Հայ Ռազմիկի Ավետարան

by

Հոկտեմբերի 7-ը Խուստուփում Նժդեհի մասունքներին ուխտագնացության օրն է
Ուղերձ
Արարչի կամքով՝ Հայ տղամարդը հայր է ու ռազմիկ: Սիրով ու սրով նա պիտի կնքվի եւ ապա երբեք, ամբողջ իր կյանքում այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին:
Հայ ռազմիկը պիտ պատերազմի, խաղա մահի հետ՝ հաղթի կամ հաղթվի. իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ Վիշապաքաղ: Չարին ռազմիկ չի կարող լինել, եւ իր բնույթով ոճրագործ է նա: Եվ Չարիի հետ կա՚մ պետք է խոսել ոճրագործ ձեւով, կա՚մ պետք է լինել պատժող դատավոր: Ռազմիկը ոճիր չի կարող գործել, եւ Չարիի ոճիրը պատժելու համար, դատող է կարգել Վահագն Հային՝ թե Չարին հենց ձեռք բարձրացնի Հայ մորթելու, սրով պիտ կտրել այդ ձեռքը նրա՝ գլխի հետ մեկտեղ:
Սա է կոչումը Հայ ռազմիկի, սա է պատգամը Ահեղ Վահագնի:

Արորդիների Ուխտի Գերագույն Քրմապետ` Սլակ Կակոսյան

Ձոն ռազմիկին
Գիշեր էր, խավար եւ կարծես երբեք չըկար լուսաբաց իմ Արարատում: Եվ խավարի մեջ թույնը Վիշապի աղոթքի ձեւով Ազգիս շուրթերին վերքեր էր բացում, եւ Ազգս Արի՝ իր ուժը լքած, մուրացկան դարձած, Չարի զորության փշրանքն էր մուրում… Եվ հանկարծ Արեւ՞: Այդ ո՞վ է տեսել՝ Արեւը ծագի գիշերվա կեսին եւ ո՞վ է տեսել՝ մոխիրների մեջ հրդեհ բռնկվի՝ Ցեղամարդ ծնվի եւ արեւելով Վահագնին հասնի, տեսնի Վահագնին: Եվ Արարատի լեռների վրա, լեռների հսկան՝ Վահագնով օծված, հուրը Վահագնի իր մեջ ամփոփած, որպես սուրբ պատգամ Վահագնից ծագած եւ նախնիների զորությամբ սնված՝ Նժդեհն է հառնում որպես Հայ Ռազմիկ, խավարը պատռում եւ Աստվածային Լույսը Վահագնի զորությամբ սփռում իմ Արարատում: Նա ինքը՝ Նժդեհ, ինքը՝ Հայ Ռազմիկ:
Փա՜ռք Ռազմիկին, փա՜ռք Նժդեհին:
Նա առաջինն էր՝ նայեց երկնքին ու երկնի խորքում ինքն իրեն տեսավ: Ինքն իրենից դո՞ւրս: Ինչպե՞ս կլինի: Այդ ո՞վ է նրան կտրել իրենից, ո՞վ է մասնատել ամբողջությունը իր: Այդ ո՞վ է իր ճյուղը իր ծառից կտրել ու խառնել տարբեր կտրած ճյուղերին, այդ ո՞վ է զրկել նրան ծագումից՝ կառչած իր բնին: Բա մարդ լինի՝ ծագում չունենա՞, իր արմատին չմիանա՞, չամբողջանա՞ ինքն իրենով: Ինքնաորոնման երդումի ուխտով նա նժդեհացավ, աշխարհը ամբողջ ոտքի տակ առավ, տարբեր Հողերում արմատն իր փնտրեց, տարբեր մարդկանց մեջ որոնեց իրեն: Բայց ոչ մի այլ Հող չընդունեց նրան, չշոյեց նրան: Ամառը շոգեց, բայց չտաքացավ. ձմեռը մրսեց, բայց չզովացավ: Գետինը՝ սահուն ոտքերի տակին… արմատ չձգեց ու չզորացավ: Մարդիկ էլ՝ մարդիկ, բայց ո՛չ իր նման՝ նրանք ինքը չէին: Եվ հոգու խորքում խիստ զանազանեց իրենն օտարից: Նա Արարատում իր արմատը զգաց. եւ նույն արմատից բյուրավոր Ես-եր՝ հենց ինքը կարծես՝ ժպտացին նրան: Նա իրեն գտավ հենց Արարատում Արի Ցեղի մեջ որպես Ցեղամարդ, Ցեղի Ոգու մեջ՝ մի ոգի անհատ, Ցեղի արյունի բնական ժառանգ, ցեղային դեմքի մասնավոր կերտվածք: Եվ ամբողջացավ Նժդեհն իր Ցեղով, իր Ցեղով սիրեց, իր Ցեղով կռվեց, իր հավատը նա իր Ցեղով կերտեց, Ցեղի Ոգիով Վահագնին փարվեց… Կնքվեց իր Ցեղով:
Փա՜ռք Ռազմիկին, փա՜ռք Կնունքին:
Թե չճանաչի մարդ ինքը իրեն, թե նա չիմանա իր ծագումն անգամ, թե չճանաչի իր նախնիներին եւ իր արմատի զգացում չունենա՝ ինչի՞ն հավատա: Հավատա միայն օտարի ուժի՞ն, որ իրենը չէ: Ի՞նչ հավատ է դա՝ իր տկարությունը հաստատող հավատ եւ պարզ ստրկացում: Ինքնաճանաչումն է Հավատի աղբյուր: Ցեղակրոնը լոկ հավատալ գիտե: Նժդեհն առաջինն էր՝ եղավ Ցեղապաշտ եւ որպես Արի, նա՝ Արիապաշտ: Եվ Աստվածները հենց Արարատում, Գառնի Տաճարի շուրջը հավաքված, Վահագնյա Հուրով խարույկ վառեցին, յոթ Արեւներից գանձեր հալեցին, պսակ հյուսեցին Նժդեհի համար՝ նրան կնքելու որպես Ցեղամարդ: Արեւով ձուլված Սուրը երկսայրի Վահագն օծեց, որպես զորության հաղթական խորհուրդ: Խաչ Պատերազմին՝ աստղերից հյուսված՝ Աստղիկը կապեց նրա բազուկին, որ իր սերը վառ պահապան լինի ահեղ մարտերում: Մայր Անահիտը՝ հենց Արարատի հազար ծաղկունքից հավաքած յուղով աչքերը շփեց, որ Նժդեհն Արի իր մի բազուկով՝ քնած, թե արթուն միշտ սուրը բռնի՝ Հողը պաշտպանի, իսկ մյուս բազուկով հերկի ու ցանի, արարի, կերտի, իր Հողը սնի եւ ինքն էլ սնվի Մայրական Հողից՝ իր Հողը պաշտի: Ցեղիս Սուրբ Նախնիք, շուրջը բոլորված, օծեցին նրան իրենց զորությամբ: Տիեզերական անհունության մեջ Հայր Արան ժպտաց գոհունակությամբ: Եվ Աստվածային Հրավառությամբ Նժդեհը Կնքվեց՝ Կնքվեց Ցեղամարդ:
Փա՜ռք Ռազմիկին, փա՜ռք Ցեղամարդին:
Թե մենք մեր Հողում պարտվենք Չարիից, եւ մենք մեր Հողում ստրուկ լինենք նրան՝ աններելի է դա, ամոթի խարան: Բա Աստվածները դա մեզ կներե՞ն, մեր նախնիները չե՞ն անիծի մեզ: Թե Ցեղով չապրի սերունդը Արի, չզգա ինքն իր մեջ ուժը Մայր Հողի, թե չապավինի Զորության Աստծուն եւ նախնիներին կամովի լքի՝ էլ ինչպե՞ս կռվի, էլ ինչո՞վ կռվի, էլ ինչո՞ւ կռվի: Ցեղամարդը լոկ հաղթությամբ կօծի սուրը իր ձեռքի: Ցեղամարդը լոկ՝ համակ զորություն, Վահագնին տեսած, Վահագնից սնված, Վահագնով զինված, անպարտելիության հուրով բռնկված՝ Նժդեհը Արի: Ի՞նչ փույթ, թե Չարին անթիվ-անհամար զորք է կուտակել. ի՞նչ փույթ, թե նրան Վիշապն է օծել: Չէ՞ որ Մայր Հողի ուժն է առկայծում Նժդեհի սրտում, Սուրբ Նախնիների անհամար ոգիք՝ անպարտելի ուժ՝ իրեն զորակցում, Օրհնանքն Արայի, Ուժը Վահագնի, Արեւն իր երկրի… էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ ջուր է դառնում զորության բոցից: Անպարտելիությամբ Նժդեհը օծված, Մայր Անահիտի Օրհնանքն է ստանում. բոլոր մայրերի, կույս աղջիկների հավատն է ստանում՝ հաղթության հավատ. լույս մանուկների, երկրի զանգերի մաղթանքն է ստանում՝ հաղթության մաղթանք: Օ՜հ, ի՛նչ Զորություն: Էլ ի՞նչ թշնամի այս ամբողջական զորության դիմաց: Եվ Նժդեհն Արի, ինքն՝ Աստվածատես, ինքը Հայ Ռազմիկ, իր նվազ զորքից հիսունապատիկ ավել զորքի դեմ հիսունապատիկ ավել զորությամբ մարտի է ելնում: Եվ ոչ մի զիջում՝ միայն հաղթանակ… Մայր Հողի վրա նա միշտ հաղթական՝ Առաջնորդն Արի:
Փա՜ռք Ռազմիկին, փա՜ռք Առաջնորդին:
Նա առաջինն էր՝ տեսավ Վահագնին, եւ Վահագնը նրան Առաջնորդ օծեց Հայ Ռազմիկներին: Եվ աստվածային զորությամբ օծված Նժդեհը Արի, ինքն՝ Աստվածատես եւ աստվածային լույսն է առաքում նա իր Հայ Ազգին: Ինքը՝ զորություն եւ իր զորությամբ ուժ է ներարկում նա Հայ քաջերին: Ինքը՝ արարող եւ արարումի սերն է հրդեհում Արի Հայոց մեջ: Ինքը՝ Ցեղամարդ եւ Ցեղի ոգին կտակում է մեզ՝ ամեն տեսակի աղոթքից առաջ, որպես աղոթքների աղոթք գերագույն, որպես հոգեւոր սնունդ անհատնում, ճանաչենք մենք մեզ՝ մեր ծագումն Արի, ուժը Մայր Հողի, Արեւը մեր մեջ… լինենք Ցեղամարդ: Եվ չհանդուրժենք տկար բարություն, խոնարհ հեզություն, սոսկ աղոթողի խղճալի վիճակ՝ հանուն եւ ոչ մի մեծահոգության, հանուն եւ ոչ մի մարդասիրության, հանուն եւ ոչ մի երկնային փառքի: Լինենք նախ՝ ուժեղ, նոր միայն՝ բարի, ինչպես վայել է որդոցն Արայի: Եվ ինքը՝ Նժդեհը, Վահագնով օծված, Վահագնի լույսով ինքը զորացած, Վահագնի առջեւ կանգնեց նա հպարտ, բարեւեց նրան եւ սրտից բխած երդումը տվեց, ուխտավոր դարձավ Վահագն Աստծո: Նժդեհը գնաց Վահագնի լույսով, նա ինքն ապրեց աստծո զորությամբ եւ հենց ինքն եղավ Ռազմիկի Ավետարան:
Փա՜ռք Ռազմիկին, փա՜ռք Ռազմիկի Ավետարանին:

Զորաշարժ ռազմիկի
1. Ողջո՛ւյն քեզ, ո՜վ, Հայ Ռազմի՛կ: Եվ Ռազմիկի զորաշարժն եմ ողջունում քո մեջ՝ Արիական ոգին քո մեջ, նախնիներիդ շունչը քո մեջ, Հուր-Վահագնի Ուժը քո մեջ, եւ արյունը Ազգիդ քո մեջ, քո Մայր Հողի բույրը քո մեջ, վառ Արեւի հուրը քո մեջ, բյուր աստղերի լույսը քո մեջ, եւ դու՝ աստված՝ ինքդ քո մեջ:
2. Դու ես՝ անհատը Արի Տեսակի՝ քո Արի Ցեղի մի մասնիկն ես դու: Եվ դու հենց քո մեջ քո Ցեղն ես կրում, Ցեղիդ որակները քո մեջ են երկնում:
3. Արին բնական անունն է Ցեղիդ, բայց ոչ պարզ անուն, այլ խորհուրդ է նա: Արին արարող որակն է Երկրի: Եվ այդ որակը քո Ցեղն է կրում եւ հենց դրա համար էլ Արի է կոչվում:
4. Արարման համար զորություն է պետք: Առանց զորության էլ ի՞նչ արարում: Թե Արին միակ Ցեղն է ստեղծագործ, պիտի Չարիից զորավոր լինի, որ կարողանա հա՛մ սիրով ստեղծել եւ հա՛մ էլ ստեղծագործ սերը պաշտպանել: Թե սեր չունենա ստեղծագործ Արին՝ ինչպե՞ս կստեղծի. թե զորություն իր մեջ չունենա՝ ինչպե՞ս պաշտպանի սերը ստեղծումի, քանզի սերն առանց ուժի կործանվող է միշտ, եւ սերը ստեղծումի սուրն է պաշտպանում:
5. Եվ զորության որակն է Ռազմիկը քո մեջ. բնական որակ՝ ծնունդով տրված: Վահագնածին ես դու, ո՜վ, Հայ Ռազմի՛կ, եւ քո ծնունդով՝ զորության խորհուրդ:
6. Դու ծնվել ես որպես հրեղեն ոգի՝ մարմնավորված կերպարանքի մեջ: Դու ծնվել ես որպես սուրբ նախնիներիդ կենսատու պարգեւ եւ գալիք սերունդներիդ երջանկաբեր լույս: Դու ծնվել ես որպես արարող զորություն ավերումի դեմ:
7. Եվ թե Ռազմիկ ես դու՝ ծնունդով տրված, ապա սուրը քո, որպես զորության հավերժող խորհուրդ, հենց քո կնունքով է քո ձեռքը դրվում:
8. Արայի կամքով, Հայ տղամարդը՝ ի ծնե Ռազմիկ. հրով ու սրով նա պիտի կնքվի: Եվ ապա երբեք, ամբողջ իր կյանքում, այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին:
9. Գիտցի՛ր, ո՜վ, Ռազմի՛կ, զենքը բարիք է Ռազմիկի ձեռքում: Իսկ ոչ ռազմիկի ձեռքում զենքը ոճիրի միջոց է միայն: Եվ թե Ռազմիկ չէ զինվորը Հայոց՝ նա սպանող է լոկ, ոճրագործ է նա. նա մահ ու ավեր կսփռի իր շուրջ՝ թե՛ հակառակորդի եւ թե՛ իր Ազգի մեջ:
10. Ամեն զենք կրող Հայ Ռազմիկ չէ դեռ, եւ ամեն կռվող Հայ Ռազմիկ չէ դեռ: Զինվորը վիճակ է, եւ թե Ռազմիկ չէ որակը նրա, ապա նրա զենքը միջոց է միայն կռիվ անելու: Եվ նրա համար ամեն մի կռիվ գոյամարտ է լոկ. եւ նա կռվում է մահվան սարսափի չարությամբ միայն: Եվ թե Ռազմիկ չէ զինվորը Հայոց՝ նա պետք չէ Ազգին:
11. Ռազմիկի սուրը կռվի միջոց չէ լոկ. այն հավերժող զորության խորհուրդ է: Եվ իր սրով Հայ Ռազմիկն իր զորությունն է հաստատում: Նա դուրս է գալիս ռազմի ասպարեզ՝ ազնիվ մրցության, խաղում մահի հետ՝ հաղթում կամ հաղթվում:
12. Իսկ ավիրող Չարիի դեմ Հայ Ռազմիկը Վիշապաքաղ է լոկ: Նա պաշտպանում է սերը չարիքից, արարման լույսը՝ կործանող մութից, ժպիտը մանկանց՝ սառնաշունչ մահից, սիրո կարոտը՝ անգութ պղծումից:
13. Հայ Ռազմիկի համար պատերազմը փառքի պսակ է: Ռազմիկը միայն հաղթությամբ կօծի սուրը իր ձեռքի. Ռազմիկը միայն՝ համակ զորություն, Վահագնին զգացած, Վահագնից սնված, Վահագնով զինված, անպարտելիության հուրով բռնկված՝ Հայ Ռազմիկն արի:
14. Ո՜վ, Հայ Ռազմի՛կ, ինքդ զորություն եւ քո զորությամբ կենաց հավերժումն ես հաստատում Ազգիդ մեջ: Եվ քո միակ հավատքը, միակ կրոնը եւ միակ գաղափարախոսությունը՝ դա Զորությունն է:
15. Իսկ Զորությունը միայն զգացողությամբ է զորավոր: Զորավոր ես դու, երբ զգում ես քո ծագումը, քո արյունը, քո արմատը, քո ուժը. երբ քո մեջ զգում ես քո Տոհմը, քո Ազգը. երբ քո կողքին զգում ես քո նախնյաց ոգիներին. երբ զգում ես քեզ հետ Ամենազոր Վահագնին:
16. Եվ Վահագնի Զորությամբ, այդ բոլորի զորաշարժը սնուցիր քո մեջ, ո՜վ, Հայ Ռազմի՛կ: Գիտցի՛ր՝ քո մեջ նոր որակ չես ստեղծի երբեք: Ինչ որ դու ես, դու եղիր կատարելության մեջ: Այն, ինչ քո արյամբ է դրված քո մեջ, հենց այդ բոլորը քո մեջ արթնացրու ու կյանքի կոչիր գերագույն զորաշարժի հրավառությամբ: Այդ զորաշարժն է քո մեջ կերտում Ռազմիկին:

Հատվածներ “Ուխտագիրք”-ից

“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: