Մայիսի 30–ին տեղի ունեցավ “Սարդարապատ” շարժման նախաձեռնության “Հայոց պետականության հրամայականը” խորագրով առաջին խորհրդաժողովը: Ժողովին մասնակցոում էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդներ: Մտքերի փոխանակման ընթացքում կարեւորվեց նոր որակի առաջնորդող խմբի ստեղծման անհրաժեշտությունը: Վերջինս պետք է խարխսված լինի պետականության վերականգման գործում հայակենտրոնության եւ սոցիալ-արդարականության սկզբունքների վրա, ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր եւ միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնած խորհրդաժողովում նշվեց, որ իշխող հակաազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Խորհրդարան: Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց եւ ուժերի համագործակցության դաշտը, ինչպես եւ առավել լայն բազմակարծություն եւ քաղաքացիական հասարակության բազմազանության հնարավորությունը:
Ստեղծվելիք Խորհրդարանը հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների եւ մոտեցումների, ծրագրերի եւ մթնոլորտի բյուրեղացման համար, իբրեւ նոր Հայաստանի կայացման եւ հայկական պետականության զարգացման ուղենիշ:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնության մամուլի ծառայություն
Թողնել պատասխան