Միջնադարյան անառականոցները եւ դրանց հովանավոր եկեղեցին


Հայաստանյայց եկեղեցու միամիտ անդամը կամ հետեւորդը կասի` սուտ է. ինչպես կարող է միջնադարյան Հայաստանում, երբ, ըստ ամենայնի, սուրբ եկեղեցին էր երկրի տերտիրակալը, անառականոցներ լինեին: Եվ առավել եւս` որ եկեղեցին դրանց հովանավորեր: Եկեղեցին, որի գլխավոր քարոզներից է “մի՛ շնացիր”ը: Ճիշտն ասած, այդպիսի հակադարձումի համար մեր այդ միամիտը հիմքեր ունի. մեր եկեղեցական պատմագրությունը որոշակի հիմքեր չի տալիս նման եզրակացությունների համար (եկեղեցական պատմագրությունը իր արատները հո չէր բացահայտելու, դեռ բացահայտողների գրածներն էլ ջնջելու էր…): Պատմիչների գրվածքներում երբեմն սպրդած առանձին մտքեր, նրանց ասածների տողատակերի վերհանումն է միայն հնարավորություն տալիս այդ բանին. բայց թե այդ միամիտն ուր, նման աչքաբացությունն` ուր: Բացի այդ` եկեղեցական արխիվները, ինչ խոսք, հնարավորություն կտան եկեղեցու անդրկուլիսային կյանքը վերհանելու համար, որոնք փակ են ոչ միայն նրա միամիտ հավատավոների, այլեւ նրա շատ ու շատ գլխավոր անդամների համար:

Բայց, բարեբախտաբար, եկեղեցական պատմագրության մեջ կա մի փաստ, որը դեն է տանում եկեղեցու մութ կյանքի վրա քաշված քողը: Որին էլ ծանոթանալով` եկեղեցու մեր միամիտ հավատավորը գուցե կարող է սառը ցնցուղ ստանալ:

Խոսքը 1314րդ դարերի եկեղեցական պատմիչ Ստ. Օրբելյանի “Սյունիքի պատմության” մեջ հիշատակված մի փաստի մասին է: Պատմում է, որ Կիլիկո Հայոց Հեթում թագավորը (ով, մեր կողմից ծանուցենք, իր նախորդ Կիլիկիո թագավորների պես թագավորական պատիվ ու արժանապատվություն ունեցավ ոչ թե եկեղեցու կամակատարը, նրա հոտի անդամը լինել, այլ նրան իր թագավորական կամքը թելադրել, նրա չըար, հայի ոչ վայել վարքը բացահայտելու վճռականությունն ունենալ) գործող Կոնստանդին “կաթողիկոսի նկատմամբ նախանձ ու թշնամանք տածելով, իր համար համախոհ է դարձնում եպիսկոպոսներից, իշխաններից ամենագլխավորներին, այլեւ վարդապետներից էլ. բոլորին հրապուրելով տիրանենգ գաղափարով ժողով է գումարում Սիս մայրաքաղաքում` Հայրապետի վրա զրպարտչական խոսքերով բարդում են բազում անհիմն մեղադրանքներ, որոնք նույնիսկ լսողների համար անվայելուչ ու անպատշաճ են: Ծառաները քննիչ դարձած տիրոջը, հոտը հովվին1, դատափետում են աստծու փոխանորդին: Եվ այդպես զրպարտում են կաթողիկոսին, որի վերաբերյալ իրավն ու ճշմարիտը միայն աստված գիտի”: Սա ասում է եկեղեցական պատմիչը` ինքը իրեն հակասելով: Թագավորը լիագումար ժողով գումարելով ու ժողովում կաթողիկոսի դեմ իր մեղադրանքները ներկայացնելով, դրանց մասին ժողովի մասնակիցներից վկայություններ ստանալով` դրանով հաստատում է, որ կաթողիկոսի հանցանքները ասեղ չեն, որ պարտակվեն, որ “աստծուն չէ, որ միայն հայտնի են”, այլ դրանց մասին բոլորն էլ գիտեն: Այն, որ թագավորի մեղադրանքները “չար նախանձից” դրդված եւ անհիմն չեն եղել` խոստովանում է կաթողիկոսը ժողովում ասած իր խոսքում. “Այդ բաները ճիշտ են, եվ ես դրանց իսկությամբ կատարել եմ”, ասում է նա թե ներքին եւ թե արտաքին օգնության ոչ մի հույս չունենալով (Բյուզանդիայի եւ Հայաստանի կաթողիկոսարաններից Կիլիկիո կաթողիկոսարանը անկախ էր…): Ավելին` խորամանկ կաթողիկոսը հույս ունենալով, թե իր կողմից իր լրիվ մերկացումը կարող է թագավորի ու ժողովականենրի մեջ գութ հարուցել` ասվածին ավելացնում է. “Բայց դրանք (իր հանցագործ արարքները,հեղ.) հայտնիներն են: Իսկ ծածուկները, որ միայն ծածկագետ աստված գիտե, դրանցից բյուրապատիկ ավելի ամբարված եմ պահում իմ հոգում..”: Բայց Հեթում թագավորի` հանցանքների որջ եկեղեցին մաքրելու կամքը անկոտրում է լինում, ուժի առաջ սողացող հոգեւորականներն էլ ենթարկվում են նրա կամքին, եւ նա ժողովում մեղադրանքները, ըստ ամենայնի ապացուցված տեսնելով, ստիպում է կաթողիկոսին հրաժարական տալ2: Սա էլ ճար չունենալով` դա անում է: Կաթողիկոսը հրաժարական տալով` իր միակ մնացած ապավենին` Հայաստանյայց եկեղեցուն է ըստ երեւույթին, հասեհասա անում` ցանկանալով նրա օգնությամբ վրեժ լուծել իրեն փափուկ աթոռից զրկողներից: Դա է անուղղակիորեն հաստատում Օրբելյանի հետեւյալ ասածը. “… այն անզգամ մարդիկ…իրենց մտքում կասկածեցին, թե (կաթողիկոսը,հեղ.) դուրս կգա այս (Կիլիկիո,հեղ.) իշխանությունից, կգնա արեւելքի (Հայաստանի,հեղ.) վերին աշխարհը, այնտեղ կընդունվի կաթողիկոսական պատվով, որտեղ մեզ կմերժեն ու կանկախանա”: Դա հաստատ տեղի կունենար (քանզի Հայաստանյայց եկեղեցին էր հենց չարիքի արմատը եւ նա հաստատ թիկունք կկանգներ կաթողիկոսին) եւ դրանում թագավորը կասկածելով` հրամայում է կաթողիկոսի հրաժարական տալուց որոշ ժամանակ անց նրան ձերբակալել, “մետաղե կապանքների մեջ դնել” եւ նետել Լամբրոն բերդը:

Գանք գլխավոր հարցին. ի՞նչ հանցանքեր էր կատարել կաթողիկոսը, որ նա այդպիսի խիստ պատժի արժանացավ: Պատմիչ Օրբելյանը նշում է, թե (ասելով իհարկե, որ դրանք “անհիմն մեղադրանքներ էին” եւ ոչ կատարված), դրանք “բազում էին”, թվով “շուրջ երեսունի” հասնող: “Շուրջ երեսունի հասնող”,ասել է թե` կաթողիկոսը անգամ “կոկոսի” համն է փորձել: Բայց կանգ առնենք մեզ հետաքրքրող հանցանքի վրա:

Պատմիչն ասում է, որ կաթողիկոսին ներկայացվող մեղադրանքներից մեկն այն է լինում, որ նա “անառականոցներից հարկ է վերցնում”: Այդ մեղադրանքի մասին նա ընդամենը այդքանն է ասում` հնարավորինս աշխատելով կոծկել իրեն հաց ու ջուր տվող եկեղեցու գլխավորներից մեկի հանցանքները: Բայց քանի որ նա մեղադանքների մասին խոսելիս բերանից թռցնում է, թե դրանք այնքան “անվայլեւոչ ու անպատշաճ են” եղել, որ ինքը ամոթից չի կարողացել դրանց մասին իր գրքում շարադրել, վկայում է այն մասին, որ կաթողիկոսը ոչ միայն անառականոցներից հարկ է վերցրել, այլեւ հենց ինքը անառակ է եղել ու գուցեեւ անառականոց է բացել ու պահել:

Տեսնենք, թե քրիստոնյա պատմիչը ինչպես է հերքում կաթողիկոսին ներկայացվող հանցանքն ու արդարացնում նրա` “անառականոցներից հարկ” վերցնելը, լռելյայն, այնուամենայնիվ, ընդունելով, որ նա դա արել է:

Ասում է, թե “Ո՛վ մեղադրողներ, դա (կաթողիկոսի՝ անառականոցներից հարկ վերցնելը,հեղ) կարգ է հայերի, հույների եւ մյուս բոլոր ժողովուրդների ընդհանրական (այսինքն՝ մեծ,հեղ.) քաղաքներում” (ընդգծումը իմն է): Պատմիչը միջնադարյան եկեղեցու բացարձակ հսկողության տակ ընթացող՝ հայ կյանքին վերաբերող մի գաղտնիք է բացում. թե՛ Կիլիկիո Հայաստանի եւ թե՛ բուն Հայաստանի “ընդհանրական քաղաքներում” անառականոցներ են եղել, եւ դրանք եկեղեցուն որպես կանոն հարկ են մուծել: Պատմիչը միայն հարկ վերցնելու մասին է խոսում, բայց դժվար չէ ենթադրել, որ եկեղեցին անառականոցներից այլ առումներով էլ է օգտվել (կաթողիկոսն էլ է դա անուղղակիորեն խոստովանել): Եկեղեցին շահագրգռված լինելով անառականոցների գոյությամբ, պարզ է, որ հովանավորել է դրանց գոյությունն ու բացումը: Ընդ որում, եթե Կիլիկիո թագավորը բարոյական ուժ գտավ իրենում դատապարտելու իր եկեղեցու գլխավորի արարքը, ապա Հայաստանի իշխանությունները շարունակեցին աչք փակել Հայաստանյայց եկեղեցու եղկելի արարքի վրա…

Պատմիչը այնուհետեւ շարունակում է. “Իսկ եթե վերցրել է, ապա չի մուծել եկեղեցի` որպես նվիրատվություն կամ պարգեւ, այլ ռոճիկ է տվել բերդապահ սպասավորներին”: Էշը չէ` պո՞չը, այսպես հակադարձենք պատմիչի ասածին:

Այնուհետեւ պատմիչի արդարացումում կարդում ենք. “Իսկ եթե դա (հարկ վերցնելը,հեղ.) վնաս է, ապա ինչու՞ հայրապետական կանոններում սահմանված է պոռնիկներից, շնացողներից ու բոլոր վնասակար մարդկանցից դահեկաններով տուգանք վերցնել եկեղեցու օգտին”: Պարզվում է` եկեղեցին, սկսած թերեւս իր հիմնադրից, հարկ է վերցրել, իր օգուտներն է քաղել ոչ միայն պոռնկանոցներից, այլեւ “շնացողներից” ու բոլորբոլոր “վնասակար (ավազակներից, գողերից, այլեւայլ` հանցագործներից,հեղ.) մարդկանցից”. դե ընչաքաղց եկեղեցուն ոսկի ու արծաթ էր պետք, ինչպե՞ս չօգտվեր իր այդ անկշտում քաղցը բավարարող` նույնիսկ եղկելի մարդկանց տված ինչքերից: Հետո էլ, պարզվում է, եկեղեցին անբարոներից, չարագործներից, տմարդիներից հարկ է վերցրել, նրանցից օգտվել է ոչ թե գաղտնիորեն, այլ` բացահայտ. իր “հայրապետական (ասել է թե` Գրիգորիսից սկսված եկեղեցու գլխավորների,հեղ.) կանոններում” դա “սրբագործել” է: Այլ կերպ` հանցագործության օրինականացում: Ինքնին հասկանալի է, որ եկեղեցին մեծ օգուտներ քաղելով անառականոցներից, շնանոցներից ու այլեւայլ վնասակար աղտեղի տեղերից` ամեն ինչ արել է այդպիսիների աճեցման, նրանց հովանավորման ու նրանց բարոյական ուժերից պաշտպանելու համար:

Եկեղեցու այս` պոռնկանոցներով շահագրգռությունը, սակայն, ոչ միայն գործնական շահերով ու եկեղեցական ներքին` “հայրապետական կանոններով” էր պայմանավորված, այլեւ ընդհանուր դավանաբանական, քրիստոնեական շահերով: Կարող է թվալ, թե այդ կրոնը ասում է. “Մի՛ շնացիր” (կամ` “մի՛ պոռնկացիր”), բայց այդ պատվիրանը հրեական օրենքը չխախտող Հիսուսը (միայն “հրեաների փրկության համար” եկած) ասել է միայ հրեա ժողովրդի համար` շարունակելով իր նախորդ հրեա առաքյալի` Մովսեսի` շնացող հրեաներին այդ ախտից հեռու պահելու առաքելության իրագործումը: Բայց Հիսուսի ասածը չի վերաբերում չշնացող, բարոյական ազգերին` հեթանոսներին (հեթանոս, այդ թվում` հայ, ազգերում ոչ միայն անբարո արարքներին էին համարվում եղկելի, այլեւ դրանց մասին խոսելը, դրանց մասին ինչոր պատվիրաններ (“մի՛ շնացիր, “մի՛ ստիր”) կազմելը): Նա քանի որ հեթանոսների, իր խոսքերով, “լույսի որդիների”, “արքայության որդիների”, “այս աշխարհի տերերի” աշխարհը քանդելու ծրագիրն ուներ` նա նրանց համար ուրիշ դեղահաբպատվիրան ուներ պատրաստած: Հեթանոս ազգերի ընտանիքի` այդ ազգերի վերարտադրությունը ապահովող այդ օրգանիզմի քանդումը, դրա ստեղծումին խոչընդոտելը, ահա Հիսուսի` այդ ազգերի վերաբերյալ մտածածը: Ահա նրա այդ մտածումը արտահայտող մի քանի կարգախոսներ. “Երկրի վրայ ոչ մեկին ձեզ հայր մի՛ կոչէք” (ընտանիքի գլխավորին` հորը ուրանալու կարգախոս). “”Ո՞վ է իմ մայրը, կամ “ովքե՞ր են իմ եղբայրները”: Եվ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները` ասաց. “Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները…” (Հիսուսը ուրանում է իր մորն անգամ` այդպես հեթանոս ազգերի համար օրինակ ծառայելով). “Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ, այլ` սուր, քանի որ եկայ, որ բաժանեմ մարդուն իր հորից, դստրին` իր մօրից, եւ հարսին` իր կեսուրից: Եվ մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն” (Հեթանոսական ընտանիքը քանդելու մի համապարփակ ծրագիր). “Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չատի իր հօրը եւ մօրը, կնոջն ու որդիներին, եղբայրներին ու քոյրերին, նույնիսկ իր անձն անգամ, չի կարող իմ աշակերտն լինել” (դարձյալ նույնը). “Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ի՞նչ եմ կամենում, եթէ ոչ այն, որ այժմուանից իսկ բորբոքուի եւ մի մկրտութիուն ունեմ մկրտուելու (հեթանոսներին մըկրտելը արմատից կտրելը նկատի ունի,հեղ.) եւ ինչպէ՞ս եմ շտապում (վրեժ ուներ,հեղ.), մինչեւ որ կատարուի: Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւ՞ն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձէզ, այլ` բաժանում. որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն…” (հեթանոսական ընտանիքը տրոհելու ծրագրի եւս մեկ արտահայտություն): Հիսուսից հետո հեթանոս աշխարհներում նրա ուսմունքի հետեւորդների կողմից եկեղեցիները հետեւողականորեն իրագործեցին նրա` ընտանիքը քանդելու, առ հակառակ սեռը սերը պիղծ համարելու, այդ սիրո հիման վրա ձեւավորող ամուսնությունընտանիքը ոչ “աստված”ահաճո համարելու ծրագիրը: Եկեղեցիների սպասավորները իրենք այդ առումով օրինակ ծառայեցին. կուսակրոնությունը դարձավ “մարդու որդի” Հիսուսին բոլորանվեր նվիրվելու գլխավոր պայման: Այս ամենի անխուսափելի հետեւանքը հեթանոս ազգերի մեջ պոռնկանոցների ու շնանոցների առաջացումն էր: Հայ կյանքը, որտեղ արտաքին ուժերի թելադրանքով առաջինը քրիստոնեական կրոնապետություն հաստատվեց ու որում քրիստոնեական եկեղեցին առաջինը դարձավ միահեծան տերտիրակալ,աղտավոր այդ երեւույթներից ձերբազատ չկարողացավ մնալ:

Թողնելով պատմությունը` գանք մեր օրեր. նույն բանը չե՞նք տեսնում, այն տարբերությամբ, որ այսօր հաճույքանոցների տեղերն են շատացել, եւ դա` հուրախություն եկեղեցու…

Քուրմ Մանուկ

1 Եկեղեցին “մի՛ դատիր”ը տարածում էր միայն իր հոտի վրա, իսկ ինքը լավ էլ դատում էր…
2 “Մութ ու կաղ միջանադարն” (Ե. Չարենց) էր իշխում` այդ աշխարհի ծնունդ թագավորն ի՜նչ իմանար, որ կաթողիկոսին փոխելով եկեղեցին չէր բարոյականանա: ”

“Լուսանցք” թիվ 147, ապրիլի 30- մայիսի 6, 2010թ.

2 Responses to “Միջնադարյան անառականոցները եւ դրանց հովանավոր եկեղեցին”

  1. ԵՍ Says:

    Հայ Ազգը դեռ գոյություն ունի միայն ու միայն իր շնորհիվ, ոչ թե եկեղեցու կամ էլ դրա հովիվների, որոնք, մեղմ ասած, մի հատ բարձր տեղից թքած ունեն բոլորի վրա, մենակ իրանց բենտլիները, փողերն ու հողերը անպակաս լինեն: Եթե մի քիչ էլ հլու հնազանդ էշի օրում մնանք, էլ գոյություն էլ չենք ունենա:

  2. Դավիթ Says:

    ԱՅ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԷՏ ԻՆՉԵՐ ԵՔ ԴՈՒՐՍ ՏՎԵԼ: ԱՅ ՎԻԺՎԱՑՔՆԵՐ ԷՏ ՋԵՐ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ԱՅՍՕՐ ՀԱՅ ԱԶԳԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԹԵ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՁԵԶ ՎՈՐ ՄՆԱՐ ՀԻՄԱ ՊԱՐՍԻԿ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆՔ: ԴՈՒՔ ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՓՈՂԵՐՈՎ ԵՔ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ: ԱԶԳԱԻՆՈՎ ԽԱԲՈՒՄ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԼՈՒԽՆՆԵՐՆ ԵՔ ԼՎԱՆՈՒՄ: և Ի ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ ԷՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՎ ՁԵՐ ՓՈՒՉԻԿ ԼԻՆԵԼԸ ՁԵՐ ՎՐԱԻՑ ՊԱԽՉՈՒՄ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՌԵԱԼ ՈԺԵՐԻ ԿԱՄԵԼ ՆՈՐ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ: ԵՍ ՕՐԻՆԱԿՆԵԼ ԲԵՐՈՒՄ ԵՄ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՈՐ ԳՈՆԵ ՈՐԻՇՆԵՐՆԵԼ ՉԽԱԲՎԵՆ ՁԵՐ ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՐ ԲՈԼՈՐՆԵԼ ԻՄԱՆԱՆ ԹԵ ԴՈՒՔ ՄԱՐԴԱ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՍԻԿՆԵՐԻՑ ԻՆՉՔԱՆ ՓՈՂԵՐ ԵՔ ԼԱԹՈՒՄ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒՎ ԹԵ ԿԵՂԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՑՈՒՑԱԿ: ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ 2010 ԻՆ ՓՈՂԸ ՎԵՐՑՐԻՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵԼ ԹՌԱՆ ԴԶԵՐ ՎՐԻՑ ՈՒ ՓՈՍԸ ԳՑԵՑԻՆ ՁԵԶ ԴՈՒՔ ԵԼ ԹԵՐԹԵՐՈՒՄ ՄԵՂԱԴՐԵՑԻՔ ԱՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԹԵ ՄԵՐ ԵՐԻՏ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՆԱՑԵԼԱ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ: ԵՆՊԵՍ ՈՐ ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ ՀԵՏՈՒՅՔ ԵՔ ՏԱԼԻՍ ՀԱՆՈՒՆ ՄԻ ՔԱՆԻՍԻՏ ԲԱՐՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ:

Թողնել մեկնաբանություն