզիչների միջև: Նրանք մեծագույն զրկանքների գնով բնակավայրից բնակավայր էին գնում ու հեթանոսներին քրիստոնեություն քարոզում: Դուք քահանայությունն ընկալում եք որպես եկամտաբեր պաշտոն ու ալարում եք քրիստոնեա համարվող Հայաստանում որևէ օջախ մտնել մտերմիկ զրույցներով քարոզելու համար: Հայոց օջախները ձեզ համար կամ մեռելատներ են, կամ՝ հարսանքատներ:

Հետևաբար, այն հայը, ով մասամբ կամ ամբողջապես հեռանում է իր ազգային արժեքներից՝ օտարանալով, խորթանալով հայկականությունից, նա բնավ չի կարող հայ ինքնության լիարժեք կրողը լինել և ծառայել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերին:
Սա ճիշտ է, մի բացառությամբ. այն է, որ դուք «հայկականության» վերաբերյալ կիսատ-պռատ, իսկ հաճախ կեղծ, պատկերացումներ ունեք:

Հայոց ազգային եկեղեցին հայ ինքնության կերտողն է եղել և շարունակում է մնալ:
Դուք հոտը հավաքող հովիվ եք, թե՞ հոտը ցրող գայլ: Չէ որ նման անհիմն ու անպատասխանատու հայտարարությամբ մարդկանց վանում եք ոչ միայն ձեզնից, այլ
նաև քրիստոնեությունից ու եկեղեցուց: Հայ ազգի ինքնության կերտողը ինքը՝ հայ ազգն է: Նորից կրկնեմ. 1700 տարին ավելի քան 17000 տարվա մի չնչին մասն է:
Գոնե Գրիգոր Տաթևացուն հիշեք, ով հայոց ինքնության 10 գլխավոր բաղադրիչները համարում է աստվածատուր շնորհներ, բայց ոչ երբեք եկեղեցու գործունեության արդյունք: Ավելին, հայոց ինքնությանը զգալի վնաս են հասցրել այլասերված բարքի տեր շատ հոգևորականներ, որոնց թիվն այսօր էլ զգալի է:

Հետևաբար, նա, ով իրեն դուրս է համարում Հայոց Եկեղեցուց՝ հեռու է ազգային ինքնությունից:
Ի վերջո դուք ձեր ճախարակն անարդյունք պտտեցիք ու այս վերջին նախադասությամբ վերադարձաք ձեր այն կեղծ տեսակետին, ինչից սկսվեց այս պատմությունը, ինչն իրավացի բողոքի պատճառ դարձավ:

Ահա սա է մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորիս տեսակետը, համոզմունքը և առաքելությունը: Այո, առաքելությունը, քանի որ կոչված ենք նաև դեպի ազգային ինքնությանը վերադարձնելու այն հայորդիներին, ովքեր այս կամ այն կերպ պարպվել են հայկականությունից:
Անշուշտ այսպես ամպագոռգոռ էլ պիտի ավարտեիք, քանզի ձեր խնդիրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պաշտպանելը չէր, այլ ձեր անձը, անունն ու հեղինակությունը վարկաբեկվելուց փրկելու փորձը:

Մնում ենք սիրով և հանապազօրյա աղոթքով, որ բոլոր հայորդիները ճանաչեն և անխաթար պահեն իրենց ազգային ինքնությունը և շեն ու պայծառ լինի Հայոց աշխարհը:

Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և արխիվի տնօրեն

P.S. — Հրապարակայնորեն անկեղծանալուս նպատակը ձեզ վարկաբեկելը կամ նվաստացնելը չէ և կարծում եմ այդպես կընկալեք թե դուք, թե մյուս ընթերցողները: Իմ նպատակն է սթափության կոչ անել թե ձեզ, թե ձեր որոշ ընդիմախոսներին, որպեսզի ազգը պառակտման տանող նման պատասխանատու հարցերի վերաբերյալ տեսակետներ բարձրաձայնելուց առաջ երկար խորհեք: Բարին ընդ ձեզ:

 

Հայաստանի Առաքելական եկեղեցին ընդամենը հասարակական կազմակերպություն է

24 Հոկտեմբերի, 2013

Վերջերս Ասողիկ քահանա Կարապետյանը Հայաստանի առաքելական եկեղեցու անունից հայտարարեց, թէ աթեիստ հայը հայ չի կարող լինել, ուղղակի հասկացնելով, որ քրիստոնեական կրոնի, և մասնավորապես առաքելական դավանաբանությունից դուրս ցանկացած հայ մարդ, հայ լինել չի կարող: Սա մի հանդգնություն է, որն իրեն թույլ է տալիս, եկեղեցու թանգարանների և արխիվի տնօրենը: Այնուհետև նույն քահանան, փոխարեն ներողություն խնդրեր հնչեցրած հակահայ արտահայտության համար, փորձեց վերաձևակերպել իր մտքերը և գրառում թողեց ֆեյսբուքյան իր էջում, որին կցանկանայի մանրամասնորեն անդրադառնալ, որպեսզի հերթական անգամ նույն քահանան, և եկեղեցու այլ սպասավորներ չհայտարարեն, թէ կոնտեքստից հանված առանձին միտք է շրջանառության մեջ դնում, այդպիսով խեղաթյուրելով արտահայտած մտքի բուն իմաստը:

Եվ այսպես ՀԱԵ սպասավորը զարմանում է` արտահայտելով հետևյալ միտքը. «Հույժ զարմանալի էր նաև այն աղմուկը, որ համացանցում ստեղծեցին իրենց աթեիստ ու հեթանոս համարողները. անտարակույս, նման կերպ կարող են արձագանքել միմիայն նրանք, ովքեր իրապես կասկածներ ունեն իրենց համոզմունքների, իրենց նկարագրի, իրենց ինքնության:» Իրականում զարմանքն այս անտրամաբանական է, քանի որ իրեն հեթանոս ու աթեիստ համարող գիտակից հայը, ուղղակի վիրավորված է զգում, նման անհիմնավոր և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդման հետ: Ինչ վերաբերում է այստեղ հնչած գնահատականին, ապա սա կհամարեմ սուբյեկտիվ կարծիք և ներողամտորեն կվերաբերվեմ, արտահայտված այդ մտքին:
«Ազգային պատկանելությունն ունի հստակ կառուցվածք, որի բաղադրիչներն են հոգեշունչ ու սրբազան հողը՝ Հայրենիքը, մարդու կենսաբանական ծագումը, մայրենի լեզուն, հավատքը և մշակույթը: Այս բաղադրիչները հիմնասյուներ են, որոնց վրա կառուցվում է անձի ազգային պատկանելությունը, նկարագիրը, ինքնությունը: Եվ եթե չկա այդ հիմնասյուներից գեթ մեկը, ապա վնասվում է ազգային շինվածքը, խաթարվում և թերի է դառնում ինքնությունը:» Այս տողերի հետ միանշանակ համամիտ եմ, սակայն հեղինակը մոռանում է, որ հայ ազգը չունի ընդամենը 1700 կամ ինչպես ինքն է նշում ստորև «Շուրջ երկու հազար տարի է, որ հայ ժողովուրդը՝ մերժելով մոլոր կռապաշտությունը, դավանում է միակ ճշմարիտ Աստծուն՝ դառնալով Հիսուս Քրիստոսի հետևորդը:» 2000 ամյա պատմություն, հետևաբար հայի հավատքը, դա բացառապես իր արժեհամակարգի հիման վրա, հայ ազգի ավանդադիր նախնիների ստեղծած իրական հայ հավատքն է, որը չի կարող բխեցվել եբրայական, բնույթով ու էությամբ բոլորովին տարբերվող արժեհամակարգ կրող առասպելներից. ինչպիսիք են եկեղեցու կողմից «սուրբ գիրք» համարվող գրքում առկա պատմությունների գերակշիռ մեծամասնությունը:
«Քրիստոնեական հավատքի սուրբ պատվիրաններն ու պատգամները դառնում են այն բարոյական հենքը, որի վրա էլ խարսխվում է հայ անհատի, հայ ընտանքի, հայ հասարակության կյանքը: Հայ քրիստոնյան՝ ճշմարիտ աստվածաճանաչողությամբ այլակերպված ու պայծառակերպված իր հանճարով, մեծ լիցք է հաղորդում հազարամյակների խորքից եկող հայ մշակույթին:» Քրիստոնեական պատվիրանները բազմիցս ապացուցել են, որ կենսունակ չեն, հենց միայն այն առումով, որ խոցելի են դարձնում նույն այդ քրիստոնեական համայնքը` զավթիչ ու թշնամի ցեղերի կողմից: Հայոց Պատմության վերջին 1700 տարին դրա վառ ապացույցն են, երբ տարբեր զավթիչների դեմ, երբեմնի հզոր հայ ազգը, ցանկություն և ուժ չունենալով սուր բարձրացնել «քրիստոնեական աստծո կողմից ստեղծված մեկ այլ արարվածի» վրա, թևաթափ եղած կոտորվում էր, բռնագաղթվում ու վերանում: Հետևաբար, սա ո’չ թէ ճշմարիտ աստվածաճանաչողություն է, այլ հասարակ ինքնաոչնչացում, որը տանում է դեպի էթնիկական տարրի իսպառ վերացում:

«Հայ իրականության մեջ հավատքը նույնականանում է հայ ինքնությանը, դառնում հայի մաշկի գույնը: Հայ ժողովուրդը մշտապես մնում է այն համոզմունքին, որ առանց սուրբ մկրտության և հայաշունչ մյուռոնադրոշմի՝ հայկականությունը թերի է: Այդ մասին են վկայում նաև ժողովրդական ասույթները, որոնք դարեր շարունակ հնչում են հայ օջախներում, զոր օրինակ՝ «Հայոց հիմք` երկինց հեղված սուրբ մյուռոն», «Տանենք մեր զավակին մկրտենք, որ հայ դառա», «Ահա, հիմա, հայացա´վ մյուռոնով»: Եվ այսօր համայն աշխարհը հայ ժողովրդին ճանաչում է որպես քրիստոնյա ժողովուրդ, իսկ հայոց քրիստոնեական մշակույթը` որպես մեծ ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:» Ցանկացած բնական ազգի մոտ հավատքը նույնականացվում է ինքնության հետ, սակայն այն հավատքը, որը կերտել է նույն այդ ազգը հազարամյակների պատմություն անցնելիս, որտեղ տեղ չունեն օտարաբարո մկրտությունները, այլ ազգային են ազգի հոգևոր պատկերացումների ու ավանդույթների հիմքով ամրագրված, ժամանակի զարգացումը չբացառող` սուրբ կնունքը: Հայկականությունը թերի է այն ժամանակ, երբ հայկականության հետ խառնվում են ծնունդով ու բնույթով տարբեր երևույթներ, որոնք ստեղծում են հակաբնական, հակասության մեջ գտնվող իրավիճակ: Հայկականությունը թերի է դառնում այն ժամանակ, երբ բիբլիական-եբրայական անբարո նահապետները, որոնք իրենց կնոջն են նվիրաբերում օտար տղամարդկանց, կամ կենակցում են սեփական դստրերի հետ, հայ մարդուն ներկայացվում են, որպես մարգարեներ, իսկ հայ ազգի հիրավի մարգարեացած բազմաթիվ հայորդիներ, ստորադասվում ու անտեսվում են, լոկ այն պատճառով, որ եղել են իսկապես իրատես ու ընդդիմացել են եկեղեցու ազգակործան տեսակետների դեմ:

«Հայոց պատմությունն է փաստում, որ բոլոր նրանք, ովքեր ուրացել կամ հեռացել են Աստծուց, իրենց հայրերի սուրբ հավատքից՝ կորցրել են իրենց ազգային ինքնությունը, դարձել են կամ չարագործ, կամ ուծացել են և կորչել անհետ…:» Այո’, Հայոց պատմությունը փաստում է. երբ հայն ուրացավ իր ազգային հավատքը, հեռացավ իր իմաստուն հայրերի հավատքից, մասնակիորեն կորցրեց իր ազգային ինքնությունը, դարձավ իրեն անհասկանալի անուններով աստվածների, կամ ինչպես դուք եք ասում «սուրբ երրորդության» հետևորդ, որոնց անունները նա մինչ օրս դժվարանում է հասկանալ, և դժվար էլ հասկանա, քանզի նրանք հայերեն չեն… Հայոց պատմությունը նաև փաստում է, թէ ինչպես են Հայաստանի եկեղեցու «նորին սրբություն» կաթողիկոսները պետականադավ գործունեություն ծավալել` դաշն կապելով օտար, թշնամի երկրների ղեկավարների հետ` ընդդեմ հայոց պետականամետ ու ազգային գործիչների, ընդդեմ Հայոց պետականության: Այդ պատմությունը նաև փաստում է, որ քրիստոնեության ընդունումից հետո Հայոց երկիրը գնալով մասնատվել և դարձել է օտարածին վայրենի ամբոխների խրախճանքի վայր ու փաստացի սեփականություն…

«Ոչ հեռավոր անցյալում՝ Խորհրդային Հայաստանում, 1920-30-ական թվականներին, հենց աթեիստ հայն էր, որ իր ազգի մեջ թշնամիներ էր որոնում և կորստյան մատնում, պայթեցնում ու քանդում էր իր պատմամշակութային հուշարձանները՝ իր պապերի ու հայրերի կառուցած եկեղեցիներն ու վանքերը, գնդակահարում ու աքսորում էր հոգևորականներին և հավատքը չուրացող հայորդիներին: Իսկ այսօր, բոլոր մոլորյալ հայորդիք, ովքեր խաբեության ու անգիտության զոհը դառնալով հարել են աղանդներին՝ ուրանում են ոչ միայն իրենց հայրերի հավատքը, այլև մերժում են Հայրենիքը, լեզուն, մշակույթը…» Սակայն հեռավոր անցյալում քրիստոնյա բարբարոսն էր վերացնում էթնիկ (հեթանոս) հային, հիմնահատակ ավիրում հայի հայկական պատմամշակութային արժեքները, իսպառ վերացնում հայոց քրմերի կողմից հազարամյակներով ստեղծած մատյանները, ոչնչացնում ինքնակամ չդավանափոխվող հային, ձգտում էր վերացնել ցանկացած հայկական բան, որպեսզի ջնջի հայոց մասին հիշողությունը: Ինչպես կարելի է հայհոյանք շպրտել այդ աթեիստ հայի վրա, որի օրոք եկեղեցին գոյություն ուներ, երբ ձեր քրիստոնյա նախնիները չհանդուրժեցին նույնիսկ մեկ հայ-հեթանոսական մատյան… Նույն այդ խորհրդային ժամանակաշրջանում, բազմաթիվ աթեիստ հայեր` աշխարահռչակ գիտնականներ ու անվանի բանաստեղծներ, հայ ազգին նվիրեցին իրենց կյանքի ժամանակն ու տարիների քրտնաջան աշխատանքը: Ստեղծեցին հայության ու առհասարակ մարդկության համար անգնահատելի գործեր: Նրանց ձեր նման հասարակ քահանաի ձեռամբ հեռացնելը հայոց շարքերից մեղմ ասած հասարակ դավաճանություն է ու անշնորհակալ կեցվածք…

Ինչ վերաբերում են Հայաստանում վխտող աղանդներին, ապա նրանք ձեր իսկ դավանած կրոնի արդյունք են, որոնք ձեր «այլաբանական» բիբլիան սեփական շահի դիրքերից են քարոզում, ինչպես և դուք ձեզ շահեկան դիրքերից: Ձեր կրոնի հիմքում ընկած է հասարակ անհանդուրժողականություն` ցանկացած այլ, ձեր համար անհասկանալի, կամ ձեզ հակասող երևույթի նկատմամբ: Այդպիսին են և ձեր կրոնի, կամ ձեր «սուրբ գրքի» «ոգեշնչմամբ» առաջացած աղանդները
«Հետևաբար, այն հայը, ով մասամբ կամ ամբողջապես հեռանում է իր ազգային արժեքներից՝ օտարանալով, խորթանալով հայկականությունից, նա բնավ չի կարող հայ ինքնության լիարժեք կրողը լինել և ծառայել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերին:

Հայոց ազգային եկեղեցին հայ ինքնության կերտողն է եղել և շարունակում է մնալ: Հետևաբար, նա, ով իրեն դուրս է համարում Հայոց Եկեղեցուց՝ հեռու է ազգային ինքնությունից:» Հայաստանի եկեղեցին երբեք հայ ինքնության կերտող չի եղել: Այն պատմության տարբեր ժամանակաշրջաններում օտարազարմ մարդկանց մկրտելով «դարձրել է հայ», իսկ բազմաթիվ հայորդիների կրոնական այլ ուղղություններին հարելու համար վանել է իրենից` դասելով այդ մարդկանց օտարազգիների շարքերին: Եթե դուք սա ինկատի ունեք որպես ինքնության կերտում, ապա ողբամ զքեզ Հայոց աշխարհ, քանզի սելն է սելվորին հեծնել:

Հայաստանի եկեղեցին չի կարող համարվել ազգային մի շարք պատճառներով. Նախ քրիստոնեությունը որպես կրոն բացառում է, կամ լավագույն դեպքում անտեսում է ազգ, էթնիկական միավոր հասկացությունը, այն առավել անհատին վերաբերող հոգևոր գաղափարախոսություն է, որը ազգի (բառի բուն, հայկական իմաստով) ու ազգայինի հետ որևէ հոգևոր, բարոյական կապ չի կարող ունենալ: Ինչպես կարելի է ազգային համարել մի կառույց, որը բովանդակ հայկականը խեղաթյուրում է, ինչպես օրինակ հայոց ազգային Տոները` անվանափոխելով, իմաստազրկելով, կապելով այն մեկ այլ ազգի անհայտ ծագմամբ, ինչ-որ պատմական անձի հետ: Սա հակազգային երևույթ է` լիցքավորված նենգությամբ ու չարամտությամբ: Հետևաբար, այդ կրոնը իր հիմքում ունեցող կառույցը չի կարող ազգային համարվել, և առավել ևս հակաբնական է, երբ այն իրենից է բխեցնում ազգային պատկանելիությունը: Ես վստահաբար, հիմնավորապես կարող եմ հայտարարել, որ որևէ անհատ, հարելով որևէ անդրազգային կրոնի, չի կարող իրեն լիարժեք որևէ ազգի ներկայացուցիչ զգալ, քանի որ կստացվի, նա ֆիզիկապես` գենով ու արյունով այդ ազգի ներկայացուցիչն է, իսկ հոգեպես, գաղափարապես մեկ այլ ազգի, հոգևոր-բարոյական արժեքների ու աշխարհընկալման ջատագովը; Ահա հենց այս պարագայում է, որ դուք լինելով քրիստոնյա, թերանում եք ձեր հայկականության մեջ` մերժելով ձեր ավանդադիր նախնիների կողմից հազարամյակներով թրծված հոգևոր-բարոյական արժեհամակարգը:
Ներկայումս Հայաստանի Առաքելական եկեղեցին ընդամենը հասարակական կազմակերպություն է , հետևաբար բարի եղեք մնալ ձեր դիրքերում, և անհարկի, չհիմնավորված ու անպարկեշտ ձևով մի անդրադարձեք ձեր կրոնից դուրս գտնվող հայի հասցեին: Եղեք քրիստոնյա որքան ցանկանում եք, եղեք լավ կրոնավորներ, կցանկանամ նաև լինեք արժանի հայորդի, բայց մի վերցրեք ձեր վրա ազգի ու ազգայինի անունից խոսելու իրավունքը, ու մի պիտակավորեք ձեր կողմից չհասկացված հային: Դուք դրա իրավունքը որևէ հարթությունում չունեք: Այդ կերպ դուք ներազգային թշնամանք եք սերմանում` հրահրելով միջկրոնական պայքար: Ներկայացնելով այս ոչ ադեկվատ տեսակետը, դուք նույնիսկ իրենց քրիստոնյա համարող հայերին եք ձեր դեմ հանում, ինչը հավատացած եմ Հայաստանի եկեղեցու շահերից բոլորովին չի բխում: Սթափվեք և ներողություն խնդրեք, այս անտրամաբանական կարծիքի համար:

Մնացեք բարով, և թող Հայոց երկրում ծագող Արևը ջերմացնի ձեր հոգին:

Սոս Լևոնի Հայկազունի
Ազգությամբ հայ և ՀՀ քաղաքացի

Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու դա բուժման ենթակա չէ

16 Հոկտեմբերի, 2013

 galatv

Ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում: Ինչի՞ արդյունք են ներեկեղեցական խնդիրներն ու տարաձայնությունները: Թեմայի շուրջ զրուցել ենք հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:

— Պարոն Կարապետյան, վերջին շրջանում եկեղեցու ներսում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարծես թե հարիր չեն հոգևոր կառույցին. դրանում առկա ցանկացած անհամաձայնություն դառնում է բուռն քննարկման և վիճաբանության առարկա: Ո՞րն է, ըստ Ձեզ, դրա պատճառը։

-Հիմա ես հետաքրքրված չեմ, թե այդ կառույցի ներսում ինչ խժդժություններ են կատարվում, իսկապես հետաքրքրված չեմ, որովհետև այդ կառույցը ազգային չեմ համարում: Իսկ եթե մի կառույց ինձ համար ազգային չի, ապա դա ինձ չի հուզում: Ինչ ուզում են, թող անեն, թող իրար գլուխ ուտեն: Դրանով իրենք իրենց ավելի են նվաստացնում և կորցնում ժողովրդի հարգանքը. առանց այն էլ արդեն հարգանք չունեն: Բայց իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն: Իրենց պիտի հովվի պես պահեն, որ մարդկությունն իրենցից սովորելու բան ունենա: Այս իրավիճակում մեր ազգը մեր հոգևոր հովիվներից երբեք էլ սովորելու բան չի ունեցել: Եթե սովորել էլ է ինչ-որ բան, ապա դա եղել է դեպի անդունդ, Դեր Զոր գնալու ճանապարհները, որովհետև նրանք միայն դա են հուշել:

-Առաջ Դուք կարծում էիք, որ եկեղեցին հարկավոր է բուժել:

-Այո՛, բայց ես հիմա արդեն այդպես չեմ կարծում: Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու ես ժամանակի ընթացքում այն համոզման եմ եկել, որ դա բուժման ենթակա չէ:

-Իսկ ի՞նչ պայքար է այսօր եկեղեցու ներսում՝ աթոռի կռի՞վ, գաղափարական պայքա՞ր:

-Գաղափարական պայքար չի կարող լինել, քանի որ եկեղեցին անգաղափար մարդկանց հավաքական կառույց է: Եթե մի կառույց հանուն ազգի և հանուն հայրենիքի չէ, ապա այդ կառույցը գաղափարազուրկ է: Իսկ այդ կառույցը, դրա բազմահազար սևազգեստ անդամները երբևէ չեն առաջնորդվել այդ գաղափարով: Հետևաբար մնում է աթոռի կռիվը, և դա դարերի պատմություն ունի: Վանահայրերի կռիվները դարեր շարունակ եղել են միայն հանուն շահի: Սա այսօրվա պատմություն չի: Թեմերը գյուղեր էին կորցնում և պայքարում էին, որ մեկը մյուսի գյուղը խլի, որ իր շահույթն ավելի շատ լինի:

-Հաճախ ասվում է, որ հայ ազգի համար ծանրագույն ժամանակաշրջաններում, երբ չի եղել պետականություն, եկեղեցին է կանգնած եղել ժողովրդի կողքին և առաջնորդել նրան:

-Նա, ով ասում է այդ խոսքը, կամ պատշաճ ձևով չի ուսումնասիրել պատմությունը, կամ հետևել է կեղծ դրույթների, որոնց հեղինակները մեծամասամբ հենց հոգևորականներն են: Բայց իրականում այս կառույցը չէր հանդուրժում պետություն, և շատ դժվար էր ունենալ Հայ Առաքելական Եկեղեցի և միևնույն ժամանակ՝ պետություն, որովհետև եկեղեցին երբեք պետականամետ կառույց չի եղել, այն պետության ոտքի տակն է փորել, թագավորի է սպանել՝ թշնամու հետ բանակցելով, օրինակ՝ Պապ թագավորին: Նա ամեն ինչ արել է, որ մենք դարերի ընթացքում չունենանք ազգային հասարակություն, ամեն ինչ արել է, որ մենք վարժվենք ստրկաբար ապրելուն: Անգամ հիմա, երբ անկախ ենք, մենք անընդհատ աջ ու ձախ ենք նայում, որ տեսնենք՝ ռուսը, ամերիկացին կամ չգիտեմ ով իր սապոգը երբ կդնի մեր գլխին: Այսինքն՝ մենք, ամեն դրվագի մեջ մեր նկարագիրը կորցրած, արդեն ոչ թե ազզ ենք, այլ ցեղի ենք հավասարվել:

-Իսկ Դուք դրանում միայն եկեղեցո՞ւն եք մեղադրում:

-Նախ և առաջ եկեղեցուն, որովհետև աշխարհի վրա ցանկացած ազգ իր հավատքի և գաղափարաբանության պտուղն է: Մենք մեր լավով ու վատով Հայ Առաքելական Եկեղեցու ցանած սերմերի պտուղներն ենք, նրա տված դաստիարակության պատճառով է, որ այսքան անդեմ ենք և աննկարագիր:

-Այնուամենայնիվ եկեղեցին ունեցել է այնքան մեծ նշանակություն մեզ համար, որ կարողացել է մեզ այդպիսին դաստիարակել:

-Ո՛չ, այդ մեզ համար չէ, որ եկեղեցին ունեցել է այդքան մեծ նշանակություն։ Այն մեծ նշանակություն է ունեցել մեզ տիրած ազգերի համար: Մեզ տիրած բոլոր ազգերը հանդուրժել են եկեղեցու գործունեությունը և նույնիսկ հովանավորել նրան, քանի որ այս կառույցը եղել է հլու- հնազանդ, հարկահավաք, ստրկական ծառայություն մատուցող կառույց, որի կարիքն ուներ ցանկացած նվաճող: Նրա միջոցով պիտի ամբողջ երկրի հասույթը հավաքվեր, և դա բոլոր դարերում արել է Հայ Առաքելական Եկեղեցին:

-Այդ դեպքում հիմա ու՞մ է ծառայում եկեղեցին:

-Եկեղեցին ինքն իրեն է ծառայում. նախկինում ծառայել է օտարին և իրեն, բայց ոչ երբեք ազգի շահին, որի ապացույցը այն բազմաթիվ զանգվածային արտագաղթներն են, որոնց առաջնորդները եղել են բարձրաստիճան հոգևորականներ՝ կաթողիկոսներից մինչև արքեպիսկոպոսներ:

-Իսկ հիմա իշխանությունն, ըստ Ձեզ, եկեղեցուն թո՞ւյլ է տալիս միայն իր մասին մտածել:

-Մենք չունենք ազգային իշխանություն, որովհետև մեր հասարակությունն էլ ազգային չէ: Աննկարագիր, ապազգային հասարակության ծոցից դուրս եկած մարդիկ են նրանք՝ արմատից կտրված, խորթացած, և այս իշխանությունները չեն կարող նկատել, թե ինչ է այսօր անում եկեղեցին: Այսինքն՝ աշխարհիկ իշխանությունը ի զորու չէ նկատել և համարժեք քայլեր ձեռնարկել, ազգայնացնել այս կառույցը, քանի որ ինքն էլ դուրս չի եկել ազգային հասարակության ծոցից:

-Այսօր եկեղեցում խմբավորումներ կա՞ն:

-Ես խոսքիս սկզբում ասացի, որ մենք ավելի շատ ցեղի ենք նմանվում, քան ազգի: Այդ խմբավորումները նույն թայֆաներն են, որոնք հատուկ են ցեղային հասարակությանը: Մենք ոչ միայն չունենք ազգային հասարակություն, այլ հասել ենք ցեղային մակարդակի, և քանի որ դա այդպես է, այո՛, կունենանք անհաշիվ կլաններ թե՛ հոգևոր դաշտում, թե՛ աշխարհիկ: Աշխարհիկ դաշտում թայֆայականությունը դրսևորվում է կուսակցությունների տեսքով, իսկ հոգևոր դաշտում՝ տարբեր կրոնների և անգամ միևնույն կրոնի մասնատումների: Այսինքն՝ ազգը իր անողնաշարության, անդեմության պատճառով ոչ միայն հոգևոր կառույցը տրոհել է տարբեր հոսանքների, ճյուղերի, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներսում էլ է գործում ցեղային տրամաբանությունը:

-Այսինքն՝ ազգն արժանի՞ է այսպիսի հոգևորականություն և այսպիսի իշխանություն ունենալուն։

-Ցավալիորեն արժանի է: Եթե մի ազգ չի կարողացել հասկանալ, որ ինքը գոյություն ունի շնորհիվ մարդկանց, որոնցից մեկը իր մշակույթը փրկեց, իսկ մյուսը՝ հայրենիքը՝ Կոմիտասն ու Նժդեհը: Ով ասես, որ չի սրբադասվել, բայց այս երկու անձինք՝ ոչ: Բանակում Ավետարանի, Աստվածաշնչի ուսմունքը քարոզելու համար սևազգեստ ագռավների են ուղարկում (ինչ-որ հոգևորականներ են հայտնվել բանակում), որն արդեն կապիկության է նման: Մենք այս կառույցի տված ուսմունքի կարիքը չունենք մեր բանակում: Մենք ունենք Նժդեհի ուսմունքի կարիքը. այն արդեն իսկ ազգային Ավետարան է:

Հարցազրույցը՝ Արաքս Մամուլյանի

Նահապետը վերահաստատեց ի՛ր նահապետների հաղթանակը

11 Օգոստոսի, 2013

final1

Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում ամիսներ առաջ նախագիծ ներկայացվեց “ՀՀ տոների մասին” օրենքում փոփոխություն մտցնելու եւ Օգոստոսի (նավասարդի) 11-ը՝ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը “Հայ ազգային ինքության տոն”, իսկ տոնին նախորդող 5 օրերը՝ “Նավասարդյան խաղերի օրեր” հռչակելու մասին: Նախագիծը նախնական տեսքով քննարկվել եւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Թվում էր, թե շուտով օրինագիծը վերջնական տեսքի կբերվի եւ ԱԺ-ում կհաստատվի, եւ մենք վերջնականապես մեր տոնացույցում պետության կողմից օրենքով հաստատված գեթ մեկ՝ բուն իմաստով ազգային, ազգի էությունից եկող տոն կունենանք (ԱԺ կողմից հաստատված մյուս տոները այդպիսիք չեն, դրանք եկեղեցական կամ պետական-քաղաքական տոներ են):

Բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին քնած չէ, որ ԱԺ-ն իր վճռին տեր կանգնի ու ազգին իր կողմից հաստատված ինքնության տոն պարգեւի: Ինչպես վկայում են հավաստի լուրերը, եկեղեցին կտրականապես դեմ է Հայկյան հաղթանակի օրը հայ ինքնության տոն հռչակելուն: Իսկ “ամենայն հայոց” կաթողիկոսը անձամբ է միջամտել, որ ԱԺ պատգամավորները “սառեցնեն” հարցը:

Ըստ քրիստոնյա “հայրերի”, ինչպես հայտնի է, հայ ինքնությունը 301 թվից է գալիս, դրանից առաջ հայը՝ հայ, Հայաստանն էլ՝ Հայաստան չի եղել եւ, հետեւաբար, այդ ժամանակներին վերաբերող ի՜նչ ազգային ինքության տոնի մասին կարող է խոսք լինել: Եկեղեցին կողմ է տոնի՝ Նավասարդյան տոն վերացական ձեւակերպումին (ազգային ինքնություն անվանումը եկեղեցուն իր տեղը կդնի), որը պետք է տոնվի ոչ թե բուն հաղթանակի օրը, այլ՝ եկեղեցական ինչ-որ տոներից մեկի օրը…

Դե եթե եկեղեցին դեմ է, ԱԺ-ն քանի գլխանի է… Եթե պետությունն իր իսկ կամքով (մեկ այլ նախագծով, որը Եվրոպայում է հիմա քննարկվում) պատրաստվում է կրոնապետության վերածվել, էլ ո՞վ եղավ, որ ինքնուրույն ու ազգօգուտ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ԱԺ-ից ստացած “ինքնագլուխ” նախաձեռնության մասին լուրն առնելուն պես եկեղեցին խառնվեց իրար եւ ամեն ինչ անում է, ամբողջ հունարը օգտագործում է պատգամավորներին “խելքի բերելու” համար: Բացի այդ՝ եկեղեցին ոտքի է հանել իր կառքին լծված “հայ” խղճուկ “մտավորականներին”: Վերջիններս փրփրուրը բերաններին ինչ անհեթեթություններ ու կեղծիքներ ասես չեն “ապացուցում”. դիցուկ՝ որ Հայկը Հիսուսից շատ ու շատ առաջ քրիստոնյա է եղել եւ, հետեւաբար, նրա հաղթանակի օրը պետք է տոնել որպես քրիստոնեության հաղթանակի օր. կամ որ 301 թվից այն կողմ հայը բնավ չի եղել եւ, հետեւաբար, հայի ինքնությունը (նրա ինքնության տոնը) Գրիգորիսի՝ հրով ու սրով քրիստոնեւությունը Հայաստանում տարածելու ժամանակների հետ պետք է կապել. կամ էլ, որ հայ ինքնությունը (տոնը) պետք է կապել օտար գրքերի թարգմանության (Թարգմանչաց տոնի) հետ. եւ նման անհեթեթ “ապացույցներ”:

Այս առումով, մեկընդմիշտ պարզաբանենք, որ մեր փառահեղ նախնին՝ Հայկը, մեր արիադավան-հեթանոս նահապետներից մեկն է եղել եւ որեւէ առնչություն չունի քրիստոնեության ու առավել եւս՝ եհովայապաշտության՝ հուդա-քրիստոնեության հետ: Հայկի հաղթանակը շարունակությունն էր իր նահապետների հաղթանակների, որոնք պարբերաբար վերահաստատում են Հայ Աստվածների Օրենքը Հայոց Բնօրրանում՝ Արարատյան լեռնաշխարհում…

Շատ չարժեւորելով խամաճիկների թատրոնի վերոնշյալ դերակատարներին՝ դառնանք ՀՀ ԱԺ-ին:

Հայ ազգայնականների համախմբումը կարծում է, որ Ազգային Ժողովի (ինչը ազգային ժխորի է վերածվել) համար հարմար առիթ է ներկայացել ընդամենը մի հարցում դրսեւորելու իր Ազգային Ժողով լինելու, իր՝ ազգային ավանդույթները դույզն ինչ պահելու պատրաստակամություն դրսեւորելու հարցում: Սակայն արդեն օգոստոսի 11-ը մոտենում է, իսկ եկեղեցին շարունակում է իր հայահալած քաղաքականությունը, որին նպաստում է նաեւ ԱԺ-ն: Երեւի Հայկի հաղթանակի օրը չնախատեսվեր այդ տոնը, այլ՝ մի
հրեա Աբրահամի՝ եկեղեցին անմիջապես համաձայնվեր…

Մենք է՛լ ավելի ենք համոզվում, որ ՀՀ ԱԺ-ն ազգային կյանքի հետ ոչ մի կապ չունի եւ ստեղծում է օրենքներ (նաեւ՝ տոների մասին), որոնք չեն ծառայում հայ կյանքին, եւ շարունակում է ընդունել օրենքներ, որոնք ծառայում են այլոց ինքնության՝ մեզանում վերաարժեւորմանը, հուդա-քրիստոնեական էկումենիկ ուղեգծի ընդունած փաստաթղթի՝ “ընտրյալ ժողովրդի” հավատին ու շահերին:

Իսկ եկեղեցին շարունակում է իր խաչակրաց արշավանքը հայության դեմ…

Բայց միեւնույնն է մենք հաղթելու ենք եւ Հայաստանը հայերինն է լինելու:

“Լուսանցք” ազգային շաբաթաթերթ

Նախնիապաշտություն

4 Օգոստոսի, 2013

301թ.-ին առաքելական քրիստոնյաներն Հայաստանում իրականացը-րին, մինչ այդ մարդկության պատմության մեջ չլսված, մշակութային ե-ղեռն: Հիմնահատակ ավերվեցին մեհյաններն իրենց գրադարաններով, չփրկվեց վերացումից գեթ մի հատիկ մագաղաթ: Հեթանոս հայերը, որ մինչ այդ երբեք չեն զիջել իրենց դիրքերն ընդհանուր համաշխարհային մշակույթի զարգացման գործընթացում, անհետ կորցրին հազարամյակ-ների մշակութային հարստությունները: Մշակութային եղեռնը, համե-մատաբար փոքր մասշտաբներով, շարունակվել է նաև հետագա 17դա- րերի ընթացքում: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ 301թ-ից առաջ եղած Հայերի,Հայաստանի մասին չենք կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը հիմնված լինի հայկական աղբյուրների վրա: Մենք ցան-կացած հարցի պատասխան փորձում ենք գտնել առաքելական պատ-միչների կողմնակալ պատմությունների տողամիջում առկա մտքերից ու այլազգի պատմիչների <շահագրգիռ> պատումներից: Այսպիսի իրավի-ճակում, որքան էլ մենք մեր մտքերը հիմնավորենք, միևնույն է հոգու խորքում միշտ կասկած է մնում դրանց իսկության հանդեպ: Սրան զու-գահեռ, որքան ժամանակակից հեթանոսները որևէ հարցում մոտենում են ճշմարտությանն, այնքան կատաղի ու ցինիկ են դառնում առաքելա-կանների հակազդեցությունները: Ընդ որում, երբ գաղափարական պայ-քարը մտնում է փակուղի, նրանք անցնում են անձնական ոլորտ, որտեղ էլ նրանց միակ փաստարկը հայհոյանքն է: Բազմաթիվ հարցերից մեկն էլ ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է:

1.Այստեղ հնչող ամենաառաջին մեղադրանքն Արիադավան հեթանոս-ների հանդեպ, այսպես կոչված <Ֆալոսապաշտություն>-ն է: Ֆալոսա-պաշտությունը Նախնիապաշտության հետ ունի միայն խորհրդանշա-կան աղերս: Բանն այն է, որ հնագույն ժամանակներում մարդիկ իրենց ծագումնաբանությունը բխեցնում էին, ոչ թե ինչ որ գերբնական ուժերից (այդպես եղավ ավելի ուշ ժամանակներում), այլ սեփական ծնողներից: Նրանք համարում էին, որ իրենք իրենց ծնողների սեռական օրգանների աշխատանքի արդյունք են (այս առումով նրանք ավելի գիտակից են, քան այժմյան մեծ ու փոքր աղնդների հետևորդները), որտեղից էլ ծագել է սեռական օրգանների պաշտամունքը: Մայրիշխանության տիրապե-տության ժամանակ, բնականաբար պետք է երկրպագվեր հակառակ սե-ռի սեռական օրգանը, որից էլ ծագել է ֆալոսապաշտությունը: Սա եղել է նախնիապաշտության ամենապարզունակ դրսևորում: Սա համընդ-հանուր զարգացման ելակետային շրջանն է, որը վերաբերվում է երկ-րանդի ազգերի մեծամասնությանը: Բայց կան նաև որոշ ազգեր, որոնց այս օրինաչափությունը չի վերաբերվում: Դրանցից մեկն են հեթանոս հայերը:

Այստեղ չխոսեմ այն մասին, որ ինձ դեռ չի հանդիպել մի առաքելական, որը կարողանար բերել թեկուզ մի փաստ, որն ապացուցեր,թե Հայկ Նա- հապետից մինչև Խոսրով Մեծ, երբևէ հայերը ֆալոսապաշտ են եղել:Հա- յերը միշտ էլ, սկսած դեռևս մեր ամենահին Արատտա պետության ժա-մանակներից, ունեցել են աստվածային պանթեոն: Հայերը կրոնական զարգացման տեսանկյունից մարդկությանը ներկայանում են, որպես ի սկզբանե զարգացած կրոնափիլիսոփայական արժեհամակարգ ունեցող ազգ: Համընդհանուր զարգացումից հայերի այս դրական շեղումը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն:Հայերը գոյություն ունեն դեռևսԵր- կիր մոլորակի նախորդ քաղաքակրթությունից: Հետևաբար` չի բացառ-վում, որ մենք նախորդ քաղաքակրթությունից հայտնի, այսպես կոչված <Աստվածների ռասսա>-ի անմիջական հետնորդներն ենք, ասել է, թե ոչ մի կապ չունենք պարոն Նոյի հետ: Այսինքն Արիադավան հեթանոս-ներին ֆալոսապաշտության մեջ մեղադրելն ընդամենը հայհոյանք է:

2. Նախնիապաշտության ինքնատիպ դրսևորում հեթանոս հայերի մեջ եղել է Արարիչ աստծո` Արի, հանդեպ պաշտամունքը: Մեր հեթանոս նախնիներն իրեն պարզապես անվանել են իրենց ստեղծող աստծո Արի անունով: Այժմ ոչ մի անաչառ մարդու մոտ կասկած չի առաջացնում <Ար- Հար- Հայ> փոխակերպումը: Մեր Մեծագույն Նախնու`Արի, պաշտամունքը մեր հեթանոս նախնիների մեջ այնքան զորեղ է եղել, որ հետագայում անգամ օտարները մեզ տվել են <Արմեն> իմա <Արարիչ աստծո մարդ> անունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով ժամանա-կակից հայ հեթանոսներս մեզ անվանում ենք <Արիադավան>:

3.Նախնիապաշտության դրսևորում է նաև զավակներին իրենց պապե- րի ու տատերի անուններով անվանադրելը: Ես թեև հասկանում եմ, որ սա ծնողների հանդեպ հարգանքի ցուցադրման ձև է, բայց կատեգորիկ չեմ ընդունում այն, քանի որ դա մետաֆիզիկայի տեսանկյունից չխրա-խուսվող երևույթ է: Մետաֆիզիկան այլ ոլորտ է, հետևաբար գերադա-սում եմ լռել:

4. Նախնիապաշտության մի դրսևորում էլ կա, որը ևս, թեև ոչ այնքան հաճախ, դառնում է հեթանոսներին ուղղված մեղադրանք: Խոսքը վերա-բերվում է ծնողների մահից հետո նրանց հետ կապված որևէ իր կամ ա-ռարկա, որպես հիշատակ պահելու մինչ օրս հայերի մոտ պահպանված սովորույթը, որն առաքելականները համարում են ֆետիշիզմ, այսինքն` հեթանոսական մնացուկ: Քանի որ հեթանոսական ժամանակներում մարդկանց աշխարհընկալման մեջ գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումներն, ապա այս սովորույթը ևս ունի մետաֆիզիկական հիմ-նավորում: Թույլատրելիության սահմաններում ասեմ, որ հասարակ մարդկանց մեջ նման սովորույթի առաջացմանը նպաստել են քրմերը: Քրմերը, լինելով բարձր զարգացած անհատականություններ, նպաստել են այս սովորույթին, որպեսզի հարազատի մահը չդառնա այդ հարազա-տից լիակատար կտրվելու երևույթ, որը համապատասխան հոգեմտա-վոր պատրաստություն չունեցող հասարակ մահկանացուների մոտ կա-ռաջացնի անկանխատեսելի հետևանքներով ստրես: Ես չեմ բացառում, որ մի գուցե այստեղից է առաջացել <Մեռնողի հետ չեն մեռնում> մեր պապական իմաստնությունը: Ինչևէ, դեռևս հեթանոսական ժամանակ-ներից եկող այս սովորույթը հայոց մեջ շարունակում է մնալ հաստա-տուն, անկախ առաքելականների քննադատություններից: Այստեղ երևի գործում է ինքնապահպանման բնազդը:

5. Նախնիապաշտության մի դրևորում էլ կա, որն առաքելական իրա-կանության մեջ օր ըստ օրե վեր է ածվում անհեթեթության: Նկատի ու-նեմ գերեզմանոցներ մահացած հարազատներին այցելությունները: Եթե հեթանոսական ժամանակներում դա տարվա մեջ մի օր էր, երբ մարդիկ այցելում էին մահվան հովիտներ (վայրեր, որտեղ ցրում էին հանգուց-յալների աճյունների մոխիրները) և որոշակի ծիսակատարությունների օգնությամբ հարգանքի տուրք մատուցում իրենց նախնիներին, ապա քրիստոնյաներն այդ անում են իրենց ամեն մի տոնից հետո: Սրանով առաքելական կղերականները, կրոնամիստիկ անհեթեթ հիմնավորում-ների քողի ներքո, իրականում կատարում են մետաֆիզիկայի տեսանկ-յունից մի շատ կեղտոտ քայլ: Ամեն անգամ որևէ տոնի ընթացքում ստացած դրական էներգիան, անպայմանորեն չեզոքացնում են հաջորդ օրը գերեզմաններ այցելությամբ ստացված բացսական էներգիայով: Այ-սինքն` տոները, որոնք ի սկզբանե ունեն մարդկանց մեջ դրական էներ-գիա կուտակելու իմաստ, կորցնում են իրենց ուժը: Սա նպաստում է հասարակության մեջ բացսական աուրայի մշտական գոյության: Նաև այս պատճառով է, որ առաքելականները հեթանոսական նոր տարին` մարտի 21, երբ բնությունը ծաղկում է, շուրջ բոլորը կյանքի վերազար-թոնք է, հետևաբար` դրական էներգիա, փոխարինեցին դեկտեմբերի 31-ով, երբ բնությունը դեռ մեռած է ու առջևում գրեթե 80 օր ցուրտ եղանակ է, հետևաբար`բացսական էներգիա: Սրանով առաքելականները նպաս- տում են հասարակության մեջ բացսական աուրայի մեծացմանը: Նոր տարվան հաջորդող օրը պարտադիր կերպով գերեզման այցելելը ևս այս նպատակին է ծառայում: Չնայած, որ մեր պապական մեկ այլ իմաստ-նություն նշում է, որ <Տարին ինչպես սկսես, այնպես էլ կընթանա>, քրիստոնյաները համառորեն մարդկանց քշում են դեպի գերեզմաններ: Ցավոք սրտի այս դեպքում, անգամ ինքնապահպանման բնազդը չի գոր-ծում: Այս կետում ավելացնեմ միայն այն, որ առաքելականներն, իրենց բնորոշ լկտիությամբ, այս հիմար սովորույթը պարտադրում են նաև Հա-յաստանում ապրող այլադավաններին: Այն, որ մենք` Արիադավան հե-թանոսներս խուսափում ենք այս սովորույթից, եղանակ չի ստեղծում, քանի որ մենք քանակով շատ քիչ ենք:

6.Նախնիապաշտության մի դրսևորում է ազգի մեծագույն զավակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր ձևերը: Սա սկզբունքորեն դրական երևույթ է, քանի որ նախ ամուր է պահում սե-րունդների միջև կապը, և երկրորդ` տալիս է հոգեմտավոր մեծ դրական լիցքեր: Հենց այս դրական մեծ լիցքերն են, որ հանգիստ չեն տալիս մեր ազգի բարին չցանկացողներին և նրանք ամենատարբեր միջոցներ են փնտրում այդ լիցքերը չեզոքացնելու համար: Ամենատարածված, բազ-միցս փորձարկված ու ցավոք սրտի հայոց մեջ մեծ հաջողություն ունե-ցող միջոցն, ազգի մեծագույն զավակի անձի պաշտամունքի ստեղծումն է: Շեշտը դնելով տվյալ մարդու, ոչ թե գաղափարների ու գործունեու-թյան, այլ անձի կարևորության վրա, ստեղծվում է տվյալ գաղափարներն ու գործունեությունը երկրորդական համարողների բազմություն, որոնք ի վերջո իրենց ֆանատիկությամբ կարողանում են ստվեր նետել այդ գա-ղափարների վրա:

Մի գուցե կան նախնիապաշտության այլ դրսևորումներ, որոնց մասին ես չնշեցի, բայց նշվածներն էլ հերիք են, որպեսզի պարզ լինի, որ ի սկզբանե դրական համարվող ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ երևույթը մեր ազգի թշնամիների ջանքերով կարող է վերածվել բացսական գործոնի: Հետևաբար հայ ազգայնականները պետք է ծայրահեղ զգույշ լինեն այս հարցում:

Գարշելի ախտերը հատուկ չե՛ն Հայ Տեսակին, այլ արդյունք՝ օտար հավատի ու բարքերի պատվաստման, և ծագել են հենց այդ օտարը դավանող կառույցի՛ ներսում

19 Հունիսի, 2013

Հարգելի ընկերներ. օրեր առաջ, Կոմիտաս վարդապետի ծավալած դեբոշը “Հայ կրոնի հեղափոխություն” կոչված էջի դեմ զուգադիպեց ամիսներ առաջ՝ այդ շարժման նախաձեռնողների դեմ իմ գրած մի հոդվածի քննարկմանը: Սա, բնականաբար, արդարացի տարակուսանք առաջացրեց իմ գաղափարական ընկերների մոտ, որի համար էլ անհրաժեշտ եմ համարում տալ մի քանի բացատրություններ: Նախ, իմ կողմից գրված հոդվածը հետապնդել է ընդամենը մեկ նպատակ. “Հայ կրոնի հեղափոխության” անվան տակ գործող որոշ այլասերվածների “Լույսաշխարհ” կայքի հարթակից դեն նետելը, ինչն էլ, առժամանակ, հաջողվեց: Կոմիտասի քարոզչության հետ այն ոչ մի աղերս չունի: Երկրորդ. “Հայ կրոնի հեղափոխության” ակտիվիստներից առաջ, Կոմիտասն էր փորձում սողոսկել “Լույսաշխարհ”-ի հարթակ: Նույնիսկ մի քանի ելույթ հասցրեց ունենալ: Սակայն, առաջին հաջողություններից շլացած տերտերը շատ շուտով պարզապես գլուխն առավ ու փախավ “Լույսաշխարհ”-ի եթերից, քանի որ նրա ելույթներին հետևեցին դրանց համարժեք պատասխանները: Տրամադրում եմ այդ պատասխաններից՝ իմ գրչին պատկանողները: ՖԲ-ի այն ընկերներս, ում հետ անձնական շփման մեջ չեմ եղել, բնական է, որ կարող են տարակուսել՝ սկզբունքայնությանս վերաբերյալ: Պարզապես, հենց նրանց ցանկանում եմ հավատացնել, որ եթե ես գրում կամ խոսում եմ “ազգայնականի” կամ գաղափարական սկզբունքային գործչի համարում որևէ մեկի դեմ, ապա երբեք պատվեր չեմ կատարում, երբեք իմ սկզբունքին կամ խղճին դեմ չեմ գնում, թեպետ, երբեմն դրանից կարողանում են օգտվել նաև իմ հակառակորդները: Իսկ ամեն կարգի սքեմավորների ու նրանց որդեգրած դավանանքի հանդեպ անձնական զզվանքս՝ չի փոխվել ու չի կարող փոխվել երբեք: Այսօր Կոմիտասը խնդիրներ ունի “Հայ կրոնի հեղափոխություն” կոչվող խմբի հետ. իր գլուխն-իր քարը: Դա ինձ չի կարող ստիպել՝ այդ սուտի վտարանդիների հանդեպ վերաբերմունքս փոխելուն: Դրանց ես արհամարհում եմ այնպես, ինչպես նողկում եմ Կոմիտասից: Ինչևէ, կարդացեք, խնդրեմ, մեկ տարի առաջ Կոմիտասին արած անդրադարձս.

Հասարակ է ճամարտակ է «սուրբ և լուսավոր» վարդապետը՝ քրիստոնյա մի քարոզիչ, որպիսիք անթիվ են եղել՝ Հայաստանյայց եկեղեցու համար դժվար բոլոր տարիներին: Տարբերությունը միայն խոսքի՛ մեջ է: Ասացե՜ք խնդրեմ, Կոմիտասն արժեքների վերարժեքավորմա՜ն մասին է խոսում: Գիտի նույնիսկ, որ ամեն վերարժեքավորում մարդս պետք է սկսի իրենի՛ց: Այդ դեպքում, ո՞վ է խանգարում խորամանկ կղերականին՝ ամեն ինչ սկսել արատների մեջ ապականված սեփական կառույցից: Ամենևին էլ քաջություն և արտասովոր ունակություններ հարկավոր չե՛ն՝ հայոց հազարամյակների քաղաքակրթությունից խոսելու և այսօրվա ողբալի վիճակի մասին լացելու համար: Մենք՝ ինքներս, ճանաչու՛մ ենք մեր ծագման ազնվությունն ու հպարտ ենք դրանով: Բայց Հիսուսի անձի ու ծագման հետ, այն, ոչ մի կապ չունի՛: Քրիստոնեությունից հեռանալն ու եկեղեցու պատվիրաններով չապրելը, պարզվու՜մ է, հանգեցրին նրան, որ այսօր, հայ կանայք ու տղամարդիկ թաղվել են արվամոլության ու շնության մեջ: Ի՜նչ եք ասում, իմաստու՜ն մարգարե: Հայագիտական բրոշյուրները զույգ ձեռքերում բռնած, օդը որոտընդոստ ձայներով տարփողելու փոխարեն, ձեռքներդ վերցրեք ձեր իսկ դավանակից Երջանկահիշատակ եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի մատյանը, և խոսեք այն մասին, թե ինչպես, միջնադարյան Հայաստանի եկեղեցին ամբողջ Արևմու՛տքն էր ցնցում՝ իր պատերի մեջ պարարտացող գարշ արվամոլությամբ, անասնապղծությամբ ու մանկապղծությամբ: Այդ մասի՛ն խոսեք, ազնվասի՜րտ Կոմիտաս: Ասացե՛ք, որ գարշելի ախտերը հատուկ չե՛ն Հայ Տեսակին, այլ արդյունք՝ օտար հավատի ու բարքերի պատվաստման, և ծագել են հենց այդ օտարը դավանող կառույցի՛ ներսում: Խոսե՛ք այն մասին, թե այդ ինչպե՞ս է, որ «Հիսուսից առա՛ջ էլ քրիստոնյա» մի ազգի՝ հրով ու սրով էր պարտադրվում քրիստոնեությունը, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ են սրբացվել Հայոց պետականությունները կործանած Պետրոս Գետադարձն ու Թեոդոս կայսրը, թե ինչու՞ կործանվեց միասնական Հայքի թագավորությունը, որից հետո, խե՜ղճ եկեղեցին իր «փխրուն ուսերին» վերցրեց պետական ատրիբուտները՝ ազգը վերածելով կրոնական համայնքի: Բացատրե՛ք մեզ, թե ինչպե՞ս եք այսօր, անպատիժ կերպով խոսու՛մ՝ հայոց արիական անցյալի մասին, իսկ եթե մեր «սուրբ եկեղեցին» դրա համար երբևէ չի պատժել, ապա ինչու՞ այսօր՝ ամենայն հայ քրիստոնյաների կաթողիկո՛սը չէ, որ լծված է այդ գործին:
Այդ ժամանա՛կ ահա, ես կարող եմ ենթադրել, որ ազնի՛վ եք ձեր մտահոգություններում և իրո՛ք զգում եք վերարժեվորումների պահանջը: Իսկ հիմա, աղանդավորների շարքերը համալրող մոլորյալ գառնուկներին ետ բերելու, և ձեռքի հետ էլ՝ ազգային արմատներից սնվող հայորդիներին մոլորեցնելու նպատակով հնչեցված ձեր կոչերը՝ առնվազն զավեշտալի են: Արիական արշավանքներին, Շենգավիթին ու բասկերին էլ մի՛ անդրադարձեք, մի քիչ ավելի լավ սերտեք հայոց պատմության համեմատաբար ու՛շ շրջանը, և կհասկանաք, որ դինաստիական որևէ փոփոխություն երբևէ չի՛ եղել Հայաստանում: Արտաշեսյաններին փոխարինածները պարսիկներ չէի՛ն, այլ նույն հայկական արքայատոհմի կրտսե՛ր ճյուղը: Միակ օտարամուծությունը մեզանում՝ արքայասպան Անակի գալուստն էր, որի որդուն՝ դեռևս իր մոր արգանդում, «սուրբ» հռչակեցին: Ցույց տվեք նաև այն աղբյուրները, որտեղից քաղել եք քրմերի ամուսնական կյանքի մասին ձեր անհեթեթ պատկերացումները: Այստեղի՛ց սկսեք, և շարունակեք Հայաստանի եկեղեցու վերը թվարկածս գործողություններով: ՈՒ կհասկանաք, որ առնվազն լկտի անբարոյականությու՛ն է՝ «Լույսաշխարհի» ամբիոնից, Ձեր անձի հանդեպ անվստահություն տածողներին՝ հայկական կիսատ արմատներ վերագրելը: Թույլ մի՛ տվեք ձեզ այն, ինչի իրավունքը պարզապես չունեք: Դուք դեռ ապացուցե՛ք, որ այս Ազգի մի մասնիկն եք: Մի՛ խոսեք նաև Հիսուսի անձից ու նրա ծագումից: Ազգայնորեն ապրող ու մտածող հայը խորապես թքած ունի իր Տեսակից դուրս կանգնած ցանկացած անձի ու գաղափարի վրա, եթե այն հավակնում է փոխարինել սեփական արժեքներին: Կրկնու՛մ եմ, խոսեք ա՛յն կառույցի որդեգրած դարավոր սխալ ուղու, ապականված բարքերի ու անգերազանցելի մեծամտության մասին, որ մի ողջ ազգի կանգնեցրին հոգևոր ու ֆիզիկական բնաջնջման եզրին: Դա՛ է ձեր միակ պարտականությունն ու բարոյական իրավունքը՝ մանավանդ, որ մա՛սն եք այդ կառույցի: Այդ ժամանա՛կ ահա, աղանդների գիրկը նետվող ձեր նախքին հավատացյալները, թերևս, հուսան, որ դեռ ամեն ինչ չէ՛, որ կորած է Հայաստանյայց եկեղեցու համար:
Հարգանքներս, հուսամ, որ խոսքերիս կվերաբերվեք քրիստոնյային վայել լրջախոհությամբ, և ձեր հաջորդ զրույցում ավելորդ պիտակավորումներ չեք տա նրանց, ովքեր ձեզ պարզապես պարտավոր են ՉՀԱՎԱՏԱԼ:
Գևորգ Հովհաննիսյան

Ցույց տվեք ինձ, խնդրում եմ, այն գաղափարախոսությունը, որն առաջարկում է մեզ Կոմիտասը: Չկա այդպիսին և չի էլ կարող լինել, որովհետև խորամանկ տերտերն ա՛յլ նպատակ է հետապնդում: Մի պահ մոռանանք նրա բարձրագոչ արտահայտությունները՝ մեր հազարամյակների պատմության ու մշակույթի մասին: Ի՞նչ եք կարծում, պարթև Գրիգորը չգիտե՞ր, թե ինչ փառահեղ երկիր էր ամայեցնում. գիտեր, բայց և այնպես՝ արեց իր գործը: Իսկ ո՞վ է ասում, թե մենք դեմ ենք սեփական արժեքների վերագնահատմանը, ո՞վ է ասում, թե մեր պարտությունների համար մեղավոր են բոլորը՝ բացի մեզնից:
Հարց տվե՞լ եք ինքներդ Ձեզ, թե ինչու՞, փոխանակ սկսելու ինքնաքննադատությունից և Հայաստանի եկեղեցու ինքնամաքրման կոչերից՝ Կոմիտասն անընդհատ քննադատում է հայ ազգի ուղին: Սա՞ է Ձեր հասկացած ինքնաքննադատությունը: Մեղադրել սեփական հավաքականությանը՝ մահացու մեղքերի մեջ, առանց սակայն, նշելու, որ այդ մեղքերի մեջ նրան գլորում է իր հոգևոր և մտավոր ընտրանին՝ առնվազն աճպարարություն է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում Կոմիտասի հռետորական հարցը՝ ինչու՜ չպահեցինք մեր հին հավատքը: Իսկ ո՞վ ասաց, թե չպահեցինք: Քրիստոնեության ընդունումից հետո, շուրջ մեկ հարյուրամյակ, պետական մակարդակով հայն անընդհատ փորձել է վերադարձնել իր կորցրածը: Մինչև ուշ միջնադար, մինչև օրս, պահողը՝ պահել և փայփայում է իր նախնյաց արժեքները: Իսկ ո՞վ պետք է հարցն ուղղի՝ տերտե՞րը, թե՞ մենք. ես հարցնում եմ վարդապետին. իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ կործանվեց հայոց հինավուրց քաղաքակրթությունը, ինչու՞ կործանվեց հայոց պետականությունը, ինչու՞ չեք խոսում եկեղեցու պատերի ներսում բույն դրած չարիքի ու արատների մասին: Կոմիտասի նպատակը հետևյալն է. հայ իրականության մեջ բույն դրած հարյուրավոր աղանդներն այսօր, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավերիչ որս են սկսել արժեհամակարգային ոլորտում: Եվ փաստն այն է, որ քրիստոնեական ուսմունքն ու սուրբ երրորդության մասին վեճերը ամենևին էլ չեն օգնում պաշտոնական եկեղեցուն՝ դրանց վտանգը չեզոքացնելու: Ավելին, այս աղանդներից շատերը, հենց բիբլիայով, առավել տրամաբանորե՛ն են արդարացնում գոյություն ունենալու իրենց իրավունքը: Սա փաստ է, որ Կոմիտասն ու իր վերադասներն արդեն շատ վաղուց են հասկացել: Մեկ տասնամյակից ավելի կոկորդ պատռող որոշ հայորդիների ձայնը, թե աղանդների դեմ արդյունավետ պայքարի միակ զենքը կարող է լինել՝ նրանց ազգային արժեքների ու գաղափարաբանությունների հակադրումը, այսօր հասել է տերտերների գիտակցությանը: Եվ Կոմիտասն սկսել է խոսել արիներից ու շումերներից, ծագումից ու փառահեղ անցյալից: Բայց քի՛չ է դա և նույնիսկ՝ անիմաստ, եթե համարձակություն և ազնվություն չունես՝ իրերին իրենց անունները տալու: Նեղմիտ կղերականին հատուկ թույնով, ձեռքի հետ էլ փորձում է վարկաբեկել այն ամենն, ինչ մինչ օրս տաբու է եղել, և հավատացեք, այդպիսին էլ կմնա եկեղեցու համար:
Քրիստոնեական ուսմունքին չէ՛, որ քար ենք նետում, և ո՛չ էլ Կոմիտասին ցանկանում ենք մատաղ անել հեթանոս աստվածներին: Եթե Հայաստանի եկեղեցին որոշել է իրերը կոչել իրենց անունով, ապա թող դա սկսի իրենից: Ընդամենն այսքանը: Կոմիտասի հուզախառն ճամարտակությունների կարիքը չկա: Դուք ինքնե՛րդ կարող եք հարկ եղած դեպքում նրանից ավելի տրամաբանորեն և հայրենասիրական պաթոսո՛վ շարադրել Ձեր անցյալը: Կղերական միջամտությունն հետաքրքիր և արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն վերաբերվում է եկեղեցու փտած կարգերի առողջացմանը:Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունն ու առկայությունը երբեք պայմանավորված չե՛ն եղել սևազգեստների քարոզներով, միջամտությամբ և մանավանդ՝ առաջարկած հիմնադրույթներով:

Հարգանքներս. Գևորգ Հովհաննիսյան:

Րաֆֆի Հովհաննիսյանը չլսեց մեզ

27 Ապրիլի, 2013

Jirayr-Sefilyan2-300x200

«Մեր երկիրն օկուպացված է, օկուպացված է բառի բուն իմաստով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սարդարապատ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը` տալով Հայաստանում ստեղծված իրավիճակի իր գնահատականը:

Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ այդ պայմաններում առնվազն միամտություն է փորձել պայքար մղել համակարգի մեջ` համակարգի կողմից պարտադրված կանոններով:

«Մենք, ըստ էության, գտնվում ենք նոր գաղութատիրական ժամանակներում»,- շեշտեց Սէֆիլյանը` ավելացնելով, որ սա պետք է գիտակցի այն քաղաքական վերնախավը, որը վճռել է պայքարել գործող համակարգի դեմ:

«Պետք է գիտակցի, որ մեր հակառակորդն այսօր երևացող Բաղրամյան 26-ը չէ, Բաղրամյան 26-ն արդեն երկար ժամանակ է` խաղալիքն է դարձել տարբեր կայսրությունների ձեռքում»,- նշեց «Սարդարապատի» ներկայացուցիչը:

«Այս ամբողջը գիտակցելով` մենք պարբերաբար հորդորել ենք ընդդիմադիր ուժերին օր առաջ դուրս գալ այդ նոր գաղութատիրական, կեղեքող համակարգի կողմից վերահսկելի դաշտից: Դժբախտաբար, վերջին ամիսներին մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև եթե նա ընկալեր, ընդուներ մեր առաջարկությունը, փետրվարի 18-ի` մեր ժողովրդի ընդվզման աննախադեպ ալիքը, որը բարձրացել էր, մեզ կհաջողվեր հնարավորինս շուտ իրականություն դարձնել, այպես ասած, համակարգափոխությունը: Դժբախտաբար, նա չլսեց մեզ, և այսօր մենք ստիպված ենք մեր պատկերացրած պայքարը սկսել մեր պատկերացրած ձևով»,- ընդգծեց Ժիրայր Սէֆիլյանը:

Նա հիշեցրեց, որ մինչև ապրիլի 9-ը ընդդիմության ղեկավարներին հորդորել են ձևավորել շարժումը համակարգող, կառավարող մարմին, քանի որ, իր խոսքերով, «անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները»:

Խոսելով ապրիլի 9-ի դեպքերի մասին` Ժ.Սէֆիլյանը նախ նշեց, որ  իրենք կանխատեսել էին այդ ամենը, սակայն ապրիլի 9-ին տեղի ունեցավ վատթարագույնը:

«Ես անձնապես չէի սպասում այդքան ձախող մի օր մեր շարժման` և´ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վնասարար, և´ մեր ժողովրդի, որը մոբիլիզացվել էր»,- ասաց նա և ավելացրեց, որ դրանից հետո «Սարդարապատը» չէր կարող ձեռքերը ծալած նստել, երբ տեսնում է հիասթափությունը հասարակության շրջանում և «գորշությունը»` քաղաքական ասպարեզում:

Այդպիսով` Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ իր նշած «առաջնորդող խումբը» որոշ չափով ձևավորվել է «Սարդարապատի» կողմից: «Սարդարապատն» այդպես է ձգտելու շարունակել իր պայքարը, և մայիսի 9-ին կանցկացնի իր առաջին հանրահավաքը Գյումրիում, իսկ մայիսի 17-ին` Երևանի Ազատության հրապարակում: Իսկ այդ հանրահավաքները, ինչպես նշեց Ժ.Սէֆիլյանը, տարբերվելու են Հայաստանում ավանդաբար անցկացվող հանրահավաքներից, քանի որ դրանք կրելու են ինքնակազմակերպական բնույթ:

Ի դեպ, Ժ.Սէեֆիլյանին լրագրողները հիշեցրեցին, որ «Սարդարապատը» նախնական հայտարարությամբ ծրագրել էր հանրահավաքն Ազատության հրապարակում անցկացնել մայիսի 9-ին, սակայն հետո փոխեց իր որոշումը, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 9-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս մասին էլ Սէֆիլյանը նշեց, որ իրենք զիջել են Րաֆֆի Հովհաննիսյանին:

Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ է «Սարդարապատի» նախաձեռնած շարժումը տարբերվելու «Նոր Հայաստան» շարժումից, նա պատասխանեց.

«Դժբախտաբար, այն, ինչի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց խոսել Անի հյուրանոցում, պետք է այդ մասին խոսեր ապրիլի 9-ին: Մեր առաջարկած ծրագրի տարրերի մասին նա խոսել է Անի հյուրանոցում, սակայն միաժամանակ կարող ենք ասել, որ ամբողջությամբ տակավին չի ըմբռնել մեր առաջարկած հստակ ծրագիրը: Սակայն ողջունելի է, որ նա քայլեր կատարում է այդ ուղղությամբ, և այդ պատճառով մենք հույս ունենք, որ ինչ-որ ժամանակ հետո կարող ենք մեր ուժերը մեկտեղել և պայքարը շարունակել միասին: Ես համոզված եմ, որ նա տակավին ունի հնարավորություն մնալ քաղաքական ասպարեզում, եթե գիտակցի ապրիլինյան գլխավոր իր սխալները»:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակեց «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման ստեղծման մասին:

Ցեղասպանված լինելն ամոթալի է

25 Ապրիլի, 2013

Ներսես Ներսիսյան

download

Այս միտքը միայն զգացմունքային չէ, այլ նաև գաղափար է, իր մեջ կրում է գիտելիքների որոշակի համակարգ և արտաքին պահանջարկ ունի:

Ընդհանրապես, գաղափարը բանականության ծնունդ է, բանականությունը` բնության: Հենց այդ միասնականության հետ հանդես եկող զգացմունքային հայրենասիրությունն է հանգեցնում ազգային նպատակի ի հայտ գալուն և դրան հետամուտ լինելուն: Բնության օրենքների վրա հիմնված դատողություններն օգտագործողները բնապաշտներն են, որ նույն օրենքներով են բացատրում նաև պատմական երևույթները` ակնկալելով ազգի ապագայով մտահոգվածների հետ փոխադարձ կապ և մեր բարձրագույն նպատակի` Հայ դատի առավել արդյունավետ լուծումների հայտնաբերում:
Բանականության օրենքները բացարձակ են: Հրեա և սիոնիստ Էյնշտեյնի կողմից մարդկությանը մատուցած հարաբերականության տեսությունն անզոր է այդ օրենքների առջև, ավելի պարզ ասած, դա նույնպես խոր քողարկված խաբեություն է, որը դանդաղ և անուղղակի ազդում է նրանց վրա, ովքեր տեսության տիրույթները տարածում են հասարակական այլ ոլորտների վրա ևս:

Բանականության պահանջները նույնպես բացարձակ են. ցանկացած կենդանի օրգանիզմ օժտված է ոչ միայն սոսկ գոյության իրավունքով, այլև իր արժանապատվությունը պաշտպանելու պարտավորությամբ: Դա վերաբերում է և՛ անհատին, և՛ ժողովրդին, և՛ մարդկությանն ընդհանրապես:
Մեր` հայերիս արարքներով է պայմանավորված մարդկության նաև բարոյականության պահպանումը: Այսինքն` Հայ դատի պաշտպանությամբ, հայ ժողովրդի արժանապատվության դեմ կատարված ոտնձգության դեմ մեր պայքարը դառնում է պայքար մարդկության արժանապատվության պահպանման համար:

Անհատը, օրինակ` ասպետը, հանուն ի՛ր կամ, ասենք, որևէ կնոջ արժանապատվության, պատրաստ է զոհաբերելու ամեն ինչ, ներառյալ կյանքը: Այլ է ժողովրդի պարագայում: Ժողովուրդը, նախօրոք դաստիարակելով իր համար զոհաբերվելու պատրաստակամությամբ ապրող զավակներ, ընտրում է այլ տարբերակ: Ապրելու իրավունքը «Մահ կամ ազատություն» գայթակղիչ կոչին հետևելու մեջ չէ: Բնության պահանջը հաղթական գոյությունն է հանուն տեսակի պահպանման: Միայն աստվածային միջամտությանն ապավինելու հույսին թողնված ժողովուրդը ենթակա է ոչնչացման: Թշնամին միշտ մնում է թշնամի: Փոխվում են նրա դիմակները, վարվելաձևերը, ծրագրերը, բայց ոչ նպատակը: Նա իր հաղթանակները դյուրացնելու համար մեծ ջանք է թափում: Օրինակ, աննկատ ընթացող գաղափարական պայքարում այսօր «եհովական», «մորմոն» կամ այլ աղանդների հետևորդ հայեր է պատրաստում` նրանց «կամավորապես» զրկելով ազգապահպանման պայքարի կամքից:

Բնապաշտական մոտեցումներով իրատեսական ելքեր միշտ էլ առաջարկվում են։ Դրանք գիտակցական են ու հանուն հայրենիքի: Ասվածը պետք է ընկալելի լինի ոչ միայն մի խումբ հայրենասերների համար, որոնք միշտ էլ կան և պատրաստ են իմաստավորելու ամբողջ ազգի գոյությունը՝ հարկ եղած պահին նաև իրենց նահատակությամբ, այլև ողջ ժողովրդի: Դա մեծն Նժդեհի ազգայնական և բանական գաղափարներին համահունչ ընթացք տալով` բնազդականից գիտակցականի սահուն անցման արդյունքն է:

Ավաղ, Նժդեհի անունն այժմ շատերն են շահարկում, քչերը` հետևում նրա գաղափարներին: Մեկը նրա աճյունի տեղափոխման հարցերով է հպարտանում, մյուսը` նրա ազգականներին սիրաշահելով, մեկ ուրիշը նրա գրքերը տպագրելով կամ այլ եղանակներով փորձում են քաղաքական կամ անձնական կարիերա ստեղծել: Անգամ ապազգային «մորմոնները» Նժդեհի անունով ակումբ ունեն, սակայն ինչո՞ւ են քչերը շարժվում ցեղակրոնության դրույթներով, մեկ պատասխան կա. որովհետև… շահութաբեր չէ։

Հայ ժողովրդի՝ լինի գիտակցված, թե ենթագիտակցական նպատակը ամբողջական Հայաստանի վերականգնումն է: Դրա իրականացումը մեր սերնդի առաքելությունն ու պարտականությունն է, այսօր այդպես է զգում յուրաքանչյուր ճշմարիտ հայրենասեր և իր ծրագրերը կազմում դրան համապատասխան: Ընդհանրապես, ծրագրերը միջոցներ են նպատակի իրականացման համար: Իսկ մեր ներկա հանրապետության վարած քաղաքականության մեջ, նրա հայտարարած ռազմավարական և մարտավարական ծրագրերում չկան այնպիսի դրույթներ, որոնցով լուծվի հայկական հարցը` ի շահ հայ ժողովրդի: Այսպիսի ծրագրեր չունի նաև ընդդիմությունը: Կա ազգային գաղափարախոսության հաստատման համար մարտնչողների մեծ պահանջարկ: Համենայն դեպս, երևակված «ազգային դաշտը»` իր ամենաբազմազան «համախմբումներով», այսօր ծածկված է արհեստական կանաչով, հաճախ` դրսից ներմուծված: Կա կեղծ, ցուցադրական, անձնազոհությունից խուսափող, «կոմպլեմենտար», քաղքենիացված հայրենասերների մի խումբ, որ վտանգի պահին բացահայտում է վարձու աշխատողի իր էությունը:

Ազգային դաշտի բնականոն կայացման համար շատ լուրջ անելիքներ կան: Ազգային ծրագիր ստեղծելու գործընթացը պետք է մեկնարկի` ընդգրկելով հայ ժողովրդի բոլոր բաղադրիչները, յուրաքանչյուր դրույթի համար տալով գիտական հիմնավորումներ, որոնք իրենց մեջ վերկրոնականություն, միստիկայից զերծ ոգեղենականություն պարունակեն, լինեն վերկուսակցական, չկառավարվեն օտար կապիտալով ու գաղափարներով, օգտագործեն միջազգային իրավունքի նորմերը և իրագործվեն իրատեսական հենքի վրա, աննահանջ հետևողականությամբ` սերնդեսերունդ:

Աշխարհում մեծ փոփոխություններ են սպասվում և պետք է միշտ պատրաստ լինենք քաղաքական ցանկացած շրջադարձի, երբեք անակնկալի չգանք, անգամ երբ մի տխուր օր նոր փլուզումներ սկսվեն, ու հայտնվենք ավերակների տակ կամ մի գեղեցիկ օր ամերիկյան կայսրությունը, հետևաբար և Թուրքիան, «լուծարվեն»: Ահա այս վերջինը կլինի պատմական օրինաչափության արդյունք, իսկ այդ օրինաչափության հետևանք կդառնա նաև ամբողջական Հայաստանի կայացումը:

Իհարկե, այս կանխատեսմանը կարելի է հավատալ, բայց դա ի կատար ածելու համար պետք է պայքարել, ընդ որում, պայքարել ամեն օր, ամեն ժամ, ամեն տեղ, ամենքով և հստակ արտահայտված ծրագրով` կետ առ կետ, մինչև հաղթանակ և դրանից հետո էլ:

Այս իշխանավարության ընթացքում ներքին ցեղասպանություն է տեղի ունեցել

25 Ապրիլի, 2013

Տարիուկես առաջ Շառլ Ազնավուրը այսպիսի մի տագնապ հնչեցրեց.
«Ներկայումս իմ երկրում ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»։

Միայն Սերժ Սարգսյանի իշխանավարության ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանից արտագաղթել է 250.000 մարդ։ Արտագաղթի պաշտոնական տյալները, ինչպես հայտնի է, կեղծվում՝ նվազեցվում են, իրականում այդ թվը շատ ավելի մեծ է։ Այսօր՝ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթը դրա լավագույն ապացույցն էր։ Ազատության հրապարակից մինչեւ Ցեղասպանության զոհերի հուշարձան երթը, որպես կանոն, տեւում էր շուրջ 2,5 ժամ։ Ընդ որում՝ սկսած Ծիծեռնակաբերդի բլրի ստորոտից մինչեւ հուշարձան, մարդկանց հսկայական քանակի պատճառով, ճանապարհին ամեն մի քանի տասնյակ մետրը մեկը հոսքը կանգնեցվում էր։ Այդ կանգառների վրա ծախսվում էր մեկ ժամից ավելի։ Նույն ժամին նույն տեղից մեկնարկած երթն այս տարի տեւեց ընդհանուր մեկուկես ժամից պակաս, քանի որ բլուրը բարձրանալիս ոչ մի տեղ կանգնելու կարիք չեղավ։ Մարդկանց սակավությունն ակնհայտ էր։ Դա Ազնաուրի՝ տարիուկես առաջ հնչեցրած «SOS»-ի տեսանելի հետեւանքն էր։

Հայաստանում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է կատարվում, ու դրա հեղնակը ոչ թե Հայաստանը նվաճած օտարներն են, այլ երկրում իշխանությունը բռնազավթած, երկիրն անհագուրդ ու ինքնամոռաց թալանող ռեժիմը։ Այդ ճանապարհին, արդեն մխրճված բազմաթիվ հանցանքների մեջ, հանցավոր ռեժիմի պարագլուխներն իրենց անձնական փրկության այլ ելք չեն տեսնում, քան թալանը բազմապետկելը եւ երկիրն իր բնիկ բնակչությունից ծրագրված դատարկելը։ Այդ բանը հստակ խոստովանեց ռեժիմի վարչապետը, ինչի համար ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ, ահա, նորից է նշանակվում նույն պաշտոնում։

Հայոց վերջին երկու հազար տարվա պատմության մեջ, սկսած Հռոմեական կայսրությունից, չի եղել մի նվաճող, ով իր առջեւ Հայաստանը հայերից դատարկելու նպատակ դրած լինի։ Դա չեն արել պարսիկները, չեն արել բյուզանդացիները, չեն արել արաբները, չեն արել մոնղոլները։ Անգամ Թուրքիան նման ծրագիր չի ունեցել ամբողջ 600 տարի։ Հայաստանը առանց հայերի թողնելու ծրագիրը Թուրքիան մշակեց եւ իրականացրեց միայն 19-րդ դարի վերջին եւ 20-ի սկզբին՝ կանխելու համար հերթական ազատագրական շարժման հետեւանքով իրեն սպառնացող տարածքային կորստի վտանգը։ Հայաստանում իշխող ռեժիմը երկիրը դատարկելու մոլագար ծրագիրն իրականացնում է՝ փրկելու համար իր կատարած թալանն ու սեփական կաշին՝ կատարած հանցանքների համար պատասխան պահանջողներից։ Այսինքն՝ նպատակների հարթության վրա ցեղասպան Թուրքիան շահում է հայկական իշխող ռեժիմի համեմատ։ Ասել է թե՝ պետք է խոսել ոչ թե արտագաղթի, այլ բռնագաղթի մասին։ Թուրքիայի ձեռքում 100 տարի առաջ բռնագաղթի գործիքը յաթաղանն էր, սրանց ձեռքում բռնագաղթի գործիքը ժողովրդին ունեզրկելը, իրավական ու սոցիալական անել վճակին հասցնելը, չքավորության ու անհուսության մատնելն է։

Արդեն մոտ 50 տարի է, ինչ Հայաստանում ուրիշ որեւէ առիթով, որեւէ միջոցառման Հայաստանում այնքան մարդ չի մանակցում, որքան ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին։ Ովքեր աչք ունեն՝ այսօր այդ երթում տեսան ռեժիմի գործած ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ զգաստացնող պատկերը։

Պատմաբան Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքայն էջից