Նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ

by

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ: Կողմ են քվեարկել ԱԽ-ի 12 անդամները, դեմ՝ Թուրքիան եւ Բրազիլիան, Լիբանանը ձեռնպահ է մնացել: Սա թվով 4-րդ բանաձեւն է, որ ընդունվում է ԻԻՀ նկատմամբ` վերջինիս կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պահանջներն անտեսելու պատճառով:

Նոր փաստաթուղթը մշակվել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված նախագծի հիման վրա, այնուհետեւ ուղղումների ենթարկվել “Վեցյակի” ներկայացուցիչների կողմից: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, թե պատժամիջոցներն “ուղղված չեն Իրանի ժողովրդի դեմ”:

Ըստ փաստաթղթի, նոր սահմանափակումներ են դրվելու Իրանի կողմից սովորական զինատեսակներ ներկրելու եւ բալիստիկ հրթիռների արտադրման համար նախատեսված նյութերի ձեռքբերման մեջ: Սահմանափակումներ են կիրառվելու նաեւ իրանական ֆինանսական ինստիտուտների դեմ, մասնավորապես բանկերի, որոնք ֆինանսավորում ու խթանում են միջուկային տարածմանը:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնական այցով գտնվելով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում` մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված՝ իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւի ընդունումը: Մ. Ահմադինեջադն ասել է. “Մեր դեմ բանաձեւ են ընդունել, մենք այդ բանաձեւին վերաբերվում ենք որպես անձեռոցիկի, որով թուք ենք սրբում, իսկ օգտագործելուց հետո նետում աղբարկղը”:

“Պատժամիջոցները տեղում են մեր վրա աջից եւ ձախից, բայց դրանք ճանճի ազդեցություն ունեն, մենք ունենք համբերություն եւ կդիմակայենք”,- հայտարարել է Իրանի նախագահը:

Իսկ մինչ այդ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերի հետ հանդիպումից հետո ասել էր, որ ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ համաձայնություն ձեռքբերվել է: Նույնիսկ Չինաստանն էր համաձայնել: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ “Իրանի ղեկավարությունը կլսի միջազգային հանրության ձայնը”: Չի կարելի շարունակել անպատասխանատու քայլեր կատարել: Հարկավոր է լսել, թե ինչ են խոսում միջազգային կառուցներում, հարկավոր է շփվել գործընկերների հետ եւ միայն այդպես է հնարավոր լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները”: Հիշեցնենք, որ Իրանի նախագահը կտրուկ էր արձագանքել նաեւ Մոսկվայի նմանօրինակ վերաբերմունքին եւ կարծում էր` այն կփոխվի, ինչը սակայն չեղավ:

Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ գտնում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ “Իրանի ու միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնեցված լուծումների” եւ Երեւանը հույս է հայտնում, որ իրավիճակը չի սրվի:

Նարե Մշեցյան

“Լուսանցք” թիվ 153, հունիսի 10-16, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: