Ի՞նչ է տեռորիզմը

by

Տեռորիզմը` քաղաքական, կրոնական, կամ նմանօրինակ նպատակներից դրդված, քաղաքացիական բնակչության շարքերում բռնության կիրառումն է: Տեռորիզմը կարող է լինել երկու ձևի` ոչ-պետական և պետական: 

Երբ զինյալ անհատներ կամ խմբավորումներ, թեկուզ և քաղաքական արդարացի նպատակներից ելնելով, բիրտ ուժ են կիրառում անզեն և խաղաղ քաղաքացիների դեմ, նրանց արարքն անհերքելիորեն տեռորիստական է: 

Երբ պետությունը, քաղաքական նպատակներով, զինված ուժեր է ի գործ դնում իր կամ այլ պետության անզեն և խաղաղ քաղաքացիների դեմ, այդ արարքն անհերքելիորեն պետական տեռորիզմի դրսևորում է: 

Բռնի ուժի բոլոր դրսևորումները չեն, որոնք տեռորիստական կարող են համարվել: Ցանկացած անհատի, հավաքականության կամ ազգի հնարավորություն պետք է տրվի խաղաղ միջոցներով պաշտպանելու կամ հետապնդելու իր իրավունքներն ու շահերը:

Երբ զոհի, իրավազրկվածի առջև խաղաղ միջոցներով իր իրավունքները հետապնդելու կամ պաշտպանելու բոլոր ճանապարհները միտումնավոր կերպով և արհեստականորեն փակվում են, նա, այլընտրանքից զրկված, ստիպված դիմում է բռնի ուժի կիրառման։ Սա ամենևին էլ տեռորիզմ չէ, այլ արդարացի ազատագրական պայքար:

Դա արդարացի պայքար է մանավանդ այն պարագայում, երբ որպես թիրախ են ընտրվում ոչ թե խաղաղ քաղաքացիները, այլ իրավազրկող պետության զինված ուժերը, ներկայացուցիչներն ու այլ խորհրդանիշերը: Նման պարագաներում զինյալ միջոցի օգտագործման պատասխանատուն ոչ թե իրավազրկվածն է, այլ նրանք, ովքեր փակելով մնացյալ բոլոր ճանապարհները, նրան այլ հնարավորություն չեն թողել, քան դիմել բռնի միջոցների: 

Ալեք Ենիգոմշյան (2010)

Խաղաղ քաղաքացիական պայքարի և զինյալ պայքարի մասին

Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի ընտրած և մղած պայքարի մեթոդն իրոք հոգեկան վեհության դրսևորում է և գերազանցապես մարդկային: Ցավոք, հետապնդված նպատակի իրականացման արդյունավետության տեսանկյունից այն քիչ պարագաներում է արդարացրել իրեն: Արևմտյան Հայաստանի հարցի պարագայում այդ մեթոդը, ցավոք, անհեռանկարային է, չասելու համար անկիրարկելի: Իր հայրենիքից հեռացված, իրեն թշնամի երկրում այդ բռնադատողի հետ զանգվածաբար շփման (հետևաբար քաղաքացիական անհնազանդության) հնարավորությունից զրկված արևմտահայության մնացորդի համար ֆիզիկապես անհնարին էր և շարունակում է անհնարին մնալ ոչ միայն խաղաղ քաղաքացիական պայքարի միջոցով իր իրավունքների ձեռքբերումը, այլ նունիսկ այդ մեթոդի կիրառման փորձը: Սփյուռքահայությունն, ի դեպ, չի խուսափել պայքարի խաղաղ միջոցների փորձերից: 1965թ. զարթոնքից մինչև 1975թ. սփյուռքահայ համայնքների բնակության երկրներում խաղաղ պայքարի բոլոր միջոցները փորձվել են, դժբախտաբար ապարդյուն: 10 տարիների այդ ամուլ փորձերից հետո է, որ հայերն ստիպված դիմեցին զինյալ պայքարի գործելաձևին:

Ալեք Ենիգոմշյան 2011
(Խոսե-Անտոնիո Գուռյարանի «La Bomba» գրքի խմբագրականից, անտիպ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: