Զրույցներ հայոց լեզվի մասին

by

2007թ. հուլիսին, երկարատեւ գործուղումից հետո, վերադարձա Երեւան հենց այն օրերին, երբ մահացել էր նշանավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը: Բախտ չունեցա տեսնելու այն մարդուն, ում «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» գիրքը միշտ սեղանիս էր՝ իմ օտար երկրում գտնվելու վերջին 6 տարիներին, եւ որից օգտվում եմ նաեւ հիմա՝ ճշտելու համար իմ մտքերը՝ մեր լեզվի բառերի իմաստները ինձ համար բացահայտելու գործում: Արդեն 7 տարի է, որ ինքնաբուխ զբաղվում եմ այդ հետաքրքիր գործով եւ կուզեի մտքերիս հաղորդակից դարձնել ընթերցողներին: «Զրույցներ հայոց լեզվի մասին» խորագրի ընտրությունը, նորից կապված է Գ. Ջահուկյանի անվան հետ. նա այս նույն վերնագրով գրքույկ էր լույս ընծայել 1992թ., որի նպատակն էր հայ ընթերցողին հանրամատչելի պատմել հայի ինքնության երաշխավորի՝ հայոց լեզվի մասին: Հիմա ուզում եմ իմ ձեւով պատմել մեր լեզվի մասին…
Հայոց լեզուն հետազոտողին մի հնարավորություն է ընձեռում« որ քիչ լեզուների է հատուկ: Օրինակ, եթե ֆրանսիացին փորձի հասկանալ իր լեզվի բառերի իմաստները« ապա շատ արագ կպարզի« որ ֆրանսերեն բառերի ճնշող մեծամասնությունը լատիներեն հիմքի վրա է ստեղծվել, եւ նրա որոնումները այդտեղ էլ կավարտվեն: Այդպես չէ հայերենի դեպքում: Թեեւ հայերենը իր երկարատեւ գոյության ընթացքում շատ լեզուների է առնչվել« սակայն գրաբարում գրի առնված 11 հազար արմատից (60 հազար բառից) միայն 1500-ն են համարվում հնդեվրոպական ծագման« իսկ առնվազն 3-5 հազար արմատ հայտնաբերված չեն որեւէ կենդանի կամ մեռած լեզվում: Այս զարմանալի երեւույթը հետազոտության լայն ասպարեզ է բացել հայերենագետների համար« բայց արդյունքներն ավելի քան համեստ են« քանի որ որոշ քարացած մոտեցումներ թույլ չեն տալիս, ի վերջո, հասկանալ հայոց լեզվի առեղծվածը: Մեր մոտեցումն այն է, որ հայերեն բառերի իմաստները հասկանալու համար պետք է ելնել, առաջին հերթին, հայոց լեզվի ներքին օրինաչափություններից (հնչյունաբանական, բառակազմական եւ այլն) եւ նույնը կիրառել այլ լեզուների բառերի հետ համեմատելու ժամանակ: Մեր միտքը փորձենք հիմնավորել մի քանի սովորական բառերի իմաստները հասկանալու եւ որեւէ լեզվի, օրինակ, ռուսերենի հետ համեմատելու միջոցով՝ ենթադրելով, որ դրանք հայտնի են մեր ընթերցողին:
Զրույց Ա
Ռուսերեն լեզվի արմատական բառարաններում հստակ բացատրություն չկա վերացական իմաստ ստացած старый եւ древний բառերի նախնական իմաստների մասին: Старый բառի իմաստը կապվում է старатьсÿ, իսկ древний բառը дуплистое дерево (փչակով (փչացած) ծառ) կամ деревня իմաստների հետ: Հայերենում նշված իմաստներին եւ բառաձեւերին շատ մոտ կանգնած բառեր կան, որոնց մասին քչերը գիտեն: Դրանք են սատար (սատարել), որը համարվում է փոխառություն սեմական լեզուներից եւ նշանակում է «դասավորել, կայունացնել, կարգավորել», եւ դերեւ (ի դերեւ ելնել)« որը նշանակում է «ավերակ տեղ կամ գյուղ, նաեւ փչանալ»: Ստացվում է« որ սատար բառին սեմական ծագում վերագրելը ճշտման կարիք ունի« իսկ հայերեն դերեւ բառը օգնում է հասկանալ ռուսերեն древний բառի իմաստը:
Մեկ այլ օրինակ: Հազիվ թե որեւէ մեկը փորձել է հասկանալ շուն (բարբառային շըվըն) եւ աշուն բառերի իմաստները« դրանց նմանության պատճառները: Մեր կարծիքով այդ երկու« իրարից տարբեր« բառերի նախնական իմաստները կապ են ունեցել ձայնի հետ (շունը հաչում է« աշնանը քամիներից ձայներ են հնչում եւ այլն)« ինչը երեւում է նաեւ շշուկ« շշունջ« շունչ« շվացնել« ռուսերեն шушукать, свистеть, գուցե նաեւ сука բառերից: Եթե մի քիչ էլ խորանանք, ապա կգտնենք այլ բառաձեւեր, որոնք գտնվելով նույն իմաստային խմբում, այլ հնչողություն ունեն, օրինակ, հայերեն աշուն, անգլերեն autumn, ֆրանսերեն automne, լատիներեն autumnus, ռուսերեն осень եւ այլն, այսինքն մի բաղաձայնի հնչյունափոխությամբ, որը, հավանաբար, նախապես եղել է թ-ն, ստացվել են մյուս բառաձեւերը շ, տ, ս հնչույթներով: Հայերեն բարբառային թնալ (թնթնալ, թնկթնկալ), գուցե նաեւ արթուն (հարթնում« զարթնում) բառերը, որոնք ձայնային իմաստներ ունեն, վկայում են թ-ի նախնական հնչույթ լինելու մասին:
Չեմ պնդում, որ դատողություններս ճիշտ են, հնարավոր է« որ ուրիշներն էլ են մտածել այս բառերի մասին, ուրախությամբ կընդունեմ ամեն կարծիք եւ քննադատություն, որ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ եւ ավելի լավ օգտագործել մեր առեղծվածային լեզուն:
Զրույց Բ
1830թ. Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո անցկացվել է բնակավայրերի անվանումների գրանցում եւ հայտնի է, որ Ալավերդու անունը գրանցվել է Ալվերտ ձեւով Բառի իմաստը չհասկանալու հետեւանքով, հետագայում այն սկսել են կոչել Ալլահվերդի, որը կազմված է արաբերեն ալլահ՝ «աստված» եւ վերդի՝ «տված» բառերից, ինչը ոչ միայն ճիշտ չէ, այլեւ վնասակար է, եւ մինչեւ այսօր էլ հնարավոր չէ ազատվել այդ տհաճ անունից: Ալավերդի անվան այլ մեկնաբանություն էլ կա, թե իբր այն կապ ունի ալան ցեղի եւ վրացերեն գվերդի՝ «ձոր» բառերի հետ: Իսկ իրականում Ալվերտ բառը կազմված է հնում (գրաբարում) լայնորեն գործածվող ալ՝ «խորք, տակ» եւ վերտ բառերից: Վերտը մի քանի նշանակություն է ունեցել ու պահպանվել է միայն անդրավարտիք եւ վարտիք բառերում վարտ ձեւով: Վերտ են անվանել հյուսված վահանին, ցանցավոր զրահազգեստը, լեռնաշղթային եւ այլն: Այսինքն՝ Ալվերտ անվանումը կարելի է հասկանալ ինչպես «ծածկի տակ» այնպես էլ «լեռների խորքում» իմաստներով, եւ այդ ձեւով էլ պետք է կոչվի Լոռու սրտում գտնվող այդ քաղաքը:
Գյումրի անվանումը ես տհաճությամբ եմ գրում, իսկ լսելիս էլ ամեն անգամ սրտնեղում եմ: Ինչպե՞ս կարող էինք հայերս Կումայրի կամ Կումրի պատմական անվանման փոխարեն նախկին Լենինականը թուրքական արտասանությամբ Գյումրի վերանվանել, հասկանալի չէ: Դա նույնն է, որ ադրբեջանցիները նախկին Կիրովաբադը վերանվանեին Գանձակ եւ ոչ թե Գյանջա: Թողնելով Գյումրին նրանց խղճի վրա, որոնց տգիտության դառը պտուղներն ենք վայելում այսօր եւ վայելելու են մեր սերունդները, փորձենք հասկանալ Կումայրի բառի իմաստը
Փորձեր են արվել Կումայրի անվանումը կապել կիմեր ցեղի հետ, որի հետ կապում են նաեւ ռուսերեն кумир բառը Հնարավոր է, բայց կարելի է այլ մեկնաբանություն էլ գտնել, հատկապես որ Կումայրի-ն, ակնհայտորեն, բարդ բառ է եւ կազմությամբ նման է Նայրի կամ Նաիրի անվանումին, որը, ինչպես հայտնի է, նշանակում է «ջրերի կամ գետերի երկիր» (երկրի իմաստ ունի -րի կամ -իրի մասը): Կումայրի անվանումը կարելի է կապել ծառերի կամ անտառի հետ՝ ենթադրելով, որ քաղաքի տեղում հնում անտառակ է եղել: Անտառ բառի փոխարեն ավելի հաճախ օգտագործվել է մայրի բառը« որը նաեւ ծառի տեսակ է եւ այսօր պատկերված է Լիբանանի դրոշի վրա (ռուսերեն кедр): Թե ինչու է մայրին պատկերված Լիբանանի դրոշի վրա« մի այլ հետաքրիր պատմություն է եւ առնչվում է մեր խոր անցյալի հետ, բայց այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ Մայրի ծառին ազգակից է կուենին (ռուսերեն лиственница) եւ ստացվում է, որ Կումայրի նշանակում է «կուենու անտառ» Կումայ կամ քումայ ձեւը, որը իբր արաբերենից է վերցված, նույնպես ծառի հետ կապ ունի եւ նշանակում է արմավ, իսկ ռուսերեն куманика -ն՝ հապալաս
Կումայրի անվան կարելի է այլ բացատրություն էլ գտնել՝ այն կապելով, օրինակ, Գամիրքի հետ, բայց մեր նպատակը դա չէ, այլ այն, որ մեր սիրելի քաղաքը շարունակում է կրել թուրքական արտասանությամբ Գյումրի անվանումը, ինչը, պարզապես մեծ ամոթ է մեր ազգի համար:
Ուզում եմ շարունակել բնակավայրերի անվանումների մասին զրույցը, որն անվերջանալի թեմա է՝ հատկապես կանգ առնելով Ղարաբաղ անվան իմաստի եւ ծագման վրա£ Այդ անվան մասին վաղուց էի մտածել, բայց երբ 2008թ. ամռանը եղա Արցախում, վայելեցի մի հանգստություն, որ չէի զգացել վերջին 20 տարիներին, ապա պարտավորված զգացի դա անել հիմա, թեեւ այդ մասին հաճախ էի պատմել իմ շրջապատի մարդկանց ու նաեւ իմ ուսանողներին: Ցավալի փաստ է, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա, բնակավայրերի անվանափոխումներ կատարելիս օգտագործվում են կազմովի, հաճախ ոչինչ չասող եւ անբարեհունչ բառեր, երբ կարելի է օգտագործել մեր կորուսյալ հայրենիքի տեղանունները եւ բնակավայրերի անունները, որոնք քարտեզի վրա այսօր թուրքական արտասնությամբ են գրվում:
Զրույց Գ
Սկսեմ մի հայտնի փաստից, որը, ցավոք, քչերին է հայտնի եւ կապված է Էրզրում անվան առաջացման հետ£ Էրզրումի հին անվանումը Կարին է եղել, որից էլ հայոց ամենամեծ եւ առանցքային բարբառներից մեկի՝ Կարնո կամ Կարինի բարբառի անվանումը: Կարինի մոտ է գտնվել ծաղկուն, արհեստագործների քաղաք Արծնը կամ Արզնը, որ կործանվել է 11-րդ դարում, թուրք-սելջուկների հարձակումների հետեւանքով: Արծնի բնակիչների մի մասը տեղափոխվեցին Կարին եւ, ի հիշատակ իրենց քաղաքի, այն կոչեցին Արծն Ռում, այսինքն՝ հռոմեական Արծն, որին արաբները սկսեցին անվանել Արզրում© իսկ թուրքերը՝ Էրզրում£ Հավանաբար նման պատմություն է եղել Ղարաբաղ անվան հետ, որը ոչ մի տրամաբանությամբ չէր կարող կոչվել «սեւ այգի», ինչպես ներկայացնում են մեր հարեւանները եւ ընդունում են մեր շատ հայրենակիցներ: Ղարաբաղը կարող էր միայն մի իմաստ ունենալ, իր լեռնային անառիկ դիրքի պատճառով՝ Քարաբաղ կամ Քարակապ, ինչպես Քարվաճառի դեպքում է եղել: Բոլորը գիտեն, որ Ղափանի ճիշտ անվանումը Կապան է եւ կապելու իմաստ ունի, ինչպես «քար ու կապան» արտահայտությունն է մեզ հուշում, որը հենց Ղարաբաղի համար է ասված եւ առաջացել է խափան (խափանել) ձեւից: Հայերեն բաղ բառը կից է նշանակում (բաղել «կցել, կապել»), որը հիմա օգտագործվում է բաղդատել, բաղադրել բառերում եւ շատ հին բառ է: Ի դեպ, բաղ-ը այգի իմաստով պարսկերեն է եւ ոչ թե ադրբեջաներեն կամ թուրքերեն:
Արցախ անվանը դեռ կանդրադանամ, միայն նշեմ, որ այն կազմված է Արց-ախ ձեւով, իսկ -ախ կազմիչը կա նաեւ Ախուրյան, Ջավախ(ք), Քասախ եւ այլ անվանումներում:
Հայ մեծ երախտավոր Գարեգին Սրվանձտյանցի մասին դպրոցական դասագրքերից գիտենք միայն այն, որ նա առաջինն է գրի առել «Սասնա Ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրապարակել է «Սասունցի Դավիթ կամ Մհերի Դուռ» վերտառությամբ: Նա շատ բանավոր զրույցներ, ժողովրդական երգեր ու հեքիաթներ է գրի առել, բառարաններ է կազմել, որոնց մասին քիչ բան գիտենք, իսկ նրա արտահայտած մտքերը պատմության, ազգագրության, լեզվի (բարբառների) եւ հայրենի բնաշխարհի, գյուղերի ու քաղաքների մասին՝ մեզ գրեթե հայտնի չեն, թեեւ դրանք այսօր նույնքան արդիական են, ինչքան մեծ բանահավաքի կենդանության ժամանակ: Ընթերցելով նրա երկերը՝ կարելի է իմանալ, որ մոտ 130 տարի առաջ նրան նույն հարցերն են հուզել, ինչ մեզանից շատերին են հուզում այսօր: Օրինակ, որ Հայոց Լեռնաշխարհը ուժ է տալիս այնտեղ ապրողին, անգամ եթե նա հայ չէ, այլ, ասենք, քուրդ կամ թուրք: Չիմանալով Ուրարտուի մասին՝ նա կարծում էր, որ Վասպուրականի տարածքում գտնված բեւեռագրերը (սեպագրեր) պետք է ընթերցել կամ գրաբարով կամ էլ տեղի բարբառով, սակայն մինչեւ այսօր էլ սեպագիր ընթերցող հայ մասնագետներ չունենք, որոնք կարող են սպառիչ պատասխան տալ, թե ի՞նչ լեզվով պետք է ընթերցվեն պատմական Հայաստանում հայտնաբերված սեպագրերը…
Բազմաթիվ ժողովրդական երգերի միջոցով նա ցույց է տալիս, որ մեր հանճարեղ Նարեկացու խոսքն ու ոճը այդ երգերի հարազատ արտացոլումն են եւ ոչ թե միայն նրա մեծ անհատականության արտահայտությունը: Նրան հետաքրքրել են նաեւ հայկական երաժշտական խազերը (նոտաներ), որոնցով ավելի ուշ զբաղվել է մեր ազգի մեծ երախտավոր Կոմիտասը, բայց այդ առեղծվածը նույնպես մնացել է չբացահայտված: Նա համարում էր, որ անհրաժեշտ է բարբառներով գրել գեղարվեստական երկեր՝ դրանք վերահաս կորստից փրկելու համար, ինչը, ցավոք, չարվեց, եւ Հայոց Ցեղասպանության հետեւանքով մենք անվերադարձ կորցրեցինք բազմաթիվ բարբառներ: Նրան հետաքրքրել են Հայոց Լեռնաշխարհում եւ նրա շուրջը ապրող ու տարբեր լեզուներով խոսող ցեղերը (եզդի, բոշա, քուրդ, զազա եւ այլն), որոնց մասին մեր պատմիչները չեն հիշատակում, ինչը ցույց է տալիս, որ այդ ցեղերը մեր լեռնաշխարհում հայտնվել են ավելի ուշ, եւ մենք նրանց մասին քիչ բան գիտենք: Միայն հիմա է« որ մենք ուշադրություն ենք դարձնում Թուրքիայում ապրող այդ ժողովուրդներին (ալավի, զազա, համշենցի), որոնց մասին հիշատակում է հայ առաջին ազգագրագետը, եւ որոնց մի մասը դեռ հիշում է իր հայկական արմատների մասին:
Իսկ հիշողությունը կարելի է վերականգնել միայն լեզվի բառերի իմաստները հասկանալու միջոցով, ինչը փորձել էր անել Գ. Սրվանձտյանցը եւ ինչը փորձում եմ անել ես՝ իմ այս զրույցների միջոցով:
Զրույց Դ
Արդյո՞ք իմաստային կապեր կան այնպիսի բառերի միջեւ, ինչպիսիք են ճիշտ (ճշգրիտ, ճշմարիտ), ծէս, ճաշ (ճաշակ), թաս եւ տաշտ բառերը:
Առաջին հայացքից որեւէ կապ գտնելը դժվար է թվում, հատկապես, որ մեր լեզվաբանները չեն էլ փորձել այդպիսի կապեր գտնել:
Չմտնելով հայերենի հնչյունաբանական օրինաչափությունների մեջ, որոնք ինձ օգնեցին նման կապեր գտնել, ուզում եմ կարծիքս հայտնել այդ բառերի իմաստների մասին:
Քանի որ հայերիս կյանքում մեծ դեր են ունեցել ծէսերը եւ ծիսակատարությունները, մտածում եմ, որ ճիշտ (ճշգրիտ, ճշմարիտ) բառերը իմաստով ծագում են ծէսից, այսինքն ճիշտ են համարվել ծէսերին համապատասխանող իրողությունները, իսկ քանի որ ծիսակատարությունները եւ ծէսերը, գրեթե միշտ, ուղեկցվել են ճաշկերույթներով եւ ճաշերով, որոնք լցված են եղել թասերի եւ տաշտերի մեջ, հետեւաբար բոլոր այդ բառերը, իրենց նախնական իմաստներով, կապված են միմյանց:
Ի դեպ, պարսիկները նախաճաշին «ճաշտ» են ասում, որը արտասանությամբ մոտ է հայերեն ճիշտ բառին:
Մեր ասածից հետեւում է, որ նման ենթադրությունները կարոտ են ճշգրտման եւ լավ կլինի, որ մեր լեզվաբանները ուշադրություն դարձնեն այս բառերի ստուգաբանությանը:
Նորից շեշտեմ, որ ես այստեղ միայն իմաստային կապերի մասին ասացի, առանց անդրադառնալու այն հնչյունափոխություններին, որոնք ինձ հիմք են տալիս այդպես մտածելու, քանի որ դրանք հասկանալի կարող են լինել միայն լեզվաբան մասնագետներին: Մեր եւ օտարազգի նշանավոր լեզվաբանները իրենց հետազոտությունները, կապված հայերենի հետ, կատարել են միայն պատմահամեմատական լեզվաբանության մեթոդներով, իսկ ես գերադասում եմ օգտագործել ներքին վերականգնումների մեթոդը, որը համընկնում է իմ մտածողության ձեւի հետ:
Շատ լավ կլիներ, եթե մեր դպրոցներում աշակերտներին մատուցվեր մեր գրաբար լեզուն, որը իր բառապաշարով եւ արմատների քանակով ավելի հարուստ է եղել, քան հին հունարենը կամ էլ հին լատիներենը: Գրաբարի անգամ ոչ խոր իմացությունը հնարավորություն կտա մեր ժողովրդին համատեղ ջանքերով լուծել երկու կարեւոր հարց: Առաջինը՝ դա երկու գրական լեզվի փոխարեն ունենալ մեկ միասնական լեզու, որի ստեղծման ուղին իրենց ստեղծագործությամբ ցույց են տվել Լեւոն Շանթը եւ Վահրամ Փափազյանը:
Մյուսը՝ դա միասնական ուղղագրության մշակումն է դասական ուղղագրության հիմքի վրա, որի կարեւորությանը ես կանդրադառնամ մի առանձին զրույցով՝ օրինակ բերելով Ջահուկյանի արդեն հիշատակածս հայտնի գիրքը:
Զրույց Ե
Այսօր աշխարհում քիչ մարդիկ կան, որ չեն լսել կամ չեն օգտագործում ինտերնետային (համացանցի) անգլերեն web կամ web site արտահայտությունները: Շատերը նաեւ գիտեն, որ web սարդոստայն է նշանակում, բայց քչերը գիտեն, որ այդպես են անվանում նաեւ թռչունների (սագ, բադ եւ այլն) մաշկաթաթը (ճանկերի արանքի մաշկաթաղանթը), շինարարական կոնստրուկցիաների բարակապատ մասերը եւ այլն: Իհարկե, հայերեն վէպ բառը իր արտասանությամբ շատ է մոտ web-ին եւ իմաստն էլ պատմություն հյուսելն է, բայց հայերը թռչունների ճանկի (մաշկաթաթ) համար հնում լայնորեն օգտագործել են գաբ բառը, որը web-ի նախնական ձեւն է, ինչպես գինին՝ wine-ի:
Հետաքրքիրն այն է, որ գաբ բառի հետ իմաստով կապված են բազմաթիվ բառեր, որոնց ծագումը մեծ մասամբ կամ անհայտ են եւ, կամ էլ, համարվում են ուրարտերենից վերցրած: Դրանք են՝ կապուլ «ճանկաթաթ», կապ (կապել), կապանջ «շղթա», կապերտ, կոպ (կոփ), կափել (փակել), կափուցանել, կափարիչ, վէպ եւ այլն, որոնց մասին կարելի է կարդալ հայոց լեզվի արմատական կամ բացատրական բառարաններում: Հնարավոր է, որ գաբ-ի իմաստի հետ կապ ունեն նաեւ գավիթ «բակ», գավառ, քավ (քավել), կավ, կիպ (քիփ), քափ «փրփուր» (քափը քաշել) բառերը, որոնցից վերջինը իրանական փոխառություն է համարվում: Եթե փակ բառը կափ-ից է (կափուցանել, կափարիչ) առաջացել հակառակ արտասանությամբ, ապա հնարավոր է, որ բաղ «կից», բակ, բեւ(եռ) «մեխ» բառերը, նույնպես, կապ ունեն գաբ-ի հետ:
Նշանավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը կողմ չէր դասական ուղղագրությանը վերադառնալուն, կամ այն նոր ձեւով օգտագործելուն՝ համարելով, որ արեւելահայերենով չափազանց շատ գրականություն է ստեղծվել եւ այն կարող է անմատչելի դառնալ նոր սերնդի համար, ովքեր կսովորեն դասական ուղղագրությամբ: Սակայն, «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» գրքում, ավելի հասկանալի լինելու համար, նա բառերի ցանկը բերում է դասական ուղղագրությամբ, քանի որ այլ կերպ վարվել չէր կարող: Միայն հայերենի 36 հնչյունները եւ դրանց համատասխանող 36 տառերն են, որ կարող են մեզ ճշգրտորեն պատմել բառի նախնական եւ իրական իմաստների մասին: Բացի այդ, դասական ուղղագրությանը վերադառնալուն շատ կօգնի հայերիս հաղորդակցվելու այն նոր եղանակը, որը ինտերնետ (համացանց) է կոչվում եւ կմիավորի Հայրենիքի ու Սփյուռքի հայությանը:
Զրույց Զ
Ճահուկ-ջոլիր-ջոկ (Խորենացու մոտ՝ ջոկատ), բոլոր 3 բառերն էլ խումբ են նշանակում: Այս շարքին կարելի է ավելացնել այլ բառեր, որոնք մեր լեզվաբանների աչքից ու ականջից վրիպել են:
Առաջին հերթին դա վերաբերում է ճոխ բառին, որը իմաստով շատ մոտ է վերը նշված բառերին: Լեզվաբաններին, հավանաբար, շփոթեցնում է այն, որ նույն իմաստ ունեցող այդ բառերին տարբեր ծագում է վերագրվում: Օրինակ, ջոկ-ը իրանական փոխառություն է համարվում, ջոլիրի ծագումը անհայտ է, ճահուկ-ը (ջահուկ(՞)…)« իբր, հին արաբերենից է, իսկ ճոխ-ին էլ ուրարտական ծագում է վերագրվում, ինչն իհարկե, հավաստի չէ:
Ժողովել, ժողովուրդ բառերի ժող- եւ ջահան «աշխարհ» բառի ջահ- արմատները, (երկուսն էլ իրանական փոխառություն համարվող), նույնպես այդ շարքից են եւ կասկած է առաջանում, թե արդյո՞ք իրավացի են մեր լեզվաբանները, ովքեր հայերեն բառերի համար, համառորեն, տարբեր ակունքներ են փնտրում:
Վերոհիշյալ բառերը, իրականում, նույն բառարմատի տարբեր արտասանություններ են՝ տարբեր ժողովուրդների կողմից, եւ առաջնություն տալ դրանցից որեւէ մեկին, ճիշտ չէ:
Ավելին, լեզվաբանները աշխարհ բառին նույնպես իրանական ծագում են վերագրում, բայց ինձ թվում է, որ այն կազմված է աշ-խարհ ձեւով, իսկ խարհ-ը նույն արմատից է, ինչ վերեւում բերված բառերը եւ կապ ունի խալխ (արաբերեն xalq) «ամբոխ, ժողովուրդ» բառի իմաստի հետ:
Հայտնի փաստ է, եւ դա անգամ լեզվաբաններն են նկատել, որ հայ մարդիկ իրենց երեխաներին տալիս են անուններ, որոնք դժվար բացատրելի են եւ, հաճախ, անհասկանալի, ի տարբերություն, ասենք արաբների, որոնց անունները հասարակ գոյականներ են եւ բոլորին հասկանալի։ Ստուգելու համար արաբ ուսանողներից հարցնում էի նրանց անուն-ազգանունների իմաստները, ամբողջ ցուցակից կարող էր մեկը լինել, որ չիմանար, թե ի՞նչ է նշանակում իր անուն-ազգանունը, իսկ հայ ուսանողների դեպքում, ընդհակառակը, ցուցակից ընդամենը մեկը կարող է իմանալ, թե ի՞նչ իմաստ ունի, կամ որտեղից է գալիս իր անուն- ազգանունը: Գուցե այս դեպքում, նույնպես, գործել եւ գործում է հայ մարդու ինքնապաշտպանական բնազդը, ո՞վ գիտե, բայց մենք պետք է փորձենք հասկանալ, գոնե մեր եւ մեր ազգականների անուն-ազգանունների իմաստները, որը կլինի առաջին քայլը մեր ինքնությունը հասկանալու ճանապարհին:

Զրույց Է
Սկսեմ իմ ազգանունից, որը կրող ամենանշանավոր հայերը եղել են սուլթանի պալատական ճարտարապետները, եւ որոնք կառուցել են Ստամբուլի (հայերիս համար Պոլիս) հայտնի շինություններն ու հուշարձանները: Ասում են, որ նրանցից մեկի՝ Սարգիս Պալյանի պատվին արձան կա Ստամբուլի կենտրոնում, իսկ ցեղասպանությունից հետո նրանք տեղափոխվել են Կահիրե (Եգիպտոս) եւ այնտեղ են շարունակել ճարտարապետի իրենց գործը: Պապս ասում էր, որ պալ նշանակում է մեղր, եւ ես դա ընդունում էի, հետագայում պարզեցի, որ դա թուրքերեն է, իսկ հայերեն պալ կամ պաղ նշանակում է ժայռ: Ավելին, Էրզրումի տարածքում, որտեղից եկել են իմ նախնիները, եղել է Պալունիների հայտնի տոհմը, որոնց մասին մեզ քիչ բան է հայտնի: Ամենահայտնի Վարդան անունը կապվում է վարդ ծաղկի հետ, բայց քանի որ Մամիկոնյանները, ամենից հաճախ, օգտագործում էին Վարդան եւ Վահան անունները, կասկած չի մնում, որ դրանք նույն իմաստն են ունեցել, քանի որ վարդ (վարտ) կամ վերդ (վերտ) է կոչվել գործած վահանը, իսկ հայերենում այն պահպանվել է անդրավարտիք եւ վարտիք բառերում:
Պարզվում է, որ Սասունցի Դավթի եղբայր եւ ոխերիմ թշնամի Մսրա Մելիքի անունը “Եգիպտոսի թագավոր” է նշանակում, քանի որ արաբները Եգիպտոսին Մսըր են ասում, թագավորին էլ՝ մելիք: Իսկ թե ինչու՞ Բաղդատի խալիֆի ժառանգին մեր ժողովուրդը Մսրա Մելիք (Եգիպտոսի թագավոր) է կոչել, կապ ունի մեր պատմության ոչ այնքան հայտնի էջերից մեկի հետ, որի մասին դպրոցում չեն պատմում։ Հայկական շատ ազգանուններ օտար արմատներով են (ջահանգիր, ջալալ եւ այլն): Կառաջարկեի ընթերցողներին պարզել իրենց ազգանունների իմաստները, քանզի դրանից ավելի հետաքրքիր զբաղմունք չեմ պատկերացնում:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կատարած ամենամեծ գործը ոչ այնքան տառերի վերականգնումն էր, որքան ամենարդյունավետ կրթական համակարգի ստեղծումը, որով երեխաներին ու նաեւ մեծերին, առանց գրքերի սովորեցնում էին գրել- կարդալ: Հազիվ թե մեկ այլ ժողովորդ կարող է պարծենալ նման հրաշքով, բայց այսօր մեզ օտարներն են սովորեցնում, թե ինչպես կրթել մեր երեխաներին, ինչը ցավալի երեւույթ է մեր ժողովրդի կյանքում:
Շատերը գիտեն, որ Մաշտոցը տառեր ու նաեւ դպրոցներ է ստեղծել Աղվանքում եւ Վիրքում ապրող ժաղովուրդների համար, որոնց եկեղեցիները 5-րդ դարում ենթարկվում էին Հայ Առաքելական եկեղեցուն: Այդ ժամանակ Աղվանքում ապրում էին մոտ 30 անուս ցեղեր, որոնց ազգակիցները դեռ ապրում են այսօրվա Դաղստանում, եւ քանի որ նրանք սեր չունեին կրթության հանդեպ, շատ շուտ կորցրեցին Մաշտոցի ստեղծած գրերը, նաեւ իրենց հավատն ու լեզուն: Վիրքում ապրող յոթ ցեղերը ընդհուպ մինչեւ 13-րդ դարը օգտագործում էին Մաշտոցի ստեղծած հայոց տառերին նման տառեր, թեեւ երկու փորձ արել էին (9-րդ եւ 11-րդ դարերում) ձեւափոխել դրանք, քանի որ դուրս էին եկել Հայոց եկեղեցու հովանավորությունից եւ ենթարկվում էին Բյուզանդական եկեղեցուն։ 13-րդ դարից սկսած նրանք օգտվում են այսօրվա տառերից, որոնք նման չեն Մաշտոցյան այն տառերին, որոնցով գրված բազմաթիվ արձանագրություններ են պահպանվել եկեղեցիներում եւ տապանաքարերի վրա, այլ ավելի շատ նման են Հնդկաչինում ապրող ժողովուրդների տառերին:

Զրույց Ը
Փորձեմ մեկնաբանել վերեւում օգտագործած Աղվանք, Վիրք եւ omni բառերը՝ առանց անդրադառնալու արդեն հայտնի ենթադրություններին: Ինչու՞ էին մեր նախնիները Քուռից հյուսիս ընկած երկներին Աղվանք եւ Վիրք անվանում եւ արդյո՞ք հունարեն omni բառը զուգահեռը ունի հայերենում։
Աղվանք-ի գրաբարյան գրելաձեւը Աղուանք է, որի Ալբան ձեւը ցույց է տալիս, որ դրա իմաստը պետք է փնտրել հայերեն հետեւյալ բառերի մեջ. աղբիուր, առու, արուարձան, արբանել (արբենալ) “խմել”, արբանեակ “ծառա”, որբ եւ այլն: Արբանեակ եւ որբ բառերի նախնական իմաստները մեզ առայժմ հայտնի չեն, գուցե ջուր են մատակարարել գերդաստանին (ընտանիքին), մյուսները կապ ունեն ջրի հետ, հետեւաբար Աղուանք երկրի անվանումը կապ ունի ջրի եւ, գուցե, Քուռ գետի հետ։
Վիրքը Հայոց լեռնաշխարհի նկատմամբ ցածր դիրք ունի եւ հենց այդ իմաստով էլ կարող էին կոչել երկիրը՝ Վայր (Վիր) “ցածր տեղ”՝ բացառելով, իհարկե, վայրի իմաստը:
Հետաքրքիր է հունարեն omni բառը, որով սկսվող մի շարք բառեր անգլերենում եւ ֆրանսերենում նույն ձեւով են գրվում omnibus, omniglot, omniscient եւ այլն:
Համոզված ենք, որ omni բառի զուգահեռը հայերեն ամեն (ամէն) բառն է, որն այնքան էլ ճիշտ չի մեկնաբանվում լեզվաբանների կողմից: Ամէն գրելաձեւը ցույց է տալիս, որ այն ամայն “ամենայն” կամ համայն(ք) է նշանակել եւ որ ամ-ը եւ համ-ը համարժեք են, թեեւ վերջինս իրանական մասնիկ է համարվում, ինչը դեռ պետք է ճշտել: Կարծում ենք նաեւ, որ ամէն բառի ամ-ը կապ ունի ամ “տարի” իմաստի հետ (ամեակ):
2008թ. հուլիսին մեկ շաբաթով եղա Արցախում՝ Ստեփանակերտում եւ Շուշիում։ Վերջին 20 տարում ես ոչ մի տեղ ինձ այնպես հանգիստ չէի զգացել, ինչպես Արցախում եւ այնտեղ մտքեր ծնվեցին, որ եթե Արցախ չգնայի, գուցե եւ դա չլիներ:
Առաջին միտքն այն էր, որ Հայոց գիտելիքը եղել ու դեռ մնում է մեր լեռներում եւ ոչ թե քաղաքներում: Այսօր այն Արցախի, Սյունիքի, Լոռվա, Ջավախքի լեռներում է եւ, գուցե, դեռ մնացել է մեր կորուսյալ հայրենիքի լեռներում, որ մենք դեռ պետք է վերագտնենք:
Կեղծիքը խեղճացրել, բայց չի խեղդել հայոց գիտելիքը եւ ժամանակն է, որ մենք տեր դառնանք այդ գիտելիքին, որ մեր լեռներում է եւ միշտ օգնել է մեզ դժվար պահերին:
Երկրորդ միտքն այն էր, որ Սեւանի ավազանի բնակչության մի մասին Վարդենիսի լեռնանցքով պետք է տեղափոխել Քարվաճառ, ինչը կօգնի Սեւանի խնդրի լուծմանը, որը Հայաստանի բնակչության ամենակարեւոր խնդիրն է, եւ կօժանդակի Ղարաբաղի զարգացմանը:
Երրորդը վերաբերվում է 1988թ., երբ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեց:
Ինչու՞ այդ երկու մեծ ցնցումները միեւնույն թվին տեղի ունեցան, դժվար է ասել, բայց երկուսն էլ կապված են միեւնույն երեւույթի՝ լարումների կուտակման հետ, մի դեպքում մարդկանց խմբերի կամ ժողովուրդների միջեւ, իսկ մյուս դեպքում՝ երկրակեղեւի տեկտոնիկ սալերի միջեւ:
Արցախում հիմա ավելի քան հանգիստ է, բայց նրա շուրջը կան լարվածության բազմաթիվ օջախներ, մոտիկ ու հեռու, այդ թվում՝ Երեւանում։
Լարումների մեծ կուտակումներ կան Վրաստանում ու Իրանում, որտեղով անցնում են մեր ճանապարհները, Թուրքիայում ու Ադրբեջանում, որոնք փակ են պահում մեր սահմանները, Հյուսիսային Կովկասում ու Իրաքում, Մերձավոր Արեւելքի երկներում, Ուկրաինայում, Մոլդովայում, Աֆղանստանում ու Ղրղզստանում: Եթե մտովի պատկարացնենք այդ երկրների քարտեզը, ապա կտեսնենք, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են այդ անհանգիստ տարածաշրջանի կենտրոնում:
Նույնը տեղի ունի Հայոց լեռնաշխարհի կամ Բարձրաշխարհի հետ, որը գտնվում է Իրանական եւ Փոքր Ասիական բարձրավանդակների արանքում (մեջտեղում), եւ որը բարձրացել է շնորհիվ մեր շուրջը եղած սալերի շարժումների:
Դրանց հպման տեղերում, որոնք խզվածքներ են կոչվում, լարումները աճում են եւ առաջ են բերում երկրաշարժեր:
Երկրի կեղեւի տեկտոնիկ սալերի եւ դրանց շարժումների քարտեզը ներկայում բավական ուսումնասիրված է եւ տեղ է գտել դպրոցական դասագրքերի ատլասներում։
Ըստ այդ քարտեզի, պարզվում է, որ Սպիտակի երկրաշարժի “մեղավորը” Աֆրիկա մայր ցամաքի տեղաշարժն է դեպի հյուսիս (տարեկան 2-3սմ) եւ Արաբական թերակղզու պտույտը հյուսիս արեւելք ուղղությամբ, որը, կարծես հրում է Հայոց լեռնաշխարհին՝ ավելի բարձրացնելով նրան եւ առաջ բերելով երկրաշարժեր:
Այդպես առաջացել են նաեւ Հիմալայան ամենաբարձր լեռները, որոնց դեպի հյուսիս-արեւելք է հրում Հնդկական թերակղզին, որն, ի դեպ, եղել է կղզի եւ հեռու է գտնվել Ասիա մայրցամաքից, բայց ժամանակի ընթացքում, դեպի հյուսիս շարժվելով, միացել է նրան…
Զրույց Թ

Ղարաբաղ անվան իմաստի եւ կազմության մասին գրել եմ մեր “Զրույց Գ”-ում, հիմա ուզում եմ իմ կարծիքը հայտնել Արցախ եւ Շուշի անվանումների մասին։
Նույն այդ զրույցում նշել էի, որ Արցախ բառը կազմված է Արց+ախ ձեւով: Հայերենում արց-ը կամ հարց-ը եւ այց-ը կամ հայց-ը նույն իմաստներն ունեն, մնում է հասկանալ ախ-ը եւ միացնելով, հասկանալ Արցախ անվան իմաստը, ինչպես դա արեցինք Ալվերտ եւ Ղարաբաղ անվանումների դեպքում: Իմ երկար մտորումների մասին չեմ ուզում այստեղ պատմել, նշեմ միայն, որ գրեթե համոզված եմ, որ ախ-ը հեռուի իմաստ ունի, այսինքն՝ Արցախ նշանակում է հեռու գնալ կամ հեռու այց կատարել։ Դա են հաստատում նաեւ Ջավախ/ք/, Անի Կամախ եւ կամախ հասարակ գոյականը, որ “ընծա” կամ “նվեր” է նշանակել:
Հնարավոր է, որ սխալվում եմ, այդ դեպքում լավ կլինի, որ միասին գտնենք մեր սիրելի Արցախ անվան ճիշտ մեկնաբանությունը: Ինչ մնում է Շուշի անվանմանը, ապա այն ավելի շատ պատմական կազմություն է:
Հայտնի է, որ Շուշի անվանումը քաղաքին տվել են հարեւան Շոշ բնակավայրից այնտեղ տեղափոխված բնակիչները, իսկ Շոշ անվանումը հնում տարածված է եղել մեր լեռնաշխարհում եւ նրա սահմաններից դուրս: Շումերի արեւելյան հարեւան Էլամի երկու մայրաքաղաքներից մեկը կոչվել է Շոշ, որը հետագայում դարձավ Աքեմենյան Պարսկաստանի մայրաքաղաքը: Հույները քաղաքին եւ երկրին Սուզ էին կոչում, հնարավոր է, Շոշ կամ Սոս անվան պատճառով, որը սոսի կամ սոսենի բառի արմատն է, իսկ այն, իր հերթին, կապ ունի ձայնի հետ: Համենատենք, օրինակ, սոսափյուն, սոսորդ “կոկորդ”, շոշոկել “կոտրատվել”, շշուկ, թոթովել եւ ձայնի հետ կապված այլ բառեր:
Մեր ազգի անցյալի մասին վկայություններ են փնտրում ու գտնում ինչպես հնագետներն ու պատմաբանները, այնպես էլ լեզվաբանները։ Մեր խորին համոզմամբ, մեր սկզբի մասին ամենահավաստի տեղեկությունները գաղտնագրված են մեր լեզվի բառերի նախնական իմաստների մեջ, որոնց բացահայտումով կարող է զբաղվել ամեն մի հայ, ում զարմացնում են իր ազգի պատմությունն ու իր մայրենի լեզուն, եւ ով համոզված է, որ հայ ազգը կարող է հարատեւել (ոչ գոյատեւել) միայն իր բնօրրանում, այսինքն՝ Հայոց Լեռնաշխարհում: Դեռ 1925թ. նշանավոր հայագետ Նիկողայոս Մառը Փարիզում հայ ուսանողության համար դասախոսություն է կարդացել՝ “Հայկական մշակույթը, Նրա արմատները եւ նախապատմական կապերը ըստ լեզվագիտության” թեմայով: Նա կոչ է արել հայ երիտասարդներին խորապես ուսումնասիրել սեփական պատմությունն ու լեզուն ու չդադարել զարմանալ դրանց առասպելական հնության եւ առեղծվածային ծագման վրա: Վստահ չեմ, որ հայ երիտասարդները ականջալուր եղան մեծ հայագետին, այսօր էլ քիչ են այն հայերը, ովքեր շարունակում են զարմանալ իրենց ինքնությամբ եւ իրենց լեզվով ու փորձում են տիրապետել այն Ճշմարիտ Գիտելիքին, որ իրենց էությունն է կազմում: Մեր զրույցները նույն նպատակն են հետապնդում, հարուցել զարմանք հայերի մեջ ամենակարեւորի՝ իրենց ինքնության հանդեպ, որը նրանց կօգնի ճիշտ ապրել եւ մտածել այն նույն ուղղությամբ, ինչ ամբողջ ազգը:

Զրույց Ժ
Բոլորին հայտնի հայթ(հ)այթել “ճարել” բառը, իրականում, այլ սկզբնական իմաստ է ունեցել՝ հայթել “իրար կցել, հոդել”, հայթ(հ)այթել “կցկցել, հնար գտնել”, անհեթեթ “անկապ”, եւ, մեր կարծիքով, կապ ունի գայթել բառի հետ, որը երկակի իմաստ ունի. գայթիմ(գթեմ) “սայթաքիմ” եւ “մոլորիմ, սխալիմ”, իսկ գայթի հետ կապված են որոգայթ, գայթակղել բառերը, որոնք ցույց են տալիս, որ գայթ-ը արգելքի, կպչելու իմաստ ունի: Ն. Մառը կարծում էր, որ մեր Գողթն (գողթան երգեր) գավառի անվանումը կապ ունի Կելտ եւ Գաղիա (Գալաթա) անվանումների հետ, ինչը հնարավոր է, իսկ ես կավելացնեի գաղութ (գաղթել) եւ գաղտնի բառերը՝ մտածելով, որ դրանք իրենց իմաստներով հեռու չեն վերը նշված բառերից: Նաեւ ընթերցողներին կառաջարկեի ժամանցի համար հետեւյալ բառերի շղթայից առանձնացնել այն բառերը, որոնք կապ ունեն նախորդների հետ՝ խայթ, խաւթ, խոյթ, խեթ, խոթ, խութ, խիթ, խայծ, խայտ, խաղտ, խաղճ, մխիթար (մի՛ խիթար), խաչ, խայչ, խէչ, խոչ (խոչընդոտ), խեցի, խոց, խուց եւ այլն: Բոլոր այդ բառերը դասական ուղղագրությամբ հայերեն բառեր են, բայց արդյո՞ք մենք կարողանում ենք ճիշտ հասկանալ եւ ճիշտ օգտագործել դրանք:
Հաճախ է հնչում այն հարցը, թե ինչի՞ց պետք է սկսել հայ երեխայի կրթությունը: Իմ պատասխանը մեկն է. պետք է սկսել հայերեն հնչյունների ճիշտ արտասանությունից (տանը, մանկապարտեզում, դպրոցում) եւ, մինչեւ տառերի ուսուցանումը, բացատրել նրանց հայերեն որոշ հնչյունների եւ բառերի իմաստները: Մեծ առեղծված է, թե ինչու՞ Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերին այդպիսի տարօրինակ անվանումներ է տվել (այբ, բեն, գիմ, դա…), կամ գուցե այդ անվանումները գոյություն են ունեցել նրանից էլ առաջ, բայց մեզ համար ավելի կարեւոր են ոչ թե տառերը, այլ այն 36 հնչյունները, որ մեր բառերի, մեր խոսքի եւ մեր լեզվի հիմքն են կազմում: Օտար լեզուներ սովորեցնելիս երեխաներին բացատրում են, թե ի՞նչ դիրք պետք է ունենան շրթունքները եւ լեզուն այս կամ այն հնչյունը արտասանելիս, բայց նույնը չի արվում հայոց լեզու սովորեցնելիս, ինչն ավելի կարեւոր է եւ պետք է մեզ եւ մեր երեխաներին: Հնչյուններին եւ դրանց իմաստներին ես դեռ կանդրադառնամ, քանի որ դա ամենամեծ խնդիրն է հայոց լեզուն սովորեցնելիս, սակայն մեկ-երկու դեպքի մասին կուզենայի գրել:

Զրույց ԺԱ
Քչերին է հայտնի, որ 5-րդ դարից ի վեր, ինչ գրաբարով գրի առնվեցին հայերեն բառերը, ընդամենը մի նոր բառ է ստեղծվել, ինչը ցույց է տալիս, որ բառ ստեղծելը բոլորովին էլ հեշտ գործ չէ: Այդ բառը սուրճն է, բոլոր ժողովուրդները ասում են ղահվե, կոֆե կամ կաֆե, իսկ մենք օգտագործում ենք հիանալի սուրճ բառը: Ի՞նչ կարող էր նշանակել սուրճ բառը, որը ուշ ստեղծված բառ է:
Ըստ Աճառյանի, բառի հնագույն գործածությունը 1787-88 թվերից է՝ հավանաբար, “սեւ ջուր” կազմությունից: Մեր կարծիքով, իսկապես, սուրճը սեւի իմաստ ունի, բայց այլ կերպ է կազմվել: Համադրելով սեաւ (սեւ) եւ մուրճ “մուր” բառերը, կարելի է նկատել, որ սուրճը կարող էր “սեւ մուր” նշանակել: Այս քննարկումը վկայում է, որ բառի իմաստը հասկանալու համար ավելի լավ է ներքին վերականգնում անել՝ ըստ հնչյունական հատկանիշի, քան այլ բացատրություն փնտրել:
Ասիա մեծ մայրցամաքին բնութագրելու համար օգտագործում են Փոքր Ասիա, Միջին Ասիա, Հարավ-արեւելյան Ասիա, Արեւելյան Ասիա կամ Մերձավոր Արեւելք, Միջին Արեւելք, Հեռավոր Արեւելք արտահայտությունները: Թուրքիայի ջանքերի շնորհիվ Փոքր Ասիայի փոխարեն, ավելի հաճախ, գործածում են Անատոլիա բառը, որն արդեն ընդգրկում է ամբողջ Թուրքիայի տարածքը: Տարբերում են Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Անատոլիաներ, ընդ որում Արեւելյան Անատոլիայի մեջ են մտցրել Հայոց Լեռնաշխարհը կամ Հայաստանը (Արմենիա): Անատոլիա հունարեն բառ է, որ պարզապես արեւելք է նշանակում, քանի որ հույների համար արեւը բարձրանում էր Էգեյան ծովի փոքրասիական ափերից, նրանք Անատոլիա ասելով միայն այդ ափերը նկատի ունեին: Ի դեպ, Ասիա անվանումը, նույնպես, արեւելք է նշանակում եւ ծագում է սեմիտական “ասու” բառից:
Ոչ հայերը եւ ոչ էլ հույները չեն բողոքում, որ թուրքերը Անատոլիա անվանումը տարածում են ամբողջ Փոքր Ասիայի եւ Հայոց Լեռնաշխարհի վրա։ Իսկ ինչպես բողոքենք, եթե ինքներս ենք թույլ տալիս, որ մեր երկիրը համարեն Հարավային Կովկասի պետություն, մինչդեռ մեր երկիրը որեւէ առնչություն չունի Կովկասի հետ, իսկ հայերս էլ կովկասցիներ չենք։ Ավելին, մենք գործածում ենք Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստաններ, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն սխալ արտահայտությունները, որոնց կանդրադառնամ այլ առիթով: Միշտ պետք է հիշենք, որ մենք հայեր ենք անհիշելի ժամանակներից, մեր հայրենիքն էլ Հայոց Լեռնաշխարհն է, որին մենք Հայաստան ենք անվանում, իսկ օտարները՝ Արմենիա, եւ որտեղ ժամանակավոր ապրում են այլ՝ պատմություն եւ ինքնություն չունեցող, հավատափոխ եղած եւ լեզուն փոխած ժողովուրդներ:

Զրույց ԺԲ
Ի՞նչ կապ կա Արաքս (Արազ), Երասխ, արագ (երագ), երահ/իկ/ “ուրախ”, երջանիկ, երանիկ, արահետ, երազ, Վարագ, վարազ բառերի միջեւ: Այն, որ այս բոլոր բառերը նույն՝ արագի իմաստ ունեն։ Ոչ բոլորը գիտեն, որ երագ-ը արագ է նշանակում, իսկ երազ-ի մասին, կարելի է մտածել, որ արագի իմաստ պետք է ունենա, քանի որ երազում դեպքերը արագ են տեղի ունենում։ Իսկապես էլ, պարզվել է, որ երազը շատ կարճ է տեւում, մի քանի վայրկյանից սկսած մինչեւ մի քանի րոպե, ուրախը (երահ, երանիկ, երջանիկ) արագ է շարժվում, արահետով կարելի է ավելի արագ տեղ հասնել, իսկ վարազն էլ արագ է վազում։ Կարող է առարկություն լինել, թե այդ բառերի մի մասին (արագ, վարազ) իրանական ծագում է վերագրվում, բայց ի՞նչ կարելի է ասել մյուս բառերի մասին, որոնց մի մասին (երանիկ, երջանիկ) կասկածանքով հնդեվրոպական ծագում են տալիս, իսկ մյուս մասի ծագումը պարզված չէ, նշանակում է մեր լեզվաբանները պետք է շարունակեն փնտրտուքը՝ ճշմարտությունը պարզելու համար:

Վերջին 7-8 տարիներին հետաքրքրությամբ կարդում եմ միայն այն ստեղծագործությունները եւ այն հեղինակներին, ովքեր կամ իրենք են մտածել հայերեն բառերի իմաստների շուրջ եւ կամ էլ նրանց երկերը ստիպում են մտածել դրանց մասին։ Այս իմաստով ամենից վաղ ինձ հետաքրքրել են Սայաթ-Նովայի հայերեն բանաստեղծությունները, որոնցում թեեւ շատ կան օտար բառեր, բայց դրանց ոգին հայերենն է։ Դրա ամենախոսուն փաստը Չարենցի բանաստեղծությունների պսակը հանդիսացող □Տաղարանն□ է եւ այդ շարքի ամենահայրենաշունչ □Ես իմ անուշ Հայաստանի□ տաղն է, որ գրվել է սայաթնովական շնչով։ Սայաթ-Նովայի խոսքն ու երգը հատուկ տեղ ունեն իմ զգայական աշխարհում եւ նրա օգտագործած բառերին ես կանդրադառնամ առանձին։ Իհարկե, մեր բոլոր նշանավոր պոետներից ու գրողներից միշտ էլ կարելի է որեւէ բան քաղել, բայց դասագրքային կարող են դառնալ այնպիսի պոետների ստեղծագործությունները, ինչպիսիք են մեր լեռնաշխարհի ամեն մի հնչյունով ու երանգով ապրած Դանիել Վարուժանն ու Համո Սահյանը։ 31 տարեկանում Դանիել Վարուժանը Հայոց Ցեղասպանության առաջին նահատակներից մեկը դարձավ, ու անավարտ մնաց նրա □Հացին երգը□ բանաստեղծությունների շարքը։ Ես չգիտեմ, թե արդյո՞ք մի այլ ժողովրդի բանաստեղծ այդպիսի զգացողությամբ կարող էր գրել ցորենի արտերի, հերկից հոգնած եզների, հայրենի բնաշխարհի եւ այն ամենի մասին, որ հայ գյուղացու ամենօրյա կյանքի մասն են կազմել։ Բայց ինձ համար ամենակարեւորը, բանաստեղծական պատկերներին հավասար, այն հայերեն բառերն են, որ մեր պապերի ու տատերի ու նաեւ իմ մանկության բառերն են եղել, սակայն այսօր չեն օգտագործվում՝ աղքատացնելով մեր ուղեղն ու հոգին։ Իմ այս զրույցում ուզում եմ մի քանի այդպիսի բառերի մասին ասել, որոնք մտածելու առիթ կտան նաեւ մեր ընթերցողներին։

Զրույց ԺԳ

Ատրուշան, ատրճանակ բառերում, գուցե նաեւ Ատրպատական անվան մեջ, ատր-ը կրակ է նշանակում, բայց դրա նախնական ձեւը պետք է որ մեզ հայտնի աթար-ը լինի, քանի որ այրել բայի հնդեվրոպական վերականգնված ձեւը *ater-ն է, այսինքն՝ աթար “կրակ” է նշանակում եւ դա երեւում է նաեւ բարբառային անթայր “կայծ” եւ անթեղ “տաք մոխիր” բառերից։ Անթեղ բառի կազմությունը եւ իմաստը պարզված չէ, բայց անթեղը կայծ (կրակ) ստանալու համար է, եւ դա երեւում է անթայր բառից, ընդ որում կայծի իմաստ կարող է ունենալ անթ արմատը եւ դա հաստատում է շանթ բառը, որին թյուրիմացաբար սեմական ծագում է վերագրվում։ Բացի այդ, բարբառային անձող (ածուխ) եւ խանձել բառերը, մեր կարծիքով, նույնպես անթ-ից են։ Ավելին, այդ շարքի մեջ կարելի է մտցնել արծարծեմ “բորբոքեմ”, արշալույս, որի ճիշտ ձեւն է արշալուրջք կամ արշալուրթ բառը, նաեւ՝ արհեստ (արհ-ը՝ արթ-ից (art), երեւի առաջին արհեստը կապվել է կրակի օգտագործման հետ), արհավիրք, արհամարհել բառերը։ Նշենք, որ կրակ բառի արմատն է կուր-ը (կերա-կուր “եփած կեր”), որի հետ կապ ունեն հուր, քուրա, ռուսերեն ՍցՐ “ծուխ” (курить), հին իսլանդերեն hyrr (hurja) “կրակ” բառերը:
Ես գրեթե ծանոթ չեմ մեր ժամանակակից հայ լեզվաբանների աշխատանքներին, չգիտեմ, թե հայոց լեզվին վերաբերվող ի՞նչ խնդիրներ են նրանք լուծում, նույնիսկ չգիտեմ, թե արդյո՞ք կա ինտերնետային կայք, որտեղ կարող են դրվել մեր հայտնի լեզվաբանների աշխատանքները:
Օրինակ, ես շատ կուզենայի, որ Հրաչյա Աճառյանի բոլոր բառարանները (արմատական, անձնանունների եւ այլն) լինեին ինտերնետում, որպեսզի հայոց լեզվով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդ կարողանար օգտվել դրանցից, որտեղ էլ նա գտնվեր:
Սակայն ինձ առավել հուզում է մեկ այլ հարց: Անգամ մեր նշանավոր լեզվաբանների մոտ նկատելի է եղել մի անբացատրելի ձգտում. որեւէ հայերեն բառի իմաստը մեր լեզվի միջոցներով հասկանալու եւ բացատրելու փոխարեն, փորձում են դրա զուգահեռները գտնել այլ լեզուներում, որպեսզի հպարտությամբ հայտարարեն, որ այն փոխառնված է այլ լեզուներից:
Արդյո՞ք այդ միտումը շարունակվում է մեր լեզվով զբաղվող հետազոտողների մոտ, չգիտեմ, բայց լավ կլինի, որ այն չլինի եւ մեր լեզվի առեղծվածը բացահայտվի միայն գիտական, այսինքն՝ մեր լեզվի միջոցներով:

Զրույց ԺԴ
Փորձեմ մեկնաբանել մի քանի հին բառեր, որոնց իմաստային կապը թեեւ ակնհայտ է, բայց քանի որ այլ լեզուներում չեն հայտնաբերվել, մնում են անբացատրելի:
Քննենք պատանի, պարմանի, պարոյր “ամբոխ”, պարան եւ պարանոց բառերը՝ նկատի ունենալով, որ հիմա քիչ օգտագործվող պարմանի բառը, նույնպես, պատանի է նշանակում:
Մտածում եմ, որ հինգ բառի մեջ էլ առկա է նույն պա կամ պար արմատը: Ընդ որում՝ պար-ի զուգահեռը հայտնաբերվել է շումերերենում նույն՝ պատելու իմաստով, ինչ որ հայերենում է: Օրինակ, Հայկական Պար լեռնաշղթայի անվանման մեջ Պար-ը պատի, լեռների շարքի իմաստ ունի, նույնը վերաբերվում է մեր պարերին, որոնք մենակ չեն պարել, այլ ուս-ուսի տված, այսինքն՝ “պար բռնած”: Պատանի բառը համարվում է ուրարտական փոխառություն, իսկ մեր կարծիքով այն կազմված է պա-տանի ձեւով եւ կապ ունի տանի/ք/ եւ ընտանի/ք/ բառերի հետ, այսինքն՝ պատանի նշանակում է “տանը պահած”:
Նույնը պարմանի բառը, որը կազմված է պար-մանի ձեւով եւ կապ ունի մանի՝ մանր, մանուկ բառերի հետ, այսինքն՝ պարմանի նշանակում է “փոքր պահած”:
Ցավոք, լեզվաբանները կապ չեն տեսնում տանիք, ընտանիք /ընտանի/, մոռացված տամալի “տանիք” եւ տանել /տարածել/ բառերի միջեւ, թեեւ այդ կապը դժվար չէ տեսնել, բայց այդ եւ պար-ի իմաստի հետ կապված կաղապար եւ գաղափար բառերի մասին՝ մեկ ուրիշ անգամ: Եթե հասկանալի դարձավ պար բառի իմաստը, ապա հեշտ է հասկանալ պարան, եւ, հատկապես, պարանոց բառը, որ պարզապես “պարան կապելու տեղ” է նշանակում եւ կարող է ուրախացնել մեր ընթերցողին իր պարզությամբ:
Բառերի ոչ ճիշտ արտասանությունը, դրանց ծագման ու իմաստի մասին չիմանալը ազդում է մեր մտքերի վրա, եւ դրանք սխալ են դառնում նաեւ այդ պատճառով: Ալավերդի /պետք է լինի Ալվերտ/ եւ Գյումրի /պետք է լինի Կումայրի կամ Կումրի/ անվանումների մասին արդեն ասվեց, եւ այդպիսի օրին ակները շատ են, բերեմ եւս երկու օրինակ: Մենք երբեմն օգտագործում ենք “հեթանոս հայեր” արտահայտությունը, թեեւ դա շատ ուշ ներմուծված արտահայտություն է: Բանն այն է, որ հեթանոսը հունարեն էթնոս բառն է, որ ցեղ է նշանակում։ Այդպես էին անվանում հռոմեական կայսրության սահմաններից դուրս ապրող ցեղերին, ովքեր քրիստոնյա չէին, իսկ ինչպես հայտնի է, հայերը այդ ժամանակ ցեղ չէին, այլ ազգ եւ առաջինն էին քրիստոնեությունն ընդունել, այնպես որ դա նրանց չէր կարող վերաբերվել։ Հռոմեական կայսրության ներսում, մասնավորապես, Իտալիայում շատ գյուղացիների, ովքեր քրիստոնյա չէին, անվանում էին պագան, որտեղից էլ պագանիզմ “հեթանոսություն” իմաստը, թեեւ պագան, ընդամենը, գյուղացի է նշանակում:
Պագանիզմը հայերիս չի կարող վերաբերվել, այնպես որ, հայերին հեթանոսություն կամ պագանիզմ վերագրելը, այն նշանակությամբ, ինչպես արեւմուտքում են հասկանում, ճիշտ չէ։
Մենք պարզապես հայեր ենք, Հայոց Լեռնաշխարհի ծնունդ, ամենահին քաղաքակրթությունների ժամանակակիցն ու վկան եւ, մեզ բաժանել “հեթանոս” կամ “քրիստոնյա” հայերի, ճիշտ չէ:
Զրույց ԺԵ
Քրիստոս օծված է նշանակում եւ հայերեն մկրտել բառում այդ արմատը կա, որտեղից էլ Մկրտիչ անունը: Օծել բայը, մեր կարծիքով, ծածկել է նշանակում եւ կապունի օթ /օթել, օթեւան, օթոց/ բառի հետ, բայց այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ: Հետաքրքիրն այն է, որ ինչպես մկրտել բայը, այնպես էլ այդ հայտնի անունները կապունեն հայերեն մի պարզ գոյականի`քրտինք /քիրտն/ բառի հետ: Խիստ առօրեական այդ բառի իմաստը հեշտ չէ հասկանալ, գուցե այն կապ ունի ջրով ծածկելու իմաստի հետ կամ, գուցե, սրտի իմաստի հետ, քանի որ քրտինքի անջատվելը ուղեկցվում է սրտի արագացված աշխատանքով: Դա են հաստատում մի շարք այլ բառեր, որոնց արմատները նույնն են, բայց համարվում են փոխառություններ, իսկ մի մասն էլ ներկայում մոռացվել են ու անհասկանալի դարձել: Դրանք են` արթնանալ /զարթնել, արթուն/, կրթել /կիրթ/, մխրճել “մկրտել, թաթախել”, հարթնել խրտնելշրտնել-սարտնել եւ այլն: Վերջին չորս բայից, որոնք նույն իմաստն ունեն, մեր ընթերցողին, հավանաբար, միայն խրտնել-ն է ծանոթ, քանի որ մյուսները, գրեթե, չեն օգտագործվում:
Ինչպես խրտնել, այնպես էլ շրտնել բայերի հիմքերի համար, կասկածանքով ընդունվում են խիրտ- եւ շիրտ հիմքերը, թեեւ ակնհայտ է դրանց կապը մի կողմից հարթնել /արթուն/ եւ սարտնել բայերի, իսկ մյուս կողմից էլ քիրտ եւ սիրտ բառերի հետ /հունարեն kardia “սիրտ”/:
Իհարկե, ինչ վերեւում գրեցի, այնքան էլ միանշանակ չէ, քանի որ մկրտել բայը կարելի է կապել մկրատի իմաստի հետ /կրտել “կտրել”, թլփատելու իմաստով/,բայց մտածել պետք է:
Ի դեպ, ոմանց կարծիքով ֆրանսերեն cretin /ռուսերեն кретин / “թուլամիտ” բառը սկզբնապես քրիստոնյա է նշանակել /ֆրանսերեն chretien/, ինչը նույնպես մտածելու առիթ է տալիս…
1830-ական թվականներին, երբ առաջին անգամ քննարկվում էր հնդեվրոպական մեծ լեզվաընտանիքին պատկանող լեզուների հարցը, հայերենը, սխալմամբ համարվեց իրանական բարբառ, սակայն շատ շուտով լեզվաբանները հասկացան, որ հայերենը չունի ազգակից ո՛չ կենդանի եւ ո՛չ էլ մեռած լեզուների մեջ: Պարզ դարձավ, որ հայ ժողովուրդը չունի նաեւ ազգակից ժողովուրդ եւ մենակ է տանում իր առաքելությունը այս անարդար աշխարհում: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Մեզ ամենամոտ համարվող իրանցիները, իրականում մեզանից շատ տարբեր են: Այն փաստը, որ հայերը վաղնջական-անհիշելի ժամանակներից թաղել են իրենց մեռելներին, այն էլ ծիսակատարություններով, իսկ իրանցիները՝ ոչ, վկայում է այդ մասին:
Ավելին, մենք մեր մասին չենք կարող ասել, որ ցեղ ենք եղել, քանի որ ոչ մի պատմական վկայություն չկա “հայկական ցեղերի” գոյության մասին, գուցե դրանք եղել են, բայց այնքան վազուց, որ չի պահպանվել նրանց մասին հիշողություն: Մենք գիտենք հունական ցեղերի մասին, այսօր էլ կան վրացական, իրանական, թուրքական ցեղեր (խոսքը թուրքերի ու ադրբեջանցիների մասին չէ, որոնք հավատափոխ եղած ու լեզուն փոխած խառնածին ժողովուրդներ են), բայց հայկական ցեղերի մասին ոչ մի բան հստակ հայտնի չէ։ Մենք մեր մասին անգամ ժողովուրդ բառը չենք կարող օգտագործել: Միակ բառը, որ բնութագրում է մեզ եւ օգտագործվել է վաղուց, դա ազգն է, եւ միայն “հայ ազգ” արտահայտությունը իրավունք ունի օգտագործվելու, եւ որը քաղաքակրթական երեւույթի արդյունք է: Ցեղակրոնության հիմնադիրներ Հայկ Ասատրյանը եւ Գարեգին Նժդեհը ենթագիտակցորեն հասկացել էին, որ միասնական եւ ուժեղ կարող է լինել միայն ցեղը (գերդաստան, կլան), իսկ ժողովուրդը այդպիսին լինել չեն կարող, եւ դրա վրա էլ կառուցել են իրենց ուսմունքը։ Գուցե դա է պատճառը նաեւ, որ քոչվոր ցեղերը կարողանում էին հաղթել քաղաքակիրթ ազգերին եւ իրենց իշխանությունը հաստատել նրանց վրա:

Զրույց ԺԶ
Մեր “Զրույց Զ”-ում արդեն գրել եմ ժողովել, ժողովուրդ բառերի մասին՝ կապելով դրանք ջոկ-ի իմաստի հետ, փորձեմ մեկնաբանել ցեղ եւ ազգ բառերի իմաստները:
Գրաբարում ազգ նշանակել է տեսակ, ազգի-ազգի՝ տեսակ-տեսակ, եւ դա հենց այն բառն է, որ վերաբերվում է մեր ինքնությանը եւ մեր էությանը, այլ բնորոշում մեզ պետք էլ չէ։ Ազգ բառի նախարմատն է ազ-ը կամ զա-ն /զանազան, զավակ/, իսկ դրա նախնական ձեւը ած-ը /ածել բայը գրաբարում բազմաթիվ իմաստներով է օգտագործվում եւ, գուցե, առկա է աստված բառում/, ծա-ն /ծանաւթ բառում/ եւ ծին-ը, որը, գուցե, կապ ունի կին բառի իմաստ հետ:
Ցեղ բառը ավելի պարզ է, այն անջատի իմաստ ունի եւ դրա հետ են կապված տարբեր արտասանություն եւ իմաստներ ունեցող բազմաթիվ բառեր, որոնցից բերեմ մի քանիսը՝ առանց նշելու խիստ առօրեական մյուս բառերը՝ սեր /ոչ սիրո իմաստով/, սերունդ, սեռ, սեղան, շերտ, շեղ, ցել, ճեղք եւ այլն: Ինչ վերաբերվում է նժդեհ բառին, ինչպես գիտեք, պարսկերեն այն նշանակում է “օտարական” կամ “թափառական” եւ իրավամբ համընկնում է Գարեգին Նժդեհի ապրելակերպի եւ ապրած կյանքի հետ:
Շումերի եւ շումերական քաղաքակրթության մասին առաջին անգամ լսեցի մեր պատմության ոսուցչից 1963թ., երբ սովորում էի 9-րդ դասարանում: Այն ժամանակ այդ երկիրը ինձ շատ հեռու թվաց եւ ժամանակի եւ տարածության մեջ, այդ պատճառով էլ առանձնապես չհետաքրքրվեցի, ի տարբերություն Ուրարտուի, որի առեղծվածը միշտ գերել է ինձ: 2002թ. փետրվարին, ընդամենը մի քանի ամիս հայերեն բառերի իմաստներով զբաղվելուց հետո, հին աշխարհի պատմության քարտեզի վրա զարմանքով նկատեցի, թե ինչքան ծանոթ ու հայերեն են հնչում Միջագետքի հին քաղաքների անունները /Մարի, Ուր, Ուրուկ,Քիշ, Շոշ եւ այլն/, ու հասկացա, որ դրանք շումերական քաղաքների անուններն են, թեեւ քարտեզի վրա Շումերը նշված չէր: Դա պատճառ դարձավ, որ ես սկսեցի հետաքրքրվել շումերական քաղաքակրթությամբ եւ արագ պարզեցի, որ երբ 1850-ական թվականներին եվրոպական մի շարք երկրների գործակալներ հայտնաբերեցին Միջագետքի հին քաղաքների ավերակները, երկիրը իրավացիորեն կոչեցին Խալդեա, ինչպես Բաբելոնին էին անվանում: Սակայն սեպագրերը ընթերցելուց եւ Ուրարտուի մասին իմանալուց հետո, հին աշխարհի այդ երկիրը, արհեստականորեն Շումեր անվանվեց՝ ելնելով բիբլիայում այդ երկրին տրված Չինար անվանումից: Նույն բախտին արժանացավ նաեւ Ուրարտուն, որի գերագույն աստծո անունը Խալդի էր եւ շատ էր հիշեցնում Խալդեային, այսինքն ՇումերԲաբելոնին: Պատահական չէ, որ 1930-ական թվականներից հետո դադարեցվեցին բոլոր տեսակի խոսակցությունները եւ պեղումները Ուրարտուի /Բիաինա-Խալդիա/մասին, եւ երջանիկ պատահականությամբ դրանք վերսկսվեցին Խորհրդային Հայաստանում: Եթե դա չլիներ, այսօր քիչ բան կիմանայինք Ուրարտու-Հայաստանի մասին, որի վերաբերյալ գրեթե ոչինչ չեն գրում նշանավոր հանրագիտարանները եւ անգամ համացանցում արժեքավոր ոչինչ չկա մեր այդ երկրի մասին… Մի երկու դիտարկում շումերերենի հետ կապված:
Զրույց ԺԷ
Բիաինա, Ուրարտու եւ Խալդի անվանումների իմաստների մասին իմ կարծիքը ունեմ, բայց սկսեմ ամենահայտնի հայերեն ագարակ բառից, որի զուգահեռը “ագար” ձեւով կա շումերերենում եւ նշանակում է “ջրովի հանդ”: Ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե ինչպես է փոխանցվել քաղաքակրթական այդ բառը, գուցե այն պարզապես ընդհանուր օգտագործման բառ է եղել նույն նախնիներից սերող հայերի եւ շումերների /խալդեացիների/ երկրագործական կյանքում: “Զրույց ԺԴ”-ում նշել ենք, որ պար բառի զուգահեռը հայտնաբերվել է շումերերենում պատելու իմաստով, ինչ որ հայերենում է: Այդպիսի բառեր շատ կան, բայց ուզում եմ մի առավել հետաքրքիր զուգադիպության մասին ասել, որի բացատրությունը հեշտ չի գտնել:
Դեռ 2002թ., երբ նոր էի ծանոթանում շումերական դիցաբանությանը, գրել եմ լուսին բառի մասին, քանի որ լուսնի աստվածը շումերների մոտ կոչվել է Սին, իսկ այդ բառը հայերենում դատարկ է նշանակում, ու զարմացել՝ մի՞թե հին հայերը կամ շումերները իմացել են, որ լու-սինը դատարկ լույս է: Մյուս կողմից սեպագրերից հայտնի է լուսնի աստծո ավելի հին՝ Նաննար անվանումը, որի նստավայրը Ուրն էր եւ որի փուլերով որոշվում էր ամիսը: Շատերը գիտեն, որ ժողովրդական լեզվով գեղեցիկ աղջկան “նանար” են ասում, բայց քչերը գիտեն, որ սին կամ դատարկ է նշանակում նաեւ նանիր բառը:
Ինչպե՞ս բացատրել երկու՝ այս հին շումերական աստվածությունների անվանումների առկայությունը հայոց լեզվում, գուցե միայն հայերենի ավելի հնությա՞մբ:
Ի դեպ, արաբերեն լուսնին “նուր” են ասում, եւ ինձ թվում է, որ Նուր տիկնիկի հետ կապված ծեսը կապ ունի լուսնի եւ հայերեն “նոր” բառի իմաստի հետ, որին հնդեվրոպական ծագում է վերագրվում:
“Զրույց ԺԷ”-ում գրել եմ, որ իմ կարծիքն ունեմ Բիաինա, Ուրարտու եւ Խալդի անվանումների իմաստների մասին:Չհավակնելով վերջնական ճշմարտության՝ փորձեմ մեկնաբանել այդ բառերը՝սկսելով ավելի հայտնի Նաիրի անվանման իմաստից:
Նախ ասեմ, որ Նաիրի անվան երկու գրելաձեւ կա՝ Նաիրի եւ Նայրի: Չարենցը, օրինակ, իր “Երկիր Նայրի” գրքի վերնագրում օգտագործել է Նայրի ձեւը ու երեւի ճիշտ է վարվել: Նայրի անունը մեկնաբանվել է որպես “ջրերի երկիր”, եւ այդ մեկնաբանությունը խելքին մոտ է: Հայերենում նայ նշանակում է խոնավ, թաց, իսկ իրի-ն կամ րի-ն շումերական եւ ուրարտական սեպագրերում նշանակել է երկիր կամ քաղաք: Ես կարծում եմ, որ հայերեն նավ բառը պարզապես խոնավ է նշանակում, ուրիշ ոչինչ: Ի դեպ, պարսկերեն թացին, խոնավին ասում են նամ ու, ինչպես հայտնի է, մեր Սայաթ Նովան այդ ձեւն է օգտագործել իր “Պատկիրքը դ ղալամով քաշած” խաղի մեջ.
Էրեսըդ նուր լուսնի նըման՝ քանի կէհա կու բոլըրվի,
Դաստամազդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի:
Զրույց ԺԸ
Բիաինա անվան հետ կապված վերջերս մտածում եմ, որ այն, նույնպես, կարող էր կապ ունենալ ջրի իմաստի հետ: Իհարկե, կարելի է օգտվել երկրի անվան բիա մասի եւ հունարեն բիո “կյանք” բառերի նմանությունից ու նման եզրակացություն հանգել, բայց ես գերադասում եմ ավելի հավաստի Վան անվանումը եւ հայերեն ավան բառը, որոնք երկուսն էլ կարող էին կապ ունենալ “ջրի ափին” իմաստի հետ:
Ավելի հետաքրքրական մտքերի առիթ է տալիս Ուրարտու անվանումը (ասորական արտասանությամբ՝ Ուրաշտու): Երկրի անվան ուր մասը, որ հայերեն ու՞ր հարցական դերանունն է՝ տեղի, երկրի իմաստ ունի, իսկ արտու (աշտու) մասը կապ ունի մի քանի իմաստների հետ, որոնք այստեղ առայժմ չեմ բերի, քանի որ դրանք ճշտման կարիք ունեն:
Ինձ թվում է, որ Խալդի աստծո անունը կապ ունի կարդալ բայի հետ, իսկ կարդալ նշանակել է “կանչել, կոչել” եւ միայն հիմա է, որ ընթերցելու իմաստ է ստացել: Կարդալու, այսինքն կանչելու իմաստ կարող էին ունենալ նաեւ կախարդ, խարդախ, ռուսերեն ՍՏսՊց’վ, չՈսՊպ’ՑՖ եւ այլ բառեր:
Ի դեպ, քուրմ բառը, նույնպես, “վերեւից կանչող” է նշանակում, իսկ կախարդի իմ աստ ունեն դասական ուղղագրությամբ գրված քաղդեայ կամ քաւդեայ բառերը:
Ինտերնետի շնորհիվ հեշտացել է մի շարք հայտնի լեզուների (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) արմատական բառարաններ նայելը, որը նախկինում դժվար խնդիր էր: Ցավոք, նույնը չի կարելի ասել հայերենի մասին, որի արմատական բառարաններ ինտերնետում առայժմ չկան տեղադրված: Քննելով ինտերնետում եղած արմատական բառարանները՝ նկատում ենք, որ դրանցում գրեթե հղումներ չկան հայերենին՝ նախ այն պատճառով, որ այդ բառարաններ կազմողները, մեծ մասամբ, հայերեն չեն իմացել եւ, կամ էլ, մեծ նշանակություն չեն տվել հայերենին՝ որպես հնդեվրոպական լեզուների սկզբնաղբյուրի: Հակառակը, հայոց լեզվին նվիրված աշխատություններում ու բառարաններում կատարված են ամեն տեսակ հղումներ մերձավոր ու հեռու շատ լեզուներին: Մերզրույցներում փորձելու ենք այդ բացը լրացնել՝ պարբերաբար անդրադառնալով մեր իմացած լեզուների կապերին հայերենի հետ:
Զրույց Ի
Սկսեմ ամենակարեւոր “գլուխ” բառից՝ համեմատելով այն ռուսերեն ձեւի հետ: Պետք է նշեմ, որ հայերեն բառը ինքը դժվար բացատրելի է, համենայնդեպս, ես չեմ հանդիպել մի որեւէ ստուգաբանության, որը հիշվող լիներ ու ես հիմա ասեի այդ մասին: Ռուսերեն голова բառը մի կողմից կապվում է հայերեն “գլուխ” բառի, իսկ մյուս կողմից էլ голый “մերկ”, լատիներեն calvus “գանգ” բառերի իմաստների հետ: Սակայն голый “մերկ” բառի համար հայերենում ունենք հոլանի “մերկ”, իսկ գանգի համար “կառափ” բառերը, որոնք եւ իրենց արտասանությամբ, եւ իրենց իմաստով ավելի մոտ են ռուսերեն եւ լատիներեն բառերին, բայց այդ մասին ոչ մի հիշատակում չկա նշված բառարաններում:
Կարծում եմ, եւ գրեթե համոզված եմ, որ հայերեն “գլուխ” բառի հետ կապ ունի ռուսերեն круг / круглы й / բառը, իսկ голова բառը կապ ունի կառափ /գաղափար եւ կաղապար/ բառերի հետ, որոնց տարբեր ծագում է վերագրվում:
Այս վերլուծությունը հնարավորություն տվեց հասկանալ մի շարք բառերի իմաստներ, որոնց շուրջ շատ էի մտածել: Դրանք են կառափ, կառ/ք/, կաղ /ռուսերեն калека / , կաղին, գաղա-փար, կաղա-պար, կալ եւ այլն, որոնց բոլորի իմաստը կլոր լինելն է:
Ես այստեղ չեմ բերում կլորի իմաստ ունեցող ռուսերեն բառերը, որոնք հաստատում են իմ այս կարծիքը:
Ի դեպ, գաղա-փար եւ կաղա- պար բառերի “փար” եւ “պար” մասերը պահելու /փարվել/ եւ պարփակելու իմաստ ունեն:
Չեմ կարող բացատրել, թե ինչ է տեղի ունենում, երբ պատահաբար հիշում եմ այս կամ այն բառը, այն էլ օտար լեզվից, բայց հետեւանքները միշտ լինում են հետաքրքիր: Նաեւ զարմանում եմ, որ մեր լեզվաբանները այդ նույն ուղով չեն գնացել: Իհարկե, դա տեղի է ունենում ինքնաբերաբար, ես հատուկ ջանք չեմ թափում, բայց մի բան պարզ է՝ պատճառը իմ մի քանի օտար լեզու իմանալն է (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն), թեեւ փորձեր եմ անում ավելի քիչ ծանոթ լեզուների պարագայում նույնպես (գերմաներեն, պարսկերեն, արաբերեն) գտնել կապեր հայերեն բառերի իմաստների հետ: Կաշխատեմ դա ցույց տալ թվերի իմաստների մեկնաբանության ժամանակ:

Զրույց ԻԱ
Մի օր պատահաբար հիշեցի ռուսերեն потрох, потрошить բառը ու թվաց, թե այն կապ ունի հայերեն տրեխ բառի հետ, քանզի իմաստը լավ չէի հիշում: Նայեցի ռուսերենի արմատական բառարանը եւ, ինձ թվում է, ուշադրության արժանի բաներ գտա: Համարվում է, որ потрох բառը троха -ից է, եւ տարբեր սլավոնական լեզուներով նշանակում է ” крошка, кусочек “։ Միանգամից հասկանալի դարձավ, որ այն կապ ունի հայերեն տրոհել եւ բարբառային համարվող տրաքել բառերի հետ, որոնց կապը այլ լեզուների հետ պարզված չէ: Ավելին, տրոհել եւ տրաքել բառերի հետ, գուցե, կապ ունեն դրաւշ, այժմ քիչ գործածվող ձրձել “կորզել, կեղեքել” եւ ձրձիտ “գիշատիչ” ու թերեւս նաեւ քրքրել (քրքիր) եւ կրկիտ (մանրակրկիտ) բառերը: Ինչ վերաբերում է բարբառային տրեխ բառին, գուցե այն իմաստով կապված է տրոհել բառի հետ, բայց համընկնում է պարսկերեն չարոխ (չարուխ) ձեւի հետ:
Երկու ամիս անց, կրկին պատահաբար, մտածեցի, որ ռուսերեն трава, травить, тереть, требовать բառերը կապ ունեն հայերեն տրորել, գուցե նաեւ տրոհել, տրաքել բառերի հետ: Ճշտելու համար նայեցի ռուսերենի արմատական բառարանը, նաեւ Ջահուկյանի հայտնի գիրքը, որտեղ էլի մի քանի բառեր գտա, որոնք կարող են կապ ունենալ վերը նշվածների հետ: Օրինակ, այժմ չգործածվող ա. տորր “տունկի ճյուղ, խաղողի որթի թեւ” (տորրեմ “ճյուղավորվել”, տորրանոց “այգի”), որը ձեւով ու իմաստով նման է խեթերենում հայտնաբերված բառին, տորորալ կամ տորտորալ “դանդաղ քայլել”, տղեմ, տաղտեմ “շարժել”, տնտղեմ, բ. դնդալ “շարժվել”, դեդեւեմ “շարժել, տատանել”, տարտղնել, տրորել, տուռն “շեղջ, կույտ”, տող եւ այլն: Մեր որոշ բարբառներում, օրինակ, օգտագործում են “վշտից տրորվել” արտահայտությունը, իսկ տրտմիլ (տրտում, տրտունջ) բառերի զուգահեռը ֆրանսերենում triste-ն է (լատիներեն tristis): Ի դեպ, շատերը կարծում են, թե դեգերել բառը “թափառել” է նշանակում, իրականում այն նշանակում է “մի տեղ մնալ”, իսկ շարժվելու իմաստ ունի վերեւում նշված դեդեւել բառը:
Հայ մարդը չի կարող կրթված համարվել, եթե նա չի տիրապետում դասական ուղղագրության հիմունքներին: Ընդ որում, նա դա կարող է անել ինքնուրույն, ինչպես իմ դեպքում եղավ, թեեւ ճիշտ կլինի, եթե գրաբարի եւ դասական ուղղագրության սկզբունքները ուսուցանվեն դպրոցում:
Դա առաջին քայլը կլինի մոտեցնելու Սփյուռքի կողմից օգտագործվող գրական լեզուն (որ սխալմամբ արեւմտահայերեն ենք անվանում) Հայաստանի Հանրապետության պաշտոնական գրական լեզվին: Դասական ուղղագրությունը իմանալու օգտակարության մասին ուզում եմ պատմել մի օրինակով, չնայած այդպիսիք շատ-շատ են, ինչպես այդ մասին նշել եմ “Զրույց Ե”-ում եւ “Զրույց Զ”-ում:

Զրույց ԻԲ
Բոլոր գիտեն, որ գետ բառը երկու իմաստ ունի գիտենալ /ամենագետ/ եւ գետ /ջրի/, ինչպե՞ս դրանք իրարից տարբերել:
Ներկա ուղղագրությամբ դա անել հնարավոր չէ, միայն իմաստից կարելի է հասկանալ, թե որ դեպքի հետ գործ ունենք:
Դասական ուղղագրությամբ այդ երկու բառերը տարբեր ձեւով են գրվում. գէտ /գիտենալ/ եւ գետ /ջրի/ եւ հեշտությամբ տարբերվում են իրարից, բայց ավելի կարեւոր է այն հարցը, թե ի՞նչ արմատից կամ ի՞նչ իմաստից են առաջացել արտասանությամբ նման գէտ եւ գետ բառերը:
Նորից չմտնելով հնչյունաբանական գաղտնիքների մեջ, որոնք ինձ օգնեցին հասկանալ այդ իմաստները` հայտնեմ իմ կարծիքը, որը կարող է առաջին հայացքից տարօրինակ եւ անհասկանալի թվալ մեր ընթերցողին:
Գէտ-ը գիտենալու իմաստով գայտ ձեւից է առաջանում, ինչպես հէր-ը հայր-ից եւ մէր-ը մայրից /այդպիսի դեպքեր շատ կան/, եւ ինչքան էլ զարմանալի է` կապ ունի հայտնի /դասական ուղղագրությամբ յայտնի/ եւ գաղտնի /արմատը` գաղտ/, իմաստներով տարբեր բառերի հետ:
Մյուս կողմից գայտը խիտ է նշանակում, համարվում է, որ ծագում է ուրարտերենից, բայց իմ կարծիքով կապ ունի խաղտ “կոշտ” եւ գէտ /գիտենալ/ բառերի հետ:
Յայտ արմատի հետ կապ ունեն բայց, այց, իսկ գաղտի հետ գող, գողտ բառերը:
Հայերեն գետ-ը կարող էր կապ ունենալ հորձանքի /շարժման/ կամ ձայնի հետ. հայերեն աղէտ “աղն, եղեռն”, ետ, կէտ “իշամեղու”, խեթեմ “հրեմ”, յետ /համեմատել ետ եւ հետ/, ռուսերեն ветер, որին հստակ մեկնաբանութոյւն չկա եւ ուտիերեն лет “հառաչանք”, որը նման է լաց բառին, հայերեն խաթար, չեչեներեն хатар “հանցանք”, խայտառակ, խայտաբղետ, խայտ “բղէտ, պիսակ”, այսինքն մոծակ /համեմատել արատ/, խայտալ, գաղթել /գաղութ/, գայթել, սայթ-աքել, յաղթել /հաղթել/ եւ այլն:
Այս բոլոր բառերը արտահայտում են շարժում ու նաեւ կապ ունեն ձայնի իմաստի հետ, ինչը կա գետի, հատկապես լեռնային գետի, հոսելու ժամանակ:
Հիմա ինտերնեում ավելի հեշտ է շումերերենի բառարան գտնել, քան հայերենի: 2002թ. փետրվարին առաջին անգամ ինտերնետից գրանցեցի եւ սկսեցի ուսումնասիրել շումերերենի մի բառարան՝ դեռ չիմանալով, որ այն ստեղծվել է սեպագրերի ընթերցման հիման վրա եւ միշտ չէ, որ արտահայտում է հնչյունների եւ բառերի իրական արտասանությունը: Բառարանի հեղինակը փորձ էր արել նաեւ մեկնաբանել, թե ինչպես է տեղի ունեցել լեզվի ստեղծումը շումերների կողմից, այն իմաստով, որ նրանք սկզբում իմաստավորված ձայնավորներով են հաղորդակցվել, ապա այդ ձայնավորներին ավելացրել են բաղաձայներ առջեւից եւ ետեւից ու ստացել են նոր բառեր նոր իմաստներով: Բարդեցման նման եղանակով նրանք նոր, ավելի բարդ բառեր ու իմաստներ են ստեղծել եւ այլն: Լեզվի ստեղծման նման վարկածը գուցե եւ հնարավոր է, բայց զարմացնում է այն, որ դա տեղի է ունեցել ընդամենը 5-6 հազար տարի առաջ, որին անմիջապես հաջորդել է պատկերագրերի, ապա սեպագրերի ստեղծումը, որոնց միջոցով էլ գրի է առնվել այդ նոր ստեղծված լեզուն, ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես հայերեն տառերի ստեղծումից անմիջապես հետո գրաբարով գրի առնվեց հայոց լեզուն: Ըստ այդ հեղինակի, լեզվի ստեղծման այդ գործընթացը տեւել է շատ կարճ, գուցե մեկ հարյուրամյակ, իսկ մեզ հայտնի է, որ բանական, այսինքն խոսող մարդը, սկսել է ձեւավորվել մոտ 30 հազար տարի առաջ: Ստացվում է, որ 25 հազար տարի մարդիկ իրար հետ հաղորդակցվում էին միայն հնչյուններով, որոնց դերը, իհարկե, չի կարելի թերագնահատել, բայց արդյոք դա այդպե՞ս է եղել…

Զրույց ԻԳ
Ցույց տալու համար, որ բառի ստեղծման նման եղանակ հնարավոր է, ուզում եմ քննարկել հայերեն բան բառը, որը մի քանի իմաստ ունի՝ խոսք, գործ, նաեւ՝ իր: Մեր օրերի հայտնի արտահայտությունը՝ “Մեր խոսքը գործ է” հնում երեւի հնչել է. “Մեր բանը բան է”: Ես համոզված եմ, որ “բան”-ը խոսքի իմաստով կազմված է բա+ն ձեւով, որտեղ բա նախարմատը կա բառ, բառաչել, բայ “ասույթ”, բախել, բամբասել բառերում, իսկ “բան”-ը գործի իմաստով կազմված է բ+ան ձեւով /բանել, բանվոր/: Ան նախարմատը անել բայն է, որի մի ձեւն էլ ար-ն է, արա, մի արա եւ այլն: Այն կա նաեւ գանել “ծեծել”, տանել, ցանել, վանել, մանել, հանել բայերում, որոնք գործողություն են ցույց տալիս, իսկ ար ձեւով՝ կարել “կարողանալ”, տարածել, ճարել, չար, շարել, վարել, լարել, մարել, հարել /թափահարել/ բառերում: Բնական է ենթադրել, որ նույն ձեւով են կազմված եւ նշված բառերը՝ տ+անել, ց+անել, չ+ար, վ+արել /արոր/, մ+արել /մ+այր “մութ”, որտեղից էլ մայրամուտ “մութն ընկավ կամ մութը մտավ” կազմովի բառը/ եւ այլն: Ի դեպ, արբանյակ բառը, որ շատ հին բառ է, նշանակել է ծառա, այսինքն “գործ անող” /ար-բան, որ նույն բանվորն է, ինչպես՝ անբան, որ նույն անգործն է/:
Ոչ կաղապարված մտածելու դեպքում անսպասելի իմաստային կապեր կարելի է գտնել հայերենի եւ այլ լեզուների միջեւ: Ցավոք, ես ընդամենը երեք օտար լեզվի եմ տիրապետում /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/, որոնք բոլորն էլ պատկանում են միեւնույն` հնդեվրոպական լեզվաընտանիքին: Այն հայերը, որոնք տիրապետում են սեմական, թյուրքական եւ կամ էլ կովկասյան /վրացերեն եւ այլն/ լեզուների, կարող են ավելի հետաքրքիր կապեր գտնել, բայց չգիտես թե ինչու չեն սիրում դրանով զբաղվել, երեւի ինչ-որ բան նրանց խանգարում է: Վերջերս ինտերնետից իմ համակարգչի հիշողության մեջ գրանցեցի Նիկողայոս Մառի ,Граматика древне-армянского языка. Этимология» գիրքը, որ նա լույս է ընծայել դեռ 1903թ. Սանկտ-Պետերբուրգում:

Նախաբանում, որի առաջին էջը, ցավոք, պակասում է, նա նշում է երեք կարեւոր հանգամանք: Առաջինը` որ հայոց լեզվի եւ, հատկապես, գրաբարի առեղծվածի բացահայտմամբ լեզվաբանները անբավարար են զբաղվում, թեեւ հայտնի է, որ հայերը այն փոքրաթիվ ժողովուրդների թվին են պատկանում, որ ստեղծել են մի սրբազան լեզու, որ միայն իրենց է պատկանում /մահմեդական ժողովուրդների համար սրբազան է համարվում արաբերենը/: Երկրորդ` որ գրաբարը ձեւավորված գրական լեզու է եղել մինչեւ քրիստոնեության ընդունումը հայերի կողմից, բայց թե զարգացման ի՞նչ փուլեր է անցել, հայտնի չէ: Երրորդ` որ լեզվաբանների մեծ մասը հրապուրված են հայերենի համեմատությամբ հիմնականում հնդեվրոպական լեզուների հետ եւ բոլորովին չեն հետաքրքրվում հարեւան լեզուներով: Այն, ինչ նշում է Ն. Մառը դեռ 1903թ., արդիական է նաեւ այսօր: Նշված գիրքը վերաբերվում է գրաբարի քերականությանը եւ կարող է օգտակար լինել հատկապես նրանց համար, ովքեր ռուսերենի միջոցով են ուզում ծանոթանալ մեր սրբազան գրավոր լեզվին:

Զրույց ԻԴ
Ինչպես նշել եմ “Զրույց Բ”–ում, Ալավերդի քաղաքի ճիշտ անվանումը պետք է լինի Ալվերտ, որտեղ ալ-ը նշանակում է տակ կամ խորք, իսկ վերտ-ը ունի տարբեր իմաստներ, այդ թվում շղթայի կամ հյուսվածքի: Վերտ-ը նաեւ հյուսված վահան է նշանակել, որի հիման վրա “Զրույց Է”–ում եզրակացրել եմ, որ Վահան եւ Վարդան անունները նույն իմաստն են ունեցել, ընդ որում` Վարդան անունը պարզապես հյուսված վահան է նշանակել: Քանի որ վարդ ծաղկի թերթերը իրար են հյուսված, կարելի է մտածել, որ վարդ-ի իմաստը նույնպես հյուսվածքն է:

Ի դեպ, արաբները օգտագործում են varda ձեւը, իսկ պարսիկները վարդին roz են ասում: Անմիջապես մտածեցի, որ այդ դեպքում Վարդգէս անունը նշանակել է “հյուսված մազեր” ունեցող: Ավելին, հիշեցի верзи’ла ռուսերեն բառը եւ արմատական բառարանի միջոցով պարզեցի, որ այն կապ ունի верза’ть /вязать/ իմաստի հետ եւ որոշ դեպքերում նշանակել է “երկար պարան”, այսինքն` կապ ունի веревка բառի իմաստի հետ, որին հստակ բացատրություն բառարանում չի տրված:
Շարունակելով այսպես մտածել` հասկացա, որ վարդ-ի, այսինքն հյուսելու իմաստի հետ կապ ունի վանդ /վանդակ/ արմատը, բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ:

“Զրույց Ա”-ում նշել եմ, որ եթե ֆրանսիացին փորձի հասկանալ իր լեզվի բառերի իմաստները, ապա շատ արագ կպարզի, որ ֆրանսերեն բառերի ճնշող մեծամասնությունը լատիներեն հիմքի վրա է ստեղծվել, եւ նրա որոնումները այդտեղ էլ կավարտվեն:

Այդպես չէ հայերենի դեպքում: Բայց այդպես չէ նաեւ ռուսերենի դեպքում, այն տարբերությամբ, որ ռուսերեն բառերի զուգահեռներ կան ոչ միայն սլավոնական լեզուներում /ուկրաիներեն, լեհերեն, չեխերեն, սերբերեն եւ այլն/, այլ մերձբալթյան լեզուներում /մեռած պրուսերենում, լատվերենում եւ լիտվերենում, բացի էստոներենից, որը ուգրո-ֆիննական լեզվախմբին է պատկանում/, իսկ մեր հայերենը չունի որեւէ մերձավոր լեզու: Սակայն մի հետաքրքիր բան եմ նկատում, որ իմ մի շարք փնտրտուքներ նույն մտքերին են ինձ բերել, ինչ որ մի քանի ռուս լեզվաբանների, նշանակում է մեզ մոտ կա լեզվամտածողության նմանություն, որի մասին մենք չգիտենք: Գուցե դա է պատճառներից մեկը, որ շատ հայեր ռուսական միջավայրում արագ մոռանում են հայերենը, ինչն այդպես չէ այլ միջավայրերում, կամ նույն արագությամբ չի ընթանում, ինչ որ Ռուսաստանում: Բոլոր դեպքերում պետք է իմանալ այս մասին եւ զգուշանալ ուծացումից, հատկապես ռուսական միջավայրում: Օտար մի երկրում իմ ռուս գործընկերներին հաճախ ասում էի ռուսերենի մասին բաներ, որ նրանք չգիտեին: Օրինակ, անեկդոտային էր դարձել հետեւյալը. երբ նրանց ասում էի, որ ռուսերենում Ո-ով սկսվող ռուսական ծագումով բառ չկա, նրանք նախ զարմանում էին, ապա փորձում էին գտնել որեւէ բառ եւ առաջինը հիշատակում էին арбуз -ը, որը, իհարկե, ռուսական ծագում չունի, իսկ հետո շփոթվում էին: Ստիպված էի լինում բացատրել, որ դա տեղի ունի, քանի որ ռուսերենում սկզբնապես չի եղել а հնչյունը, եղել է միայն о, а -ն իրենց լեզվի մեջ հայտնվել է բավական ուշ, ինչպես օրինակ ֆ-ն մեր լեզվում: Հիմա մի երկու բառի մասին, որ կան մեր լեզուներում, բայց չեն գիտակցվում, որ նույն ծագումն ունեն…

Զրույց ԻԵ
Սկսեմ шуруп, шуровать եւ øóðû-ìóðû բառերից, որոնցում կա հայերեն շուռ /շուռ տալ/ արմատը, բայց ավելի հետաքրքիր է հայերեն սկավառակ բառը, որ ռուսերենում դարձել էրковородка եւ դա, ինձանից առաջ նկատել է մի ոմն Սեմերենի, իսկ նրանից անկախ` մենք: Իհարկե, այս նմանությունը յուրաքանչյուր հայ, որ ռուսերեն գիտի, կարող էր նկատել, բայց հետաքրքիրն այն է, որ դա նկատել է ռուսը, որ հայերեն հազիվ թե իմանար: Մի ուրիշ, ավելի բարդ օրինակ, որը միայն լեզվաբանին կարող էր հետաքրքրել: Ռուսերեն արմատական բառարանում ковш -ը համեմատվում է հայերեն կուժ-ի հետ, իսկ кувши’н -ը` ոչ: Кувши’н -ի բարբառային ձեւն է кукши’н, որի հիման վրա լեզվաբան Սոբոլեվսկին կռահել է, որ кувши’н -ի սկզբնական ձեւը եղել է *кухшин:
Ինչպե՞ս է նա այդ մտքին հասել, ես չգիտեմ, բայց նրանից անկախ ես նույնպես գտել էի, որ կուժ /դասական ուղղագրոթյամբ կոյժ/ բառի սկզբնական ձեւը եղել է կոշխ-ը, իսկ թե ինչու՞ է այդպես, գուցե դեռ առիթ կլինի բացատրելու:
Իսպանիայի հյուսիսում եւ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում ապրում են բասկերը, ովքեր պայքարում են անկախություն ստանալու համար, ընդ որում` նրանք այդ տարածքում ապրում են շատ ավելի վաղ, քան իսպանացիները եւ ֆրանսիացիները, ովքեր հռոմեական քաղաքակրթության արդյունք են: Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում եւ Անգլիայում /Ուելս/ ապրում են բրիտների սերունդները, որոնց անունից են Բրետան գավառը Ֆրանսիայում եւ Անգլիային տրված Մեծ Բրիտանիա անվանումները, բայց նրանք անկախության մասին մոռացել են: Սակայն եւ բասկերը եւ բրիտները պահպանել են հիշողություն այն մասին, որ իրենց նախնիները եկել են Առաջավոր Ասիայից, գուցե` Հայոց Լեռնաշխարհից կամ Տրոյայից:

Զրույց ԻԶ
Շատերը գիտեն դոլմեն բառը, իսկ շատ քչերը մենհիր բառը, թեեւ երկուսն էլ դամբանաքար են նշանակում: Դոլմենները հորիզոնական դրված երկար քարեր են, որոնք հենվում են մի քանի ուղղահայաց դրված կարճ քարերի վրա, իսկ մենհիրը ուղղահայաց դրված մի երկար քար է: Ակնհայտ է, որ այդ երկու բառերի մեջ էլ մեն արմատը նույն իմաստն ունի:
Պարզվում է, որ երկու բառերն էլ բրետոներեն են, ընդ որում` դոլ նշանակում է սալ, մեն` “քար”, իսկ հիր` “երկար”:
Եթե հավատանք, որ բրետոնները, բասկերի պես, Փոքր Ասիայից կամ մեր լեռնաշխարհից են գնացել, ապա նշված բառերը, որոնք կապ ունեն քարերի հետ /դամբարան, գերեզման/, պետք է, որ արմատներ ունենան հայերենում:
Դոլ-ը կարող է կապ ունենալ հենց սալ /սաղ/ եւ սեղան բառերի ու նաեւ թաղ բառի հետ, կամ դղեակի իմաստի հետ, որին բացատրություն չկա /թաղել, սաղարկել կամ սալարկել` թաղելու, ծածկելու իմաստով եւ այլն/, իսկ հիր-ը հեռու բառի հետ /հերիւն, հեր “մազեր” /երկարի իմաստով/, հերիք “շատ”, հերձակ, հերու, հեռու, վեր, քեռի, քիլ “ինչ որ չափ”, թիռ, թիր/:
Մեն արմատը, քարի իմաստով, հայերենում գործածական չէ, սակայն գերեզ-ման բառում կա ման արմատ, որը կարող էր քար նշանակել, իսկ գերեզը` “երկար” եւ գերեզման բառը կնշանակեր “մեծ կամ երկար քար”, այսինքն` կունենար մենհիրի իմաստ, հատկապես, որ հայերի գերեզմանատներում խաչքարերը միշտ ուղղահայաց դիրքով են դրվել, ինչպես մենհիրները:
Գերեզ-ի իմաստին երկարի կամ մեծի իմաստով մոտ են ռուսերեն верзи’ла, հայերեն գեր “վեր”, գերան, գերազանց բառերը, ընդ որում վերջին բառը, մեր կարծիքով, կազմված է գերազ+անց ձեւով, այնպես, ինչպես գերեզ-ման բառը:

Թուրքե¬րը եւ ադր¬բե¬ջան¬ցի¬նե¬րը ¬ծա¬գում¬նա¬բա¬նա¬կան ի¬մաս¬տով ի¬րա¬րից տար¬բեր են, այլ բան, որ հա¬վա¬տա¬փո-խութ¬յան եւ լե¬զուն փո¬խե¬լու նույն ճա¬նա¬պարհն են ան¬ցել։ Թուր¬քերր Բյու¬զան¬դիա¬յի քրիս¬տոն¬յա ժո¬ղո¬վուրդ¬նե¬րի սե-րունդ¬ներն են, ո¬րոնց հա¬վա¬տա¬փո¬խութ¬յու¬նը սկսվեց դեռ ա¬րաբ¬նե¬րի գեր¬իշ¬խա¬նութ¬յան ժա¬մա¬նակ եւ շա¬րու¬նակ¬վեց օս¬ման¬յան կայս¬րութ¬յու¬նում, երբ նրանց ստի¬պե¬ցին նաեւ լե¬զուն փո¬խել:
Հե¬տա¬գա¬յում նրանց շար¬քե¬րը հա¬մալ¬րե¬ցին գո¬ղաց¬ված եւ զի¬վո¬րա¬կան գի¬շե¬րօ¬թիկ¬նե¬րում մե¬ծա¬ցած քրիս¬տոն¬յա¬նե-րի ե¬րե¬խա¬նե¬րը, ո¬րոնց ե¬նի¬չե¬րի էին ան¬վա¬նում: Այդ հա¬վա¬տա¬փոխ ե¬ղած եւ լե¬զուն փո¬խած մար¬դիկ, ո¬րոնք մար¬դու վատ տե¬սա¬¬կին են պատ¬կա¬նում, ա¬վե¬լի կա¬տա¬ղի եւ ազ¬գայ¬նա¬մոլ թուր¬քեր դար¬ձան, քան արեւել¬քից ե¬կած¬նե¬րի սե-րուն¬դ¬¬նե¬րը, ո¬րոնց տո¬կո¬սը թուր¬քե¬րի այ¬սօր¬վա ընդ¬հա¬նուր քա¬նա¬կի մեջ չնչին է:
Ըն¬դա¬մե¬նը մի 70 տա¬րի ա¬ռաջ, Քե¬մա¬¬լի մի հրա¬հան¬գով, նրանք սկսե¬ցին թուրք կոչ¬վել (մինչ այդ կոչ¬վում էին օս¬ման-ցի¬ներ), ո¬րոնք այ¬սօր կա¬տա¬ղի պայ¬քար են մղում ի¬րենց կեղծ ինք¬նու¬թյու¬նը պահ¬պա¬նե¬լու հա¬մար։ Թուր¬քա¬ցու¬մը մարդ¬կութ¬յան եւ քա¬ղա¬քա¬կրթութ¬յան ան¬կ¬ման հետ¬եւանք է, ո¬րը շա¬րու¬նա¬կում է խո¬րա¬նալ եւ տա¬րած¬վել:
Ադր¬բե¬ջան¬ցի¬նե¬րը կով¬կաս¬յան եւ ի¬րա¬նա¬կան, նույն¬պես քրիս¬տոն¬յա, ժո¬ղո¬վուրդ¬նե¬րի սե¬րունդ¬ներն են, ո¬րոնք նույն ճա¬նա¬պար¬հով մահ¬մե¬դա¬կա¬նաց¬վե¬ցին եւ փո¬խե¬ցին ի¬րենց լե¬զուն։
Դա է հաս¬տա¬տում նաեւ այն պարզ փա¬ս¬¬տը, որ ադր¬բե¬ջան¬ցի¬նե¬րը, ո¬¬րոնք շիիտ են, ի¬րան¬ցի¬նե¬րի նման, մար¬տի 21-ին նշում են գար¬նան տոն Նով¬ռու¬զը, իսկ Թուր¬քիա¬յում այդ տո¬նը մինչեւ վեր¬ջերս ար¬գել¬ված էր, քա¬¬նի որ այն նշում էին քրդե¬րը, բայց ոչ եր¬բեք թուր¬քե¬րը, ո¬րոնք սյու¬նիտ են։

Զրույց վերջին
Նով¬ռուզ-ը պարս¬կե¬րեն է եւ նշա¬նա¬կում է “նոր օր”, այն գրե¬թե ռու¬սե¬րեն է, բայց ռու¬ս¬նե¬րը այդ մա¬սին չգի¬տեն, ու երբ ղա¬զախ¬նե¬րը կամ ադր¬բե¬ջան¬ցի¬նե¬րը նրանց պատ¬մում են գար¬նան այդ տո¬նի մա¬սին (երբ ցե¬րե¬կը ա¬վե¬լի եր¬կար է դառ¬նում գի¬շե¬¬րից), նր¬անք չեն էլ կռա¬հում, որ դա ի¬ր¬ենց բա¬ռը չէ, այլ` հնդեվ¬րո¬պա¬ցի¬նե¬րի¬նը:
Հա¬յե¬րե¬նում ռուզ “օր” ի¬մաս¬տին հա¬մա¬պա¬տաս¬խա¬նում են մի քա¬նի բա¬ռեր, ա¬ռա¬ջին հեր¬թին լույս, ա¬պա նաեւ Ա-րու¬ս¬յակ (Վե¬նե¬¬րա մո¬լո¬րա¬կը), Ռու¬զան, Ա¬ռու¬շան (Ռու¬շան) եւ այլ ա¬նուն¬ներ:
Հա¬յե¬րը հնում նույն¬պես նշել են գար¬ն¬ան այդ տո¬նը, ո¬րը հե¬տա¬գա¬յում միա¬խա¬ռ¬ն¬վեց Զա¬տի¬կի տո¬նի հետ, եւ ի-մաստն էլ փոխ¬վեց:
Զա¬տիկ բա¬ռը, իմ կար¬ծի¬քով, նովռու¬զին հա¬մար¬ժեք ի¬մաստ ու¬նի եւ ճիշտ չէ հա¬ճախ հնչող այն մեկ¬նա¬բա¬նութ¬յու¬նը, թե զա¬տիկ-ը զա¬տել բա¬յից է:
Զա¬տիկ, սե¬ռա¬կա¬նը` զատ¬կի, ցույց է տա¬¬լիս, որ բա¬ռի հիմ¬քը կազմ¬ված է զա-տի ձ¬եւով, իսկ զա¬տել (զատ) բա¬ռը կազմ¬ված է զ¬+ատ (ա¬տել, հա¬տել): Իսկ ի՞նչ¬ են նշա¬ն¬ա¬¬¬կում զա-ն եւ տի-ն:
Զա-ն նշա¬նա¬կում է ծնունդ (զա¬վակ) կամ ձու, երեւի նույն¬պես ծնուն¬դի, ծնվե¬լու ի¬մաս¬տով, իսկ տի-ն ն¬շա¬նա¬կում է օր (տիվ, տ¬եւել) կամ ժա¬մա¬նակ (դե¬ռա¬տի), այ¬սինքն` զա¬տիկ նշա¬նա¬կում է “ծննդի օր” կամ “ծն¬վե¬լու ժա¬մա¬նակ”:
Մտա¬ծում եմ, որ “զա¬տիկ”-ը կապ ու¬նի նաեւ “հա¬տիկ”-ի ի¬մաս¬տի հետ, եւ ի¬զուր չէ, որ ե¬րե¬խա¬յի ա¬տամ¬ներ հա¬նե¬լու պա¬հը հա¬յերս նշում ենք` “ակ¬ռա¬հա¬տ¬ի¬կ”-ի ա¬րա¬րո¬ղութ¬յամբ, որ¬տեղ ակ¬ռան ա¬տամ է նշա¬նա¬կում:

Հով¬սեփ Պալ¬յան
Տեխ¬. գիտ. թե¬կնա¬ծու, ԵրՃՇՊՀ-ի դո¬ցենտ

“Լուսանցք” Թիվ 95, 13-19 մարտի, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 96, 20-26 մարտի, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 97, 27-ապրիլի 2, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 98, ապրիլի 3- 9, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 99, ապրիլի 10- 16, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 100, ապրիլի 17- 23, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 101, ապրիլի 24- 30, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 102 մայիսի 1-7 2009թ.
“Լուսանցք” Թիվ 104, մայիսի 15 — 21, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 105 մայիսի 22-28 2009թ.
«Լուսանցք», թիվ 106, մայիսի 29- Հունիսի 4, 2009թ.
«Լուսանցք», թիվ 107, Հունիսի 5- 11, 2009թ.
«Լուսանցք», թիվ 108, Հունիսի 12- 18, 2009թ.
«Լուսանցք», թիվ 109, Հունիսի 19- 25, 2009թ.
«Լուսանցք», թիվ 110, Հունիսի 26- Հուլիսի 2, 2009թ.
«Լուսանցք», թիվ 111, Հուլիսի 3-9, 2009թ.
«Լուսանցք», թիվ 112, Հուլիսի 10-16, 2009թ.
«Լուսանցք», թիվ 113, Հուլիսի 17-23, 2009թ.
«Լուսանցք», թիվ 114, Հուլիսի 24-30, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 115, սեպտեմբերի 4 — 10, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 — 17, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 117, սեպտեմբերի 18 — 24, 2009թ.
“Լուսանցք” թիվ 118, սեպտեմբեր 25- հոկտեմբեր 1 2009թ.
“Լուսանցք” Թիվ 119, հոկտեմբերի 2 — 8, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.
“Լուսանցք” թիվ 121, 16-22 հոկտեմբեր 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: