Ի~նչ մարդիկ էին քրմերը

by

Ի~նչ մարդիկ էին քրմերը, արքա. դու չես կարող պատկերացնել, թե ինչ աղետ էր նրանց ոչնչացնելը: Նրանք տիեզերքը կառավարող ուժերի հետ էին առնչվում, նրանք մարդ չէին, այլ` կիսաստված:
-Ինչպիսի±ն էր նրանց տեսքը,- հարցրեց արքան հետաքրքրասիրությամբ:
— Գոտկատեղից վեր մերկ էին նրանք, սափրված գլխով, բացառությամբ Գիսանեի քրմերի: Բարձր դասը մորուք էր պահում: Նրանց մարմինը պատված էր խորհրդավոր դաջվածքներով, որոնց իմաստը միայն նվիրյալները գիտեին: Նրանցից անդիմանալի հուր էր հորդում ասես. անպատրաստները չէին կարող մոտիկից երկար շփվել նրանց հետ, քանի որ խանգարումներ կունենային: Երբ մեծ ծեսերի ժամանակ նրանք հավաքվում էին տասերեք հոգով, ապա տաճարը հազիվ էր դիմանում նրանց զորության հանրագումարին: Նրանք գիտեին բոլոր հարցերի պատասխանները, թեպետ դրանցից ոչ բոլորն իրավունք ունեին հայտնել մահկանացուներին: Կենցաղում ժուժկալ էին, չէին կարևորում սնունդը. այն իրենց հարկավոր էր սոսկ գոյությունը պահելու համար, և ոչնչով չէին ծանրաբեռնում իրենց: Ու նաև միս չէին օգտագործում, որպեսզի առնչությունը տիեզերքը կառվարող ուժերի հետ լիներ լիարժեք: Թեպետ տաճարները հարուստ էին նվիրատվությունների շնորհիվ, բայց իրենք սեփական ոչինչ չունեին և չգիտեին` ի±նչ է սեփականությունը: Տարվա մեջ երկու անգամ էին նոր զգեստ ստանում: Նրանց կոչումը Արարիչին և իրենց ժողովրդին ծառայելն էր: Նրանց հետ վիճել հնարավոր չէր, քանի որ, նախ, նրանց ներկայութունը մոգական ազդեցություն էր ունենում մարդկանց վրա, և հետո, նրանք իրենց խոսքն այնպես էին փաստարկում, որ այն միանգամից չընդունել հնարավոր չէր: Նրանց հոգու ուժը կազմում էր ընդհանուր շղթա, և այդ հանրագումար ուժից ընդհանուր նպատակների համար կարող էր օգտվել նրանցից յուրաքանչյուրը` քրմապետի միջոցով, ով հավաքում, կուտակում էր ընդհանուր հոգևոր ուժը: Նրանք կարողանում էին այդ ուժը միմյանց փոխանցել նաև տարածության վրա, որը նրանց վեր էր բարձրացնում սովորական չափանիշներից: Նրանք կարողանում էին հարուցել խղճահարություն կամ սարսափ, հպարտություն կամ դժգոհություն: Նրանք տեգ և տապար վարժ էին բանեցնում, բայց առավել վարժ ազգի սրտին էին տիրում: Նրանց ոչնչացումով ազգը որբացավ, քանզի խաթարվեց առնչությունն Արարչի հետ, ու քանի որ եկվորները պարզունակ արարածներ էին նրանց համեմատ, ապա ազգը մեր կորցրեց իր յուրահատկությունն ու վերածվում է հոտի, ինչպես իրենք են սիրում ասել…,,: Հատված Ա.Պ. ,,Թագավոր Պապ կամ մայրամուտից առաջ,, գրքից: Այս հատվածը գրվել է Արթուր Արմինի հետ ունեցած զրույցից հետո:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: