Ձոներգություն

by

Յոգայի եւ Ճշմարտության կապը

Դասական Յոգայում ասվում է. ­”Ճշմարտությունը բոլոր ժամանակների ուսուցիչների ուսուցիչն է: Այն արտահայտվում է Սուրբ Խոսքով­”: Սակայն, այս հատվածը շատ թարգմանիչներ աղավաղել են՝ ­”Ճշմարտություն­” բառի փոխարեն ­”իշվարա­” բառը թարգմանելով որպես ­”Աստված­”: Թարգմանիչները նույնը անում են ­”Փուրուշա­” բառի հետ՝ այն նույնպես թարգմանելով որպես ­”Աստված­”: Մինչդեռ ­”Փուրուշան­” Էությունն է:

Նաեւ կարծում եմ (հին վեդաներում շատ կան բուն հայկական բառեր), ­”Յոգա­” բառը անմիջական կապ ունի հայերեն ­”Հոգի­” (գրաբարում՝ ­”Յոգի­”) բառի հետ: Իսկ Յոգայի ուսմունքը Հոգու բացառիկ դրսեւորումների հետ է կապված…

Երբ Արիական համակարգը փլուզվեց, ­”Աստղերի գիտությունը­” (տիեզերաճանաչողությունը) վերածվեց լոկ ­”աստղագուշակության­”, իսկ ­”ուս ուսի­” բերդաձեւ կուռ համակարգը վերածվեց ­”ոտք ուսի­” բրգաձեւի, այն էլ շրջված…

Դասական Յոգայի հայտնություններից են նաեւ. ­”Զորույթները ծնվում են ընկերասիրությունից­”, կամ՝­”որտեղ հետաքրքրությունները տարբեր են, այնտեղ շատերը դատապարտված են լինել մեկի ենթակայության ներքո­”: Այլ կերպ՝ եթե մեզ հաջողվի մեր անհատներին եսակենտրոնությունից վերադարձնել Էակենտրոնության, ապա ինքնին կդադարեն հետաքրքրությունները տարբեր լինել, եւ Վերածնունդը կլինի ապահովված: Եվ հների պես կասենք.
Փա՜ռք Էությանը:
Փա՜ռք Վերածննդին:
* * *
­”Հողը մայրս է,
Անձրեւը՝ հայրս,
Քամին՝ եղբայրս,
Հուրը՝ ընկերս,
Եթերն՝ աշխարհս­”:

Ձոն Հողին

Օ՜ մայր բնություն՝ պայման արարման,
Բանականության լույսի իջեւան,
Օ՜ կյանք Էություն՝ հիմք ծլարձակման,
Կրավորական կենաց օթեւան:

Օ՜ դու ընտրություն մտքի փոխարկման,
Հավերժ երկունքի վիճակ ու օրրան,
Օ՜ բերրիություն կյանքի փոխանցման,
Հարազատ ծնող, սնող գանձարան:

Ձոն ջրին

Օ՜ լուսաղողանջ ծփանք մաքրության,
Անդորրի աղբյուր, կյանքի ոռոգում.
Օ՜ բազմաճաճանչ բերկրանք հայրության,
Բնության համբույր, մտքի նորոգում:

Օ՜ գարուն ավետ, կարկաչ առվակի,
Կենարար սնունդ, ներդաշնակ նազանք,
Օ՜ բուրումնավետ ցողիկ ծաղիկի,
Ծարավի հագուրդ. անձրեւ երազանք:

Ձոն Քամուն

Արեւի շնչից արարված շարժում,
Լեռների սրտից բխող զորություն,
Էության գրկին իջնող զովություն,
Բնության հոգու բովանդակություն:
Դու փոփոխության, ճախրանքի ներշունչ,
Թափանցիկության եղբայր ոգեշունչ,
Բույրի տարածման հոսանք լիաշունչ,
Ձայն ազդարարման թրթիռ համահունչ:

Ձոն Հրին

Օ՜ լուսաթրթիռ պարի մարմնացում,
Սառած հույզերի առողջ ջերմացում,
Օ՜ հուսաբամբիռ սիրո տարածում,
Մարած ուժերի վերաողջացում:

Օ՜ ջահ փարոսի, մտքի ուղեցույց,
Սխրանքի մղիչ, քաջության ներշունչ,
Օջախ ընտանի, իմաստության ուժ,
Դու կյանքի փրկիչ, ընկեր ոգեշունչ:

Ձոն Եթերին

Աշխարհ բովանդակ — տարածք անսահման,
Կենաց միջավայր — աստղերի օրրան,
Մտքի փոխարկման ձայն ազդարարման,
Պայման գոյության պարունակության,
Բյուր աստղասփյուռ հավերժ թանգարան:
­”Րիգ Վեդա­”
Թարգմանեց եւ կազմեց Անդրանիկ Աթոյանը
ՌԴ, Նիժնի Նովգորոդ

Հիմն Արային

(Հայր Մեր)
Հա՛յր մեր, Արա՜, Դու Արարիչ
Սիրո՜, Ուժի՜, Հավատի՜…
Քո Օրհնությամբ այս Աշխարհում
Լինելությո՜ւն թող լինի.
Ու երբ երկիրը ցավով երկնի՝
Արարչությո՜ւն թող լինի:
Եվ քո որդիքը արմենական
Փառքդ երգեն, Հա՛յր Արա՜:

Արիացեղ Արարատում
Ծիլարձակո՜ւմ թող լինի…
Վահագնացած սերունդների
Առատ ծնո՜ւնդ թող լինի.
Ու երբ մայրերը օրոր երգեն՝
Զորերգությո՜ւն թող լինի:
Եվ քո որդիքը արմենական
Փա՛ռքդ երգեն, Հա՛յր Արա՜:

Հիմն Անահիտին

Ո՜վ, Մայր Անահի՛տ,
Ամեն ծնվողին դու համբույր ունես,
Ամեն սիրողին դու ժպիտ ունես.
Պահիր իմ փոքրիկ որդուն քո գրկում,
Ճոճիր դու նրան քաղցր երազում,
Համբույրներ դրոշմիր ու օրոր երգիր
Աստղերից քաղած անուշ երգերով.
Ժպտա դու նրան արեգից պոկած
Հրե ժպիտով.
Մայրական գութով գուրգուրիր նրան
Ու սեր ներարկիր մատաղ սրտի մեջ՝
Սեր աստվածային,
Որ մանկությունն իր՝ սիրով շաղախի,
Որ սիրով աճի, որ սիրով ապրի,
Ինչպես վայել է որդուն Արայի:

Հիմն Վահագնին

Երկնեց երկինք եւ երկիր,
Երկնեց եւ ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի:
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից.
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել եւ ծով ծիրանի.
Կարմիր բոցիցը ահա մի մանկիկ,
Վահա՜գն ահա — մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին — հրեղեն պսակ,
Եվ աչքերն են զույգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են, գալիս, ծեծում են ափունք.
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք.
Վահա՜գն ծնավ, լռեցե՛ք ալիք.
Դու ծովահալած, դադա՛ր առ, մրրի՛կ:
Թեւերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերեւ —
Երեսդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տես ո՞վ է գալիս, եւ դու, հուր-արեւ՛.
Գլուխդ ալեւոր, քաջածին Մասի՛ս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահա՜գն է գալիս:
Երկինք ու երկիր եւ ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծով՝
Ցնծա՜, բյուրվիշապ Հայաստա՛ն աշխարհ,
Փրկության Աստված Վահագնի՜դ տեսար:
Հիմն Աստղիկին
Ո՜վ, չքնաղ Աստղի՛կ, Դիցուհի՛դ Սիրո,
Մեր սերը օծիր քո վեհ ժպիտով,
Վարդավառ սարքիր մեր սրտերի մեջ,
Մեր Արի ոգին վառիր արեւով:
Վարդաջուր ցանիր դու մեր աչքերին
Ու սեր բորբոքիր՝ սեր լուսապայծառ,
Լույսի պես անկիրք, մաքուր եւ ազնիվ:
Անվերջ նորոգիր քո Սերը մեր մեջ
Եվ այն տարածիր Արարատով մեկ,
Որ սիրով շնչեն պատանիք Արի,
Որ սիրով տենչան, որ սիրով երկնեն,
Որ սիրով ծնեն եւ նույն այդ սիրով
Գուրգուրեն իրար:
Մանուկը սիրով իր մորը գգվի,
Իր հոր արեւին փարվի նա սիրով,
Եղբայրն իր եղբոր աչքերին նայի
Հավատի սիրով,
Եվ հենց այդ սիրով բարեւ՜ը հնչի:

Հիմն Միհրին

Ո՜վ, դու, Մի՛հր, ո՜վ, Արտի Աստվա՛ծ,
Դու, որ արարման օրենքն ես կերտում
Եվ արդարության ուժն ես խթանում
Բարձր երկնքում ու երկրի վրա,
Քո Ոգու փայլով հայտնվիր դու մեզ
Եվ արարչական Խորհուրդն Արայի,
Վահագնի Ուժով հաստատիր մեր մեջ:
Եվ շողարձակիր ամենքի հոգում
Քո Աստվածային Օրենքները վեհ,
Որ քո Օրենքով դատողը դատի,
Որ քո Օրենքով դատվողը դատվի,
Ու էլ չլինեն դատող ու դատվող:

Հիմն Վանատուրին

Առավոտը հերիկներով
Իջավ մահճիդ,
Արեւը հարս գեղջկորեն
Ծաթրինաբույր ցանե՜ց, ցանե՜ց,
Օ՜, Վանատո՛ւր…
Երկու հազար տարիների
Ճամփաները կանաչեցին,
Ծաղկաշորեր հագան նորից
Դաշտերն անբիծ.
Դաշտերն անբիծ իմ հայրենի,
Բուռ-բուռ գարուն-ցորենվելով
Եվ իրենց մեջ ամբարելով
Իմ օրերի խնդությունը
Հերանց, հերանց քեզ են գալիս
Շնորհներով, Օ՜, Վանատո՛ւր.
Ես եկել եմ քո դաշտերից,
Ինձ ընդունիր քո մեհյանում
Որպես մի հյուր, Օ՜, Վանատո՛ւր…
Ամեն տարի գիշեր, ցերեկ
Գինովացած բերքդ են տոնում
Եվ ներդաշնակ հանգերգում են
Ուրախությամբ հասկերն արտում.
Դու միշտ արդար բարու աստված,
Դու սրբազան վայրի ծաղիկ,
Աննյութեղեն լույս ու համբույր,
Ամենազոր հույս եւ խմիչք,
Դու գույների ոգի, աստված,
Դու քաղցր նինջ անդավաճան,
Աշնան գինի մատռվակե.
Ես եկել եմ բերքիդ տոնին —
Ինձ ընդունիր քո մեհյանում
Որպես մի հյուր, Օ՜, Վանատո՛ւր:

Հատվածներ ­”Ուխտագիրք
Արորդյաց­”-ից

“Լուսանցք­” Թիվ 35, 23 — 29 նոյեմբերի, 2007թ.

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: