Հեղինակի պահոցը

Քրիստոնեական դավադրություն, որը Հայոց աշխարհի արմատական անկման սկիզբը դրեց

9 Ապրիլի, 2011

Խոսքը 301թ.-ին` երկրում քրիստոնեական կրոնը օտար նվաճողների կողմից “պետական” կրոն հռչակելուց 2-3 տարի առաջ, օրերից մի օր, Վաղարշապատ մայրաքաղաքի մերձակայքում քրիստոնյաների՝ Հայոց Տրդատ թագավորի դեմ կատարած դավադրության մասին է, որից սկսվեց Հայոց կյանքի ամենաեղերական ընթացքը1 (նախորդները դրա հետ համեմատ ի՜նչ էին որ):

Պարզորոշության համար այդ եղերական օրվանից հետ գնանք: 297թ.-ին Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրով Հայաստանը փաստացի անցավ Հռոմի տիրապետության տակ, ըստ որի Հռոմը իրավունք ստացավ հայոց թագավոր նշանակել (եւ թագադրություն անել), Հայաստանում ունենալ զորակայաններ, իր օրենքները Հայաստանի համար համարել գերակա: Ահա եւ ի կատարումն այդ պայմանագրի՝ Տրդատ Գ-ն` Գրգորիսի հոր՝ Անակի կողմից սպանված Խոսրով թագավորի որդին, Հռոմի կողմից թագ ստանալով, հետն առած հռոմեական մի մեծ բանակ՝ գալիս է Հայաստան իր հոր գահին նստելու: Գալով՝ ճնշում է երկրում առկա պարսկամետների եւ ազգայնականների (Տրդատը Հռոմում մանկուց աշխարհաքաղաքացիական կրթություն եւ դաստիարակություն էր ստացել) դիմադրությունը եւ երկիրը խաղաղեցնում-իրեն է ենթարկեցնում: Հետո տեսնելով ու համոզվելով, որ քրիստոնեական կրոնը (դրա հետեւորդները) երկիրը ապակայունացնող գլխավոր պատճառն է՝ հետեւելով Հռոմի օրինակին՝ պատերազմ է հայտարարում այդ կրոնի ու դրա հետեւորդների դեմ. այդ կրոնը, դրա հետեւորդներին արգելող երկու՝ մեկը մեկից սարսափազդու հրովարտակներ է հղում բնակչությանն ու երկրում ապրողներին: Ի հետեւանք այդ հրովարտակների գործադրումի՝ շատ քրիստոնյաներ (սրանք, որոնք այլազգի կամ խառնածին էին, երկրում շատ էին, դրանցից քիչ չկային նաեւ իր իսկ Տրդատի կողմից Հռոմից բերված բանակում) են ձերբակալվում ու սպանվում: Թագավորական այդ ձեռնարկումներից քրիստոնյաներին հատկապես գրգռում է Գրիգորիսի՝ Տրդատի գրագրի, ով ամենայն հավանականությամբ եղել է Հայաստանի քրիստոնյաների ծպտված ղեկավարը, ձերբակալումը եւ Գայանեական կույսեր կոչվածների սպանումը: Այդ ամենի համար քրիստոնյաները Տրդատի, նրա երկրի դեմ վրեժխնդրությամբ են լցվում (Գրիգորիսի պարագայում այդ կատաղությունը նաեւ զուտ անձնական հիմքեր ուներ…) եւ սպասում են հարմար պահի` իրենց վրեժն առնելու համար:

Օրերից մի օր թագավորը կարծելով, որ երկիրը քաղաքականորեն, ռազմականորեն ու դավաբանորեն արդեն խաղաղեցվել է՝ մայրաքաղաք Վաղարշապատ է կանչում իր կողմնակից ու իրեն ենթարկեցրած երկրի նախարարներին՝ միասին տոնելու Հայոց թագավորության վերականգնումը: Տոնումի շրջանակների մեջ էր մտնում, պարզ է, որսի դուրս գալը:

“Այս աշխարհում հալածվածները”` քրիստոնյաները որոշում են օգտվել Տրդատի` որսի գնալու հանգամանքից։ Այդ որսի մասին հիշատակող Ագաթանգեղոսը պատմում է. “Այնուհետեւ, որսի ժամ (արքան, -Ս.Մ.) որոշեց, բոլոր զորքերին հրամայեց հավաքել բերել որսի զենքերը…, կամենում էր որս անել Փառական Շեմակաց դաշտում2 : Մինչդեռ կառքի վրա նստած թագավորը քաղաքից դուրս էր եկել, իսկույն նրա վրա տիրոջ պատուհասը հասավ, եւ պիղծ դեւը խփելով թագավորին կառքից վայր տապալեց: Անմիջապես սկսվեց մոլեգնել եւ ինքն իրեն ուտել եւ… մարդկային բնույթից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրեւ նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու: Այնուհետեւ մտնելով եղեգնուտը խոտաճարակ դարձավ, սաստիկ անզգայությամբ դաշտերում կոծելով իր մերկ մարմինը: Թեպետեւ կամեցան նրան արգելափակել քաղաքում, չկարողացան. նախ բնական ուժի պատճառով եւ, ապա, չդիմանալով նրա մեջ մտած դիվական ուժին”: Առաջնորդվելով ասվածով, բայց մի կողմ թողնելով պատմիչի` արքայի հանդեպ տածած չարությունը (նա իր եկեղեցու հիմնադրին էր բանտարկել եւ բազում քրիստոնյաների էր սպանել տվել), եւ` ընդհանրապես եկեղեցական լեզվամտածողությունից ծնված` ստահոդ ու “կիկոսյան” պատկերները, ասել է, թե ասվածին մոտենալով ողջամիտ պատմաբանի տեսանկյունից (եկեղեցական լեզուն թարգմանելով ողջախոհության լեզվով),- մտքի աչքերի առջեւ դեպքի հետեւյալ իրական պատկերն է գծագրվում (պարզ է` մոտավոր): Քաղաքից դուրս արքային սպանելու նպատակով նրա հակառակորդների կողմից3 դարան է պատրաստված լինում (կամ էլ` նրա հետի հռոմեացի զինվորներն են, եթե, իհարկե, այդպիսիներին նա իր հետ վերցրել է, վաղօրոք արքային սպանելու դավադիր ծրագիր մշակել): Եվ երբ Տրդատը քաղաքից դուրս գալուց է լինում` նրանք (Ագաթանգեղոսի լեզվով` “պիղծ դեւը”) նրան հարվածում` կառքից վայր են գցում: Արքան ծանր վիրավորվում է: Դավադիրները (դրանց թիվը, դժվար չէ ենթադրել, արագ աճել է…) փորձել են վիրավոր արքային շուրջկալել-վերադարձնել քաղաք, որ հանկարծ նա փախուստի դիմելով, հետագայում ուժեր հավաքելով չվերադառնա եւ իրենց չպատժի։ Բայց արքան, ըստ երեւույթին, իրեն պաշտպանող թիկնապահների օգնությամբ կարողանում է շրջապատումը ճեղքել եւ փախուստի դիմել (այդպես պետք է հասկանալ բերված մեջբերման վերջին նախադասությունը): Թաքնվում է անվայելուչ տեղում` ճահիճներում բուսնած եղեգնուտներում, որը, ինչպես հայտնի է, խոզերի սիրած տեղն է. այսպես պետք է հասկանալ` “մարդկային բնույթից դուրս գալով (այսինքն` մարդուն վայել կենալու տեղը թողած,-Ս.Մ.) վայրենի խոզերի կերպարանքով (այսինքն` ճահիճների մեջ թավալ եկող խոզերի պես ճահճի ցեխով կոլոլվելով,-Ս.Մ.), իբրեւ նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու” արտահայտությունը: Արքայի ստացած վերքը շատ ծանր է լինում, եւ նա թաքստոցում գիտակցությունը կորցնում է (“սաստիկ անզգայությամբ” արտահայտությունն է այդ մասին հուշում): Ըստ երեւույթին` արյունաքամ եղող եւ ցավերից “կոծող” Տրդատի շորերը մոտը եղողները ստիպված են լինում հանել4 : Նա իր եղեգնուտային թաքստոցում ստիպված է լինում օրեր շարունակ մնալ (դավադիրները օր ու գիշեր փնտրում էին նրան, բայց չէին գտնում), առանց մարդկային սնունդ ստանալու, եւ նրա կյանքը պահելու պարտականությունն ունեցող հետը եղողները, ճարահատյալ, նրան “խոտաճարակ” են դարձնում, այսինքն` խոտ են ուտեցնել տալիս` քաղցն ու ծարավը այդ կերպ ինչ-որ չափով հագեցնելու համար:

Այն, որ Տրդատի հետ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար մի դիպված է եղել, այլ կայսերական ուժերի, դրանց հենարան հայաստանյան քրիստոնյաների կողմից վաղօրոք մշակված` Հայաստանի բնիկների, նրանց թագավորության դեմ հռոմեասերների ու հռոմեահպատակների ապստամբական ծրագրի իրագործման սկիզբ` կեսխոսք վկայում է Ագաթանգեղոսը։ Նա վերը հիշատակված` Տրդատի հետ “պատահածը” նկարագրելուց անմիջապես հետո գրում է. “Նաեւ քաղաքի (Վաղարշապատի,-Ս.Մ.) բոլոր մարդիկ (խոսքը, պարզ է, Տրդատին հավատարիմների ու հարազատների` հայերի մասին է,- Ս.Մ.) նույնօրինակ դիվահար եղած մոլեգնում էին, ու սաստիկ կործանում հասավ երկրին5: Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները առհասարակ հարվածներ կրեցին ու ահավոր սուգի մեջ էին պատուհասի պատճառով”6: Փաստորեն` ապստամբները մայրաքաղաքը գրավում են, քաղաքի հայ բնակչության մի մասին սրի են քաշում, մի մասին էլ` պատանդ ու գերի են վերցնում։ Այս վերջիններիս մեջ են լինում թագավորի հետ որսի դուրս եկած շատ հայ նախարարներ, ինչպես նաեւ Տրդատի ընտանիքի անդամները` Աշխեն թագուհին ու թագավորի քույրը` Խոսրովիդուխտը։ Այս վերջինիս որպես թե երեւացած “տեսիլքի” հետ կապված` Ագաթանգեղոսը գրում է. “Այն ժամ Աստծուց տեսիլ երեւաց թագավորի քրոջը, որի անունն էր Խոսրովիդուխտ: Արդ` եկավ պատմեց մարդկանց իր տեսիլքը` ասելով. “Ինձ տեսիլք երեւաց այս գիշեր. մի մարդ լույսի նմանությամբ եկավ պատմեց ինձ, թե ձեզ (այսինքն` հայերիդ,-Ս.Մ.) վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, եթե (մարդ) չուղարկեք Արտաշատ քաղաքը` այնտեղից բերելու կապյալ Գրիգորիսին: Նա գալով կսովորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը”: Ասվածի` եկեղեցական պատմելաոճին հատուկ ծածկամտությունը7 հաղթահարելով` հետեւյալ պատմական իրողությունն է գծագրվում աչքի առաջ: Ապստամբության համար նախատեսված գլխավորը` Գրիգորիսը դեռեւս գտնվում էր բանտում: Հարկ էր նրան ազատել` ապստամբությանը նոր թափ հաղորդելու, այն “ճիշտ” ուղով տանելու, ապստամբներին ոգեշնչելու համար: Ապստամբների համար դեռեւս վտանգահարույց էր թագավորական ուժերի կողմից ըստ ամենայնի պաշտպանված Արտաշատ քաղաքի վրա գրոհելը եւ Գրիգորիսին ազատելը։ Ահա եւ նրանք դիմում են նենգամիտ քայլի` թագավորի քրոջ միջոցով, ով թագավորական տան ամենաթույլ անձն էր8 , իրենց ղեկավարին բանտից հանել տալ (այդ ժամանակ Տրդատը դեռեւս իր թաքստոցում էր գտնվում եւ նրա միջոցով հնարավոր չէր դա անել. դրան ի զորու էր կամ թագուհին, կամ էլ` Խոսրովիդուխտը…): Պարզ է, իրենց ուզածին հասնելու համար նրանք նրան ըստ ամենայնի ահաբեկում եւ ինչ-ինչ խոստումներ են տալիս: Նույն պատմիչը այնուհետեւ պատմում է, որ թագավորի քույրը իրեն երեւացած “տեսիլքի” հետ կապված խորհրդակցում է “մարդկանց (սրանք իր պես պատանդված թագավորի պաշտոնավոր շրջապատից են լինում,-Ս.Մ.) հետ”: Սակայն խորհրդակցությունը “հարվածողների” համար ցանկալի արդյուք չի տալիս. ինչպես կարելի է հետեւեցնել պատմիչի ասածներից` խորհրդակցությունը որոշում է Տրդատի հրամանին դեմ դուրս չգալ: “Սակայն,- շարունակում է Ագաթանգեղոսը,- նույն տեսիլքը դարձյալ երեւաց կնոջը (Խոսրովիդուխտին,-Ս.Մ.) հինգ անգամ եւ սպառնալիքով կրկնեց, որ եթե տեսիլքը շուտ-շուտ չպատմի, մեծամեծ տանջանքներ կկրի, եւ մարդկանց (հայերին,-Ս.Մ.) ու թագավորի հարվածները առավել եւս կսաստկանան մահվամբ ու պեսպես տանջանքներով”: Այսինքն` ահաբեկիչները մերժում ստանալուց հետո էլի բազմիցս հանդիպում են Խոսրովիդուխտին (սա նշանակում է` նա ու նրա խորհրդակիցները այդ ամբողջ ժամանակահատվածում չեն ընդունում ապստամբների առաջարկները), նրան ահաբեկելով ու վախեցնելով, որ եթե Գրիգորիսին ազատել չտա, ապա թագավորի տանը, նրա յուրայիններին, “մարդկանց”, ամբողջ երկրին նորանոր մահեր ու պեսպես տանջանքներ կսպասվեն: Դա ասում է այն մասին, որ ապստամբները վստահ էին իրենց մահաբեր ու ավերիչ ուժին: Իսկ վստահ կարող էին լինել միայն մի պարագայում` եթե նրանց ուժական միջուկը լիներ Տրդատի` Հռոմից բերած ըստ ամենայնի զինված ու վարժված բանակը…
Նույն պատմիչը այնուհետեւ պատմում է, որ թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով “ավագ նախարարին” ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել: Ինչ խոսք, նրանց այդ քայլը անելուն դրդում են ապստամբների պես-պես սպառնալիքները, մի կողմից, եւ տված խոստումները (թե “նա գալով կսովորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը”9 )` մյուս:

Սակայն ավելորդ չէ Գրիգորիսին ազատել տալու գլխավոր անձի` Խոսրովիդուխտի այդ քայլը անելու մեկ այլ` հնարավոր դրդապատճառի մասին էլ ասել: Բանն այն է, որ դեպքերից մի փոքր առաջ ընկնելով ասենք, որ հետագայում Գրիգորիսը “դարձի” բերումով ավերելով Հայաստանի բոլոր մեհյանները` թողնում է միայն մեկը` Գառնիինը, որտեղ էր գտնվում Խոսրովիդուխտի ամառանոցը: Այդ “բարեգթությունը”, ինչ խոսք, վերը հիշատակված թագավորի քրոջ` Գրիգորիսին մատուցած մեծ ծառայությամբ է բացատրվում: Բայց, արդյո՞ք, միայն դրանով է պատճառաբանվում: Կարելի է ենթադրել, որ մինչեւ բանտարկվելը Գրիգորիսն արդեն հասցրել էր գաղտնորեն Խոսրովիդուխտի “խելքն ուտել”, նրան իր կրոնի (կամ էլ “սիրո”) թակարդն գցել: Տրդատն էլ, անտեղյակ իր գրագրի բուն մտադրություններին, երեւի, մտադրվել էր նրան փեսայացնել իրեն, այդպես նրան “բարձ” տալով ու “առաջ” տանելով (դա այդ պարագայում էր հնարավոր միայն), ինչպես նա խոստովանում է նրա հետ մինչեւ բանտարկելը ունեցած բանավեճերից մեկի ժամանակ (տես Ագաթանգեղոս):
Այսպես, ուրեմն, բանտից ազատվում է ապստամբության նախատեսված գլուխը` Գրիգորիսը, ով հետագայում ապստամբությանը անասելի դաժան ընթացք տվեց, որով սկսվեց հայոց կյանքի թարսությունը:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ դոցենտ

1 Նկատենք, որ այդ դավադրության մասին հայ պատմաբանները ոչի՜նչ չեն ասել (բավարարվել են այդ մասին ինչ-որ մոգոնանքներ անելով միայն), թեեւ դրա համար Ագաթանգեղոսի “Պատմություն”-ը բոլոր հիմքերը տալիս է:
2 Ինչպես նկատվեց` արքան իր հետ որսի էր տանում նաեւ մի շարք նախարարների:
3 Դեպքերի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ դրանք ոչ թե հայեր` Տրդատի յուրայիններն են են եղել, այլ քրիստոնյաներ, որոնց պարզ է` հռոմեացի զինվորներ էին օժանդակում:
4 Հետո, երբ բանտից ազատված Գրիգորիսը թագավորին գտնել է տալիս` նա մերկ է լինում:
5 Փաստորեն` ապստամբությունը, իր կենտրոնում ունենալով Վաղարշապատը, տարբեր ընդգրկումներով տարածվում է ողջ երկրով մեկ. Հայաստանի ողջ հռոմեադավան օտարականությունը ոտքի է կանգնում:
6 Ուշադրություն դարձնենք` խոսք չկա հռոմեացի զինվորների կամ քրիստոնյաների մասին: Իսկ չկա, որովհետեւ հենց նրանք էին հարվածողները, դիվահար դարձնողները:
7 Եկեղեցական պատմիչը, սովորաբար, նենգամիտ լինելով` տեսակ-տեսակ քողեր է քաշում իր բուն ասելիքի վրա……
8 Այդպես, փաստորեն, դուրս եկավ……
9 Ի՜նչ իմանային դյուրահավատները, որ “նա գալով”` իրենց, իրենց թագավորին ու երկրին նոր անտանելի հարվածներ էր հասցնելու:

“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը

9 Ապրիլի, 2011

Սա մի հարցադրում է, որը երիցս հաստատական պատասխանով է հասել մեզ: Անժխտելի է, որ հարցն իր նշանակությամբ իսկապես առանցքային է, մի ծխնի, որի վրա 17 դար դարձադարձ է անում մեր պատմությունը: Սակայն կա եւ մեկ ուրիշ հարց. իսկ ի՞նչ կապ ուներ հայ ժողովուրդը կրոնափոխության այս ակցիայի (գործողության) հետ: Ոչ մի:

Հաստա՛տ ոչ մի կապ: Կար թագավոր իր նպատակներով, եւ կար խորհրդավոր մի անձ իր նպատակներով, որին ճանաչում ենք իբրեւ քրիստոնյա միսիոներ: Տրդատ Գ. եւ Գրիգոր Լուսավորիչ:

Երկուսն էլ Պարթեւ: Մեկը թագավոր՝ թագավորի որդի, մյուսը՝ դավադիր թագավորասպանի որդի…

Հայոց կրոնադարձության սկզբնապատմության մեջ ամենախճճված ու առեղծվածային պահը, թերեւս, Սուրեն Պարթեւին (Գրիգոր Լուսավորչին) գործի գլխավոր իրականացնող դարձնելու մասին Տրդատի որոշում կայացնելու հանգամանքն է: Ագաթանգեղոսի Պատմության համապատասխան հատվածը շարադրանքի եզակի պարզություն ունի: Կարդում ենք. “Ապա թագավորը (բժշկվելուց հետո.- Հ.Դ.) իսկույն տիրաբար հրաման տվեց. ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի եւ նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի”: Սակայն եկեղեցին հետագայում կրոնական հեղափոխության (դարձի) առաջին դեմք է դարձնում Գրիգորին, իսկ Տրդատին ընդամենը “Ս. Գրիգոր Լուսավորչի զուգահեռը” համարում: Նույնն է ասում եւ Օրմանյանը. “Այդ հրաշալի դարձին գլուխն ու նոր առաքյալը եղավ Գրիգոր Պարթեւ… Տրդատ թագավորն ալ պետք է ճանչնալ իբր Գրիգորի գործակից, այսինքն՝ առաքելակից եւ լուսավորչակից մը”: Բայց եկեղեցու համար անվերապահ հեղինակություն Ագաթանգեղոսի վարքագրության բերված հատվածից անգամ հստակ է, որ եթե չլիներ թագավորի “տիրաբար տված հրամանը”՝ եկեղեցին ընդամենը կունենար հանուն հավատքի Հայոց հողում նահատակվածի եւս մեկ սուրբ անուն եւ ոչ թե կրոնափոխության կազմակերպչի անուն: Այստեղ չհարթված կնճիռ է մնում, որովհետեւ եկեղեցու համար եթե կասկած չի կարող լինել, թե ինչու հենց Գրիգորը, ապա հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար մութ է, թե ինչու հատկապես Գրիգորը: Նման հարցադրման պատճառները շատ են, քանզի մինչեւ Հայոց թագավորի կողմից գործի գլուխ նշանակվելը, Գրիգորի կենսագրության մեջ ոչ մի նշանավոր բան չենք տեսնում (թերեւս միայն խորվիրապյան դրվագը), որով նրան տարբերենք քրիստոնյա մյուս քարոզիչներից: Մ. Օրմանյանը նույնպես ականավոր քարոզիչ չի համարում նրան. “Գրիգոր պարզ աշխարհական մըն էր, եւ իրեն հետ ոչ քարոզիչ ընկերներ ուներ, եւ ոչ գործակից եկեղեցականներու խումբ մը”: Նրա կազմակերպչական խոշոր տաղանդը, որի համար առ այսօր փառաբանվում է, նախքան Տրդատի վճիռը կայացնելը կրոնափոխության մասին՝ որեւէ կերպ եւ որեւէ տեղ չի դրսեւորվում (համայքների կազմակերպում, բացահայտ քարոզչություն եւ այլն), բացի արքունի կանանց շրջանում ճանաչվելուց:

Ըստ վարքագրության, թագուհի Աշխենը եւ արքայաքույր Խոսրովիդուխտը քրիստոնեական հավատքի են գալիս Գրիգորի հորդորով: Թեեւ սա էլ մի բացառիկ հաջողություն չէ, որովհետեւ, ինչպես գիտենք, ի սկզբանե քրիստոնյա քարոզիչներն ամենուր այդպես են գործել՝ ամենից առաջ համախոհ են դարձրել արքայական եւ իշխանական ընտանիքների կանանց (Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտ կույս–Թադեոս առաքյալ, եւ բազմաթիվ այլ օրինակներ): Լեոն գրում է. “Որքան էլ հրաշաբան եւ ջատագովական լինեն Գրիգորին նվիրված վկայաբանությունները, բայց նրանց մեջ մենք շատ քիչ ենք պատահում քրիստոնեական ճշմարիտ առաքելություն, այսինքն, որ Գրիգորը խաղաղ քարոզչական գործունեությամբ մշակած լիներ հայերի սիրտը՝ նոր վարդապետությունն ընդունելու համար: Նա խոսքի ուժով իր հետեւից չէր քաշում անհատներ եւ ժողովրդական զանգվածներ, չէր հարուցում գաղափարական շարժում: Մեծ հեղափոխությունը մտնում էր հայոց աշխարհը վերեւից դեպի ցած”:

Ծանոթ չենք նաեւ Գրիգոր Լուսավորիչ աստվածաբան-դավանաբանին, թեեւ Ագաթանգեղոսն ասում է, որ նա կյանքի վերջում սկսել էր “դժվարապատում ճառեր կարգել ու հորինել”: Որոշ հետազոտողներ նրան են վերագրում “Յաճախապատում ճառքը” եւ “Պատարագամատոյցը”, որոնք սակայն ըստ էության ժողովածուներ են: Չգիտենք նաեւ, թե ծագումով, կրթությամբ ու դաստիարակությամբ հայ չլինելով եւ առաջին անգամ Հայաստան գալով 287 թվին, երբ 48 կամ 35 տարեկան էր (հեղինակների տարբեր հաշվարկներով), Գրիգորը ինչ չափով էր ծանոթ հայոց լեզվին, երկրի ու ժողովրդի պատմությանը, նրա սովորույթներին ու նիստուկացին, ինչ արժեք ուներ հայ մարդը նրա համար:

Հայտնի բան է, որ անհնար է սիրել մի ժողովրդի, առանց հարգելու նրա նախնիներին: Իսկ Գրիգորը հակառակն արեց: Ագաթանգեղոսի հետեւյալ տողերն էլ ամենեւին պարզություն չեն բերում. “եւ սա (Գրիգորը) գալով հասնելով, երեւալով հայաբարբառ հայրենախոս դարձավ”: Հարցերն ամենեւին երկրորդական չեն դառնում, երբ հետո տեսնում ենք, թե Լուսավորիչը հավատքի անունից զենքի միջոցով ինչպես է լուսավորում երկիրը: Ուսումնասիրողներ են եղել, ովքեր փորձել են հայացնել Գրիգորի ծագումը՝ նրան դարձնելով հայ ազնվականի զավակ, սակայն ոչինչ չի ստացվել, որովհետեւ, թեեւ կենսագրության մեջ չափազանց շատ են բացերը, այնուամենայնիվ, ծագումը քաջ հայտնի է: Իսկ այդօրինակ ջանքերը հասկանալի են. ցանկալի է իր երկրում գործող եկեղեցու հիմնադիր տեսնել ազգակից մարդու: Մեր խնդիրը Գրիգորի կենսագրական տեղեկությունները ճշգրտելու փորձեր անելը չէ, հետեւաբար հուզող հարցի (ինչո՞ւ Գրիգորը) պատասխանն ունենալու եւ հենց հարցը հիմնավորելու համար դիմենք եղած հայտնի դրվագներին: Առաջին ամենամեծ տարօրինակությունն այն է, թե ինչո՞ւ եւ ի՞նչ ռիսկով Գրիգորը եկավ Հայաստան: Նա արքայասպան Անակի որդին էր եւ մի՞թե կարծում էր, թե ոչ ոք չի հիշում դա: Եկեղեցին այսպես է բացատրում. Գրիգորը, իմանալով հոր գործած ոճիրի մասին, որոշում է մեղքը քավել Տրդատ թագավորի մոտ ազնվորեն ծառայելով: Բայց այս բացատրությունը եթե հալած յուղի տեղ չես ընդունում, ապա ավելի մեծ շփոթության մեջ ես ընկնում: Նախ՝ մեղքը գիտակցողը, կարծում ենք, մեղքը խոստովանելով պիտի փորձի քավել, սակայն Գրիգորը նման բան չի անում: Եվ մտքով անգամ չի անցկացնում: Կարդանք Ագաթանգեղոս. “Երբ դայակներից տեղեկացավ իր հոր կատարած գործերը, ելավ ու գնաց Տրդատին կամավոր ծառայելու: Թաքցրեց իր անձը եւ ոչինչ չէր հայտնում, թե ում համար, կամ որտեղից կամ ինչպես էր (հայտնվել), եւ իր անձը ծառայության տալով հնազանդությամբ սպասարկում էր նրան”: Այս հատվածն էլ իր հերթին է հարցերի մի ամբողջ շարան բերում: Հետեւապես, եթե ուզում ենք հասկանալ, թե ո՞վ էր Գրիգորը եւ ի՞նչ մտքով էր եկել Հայաստան, ապա ստիպված չպիտի ձանձրանանք այդ հարցերը քննելուց:

Մանավանդ երբ տեսնում ես, որ “հնազանդությամբ սպասարկել”, ամենեւին չի նշանակում նվիրվածությամբ օգտակար լինել: Հնազանդ կարող է լինել եւ տիրոջ թիկունքը դաշույն խրող ստրուկը, իսկ նվիրվածը՝ նման հարվածից իր մարմնով տիրոջը պաշտպանողն է: Եթե Գրիգորը կամենում էր գործով արժանանալ թագավորի ներողամտությանը, ապա “հնազանդությամբ սպասարկելը” կրկին քիչ է: Առնվազն հարկավոր էր երկակի կյանքով չապրել. թագավորի մոտ որպես պարզ սպասարկող, թագավորից հեռու՝ քրիստոնյա քարոզիչ ու մինչեւ անգամ արքայական ընտանիքում համակիրներ որոնող չլիներ: Եվ, վերջապես, վարքագիրը բառ անգամ չի գրել հոր գործած հանցանքի համար Գրիգորի զղջումի մասին: Դայակներից տեղեկանալով, հայտնի չէ, Գրիգորը ոգեւորվե՞ց, թե՞ ընտանեկան պատվի վրա բիծ համարեց հոր կատարած գործը: Մտադրվեց այն շարունակե՞լ, թե՞ մեկ ուրիշ բան: Գուցե թե ափսոսանքի զգացողության ենթադրության առիթ է տալիս Խորենացու այս տողը. “Գրիգորը անցավ գնաց Տրդատի մոտ՝ հոր պարտքը հատուցանելու, կամ իսկապես ասելով՝ վարժվելու եւ պատրաստվելու մեր աշխարհի առաքելության եւ քահանայապետության, ինչպես եւ մարտիրոսության վիճակին”: Հավանաբար Խորենացին էլ է ստիպված գրել՝ “հոր պարտքը հատուցանելու”, բայց հետո, ասես, թոթափել է իրեն ու անմիջապես շարունակել՝ “կամ իսկապես ասելով…”: Հավատքի համար չէ, որ Գրիգորին տանջանքների է ենթարկում Տրդատ արքան: Նա առաջին անգամ չէր քրիստոնյայի հետ շփվում, իր կարծիքն ուներ նրանց մասին, եւ անձամբ դժվար թե ժամանակ վատներ մի հերթական քարոզչի վրա: Տրդատն իրեն վիրավորված էր զգում. Գրիգորը չարաշահել էր իր վստահությունը եւ փաստորեն թիկունքում հակառակ գործունեություն ծավալել: Դա առնվազն ապերախտություն էր: Լսածն ստուգելով ու համոզվելով, որ Գրիգորն այն մարդը չէ, ինչ ներկայանում է իրեն, նա դառնացած ասում է. “Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար եւ ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն Աստծուն, որին ես չեմ պաշտում”: Մեղադրում, բայց խնայում է եւ հրամայում նրան պարզապես հսկողության տակ առնել: Հետո կրկին բերել է տալիս իր առջեւ ու կամենում է հասկանալ նրա անշնորհակալության պատճառը: Տրդատը հանդիմանանքով ու խրատաբար է խոսում. “Այսքան տարի ես քեզ ճանաչել եմ եւ դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ, եւ ես գոհ էի քո աշխատանքից ու մտադիր էի ապրեցնել քեզ: Ինչո՞ւ չես կատարում իմ կամքը”: Սակայն անսպասելիորեն Գրիգորը պոռթկում է ու զրույցի շարունակության մեջ հետզհետե անկեղծանում: Նոր միայն երեւում է, որ նա երբեք էլ իր ամբողջ էությամբ հավատարմորեն չի ծառայել, ինչպես նաեւ մտադրությունը շատ կասկածելի է եղել:

Դավանաբանական վեճի տեսք տված երկար երկխոսությունն իր մեջ բացատրություն ունի նաեւ, թե ինչու է Տրդատը հրամայում տանջել Գրիգորին: Վերջինս, երբ սկսում է հանդես գալ ինչպես որ է՝ աստիճանաբար մոռանում է պարկեշտության որեւէ սահման եւ կոպիտ ու հանդուգն խոսքերից անցնում է Տրդատի թագավորական անձը վիրավորելուն: Սա արդեն չափազանց էր ու նաեւ Տրդատի համար անակնկալ: Այս դեպքում էլ ներողամտություն հանդես բերել, կնշանակեր զրկվել արքայական հեղինակությունից: Թագավորն սկսեց խոսել ու ասաց. “Ես քեզ խնայեցի որպես վաստակավորի, որպեսզի ուղիղ կարգի գաս պաշտելով աստվածներին: Դու նրանց պատիվ զլանալով՝ սուտ արարիչ ես համարում, եւ որոնք որ ճշմարիտ արարիչներ են, անարգում ես… Եվ քանի որ բոլորին նախատեցիր, նույնիսկ համարձակվելով մեզ եւս անասուն անվանել, արդ՝ ես քեզ տանջանքներ կտամ եւ սանձ կդնեմ քո կզակին, որ իմանաս, թե սին խոսքերը, որ իմ առջեւ հաճախ կրկնեցիր, անմիջապես իրենց արդյունքը տվեցին: Եվ այս քեզ համար մեծ պատիվ է, ասում է (թագավորը), որ խոսեցի քեզ հետ եւ մեծարեցի քեզ, իսկ դու ինձ պատասխան տվեցիր իբրեւ ընկերոջ (իբրեւ հասարակ մարդու.- Հ.Դ.)”: Եվ յոթնօրյա չարչարանք նշանակեց: Տրդատն այլ ելք չուներ. նա թագավոր էր եւ պետության գլուխ:

Ըստ էության, էլի մեղմ վարվեց՝ կարող էր եւ Գրիգորին զրկել կյանքից: Հետագայում Տիրանը, օրինակ, չներեց Հուսիկ կաթողիկոսին, որն արգելեց իրեն՝ թագավորին, եկեղեցի մտնել ու դրանով մեծ անարգանք հասցրեց յուր արքայական վսեմությանը, եւ հրամայեց բրածեծ անել կաթողիկոսին, որից վերջինս մահացավ:

Այսպիսով, Գրիգորը Տրդատից պատիժ ստացավ իր աշխարհիկ մեղքերի՝‘ա) Հայոց աստվածներին սաստիկ անարգելու, բ) երկրի գլխավորին՝ Մեծ Հայքի թագավորին, անձնական վիրավորանք հասցնելու, գ) արքայական բարձր վստահությունը չարաշահելու, դ) արգելված գործունեությամբ (քարոզչություն ոչ թե հասարակական վայրերում, այլ պաշտոնավայրում՝ արքունիքում, եւ ընտանիքներում) զբաղվելու համար: Հանցանքը կար, պատիժը պիտի հետեւեր. սա է կարգն ու օրենքը բոլոր ժամանակներում եւ բոլոր ժողովուրդների մոտ: Աններելի է ոտնձգություն կատարել թագակիր անհատի պատվի դեմ: Եվ այն էլ ոչ ինչ-որ մի կամազուրկ կամ տկարամիտ անձի, այլ Տրդատի նման թագավորի, որին հենց Գրիգորի վարքագիրը բնութագրում է այսպես. “Վասնզի իրոք սեգ էր հանդերձանքով եւ մեծ ուժով, հարստությամբ, ամուր ոսկորներով եւ հաղթ մարմնով, քաջ էր եւ կատաղի պատերազմող, բարձր ու լայն հասակով: Իր կյանքի բոլոր տարիներին նա պատերազմել էր եւ մարտերում հաջողություն ձեռք բերել: Քաջության փառքի մեծ անուն ստացավ եւ հոյակապ, փառավոր հաղթանակներ տարավ ամբողջ երկրում, թշնամիներին հարվածեց՝ ցանկանալով իր հայրերի վրեժը լուծել”… Ընդհանրապես զարմանալի ու անըմբռնելի պահվածք: Նա կրոնական քարոզիչ է եւ իրեն նվիրել է Հայաստանի մեջ քրիստոնեական վարդապետության լույսն ու կյանքը տարածելու գործին: Ընդունենք նաեւ, որ մինչեւ Տրդատի կողմից իր համոզմունքների բացահայտումը, նա զգուշանում էր կամ դեռ թագավորին անպատրաստ կարծելով՝ վաղ էր համարում հետը քրիստոսասիրության մասին խոսելը: Բայց երբ Տրդատն ինքն է անկեղծ զրույց առաջարկում՝ փորձելով հասկանալ իր կողմից շնորհների արժանացած մարդուն, ապա մի՞ թե սա չէ քարոզչի համար ամենաբաղձալի պահը. անհավատը վերջապես կամենում է լսել իրեն ու ընկալել իր խոսքը: Սակայն, չգիտես ինչու, սիրով ու համբերատարությամբ բացատրություններ տալու փոխարեն, Գրիգորը Տրդատի արդարացի հանդիմանանքին պատասխանում է հախուռն հոխորտանքով (նման տոնով մինչեւ իսկ Հիսուսը չի խոսում Պիղատոսի հետ): Ահա խոսքի, մտածողության եւ գործունեության այս տոնն է, որ հետագայում դրվում է Հայոց եկեղեցու պատրիստիկայի (հայրաբանության) հիմքում: Գրիգորի խոսքի այս տոնն է, որ թույլ չի տալիս միանշանակորեն ընդունել նրա Հայաստան գալու նպատակի պարզությունը: Որքան էլ համարենք, թե միգուցե այդ կոշտ երկխոսությունը վարքագիրների ջանասիրության արդյունքն է, այնուամենայնիվ, գործողությունների զարգացմանը հետեւելով, գրավոր վարդապետության հաստ շերտի տակ տեսնում ենք փաստական պատառիկներ, որոնց ուշադիր ընթերցումը կրոնավորական մեկնաբանություններից էականորեն տարբերվող տպավորություն է թողնում: Որտե՞ղ գտնենք, օրինակ, եւ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Տրդատը, իմանալով Գրիգորի քրիստոսապաշտության մասին, ինչպես նաեւ քրիստոնեությունը չափազանց վտանգավոր աղանդ համարելով, այնուամենայնիվ, խնայեց նրա կյանքը: Ինչո՞ւ էր գնահատում, անգամ պահպանում Գրիգորին, երբ նույն գործերի համար չներեց նույնիսկ գեղանի Հռիփսիմե կույսին, որին մտադիր էր կնության առնել: Չգիտենք նաեւ, թե Գրիգորն ինչ պաշտոն էր զբաղեցնում արքունիքում: Կշիռ տալու համար որոշ հեղինակներ պարզապես ասում են “կարեւոր պաշտոն”, բայց անկասկած դա արվում է Գրիգորին նշանավորելու նպատակով: Ասենք միայն, որ պետության մեջ արքայից ցած բացառվում էր այնպիսի պաշտոն ունեցող մեկը, որն անձեռնմխելի լիներ (խոսքը քրմական դասին չի վերաբերում): Այսպիսով, թեեւ Գրիգորն անձեռնմխելի չէր, սակայն “Տրդատը խորհում էր այլ սիրաշահությամբ խոսել նրա հետ, եւ կյանք ու պատիվ խոստանալ, որոնց նա չէր էլ լսելու”: Ինչո՞ւ էր Տրդատը համառորեն փորձում իմանալ՝ ով է այդ օտարականը եւ ինչ մտքով է թափանցել իր արքունիք: Գուցե նրա համար, որ ոչ թե լսածով, այլ իր դառը կենսագրությա՞մբ գիտեր, թե ինչի են ընդունակ արքային մերձավոր դարձած պղտոր մտքեր ունեցող մարդիկ: Արդյոք թագավորը չէ՞ր կամենում հենց Գրիգորից լսել այն, ինչն իմացավ իր դայեկորդի, Հայոց սպարապետ Արտավազդ Մանդակունուց: Արտավազդն իրեն հայտնեց, թե այդ ծածկամիտ անձը “որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը՝ Խոսրովին եւ խավար բերեց մեր Հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը”: Տեղեկությունը հավաստի էր, որովհետեւ սպարապետի քրոջ ամուսինն էր ասել՝ Տաճատը, որն այս բաներն իմացել էր Կեսարիայում որոշ ժամանակ ապրելով: Տպավորությունն այնպիսին է, ասես պարզաբանումը սպասելի էր, եւ Տրդատը հավաստիանալով՝ հանկարծակիի չի գալիս: Նա չի հրամայում անել այն, ինչը տվյալ ժամանակների համար կարող էր միանգամայն բնական դիտվել: Նա չի հրամայում սպանել Գրիգորին, երբ արդեն վերը նշված հանցանքներին գումարվում է նաեւ ամենածանրն ու եղկելին՝ արքայասպանությունը: Իսկ որ հոր գործած հանցանքը փոխանցվում էր նաեւ Գրիգորին, հաստատենք Լեոյի ձեւակերպումով. “Հին իրավական հասկացողություն էր, որ հայրերի մեղքը որդիներից էր պահանջվում մինչեւ յոթ պորտ”: Չափազանց թանկ արյուն էր ստորաբար ու դավադրաբար հեղվել՝ Սասանյանների համար անպարտելի Խոսրով–Տրդատ Բ.-ի արյունը, որպեսզի հեշտորեն մոռացվեր ու ներվեր: Մի՞թե երեք տասնամյակ Հայաստանը ծունկի բերված էր պահվել (ըստ Խորենացու՝ “անիշխանության տարիներ”), արքայական ու իշխանական ընտանիքներ էին ոչնչացվել (Արտաշիրն իմանալով, որ մանուկ Տրդատին Արտավազդ Մանդակունին է փրկել, հրամայեց կոտորել նրա ցեղը), որպեսզի հիմա Տրդատ թագավորն ամեն ինչ ներեր: Համարժեքին մոտ փոխհատուցում պիտի լիներ, հետեւաբար Գրիգորին կյանքից զրկելը երեւի թե բավարար չէր: Ճշտելով, որ Գրիգորը Անակ Պահլավի Սուրեն որդին է, Տրդատը հրամայեց նրան Խոր Վիրապ արքունի բանտում պահել որպես… Գուցե որպես պատա՞նդ: “Հենց չարագործների համար էր շինված այս տեղը եւ ամբողջ Հայաստանի մահապարտների սպանության համար հատկացված”,- ասում է Ագաթանգեղոսը: Անմիջապես նշենք, որ գրավոր որեւէ հիշատակում չունենք մեր ձեռքի տակ, որպեսզի փաստացի ապացուցենք այս տեսակետը: Մատենագիրները, հետագայում էլ նրանց կեցվածքին հետեւած պատմաբանները, թվում է՝ ավելորդ մի գլխացավանքից խուսափելու համար երբեք քննության չեն առել վարքագիրների հաղորդած առասպելը: Գրիգորին իբրեւ պատանդ կամ պետական խոշոր հանցագործություն կատարած բանտարկյալ պահելու վարկածի հիմնավորումը չունենալով, այնուամենայնիվ, մենք չենք կարողանում գտնել նաեւ վերոնշյալ հարցի տրամաբանական պատասխանը. ինչպե՞ս պատահեց, որ նույն Հայաստան երկրում եւ նույն Տրդատ թագավորի օրոք հավատքից չհրաժարվելու համար մինչեւ անգամ կանանց են խոշտանգում ու մահապատժի ենթարկում (Հռիփսիմեին, Գայանեին եւ մնացած 87 կույսերին), իսկ արքայասպանի որդի եւ թագավորի անձը վատ խոսքերով վիրավորող Գրիգորին խնայում են: Ագաթանգեղոսը մեկ ուրիշ տեղեկություն էլ է թողել մեզ, որն ընդհանրապես ուշադրության չի արժանացել հայ պատմագրության կողմից: Նա գրում է. “Միայն պարթեւի (Անակի.- Հ.Դ.) որդիներից երկու փոքրիկ մանուկների՝ մի մարդ (երեխաներից) մեկի դայակների միջոցով փրկեց, որոնցից մեկին փախցրեցին Պարսից կողմերը, իսկ մյուսին՝ Հունաց”: Հունաց կողմերը փախցրածը Գրիգորն է, գիտենք, իսկ ի՞նչ եղավ նրա եղբայրը. ապրե՞ց-չապրե՞ց, մեծամեծ պատիվների ու դիրքի հասա՞վ, թե՞ ոչ: Այնինչ, կան այս հարցերի պատասխանները, Սեբեոսն է հայտնում. “Դայակները, վերցնելով սրան (մահապարտ Անակի զավակին.- Հ.Դ.) հայոց Խոսրով արքայի վրիժառությունից փախցրին Պարսից կողմերը՝ իրենց արքունի դուռը: Եվ արքան նրա համար կատարեց նրա հայր Անակի խոստացած պարգեւները. կրկին վերադարձնելով բուն իսկ պարթեւական պահլավը՝ թագ կապելով մեծարեց եւ կարգեց իր թագավորության երկրորդ” (Սեբեոս, Պատմություն, Երեւան, 2005, էջ 61): Հետագայում նույնպես Պարսից արքաները երախտիքով էին հիշում Անակյան տոհմաճյուղի մատուցած ծառայությունները (տե՛ս Խորենացու մեջբերած Արտաշիրի թուղթը Վռամշապուհին), հետեւաբար, կարծում ենք, նրանք քաջ տեղյակ պիտի լինեին նաեւ Հայաստան գալու Գրիգորի որոշումից: Հիշենք, որ մանուկ Գրիգորին փրկող ստնտուի ամուսինն էր “Բուրգար անունով մեկը Պարսկաստանից, ոչ փոքր եւ աննշան մարդ”: Արդյո՞ք քրիստոնեական կրթությանը զուգահեռ, Գրիգորն այլ դաստիարակություն չէր ստանում: Ի վերջո, նրա հայրը մահապարտ Անակն էր, որը հանուն նպատակի չխնայեց անգամ իր ընտանիքը: Գրիգորի ձեռնարկած քայլերը նույնպես մահապարտի կայացրած որոշումների են նման: Չափահաս դառնալով՝ նա ամուսնանում է, երկու զավակ ունենում, լուծում անսերունդ չմնալու խնդիրը, ապա երեք տարի անց համերաշխությամբ բաժանվում կնոջից, նրան ու որդիներին ապագա ապահովում, հետո խոր պահած նպատակադրությամբ գալիս Հայաստան:
Արդ, ինչպե՞ս հասկանանք, որ ոչ միայն Պարսից, այլեւ Հայոց արքան էր փորձում սիրաշահել ու իր կողմը գրավել պարթեւ արքայատոհմից Սուրենի Պահլավներին եւ Կարենի Պահլավներին: Գուցե կամենում էր այս անգամ հակասասանյան ներքի՞ն կոալիցիա նորոգել: Գրիգորն ընդհանրապես ի՞նչ տեղ ուներ Տրդատի հաշվարկներում, ի՞նչ գիտեր նա Գրիգորի եղբոր մասին՝ հայտնի չէ: Այն, ինչ ասում ենք, միայն վարկած է: Սակայն, այնուամենայնիվ, փորձենք պարզել, թե Տրդատն ինչո՞ւ հենց Գրիգորին նշանակեց կրոնական հեղափոխության գլուխ:

Մինչ այդ՝ ընդամենը ուրվագծենք տիրող քաղաքական իրավիճակը: Պատկերն այսպիսին էր. Տրդատ Գ.-ն 287 թվականին Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ, եւ նրա թագավորության երրորդ տարում, վերջնականապես հաստատվեց Հայոց գահի վրա (առաջին գահակալումը Պարսկաստանին ենթակա Մեծ Հայքում 274-276 թվականներին էր): Տրդատը հռոմեական կայսեր վասալն էր: Պարսից արքա Ներսեհը նույնպես ճանաչեց Տրդատի օրինավոր ժառանգությունը, քանզի դրանով կանխվում էր Հայաստանի գահը Սասանյան որեւէ կենտրոնախույզ ներկայացուցչի ձեռքն ընկնելու հավանականությունը: Տասնամյակներ տեւած պարսկա-հռոմեական պայքարի այս շրջափուլն ավարտվեց 298թ. Մծբինի 40-ամյա դաշնագրի կնքումով: Մեծ Հայքն ամբողջությամբ հայտնվեց Հռոմեական կայսրության հովանավորության ներքո: Ձեռք բերած բոլոր հաջողությունները պետք է ամրապնդեր Տրդատը: Նա էր Հռոմի հույսը: Հայաստանը պետք է դառնար հակասասանյան պլացդարմ: Տրդատն ինքն էլ էր դա կամենում եւ եռանդով ձեռնամուխ եղավ երկրում հիմնավոր փոփոխություններ կատարելուն:

Թե ինչպիսին էր դրությունը Հայաստանում եւ ինչ քայլեր ձեռնարկեց Տրդատը, կփորձենք ներկայացնել պատմահայր Խորենացու Պատմության հիման վրա, եւ եթե ապագա ընդդիմախոսներն առավել ճշգրիտ ու ծանրակշիռ փաստարկներ կբերեն, ապա միայն ուրախ կլինենք: Խորենացին գրում է, որ Խոսրով-Տրդատի սրախողխող լինելուց հետո “Արտաշիրը նվաճեց նախարարական ցեղերը, գաղթածներին հետ դարձրեց [Նա] գեղեցիկ կարգավորում է Հայոց աշխարհը, վերականգնում է նախկին կարգերը՝ ամեն բանում իր անունն է հաստատում: Նա մեր աշխարհը կառավարեց պարսիկ գործակալների ձեռքով, ինչպես իր աշխարհներից մեկը, քսան եւ վեց տարի”:

Փաստորեն, Արտաշիրը վերացրել էր Արշակունիների գահակալությունը Հայաստանում եւ երկիրն ամբողջությամբ ընդգրկել համաիրանական աշխարհի մեջ՝ տեղում պահպանելով “նախկին կարգերը”, ինչը գոհացնում էր բոլորին: Բարդ էր, ուրեմն, Տրդատի առջեւ ծառացած խնդիրը. նա որեւէ հենարան չուներ երկրում: Սակայն, ամենեւին չվհատվելով նման տխուր իրողությունից, նա սկսում է իշխանության սեփական հենասյուներ բարձրացնել: Եվ առաջին հերթին հայացքն ուղղում է դեպի իր արյունակիցները՝ պարթեւական ծագում ունեցողների եւ հայոց հողի հետ բացարձակապես կապ չունեցող օտարների կողմը: Նախ նշենք Մամիկոնյաններին, որպեսզի ակամայից հետագա շարադրանքի ստվերում չմնան: Նրանց պատմության սկիզբը սա է. տոհմի նահապետ Մամգունը, Ճենաց թագավորի զայրույթից փախչելով, իր ընտանիքով ապավինում է Պարսից թագավորին: “Շապուհը թեպետ Մամգունին չի հանձնում նրա տիրոջ ձեռքը, բայց նույնպես չի թողնում Արյաց աշխարհում, այլ բոլոր աղխովն իբրեւ աքսորական ուղարկում է Հայաստան իր գործակալների մոտ”: Եվ աքսորյալի աննշմար կյանքով էլ գուցե նրանք շարունակեին ապրել Հայաստանում, եթե քաղաքական դրությունը, այսինքն՝ երկրի ճակատագիրը կտրուկ չփոխվեր: Մամգունն անմիջապես ընկալում է պահը եւ արագորեն կողմնորոշվում. քանի որ “ոչ իր կամքով Հայաստան գալով՝ պատահեց Տրդատի գալստյանը, Պարսից զորքերի հետ (Պարսկաստան) չդարձավ, այլ իր բոլոր աղխով Տրդատին ընդառաջ գնաց մեծ ընծաներով: Տրդատը նրան ընդունեց…”:

Չի ուշանում նաեւ աչքի ընկնելու առիթը: Սլկունյաց Սղուկ նահապետը մերժում էր ճանաչել Տրդատի իշխանությունը: Մամգունը հանձն է առնում պատժել ապստամբին, եւ խոստումը կատարում է՝ Անակի նման դավադրաբար սպանելով Սղուկին:

Նոր տիրոջ վստահությունը նվաճված էր: Տրդատն ուրախանալով՝ հրովարտակ է գրում եւ նրան նախարարական կարգ տալիս, շնորհելով նաեւ ոչնչացված Սլկունյաց ցեղի Տարոն աշխարհը: Այսպես է Մամգունի տոհմը հաստատվում Հայաստանում՝ հետագայում երբեք չմոռանալով պատժարարի իր կոչումը եւ միշտ հավատարիմ մնալով Պարթեւաց տանը: Դա երեւում է Տրդատի հաջորդ Խոսրով Կոտակի օրոք Մանավազյան եւ Որդունի նախարարների “մեծ խռովության” ժամանակ, երբ թագավորը նորից նրանց դեմ Մամիկոնյաններից մեկին է ուղարկում՝ Վաչե զորավարին, որը “գնաց նրանց վրա, երկու տոհմն էլ ջարդեց ոչնչացրեց, երկու տոհմերից ոչ մի արու կենդանի չթողեց”: Ի դեպ, Մամիկոնյանները կարող էին նաեւ թագավոր սպանել, եթե թագավորը ձեռնարկումներ էր կատարում եկեղեցու դեմ (նկատի ունենք Պապ թագավորի սպանությանը մասնակցելու մեղադրանքը՝ ուղղված սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին):

Իսկ հիմա խոսենք Կարենի Պահլավի ցեղից Կամսարի մասին, որին “բոլոր նրա ունեցվածքով” տարիներ առաջ Եկբատանից Տրդատն ինքն էր բերել Հայաստան: Հետագայում նա նաեւ Կամսարի որդիների համար “նախարարական ցեղ է սահմանում”՝ ժառանգություն տալով Արշակունիների արքունի կալվածներից՝ ամբողջ Շիրակ գավառը եւ էլի ուրիշ դաստակերտներ: Կամսարականների տանուտերն այդուհետ համարվեց “թագավորից հետո առաջին պատվավոր անձ”, որովհետեւ պահլավական ծագում ուներ: Հիշեցնենք, որ պարթեւ Արշակունի արքայատոհմի հիմնական ճյուղերն էին Սուրենի Պահլավ եւ Կարենի Պահլավ նախարարական տները, իսկ հայ Արշակունիները երկրորդն էին նրանցից հետո: Սրանց մեջ հակառակություն է ծագում Սասանյանների կողմից իշխանությունը գրավելուց հետո միայն, երբ Սուրենի Պահլավները պաշտպանեցին Արտաշիրին եւ նախարարների մեջ կրկին գրավեցին ամենաբարձր տեղը, իսկ Կարենի Պահլավները չընդունեցին, եւ այդ պատճառով գրեթե լրիվ կոտորվեցին:

Տրդատն անսպասելիորեն նրանց միջեւ հավասարության նշան է դնում: Այսինքն՝ արյունակցական հիմքի վրա փորձում է հավասարապես իրեն մոտեցնել եւ՛ քաղաքական հակառակորդներին, եւ՛ համախոհներին: Թերեւս դա կարելի է խելամիտ քայլ համարել, մանավանդ այն հանգամանքը նկատի ունենալով, որ, եթե Կարենի Պահլավները գրեթե լրիվ սպառված էին, ու նրանց դեռ պետք էր ոտքի կանգնեցնել, ապա Սուրենի Պահլավները շարունակում էին մնալ ամենաազդեցիկ նախարարական տոհմը. Պարսկաստանում նրանք երկրորդն էին Սասանյաններից հետո, իսկ Հայաստանում՝ առաջինը՝ բարձր դասվելով նույնիսկ Արշակունիներից: Ի վերջո, “Անակը, որ Սուրենյան Պահլավի ցեղից էր”, իզուր չէր զոհել իր կյանքը. նա սեւ գործը հանձն էր առել, պայմանով, որ Արտաշիրը իր ազգատոհմի մնացորդներին ապրեցնի: Եվ քանի որ Պարսից թագավորներին դժվար է մեղադրել վարձի հատուցում շնորհելու մոռացկոտության մեջ (ինչպես տեսանք, Շապուհ Ա.-ն Անակի մյուս որդուն՝ Գրիգորի եղբորը, չափահաս դառնալուց հետո կարգեց իր թագավորության երկրորդ), ապա միանգամայն հավանական ենք համարում, որ Խորենացու բնորոշած անիշխանության տարիներին իբրեւ կառավարիչ նշանակված “Արմենիայի մեծ թագավոր” Արտավազդ Ե.-ն էլ արքայասպան Անակի եղբայրն էր: Քիչ հավանական է Գութշմիդտի այն կարծիքը, թե սա եղել է վերջին պարթեւ Արշակունի
Արտավանի որդին, կամ թե ըստ այլ տեսակետների՝ հայ Արշակունի սեպուհներից մեկը: Նշանակում է՝ Հայաստանը լիարժեքորեն վերահսկելու համար հարկավոր էր Սուրենի Պահլավներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել: Նրանք հայեր չէին, որոնց կարելի էր ոչնչացնել, եւ, բացի այդ, Տրդատն ինքն էր զգում նրանց կարիքը: Եվ որոշեց Սուրենի Պահլավներին իր կողմը գրավելու համար իշխանությունից մասհանում կատարել: Նման որոշումները, բնականաբար, հեշտ չեն ծնվում, եւ գուցե նախնական բանակցություններ են ընթացել, ինչից մեզ որեւէ տեղեկություն չի հասել: Արդյոք դա՞ չէր պատճառը, որ Տրդատը շարունակում էր պահպանել Սուրենի Պահլավ Գրիգորի կյանքը: Նա Տրդատի համար այլեւս մասնավոր անձ չէր, այլ ներկայացուցիչ, եւ անհնար էր անտեսել այդ իրողությունը: Հավանական է՝ Սուրենի Պահլավների պահանջն էլ Հայոց թագավորից հենց Գրիգորին էր վերաբերում. նրանք Հայաստանում նեցուկ են դառնում Տրդատի համար, ապահովում նաեւ Տիզբոնի լոյալությունը վերջինիս նկատմամբ (չնայած, որ Հռոմն էր նրան հովանավորում), եթե միայն Գրիգորը բարձրացվում է հենց Տրդատի կողմից: Բայց արքայասպանի՝ իր հորն սպանողի որդուն Տրդատը չէր կարող բացահայտորեն իշխանություն ու պատիվներ շնորհել. երկիրն ու ժողովուրդը դա չէին հասկանա…

Առիթն ինքնըստինքյան ստեղծվեց: Նա պատրաստվում էր կրոնական մեծ հեղափոխության: Նախ, որ երկիրը վերափոխել առանց կրոնական ռեֆորմ կատարելու անհնար էր, ապա նաեւ հրատապ էր դարձել հայ քրմական դասի հետ չափազանց բարդացած հարաբերությունները հանգուցալուծելը:

Բանն այն է, որ քրմությունը չէր պաշտպանում նրա ընդգծված հռոմեամետ (նույնն է թե՝ հակապարսկական) քաղաքականությունը: Ժամանակի զարկերակը շոշափող այդ իմաստուն այրերը հստակորեն պատկերացնում էին, որ Սասանյաններ-Արշակունիներ պայքարն ավարտվել է, որ Սասանյանները հաղթել ու վերջնականապես հաստատվել են իրանական գահի վրա (Խոսրով-Տրդատ Բ.-ի սպանությունից հետո), իսկ Արշակունիները վերջնականապես պարտվել են եւ պարտավոր են ընդունել իրականությունը ինչպես որ է: Հակառակը, այսինքն՝ պայքարը շարունակելը, քրմերը համարում էին Տրդատի կողմից անձնական հավակնությունները բավարարելու փորձ, այլ ոչ թե երկրի պահանջներից բխող անհրաժեշտություն: Հնարավոր է ուրեմն, որ Տրդատը ժամն էր համարում արմատապես լուծելու քրմերի անպարագիծ ազդեցությունը սահմանափակելու հարցը:

Որքան էլ հիպոթետիկ թվա, ասենք սակայն, որ ամենայն հավանականությամբ հայ քրմական դասը հուսալի չէր եւ Սասանյանների համար, որովհետև երբեւիցե նա կարող էր Իրանական գահի որեւէ մրցակցի համար հենարան դառնալ: Նշանակում է՝ Սասանյանները հայերի հետ կրոնական նույնությունը կամ նմանությունը շատ ավելի վտանգավոր էին համարում, քան տարբերությունը:

Կարծում ենք, սա է պատճառը, որ Տրդատը, երբ կրոնափոխության վճիռ կայացրեց, Սուրենի Պահլավները (բնականաբար եւ Սասանյանների արքունիքը) ոչ միայն երկրում ներքին դիմադրություն չկազմակերպեցին (ինչը հեշտորեն կարող էին անել), այլեւ այդ գործի գլուխ պահանջեցին նշանակել Գրիգոր Պարթեւին: Ահա եւ իշխանությունը բաժանելու ամենամեծ հնարավորությունը: Զարմանալի ներդաշնակ մի զույգ է ձեւավորվում. Հայաստանն սկսում են կառավարել մարդիկ, որոնք ձեռնտու էին եւ՛ Հռոմեական կայսրությանը, եւ՛ Պարսկաստանին: Երկուսն էլ իրանական ծագում ունեին, սակայն հունահռոմեական դաստիարակություն էին ստացել: Եվ եթե հիմա Տրդատն այնպիսի բարեփոխումներ էր ձեռնարկում, որոնք, առաջին հայացքից, թվում է թե հակապարսկական բնույթ ունեին, ապա նկատենք, որ այդ բարեփոխումները կատարվում էին պարսկական իշխանության հովանավորյալի՝ Գրիգորի անմիջական հսկողությամբ:

Ապագան անամպ էր թվում, եւ երկու ուժ կար միայն, որոնց միավորվելու դեպքում մեծ վտանգ կարող էր առաջանալ հավասարապես եւ՛ Հռոմի եւ՛ Տիզբոնի համար: Այդ ուժերն էին հայ նախարարությունը եւ հայոց քրմությունը: Ահա թե ինչու Տրդատը շարունակում է Սասանյանների նման ճնշած պահել հայոց նախարարական տները, իսկ քրմերի հետ պարզապես հաշվեհարդար է տեսնում (Ագաթանգեղոսի խոսքերով, “քրմերի պղծագործ ցեղի” մնացորդներին սիրաշահելու հետագա օրինակները պարզապես նրանց հաստատապես անվտանգ դարձնելու միջոցներ էին. հայոց հավատքի շքեղ կառույցը կործանված էր):

Եթե փորձենք ամփոփել վերն ասվածն ու բացորոշ գնահատական տալ, ապա դա կարող է լինել միայն մեկը, ինչը պարտավոր ենք առանց երկմտելու ներկայացնել, այն է. Տրդատ Գ.-ն, հաստատվելով Հայոց գահի վրա, երկրում այնպիսի կառավարչաձեւ սահմանեց, որը կարելի է համեմատել միայն օկուպացիոն ռեժիմի հետ: Նա երկիրն սկսում է ղեկավարել սոսկ անձնապես իրեն նվիրվածների (Օտա Ամատունի, Արտավազդ Մանդակունի), օտարացեղ հանձնակատարների (Մամիկոնյաններ) եւ պարթեւ արյունակիցների (Սուրենի եւ Կարենի Պահլավներ) միջոցով: Սրանք բոլորը եկվորներ էին, ոչ հայկական ծագումով: Մեծ Հայքում, ըստ Խորենացու գահնամակի, IV դարում 62 նախարարական տուն կար, իսկ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է նույնիսկ 400 գահ ու պատիվ ունեցող նախարարների, որոնցից սակայն ոչ մեկի անունը չի հոլովվում Տրդատ Գ.-ի անվան կողքին: Տրդատը նրանց այդպես էլ ուշադրության չի արժանացնում: Միակ հնչող անունը Գրիգոր Պարթեւինն է: Նա հավասար է Տրդատին, ավելին, ժառանգաբար փոխանցվելու իրավունքով կաթողիկոսական աթոռ է հիմնում, որն ավելի հաստատուն է դառնում, քան թագավորական գահը: Այսպիսով, Սուրենի Պահլավները բավարարված էին, Սասանյանները՝ խոստումը կատարած, իսկ Գրիգորն ինքը (նաեւ իր ժառանգները) ներքուստ հաշվետու, որ ամեն ինչով պարտական է միայն իր տոհմանունին:

Հիմնավոր խոսք ասելու համար, մեկ անգամ էլ թերթենք Հայոց կաթողիկոսությունը ձեռքը վերցրած այս տան ներկայացուցիչների կենսագրությունները, որոնք շուրջ 130 տարի Հայաստանի իրական տերերը եղան, եւ կհամոզվենք, որ նրանցից ոչ մեկը, չնայած հունասեր հորջորջվելուն, երբեք հակապարսկական քայլ անգամ չի կատարել: Եթե Խոսրով Տրդատին սպանելուց հետո Պարսից թագավորները Հայաստանը բացահայտորեն էին կառավարում գործակալների միջոցով, ապա այժմ այդ գործակալության եղանակն էր միայն փոխվել եւ ուրիշ անուն ստացել: Նույնիսկ Արշակունիների գահի բարձումից հետո, Հայաստանի Պարթեւ կաթողիկոսները շարունակում էին առանձնակի հարգանքի արժանանալ Պարսից արքունիքում: Հատկանշական է Սահակ Պարթեւի օրինակը: Հայոց թագավորության դադարումից հետո նա գնում է Տիզբոն՝ կաթողիկոսական գործերը կարգավորելու:

Օրմանյանը գրում է. “Շատ լաւ եւ շատ յաջող ընդունելութիւն գտաւ Սահակ Վռամի կողմէն, նախ որ կը պատկաներ քաջատոհմիկ ազգին Պահլաւկաց” (ընդգծ. Օրմ.; 82, I, 301): Խորենացուց ավելին ենք իմանում, այն, որ Սահակը Պարսից թագավորի հետ խոսում էր իբրեւ Սուրենի Պահլավ եւ նրա խնդրած առանձնաշնորհներն էլ, ինչպես նախորդ անգամ Շապուհ արքայի հետ հանդիպման ժամանակ վերաբերում էին միայն իրեն եւ իր ազգականներին: Նա աղաչում է ներում շնորհել հանցապարտ Գազավոն Կամսարականին եւ կրկին նախարարների կարգի մեջ մտցնել, ապա եւ իրավունք տալ թոռանը՝ ստրատելատ Վարդան Մամիկոնյանին հունական մասից վերադառնալ Հայաստան (հոր մահից հետո նա դառնում է նաեւ սպարապետ):

Ի դեպ, արժե նշել եւ այն, որ նույնարյուն լինելու հիշողությունը երկուստեք պահպանվում էր նաեւ հետագայում: Այս միտքը մեզ Փարպեցին է տալիս, երբ նրանից տեղեկանում ենք, որ Վահանանց պատերազմի ժամանակ մարզպան Շապուհը Կամսարականներին առաջարկում է սպանել Վահան Մամիկոնյանին՝ համապատասխան պարգեւի դիմաց: Պատահակա՞ն էր արդյոք, որ հենց Կամսարականներին էր նման առաջարկ արվում: Այսքանն ասացինք, որպեսզի “ընթերցողները լավ ծանոթություն ունենան մեր Լուսավորչի ազգականների մասին”, իսկ հետո գեթ մի փոքր էլ գուցե պարզած համարենք նաեւ այն գաղտնիքը, թե Տրդատն ինչու հենց Գրիգորին տվեց երկիրը “դարձի” բերելու գործը:

Ինչ վերաբերում է կրոնափոխության ինքնաբուխ պահանջին, ապա նշել ենք, որ նման բան չկար ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես: Արեւմուտքում պետական կրոնի մակարդակին քրիստոնեության բարձրանալուն մեծապես նպաստեց զրադաշտականության առաջն առնելու անհրաժեշտությունը: Դարեր շարունակ Արեւմուտքն իր սեփական աշխարհը նրա համար չէր կերտում, որ հեշտորեն հետո թույլ տար այդ ամենը կուլ գնա հակառակորդին: Սովետահայ պատմաբանները նմանօրինակ վտանգ էին տեսնում նաեւ հայ ժողովրդի համար. “Սասանյանների կողմից հովանավորվող զրադաշտականությունը Հայաստանում դիտվում էր որպես հայերի ստրկացման եւ պարսիկների հետ նրանց միաձուլման գաղափարի կրող”: Նույն ծեծված սխեման է. հարկավոր էր ցույց տալ, որ մեր նախնիները ստիպված էին դիմակայություն կազմակերպել: Իսկ թե որտեղ կարելի է գտնել այս մտքի հիմնավորումը, դժվար է ասել:

Փոխարենն ակնհայտ երեւում է, որ Հայաստանում կրոնափոխություն կատարելու որոշումը կամայական էր, ու ժողովրդի համար միանգամայն անսպասելի: Երկրում ոչ մի նախադրյալ չկար եւ մնում էր միայն գործի դնել բռնի ուժը. ահա թե ինչու Տրդատն ու Գրիգորը “ամենից առաջ սկսեցին քանդել, այրել, ավերել” ինչ հնարավոր էր: Տրդատը 40 տարում պիտի նոր երկիր կառուցեր:

Քրիստոնեությամբ: Թե ինչու հենց քրիստոնեությամբ, շատ է գրվել, բայց հիմա փորձենք ամեն ինչ դիտարկել փոքր-ինչ այլ տեսանկյունից եւ համատեղել մի քանի կարծիքներ, որոնք սովորաբար առանձին-առանձին համապատասխան ուշադրության չեն արժանանում: Նորից նշենք քրիստոնեությանը Տրդատի նախապատվություն տալու հիմնական պատճառները: Դրանք են. ա) Սասանյաններից տարբերվելու (ոչ թե փրկվելու), բ) վարդապետությունների մեջ այլընտրանք չտեսնելու, գ) քրմական դասից վրեժխնդիր լինելու համար: Կան, իհարկե, նաեւ ուրիշ պատճառներ, որոնցից առավել հաճախ է հոլովվում այն մեկը, թե Տրդատն ուզում էր կենտրոնացված պետություն ստեղծել եւ թագավորական իշխանությունն ամրապնդել “Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր տերերին” քրիստոնեական կարգախոսով: Անշուշտ, դա իր նշանակությունն ունեցող հանգամանք է, բայց չարժե գլխավորը համարել, որովհետեւ գաղափարն ինքնին եզակի չէ եւ հարազատ է գրեթե բոլոր հին ու նոր կրոններին (օր. իսլամ՝ թարգմանվում է հնազանդություն):

Քրիստոնեությունը առաջարկվեց Տրդատին: Այսինքն, Տրդատը ոչ թե նախընտրեց քրիստոնեությունը, այլ պարզապես համաձայ-նեց առաջարկությանը: Հավանորեն նրա կարծիքը՝ հարցնող էլ չեղավ: Մենք ենք, որ նրան ենք վերագրում ընտրությունը: Բուզանդը մի չվերծանված տող ունի՝ “Տրդատ թագավորի ակամա հնազանդելը (քրիստոնեական) կրոնին”: Անշուշտ գիտենք, բայց աներկբայության համար ասենք, որ, ըստ Աճառյանի, ակամա՝ նշանակում է իր կամքին հակառակ, չուզենալով: Արեւմուտքին շտապ հարկավոր էր բուֆերային գոտի ստեղծել Արեւելքից եկող էքսպանսիան մեղմելու համար: Պարսկաստանից 40 տարով պոկած Մեծ Հայքը կարելի էր ամուր պատվար դարձնել, ընդգծված ջրբաժան Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, որպեսզի նրա հետեւում հնարավոր լիներ թափ հավաքել:

Տրդատը ոչ միայն տեղյակ էր այդ ծրագրից, այլեւ դրա իրականացման ջատագովներից մեկն էր՝ ունենալով իհարկե նաեւ սեփական նկրտումները. ի վերջո, նա պարթեւ Արշակունի էր, հետեւապես իրավունք ուներ երազել արքայական ծիրանին մինչեւ հեռավոր Պարթեւստան տարածելու մասին:
Ահա եւ ողջ գաղտնիքը, թե ինչու նրա կամքն ու ցանկությունը դարձավ առաջին հերթին Հայոց հզոր ու ռազմունակ պետություն ստեղծելը, ունեցած 100–120 հազարանոց բանակը մշտապես մարտական վիճակում պահելը: Նկատի ունենանք, որ այն ժամանակների համար միակ բացառիկ ռեսուրսը, որն ունեցող անհատը կամ երկիրը կարող էր մեծ հաջողությունների հասնել՝ բանակն էր: Ի դեպ, Հայաստանը թեեւ աշխարհակալ պետություն չէր, սակայն նրա այդ թվակազմով բանակն ի զորու էր շատ ավելի ահեղ ուժ ներկայացնել, քան Պարսկաստանի կամ Հռոմի առավել մեծաքանակ զորքերը, որովհետեւ իբրեւ միատարր կամ գրեթե միատարր ազգաբնակչություն ունեցող պետություն կարելիություն ուներ իր պատերազմական ուժը շատ ավելի արագ եւ ամբողջապես գործադրել (ընդամենը կարգադրություններով կարգավորելով իր ներքին հարցերը եւ մնացած հարեւանների գոնե ժամանակավոր չեզոքությունը ապահովելով), քան նրանք, ովքեր զորքով պիտի հոգային նաեւ իրենց նվաճած երկրների անխռովությունը: Այսինքն՝ երբեք Պարսկաստանը կամ թեկուզ Հռոմը իրենց ողջ ռազմական ուժը չէին կարող հանել Հայաստանի դեմ, իսկ Հայաստանը նրանց դեմ՝ կարող էր: Եվ հենց այս դեպքում էր Հայաստանը գրեթե հավասարազոր դառնում նրանց, իսկ եթե լավ մարզված ու հանդերձավորված բանակ էր ունենում, ապա դառնում էր նաեւ առավել: Ուրեմն՝ Տրդատին պետք էր կայուն եւ ամուր մի պետություն, որն ի վիճակի լիներ նման բանակ պահել ու կերակրել, իսկ դրա համար միջոցներ էին հարկավոր: Եվ առաջին հերթին՝ փող: Լիքն էր արքունի գանձարանը, թե կիսադատարկ՝ էական չէ: Այդ կարգի գործի համար երբեք դրամը չի բավականացնում: Հայաստանում հարստություն 3 տեղ կար՝ սեպհական դասի մոտ, մեհյաններում եւ ազգային փոքրամասնությունների համայնքներում: Հիմնականում՝ հրեական:

Ժամանակագրություն եւ ընդհանրապես թվերի առումով կոնկրետություն չսիրող Բուզանդը անսպասելիորեն մեզ օգնում է ճշտելու հրեաների մոտավոր թիվը Հայաստանում: Անհուշ բերդում բանտելով Հայոց Արշակ Բ. արքային՝ Շապուհը մեծաքանակ զորքով մտնում է Հայաստան, գերեվարում Փառանձեմ թագուհուն, ապա ասպատակում է ողջ երկիրը եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ քշում Պարսկաստանի խորքերը: Բուզանդը բերում է բռնադատված հայ եւ հրեա ընտանիքների թիվը: Մենք նշենք միայն հրեաներին: Եվ այսպես՝ Արտաշատից 9 հազար տուն հրեա, Երվանդաշատից՝ 30 հազար, Զարեհավանից՝ 8 հազար, Զարիշատից՝ 14 հազար, Վանից՝ 18 հազար, Նախճավանից՝ 16 հազար: Ընդհանուր՝ 95 հազար տուն հրեա: Եթե այս թիվը բազմապատկենք գոնե 5–ով (ընտանիքի համար նվազագույն թիվը), ապա կունենանք 475.000 արտահանված հրեա: Չենք կարծում, թե սա նրանց ամբողջական թիվն էր երկրում: Բուզանդն ասում է, որ այս հրեաներին իրենց Հյուրկանոս քահանայապետով Տիգրան Մեծն էր տեղահանել Պաղեստինից ու բնակեցրել իր տերության քաղաքներում: Կարծում ենք՝ դրանով Տիգրանն ընդամենը հավելում է կատարել, քանզի անհավանական է, որ Հայաստանում մինչ այդ հրեաներ չլինեին:

Նրանց ամենուր կարելի էր հանդիպել, որովհետեւ անընդգրկելի էր հրեական սփյուռքը: Բաբելոնից մինչեւ Հռոմ, բոլոր քաղաքներում ու նավահանգիստներում հրեաներն ապրում էին առանձին թաղամասերով՝ պահպանելով իրենց նիստ ու կացը եւ, հիմնականում, զբաղվելով արհեստներով:

Բացի այդ, հրեաների ձեռքում էր նաեւ Հին աշխարհի գրեթե ամբողջ առեւտուրը: Նրանց սփռվածությունը Փիլոն Ալեքսանդրացուն առիթ էր տալիս ասելու. “Պաղեստինը ոչ միայն Հրեաստանի մայրաքաղաքն է, այլեւ երկրների մեծ մասի մայրաքաղաքը”: Նման պատկերի ծանոթանալուց հետո դժվար է, իհարկե, խոսել որեւէ գերության շրջանում նրանց կրած նեղությունների մասին, սակայն սովորույթի ուժով այդպես էլ չենք դադարում կրկնել հրեա հեղինակների նկարագրած ընտրյալ ժողովրդի Բաբելոնյան, Եգիպտական կամ այլ գերությունների վերաբերյալ զրույցները: Ինչեւէ, գուցե մեկ ուրիշ առիթով ծավալվենք, բայց հիմա նկատենք միայն, որ, եթե գերություն ենք ասում, ապա պետք է նշենք նաեւ, որ հրեաները ոչ միայն գերության մեջ իրենց պահել գիտեին, այեւ երբեք գերեվարողին չէին ներում:

Պատմության տրամաբանությունից բխող այս տեսակետն անուղղակիորեն
հաստատող պատմական մի փաստի կարող ենք հանդիպել ժամանակակից ուսումնասիրող Ի. Գաֆնիի գրքում, ուր ասվում է, թե Սասանյանների իշխանակալությունը մեծապես վնասել էր նաեւ բաբելոնյան հրեաներին՝ վերջ դնելով նրանց բարեկեցիկ կյանքին եւ ունեցած հսկայական ազդեցությանը: Իսկ, ինչպես հիշում ենք, նույն բաբելոնյան հրեաներն էին, որ Աքեմենյան Պարսկաստանի տիրակալ Կյուրոս Մեծի առջեւ սիրահոժար բացեցին Բաբելոնի դարպասները:

Ասվում է, թե Պարսից թագավորը դրա համար հրեաներին մեծ արտոնություններ էր խոստացել:

Կարելի է չկասկածել, որ իրոք այդպես էլ եղել է, քանզի վստահաբար գործարքը շատ ավելի լայն ընդգրկում ուներ եւ դարպասներ բացելու փաստը դրա երեւացող (ավելի ճիշտ՝ անժխտելի) կողմն է սոսկ: Բաբելոնում անվանապես միայն գերության մեջ գտնվող հրեա բանկիրներն ու մեծահարուստ վաճառականներն անտարակույս իրենց ծանրակշիռ մասնակցությունն էին ունեցել կյուրոսյան արշավանքի նախապատրաստությանը: Զուր չէր Երուսաղեմի տաճարը կործանելու համար բաբելացիներից վրեժխնդիր լինելու կոչեր հղում Երեմիա մարգարեն: Նա ոչ թե հորդորում, այլ ուղղակի ցուցում էր տալիս. “Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները (ընդգծ. մերն է. — Հ.Դ.) … Նորա դեմ պատրաստեցէք ազգերը՝ Մարաց թագաւորներին, նորա կուսակալներին… Բաբիլոնի երկիրը ամայի անբնակ անելու համար” (13ա, Երեմ., ԾԱ, 27, 28, 29): Սա արդեն ոչ թե վարկած, այլ ապացույց է, որ հրեաներն իրենց թշնամիների դեմ ազգերին, այդ թվում եւ մեզ (վերոնշյալ թագավորությունները հայկական երկրներն են), պատրաստելու ցանկության պակաս երբեք չեն ունեցել: Հարյուրամյակներ անց տեսնում ենք, որ հրեաները կրկին անհանգստացած են Բաբելոնիայում, սակայն այս անգամ հենց պարսիկների պատճառով, որոնք իրենց պետական շահերից ելնելով, ինչ-ինչ սահմանափակումներ էին մտցրել այնտեղ:

Ու թեեւ ուղիղ փաստեր չկան, բայց կարծում ենք, որ վերջիններս հակադրվելու եւ հակազդելու միջոց են ընտրում օժանդակությունն այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք ընդդիմանում կամ պատերազմում էին Սասանյանների դեմ: Կոնկրետ՝ հայերին: Առաջարկում են օգնել փողով եւ գաղափարով: Փողն արդեն վաղուց էր քաղաքական զենք դարձել: Դեռեւս Արտաքսերքսես Ա.-ն (ն.թ.ա. 465-424 թթ.) էր սկսել իր դիվանագիտության մեջ լայնորեն կիրառել մեկ պետությունը մյուսի դեմ հանելու քաղաքականությունը՝ ինչի համար մեծ չափով կաշառք էր օգտագործում: Հույն-պարսկական պատերազմների ժամանակ պարսիկները հսկայական գումարներ էին ծախսում հունական պետական գործիչներին ու նշանավոր հռետորներին առնելու կամ վարկաբեկելու, ինչպես նաեւ առանձին պոլիսներ իրենց կողմը գրավելու համար: Պարսկական ոսկին հին դարերում արդյունավետորեն պառակտել էր Հունաստանը: Այժմ պառակտվելու հերթը Պարսկաստանինն էր: Եվ ուրեմն, հրեությունն այն իքս գործոնն էր, որը կարող էր որոշիչ լինել Հայաստանը կրոնափոխելու հարցում:
Ըստ հաշվարկների, Արածանիում մկրտվելու պահին 4 մլն հայ կար կամ Հայաստանն այդքան բնակչություն ուներ: Գումարած՝ շուրջ կես միլիոն հրեա: Նշանակում է՝ հրեաները նաեւ քանակապես էին նշանակալից եւ, ինչպես միշտ ու ամենուր, հարուստ: Հիշենք Եղիշեի Պատմությունից, թե Անգղի դեպքերից հետո մոգպետը իր օգնականների հետ քրիստոնյաների մասին խոսելիս ինչ էր ասում. “Ու թեեւ ոչ մի տեղից հայտնի օգնություն չէր երեւում, բայց նրանք շարունակ աճում ու անընդհատ բազմանում էին եւ մարմնավոր մեծությամբ ճոխանում: Հարստության պատճառների մասին մենք ոչինչ չգիտեինք”: Հարուստ էին հրեական համայնքները եւ՛ Պարսկաստանում, եւ՛ Հայաստանում: Իսկ քրիստոնեությունը տարածող օջախներն էլ, ինչպես գիտենք, հենց այդ համայնքներն էին: Հնարավոր է, որ դրանք իրենց դերակատարությունն ունեցան ճակատագրական որոշում կայացնելու գործում:

Տրդատն ընդունեց հրեության գրավիչ առաջարկը. փողը՝ բանակի, քրիստոնեությունը՝ թագավորական ամուր գահ ունենալու համար: Ծախսի դիմաց հրեաներն ստանում էին մի զորեղ ուժ, որի միջոցով Սասանյանների հիմքերը նույնիսկ կարելի էր սասանել: Բայց հրեաներն ամենեւին իրենց չէին նմանի, եթե մտածեին պարսիկների դեմ միայն ռազմական ուժ հանելու մասին, որովհետեւ ցանկացած բանակ իր կողմնորոշումների մեջ միշտ էլ փոփոխական է լինում. նրա ճշմարտությունը պահի մեջ է: Դրա համար էլ հրեաներն ամրակայեցին հայոց ուժի ուղղվածությունը: Նոր դավանությամբ:

Այդուհետ քրիստոնեությունն էր դառնալու հայկական պետական մեքենայի գաղափարական շարժիչը: Գործի սկիզբը չնայած հախուռն էր ստացվում, սակայն հաջող էր եւ խոստումնալից:

Փոխհամաձայնության եկան նաեւ ռեֆորմատորի անձի վերաբերյալ: Թեկնածուն նորից Գրիգորն էր, որովհետեւ նա թեեւ պարթեւական ծագում ուներ, սակայն դաստիարակություն էր ստացել Կապադովկիայում եւ մշտապես կապի մեջ էր Հայաստանի հրեական համայնքների հետ: Հենց այդ համայնքների ավագներն էլ երաշխավորեցին նրան: Դժվար է ասել, թե հրեաները ինչ չափով էին Գրիգորին վերահսկելի համարում:

Հնարավոր է, որ դրա կարիքը նույնիսկ չկար. նախ որ՝ նրա համար իրական պայման էր ստեղծվել “հոր պարտքը հատուցանելու” (այդ առեղծվածային պարտքը), եւ հետո՝ Հայաստանում քրիստոնեության հաստատումը արտաքուստ թեեւ Պարսկաստանի, սակայն խորքում Հռոմի դեմ էր: Այսինքն՝ այս կետում հրեաների եւ Գրիգորի մտադրությունները համընկնում էին:

Ստացվում էր, որ Հայաստանից թեեւ արգելապատնեշ էր կառուցվում Պարսկաստանի դեմ, բայց այն նաեւ փորձադաշտ էր հանդիսանալու հռոմեական իշխանությունը խարխլող գաղափարները փորձարկելու համար: Ռոբերտսոնը գրում է. “Հրեաները ոչ միայն պարզապես Պաղեստինի ժողովուրդ էին, այլեւ նրանք իրենցից ներկայացնում էին պրոպագանդիստական աղանդ, որը թափանցում էր հունահռոմեական աշխարհի բոլոր անկյունները” (119, 106): Եվ թափանցում էին, որպեսզի “պրոպագանդելով” հեշտացնեն Պաղեստինի վրա իշխող Հռոմի կործանումը: Մեծ Հայքը, Մծբինից հետո, այդ աշխարհի ծիրի մեջ էր:

Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ հուդայականությունը չառաջարկվեց: Վերջապես, երկրի կառավարման այն մոդելը, որ ձգտում էր քրիստոնեական եկեղեցին հաստատել Հայաստանում, բխում էր Մովսիսական օրենքներից, այն է՝ կրոնապետություն գերագույն գլխավոր քրմապետի գլխավորությամբ: Թերեւս չառաջարկվեց, որովհետեւ դա այնքան պարզունակ ու թափանցիկ կլիներ, որ հրեաներն իրենց նույնպես հարվածի տակ կդնեին, իսկ քրիստոնեությամբ՝ պարսիկների դեմ որպես սուր եւ վահան կդառնային միայն հայերը: Հետաքրքրական է Ռոբերտսոնի տեսակետը. “Փարիսեցիները, որոնք ժառանգել էին մարգարեների տրադիցիաները, հրեական կրոնը դիտում էին որպես կյանքի եղանակ, որ հարկավոր էր տարածել ժողովուրդների մեջ. մինչեւ որ կընկալի ամբողջ աշխարհը, եւ պրոպագանդայի նպատակով նրանք երբեմն չէին վարանում յուրացնելու այնպիսի ոչ հրեական գաղափարներ, որոնք մեծ հակասության մեջ չէին հրեական կրոնի հետ”: Ուշագրավ է Լեոյի բացատրությունը. “Յահվեի պաշտամունքի հիմքն այն էր, որ աշխարհում մի հատ միայն ընտրյալ ազգ կա, բարձր բոլոր մյուս ազգերից եւ դա հրեությունն է, որի Յահվեն, երկնքի եւ երկրի արարիչը, միայն այդ ազգի հովանավորն ու պաշտպանն է եւ նրա շահերին պատրաստ է զոհել աշխարհի բոլոր ազգությունները: Հրեան իրավամբ պարծենում էր իր ստեղծած կրոնով, որ պարունակում էր ոչ միայն բարձր ու վսեմ վարդապետություն, այլեւ օրենք՝ մարդկային կյանքն այս աշխարհում կառավարելու եւ կանոնավորելու համար: Եվ այս հպարտ ինքնագիտակցությամբ հրեան արհամարհում էր ամեն ինչ, որ դուրս էր հրեական շրջապատից”: Բայց տարօրինակն այն է, որ հրեաների բացառիկությունը երբեք չի մոռանում նաեւ քրիստոնեական եկեղեցին: “Հին ուխտի մեջ Աստված միայն իր ժողովրդի (հրեաների- Հ.Դ.) Հայրն է,- պարզաբանում է Շահե արք. Աճեմյանը:- Նոր ուխտի մեջ նա Հայրն է բոլոր նրանց, ովքեր դավանում են Քրիստոսին՝ “Որդի կենդանի Աստծո””: Այսինքն՝ Աստծո զավակները միայն հրեաներն են շարունակում մնալ, իսկ մնացած ժողովուրդները Աստծո որդուն ճանաչողներն են: Նշանակում է՝ մենք Աստծո միջնորդավորվա՞ծ զավակներն ենք…

Ի դեպ, կան տեսաբաններ, որոնց կարծիքով Հայրը դիտմամբ է ուղարկել Որդուն, որպեսզի Նրա միջոցով կործանի մյուս ժողովուրդներին, իսկ Նրան ճանաչել չցանկացող հրեաներին՝ փրկի: Արտառոց տեսակետ է թվում, բայց ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը դա միանգամայն տրամաբանական է համարում: Համանման եզրահանգում է անում եւ անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբին. “Անդրաշխարհային արքայությունը երկրային հաղթություն տենչացող զելոտի (հրեա ըմբոստի.- Հ.Դ.) համար զուրկ էր ամեն իմաստից: Ի՞նչ մտադրությամբ էր Եհովան խոստանում ընտրյալ ժողովրդի համար թագավոր ուղարկել, որը պետք է կառավարեր Աստծո ընտրյալներին: Եվ ի՞նչ նշանով կարելի էր ճանաչել Փրկչին: Մեսիայի նշան էր համարվում միայն Դարեհի, Անտիոքի կամ Կեսարի ձեռքից համաշխարհային տիրապետության գայիսոնը առնելն ու հրեաներին կառավարող ազգի մակարդակի բարձրացնելը”:

Հնարավո՞ր էր, արդյոք, արագացնել հատկապես այդ Փրկչի գալուստը: Եվ եթե նրա Նշանը տեսնելու համար անհնար էր ճանապարհ ընկնել Երուսաղեմից, ապա գուցե դա կարելի էր Հայաստանի՞ց: Պատմական պահ էր հասունացել: Համաշխարհային քաղաքական շահերի բախումնակետ դարձած Հայաստանում աննախադեպ իրադարձություն պիտի կատարվեր, աշխարհը հեղաշրջող երեւույթ պիտի տեղի ունենար: Դրան համաձայն էին եւ սպասում էին բոլորը: Հրեաները՝ ինքնին հասկանալի է, Հռոմը՝ քանզի Արեւելքում իրեն դեռեւս անհաստատ էր զգում, այդ պատճառով էլ խիստ չէր հակառակվում տեղական ազդեցիկ ուժերին (մանավանդ կրոնական), Պարսկաստանը՝ որովհետեւ նախ չէր կարող արգելել այդ գործընթացները, ապա նաեւ խանգարել չէր կամենում, քանի որ քրիստոնեական եկեղեցին պետք է գործեր… ընդդեմ Արշակունիների:

Այսպիսով՝ Մեծ Հայք, III դ. վերջին տասնամյակ: Եղերագործ Անակի փրկված որդիներից մեկը մեծացել ու դաստիարակվել էր Կեսարիայում, Կապադովկիայի հունահրեական քրիստոնեական մթնոլորտում ու կնքվել Գրիգոր անունով: Նրա իսկական անունը մենք չգիտենք (արդյո՞ք Սուրեն էր): Նա Տրդատի հետ համաժամանակ գալիս է Հայաստան: Եվ գալիս է մենակ: Առերես գոնե մենակ: Տրդատը նրան իր կողքին է կանգնեցնում (բայց ովքե՞ր էին նրա թիկունքին՝ սկզբնականում չեն երեւում): Իսկ Գրիգորը երախտապարտ լինելու փոխարեն, ուզած պահին սպառնում է Տրդատին ահա այսպես. “Հայոց եւ պարսից մեջ չկա մեծագույն քան Արշակունիների ազգը եւ տոհմը, բայց եթե չզգաստանան բարի կրոնի մեջ, ավելի պատուհաս կկրեն Աստծուց”: Կարեւոր չէ, որ դիմացինը Տրդատն է: Գրիգորը նույնիսկ համարձակվում է հիշեցնել արքայի նախնիների թարմ օրինակը, այն է թե՝ քրիստոնեության (ավելի հստակ՝ եկեղեցու, իսկ ավելի կոնկրետ՝ իր) նկատմամբ եթե նա ավելի բարեհաճ ու ուշադիր չլինի, ապա արդար իրավունքով կպատժվի: “Պատժեսցին յարդար իրաւանցն” ընթերցվում է իբրեւ Աստծո արդար պատիժը կկրի: Ուրեմն Գրիգորն սպառնում էր Տրդատին՝ կպատժվես ինձանից: Ու՞մ վրա էր հենվում Գրիգորը Աստծո զորությունից զատ…

Հզոր ու ահեղ Տրդատը դարձավ մեղմաբնույթ եւ մոռացության տվեց, որ Գրիգորը ծայրահեղ ոճրագործություն՝ արքայասպանություն կատարողի որդի է, գուցեեւ ինքն էլ նման միտք ունեցող: Տրդատը ոչ միայն հաշտվեց ու համակերպվեց իրեն հատկացված դերին, այլեւ մտավ դերի մեջ: Ինքն էր դիմել քրիստոնեությանը եւ այլեւս վերադարձ չէր տեսնում: Նրան հարկավոր էր պետություն նորոգել, ինչի համար էլ նոր հավատքի տարածման եռանդուն գործունեություն էր սկսում, բայց՝ պարզվեց հօգուտ իր գործի կործանման, որովհետեւ Գրիգորի եւ գրիգորյանների նպատակը հակառակն էր:

Համլետ Դավթյան

Խմբ. կողմից – հեղինակի “Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը” գիրքը (որից էլ նյութում հատվածներ են ներառված) կարող եք ձեռք բերել Երեւանի գրախանութներում:

“Լուսանցք” Թիվ 99, ապրիլի 10- 16, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 100, ապրիլի 17- 23, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 101, ապրիլի 24- 30, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 102 մայիսի 1-7 2009թ.
“Լուսանցք” Թիվ 104 մայիսի 15-21 2009թ.

Այսպես կործանվեցին մեհյանները

9 Ապրիլի, 2011

Երբ դեռ Քրիստոսի կենդանության օրոք թագավորած ու նրան հրավերքի “թուղթ” հղած Հայոց արքա Աբգարին եւ Թադեւոս ու Բարդուղիմեոս առաքյալներին չհաջողվեց Հայաստանում անարյուն միջոցներով արմատավորել նոր ուսմունքը, թվում էր՝ քրիստոնեությունը կշրջանցի Հայոց երկիրը: Առավել եւս, որ Աբգարից հետո թագավորած նրա որդին ու Սանատրուկը վերաբացեցին մեհյաններն ու վերականգնեցին հին պաշտամունքը:

Երկուսուկես դար դրանից հետո Հայոց ազգն ու թագավորներն ապրում էին նախնյաց կարգով, այցելում պաշտամունքի կենտրոններ, զոհեր մատուցում եւ փառաբանում Հայ Աստվածներին. “Թող ողջույն եւ խաղաղություն հասնի աստվածների օգնությամբ, պարարտ լիություն՝ արի Արամազդից, խնամակալություն՝ Անահիտ տիկնոջից, քաջություն՝ ամենայն Հայոց աշխարհիս քաջն Վահագնից…” (Տրդատ արքայի հրովարտակից): Մինչդեռ քրիստոնեությունը հասել էր գոռ Հռոմ ու դարձել ստրուկների ուսմունքը:

Կայսրության տարբեր մարզերում գոյանում էին նոր կրոնը դավանող համայնքներ, որոնք նաեւ քարոզիչներ էին պատրաստում: Ըստ պատմահայր Խորենացու, այդպիսի մեկն էր Կապադովկիայում քրիստոնեական հավատով կրթված պարթեւորդի Գրիգորը, որը փորձեց կրկին Հայաստան բերել նազարեթցու ուսմունքը: Սկզբում իրադարձություններն այնպես էին զարգանում, որ թվում էր, թե այս անգամ անհաջողությունն ավելի մեծ կլինի: Եթե քրիստոնեության արշալույսին Հայոց արքա Աբգարը փորձեց հովանավորել նոր կրոնի տարածումը, ապա այս անգամ նոր արքան՝ Տրդատը եւ ժողովուրդը միասնական էին: Տրդատը վիրավորական համարեց Գրիգորի քարոզն ընդդեմ հին Աստվածների. “Դու անարգում ես մեծ Անահիտ տիկնոջը, որով ապրում է ու կենդանություն ունի մեր Հայոց երկիրը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկության, ինչպես նաեւ նրա հորը՝ մեծ եւ արի Արամազդին”1:

Հանդուգն քարոզիչը պատիժների ենթարկվեց, սակայն որոշ ժամանակ անց նրան օգնության եկան Հռիփսիմյան քույրերն, ու Տրդատ արքան կոտրվեց: “Ապա թագավորը իսկույն տիրաբար հրաման տվեց գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի հնամենի եւ նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածներին անհիշատակ դարձնի եւ մեջտեղից ջնջի… “2: Եվ սկսվեց հնամենի մշակույթի կործանման դիվային խրախճանքը: Անաչառ լինելու համար մեզ թույլ տանք մի ընդարձակ մեջբերում անել Ագաթանգեղոսից, որին ամենախիստ “դատավորն” անգամ չի կարող մեղադրել հակաքրիստոնեության համար. “…Ապա ինքն իսկ թագավորը ամբողջ զորքով հանդերձ Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը՝ ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը եւ այն, որ Երազամույն կոչված տեղում է գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծո իմաստության ուսման մեհյանը եւ ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել… Գնաց (Գրիգորը) հասավ Դարանաղյաց գավառը… Թորդան գյուղում էր սպիտակափառ Բարշամինա անվանված աստծո մեհյանը: Նախ այն կործանեցին, բոլոր գանձերը, ոսկին եւ արծաթը ավարի մատնեցին… Գնաց հասավ Անի անվանված ամուր վայրը՝ Հայոց արքաների գերեզմանների թագավորաբնակ կայանը (նկատի ունի Անի-Կամախը — Ա.Դ)”: Այնտեղ կործանեցին բագինը Զեւս-Արամազդ աստծո, որ բոլոր աստվածների հայրն էր անվանված: Դրանից հետո անցան սահմանակից Եկեղյաց գավառը եւ այնտեղ… Հայոց թագավորների մեծ եւ բուն մեհյաններում, պաշտամունքի վայրերում, Երեզ ավանի Անահիտի մեհյանում, ուր դեւերը (քրմե՞րը — Ա.Դ) վահանավոր զորքի նմանությամբ մարտնչում էին եւ մեծագոչ աղաղակով լեռները թնդացնում: Նրանք փախստական դարձան եւ նրանց փախչելու ժամանակ բարձրաբերձ պարիսպները կործանվեցին, հարթվեցին:

Այնտեղ հասածները, սուրբ Գրիգորը՝ թագավորով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին: Ապա Գայլ գետի վրայով անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը Թիլ ավանում: Երկու մեհյանների գանձերն ավերեցին… Այսպես բազում տեղերից վերացրին ձուլված, կռված, կոփված, քանդակված, անպիտան, անօգուտ, գայթակղիչ անմռունչ կուռքերը… Ապա փութով հասավ Դերջան գավառը… Արամազդի որդի կոչված Միհրի մեհյանը այն գյուղում, որը Բագայառիճ են կոչում պարթեւները եւ այն ի հիմնաց բերելով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնելով…”:

Քանդեցին, կործանեցին, այրեցին, ավերեցին, ավարառեցին… Ահա թե ինչպես էր տարածվում “լուսավորությունը՝ սուրբ քրիստոնեությունը” Հայոց Աշխարհում: Իսկ մեզ սովորեցնում էին, թե Հայաստան սիրով է մտել քրիստոնեությունը, այնինչ այդ մուտքը եղել է հրով ու սրով…

Մի՞թե ավելի ազնիվ չէին մինչ Քրիստոսը, 34թ. Երիզա հասած Մարկ Անտոնիոսի հռոմեացի զինվորները, որոնք Անահիտի տաճարում կանգնեցված ոսկեձույլ արձանը ջարդեցին ու միմյանց միջեւ բաժանեցին առանց գայթակղիչ, բայց սին քարոզների: Նրանցից հետո հնարավոր եղավ, թեկուզ մեծ ջանքերով, բայց կարճ ժամանակում վերականգնել ամեն ինչ: Իսկ Գրիգորն իր գործը կատարում էր “անթերի”՝ ավերելով հիմնահատակ ու ատելությամբ: Իզուր չէ, որ Բարձր Հայքով անցնելով Կեսարիա, եպիսկոպոս ձեռնադրվեց ու Հայաստանի քահանայապետի պաշտոնն ստացավ…

Սակայն Հայաստան վերադառնալով իմացավ, որ Տարոնում դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը եւ Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երիներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի:

“Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով եւ մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռեւս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու եւ բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված… “: Այս մեհյաններն էլ հողին հավասարեցվեցին ու այսօր Հայոց հնագույն հարուստ մշակույթից մեզ միայն չնչին պատառիկներ են հասել, ինչպես, օրինակ, 19-րդ դարի վերջին Սատաղում (Երզնկայի շրջան) հայտնաբերված, Բրիտանական թանգարանում պահվող Անահիտի պղնձաձույլ գլուխը, 1940թ. Կամոյի (այժմ՝ Գավառ) շրջանի Հացառատ գյուղում գտնված նրա պատկերով մեդալիոնը եւ այլն:

Սակայն ամենասարսափելին դեռ առջեւում էր: “Գրիգորը մանկանց բազմություն հավաքեց եւ այնչափ հեռացրեց իրենց բուն բարքերից, մինչեւ որ նրանք ասացին, թե “մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը””: Ահա, թե ինչն ապահովեց օտարածին կրոնի արմատացումը Հայաստանում: Ժողովրդի մեջ սպանվում էր նվիրվածությունը ամենավեհ արժեքներին՝ Ազգին եւ Հայրենիքին, Ազգային Հավատին եւ նա դառնում էր մի խառնամբոխ՝ պատրաստ քշվելու ցանկացած ուղղությամբ: Թեեւ հետագայում Հայ եկեղեցին չկարողանալով իսպառ վերացնել հայոց տոներն ու ծեսերը, հոգեւոր երգերը, դրանք քրիստոնեացրեց, իսկ եկեղեցու մի շարք ազգանվեր սպասավորներ մեծ ճիգեր թափեցին ազգային արժեքների վերականգնման եւ եկեղեցու ազգայնացման ուղղությամբ… Սակայն էապես խաթարվել էր հայի դիմագիծն ու աշխարհընկալումը եւ պատահական չէ, որ հետագա դարերը, կարճատեւ բացառություններով, եղան կորստյան դարեր, մինչեւ մեր օրերը…

Արման Դավթյան

“Լուսանցք”-ի կողմից —

1Մեր հին եւ նոր պատմիչները, Հայաստանում քրիստոնեության մուտքի հետ կատարված ավերից հետո, չունենալով Հայոց հազարամյակների պատմության քրմական մատյանները, հաճախ են օգտվել եւ օգտվում օտար պատմիչների գրքերից, որոնցում Հայոց դիցարանի գլխավոր Աստվածը, Հայրը Աստվածների Հայոց՝ Հայր Արան, հաճախ նշվել է Արամազդ անունով: Ու, առհասարակ, բավականաչափ մեծ շփոթ կա հայկական եւ պարսկական կամ հունական Աստվածների անվանումների ու գործառույթների շուրջ, որից մեկն էլ Արամազդ կամ Զեւս անվանումներին է առնչվում: Նորօրյա քրմական “Ուխտագիրք Արորդյաց”-ում Հայր Արա անվանումն արդեն վերականգնված է: Առիթով “Լուսանցք”-ը կանդրադառնա Հայոց Աստվածային համակարգի 8 Աստվածներին (նրանց հետ կապ չունեցող, բայց Հայոց դիցարան “խցկված” այլ Աստվածներին), նրանց անվանումներին ու գործառույթներին եւ առհասարակ Տիեզերական Աստվածային համակարգերին ու հարատեւ շնչող, ապրող ու արարող Արարչականությանը՝ Տիեզերակարգին……

2Բավականին հետաքրքիր բացահայտումներ կան նաեւ Տրդատ արքայի եւ պարթեւ Գրիգորի՝ քրիստոնեության մուտքի հետ կապված պայմանավորվածությունների ու հետագայում դրանց չիրականացման մասին: Առ այսօր առկախ է այն հարցը, թե ինչու՞ ավանդապաշտ Տրդատը գնաց այդ քայլին… Հուսով ենք, որ մեր ընթերցողները Հայոց արքայի “խոզ” դառնալու հետ կապված հիմարաբանություններին եւ Գրիգորի կատարած “հրաշքներին” լուրջ չեն վերաբերվում:

“Լուսանցք” Թիվ 51, 28 մարտի — 3 ապրիլի, 2008թ.

Հատվածներ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքից

9 Ապրիլի, 2011

(Մեր պատմության ընթացքը եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին)

***

«Հայ եկեղեցին հայ ժողովուրդն է՝ քրիստոնեական սուրբ հավատով միասնական, ինքն իրեն հայ եկեղեցիով ճանաչող ու արտահայտող». այսպես նշված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանին նվիրված Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի կոնդակում: Սա պարզապես առիթով ասված խոսք չէ, այլ եկեղեցու ինքնագնահատականը, որը տարբեր ձեւակերպումներով բազմիցս է հնչել նաեւ ոչ հոգեւորականության կողմից: Ժամանակի ընթացքում եկեղեցու այս ինքնագնահատականը համարվել ու մատուցվել է իբրեւ ազգային ինքնագիտակցություն: Որպես բնորոշ օրինակ կարելի է հիշել Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի աշխատությունը. գրվել է եկեղեցու պատմություն, վերնագրվել «Ազգապատում»: Ավելին, երկրի պատմությունը ներկայացված է կաթողիկոսների գահակալության ժամանակագրությամբ (իսկ վրացի կամ բյուզանդացի հեղինակների համար ավանդույթ էր իրենց ազգի եւ պետության ժամանակագրությունները շարադրել թագավորների անուններով վերնագրած գլուխներով):

Ի՞նչ շահ է եղել այս նույնացումից եւ ի՞նչ է կորսվել: Մշտապես շեշտվում է, որ հայությունը գոյատեւել է եկեղեցու ազգապահպան գործունեության շնորհիվ: Բայց ինչու՞ էր ազգը մնացել եկեղեցու հույսին. ասվում է՝ որովհետեւ կորցրել էր պետականությունը: Իսկ ինչու՞ կորցրեցինք մեր պետականությունը. պատճառաբանվում է՝ նվաճողներն ուժեղ էին, անխնա ու արյունռուշտ: Այստեղ, իհակե, պարզ երեւում են արդարացման ճիգերը: Եվ ահա սրբագրումներից թերի դարձած այս բացատրություններին է, որ ուզում ենք ավելացնել. որովհետեւ այդօրինակ անկմանը ոչ միայն մեծապես նպաստել է, այլեւ այդպես է կամեցել ինքը՝ եկեղեցին: Շատերի համար անսպասելի կարող է հնչել, բայց կրկնենք. հանուն Հայաստանում սեփական իշխանության հաստատման՝ քրիստոնեական եկեղեցին կործանել է հայոց պետականությունը:

***

…Ճի՞շտ ենք անում, թե՞ սխալ, լա՞վ ենք անում, թե՞ վատ, երբ այս ամենը ասում ենք: Հիասթափության մեջ չե՞նք գցի արդյոք անպատրաստ ընթերցողին, ակամայից չե՞նք քաջալերի, որ նա երես դարձնի դեռեւս ազգային խորհրդանիշ ու նեցուկ համարվող հաստատությունից, եւ կարո՞ղ է այնպես ստացվել, որ նրան հրենք դեպի այլակրոնություն ու դրանով ավելի վնաս բերենք: Այս բոլոր հարցերը լուրջ կաշկանդումներ են եւ չափազանց զգույշ մոտեցում են պահանջում: Բայց նաեւ երբեւէ այս մասին պիտի ասվի՞, թե՞ ոչ: Չէ՞ որ ճիշտ հարցադրումն արդեն վիճակը շտկելու ուղղությամբ արված քայլ է: Հայության պետականազրկմանը նպաստող եկեղեցու դերի մասին թերասացությամբ կամ ակնարկի ձեւով նշել են դեռ հայ լուսավորիչներն ու Պոլսո «Մեհյան»-ականները, սակայն երբեւէ հստակ չի ասվել, թե Հայաստանը քրիստոնեացնելուց հետո ինչ կերպարանափոխության ենթարկվեց հայ մարդը, եւ ինչ գաղափարի զոհաբերվեց ժողովուրդը: Ճիշտ չէ կարծել, թե ժամանակի մեր մտածողները չեն հասկացել այս ամենը, չեն ըմբռնել խնդրի էությունը: Ըստ իս, նրանք, իրենց ժամանակներում չտեսնելով հայ կյանքը կազմակերպող որեւէ այլ ազգային գործող կառույց (պետությունը վերականգնելու երազանքը դեռեւս պիտի իրականացվեր), պարզապես ազգի համար կործանարար էին համարում եկեղեցու շուրջ հյուսված հույսի պատրանքազերծումը:Այս կարճ հղումը նրա համար ենք անում, որպեսզի չթվա, թե անհիմն ու անարմատ բաներ ենք ասում ինքնատիպ երեւալու նպատակով: Պարզապես ժամանակն իրենն է պահանջում. այն, ինչ առաջ չէր կարելի, այսօր ընդհակառակը՝ չափազանց անհրաժեշտ է ասել, որովհետեւ հայոց երրորդ հանրապետությունն իբրեւ պետություն շատ պայմանական է, իսկ նրա կայացման ու ամրապնդման այս տարիներին եկեղեցու մասնակցությունն ազգային վերաշտկմանը՝ թվացյալ ու առեւերույթ: Այժմ էլ եկեղեցու հոգը չէ՝ կշարունակի՞ հայոց պետությունն իր կենսագրությունը, թե՞ ոչ: Իր համար չափազանց մի նպաստավոր շրջան ապրելով, Էջմիածինն այսօր կրկին հիմնական գործ է համարում եկեղեցաշինությունը եւ ոչ երբեք պետականաշինությունը: Ավելին, նա նույնպես պետությունից պահանջողի դերում է, այլ ոչ թե օգնողի, նպաստողի, կերտողի:

***

Ազգն իր կենսական ուժերն ու ավյունը տվել է եկեղեցուն, հետեւաբար լիովին իրավունք ունի նրանից նաեւ պահանջելու: Մյոս կողմից, Հայաստանյայց եկեղեցին պետք է ինքնահոժար ընդունի, որ պարտք ունի ազգի ու նրա պետականության առաջ, եւ այդ պարտքը պիտի հատուցի: Քրիստոնեության հաստատման եւ հետագայում եկեղեցուն հավատարիմ մնալու համար այնքան արյուն է թափվել, որ եկեղեցին այսօր կողմնակի դիտորդ լինելու, կամ որ նույնն է՝ զուգահեռ կյանքով ապրելու իրավունք չունի: Հայ հանրության մեջ, նրա հասարակական կյանքում եկեղեցին այժմ պիտի նույնքան ակտիվ լինի, որքան իր հաստատման տարիներին էր: Սա է ներկայիս ազգային պահանջը նրանից: Պետության եւ եկեղեցու միջեւ մշտական համագործակցության անհրաժեշտության թելադրանքով է, որ Ազգային ծրագում (երբ վերջապես ունենանք) պետք է եկեղեցուն իր ճիշտ տեղն ու անելիքը մատնանշվի՝ համապատասխան գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելով եւ հստակ պահանջներ ներկայացնելով նրան, որոնցից ամենագլխավորը պիտի լինի հայ մարդու՝ որպես էթնիկական ունիկումի պահպանմանը եւ հայոց պետության հզորացմանը գործնականորեն նվիրված կառույց դառնալը:

Բայց արդյոք այս պատկերացումը հերթական մոլորություն չէ՞, երբ եկեղեցին ինքը չի թաքցնում, որ ստեղծված է ազգային սահմաններ չճանաչող մի գաղափարի ծառայելու, իսկ մարդ անհատը եւ ժողովուրդը ընդամենը միջոց են իր սեփական երկրային իշխանությունը ճանաչելու համար:

***

Առարկություն կարող է լինել, թե արդյո՞ք եկեղեցին դարեր շարունակ չի արել այն, ինչ հիմա առաջարկվում է: Ամենեւին: Շփոթմունքն էլ հենց այդտեղից է: Եկեղեցին ասում է, եւ մենք ընդունում ենք, որ ինքը փոխարինել է պետությանը, եկեղեցին ներկայացնում է, եւ մենք էլ ավանդաբար հավատում ենք, որ նա հայոց պետականության վերականգնման համար ջանքեր չի խնայել… Բայց մեր ընկալածն ու եկեղեցու մտադրությունը տարբեր են եղել. նա միշտ իր գխավորությամբ է տեսել Հայոց երկիրը: Այս մղումն է, որ նա քողարկում է՝ իբրեւ ազգային եկեղեցի հանդես գալով: Այնուհետեւ, երբ ընդունում ենք, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ազգային է, տրամաբանորեն նրա քարոզած վարդապետությունն էլ ազգային գաղափարախոսությու՞ն պիտի համարենք: Եթե այո, ապա պարզ է դառնում, թե ինչու մենք պարտված ազգի հոգեբանություն ունենք:

Ի վերջո, ինչպե՞ս կարող է Հայ եկեղեցին ազգային լինել, եթե նրա Հավատո հանգանակում հայ ժողովրդի հիշատակման նշույլ անգամ չկա (փոխարենը կա Մի, Ընդհանրական Եկեղեցուն տված հավատարմության հավաստիք եւ նզովք՝ իրենց հակառակորդներին ու մերժողներին), եթե նա գերագույն նպատակ է համարում Ավետարանի լույսը տարածելը, նվիրապետական գերակայություն հաստատելը:

***

Պարզ ու թափանցիկ երեւում է այն, թե ինչպես, պետականասիրությունը փոխարինելով եկեղեցասիրությամբ, Հայաստանյայց եկեղեցին ժամանակի մեջ ազգային պետության գաղափարը շրջանցող այսօրվա հայ չինովնիկին դաստիարակեց, որը ոչ միայն պետությանն առնվազն թռչնասլաց բարձունքից է հաճում նայել եւ հոտառությամբ անգամ պետությանը ծառայելու անհրաժեշտությունը չի զգում, այլեւ վարժ յուրացրել է, որ պետությանը կարելի է թալանել, պետությունը կարելի է կործանել, ապա կառուցել եկեղեցի ու, մեղքերը քավելով, ապահովել հոգու փրկությունը…

***

… Մենք ուզում ենք, որ Հայաստան երկիր, նրա վրա հայոց պետություն եւ նրան ծառայող ու բարգավաճ ապրող հայ ժողովուրդ լինի: Հետեւաբար, այս նպատակի համար արժե ոչ միայն եկեղեցի բարեփոխել, այլեւ, բանը դրան հասնելու դեպքում, նունիսկ հիմնել նոր՝ իսկապես Հայ Ազգային եկեղեցի… Սա անհարգալից վերաբերմունք կամ վերջնագիր չէ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն: Վերջնագիրը ներկայացնում է պատմությունը ազգին, երբ նա կորցնում է ինքնատիրապետումը: Մեզ համար հիմա այդ վերջնագիրը հնչում է այսպես. կունենաս ազգային պետություն՝ կշարունակես կենսագրությունդ, իսկ որպես գերագույն նպատակի նախապայման՝ կունենաս ազգային եկեղեցի, կունենաս եւ ազգային պետություն: Հակառակ դեպքում, առկա պետականությունն էլ մշտապես վտանգի տակ կլինի:

***

Բայց չի եղել, պատմության մեջ չի եղել երբեք, որ չսպառված ազգը կործանվի իր իսկ ճանաչած եկեղեցու համառության պատճառով: Ուրեմն, եթե մենք մեզ հոգնած ազգ չենք համարում, ապա պետք է տեսնենք պահանջը, առաջնորդվենք պատմական անհրաժեշտություններով…

***

Պարսիկների այս շրջանի մշակութային ժառանգությունը բավականին լավ է պահպանվել (թեեւ նրանք էլ են հետագայում կրոն փոխել), իսկ մենք «Տիգրան եւ Աժդահակ» վիպասքից պատառիկներ ունենք, մի քանի փշրանք էլ նյութական մշակույթից, քանզի մերը հետագայում անհեթեթ ու անհասկանալի դաժանությամբ ոչնչացվեց: Միտումնավոր ոչնչացվեց: Հիմնիվեր ոչնչացվեց: Մխիթարվենք Քսենոփոնի վկայությամբ, թե նա տեսել է, որ «Հայաստանը մեծ է, հարուստ եւ բարեկեցիկ»: Այսպիսին էր մեր երկիրը 301 թվից ուղիղ 700 տարի առաջ: Ըստ ամենայնի, պատկերը շատ տարբեր չէր եւ 301-ին, երբ կար 312 հազար քառ. կմ տարածքով Մեծ Հայքի թագավորություն եւ նրան պատկան 4 միլիոն բնակչություն: Ճիշտ ընկալելու համար, թե III- IV դարերում 4 միլիոն հայությամբ Հայաստանն ինչ զորություն կարող էր ունենալ, համեմատության նպատակով նշենք, որ X դարում Անգլիան ընդամենը 2 միլիոն բնակչություն ուներ:

***

Պարսից արքունիքը… տեսնում էր, որ Հայոց եկեղեցին, չնայած հորդորներին ու պահանջներին, պորտալարով կապված է մնում Բյուզանդիային: Իսկ Հայաստանում ոչ միայն հոգեւոր իշխանություն ունեցող, այլեւ հզոր աշխարհիկ ուժ դարձած եկեղեցին իր հերթին, չէր կամենում երկրի կառավարման իրավունքը ներսում որեւէ մեկին զիջել: Երեւում էին նաեւ Ընդհանրական եկեղեցու շահերը: Հայաստանը մինչքաղկեդոնյան քրիստոնեական աշխարհի մի մասն էր, իսկ քրիստոնեական Եկեղեցու հայրերը դեռեւս չէին հրաժարվել բուն Արեւելքից: Անհաշտ հակամարտությունը պիտի հանգուցալուծվեր: Պատերազմն անխուսափելի էր դառնում: Կողմերից ոչ մեկը՝ ո՛չ արքունիքը, ո՛չ եկեղեցին չէին կամենում զիջել Հայաստանը: Հայաստանյայց եկեղեցին ցանկացած գնով կամենում էր կառավարել Հայաստանը:

***

Համաձայնենք, որ առանց անկախության նպատակի՝ ազատագրական պայքար մղելն առնվազն արկածախնդրություն էր: Հինգերորդ դարի հայ իրականության ողբերգականությունն էլ հենց այն էր, որ անկախության համար պայքար կարող էր մղվել միայն Հայաստանի բյուզանդական հատվածում, որպեսզի ինքնավարությունը վերափոխվի ինքնուրույնության, սակայն Հայաստանյայց եկեղեցին չէր կամենում, որովհետեւ բյուզանդական եկեղեցին եւ իրենք նույնն էին: Իսկ ահա պարսկական հատվածում հնարավոր էր Հայոց թագավորությունը վերականգնել, որպեսզի երկրի կառավարումը կայունանա, բայց նորից եկեղեցին չէր կամենում, որովհետեւ դա կարող էր վերածվել ազգային ամուր պետության: Իսկ Հայաստանյայց եկեղեցու հայացքը հեռուներին էր ուղղված…

***

Վասակ Սյունին հաղթանակած վերադարձավ Հայաստան, բայց եկեղեցու հայրերն ու նախարարաց դասի մի մասը չընդունեցին այդ հաղթությունը: Ինչու՞: Արդյոք հնարավո՞ր էր Փայտակարանում ավելին ձեռք բերել, եւ եթե այո, ապա ո՞րն էր այդ առավելը: Դեպքերի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ վասակյան դիվանագիտական նվաճումը մերժողների կամեցած «առավելը»… չէր, ընդհանուրինը չէր, երկրինը չէր՝ մասնավոր էր: Եկեղեցին դժգոհ էր, որ իր ոչ բոլոր իրավունքներն են վերականգնվել: Նրան հակավոր էին նաեւ իր աշխարհիկ արտոնությունները, իսկ որ ազատ, առանց վախի ու հետապնդումների կարող էր ծիսակատարություն անցկացնել, եւ ցանկացողն էլ բացահայտորեն քրիստոնեություն դավանել՝ էական չէր: Եկեղեցին զայրագնորեն մերժեց Վասակ Սյունու հաղթանակը, որովհետեւ տեսավ, որ այն, ինչ իրեն տրվում էր այս պայմանավորվածությամբ, վերջնական է ու երբեք ոչինչ չի ավելացվելու: Այսինքն՝ Սյունիների իշխանապետության հաստատումով վերջ են գտնելու Լուսավորչի ժառանգների նկրտումները: Մեկուկես հարյուրամյակ այդ տոհմը պայքարում էր Հայաստանում գերիշխելու համար, եւ հիմա Սյունին գալիս էր զրոյացնելու ամեն արած: Ուրեմն՝ վե՛րջ Եկեղեցու սուրբ ուխտից հրաժարվողին, վե՛րջ անօրենին: Այսուհետ թշնամին Վասակ Սյունին է:

***

Եվ այսպես, Հայաստանում իրավունք վիճարկողների առջեւում Վարդանն էր: Առաջ մղվածը Վարդանն էր: Եպիսկոպոսների կողմից: Նրանք չընդունեցին Վասակին իշխանության գլուխ, որովհետեւ շատ ինքնուրույն էր եւ ոչնչով պարտական չէր եկեղեցուն: Վարդանը յուրային էր բոլոր առումներով՝ ժառանգական, հոգեւոր դաստիարակությամբ, իրեն հատկացված հիերարխիկ դիրքով: Վասակը թեեւ խաղաղություն էր բերում, բայց այդ խաղաղությունը եկեղեցուն հարկավոր չէր, որովհետեւ դրանով իր իրավունքներն ամբողջովին չէին վերականգնվում: Իսկ Վասակը միտք էլ չուներ եկեղեցուն վերադարձնել նրա գերարտոնությունները, այլապես ինքն ինչպե՞ս պիտի երկիր կառավարեր ու պետություն կառուցեր: Այս դեպքում արդեն եկեղեցու համար իսկապես ոչինչ էր Փայտակարանից ուղարկված ներման հրովարտակը, որով եւ՛ հավատի ազատություն, եւ՛ զրադաշտության դեմ գործած մեղքերի ներում էր հայտարարվում, քանի որ հայ քահանաները կամենում էին շարունակել իրենց սկսած կրոնական պատերազմը:

… Եթե այդուհետեւ Հայոց կաթողիկոսությունը պիտի վերահսկելի լիներ Տիզբոնի կողմից (ոչ թե Կոստանդնուպոլսի), եթե Գրիգոր Լուսավորչի գոնե տոհմաճյուղը չպիտի ժառանգաբար գահակալեր, որով եւ դառնար երկրի փաստացի տերը, ապա իհարկե պատերազմ բոլոր խանգարողներն՝ հայ թե պարսիկ: Եկեղեցին արյան ազգություն չի ճանաչում, երբ այն իր համար է թափվում: Այսպիսով, իր մայրամուտից առաջ, Լուսավորչի տոհմը մի վերջին անգամ Հայոց երկիրը մեծ աղետի՝ շուրջ 30 տարի տեւած քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշեց:

***

Աննախադեպ կոտորած ու ավերմունք էր սփռվում երկրում՝ հանուն իշխանության: Սա ամենեւին 300-ականների իրադարձությունների նման չէր, երբ եկեղեցու հաստատման համար սրով էր տեղ ազատվում: Սա ամենեւին նման չէր եւ ինչ-ինչ պատճառներով որեւէ նախարարական տուն ոչնչացնելու գործողության, որի դեպքում հայը հայի արյուն էր թափում: Սա իսկական քաղաքացիական պատերազմ էր: Մի կողմում Վասակ Սյունին էր, որ բարձրագույն իշխանություն էր ստացել եւ կամենում էր երկիրը կառավարել այնպես, ինչպես իր մարզպանության առաջին շրջանում՝ տնտեսության զարգացմամբ եւ երկրի հզորացմամբ, իսկ մյուս կողմում եկեղեցին էր, որ նույն այդ բարձրագույն իշխանությունը տեսնում էր Վարդանի ձեռքին, որպեսզի ինքն իր կամեցողությամբ կառավարի երկիրը: Ի վերջո, հիշենք, որ Սահակ կաթողիկոսը (մահ. 439թ.), արու զավակ չունենալու պատճառով, իր ամբողջ ունեցվածքը թողել էր միակ դստերը՝ Մամիկոնյան իշխանուհուն եւ նրա սերունդներին: Վարդան Մամիկոնյանը Սահակ Պարթեւի թոռն էր: Ուրեմնեւ՝ ժառանգորդը:

***

Հայաստանյայց եկեղեցին 301-ից սկսած 127 տարի պայքարել էր, որպեսզի երկրի աշխարհիկ իշխանությանը փոխարինի, 428-ից հետո էլ արդեն 32 տարի պայքարում էր, որպեսզի Պարսից արքունիքը իրեն ճանաչի որպես հայ ժողովրդի գերագույն իշխանություն, եւ այսքանից հետո մի՞թե նա կարող էր համակերպվել այն վիճակին, որ նույն Պարսից արքունիքը ոչ միայն մերժում ու ժխտում է իրեն իբրեւ հոգեւոր օրինական հաստատություն, այլեւ իշխանություն է շնորհում մի անհատի, որը երբեք իր ազդեցության տակ չի եղել ու չի էլ լինի: Եվ քանի որ եկեղեցին իր կողմնակիցներին առանձնացրել ու կռվի էր պատրաստել, ապա երբ նշան արեց՝ այդ նախարարներն իրենց զորքերով դուրս եկան Վասակ Սյունու դեմ՝ նրան խեղճացնելու, թուլացնելու, վերացնելու համար: Վասակն էլ մենակ չէր՝ սոսկ իր լիազորություններով, այլ շուրջը այն բազում նախարարներն էին, ովքեր Հայոց գահի վերականգնման հետ էին կապում երկրի տարածքն ամբողջությամբ հայության համար պահպանելու հնարավորությունը:

***

… Ուրիշ ի՞նչ էր ուզում ապացուցել եւ ինչի՞ էր ուզում հասնել եկեղեցին, եթե կրոնափոխության պահանջը վերացվել ու ապստամբությունը ներվել էր, իր իսկ արտոնությունները վերականգնելու համար մղված զինված պայքարի արդարացիությունը շրջապատի երկրներից ու ժողովուրդներից ոչ մեկը չէր ընդունում: Բնականաբար, եկեղեցու հայրերն այս ամենը զգում էին, գիտեին: Բայց նաեւ չէին կամենում նահանջել, որովհետեւ դա կնշանակեր վերջնականապես հրաժեշտ տալ երկրին իշխելու երազանքին, կորցնել ահռելի նյութական հարստությունն ու մեծամեծ կալվածքները, աշխարհիկ իշխանությունն ու ազդեցությունը ժողովրդի վրա, մոռացության տալ Ընդհանրական եկեղեցու առաքելությունը: Այսքան բան միանգամից եկեղեցին չէր կարող կորցնել: Դա նրա վախճանը կլիներ: Ահա թե ինչու՝ կարեւորը արտոնությունների վերականգնումն էր, ոչ թե դավանանքի ազատությունը: Իսկ պայքարելու հնարավորություն դեռ կար, քանի որ ուժը կար. առաջին հերթին Մամիկոնյանները, ապա եւ մյուս ուխտապահ նախարարները: Թշնամին նույնպես կար՝ Պարսից թագավորը, որ կամենում էր ուծացնել եւ ոչնչացնել հայ ժողովրդին: Եկեղեցին կար՝ հայրենյաց պաշտպան, եւ դավաճանը նույնպես՝ Վասակը, որ խաբեություններով խարխլում էր եկեղեցու ուխտի միաբանությունը: Եվ այս ամենը հավաստի դարձնելու համար հարկավոր էր ընդամենը մի բան՝ չճանաչել Վասակ Սյունու լիազորված իշխանությունը, կեղծ համարել Հազկերտի ներման հրովարտակը:

Հայաստանյայց եկեղեցին մինչ օրս այդ բոլոր հարցերի նկատմամբ նույն վերաբերմունքն է պահպանում:

“Լուսանցք” Թիվ 93, 27 փետրվարի – 5 մարտի, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 94, 6-12 մարտի, 2009թ.

Էկումենիկ Ուղեգիծ Միջեկեղեցական Աննախադեպ Մի Փաստաթուղթ

9 Ապրիլի, 2011

…Հանձնարարում ենք եվրոպական Եկեղեցիներում կյանքի կոչել էկումենիկ աղոթքի մի օր՝ արարչագործության պահպանման համար:

10. Հրեականության հետ միասնությունը խորացնել
Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգևներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից և՝ ըստ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք և դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն:
Խիստ անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե’ քարոզչության, թե’ դասավանդության, թե’ վարդապետության և թե’ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը և քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել:

Պարտավորվում ենք,
— Մերժել Եկեղեցու և հասարակության մեջ հակասեմական և հակահրեական բոլոր ձևերը,
— Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ և աշխուժացնել դրանք:
Պարտավորվում ենք,
— Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլև Եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարելվույն միասնաբար ներկայացնել,
— Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել,
— Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ և ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել:

Պարտավորվում ենք,
— Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր և ազգային փոքրամասնություններ, ինչպես նաև հարցերի խաղաղ լուծման ձևը պաշտպանել, Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե’ Եկեղեցու և թե’ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը:
«Էջմիածին» Զ (Հունիս), 2003թ

Հ.Գ. — Այսպիսով «հայ» եկեղեցին հրեական սին ընտրյալության գաղափարը ոչ միայն ցեղամոլական կամ ազգայնամոլական չի դիտում, այլև՝ ընդունում է նրանց կեղծ բացառիկությունը: Եվ ստացվում է «էկումենիզմով» ու «եհովականությամբ» տառապող Հայ առաքելական եկեղեցին մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ ուս-ուսի տված պայքարելու է Արարչական Ծագմամբ Հայ Ազգի և Արարչածնության Օրրան Հայկական Լեռնաշխարհի պաշտպանների դեմ, նրանց համարելով ազգայնամոլներ ու հակահրեաներ կամ հակասեմիտներ… Ի սկզբանե քրիստոնեությունը մահ և ավեր է սփռել Հայքում և Հայոց հոգիներում և այժմ վերջնական կործանման է տանում հայությանն ու մարդկությանը: Հայ եկեղեցի կոչվածը այլևս խաբկանք է, օտարադավան աղանդավորական հիմնարկ, և դարձը՝ դեպի արիականություն-հայկականություն, միակ ելքն է՝ հոգևոր ու մարմնական փրկության…

«Հայ Արիներ» Թիվ 41, հուլիս, 2004թ.

Ի՞նչ է ուսուցանում “Հայ առաքելական եկեղեցու պատմություն” դասագիրքը

9 Ապրիլի, 2011

Ու՞մ պիտի փրկեր Աստծո որդին… 

ՀՀ հանրակրթական դպրոցներում 4-րդ դասարանից սկսած ուսուցանվում է մի առարկա, որը ներկայացված է “Հայ առաքելական եկեղեցու պատմություն” անունը կրող դասագրքով: Ցավալի է, սակայն այս դասագիրքը սկզբից եւեթ ծնում է բազում հարցականներ, որոնց պատասխանները դասագրքում չկան, որտեղ իսկ առկա բազմաթիվ վավերացումներ, մեր պատկերացմամբ, մեղմ ասած սխալ են, եթե չասենք՝ ճիշտ չեն:

 Նախ՝ 4-րդ դասարանի երեխային այդ տարիքի համար նախատեսված դասագրքի հենց ներածությունում հայտնվում է, որ “Հայերը քրիստոնյա ժողովուրդ են”, եւ հենց այդ մասում ասվում է, որ մինչ քրիստոնեությունը հայերը հավատում եւ աստված էին համարում Արային, Հայկին, Անահիտին, Աստղիկին, Վահագնին, Տիրին, Տորքին, Ծովինարին, Նանեին, Միհրին, Վանատուրին… Հետո հայերը, որպես միակ եւ ճշմարիտ ուսմունք, ընդունեցին քրիստոնեությունը: Քրիստոնեությունը մեր ժողովրդի համար կրոնամշակութային նշանակություն ունի, բայց ոչ երբեք՝ ծագումնաբանական, ուստի “Հայերը քրիստոնյա ժողովուրդ են” ձեւակերպումը սխալ է բացարձակապես: Կրոնը գենետիկ տարր չէ ազգի ծագումնաբանության մեջ: Այլ բան է, որ քրիստոնեությունը Հայաստանում մշակույթի, արվեստի, ճարտարապետության, գիտության ու կրթության զարգացման մեջ իր որոշակի լուման ունի: Կառուցվել են նաեւ բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, ստեղծվել են ինքնատիպ խաչքարեր:

Վանքերին կից հիմնվել են դպրոցներ, համալսարաններ, զարգացել են մատենագրությունն ու մանրանկարչությունը, գիտության տարբեր ճյուղեր: Այս ամենը եւ այլ բաներ գրեթե եզակի նշանակությամբ նշվում են այդ դասագրքում: Նշվում են այնպես, որ հենց ներածությունում հստակ արձանագրվում է, որ մինչեւ քրիստոնեությունը հայերը չեն ունեցել այն ամենը, ինչ ունեցել են քրիստոնեությունից հետո՝ մշակույթ, ճարտարապետություն, արվեստ, գիտություն, կրթություն… եւ այս ամենը մեր ժողովրդին բերել է միայն ու միայն քրիստոնեությունը: Իսկ թե ի՞նչ էին քանդում Գրիգոր Լուսավորիչն ու իր հետեւորդները, ինչ հարուստ մշակույթ ոչնչացավ (այնքա՛ն հարուստ, որ նույնիսկ հազար յոթ հարյուր տարի շարունակ ոչնչացնելով՝ չհաջողվեց ամբողջովին ոչնչացնել), չի ասվում, ինչը նշանակում է ջնջել հայ ժողովրդի պատմության նախաքրիստոնեական շրջանը, հայոց հիշողությունը… այսպիսով՝ հայ ժողովրդի պատմությունը, այսինքն՝ նաեւ հայ ժողովուրդը (իմա՝ ցեղը, ազգը) որպես ժողովուրդ՝ սկսվում է քրիստոնեությամբ:

 Այս ներածությունից հետո սկսվում է ոչ թե Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, ոչ թե նույնիսկ քրիստոնեության պատմությունը, այլ… պարզվում է, որ “Հայ առաքելական եկեղեցու պատմություն” դասագրքի 1-ին գիրքն ամբողջովին նվիրված է քրիստոնյաների սուրբ գրքի՝ Աստվածաշնչի (իրականում՝ Բիբլիայի) ստեղծմանը եւ բովանդակությանը: Այն ավարտվում է “Հիսուսի թաղումն ու հարությունը” բաժնով:

 4-րդ դասարանի աշակերտներին հասցեագրված այս գրքի գլուխ 2-րդը նվիրված է աշխարհի եւ մարդու ստեղծմանը, եւ այստեղ խոսքը Աստծո կողմից աշխարհի եւ մարդու արարման վերաբերյալ քրիստոնեական բացատրության մասին է: Այսինքն՝ աշխարհի եւ մարդու ստեղծման մասին երեխան առաջին անգամ տեղեկանում է քրիստոնեական մեկնությամբ: Այս թեմային հաջորդող հարցերից առաջինը շատ տարօրինակ է հնչում. “Ո՞րն է մեր մոլորակը: Ինչպիսի՞ն է այն”: Ի՞նչ պետք է պատասխանի երեխան այս հարցին, եթե դասագիրքը դեռեւս կամ առհասարակ չի ասել, թե ի՞նչ բան է մոլորակը, եւ ինչպիսի՞ն է այն, եւ մինչեւ այդ դասարանը երեխան դեռեւս այլ առարկաների միջոցով նույնպես այս հարցին չի իրազեկվել: Գրքում ոչ մի խոսք չկա այն մասին, թե որտե՞ղ, ո՞ր մոլորակում Աստված արարեց մարդկությունն ու աշխարհը, արդյո՞ք այդ աշխարհը բաղկացած է մոլորակներից եւ այլ խնդիրներ: Ավելին, “Ո՞րն է մեր մոլորակը: Ինչպիսի՞ն է այն” հարցն էլ մնում է առկախ, քանի որ օրվա նյութի մեջ խոսվում է դրախտի, Ադամի ու Եվայի, մեղքի մասին եւ, լավագույն դեպքում, մեղքից սկիզբ առած մարդկության մասին… Իսկ չէ որ մինչ քրիստոնեությունը աշխարհաճանաչողություն, տիեզերաճանաչողություն եղել է ու շա՜տ հանգամանալից…

 Հայկ նահապետն ու Նոյը, մեր Սասունցի Դավիթն ու հրեա թագավոր Դավիթը…

 Վիճակն ավելի մխիթարական չէ հաջորդ նյութի դեպքում, որը ներկայացնում է Նոյի եւ ջրհեղեղի պատմությունը: Այն սկսվում է հետեւյալ կերպ. “Ադամից ու Եվայից հետո անցան շատ տարիներ: Նրանց սերունդները բազմացան ու տարածվեցին աշխարհով մեկ: Բայց աստիճանաբար մարդիկ սկսեցին հեռանալ Աստծուց եւ նրա կամքին հակառակ վատ արարքներ գործել: Սակայն Նոյը միայնակ չէր կարող կանխել մարդկանց մեջ աճող նախանձն ու չարությունը: Քանի որ մարդիկ շատ էին չարացել ու շեղվել ճիշտ ճանապարհից, Աստված որոշեց ջրհեղեղի միջոցով պատժել նրանց”, — հազար ու մի հարց է առաջանում, — “աստիճանաբար մարդիկ սկսեցին հեռանալ Աստծուց եւ նրա կամքին հակառակ վատ արարքներ գործել” արտահայտությունն ինչպե՞ս հասկանա երեխան, եթե արդեն Ադամն ու Եվան էին Աստծու կամքին հակառակ արարք գործել: Ո՞վ էր Նոյը, որ միայնակ չէր կարող կանխել մարդկանց մեջ աճող նախանձն ու չարությունը: Ինչու՞ պիտի նա միայնակ կանխեր այդ ամենը: Ո՞րտեղ է ասվել (սույն դասագրքում), թե ո՞րն էր ճիշտ ճանապարհը, որից մարդիկ շեղվել էին… Մի քանի տող հետո միայն երեխան կարդում է, որ “Նոյը արդար ու բարի մարդ է”: Ըստ երեւույթին պետք է հասկանալ, որ Նոյը աշխարհի միակ արդար ու բարի մարդն էր:

 Նույն նյութի “Հարցեր-պատասխաններ” բաժնում տարօրինակ հարց կա. “Եթե նավում բոլոր կենդանիները չտեղավորվեին, դուք ո՞ր կենդանիները կընտրեիք”: Ի՞նչ պիտի պատասխանի երեխան այս հարցին: Չէ՞ որ Աստված Նոյի առջեւ ընտրության խնդիր չի դրել, Աստված պատվիրել է նրան վերցնել “մեկական զույգ բոլոր ցամաքային կենդանիներից, թռչուններից”: Նոյը կատարել է Աստծո կամքը, եւ այս դասագրքի տրամաբանությամբ երեխաները պետք է դաստիարակվեն Աստծու պատվիրաններին անմռունչ ենթարկվելու սկզբունքով: Բոլոր դեպքերում հարցը սադրիչ է եւ երեխային դնում է երկդիմի վիճակում. նա կամ պետք է Աստծու պատվիրանը կատարի (այն է՝ Նոյի նման “ընտրի” “մեկական զույգ բոլոր ցամաքային կենդանիներից, թռչուններից”, կամ՝ նախաձեռնություն ցուցաբերելով՝ մեղք գործի), քանի որ “Պատվիրան” բառի բացատրությունը նյութում տրված է. “Ուսուցում, խորհուրդ, պատգամ, “Աստծու կամք, որը պետք է կատարվի”: Աստծու պատվիրած “մեկական զույգը” հավանաբար էգն ու որձն են՝ բազմացման հնարավորությունը ապահովելու համար: Եվ դեռ հարց է, թե եթե Ադամն ու Եվան մեղք գործելուց հետո է, որ դարձան “զույգ”, գիտակցեցին իրենց իգական եւ արական սկիզբը, ապա կենդանիներն ինչպե՞ս “զույգ դարձան”, նույնպե՞ս մեղք էին գործել, թե՞ մարդկանց գործած մեղքը Աստված տարածեց նաեւ բոլոր կենդանի արարածների վրա: Իրավունք ունի՞ երեխան այս հարցը ձեւակերպելու, եւ ո՞րն է այս հարցի պատասխանը, ի՞նչ պիտի պատասխանի ուսուցիչը:

 “Հին կտակարան” ընդհանուր բաժնում, ներկայացված է “Հայկ եւ Բել” ավանդազրույցը: Ինչու՞ է այն ներկայացված, եթե օրվա նյութը “Հին կտակարանն է”: Ավելին, դասագրքում ոչ մի խոսք չկա այն մասին, որ սա Հին կտակարանի հետ կապ չունեցող պատմություն է: Եվ ի՞նչ հետեւություն պետք է անի երեխան. արդյո՞ք Հայկը Աստծո կամքով է շարժվել: Չէ՞ որ Հայկը քրիստոնյա չէր, արիական հավատ ուներ եւ նա հավանաբար ընտրություն կատարելիս քրիստոնեական հնազանդության սկզբունքները, բարեբախտաբար, չգիտեր:

Հետո երեխաները կարդում են, որ Նոյի երեք որդիներից՝ Սեմից, Քամից ու Հաբեթից սերվեցին աշխարհի բոլոր ժողովուրդները: Այնուհետեւ պատմվում է հրեական 12 ցեղերի առաջացման պատմությունը, իսրայելացիների ձեւավորումը… Չգիտես ինչու այս պատմությունների ընթացքում, երբ խոսքը Սավուղի եւ Դավթի հակասությունների եւ Դավթի՝ թագավոր դառնալու մասին է, որտեղից որտեղ լուսանկար է հայտնվում՝ որում մեր “Սասնա Ծռեր”-ի Սասունցի Դավիթն է: Ինչու՞: Ի՞նչ կապ ունի Սասունցի Դավիթը հրեա Դավիթի կամ Հին կտակարանի հետ: 4-րդ դասարանի երեխան, անշուշտ, ուղղակի պիտի հասկանա, որ Երուսաղեմը մայրաքաղաք հռչակած Դավիթ թագավորը Սասունցի Դավիթն է…

Հիսուսը հրեաների՞, թե մարդկության փրկիչն է…

 Վերջապես (3-րդ գլուխ) սկսվում է Նոր կտակարանը: Ոչինչ, ըստ էության ոչինչ այս դասագրքում չի կապում Հին կտակարանը Նոր կտակարանի հետ: Ուղղակի 2-րդ գլուխն ավարտվում է Բաբելոնյան գերությամբ եւ վավերացումով, որ Սողոմոնի սերունդներից Եզեկիան հաղթում է ասորեստանցիներին, ոչնչացնում է երկրում տարածված կուռքերի պաշտամունքը եւ վերականգնում մարդկանց հավատը Աստծու նկատմամբ: Գլուխը վերջանում է վավերացմամբ, որ իսրայելցիներն այնուամենայնիվ, հիշում էին մարգարեների կանխատեսումները Փրկչի գալստյան մասին: Ահա այս վերջին վավերացումը միակ կապող օղակն է Հին եւ Նոր կտակարանների: Միակ: Ընդ որում, այս Փրկիչը պետք է գար եւ նրանց ազատեր օտար տիրապետությունից ու վերականգներ իրենց թագավորությունը: Դեռ ավելին, նյութը վերջանում է աշակերտներին ուղղված հարցով՝ “Ինչպե՞ս հասկացան հրեաները Փրկչի գալստյան մասին գաղափարը”: Որին հաջորդում է Նոր կտակարանը՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետումը:

Հիսուս Քրիստոսի ծնունդը բաժնում պարզվում է, որ Բեթղեհեմ քաղաքում ծնվել է Աստծո որդին, ով աշխարհ է եկել մարդկանց փրկելու համար: Այսպիսով, ընդամենը մի քանի էջի տարբերությամբ 4-րդ դասարանի երեխան նախ իմանում է, որ “Փրկիչը պետք է գար եւ նրանց (հրեաներին) ազատեր օտար տիրապետությունից ու վերականգներ իրենց թագավորությունը”, իսկ 2 էջ հետո՝ որ “Աստծու որդին… աշխարհ է եկել մարդկանց փրկելու համար”: Ո՞նց գլուխ հանի երեխան այս հակասությունից: Թե՞ իրականում մարդկանց փրկությունը հրեաների թագավորության վերականգնումն է: Մի՞թե 4-րդ դասարանի հայ երեխային աշխարհում մարդկանց փրկության քրիստոնեական ծրագրի փիլիսոփայությունը պիտի ներկայանա հրեաների թագավորության վերականգնումով…

Այնուհետեւ հայտնվում է սատանան, որի մասին մի 2 էջ հետո էլ բացատրություն է տրվում, որ սատանան “անձնավորված չար հոգի է, խարդախ, խաբեբա, խորամանկ”: Միթե՞ երեխան չի հարցնելու, թե որտեղի՞ց է հայտնվում սատանան, ո՞վ է նրան ուղարկում եւ, եթե ամեն ինչ Աստծո կամքով է, ինչպե՞ս չընդունել սատանային:

 Հարցեր են առաջանում 1-ին գրքին հաջորդող բառարանի բացատրություններից, որոնց պատասխանները մշուշոտ են: Բառարանը ավելի շատ հարցեր է ծնում, քան բացատրություններ տալիս: Դիտարկենք մի քանի բառ.

 Դպիր — հրեական օրենքի գիտակ: Սակայն այս գրքում, այլ գրքերում բազմաթիվ առիթներով օգտագործված “դպիր” բառի բացատրությունը չի համընկնում: Ուսուցչի 5-րդ դասարանի ձեռնարկում ասվում է, որ հայոց եկեղեցու նվիրապետական 9-ը աստիճաններից ստորին 4-ը՝ դռնապահությունը, ընթերցողությունը, երդմնացուցչությունը, ջահնկալությունը կազմում են դպիրների դասը……

Երեխան պետք է հասկանա, որ Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 9-ը աստիճաններից 4-ը ներկայացնում են մարդիկ, ովքեր հրեական կրոնական օրենքների գիտակ են: Արդյո՞ք իսկապես էլ այդպես չէ…

 Պաշտամունք — հարգանք, մեծարանք, հավատ, սեր, սակայն ուսուցչի ձեռնարկի մեջ “Պաշտամունք” բառը բացատրված է որպես “Աստծուն պաշտելու (երկրպագելու) արարողությունների ամբողջությունը: Լայն իմաստով ներառում է ծեսերը, արարողությունները, աղոթքները, ժամերգությունները, խորհուրդները, տոները: Այսպիսով, “պաշտամունք” բառի 2 բացատրությունները խիստ տարբեր են: Մինչ այդ, սակայն, “բարեպաշտ” բառը մեկնաբանվել է որպես “բարի, ազնիվ, բարի գործեր կատարող մարդ”; Բա ու՞ր մնաց “պաշտ, պաշտել” մասը: Գուցե պետք է հասկանալ բարին հարգող, մեծարող, բարուն հավատացող մա՞րդ: Այս դեպքում էլ կորչում է “պաշտամունք” բառի “լայն իմաստը”: Գուցե պետք է փոխել տեղե՞րը եւ այս վերջինը՝ “ծեսերը, արարողությունները, աղոթքները, ժամերգությունները, խորհուրդները, տոները” հասկանալ նեղ իմաստով՝ լայն իմաստին թողնելով համամարդկային “հարգանք, մեծարանք, հավատ, սեր” բացատրությունը: Իհարկե դժվար կլինի “բարեպաշտ” բառը զրկել “ծեսերը, արարողությունները, աղոթքները, ժամերգությունները, խորհուրդները, տոները” կատարողների նկարագրից: Եթե ուսուցիչն ուզի՝ բարեպաշտ կհամարի “ծեսերը, արարողությունները, աղոթքները, ժամերգությունները, խորհուրդները, տոները” կատարողներին, եթե ուզենա՝ բարին հարգող, մեծարող, բարուն հավատացող մարդուն: Քանի որ իրական կյանքում միշտ չէ, որ սա նույն մարդն է (այսինքն՝ բարին հարգող, մեծարող, բարուն հավատացող մարդը գուցե չի կատարում “ծեսերը, արարողությունները, աղոթքները, ժամերգությունները, խորհուրդները, տոները”), եւ ընդհակառակը՝ այն կատարողները միշտ չէ, որ բարին հարգող, մեծարող, բարուն հավատացող մարդիկ են:

 Սատանա — անձնավորված չար ոգի, խարդախ, խաբեբա, խորամանկ: Այլ կերպ՝ “անձնավորված չար ոգին”, “խարդախը”, “խորամանկը” եւ “խաբեբան” հավասարարժե՞ք են, թե՞ կարող է, օրինակ, “խորամանկ” մարդ լինել՝ անձնավորված չար ոգի չլինելով:

 Ի՞նչ է ուսուցանում “Հայ առաքելական եկեղեցու պատմություն” դասագիրքը — 2

Ու՞մ պիտի փրկեր Աստծո որդին…

Դպրոցներում դասավանդվող “Հայ առաքելական եկեղեցու պատմություն” դասագրքի բառարանից պարզվում է, որ “Սուրբ գիրքը Աստվածաշունչն է”, քրիստոնյաների նվիրական, սրբազան գիրքը, այսինքն՝ այլ “Սուրբ գիրք” չկա եւ չի կարող լինել: Իսկ, խոսելով Հնգամատյանի մասին, չի ասվում, որ այն հրեաների Սուրբ գիրքն է, որից տպավորություն է ստեղծվում, որ այն միայն քրիստոնեական գիրք է:

 Առհասարակ գրքի տարբեր հատվածներին ուղեկցող բառարանները հաճախ խնդրահարույց են: Այսպես, աշակերտը սովորում է, որ “սուրբ” նշանակում է մաքուր, անարատ, անբիծ, որից պետք է հետեւի, որ Սուրբ գիրքը մաքուր, անարատ, անբիծ գիրքն է: Ավելի ուշ, 5-րդ դասարանի դասագրքում պիտի կարդանք, որ եկեղեցին սուրբ է անվանում առաքինի, ազնիվ, քրիստոնեական հավատին իրենց ողջ կյանքը նվիրած, եկեղեցում եւ ժողովրդին մեծ ծառայություններ մատուցածին:

 5-րդ դասարանի դասագրքի ներածականում ասվում է, որ “Հայոց եկեղեցին ստեղծել, պահպանել ու մեզ է հասցրել մշակութային բազմաթիվ արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր եւ տոներ”, առանց հիշատակելու, որ հայությունը հազարամյակներ շարունակ ունեցել է նման արժեքներ, որոնք ավերվել են կամ նրանց հիմքին են կառուցվել այսօր քրիստոնեական համարվող “մշակութային բազմաթիվ արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր եւ տոներ”: Առաջին դասում՝ “Եկեղեցի”-ում, ասվում է, որ “աշխարհում ամենատարածված կրոնը քրիստոնեությունն է: Դա նշանակում է, որ քրիստոնեական եկեղեցուն պատկանող մարդիկ՝ քրիստոնյաները իրենց թվով ամենաշատն են աշխարհում”: Ուսուցչի ձեռնարկում մի քանի միլիարդանոց բուդդայական համայնքի թիվը մի քանի անգամ զիջում է քրիստոնյաների թվին, 2-րդ տեղում են մահմեդականները: Ստացվում է՝ աշխարհի 6-7 մլրդ. բնակչության ավելի քան 1/3-ը քրիստոնյաներ են (՞՞՞)…

 Մեղմ ասած՝ սխալ է: Կրկնելով, որ բուդդայականությանը հետեւող աշխարհի բնակչությունը միլիարդից ավելի է, չխոսելով այն հանրահայտ իրողությունների մասին, որ քրիստոնյա ժողովուրդների ծնելիությունը որեւէ համեմատություն չունի մահմեդականությանը հետեւողների համեմատ (որից առնվազն հետեւում է, որ 1993-2006թթ. ընթացքում աշխարհի կրոնական պատկերի զարգացումները բոլորովին այլ ընթացք ունեն) եւ այլն, ասենք միայն, որ աշխարհի կրոնական խճանկարը ներկայացնող կեղծ թվերից որեւէ օգուտ չկա. ինչու՞ մեր երեխաներին թյուր պատկերացումներ տանք աշխարհի կրոնական զարգացումների մասին, ի՞նչ ենք մենք շահում դրանից: Ուրեմն հարց՝ ու՞մ է սա ձեռնտու…

Ազգայի՞ն, թե՞ քրիստոնեական արժեքներ…

 Դասագրքում ընդամենը մի քանի խոսք կա Անթիլիասի կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Պոլսո պատրիարքությունների մասին: Այնուհետեւ խոսք է լինում հայոց եկեղեցու խորհուրդների՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարհություն, հաղորդություն, պսակ, ձեռնադրություն, կարգ հիվանդաց…

պատարագ… դրանց իմաստի, եկեղեցու կառուցվածքի եւ այլնի մասին: Թերեւս սրանք են այն մշակութային բազմաթիվ արժեքները, ազգային սովորույթներն ու ծեսերը, որոնք “Հայոց եկեղեցին ստեղծել, պահպանել ու մեզ է հասցրել”, ինչպես ասված է ներածականում: Միայն թե աշակերտների բացարձակ մեծամասնությունը այդպես էլ չի հասկանա, թե այս մշակութային արժեքներից ազգայինը որն է:

 Ինչ վերաբերում է տոներին, որոնք նույնպես հայոց եկեղեցու կողմից ստեղծված մշակութային արժեքների շարքում են հիշվում, ապա “Հայոց եկեղեցու տոները” բաժնում եւ դրան հաջորդած մասերում ասվում է, որ Հայոց եկեղեցու տոներն են Ավետման եւ ծննդյան տոները, Ջրօրհնեքի արարողությունը եւ Աստվածահայտնության տոնը, Տյառնընդառաջը, Քրիստոսի պայծառակերպության տոնը, Ծաղկազարդը, Սուրբ Հարությունը կամ Զատիկը, Համբարձման տոնը, Մարիամ Աստվածածնի կամ վերափոխման տոնը, Բուն Բարեկանդանը եւ Մեծ Պահքը, Սուրբ Սարգիսը, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, Վարագա խաչի տոնը, Թարգմանչաց տոնը: Այս ցանկում միայն Սուրբ Էջմիածնի եւ Թարգմանչաց տոները կարող են աղերսվել հայ ժողովրդի պատմա-մշակութային արժեքներին, մյուս տոները, որոնք միաժամանակ նաեւ համաքրիստոնեական տոներ են (բացի Սուրբ Սարգսից եւ Վարագա Խաչի տոնից, որոնք էլ իրենց հերթին զգալի պայմանականությամբ կարելի է հայկական անվանել, գոնե այն մեկնությամբ, ինչ եկեղեցին է անում) իրենց կատարման առիթով, ձեւով եւ բովանդակությամբ մշակութային արժեքներ լինելով՝ կապ չունեն հայոց ազգային սովորույթների եւ ծեսերի հետ, ու լավագույն դեպքում կարող է խոսք լինել ոչ թե ազգային սովորույթների եւ ծեսերի մասին, այլ՝ քրիստոնեական կամ՝ Հայ առաքելական եկեղեցու: Ուսուցչի ձեռնարկում ասվում է, որ տոներին նվիրված է 15 ժամ, եւ այն 5-րդ դասարանի առանցքային թեման է: Իրականում դասագրքում, բնականաբար, ներկայացված են տոների զուտ քրիստոնեական իմաստները, բացատրությունները, եւ երեխան հայ ժողովրդական մշակույթի հարստագույն այս շերտի՝ տոների եւ տոնակատարությունների մասին գիտելիքները սահմանափակում է միայն դասագրքի նեղ առաջարկով: Քանի որ դպրոցում այս թեմաներին նվիրված այլ դասաժամեր չկան, բնականաբար աշակերտները սովորում են, որ հայ ժողովրդական տոնացույցը բացառապես քրիստոնեական տոնացույցն է: Այլ կերպ՝ պարզվում է, որ այստեղ էլ մենք ոչինչ չունեինք մինչեւ քրիստոնեության տարածումը Հայաստանում: Մի՞թե ոչ մի աշակերտի մտքով չի անցնելու, ո՞վ էինք մենք մինչեւ քրիստոնեությունը եւ, առհասարակ, որեւէ բան ունեի՞նք: Այս դասագրքում կարդում ենք, որ “պահք” կամ “պաս” նշանակում է որոշ տեսակի կերակուրներից հրաժարում: Ինչքան հայտնի է, այսօր հայ հոգեւորականները “որոշ տեսակի կերակուրներից հրաժարումը”-ը մեկնաբանում են որպես “դիետա”, որը զուրկ է հոգեւոր կամ կրոնական բովանդակությունից, եւ պահքը կամ պասը քարոզում են ընկալել որպես հոգեկան եւ մարմնական հրաժարում այլազան գայթակղություններից եւ հոգեւոր-կրոնական նվիրման ընթացք: Նույն դասագրքի բառարանում “ծես” բառը բացատրված է որպես եկեղեցում որոշակի կանոնակարգով կատարվող արարողությունների ամբողջություն: Այստեղ երեխան կարող է մտածել, թե ի՞նչ է եկեղեցին՝ շինությու՞ն, թե՞ ինստիտուտ: Օրինակ, եթե քահանան տնօրհնեք է անում, կամ՝ կարգ հիվանդաց՝ հիվանդի տանը, հիվանդանոցում կամ այլուր, որը եկեղեցու՝ որպես շինություն, պատերից դուրս է, դա ծե՞ս է, թե՞ ծես չէ: Չէ՞ որ եկեղեցին որպես ինստիտուտ, եւ հոգեւորականը, որպես ինստիտուտ-եկեղեցու ներկայացուցիչ, կարող է ծես անել նաեւ եկեղեցու՝ որպես շինության պատերից դուրս: Առհասարակ շատ բառեր, որոնց երեխան արդեն հանդիպել է այլ առիթներով, սույն դասագրքում նեղացված են եւ երեխայի հետագա մտահորիզոնի վրա կարող են կաղապարի ազդեցություն ունենալ:

 6-րդ դասարանի դասագիրքը կրկին վերադառնում է նախաքրիստոնեական շրջան: Սկսվում է այն Հին Հայոց հավատալիքներով, որտեղ պատահաբար հայտնվում է Սուրբ Կարապետը, շարունակվում է հեթանոսական դարաշրջանի առասպելներով, ապա անհասկանալիորեն ընդմիջվում է Տրդատ Գ-ի կողմից հեթանոսությունը վերացնելու հրամանով, ապա կրկին՝ Վանի թագավորության դիցարանը… ապա հերթով հիշվում են աշխարհի ստեղծման տարբերակներ՝ հին հնդկական, բուդդայական, զրադաշտական, ներկայացվում է հունա-հռոմեական դիցարանը, կրոնը հելլենիստական շրջանում, Առաջավոր Ասիան՝ առաջին դարում՝ Հռոմ, Պարթեւստան, եւ 7-րդ դասից սկսվում է քրիստոնեության տարածման պատմական պայմանների քննարկումը: Եվ վերջապես “Քրիստոնեության մուտքը Հայաստան” բաժինն ավարտվում է արաբների շրջանով: Հայոց եկեղեցու կողմից Կովկասում քրիստոնեություն տարածելու վերաբերյալ ոչ մի խոսք, միայն մի խեղճուկրակ նախադասություն կա Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի մասին: Աղվանքի մասին սկսվում է խոսվել 5-րդ դարից, այն էլ՝ 2-րդ կեսից, մինչդեռ 4-րդ դարը եւ 5-րդ դարի 1-ին կեսը Աղվանքում հայ եկեղեցու կողմից ամենաաշխույժ գործունեության շրջանն են: Այնուհետեւ, համարյա ոչ մի խոսք չկա Աղվանից կաթողիկոսության թեմերի, եկեղեցու հավատացյալ ժողովուրդների ազգային պատկանելության մասին, մինչդեռ ադրբեջանցիներն իրենք են գրում, որ այդ եկեղեցին է միավորել Աղվանքի ժողովուրդներին: Այսպիսով անուղղակիորեն վավերացվում է, որ Հայ առաքելական եկեղեցին բացառապես հայերի կրոնն է՝ սրանով դիմազրկելով ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ քրիստոնեության՝ այս ուղղությանը հետեւած եւ դեռեւս հետեւող ժողովուրդներին ու նրանց պատմությունը: Ահա այսպես, Հայ առաքելական եկեղեցու պատմությունը մի դեպքում նեղացվում-սահմանափակվում է, մյուս դեպքում՝ փոխարինում հայ ժողովրդի անցած ամբողջ պատմա-մշակութային անցյալին…

 Արամ Ավետյան 

Հ.Գ. — “Լուսանցք”-ի էջերում մասնակիորեն անդրադարձել ենք այս թեմային, սակայն, ընթերցողների հարցումներին ընդառաջ գնալով նպատակահարմար գտանք մանրամասնել: Կարել էր էլի ծավալվել, սակայն այսքանն էլ բավարար է հասկանալու մեր մտահոգության պատճառը:

Եվս մեկ անգամ կրկնում ենք մի հարցադրում, որն առավելապես ուղղված է ՀՀ ԿԳ նախարարությանը: Ո՞վ է շտկելու այս բացթողումները: Եթե սրան ավելացնենք նաեւ, որ դպրոցների “կրոնի” շատ ուսուցիչներ էլ աղանդավորականներ են ու նաեւ իրենց տեսակետներն են “հիմնավորում” աշակերտների մոտ, ապա դրությունն աղետալի է դառնում……

Ահա պատճառը, թե ինչու էինք մենք “Լուսանցք”-ի նախորդ թողարկումներում պաշտպանել հայ հեթանոսների այն տեսակետը, որ եթե կա “”Հայ առաքելական եկեղեցու պատմություն” դասագիրք, ուրեմն պիտի լինի նաեւ “Հայ տաճարի կամ Հայոց հին հավատքի պատմություն” դասագիրք՝ հեթանոս-արիական հայերի ընտանիքների երեխաների համար:

Այլապես “Հայ առաքելական եկեղեցու պատմություն”-ը պիտի ներառվի “Հայոց պատմություն” դասագրքում, ինչպես “Հայոց հին հավատքի պատմությունը”, կամ այդ առարկան լինի լաբորատոր պարապմունքների ձեւով՝ ըստ ցանկության: Այլապես ստացվում է՝ մեր հնագույն անցյալը հայոց պատմության բաղկացուցիչ մասն է, քրիստոնեականը՝ ոչ: Գուցե սա էլ հենց մեր մտածելու առա՞նցքն է…

 “Լուսանցք” Թիվ 29, 30,  12-18, 19-25 հոկտեմբերի, 2007թ.

Ինչու՞ են ստում եկեղեցականները

9 Ապրիլի, 2011

Քաղաքական ստերից ու կեղծիքներից դեռ չհանդարտված մեր հանրությանը հիմա էլ կրոնական կեղծիքներով են սնուցում: Իրենց քաղաքական քրիստոնյա եղբայրներից հետ չմնալով՝ ստին բացահայտորեն տուրք են տվել մի շարք եկեղեցականներ, ովքեր Վարդավառի ազգային-հեթանոսական տոնը փորձում են ներկայացնել հերթական քրիստոնեական տոնակատարություն: Այդ եկեղեցականները, առանց ամոթի իսկ նշույլի, կեղծում են Հայոց պատմությունը, ոտնահարում հազարամյակների մեր սրբազան ավանդույթները: Մի շարք զլմ-ներ էլ կամ անտեղյակ են կամ էլ պատվիրված “ջուր են լցնում” նրանց ջրաղացին, կարծելով, թե դա էլ իրենց Վարդավառն է… Իսկ միմյանց վրա ջուր լցնելն էլ փորձում են կապել Նոյի տապանից իջնելու ինչ-ինչ անհեթեթ արարողության հետ՝ հաստատ իմանալով, որ ո՛չ միմյանց ջրելու եւ ո՛չ էլ արարողակարգային կրակ վառելու ծեսերը քրիստոնեության հետ կապ չունեն: 

Իսկ նրանք, ովքեր իրենց խոսքում քիչ թե շատ նշում են Վարդավառի հեթանոսական անցյալը եւ փորձում են համադրել այսօրվա քրիստոնեացված տարբերակը, խառնում են Աստղիկ Աստվածուհու եւ Աստվածամայր Անահիտի գործառույթները: Քանզի Վարդավառն իր ծիսակարգով սիրո Աստվածուհի Աստղիկի տոնն է, իսկ Մայր Անահիտի տոնը Զատիկն է: Այսպես քրիստոնեաբար խառնել են նաեւ Հայոց Տրնդեզը, չնայած հայերն այդ օրը, առ այսօր էլ թռչելով կրակի վրայից, ակամա ոգեկոչում են Հայ Աստվածներին… Մյուս տոների ու ծեսերի մասին էլ ենք շատ խոսել ու գրել:

Հետաքրքիր է, ինչու՞ են լռում եկեղեղեցականները տոների իրական բնույթի եւ քրիստոնեության կողմից դրանք փոխակերպելու մասին, ի՜նչ կապ ունի սիրո Աստվածուհու ջրառատ ու վարդաշատ տոնը Քրիստոսի պայծառակերպության հետ կամ դեկտեմբերի վերջերին՝ արդարադատության Աստված Միհրի տոնը՝ նույն Քրիստոսի “հարյավ ի մեռելոց”-ի հետ, ինչքա՜ն պիտի ասվի այս սուտը:

Միեւնույնն է, ժողովուրդը տոներն իրենց անունով է կոչում՝ Վարդավառ, Տրնդեզ, Զատիկ եւ այլն, ոչ թե պայծառակերպության տոն կամ Տիառնընդառաջ կամ մեկ այլ բան…

 Ինչու՞ են եկեղեցականները արհամարհանքով վերաբերում հայոց հինավուրց պատմությանն ու հավատին, այն դեպքում, երբ եկեղեցիներն ու վանքերը կառուցել են հեթանոսական-արիական տաճարների հիմքերի, տոներն ու ծեսերը՝ հնագույն տոնակարգի ու ծիսակարգի վրա, սովորույթներն ու ավանդույթները՝ նմանապես: Հիմա այսօրվա եկեղեցականների նախնիները հեթանոս, ավելին՝ արիադավան հայե՞րն են, թե՞ թալմուդական կամ հինկտակարանային հրեաները, թե՞ իրենք էլ են պաշտպանում դավադիրների այն թեզը՝ իբր հայերը, որպես ազգ, ձեւավորվել են քրիստոնեությունից հետո… Չի գտնվելու՞ մի համարձակ կաթողիկոս, ով ի վերջո ասելու է պատմական ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:

 Ժամանակն է խոսել նաեւ սեւ սքեմավորների լացակումած ծիսական արարողությունների, երգերի մասին, որոնք նույն տրամադրությամբ ու տոնայնությամբ են հնչում թե՛ թաղումների, թե՛ հարսանիքների, թե՛ կնունքների ժամանակ… Լա՜վ, միթե՞ ուրախության պահին գոնե մի ուրախ բան չկա ասելու-երգելու-պարելու: 

Բա մեր արիական նախնիք, տաճարական քրմերը ո՞նց էին ուրախության պահին ուրախանում, տխրության պահին՝ տխրում, լրջանալու պահին՝ խոկում: Ի՞նչ է, հոգեւոր կյանքն այդքան սարսափելի, աղեկտուր ու տխուր է՞: Իհարկե՝ ոչ: Պարզապես մեր ներքին թշնամու միջոցով մեզ դարձրեցին լացող, ողորմացող ժողովուրդ ու հիմա չգիտեն՝ ու՞մ եւ ումի՞ց են բողոքում անընդհատ: Իրենց սեփական ճակատագիրը կապել են այլ ազգի ճակատագրին ու աղոթու՜մ են ու աղոթու՜մ… 

Հիմա էլ քաղաքականապես ու սոցիալապես են մեզ ողորմացող դարձնում…

 Ինչեւէ: Հուսանք, որ եկեղեցական սպասավորները գոնե հետագայում զերծ կմնան կեղծիքից, այլապես նրանց Նոր Ջրհեղեղ է սպառնում… 

Արման Դավթյան

  “Լուսանցք” Թիվ  65, 4 — 10 հուլիսի, 2008թ.

Պետություն եկեղեցի. Նոր խաչակրաց արշավանքի սպասումո՞վ

9 Ապրիլի, 2011

Հայոց պետականության կործանումից ի վեր եկեղեցական այրերը դարեդար եւ պարբերաբար գովաբանում են եկեղեցու գործունեությունը հայապահպանության հարցում: Եկեղեցական պատմիչներն էլ այդ գովաբանումը վերածել են փառաբանման, ու հայոց բազմադարյա գոյաքարշությունը գրեթե հերոսացում է պատկերվել:

Այսպես եկեղեցու դերը հայապահպանման մեջ դարձրել են «բացառիկ ու բացարձակ»…

Հայոց պատմությանը հպանցիկ վերաբերվելու պարագայում, կարծես, այդպես էլ կա՝ պետականության բացակայությունը լրացրել է եկեղեցին:

Բայց, երբ հպանցիկությունից անցում է կատարվում դեպի մեր պատմության խորքային ուսումնասիրություն, միանգամայն հասկանալի է դառնում, որ հայ ազգի հզորության եւ հայոց պետականության կործանումը հենց եկեղեցու բռնի հզորացումից ու հոգեւորական դասի պետության գործառույթների հետ սերտաճումից է սկսել: Ավելին՝ հոգեւորական վերնախավը՝ կղերամաֆիոզ տարրը, հետզհետե եկեղեցու շահերն ավելի վերս դասեց պետական շահերից եւ մարդկանց գիտակցությունում նպատակայնորեն արժեզրկեց պետականության գաղափարն ու անհրաժեշտությունը, աշխարհիկ կանոնակարգն ու պետականաշեն գործառույթները: Հայոց երկրում տերուտնօրեն դարձան հոգեւորականները՝ տիրելով մեծամեծ կալվածքների ու անպատիժ իրավունքների…

Հայապահպանության հարցում գովաբանվող եկեղեցին դարեր շարունակ ոչ մի քայլ չարեց հայոց պետականության վերականգնման համար: Ընդհակառակը՝ մշտապես բարյացակամ եղավ իշխող օտարների ու բռնակալների նկատմամբ, ովքեր այդ հանգամանքը հաշվի առնելով, թույլատրում էին եկեղեցուն գոյատեւել ու զուտ անձնական եւ կրոնական խնդիրներ լուծել, որոնցից մեկն էլ սեփական հավատացյալ հոտին միշտ գառան մորթու մեջ պահելու եւ իշխող կարգերին հնազանդ լինելու քարոզն էր…

Շատ չխորանալով նշենք, որ երբ Վարդան Մամիկոնյանը մարտնչում էր հանուն կրոնական դասակարգի շահերի, 451թ. մարտավարական առումով շատ թույլ դիրքային ճակատամարտ վարելով, հայ հոգեւորականները մարտադաշտից բավականաչափ հեռու եւ հանգիստ սպասում էին, թե ինչ է լինելու (գոնե ոմանք զինվորների կողքին գտնվելով իրենց «ամենազոր» աղոթքներով օգնեին): Ամեն դեպքում նրանք գիտեին, որ ճակատամարտը շահելու դեպքում կամրանա կրոնի իշխանությունը, իսկ պարտության՝ պետականության անկման դեպքում էլ, եկեղեցին կշարունակի իր գործունեությունը եւ կհամագործակցի այլակրոն Պարսկաստանի հետ: Որեւէ դրվագ չկա պատմական այս իրադարձության ներկայացման մեջ, որտեղ հոգեւոր դասը իրապես մտահոգված լիներ հայոց զորքերի խայտառակ կործանմամբ: Բացակայում է այն սրտացավությունը, թե հայոց զորագունդը Ավարայրի անհեռանկարային ճակատամարտում ոչնչանալու է չարդարացված գետանցման ժամանակ եւ վերջնականապես տրորվելու է հակառակորդի փղերի ոտքերի տակ… Ավելին, այս ճակատամարտը այսօր որակվում է որպես հաղթանակ, բարոյական հաղթանակ եւ դարեր շարունակ այս «հաղթանակով» են դաստիարակում սերունդներին, թե ինչպես կարելի է ոչնչանալ հիմնովին ու դա հաղթանակ համարել… Հայոց պետականության շահերն անտեսած զորավարն այսօր եկեղեցական սրբերի շարքում է:

Հետագայում, երբ առանց պետականության, աշխարհասփյուռ հայերը գոյատեւում էին… եւ մի կերպ պահպանում հայկական ինքնությունը, եկեղեցական կամ եկեղեցասեր պատմաբանները դա վերագրում էին (եւ՝ են) Հայ առաքելական եկեղեցուն: Իբր՝ հային հայ պահողը եկեղեցին է եղել: Սակայն, երբ այստեղ էլ շատ թե քիչ խորամուխ ենք լինում պատմական անցքերի մեջ, հասկանում ենք, որ հայապահպանական խնդիրները լուծվել են որեւէ երկրի՝ հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքով պայմանավորված, հայաձուլման քաղաքականության դեպքում հայերի թիվը պակասել է եւ՛ մահմեդական, եւ՛ քրիստոնեական երկրներում: Քրիստոնեական հորջորջվող (իրականում՝ սանձարձակ) երկրներում հայերն ավելի շատ ու ավելի արագ են ձուլվել, եւ Հայ առաքելական եկեղեցին ի վիճակի չի եղել նույնիսկ քույր-եկեղեցիների (կաթոլիկ, բողոքական, ավետարանչական եւ այլն) դեմն առնել… Այսօր Եվրոպայում հարյուր հազարավոր դավանափոխ ու ազգափոխ հայեր կան, մինչդեռ ավելի շատ խոսվում է մահմեդականացված (կամ այլ հավատափոխ) հայերի մասին:

Երբ 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին հայությունը փորձում էր ազգային-ազատագրական կռիվներով վերականգնել իր պետականությունը, եկեղեցին լինելով միակ փոքրիշատե կազմակերպված ուժը, վերստին որեւէ լուրջ քայլ չկատարեց հայության պայքարը կազմակերպելու ուղղությամբ: Իսկ թղթե շերեփների պատմություններ ինչքա՜ն ուզես… Աղիողորմ աղոթքներով եւ օտարի աստծուն ապավինելով հայությունը չխուսափեց 1915 թ.-ից, եւ դեպի անհայտություն ուղղված կանչերը բնական օրենքով խեղդվեցին արյան ծովում… Թույլին եւ կամք չունեցողին, ինքնապաշտպանությունն Աստծո վրա բարդողին, սուրը խաչով փոխողին միշտ էլ խժռում են ու խժռելու են…

Իսկ ահա, երբ աշխարհիկ մարդիկ հայրենատիրական գաղափարներով տոգորված ազատագրեցին հայոց հայրենիքի մի փոքր հատվածը, եկեղեցին շատ արագ ճշտեց իր տեղն ու դերը այդ պետականության մեջ, որը կոչվեց Հայաստանի 1-ին Հանրապետություն:

ՀԽՍՀ-ում էլ եկեղեցին իր տեղը եւ դերն ունեցավ: Ավելին, երբ խորհրդային կայսրության փլուզումը հանգեցրեց ցույցերի ու պարտադրված բախումների՝ եկեղեցին բացեիբաց դեմ դուրս եկավ ազատագրական պայքարին, եւ կաթողիկոսն անիծեց սեփական ժողովրդին՝ անաստված-աթեիստ իշխանավորներին հակադրվելու, չհնազանդվելու համար: Այո՛, պայքարը պարտադրված էր, բայց եթե հայությունը որպես հնազանդ գառ հանդես գար, ապա վստահաբար այսօրվա Արցախն ու ազատագրված մեր մյուս տարածքները չէինք ունենալու…

Եվ ահա, երբ մի կերպ վերականգնվեց հայոց պետականությունը, դեռ ազատագրված տարածքներ էլ ավելացան, եկեղեցին, որ պատերազմի տարիներին հատկապես ֆիդայիների ու կամավորականների թաղումների գործն էր լավ կազմակերպում (մասնակի բացառություններ եղան, երբ հոգեւորականները կանգնեցին ազատամարտիկների կողքին), վերստին աշխուժացավ ու փորձեց աշխարհիկ պետությանը հավասար դիրքերում կանգնել՝ իրեն չպատկանող ոլորտում: Սա էլ հետագայում հանգեցրեց եկեղեցու՝ հոգեւոր կյանքին զուգահեռ աշխարհիկ կյանքի՝ բիզնեսավայելքախառը գործունեությանը…

Եկեղեցի-պետություն նյութապաշտական դաշինքը բացեց երկրի «օրենսդրական դռները» ինչպես սեռամոլագարների, այնպես էլ ամենատարբեր աղանդավորականների ու մարդկանց համարակալողների առջեւ: Այսպես՝ եկեղեցին չի հակաճառում պետությանը (իմա՝ իշխանություններին), պետությունն էլ լա՜վ աչքով է նայում սահմանադրորեն իրենից տարանջատված եկեղեցու նյութապաշտական գործունեությանն աշխարհիկ կյանքում: Հանրահայտ բանաձեւ է՝ դու՝ ինձ, ես՝ քեզ: Իսկ հավատացյալ հոտն ու աշխարհիկ մարդկային հանրությունը՝ ծառա: Այսպես էլ մարդիկ սկսեցին մարմինն ու հոգին ծախել (հատկապես ընտրությունների ժամանակ):

Եվ ահա, հիմա էլ այս ամենը քիչ համարելով, աշխարհիկ այրերը փորձում են աստվածային օրենքներ գրել՝ փոփոխելով կրոնի, խղճի ու դավանանքի մասին օրենքը: Ոմանք պնդում են, թե ԱԺ-ում քննարկված եւ եվրոպացիների բարեհաճությանն ուղարկված (ինչպես նախկինում՝ Տիզբոն կամ Կրեմլ) օրինագիծը մի յուրօրինակ փորձ է քրիստոնեական դավանաբանությունը Հայաստանում ի մի բերելու առումով, ոմանք էլ պնդում են, թե օրինագիծը վտանգավոր քայլ է Հայաստանում կրոնապետության հիմքեր գցելու ճանապարհին…

Եթե առաջինն է, ապա զարմանալ կարելի է միայն, որ 1700 տարի շարունակ (301թ. բռնի միջոցները, ավերն ու ավարը չհաշված), եկեղեցին այդպես էլ չկարողացավ իր քրիստոնեական ուսմունքն ամրագրել հայության մեջ: Մարդիկ ասում են, թե «դե՜ մեր պապերից եկած կրոնն է, բա էլ ի՞նչ դավանենք», բայց երբեւէ ձեռքը չեն վերցրել Բիբլիա-Աստվածաշունչը, որ տեսնեն այդ գրքում որեւէ բան կա՞ գրած իրենց պապերի մասին, թե՞ այլազգիների պապերի պատմությունն է միայն շարադրված… եւ մեր՝ օտարի ընտրյալությանը հպատակվելու քարոզն է ամրագրված: Իսկ երբ ասում ենք, թե բա մեր պապերի, ապուպապերի հավատն էլ հենց հեթանոսությունն է ու դրանից առաջ եղած հայ-արիականությունը, բերանները ջուր են առնում: Դե՜, բա ինչ, հայը ազգ է «դարձել» քրիստոնեության օրոք. այսպես են մտածում քրիստոնեությամբ հիվանդացածները կամ տգետները: Դրա համար էլ ամեն նախաքրիստոնեական բանի վերաբերվում են այնպես, ինչպես թուրքը՝ հային… Դե՜, եթե պատգամավորներ ունենք, ովքեր ԱԺ-ն փորձում են եկեղեցու վերածել, Աստծո անունն ամեն օր պախարակելով Աստծո (հետաքրքիր է՝ Քրիստոսի հայր Աստված Եհովայի՞) մատուռ կառուցել (այս դեպքում՝ նաեւ եհովայի վկաների աչքը լույս), ապա զարմանալի չի լինի, եթե նման բան արդեն օրենքով անեն, այսինքն՝ օրենք սարքելով մեղքերից ազատվեն (դե՜, ոմանք դեռ այնքան փող չունեն, որ եկեղեցի կառուցեն ու գործած-գործելիք մեղքերին թողություն տան)…

Բայց պետք է հիշեցնենք, որ այն պահից, երբ եկեղեցին կսկսի ստանձնել պետության գործառույթները, դառնա աշխարհիկ իշխանությունների մի մասը, այդ օրվանից թող հայությունը թվագրի հայոց նոր պետականության կազմաքանդման սկիզբը: Նման ծավալումների դեպքում մենք դա կորակենք որպես մի նոր խաչակրաց արշավանք, մի նոր 301թ.՝ հայոց հոգեւոր-մշակութային ջարդ…

Եկեղեցին ուղղակի եւ անուղղակի ընդվզեց, որ Ազգային Ինքնության տոնի օր ճանաչվի օգոստոսի 11-ը՝ Հայկ նահապետի՝ տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի օրը՝ հասկացնելով, որ դա կարող է նպաստել հեթանոսության (Հայ Աստվածների) վերադարձին, քանզի գիտակցում է, որ շուրջ 2000-ամյա քրիստոնեական եւ կռապաշտական ժամանակաշրջաններն իրականում չեն սասանել հայի գենետիկ հիշողությունն ու իրական-բնական հայ-արիական հավատը: Իսկ հիմա էլ եկեղեցին փորձում է օգտվել մեր աշ+խարհիկ իշխանավորների հոգեւոր տգիտությունից կամ սնանկությունից եւ ցանկանում է դառնալ հոգեւոր ու աշխարհիկ իշխանության միանձնյա տերը: Գուցե, անկախ մեր կամքից, Հայաստանում ականատես լինենք մի նոր «Գրիգոր լուսավորչի» եւ «Տրդատ մեծի» ծննդի… Եթե երկրի աշխարհիկ ղեկավարը՝ նախագահը, իր անելիքը եկեղեցական սրբերի շարքում դասվելու մեջ է տեսնում, ապա վա՜յ մեր երկրին ու ազգի ապագային… Սա դեռ շատերը չեն գիտակցում, քանզի ցայսօր անտեսանելի է: Շատերը չեն գիտակցում, որ եկեղեցին իր հպատակ օրենսդիրների եւ իրենց մտավորական համարողների միջոցով փորձում է ոչ թե աղանդների դեմն առնել, այլ հե՛նց հայոց հին հավատի վերազարթոնքը խափանել, ինչից էլ ինքը սարսափում է: Հայ առաքելական եկեղեցին երբեք աղանդներից ու աղանդավորականներից չի վախեցել, գիտակցել է, որ դրանք միեւնույնն է իրենն են, նույն Բիբլիա-Աստվածաշնչի հետեւորդներն են, վաղ թե ուշ եկեղեցու հոտի անդամներ են դառնալու:

Իսկ ահա, վտանգն այլ տեղից են զգում, վերջերս բարձրացրած հոգեւոր ու աշխարհիկ (նաեւ ԱԺ-ում արտահայտված) հակահեթանոսական վայնասունը հենց մեր նշածի վառ ապացույցն է: Մեր վերաբերմունքը մեկ նախադասությամբ կասենք: Հայության փառահեղ պատմությունից (հազարամյակներից) հրաժարվողները ազգադավներ են ու արտաքին թշնամուց էլ վտանգավոր:

Շուտով վերստին կքննարկվեն Ազգային Ինքնության օրվան եւ կրոնական ոլորտի փոփոխություններին վերաբերող օրինագծերը եւ առավել հստակ կերեւակվեն հայն ու չհայը, հայոց պատմությունը ընդունողներն ու մերժողները, հայ հավատի եւ օտար պաշտամունքի հետեւորդները, ազգի ու պետության շահերը ու հուդա-քրիստոնեական կրոնի դիրքերը պաշտպանողները…

Մարդը մարմին է եւ հոգի: Ուստի՝ պետք է թողնել, որ զուգահեռ գործեն այս ոլորտները սպասարկող պետական (մարմնական) եւ հավատքային (հոգեւոր) կառույցները: Իհարկե, մարմինն ու հոգին իրարից զատ չեն, շաղկապված են մեկ առաքելությամբ, սակայն տարբեր պահանջմունքներ ունեն եւ տարբեր բնախոսական եզրեր են…

Հայկ Թորգոմյան
Արման Դավթյան

“Լուսանցք” Թիվ 94, 6-12 մարտի, 2009թ.

Հայոց հավատը եւ հավատավորները

9 Ապրիլի, 2011


Շուրջ 2 հազարամյակ է, ինչ համառորեն շարունակում են հայից ու Հայքից հեռու պահել Հայոց հավատը, Հայ Աստվածներին, ճշմարիտ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը:

Եվ այդ հեռու պահողներն ամենաշատն են խոսում ազգային սրբությունների ու ավանդությունների պաշտպանությունից: Ոչ միայն խոսում են, այլեւ ամբարտավան կեցվածքով այլոց սրբություններն ու ավանդույթներն են 1700 տարի քարոզում մեզանում: Ու դեռ զարմանում են, որ հայը չի հասկանում ու չի ընդունում դրանք, նույնիսկ չի կարդում իրենց “սրբազան” գիրքը: Ինչպես հասարակ ժողովուրդն է ասում՝ պարզապես “պապերից է եկել, էլի՜”, դրա համար էլ գնում են եկեղեցի՝ մոմ վառելու կամ հարս ու փեսի հարսանիքը մի քիչ արժեւորելու, իսկ թաղումները՝ “էլի պապական կարգով կատարելու” համար:
Երբ այդ հայի հետ խոսում ենք առավել փաստացի, իր հասկացած “պապականից ավելի պապական հավատից ու ավանդույթներից”, հասկանում է ու չի հակադրվում, չի կարողանում անգամ հակասել, պարզապես չի կողմնորոշվում` այսուհետ ինչ անել…

Երբ հայն իմանում է, որ Եհովան հրեաների Աստվածն է, Հիսուսը հրեաների Աստծո որդի եւ ինքն էլ հրեա, եւ այսպես շարունակ… մինչեւ հրեական ազգի աստվածընտրյալությունը “Բիբլիա” կոչված (հայերեն, չգիտես ինչու, “Աստվածաշունչ” որակված) գրքում, ու նաեւ իմանում է, որ այսքանից հետո էլ, երբ մեռնում է, իրեն “ի վերի Երուսաղեմ” են ուղարկում, այլ ոչ թե իր պապերի երկիր՝ Արարատյան լեռնաշխարհ, մարդկության ծագման, քաղաքակրթման եւ փրկության արարչական վայր… շանթահարվում է, բայց անցնելով իր դժվարին առօրյային՝ մոռանում ու “պապերից է եկել, էլի՜”-ի հույսին է մնում՝ մինչեւ…
Իսկ այդ մինչեւ-ը մոտենում է, քանզի Տիեզերական Գարուն է, կատարվում են անբեկանելի ու բնական իրողություններ, ինչը նույնի՜սկ մեծահարուստ հղփացածները չեն կարող իրենց փողերով կանգնեցնել… Հայի Գենն արթնացել է ձմեռային նիրհից: Այո՛, հայի Գենն արթնանում է նույնիսկ քրիստոնյա շատ հոգեւորականների եւ այլակրոնների մոտ, ովքեր պատմությունից քաջատեղյակ են, թե 301թ. ինչ ավերածություններ եղան Հայաստանում եւ ինչպես հրդեհվեց, ոչնչացվեց Հայոց պատմությունը, հավատը եւ հեթանոսական տաճարների փլատակների վրա արագորեն կառուցվեցին եկեղեցիներ, իսկ քրմերի կրթյալ երեխաներին դարձրին քահանաներ… Տիեզերքի Արարչին, Հայոց Աստվածներ Հայր Արային, Մայր Անահիտին, Նանե, Վահագն, Աստղիկ, Միհր, Տիր եւ Վանատուր Աստվածներին “փոխարինեցին” հրեա Եհովայով, հրեաներ Հիսուսով, Թադեւոսով, Բարդուղիմեոսով, Պողոսով, Պետրոսով, Հուդայով…

…Գենն արթնանում է եւ, թվում է, միայն պիտի ուրախանալ: Իհարկե ուրախանալ պետք է, սակայն, այստեղ էլ մի այլ վտանգ կա: Հին վտանգի կրկնությունը: Դա արթնացող Հայ-արիական տեսակի հավատավորների մի մասի իրականում անհավատ լինելն է, հավատավոր խաղալը: Այսպիսիները բոլորի պես ուսանել ու ապրել են ապականված, ապազգային համակարգում, բայց շատերի պես չկարողացան “բեռնաթափվել”, եւ այդ ապականվածությունը, շահամոլությունը, կիսատ-պռատությունը եւ ծախու բնավորությունը մնաց որպես նրանց “նոր” բնավորություն: Իսկ դա չեն կարող երկար ժամանակ կոծկել հանրությունից, այն էլ` վերափոխվելու պատրաստ: Եվ այդպես էլ լինում է: Ու դեռ լինելու է: Դեռ մաղվելու է Հայոց Գենը, ինքնամաքրվելու է…

Այսօր Հայ հավատի հետեւորդները գուցե քանակով դեռ տասնյակ հազարների չեն հասնում (բայց հազարավոր լավ ծիլեր ունեն Հայաստանում եւ Սփյուռքում), բայց այդ իբր եղածների մեջ էլ կան չեղածներ… Դրա առաջին “արտացոլանքը” եղավ Երեւանում Արիական տաճար կառուցելու հայտարարությունից հետո: Իհարկե, մինչ այդ էլ շատերի համար պարզ էր, թե ով ինչպես է ապրում իր հավատին արժանի… բայց զատվելը չէր հասունանում՝ “դեռ քիչ ենք” ասելով: Բայց հասունացավ: Քրմացավով մի հիվանդություն մտավ ոմանց մեջ եւ սրանք դեմ դուրս եկան Արիական տաճարի գաղափարին անգամ: Պատճառը՝ անձնական չհասությունն էր: Սակայն դա ծածկելու պատրվակով հայտարարեցին, թե Արիական Տաճարը Երեւանում պիտի կառուցվի նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ… Պատկերացնու՞մ եք, այն եկեղեցու, որի “ներդրողները” ուրացնել տվեցին Հայ Աստվածներին եւ հայեցի ամեն սրբություն ու անպատիժ վայելում են Հայոց տաճարային իմաստությունն ու հարստությունները: Մի նոր 301թ. հոտ եկավ: Բայց միայն հոտ, քանզի նմաններն այս անգամ արդեն քրիստոնյաների պես հոտային մտածողություն ունեն եւ դա չի կարող իրապես հայ հեթանոսներին կանգնեցնել մի նոր 301թ. առաջ: Քուրմը պաշտոն չէ եւ ոչ էլ շահութաբեր աթոռ, բայց քրմացավով տառապողները հո տեսնու՞մ են, թե կաթողիկոսն ինչպես է ապրում, եւ… “Մայր աթոռ”-ը ձգում է նաեւ սրանց: Իսկ Հայ Արիական միաբանությունը սկսել է Հայոց քրմական դասի ձեւավորումը, եւ ՀՀ մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում նույնպես աշխատանքներ տարվում են:

Եվ հասկանալի է, թե ինչու ենք մենք պարբերաբար աշխարհի տարբեր անկյուններից նամակներ ստանում քրմի կամ քրմուհու “հոգով” հայտնված այս կամ այն անձերից… Բայց Հայ Աստվածներն արդե՛ն Հայաստանում են… եւ Տիեզերքի բոլոր երկինքներում-աշխարհներում (ու ոչ միայն հայկական): Թող բոլո՛րն իմանան: Հատկապես՝ քրմացավով տառապողները: Ինչքան էլ ցուցադրաբար գոռան, կանչեն Հայ Աստվածներին, չե՜ն լսվելու: Ավելին՝ արդեն կպատժվեն, եւ ո՛չ միայն կեղծողները, այլեւ նրանց հարազատներն ու գործակիցները, քանզի Հայ Աստվածներն այլեւս չեն կրկնելու “հանգիստ հեռանալու” տարբերակը… Տիեզերական “ի շրջանս յուր” պտու՛յտը նույնպես չի թողնելու…

Այս համապատկերում հետաքրքիր մի աղմուկ բարձրացավ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու առումով:

Հայր Կոմիտասը (այդպես ներկայացվում է) դարձավ հեռուստաեթերի հերոս` պարբերաբար կրկնելով, որ այդ տեղում ցանկանում են վերականգնել հին եկեղեցին: “Կենտրոն” հ/ը-ի մի հաղորդման ժամանակ հաղորդավարը հարցրեց, որ եթե կինոթատրոնը կառուցված է եկեղեցու հիմքի վրա, ապա ինչի՞ վրա է կառուցված Էջմիածնի Մայր տաճարը: Հոգեւորականը պատասխանեց. “Հեթանոսական կրակարանի վրա”: Հետեւեց մեկ այլ հարց. “Իսկ եթե մի օր հայ-արիները գան ասեն՝ քանդեք”: Եվ պատասխանն էր. “Եթե մի օր ամբողջ Հայաստանը դառնա հեթանոս նորից, համաձայն եմ, որ վերականգնվի այդ տաճարը, որովհետեւ արդարությունը իր ձայնը միշտ պիտի պաշտպանի”:

Մի հարց էլ մենք տանք` Հայաստանն ամբողջապես քրիստոնեակա՞ն էր, որ քանդեցիք ու ավերեցիք Արիական տաճարները եւ ոչնչացրիք ու սեփականացրիք Հայոց արժեքներն ու մատյանները: Հիմա արդարությունից խոսողի համար միեւնույն չէ՞, թե քանի հոգի են պահանջում վերականգնել արդարությունը, թե՞ այս հարցում էլ հոտային է մտածողությունը:

Այս առումով Հայ Արիական միաբանությունը նույնպես հայտարարություն արեց: ՀՀ Հելսինկյան կոմիտեի նախագահը “Ուրբաթ” ակումբում նույնպես ասել է, որ “հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին, որովհետեւ նախապես այդտեղ մեհյան է եղել”: Եվ այսպես` արդեն շատերն են ասում ու մտածում… Իսկ ահա, իրենց քրմացավը “պետական” եւ “եկեղեցական” մակարդակի բարձրացնողները, անգամ նոր Արիական տաճարի կառուցմանն են դեմ:

Իրապես աղանդավորականներից խոսելով` կհանգենք մի մտքի. քրիստոնեությունը հեթանոսության եւ հուդայականության աղանդն է, հիմնվել է հեթանոսական ծեսերի, տոների եւ տաճարների վրա, բայց` հուդայական դավանաբանությամբ: Եվ հիմա, քրիստոնեությունից են արդեն աղանդներ ծնվում: Խոսքը ոչ թե մեզ հայտնի օտար երկրներից ներմուծվող աղանդների, այլ առաքելական քրիստոնեությունից առաջացած էկումենիկ հրեաընտրյալությամբ առաջնորդվող միջազգային աղանդի եւ հեթանոս-քրիստոնեավարներ ներազգային անկապ աղանդի մասին է:

Քրիստոնյա հոգեւորականները եկեղեցու վերակառուցման դեմ ալիքից սարսափած աղաղակում են, թե այս ի՞նչ է, մեր ժողովուրդը անաստվա՞ծ է: Ասենք` այո՛, անաստված է, քանի որ այլեւս Աստվածներով է նորեն…

Բայց Գարունը Տիեզերական է, Երկրային չէ, որ փողով առնես ու Աստվածներին խաբես: Ուրեմն` այն հաստատվելու է վստահաբար: Իսկ ով փառքով է ապրելու, ով էլ պատժով՝ դա սպասման կարճ ժամանակ ունի այլեւս:
Հայը զորավոր է ի՛ր Ծագումով, ի՛ր Հավատով, ի՛ր Հայրենիքում եւ ի՛ր Առաքելությամբ…

Փա՜ռք Հայ Աստվածներին, Ովքեր վերադարձան… ու այլեւս` ՀԱՎԵՐԺ…

Արմեն Ավետիսյան

“Լուսանցք” թիվ 142, մարտ 26 — ապրիլի 1, 2010թ.

Հայոց Հավատամք

9 Ապրիլի, 2011

 ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ Արարված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:

        ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, և քանի որ Արիա­ցին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում Ար­Արված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արի­ացի է…

        Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նա­խա­հայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ա) Աստծո անունով…

        Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աս­տան… Եվ Հայ(ր)երն են մարդ­կության Հայրերը՝ Նախնինե­րը…

        Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծա­գում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքե­լու­թյուն…

      …Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հա­յաստան նույնութ­յունն անկասկած է…

        Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգ­րիսն ու Եփրատն էին): Այնտեղ ար­արվեցին մարդկության ա­ռաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգե­րի աշխարհածնության պատկերա­ցումներում Հայաստանն ըն­կալվել է իբրև Սրբազան Վայր, Սրբազան Օ­րենք­ների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհա­կործան ջրհե­ղե­ղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հա­վի­տենական Ուխ­տը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օ­րենքները՝ Տի­եզերակարգը…

        Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կե­նաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակ­վելով անարժան մարդկության առաջ (ճառագող մար­դակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սու­րը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Ար­ատտա-Արարատ-Ար­մե­նիա-Հա­յաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (մի­ջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան և ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:

       Մեր նախնիներից, որպես ազգային հոգևոր-մշակութային համա­կարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելա­կերպի ու էության մեջ: Հա­վատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առա­քինությունը: Հայոց Հավատքի հիմ­քում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծա­գու­մը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո’, ներկա համատարած վարակի ախտա­զերծման մի­ջոցը Արի­ա­կան Առաքինությունն է:

       Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետևյալ իմաստները.

1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր;

2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազ­նիվ, արդարա­միտ:

       Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բա­րոյական (բա­րեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պար­կեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

 Արիական առաքինության ծագումնաբանական արմատները

       Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որ­ում տրվում են աշխարհարարման տե­սու­թյունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհա­րաբե­րությունների կարգա­վոր­ման օրենքները, հասարակության տար­բեր խավերի բարոյական չափանիշնե­րը, ճշմարիտ աստվածա­պաշ­տության հիմունքները: Հայ-Արիներն ըմբռնելով բնության միածին էու­թյունը, միաս­նականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգևոր-աշ­խարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվա­ծության գա­ղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսևորում համարեցին ու պաշտեցին Անա­կունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանե­ցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արա­րող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթև Խաչի տեսքով, իսկ ար­ևին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտա­մունքը, որի նախնական համա­կարգված ձևը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձևա­վոր­ման առանցքը: Ձևավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր ա­րի­ական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայ­կական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրութ­յան տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետևանք, արիական տարբեր ցեղեր ընդ­հանրու­թյունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականու­թ­յան զար­գացման տարբեր փուլերի գիտելիք­ներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդ­արիական, իրա­նական և հունա­կան լեզուների կրողները: Հնդեվրոպա­կան նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շա­րունակում են ա­րիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնա­կան միջավայ­րում:

       Արիական հոգևոր-աշխարհընկալումային համակարգի առանցքա­յին հասկա­ցություններն են Արարչա­ծին Օրենքը, Առաքինությունն ու Պարտականությունը: Եվ ըստ արիական պատկերացումների, Արար­չածին Օ­րենքը թափանցում ու համա­կում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը ու հաս­տա­տում անխախտ կար­գավորվածություն՝ կոսմոս, այն նաև իրերի ու երևույթների համընդհա­նուր էութ­յունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշ­ները և առաքինի է այն մարդը, ով գն­ում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օ­րեն­քի ճա­նապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտ­քի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ Բարձրագույն Կա­տարելության հաս­նելու կարևոր միջոցը:

 Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.

— ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով,
— ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոննե­րով,
— Աստծո ու մարդկանց առջև ունեցած պարտականություններն անշե­ղորեն կատա­րելով,
— խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
— բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
— ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
— չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը, տառ­փանքին,
— չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
— գնահատելով ու սիրելով կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով,
— հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիությանը,
— չհետապնդելով անձնական շահ ու փառք,
— ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսևո­րու­մով…

       Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպա­ռիչ նկարա­գիրը չէ: Իսկ Հայ-Արիակա­նու­թյան գաղափարական-հավա­տամ­քային հիմնադրույ­թները ներկայացնում ենք մեր հետևյալ ձևա­կերպում­ներով.

   — Իբրև Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ու­նենք պատկա­ռելի ավանդ համաշխար­հա­յին քաղաքակրթությունում:

   — Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրե­նիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:

   — Հայկական Բարձրավանդակը Արարչի և ՄարդԱստվածների ու մարդկության Հա­վիտենական Ուխտի ու Փր­կության Բնատարածք է, ՀայԱրիացիների արարման վայր:

— Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
— Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականու­թյուններդ:
— Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայաց­ման նախա­պայմանն է:
— Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածու­մով, Ցեղին ու Բնատարածքին նվիրա­բեր­վելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կար­մատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցե­ղա­յին միասնության գրա­վա­կանն է:
— Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, ե­ղի՛ր Համաարի­ական Դաշնության առա­ջա­մար­տիկը:
— Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
— Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի’ խախտիր:
— Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի’ հանդուրժիր չարը, անար­դարը, անազ­նիվը:
— Եղի՛ր արիասիրտ, զորավոր և քաջ կռվող:
— Թշնամուդ և հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո:
— Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան…

        Անշուշտ, □առաքինություն□ հասկացության կրած ձևախեղումնե­րը պայմանա­վորված են հոգևոր-աշ­խարհ­ընկալումային միջավայրում տեղի ունեցած հակա­բնական փոփոխություններով: Հետևաբար առա­քի­նու­թյան անկումային ընթացքը և դրա դրդապատճառները հաս­կա­նալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգևոր հիմքի փոփո­խությունները, քանզի որոշակի հոգևոր արժեքներով են ձևավորվում տվյալ ժա­մա­նա­կաշրջանին համապատասխանող բարոյական չափա­նիշներն ու □առաքինություն□ հասկացությանը տրվող որակները: Այո’, Առաքինութ­յունն է նախապայմանը Առաքելության: Հայ-Արիական աշ­խարհընկալ­ման-տիեզե­րաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամե­նաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ բազմաստ­վածությունը ազգա­յին հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք է, աշխարհըն­կալումային ըմբռ­նում­ների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածա­յինի հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էութ­յան դրսևորման արգասիք…

 Հեռացող և վերադարձող աստծո պաշտամունքը

Հնագույն պատմությամբ ու դիցաբանությամբ զբաղվող գիտնականնե­րը տարբեր ազգերի դիցական առաս­պել­ների համեմատական վերլու­ծության արդյունքում հանգել են այն եզրակացության, թե շատ ազգե­րի շրջա­նում տարածված է եղել նաև մեռնող-հարություն առնող աստ­ծո պաշտամունք: Սա հատկանշական է Հայ-Արիական Հավատամքին: Ընդ որում, նրանց կողմից մեռնող-հարություն առնող աստծո պաշտա­մունքի շրջանակ են մտցվել իմաստաբանական ու խորհրդաբա­նական առումով իրարից բոլորովին տարբեր երևույ­թ­ների (արևի օրական ու տա­րեկան պտույտներ, լուսնի փուլեր, մարդկային կյանքի պարբերու­թյուն, թագա­վո­րական իշխանության պարբերական վերականգնում և այլն) վերաբերող դիցական առասպելներ: Նաև հա­շ­վի չեն առնվել էթնո-հոգևոր, աշխարհընկալումային, մշա­կութային, բնա-կլիմայական տարբեր միջավայ­րերի առանձնահատկությունների ազդեցությունը ա­ռասպելի իմաստա — խորհրդաբանության վրա:

        Իրականում արիական աշխարհընկալումային համակարգում, ուր արևին ար­ական սկիզբ էր վերագր­վում, արևի օրական ու տարեկան պտույտները և դրանց ուղեկցող բնական երևույթները մեկնաբանվում էին որպես հեռացող ու վերա­դար­ձող աստծո գործունեություն: Այլ կերպ՝ արիացիները պաշտում էին հեռացող-վե­րադարձող հավերժ կեն­դանի աստծո: Դրա ցայտուն արտահայտումներից է Սաս­նա դյուցա­զունների մար­տագոչը. □Հացն ու գինին, Տեր կենդանին□:

        Արիական աստծո հեռանալն ու վերադառնալը պայմանավորվում էր երկու հիմնարար գործոններով.

1. Արիական աստվածը հեռանում և վերադառնում է Օրենքի նախա­սահմանած կարգով: Օրինակ, արևը, որպես այդ աստծո մարմնավո­րում, արարչածին Օրենքի նախասահմանած կարգով է կատարում իր օրական ու տարեկան պտույտները:

2. Արտահայտելով դժգոհությունը՝ արիական աստվածը հեռանում է Տաճարից կամ աշխարհից, երբ Օրենքի ճանապարհից ու ճշմարիտ աստվածապաշտության կա­նոններից մարդիկ շեղվում ու տրվում են գայթակղու­թյուններին:

       Մարդիկ շեղվում են առաքինության ճանապարհից, անտեսվում են Աստծո նա­խասահմանած ծիսակար­գերը, մարում են զոհաբերության խարույկները, մարդու ձեռքով կտրվում է կապը իր և Աստծո միջև, խախտ­վում է ողջ տիեզերակարգը և Աստված հեռանում է աշխարհից: Դրան հետևում է համաշխարհային կործանա­րար աղետը. աղբյուրները ցամաքում են, բույսերն ու ծառերը՝ չորանում, մարդիկ ու կենդանիները դադա­րում են սերունդ տալ, հետևում են սովն ու մահը, խավարում են բոլոր լուսատուները և այլն: Այս կարգի ա­ռասպելներում ի վերջո հա­ջողվում է վերադարձնել հեռացած աստծուն և աշխարհը փրկել կոր­ծանումից:

       Աշխարհի կարգից ու մարդկանց բարոյականությունից դժգոհ հե­ռացող արիա­կան աստծո կերպարի ցայտուն օրինակներ կան □Սասնա Ծռեր□-ում, Արա Գեղե­ցիկի մասին ավանդապատումում, իսկ Փոքր Մհերը մեր ներկայիս հառնող աստծո գաղափարն է… Ժայռում ինքնա­կամ փակված Մհերն ասում է, որ դուրս չի գա □քա­­նի աշխարհ չար է□: Փոքր Մհերին վերադարձնելու նախապայմանը աշխարհում մարդկանց կողմից ա­ռա­քի­նության վերահաստատումն է: Փոքր Մհերը մեր մեջ է, և մենք՝ Հայերս պիտի նրան դուրս բերենք՝ մեր Ակունք­ներին, մեր Հավա­տամքին դառնալով, Արիական Առաքինությամբ մեր Առաքելությանը ճանապարհ հար­­թե­լով… Առաքինության կրողը նախ և առաջ Հայ-Արի­ական Տեսակն է, որը պիտի վե­րագտնի նաև մարդ­կության փրկության Արահետը…

       Այսպիսով, արիական պատկերացումների համաձայն, երբ աշ­խարհում ան­տեսվում ու մոռացվում է աս­տ­վածաշնորհ գիտությունը, երբ մարդիկ առաքինութ­յունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը համարում են □ապրելուն□ խանգարող ավելորդ բեռ, Աստված հեռա­նում է աշխարհից: Այդժամ մարդկանց դատարկ հո­գի­ներում բուն են դնում կեղծիքը, խաբեությունը, չարությունը, ագահությունը…:

        Հուսահատված, հոգնած, բզկտված մարդիկ, հոգեկան մեծագույն տվայտան­քներ ապրելուց հետո, ի վերջո հիշում են Աստծուն, բռնում են ինքնամաքրման ուղ­ին, վերականգնում Տաճարն ու ճշմարիտ աստ­վածապաշտությունը, վերստին իր­ենց զավակներին դաստիարակում են առաքինության ոգով ու, անկեղծո­րեն զղ­ջա­լով իրենց գործած հան­ցանքների համար, դիմում են Աստծուն՝ խնդրելով վերա­դառնալ: Ինք­նամա­քր­ված մարդկանց կանչով Աստվածը վերստին վերադառնում է աշխարհ, բազմում Օրենքի գահին, դառնում ստեղծագործ աշխատան­քի ներշնչ­անք, արդարության գրավական, առաքինի զորության աղբ­յուր, բարձրա­գույն ձգտ­ումների ու հոգևոր գիտության Փարոս:

       Ազգային դյուցազնավեպը՝ էպոսը, փաստում է, որ ժայռում փակ­ված Փոքր Մհերը սպասում է մեր հոգևոր-բարոյական ինքնամաքրմա­նը, որ վերահայտնվի ա­ռաքինացած Հայոց աշխարհում ու վերահաս­տատի Հայ Ցեղի զորությունն ու փառքը:

       Արիական միաստվածային հոգևոր-աշխարհընկալումային համա­կարգը ժխ­տում է Աստծուն զորությամբ հավասար և էությամբ հակադիր (չար) հակառակորդի գոյությունը: Սա նույնպես շատ հատկանշական է մեր հավատամքում… Հետևա­բար, աշխարհից Աստծո հեռանալը պայ­մանավորված է ոչ թե նման հակառակորդի ճնշմամբ, այլ ճշմարիտ աս­տվածապաշտության ու առաքինության ուղուց մարդ­կանց նահանջով:

       Իսկ սեմական ցեղերի մոտ շրջապատի բնակլիմայական պայման­ները նրանց ստիպեցին ի դեմս գիշե­րա­յին լուսատուի՝ լուսնի տեսնել իրենց հովանավոր զո­րությանը: Իսկ ցերեկը ամենին վառող ու չորաց­նող արևին հիմնականում վերագր­վեց չար ու թշնամական էություն: Երբ ցերեկն արևն ու լուսինը միաժամա­նակ էին երևում երկնակամա­րում, ենթադրվում էր, թե երկնքում առաջնությանը տիրելու պայքար են մղում: Ընդ ո­րում, քանի որ լուսինը կարողանում է մտնել արևի տի­րույթից ներս (երևալ ցերեկը), իսկ արևը՝ ոչ, լուսնին առավել զորութ­յուն է վերա­գր­վում ու նա է հռչակվում վերջնական հաղթող: Լուսնի այդօրինակ էությունը մտավ սեմական հոգևոր-աշխարհընկալումային համակարգ և որպես ժառանգություն հա­սավ իսլամին:

       Ավարտելով մեռնող-հարություն առնող աստծո թեման՝ նշենք, որ առասպելի համաձայն, աշխարհին տիրելու համար բարի ու չար աստ­վածների պայքարի սկզբում չարը հաղթում, սպանում է բարուն ու տի­րում աշխարհին: Որոշ ժամանակ անց բարին հարություն է առնում ու սպանելով չարին՝ իրեն է վերադարձնում աշ­խարհի իշխանությունը: Չար ու բարի աստվածները պարբերաբար աշխարհին տիրելով՝ տեր են դառնում նաև մարդկանց հոգիներին ու ճակատագրերին:

 Հեթանոսություն — Ազգային Հավատք

       Ազգային Հավատքը Ցեղային Հավատքի մասնավոր արտահայ­տություն է:

       Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնինե­րին, բնօր­րա­նին, Աստվածներին… Իր բնա­կան որակներին համապա­տասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատքը ներքին զգա­ցո­ղությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբե­րությունների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Հա­վատքը սերտորեն կապված է Ազգային Լեզվին: Եթե Ազգային Լեզուն ապահովում է բնա­կան խոր­հուրդ­ների ճանաչողությունը, ապա Ազգային Հավատքը ա­պահովում է բնական խորհուրդների հետ Ազ­գի հարաբերությունը:

       Ազգային Հավատքը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստ­վա­ծների հետ, Բնության հետ, Բնօրրանի հետ, Նախնիների հետ, անցյալի ու ապա­գայի հետ, ծագման ու արյան հետ:

       Հավատքը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործութ­յունն է ան­հատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատքը, որի հիմ­քում Ազգի ծագման զգացողությունն է՝ Ազգային: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ Ազգային Հավատ­քը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգ­տագործվում է □հեթանոսա­կան կրոն□ արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը հունարեն Էթնոսն է, որ նշանակում է Ազգ: Իսկ Ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից □ձևավորած□ արհես­տա­ծին ազգը: Բնածին Ազգն ապրում է Ազգային Հավատքով: ՈՒստի, □հեթանոսական կրոն□ արտահայտության փոխարեն պետք է օգտա­գործել □Ազգային Հավատք□ հասկացությունը: Ազգային Հավատքը Ազ­գի հատկանիշ է, ուստի Ազգը կարող է ապրել միայն այդ հավատքով: Ազգային Հավատքի հիմ­քը Ազգային Ծագումն է:     

       Մարդկությունը, որպես բնական օրգանական ամբողջություն, ունի իր օրգա­նական մասերը, որոնք կոչվում են Ցեղեր: Ցեղերի բազմազա­նությունը պայ­մա­նա­վորված է նրանց տարբեր որակական առանձնա­հատկություններով, որոնցով նր­անք լրացնում են մարդկության օր­գանիզմը: Ամեն ցեղ իր որոշակի դերն ու­նի մար­դկության օրգանիզմում և ներկայանում է որպես առանձնահատուկ Տեսակ:

       Ցեղն էլ, որպես բնական օրգանիզմ, ունի իր օրգանական մասերը, որ կոչվում են Ազգեր: Ազգը Ցեղի (Տեսակի) օրգանական մաս է: Ազ­գե­րը ծագում են հենց Ցե­ղածառի բնից, որպես դրա բնական ճյուղեր՝ կրե­լով ցեղային որակները մասնավոր ազգային արտահայտությամբ:

       Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգա­նիզ­մում: Ըստ այդմ, չկա վերացական Ազգ, կան մարդացեղերի (ռա­սա­ների) ազգեր: Բոլոր ազ­գե­րը բաժանվելով իրենց նախնական Տեսա­կից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատ­քներ՝ սեփական աշխարհըն­կալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իր­ենց պատկերացումները, էությունն ու աստվածներին:

       Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմա­յին, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հա­վատքի հիմնադրույթները:

       Բնության մեջ ցանկացած որակական ամբողջություն անպայման ունի որա­կական իր միջավայրը, որ­տեղ նա կատարում է իր որակական դերը: Ըստ այդմ, ո­ր­ակական ամբողջությունը անպայման գենետիկո­րեն համապատասխանում է իր որակական միջավայրին:

        Ազգն էլ, որպես բնական Որակական Ամբողջություն, անպայման ունի իր Որա­կական Միջավայրը՝ Բնօր­րանը, որ կոչվում է նաև Մայր Հող:

       Ազգի Հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամ­փոփված Ազգի գենետիկական ամբողջութ­յունն է:

       Ըստ այդմ, Ազգն անպայման ունի գենետիկական կապ իր Բնօր­րանի՝ Մայր Հողի հետ, որպես Ազգային Հայ­րենիք: Ազգը Հայրենիք չի կարող ընտրել: Մայր Հո­ղից դուրս Հայրենիք չկա: Մայր Հողից դուրս Ազգը որ­ևէ դեր չունի:

        Բնության մեջ բոլոր բնական Տեսակները, ենթատեսակները իր­ենց բնական որակներին, բնական դե­րին, բնական միջավայրին և գո­յապահպանման անհրաժշ­տությանը համապատասխան ունեն իրենց որա­կա­կան կենսակերպը:

       Մարդկային ամեն մի Ցեղի կենսակերպը համապատասխանում է միայն իր բնական որակներին: Ուստի և երբեք կենսակերպ փոխառնել չի լինի, եղածն էլ ար­հեստական կլինի:

       Ազգի բարոյականությունը  ազգի կենսակերպն է իր տեսակի (Ցեղի) կենսա­կեր­պում:

       Ազգի կենսակերպը, որպես որակական դրսևորում, զարգանում է ինքն իր մեջ, ազգի կենսափորձի զար­գացմանը զուգընթաց, բայց երբեք որակական փոփոխու­թյուն չի կրում:

      Ազգային կենսակերպի որակներն են՝ ազգի բնավորությունը, հոգևոր կերտված­քը, մտածելակերպը, հա­րա­բերությունները…

        Ըստ այդմ, ազգի կենսակերպը խստորեն կապված է Ազգային Լեզվին և Ազգա­յին Հավատքին:

        Ազգային Լեզուն Ցեղային Լեզվի մասնավոր արտահայտություն է, որ հետա­գայում զարգանում է ինք­նու­րույնաբար: Ազգը (Ցեղը), որպես բնական որակ, ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, իր բնօրրանին, բնական բազմազան երևույթներին, էություններին, բնական զորութ­յուններին… Եվ այդ բոլորը նա վե­ր­ապրել է իր հոգևոր կերտվածքի, իր մտածելակերպի միջոցով, յուրովի ճանաչել է դրանց խորհուրդները և համա­պատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազ­գա­յին խորհուրդ­ների ճանաչողության համակարգն է, որ ներկայանում է որպես Ազ­գա­յին Լեզու: Ազգային Լեզվի ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն մի խոր­հուրդ իր անունն ունի: Եվ չկա անուն առանց խորհրդի:

       Ըստ այդմ, Ազգային Լեզուն, որպես ազգային հատկանիշ, իր ազ­գում ներկա­յանում է որպես Ազգային Խորհուրդների Համակարգ, իսկ օտար ազգում այն ներկայանում է որպես արտաքին հաղորդակցման միջոց, այսինքն՝ քերականական համակարգ:

       Ազգը պարտադիր կերպով ունի ազգային տոներ: Դրանք ներքին որակական դրսևորում են և իրենց մեջ ունեն Նորոգման Խորհուրդ:

       Ազգն ի սկզբանե ունի բնական գերագույն խորհուրդների զգացո­ղություն՝ Սի­րո, Զորության, Պտղա­բե­րումի… Այդ բնական Խորհուր­դ­ներն իրենց որոշակի ազ­դեցությունն ունեն ազգի ներքին որակների վրա: Եվ ազգը պարբերաբար նորո­գում, թարմացնում է այդ Խորհուրդ­ների զգացողությունը:

       Ամեն մի բնական Գերագույն Խորհուրդ ունի իր կենսալիցքային օրը, երբ բա­վական կենսալիցքային դաշտ է գոյանում: Այդ օրերին ամ­բողջ Ազգը ներքին պա­հանջով առավելագույնս հարաբերվում է ինքն իր հետ, նախնիների հետ, Աստված­ների հետ, հոգեձուլվում նրանց և ինքն իր հետ, առավելագույնս կենսալից­քով է սնվում ու նորոգում է իր մեջ բնական Գերագույն Խորհուրդների զգացողությունը: Ըստ այդմ, Ազգային տոն ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ՝ փոխառնել: Ազգային տոները խիստ տարբեր են պետական կամ կրոնական տոներից: Ազգը կարող է մասնակցել պետական կամ կրոնական տոներին, բայց ինքը դրանք չի կատարում: Ազգն ինք­նաբուխ  կատարում է միայն Ազգային տոներն ու դրանցից բխող ծեսերը:

       Ազգային Դիցաբանությունը Ազգի ծագման և իրական պատմու­թ­յան խոհա­զգացական, երևակայական ի­մաստավորումն է Ազգի սե­րուն­դների մեջ որպես կեն­սափորձ:

       Ըստ այդմ, Դիցաբանություն չունենալ, կնշանակի չունենալ ծա­գում, չունենալ պատմություն՝ որպես կեն­սափորձ, կնշանակի չլինել Ազգ: Միայն Ազգն ունի Դիցա­բանություն:

       Հայոց ազգային (հեթանոսական) հավատքը ձևավորվել է վերո­նշ­յալ պատկե­րացումների շուրջ և որևէ կապ չունի կռապաշտական ժա­մանակաշրջանի հետ, որը այլասերեց ամեն ազգային երևույթ, ինչպես այսօր է օտարամոլությունն ու ա­պազգայնությունը ոչնչացնում ամեն ազգային բան…

 Քրիստոնեություն

       Քրիստոնեությունը ձևավորվեց արիական և սեմական քաղաքա­կր­թություննե­րի բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում և անխուսափելիորեն նե­ր­առեց այդ երկու աշխարհընկալումների գաղա­փար­նե­րը: Դրանք համադրեց համա­պատասխան այն էթնո-հոգևոր ի­րականության, որում ինքը ծնվեց ու ձևավոր­վեց: Քրիստոնեական հա­վատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերա­ցում­ները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվա­ծաբանական առանցքային գաղափարները՝ մի­աստ­վածություն, երրոր­դություն, աստծո մարդեղացում և օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեու­թյու­նը հիմ­նականում տարբերվում է սեմական ծագում­նա­բանական հիմք ունեցող հուդա­իզմից ու իսլամից:

       Միաստվածություն քրիստոնեական Աստվածը, ինչպես արիա­կան Արարիչը, Միակն է և չունի հակա­ռա­կորդ, առավել ևս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարութ­յուն առնող աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնե­ական Աստվածը ևս բացարձակ Բարիություն, բա­ցարձակ Առաքի­նու­թյուն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:

       Երրորդություն Աշխարհի եռամիասնական և եռաստիճան գործու­նեության կառուցվածքի գաղափարը արի­ա­կան հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդու­թյան գաղափարի հնագույն դիցական արտահայ­տումնե­րից են հնդարիական Ագ­նիի և հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներ­կայացնող և տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակ­ներ կան բո­լոր արիական ազգերի հավատամքներում:

       Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դա­տարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացութ­յունը (Աստված և Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստո­նե­ությունը հա­վատարիմ մնաց իր ծա­գումնաբանական ակունքին՝ արիա­կանությանը, և տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:

        Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդե­ղացումն է Եր­կրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականու­թ­յան մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն… Հայոց դիցարանի աս­տված-աստվածուհիները նույնպես աստծո մար­դե­ղացումներ են:

        Քրիստոնեական եկեղեցու հայրերը այս սկզբունքային հարցի վե­րաբերյալ տարբեր տեսակետներ են ար­տահայտել: Առավել կողմնա­կիցներ ու հետևորդներ ունեցավ Քրիստոսի էության երկաբնակության գա­ղա­փարը (անմահ աստվածային և մահկանացու մարդկային), ինչը փաստորեն արիական-սեմական աշ­խարհ­ընկա­լումների միավորում էր: Այս սկզբունքային հարցում Հայաստանյայց առաքելական եկեղեցին հնարավորին չափ հավատարիմ մնաց նախնյաց ազգային հավատքի հիմքերին և Քրիստոսին վերագրեց միա­բնակ էություն (աստվածայինն ու մարդ­կա­յինը միավորված անխառն ու անբաժան կերպով):

       Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշ­մարիտ աստ­վածապաշտությունը ոտնա­կոխ արված ու առաքինա­զուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-Արիական Աստ­վածը (Փոքր Մհեր կեր­պա­րը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգևոր-բարոյական ինքնամա­քր­ման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո վերադարձի համար: Ճշմարիտ Աս­տծո էու­թյունն ընկա­լողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հասարակու­թ­յու­նում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր ան­միջական պար­տականությունը, և նա Աստծուն Տաճար վերադարձնե­լու համար վկայակո­չում է իր անեղծ հոգին, սիրուն, հարգանքին ու պատասխանատվությանը հիմնված ընտա­նիքը, արդար օրենքներով կառավարվող հասարակությունը: Այս ամենում նպա­տակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնա­կան կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առա­քինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ցանկացած դրսևորման դեմ, դա լինի իր ներ­սում, թե՝ իրենից դուրս:

       Հետևաբար, Հայ-Արիական պատկերացումներում վերադարձող աստվածը չու­նի փրկչական առաքելու­թյուն: Նա գալիս է մարդու նա­խապատրաստած միջավայ­րում Աստվածային Օրենքը վերահաստա­տելու համար: Այստեղ մարդու փրկիչն ին­քը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո համար:

       Մարգարեները հին կտակարանի աստծո ապագա գալստյան պա­հի կործանա­րար պատկեր են նկարագրում. □Բոլոր երկիրը աւերելու համար□, □իբրեւ զօրավոր աւերում գալիս է□, □որ երկիրն աւերակ ա­նէ□ և այլն: Այս առումով քրիստոնեական գաղափարներն ավելի մերձենում են հնդարիական և մասամբ հին կտակարանի պատկերա­ցումներին:

       Քրիստոսի էությունում արիական հեռացող-վերադարձող աստծո էության հետ է սեմական հոգևոր-աշ­խարհընկալումային պատկերա­ցումների մեռնող-հարություն առնող աստծո կերպարը (խաչված Քրիս­տո­սը հարություն է առնում ու հեռանում՝ խոստանալով վերադառ­նալ և ոչնչացնել չարն ու անարդարը): Որպես մեռ­նող-հա­րություն առնող աս­տված, Երկրից հեռացող Քրիստոսը աշխարհի իշխանությունը ժամա­նակավո­րա­պես հանձնում է չարը մարմնավորող հակառակորդին՝ □իշ­խան աշխարհի□, □այս աշխարհիս աստւածը□:

       Աստծո էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգևոր փոխ­հարաբե­րու­թյան և այլ հիմնարար աստ­վածաբանական հարցերում (հոգևոր-աշխարհըն­կա­լու­մային) քրիստոնեական պատկերացումների ա­կուն­քը արիականությունն է: Խնդ­իր­ները, որոնցում դրսևորվում են մարդկային փոխհարաբերությունների հո­գևոր-բա­րոյական կողմերը, որքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:

       Հեռացած արիական աստվածը վերադառնում է առաքինի ու ար­դարամիտ մարդկանց միջավայրը: Այն­ինչ, հարություն առած սեմական բարի աստվածը վե­րադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կոր­ծա­նելու և իրենը հաստա­տե­լու համար: Քրիստոսը ևս եկել էր մեղ­քի միջավայր՝ □մեղաւորներին ապաշխար­ու­թեան կանչելու□…: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թա­գավորին հղած թղթում:

       Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդա­րության զոհ են դարձել, քրիստոնեութ­յունը խոստանում է փոխհատու­ցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնա­բանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երևույ­թի) ըն­թացքում զր­կանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը և արդարության հա­մար պայքարը մերժող մտքի:

        Տերունական աղոթքում ասվում է. □Փրկեա զմեզ ի չարէն□, և քա­նի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստ­ծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմի­այն աստծո զորության գործ է, ապա նա քա­րո­զում է, թե □չարին հակառակ մի կե­նաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշ­նամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեց­նում է չարերի և բարիների վերայ□: Նույն ոգին է առկա □Մի դատեք, որ չ՛դատուիք□ կամ □եթե դուք մարդ­կանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ□ և նման բազմաթիվ արտա­հայտութ­յուններում:  

       Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ցանկացած դրսևորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղա­փարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորու­թյանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաև սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշ­տում մի անգամ սայթա­քեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյու­ցազունների զո­րության կարևորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պա­տերազմին ազգի ու նրա առաջնորդների առա­քինության խոր­հուրդն է: Խաչը խոր­հրդանշում է □առաքինություն□ հասկացության հո­գևոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հե­տնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդա­րամիտ, ազնիվ և այլն), իսկ Պատերազմին՝ հոգևոր-մարմնական զորությունը (արի­ական, արիա­սիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող և այլն): Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սաս­նա հերոս­ներին (□Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի□):

        Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կե­ծակին են: Դրանց ըն­ձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարո­ղանում էին ընդգրկել ողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչև Ստորերկրյա Աշխարհ (արևից մինչև սև ջուր) և այնտեղ հաստատել ու պահպանել արարչա­ծին աշխար­հակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուն­ներում կար­գա­վորվածություն հաստատող աստվածային Օրենքի խոր­հուրդն են: Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռ­քում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստ­վածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմ­քերը: Դավիթը դար­ձավ խո­ցելի ու զոհվեց աղ­ջ­նա­կի նետից: Հայոց աշխարհում ա­ռաքինի ապրելա­կերպը բռնեց ան­կումի ճանապարհ:

        Եթե հետևենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժա­մանա­կա­գրու­թյանը, ապա Հայոց աշ­խարհը և նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առա­քինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. □Եւ ո՞ր իսկա­կան մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրա­խանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդ­կանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ…: Հե­տեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող ա­ղեղնա­վոր­ներ, լախ­տերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատ­վեցին վահաններով եւ երկաթե զգեստնե­րով: …Նա խաղաղություն եւ շե­նու­թյուն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…□: Մով­սես Խորենացին իր □Պատ­մու­թյունն□ ավարտում է հանրահայտ □Ողբ□-ով, որը սկսում է հետևյալ տո­ղերով. □Ող­բում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վե­հագույնդ, որով­հե­տեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհր­դականդ եւ ու­սու­ցանողդ, վրդովվեց խաղաղությունը, ար­մատացավ անկարգությունը, խախտ­վեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգի­տությամբ չարափառութ­յու­նը□: Պատ­միչն իր □Ողբն□ ավարտում է հե­տևյալ խոսքերով. □Աստվածապաշտությունը մո­ռացված է եւ կա դժոխ­­քի ակնկալություն□:

       Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովա­նուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջա­լալու և Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխար­հից՝ հե­տևե­լով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.

                                         Քո տեղ Ագռավու քարն է,

                                         Աշխարք  ավերի, մեկ էլ շինվի,

                                         Որ գետին քո ձիու առջև դիմանա

                                         Աշխարք քոնն է:

        Աստվածը հեռացել է և սպասում է մեր կանչին, որովհետև աշ­խարհն ավերողն ու շինողը մենք ենք և մինչ Աստծուն կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար: Մհերը վե­րա­դառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի և Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառու­ցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օր­ենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը: Պետք է ազատ­վել հոգևոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից: Ժամն է ա­ռաքինանալու:

* * *

Հոգևոր-կրոնապաշտամունքային բնագավառ

         Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիե­զերական օրինաչափու­թյուններն ու իրականությունը, ունե­ցել են ճշմարիտ պատ­կերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (կենսալիցք-էներգիայի), ինչպես նաև՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր Բնա­կան՝ Տիեզերական երևույթ­նե­րի և այլնի մասին…

       Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզե­րական Ճշմարտությունների հիմքին: Այդ Ճշմարիտ Գի­տական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբան­վել և տրվել են նաև երկրաբնակ չորս Ցեղերին: Եվ այս Ցեղերը, ճա­նաչելով Ամենայն Ճշմարտությունը, ունեցել են Ար­ա­ր­չի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո Որդիների կամ Ընտրյալների), Ամե­նայն Արարման և դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսևորումները, որից և ծն­վել են Ցեղապաշտու­թյունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սր­բազան Արարատ Լեռնաշխարհի, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտու­թյուն, ինչպես հավասարաթև խաչ, այնպես էլ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց և այլ պաշտամունքներ…

       Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների ձևավո­րվելուց հետո, աստիճանաբար աղա­վաղվեցին և խեղաթյուրվեցին Հա­յերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրութ­յու­նը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, ա­ռանձնացվեցին որպես անհատ սրբութ­յուններ՝ Աս­տծո Որդիներ, մար­գարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ… Ավելին, հազար­ամյակ­ներ շա­րու­նակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գա­ղա­փա­րախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ և այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշ­նամացնել՝ իբրև □հիմնավորելով□ տվյալ կրոնի բացար­ձակությունը…

        Յուրաքանչյուր նորահայտ □մարգարե□ Մարդ-Աստվածների՝ Հա­յերի, Ճշմա­րիտ Գիտական Մտքի և Ամե­նայն Ստեղծի Իմաստասիրութ­յան արդեն աղավաղված և խեղաթյուրված ներկայացնող նորաստեղծ կրոնա­կան գաղափարախոսություն­ները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավո­րու­թյան սահմաններում, և, այսպես, կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազ­մաթիվ ա­ղան­դների: Աղան­դա­վորներն արդեն առանձնացրին ոչ միայն Մարդ-Աստ­վածներին, այլև՝ նրանց կյանքի տարբեր ժամա­նակահատվածներն ու գործունեու­թյան ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամե­նայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վե­րա­բերյալ առան­ձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի և այլնի արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշ­տելի դարձան նույնիսկ որևէ Մարդ-Աստվածի, Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը…

       Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականութ­յունից, իսկ Հայերին (նաև՝ Արիացիներին)՝ իրենց Բնությու­նից և Էությունից: Սա­կայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես զգալ ու կողմ­նորոշվել, որ ներկա կրոնների միմյանց հակադրումն ա­նիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որա­կական առավելություն, ավելին՝ տարածում գտած կրոնների հիմնաղբ­յուրները ոչ թե հե­ռու չեն իրարից, այլ սնումը կատարվել է բացարձա­կա­պես նույն Ակունքից…

       Այն կրոնները, որոնք շատ թե քիչ կառուցվել են Հայ Ցեղի Ճշմա­րիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղ­ծի Իմաստասիրության հիմքի վրա, ունեն բացահայտ նմա­նություններ ու մեկնաբանություններ, և սա թույլ է տա­լիս գրեթե հստակորեն գծա­գրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործ­ընթացը օրինաչափո­րեն պետք է դառնա հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհան­րացնել և անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստ­վածների Ճշմա­րիտ Գիտա­կան Մտքին և Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հա­յակրոնությանը, որ­տեղ էլ այժմ և միշտ թաքնված է Արարչի և Ամենայն Արարման գաղտնիքների բացման բա­նալին՝ Տիեզերա­կան Հավերժա­կան Խորիմաստ Խորհուրդները…

Ա Ր Ա Ր Մ Ա Ն   Տ Ե Ս ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն

Ասել է թէ՝ Սկիզբ

         …Անսկիզբ և Անվերջ է Ան­եզրու­թյունը (Ոչինչը, Մեծ Դա­տար­կութ­յու­նը) և Ան­մեկնելի՝ իր Էությամբ: Նա Սկիզբն է բո­լոր Սկիզբների, ինչ­պես նաև Վերջը՝ բոլոր Վերջերի:

       Անեզրությունը Մարմինն ու Հո­գին, Ոգին ու Բացարձակ Կա­­տա­րե­լու­թյունն է: Սպի­տակն է և սևը հա­վա­սա­րապես և դրանցից բխող բո­լոր գույ­ները. այն Ա­մենայնի Սերմն է ու երբեք ու­­նայնություն չէ, և Օր­րանն է Հա­վի­տենական Կյան­քի՝ անծնունդ ու անմահ, այն մշտա­պես լի է Լույսով Ան­սպառ — Ուժով Կենա­րար: Անեզ­րու­թյունը Տունն է Արար­չի և Ամենայն Ար­ար­ման, այն Հավերժի Մարմնավորումն է, սա­կայն հե­ռու՝ որևէ պատ­կե­րա­ցու­մից ու բնութագրումից, կամ նույնն է թե՝ ի Սկզ­բանե Բանն էր, որն Ինքնա­ստեղծ էր և Ան­երևույթ…

       Ամեն ինչ Անեզրության մեջ. ահա’ Իմաստասիրու­թյունն Ամե­նայն Ստեղծի…

       …Եվ Արարիչը՝ Սիրտն Ան­եզրության, Արարումների □Ար­քայից Ար­քան□ դար­ձավ Ակ­ուն­քը ամեն Արար­ման: Եվ Ա­րա­րումն Առաջին որ կա­տարվեց, Ինքնա­բեղմ­նավորումն էր Ար­ար­չի, որ պիտի կոչվեր Մեծ Պայ­թ­յուն՝ Ծն­ունդն Առաջին Տի­ե­զերքի: Եվ Առաջին Սեր­մը Կե­նաց Սկզ­բունքն էր, որ ըն­դու­նեց ամեն մի մարմին. ու այդպես է ցարդ և առ միշտ: Մեծ Պայ­թյունը ձևափոխեց Արարչի Մար­մինը՝ տալով նրան ան­կազ­մակերպ ձև, և ան­նա­խադեպ տրո­հումից խաչվեցին մտ­քերը բո­լոր, ու­ժերը բոլոր, չափում­ները բոլոր ու ժամանակ­ները, ձևե­րը բո­լոր, գույ­ները բոլոր և ամեն, ամեն բան՝ Ար­արչի Մար­մնում: Ու այդ­ժամ տի­րեց Քաոսը (Անկազմա­կերպ­­վածությունը) ա­­մենուր, որ դեռ կր­ում էր Ցա­վը Երկունքի՝ Առ­աջին Ցավը Տիե­զե­րա­ծ­նու­թյան: Այսպես Ծն­վեց Տի­եզերքն Արարչի մեջ՝ կրելով Արարչի Մտքի Ձևը. այն է՝ Ա­ր­ա­ր­ող Ուղեղի Ձևը, ո­րը դեռ այդպես էր Պտուղ վի­ճակում, և վերջ դր­վեց Քա­ոսին ու Արարիչը եղավ Տիեզերք (Կոսմոս, Կազ­մակերպ­վա­ծու­թյուն)՝ Մեծ Եզ­երք: Առա­ջին Տիեզերքը միայն Առաջնեկ Արդյունքն էր Արար­չագործու­թյան և Արա­րումների շա­րունա­կա­կան Երկունքներից Ծնվե­ցին նոր Տիեզերքներ՝ Արար­չադիր Սկզբունքնե­րով և Օրինա­չա­փու­­թ­յուններով, ու այդ­պես է ցարդ և առ միշտ:

       Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տի­րոջ Մար­մինը՝ ավելա­նալով ևս մեկ Տիեզերա­չափով՝ մշտա­պես պահ­­պանելով իր արտա­քին ձևն ու ներ­քին էությու­նը: Եվ բոլոր Տիեզերքներն ու դր­անցում ներառ­ված ամենա­տարբեր չա­փերի ու ձևերի անթիվ մար­մին­ներն ունեն փո­խա­դարձ կապ և ազդեցություն այն­պես, ինչպես մարդ արա­րածի (ինչ­պես նաև՝ բոլոր կենդանական ու բուսական աշ­խարհ­ների) մարմնի ներ­քին օր­գանները և դրանք միմյանց կապող ցանց-համա­կարգը: Այդպիսով Մարդն էլ Ար­արիչն ու Տերն է իր Եզերքի. ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ արդ, սիրի’ր ու պահ­պանի’ր մարմինդ այնպես, ինչ­պես Արար­իչն է սիրում ու պահ­պանում իր Մար­մինը: Կան մար­միններ (իմա՝ օր­գաններ), որոնք հիվանդա­նում, մեռ­նում և փո­խա­րինվում են նոր ծն­ված­ներով, սա­կայն ահա­վասիկ, կան նաև մարմին­ներ, որոնց մահը Տիեզերքի (իմա՝ մար­դու եզերքի) անխու­սա­փե­լի ոչնչա­ցման պատ­ճառ է դառնում, և մեռնում է Տիեզերքը (իմա՝ մարդը): Եվ այդժամ, սնվե­լով Անեզրութ­յան Լույսից Ան­ս­պառ — Ուժից Կենարար՝ կազդուրվում և նոր Առաքե­լություն է ստանում Ար­արչի Մար­մինն այն­պես, ինչ­պես մեռած մարդու Հոգին է դրանք ստա­նում Արարչից, ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ ստեղծվեց Տիեզերքն Ա­ռաջին, ստեղծվեցին Տիեզեր­ք­ներ հա­ջոր­դիվ, ու նրան­ցից մե­կն էլ եղավ մեր Տի­եզերքը: Եվ յուրաքանչյուր մարմին ձևա­վորվեց Մեծ Պայթ­յունից (Մեծ Հրից ու Ջերմությունից) հե­տո՝ տրոհ­ման ընթացքի գա­գաթնա­կե­տին հա­սած պահին, անկա­նոն տարածվող, եռա­ցող, հրե հեղուկ նյու­թերից, որոնք ուներ Արա­րիչը, և դրանք տարբեր քա­նակությամբ բաշխ­վեցին այդ մար­մինների մեջ՝ դրանց տա­լով տարբեր Բնույթ ու Ձև. այն է՝ հիմ­նականում գնդաձև, ո­րը Հա­վերժական Պտույտի հետևանք է, և դա է Տիե­զե­րա­կան Մարմնի Կա­տարյալ Ձևը: Ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ երբ դադարեց եռքը, բո­լոր մարմիններում սկսեց աս­տի­ճա­նա­բար ընթանալ հա­մակար­գումը, արտա­քին ու ներ­քին ձևա­վորումը, և շուտով բաբա­խեց կյանքը՝ միջա­վայրի բնա­կան պայմաններին համա­պա­տաս­խան արարած­ներով ու բու­սա­ծածկույթով հանդերձ, ու այդ­պես է ցարդ և առ միշտ…

       …Բաբախեց կյանքը նաև մեր Տիեզերքում և այն մար­միններում, որոնց եռքն ու հիմնարար ձևավորումը հան­դարտ­­վեց հետզհետե: Եվ մեր Երկիր Մոլորակը հրե գնդից վե­­րածվեց բազմաշերտ ու բազ­մա­բնույթ Կե­նաց Մարմնի և այն­տեղ նույն­պես երևակվեց կյան­քը՝ ավե­տելով սկիզբը Երկ­րային Արարչության…

       …Եվ Աստվածները՝ մեր Տիե­զերքի Ոգեմարմնական Ար­ա­րած­­ները՝ որ­պես Ար­արչի □միտ­քը կրողներ ու կա­տարող­ներ□, Տիեզերքի մեջ ա­մեն մի մարմնի ու երև­ույթի Պա­հա­պանը դար­ձան: Ու Աստվածներից այդ Ար­ար­­չա­բնույթ՝ հան­գրվանեցին մար­­­­միննե­րում այն, որոնք ըն­դու­նել էին Ձևը Կա­տարյալ Տիե­զերական: Իսկ Երկիրը մեր՝ որ­պես այդպի­սին, իր ձևավորման օրից եղավ առաջին հան­գրվանն այն Աստ­ված­նե­րի, ո­վքեր պիտի դառնա­յին Պահ­ա­պանը մեր Մո­լորակի ու գիտակ­ցա­բար պիտի զրկվեին հրաշա­գործ շնոր­հներից Աստ­վածային, քանզի Մոլորակը մեր նո­րածին ար­դեն իսկ դառնում էր Օթևանը Նրանց:

      …Եվ Աստվածները՝ արդեն Հոգեմարմնական Էակներն այդ՝ հանգր­վա­նե­ցին Արա­րա­տի (Հայ­­կա­կան) Լեռ­նաշխարհին՝ Սրբացնելով այն, որով և Տարածքն այդ Բարձրա­վան­դակի դարձավ Բնօրրան՝ Տա­րածք Աստ­վա­­ծային, Արարում­ների Ակ­ունք Երկրային: Եվ արդ, Աստ­վածներն այդ՝ որպես Կիս­աստվածներ կամ Մարդ-Աստ­վածներ, սկիզբ դր­եցին Ա­ռա­քելությանն այն, որն այնուհետև դրվելու էր նրանց բոլոր Սե­րունդ­ների առ­ջև. այն է՝ Եր­կրա­գնդի վրա ամենուր կա­տա­րել փրկիչ-վե­րա­կանգնիչ գործ-մեծա­­գոր­ծու­թյուններ՝ կան­­խե­լով կենդանական ու բու­սական աշ­խարհների կործանու­մը՝ Տիե­զերքի՝ պարբերաբար վե­րա­ձևավոր­ման արարիչ-ավե­րիչ ազ­դե­ցու­թյուններից և բնական այլ ա­ղետներից ու □պատիժնե­րից□… ու այդ­պես է ցարդ և առ միշտ…

      …Եվ Բնօրրանն այդ կոչվեց ՀԱՅՔ, քանզի Մարդ-Աստ­վածները Բարձ­րյալ Տե­րերն էին (ՀԱՅ(ՀԱՅ(Ը)Ր)-ՏԵՐ (Հայ-Արի­ական լեզվամեկ­նութ­յուն)) Ար­արչա­տուր Տարածքի, և ՀԱՅԵ­ՐԸ ((Հ)ԱՅԱՆԵՐԸ (Արիա­կան)) հետա­գա­յում դարձան Առաջ­նորդ և Հովանավոր այն բոլոր չորս Ցեղե­րի, որոնք □առա­ջացան□ Երկիր Մոլորակի վրա… ու այդպես է ցարդ և առ միշտ…

Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ

9 Ապրիլի, 2011

Հայկական զլմ-ները դեռեւս լավ չեն ըմբռնում հեթանոսության եւ ցեղակրոնության տարբերակումները:

Ըստ էության, երկուսն էլ սնվում են մեր ազգային արմատ-ակունքից, եւ գուցե սա էլ հենց շփոթմունքի տեղիք է տալիս, սակայն հստակ է, որ առաջինը հավատք է, երկրորդը՝ գաղափարախոսություն:

Հեթանոսությունը (հայերեն՝ ազգայնությունը) Հայոց հին հավատքն է՝ հենված Հայքի ու Հայի ծագման, Հայոց առաքելության, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի գոյությամբ պայմանավորված հոգեւոր-իմաստասիրական տեսության՝ Տիեզերակարգի վրա: 

Ցեղակրոնությունը հայկական ազգային-ազգայնական ուսմունք է, գաղափարախոսություն՝ ամրագրված հայի ոգեղենության, զորացման, ինքնաճանաչման ու հարատեւման տեսլականին, հայրենիք-բնօրրանի ամբողջականացման խնդրականին: 

Հեթանոս հայը արիադավան է, ուստի՝ որեւէ կրոնի հետեւորդը չի կարող լինել ազգային հավատի նվիրյալ, Հայ Աստվածների պաշտամունքն ունեցող արորդի: Իսկ ցեղակրոն կարող է լինել յուրաքանչյուր հայորդի՝ անկախ կրոնական կամ կուսակցական պատկանելությունից: Այսպես է նաեւ հայարիականության պարագայում. բոլոր հայերը արիական ծագում ունեն, բայց կարող են լինել տարբեր կրոնների ու գաղափարների կրողներ: Ծագումը չի ոչնչանում կամ փոփոխվում կուսակցական կամ կրոնական գաղափարների տարբերությունից: Իհարկե, նախ եւ առաջ ծագումն է, քանզի այն հիմքն է, դրա համար էլ Գ. Նժդեհը կարեւորել է հին հավատին վերադառնալն ու Վահագն Աստծու “աջի վրա երդվելը”: 

Եվ ահա, մամուլում տեսակետ է շրջանառվում, թե “1993թ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ մկրտություն է ստացել Գառնիի հեթանոսական տաճարում՝ Արորդաց ուխտի քրմերի ձեռամբ: Ի տարբերություն քրիստոնեական մկրտության՝ արորդիների մոտ այն կոչվում է կնունք: Թե հանրապետականները, թե Արորդաց ուխտի անդամները երկրպագում են Գ. Նժդեհին ու նրա ուսմունքը: Սրանով հասկանալի է դառնում, թե ինչպես կարող է իշխող կուսակցությունը դավանել հեթանոսական արմատներ ունեցող գաղափարախոսություն. հատկապես Եվրախորհրդի անդամ երկրում, որը լուրջ խնդիրներ կարող է ունենալ՝ ազգայնականությամբ շնչող կուսակցությանը պետության ղեկ վստահելով” (“Ազատամտություն”): Եվ, ըստ թերթի, իզուր չէ, որ հեթանոսությունից հրաժարվելու առաջին քայլերն արեց Վազգեն Սարգսյանը, ինչը այժմ շարունակում է Սերժ Սարգսյանը: 

Սա շատ նման է վերոնշյալ մեր մեկնաբանությանը: “Հանրապետական” կուսակցությունը երբեք չի հայտարարել իր հեթանոսական կազմակերպություն լինելու մասին (թերեւս մի քանի անդամներ են օծվել Գառնո տաճարում) եւ չի դավանել Հայ Աստվածների պաշտամունքը, բայց որդեգրել է նժդեհյան ցեղակրոնությունը՝ որպես կուսակցական գաղափարախոսություն: Իսկ ցեղակրոն ուսմունքը (ունենալով իր մեջ Նախնյաց եւ Հայ Աստվածների պաշտամունքը) չի պարտադրում կուսակցական հային ապրել լիարժեք հոգեւոր կյանքով: “Ես ցեղակրո՛ն եմ, եւ ահա՛ կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ…” երդումը ՀՀԿ-ականները չեն տալիս: Այս երդումը տալիս եւ սրբորեն մինչեւ մահ պահպանում են միայն օծյալ արորդիները, ովքեր դառնում են Հայ Արորդիների համայնքի անդամ (այստեղ կարող են ինչպես ՀՀԿ, այնպես էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ լինել):

Ուստի՝ նշյալ թերթը, հենվելով “Արորդաց Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանի մեկնաբանություններին, շարադրում է, որ “ՀՀԿ հետ հնարավոր միացումը արորդիների համար աբսուրդի ոլորտից է: Իրենք ավելի վաղ են ծնունդ առել, քան հանրապետականները եւ նախընտրում են հոգեւոր ոլորտը, քան՝ քաղաքականը: Իսկ հոգեւորը աղոթելը չէ. քրմերը հարաբերվում են Էներգետիկ դաշտի հետ, ինչպես ժամանակին Գարեգին Նժդեհը, մենակ մնալով Խուստուփի լեռներում, լինելով քահանայի որդի, հայացքը հառեց դեպի հեթանոսական աստվածներն ու ասաց. “Վահագնի հետ պիտի խոսենք հիմա…””: 

Այնուհետեւ, պարբերականը շարունակում է արդեն իր մեկնաբանությունը ներկայացնել: “Ի տարբերություն հանրապետականների, որ միաժամանակ նժդեհական են ու քրիստոնյա, արորդիները քրիստոնեությունը չեն ընդունում: Նրանցը հին աստվածներն են, թեեւ աստվածների բազմազանությունն էլ չի կարեւորվում. արարիչը մեկն է՝ անունը կլինի Վահագն, թե ինչ, կարեւոր չէ:

Իսկ ահա հանրապետականները, դավանելով հեթանոսության հետ աղերսներ ունեցող նժդեհիզմի, միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունեն քրիստոնեության հետ: Ի տարբերություն բազմահազարանոց հանրապետականի՝ արորդիները հազիվ հազար հոգի են Հայաստանում: Իհարկե, չի կարելի բացառել, որ հին գվարդիայի այն հանրապետականները, որ վերջին շրջանում տվայտայնքների մեջ են եւ այդքան էլ չեն կարողանում ժամանակի ոգուն արդեն խորթ իրենց գաղափարները փաթաթել առաջ նայող կուսակիցների վզին, կարող են օրերից մի օր շրջվել դեպի ակունքները, հիշել հանրապետական կնքողների քսած մեռոնը եւ վերադառնալ արմատներին: Թեեւ, ինչպես խոստովանում է քրմապետը, արորդի լինելը եւս դժվար է”: 

Այս վերլուծությունը գուցե ճշմարիտ հնչեր, եթե զարմանալիորեն չաղավաղվեր Տիեզերակարգը: Արարիչը իսկապես մեկն է, եւ նա Արարիչն է ոչ միայն մարդկության կամ այլ մարդանման արարածների, արիների ու չարիների, այլեւ՝ Աստվածների: Եվ Նրան չի կարելի Վահագն կոչել կամ մեկ այլ անվամբ (առավել եւս՝ Եհովա): Եվ միայն Իրեն է հայտնի Իր Անունը, քանզի Արարիչը Ամենայն Սկիզբն է ու Ամենայն Ստեղծողը, եւ Ինքն է միակ ՏԵՐԸ՝ Աստվածների Աստվածը: Իսկ Հայոց Աստվածային համակարգում (պանթեոնում) 8 Աստվածներ կան եւ բոլորն էլ ունեն հստակ գործառույթներ:

 1. Հայր ԱրաՀայր (գերագույն) Աստված, Աստվածահայր:

2. Մայր Անահիտմայրության (եւ պտղաբերումի) Աստվածուհի, Աստվածամայր:

3. Վահագնռազմի եւ զորության Աստված:

4. Աստղիկսիրո (գեղեցկության) Աստվածուհի:

5. Միհրարդարադատության Աստված:

6. Նանեողջախոհության Աստվածուհի:

7. Տիրիմաստնության (դպրության) Աստված:

8. Վանատուրհյուրընկալության Աստված:

 Մնացյալ “ներմուծված” աստվածները վստահաբար հայկական չեն եւ տասնյակ կամ հարյուրներով “հայոց աստվածներ” հաշիվ անող “աստվածաբանները” պարզապես արծարծում են կռապաշտական ժամանակների տարբեր ազգերի աստվածությունների խառը պաշտամունքի հետեւանքով հիշատակված անունները: 

Մի դիտարկում էլ անենք panorama.am-ի տեղեկատվությունից: Ներկայացնելով “Արորդաց Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանի եւ մեհենական խորհրդի նախագահ Գագիկ Հայրապետյանի ասուլիսը (“Իրավունք de facto”-ում)՝ panorama.am-ը այնուհետեւ մի առանձին հարց է ուղղել սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղեւոնդյանին՝ “Արորդիների Ուխտ”-ի մասին եկեղեցու կարծիքն իմանալու համար: Ահա հոգեւորականի պատասխանը՝ “Արորդյաց ուխտն այնքան անիմաստ կառույց է, որ Հայ առաքելական եկեղեցին չի կարող դրա մասին վերաբերմունք արտահայտել… Ու այն, որ իրենք, Հայ առաքելական եկեղեցուց ու կաթոլիկ եկեղեցուց հետո Հայաստանում գրանցված են որպես երրորդ կրոնական համայնք, զուտ հերթականության հարց է”:

Այնուհետեւ քահանան մանրամասնում է, որ “Արորդյաց ուխտը նույնիսկ աղանդ չէ”, քանզի աղանդները “շեղվել են Հայ առաքելական եկեղեցու ուղղությունից, իսկ նրանք, իրենց խոսքերով, մեր հայրերի ուխտի հետեւորդներն են, ու ինչքան գիտեմ, տարին մեկ անգամ հավաքվում են Գառնիի տաճարում ու հեթանոս ծիսակատարություններ անում… Նրանք շատ հեռու են քրիստոնեական հավատքից”: 

Մի բանն էր այստեղ ճիշտ ասված, որ “Արորդյաց ուխտը նույնիսկ աղանդ չէ”: Սակայն, այդ “նույնիսկ” ձեւակերպումը այնքա՜ն քրիստոնեական “բարություն” ունի ներառած, որ միանգամից հասկանում ենք, թե արորդիները աղանդավորականներից էլ վատն են: Դե՜ իհարկե, իրենց եւ աղանդավորականների նման եհովապաշտ չեն, Եհովայի “օրինական” եւ “անօրինական” վկաներ չեն, Պ. Սեւակի ասած՝ “դալուկ հրեայի” ուսմունքի հետեւորդը չեն, ուստի շա՜տ փիսն են…

Մի անգամ “Լուսանցք”-ում տպագրվեց մեկ այլ քահանայի խոսք, թե ավելի լավ է իշխանության գան “Եհովայի վկաներ”-ը, քան՝ հայ-արիները: Այսքա՜ն ատելություն “մեր հայրերի ուխտի հետեւորդների” նկատմամբ միայն այն բանի համար, որ վաղն իրենք կարող են զրկվել հարսանիքների ու թաղումների… շահութաբեր աշխատանքից, առնվազն զարմանալի է:

Ուստի՝ մենք էլ ասում ենք, Հայոց Ծագումից ու Տիեզերահավատից խուսափող եւ ընդամենը 1700-ամյա օտարահունչ եւ օտարահաճ բարբաջանքներին տրված հոգեւորականներն ավելի վտանգավոր են, քան՝ արտաքին թշնամիները… 

Ինչ մնում է քահանա Շմավոնին, ապա ասենք, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ թե չի՛ կարող կարծիք արտահայտել “Արորդաց Ուխտ”-ի մասին, այլ՝ դրա իրավու՛նքը չունի: 

Քանզի քրմական մատյաններում պահպանված Հայոց հազարամյակների պատմությունն ու Հայաստան աշխարհի հոգեւոր-մշակութային արժեքներն ավերած եկեղեցին իր կարծիքը “ատամների” տակ պիտի պահի, քանզի դեռ պատասխան է տալու ԱԶԳԻՆ՝ հրեական սին ընտրյալության հպատակը դարձնելու եւ Հայոց հզոր պետականությունը կործանելու, Հայ Աստվածներին անարգելու համար: Նաեւ՝ Տիեզերքի Արարչի տեղը կասկածելի ծագումով անհայտ մի աստծո որդու “տեղադրելու” համար: 

Իսկ “Արորդիների Ուխտ”-ը որերորդն էլ պետական գրանցում ստացած լինի, միեւնույնն է՝ հին է ինչպես մեր պատմությունը եւ հերթականության առաջնահերթության խնդիր չունի: Եթե հոգեւորականները չեն տիրապետում մեր իրական պատմությանը, տեղյակ չեն հեթանոսական-արիական տոներին ու ծիսակարգին, ապա լավ կլինի լռեն եւ իրենց “անիմաստ կառույցի” պատիվը չգցեն: Արորդիները բազմաթիվ տոներ են նշում Գառնո տաճարում, Կարմիր բլուրում, Էրեբունի ամրոցում, Մեծամորում, Քարահունջում (Զորաց քարեր), Խուստուփում եւ այլուր: Իսկ նրանցից գողացած տոներն ու ծեսերը նշող ու կատարող քրիստոնյաները, ովքեր տաճարների ավերակների վրա եկեղեցիներ կառուցելով շատ շուտ մոռացան անցյալը, պիտի հասկանան, որ արդեն իսկ Տիեզերական Գարուն է, որը չարիների ու չարակամների ժամանակաշրջանի ավարտն է ազդարարել, իսկ իրենք՝ դրանց աստծո կեղծ, թե անկեղծ հովանավորյալներն են ու փրկություն չունեն:

Նույնիսկ իրենց փափագած “Նոյան տապանում”…

 Հայկ Թորգոմյան

 “Լուսանցք” Թիվ 85,  19-25 դեկտեմբերի, 2008թ.

Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ

9 Ապրիլի, 2011

Երկինքը քարտեզավորված է Հայկական լեռնաշխարհի գետերի, լճերի եւ լեռների նմանությամբ 

­”Դարերով փնտրում ենք այն, ինչը մեր մեջ է. եւ կորցրածը կվերագտնենք միայն այն ժամանակ, երբ գիտակցենք կորստի արժեքը­”. իր գրքի՝ ­”Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսի­” 1-ին հատորի մուտքն այսպես է սկսել լոսանջելեսաբնակ Արթուր Արմինը (Արթուր Լեւոնի Բաբայան): Աշխատության այս հատորը բաղկացած է երկու մասից՝ ­”Հնագույն հավատքի թաքնագիտական իմաստները­” եւ ­”Սասնա Տուն հավատամք-էպոսը­”: Առաջինում ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունները, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ հին ժամանակների աշխարհաճանաչողությունը: Երկրորդ մասում հայկական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների վերծանություններն են ու վերլուծությունները, որոնք փաստում են ­”Սասնա Ծռեր­” էպոսի հնագույն հեթանոսական հավատամք լինելը:

Ինչու՞ է հեղինակը էպոսը Աստվածաշունչ համարում, ի՞նչ թաքնագիտական իմաստներ կան մեր էպոսում, ու եթե կարողանանք ճիշտ վերլուծել այդ թաքնագիտական գաղտնիքները, կարո՞ղ ենք առաջնորդվել դրանցով: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Արթուր Արմինի հետ:

Քաջատեղյակ լինելով մեր իրականությունում առկա մի երեւույթի՝ այն է՝ հայկական ամեն ինչի հանդեպ հակահայկական դրսեւորումների, աշխատության հեղինակը երբ նշեց, թե հնդեվրոպական մայր լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, միանգամից հավելեց. ­”Դա լուրջ գիտնականների խումբ է պնդել: Այսօր նրանցից մեկը կա՝ Վյաչեսլավ Իվանովը, ով դա ապացուցել է համեմատական լեզվաբանության միջոցով, մաթեմատիկական ճշգրտությամբ:

— 2002թ. հրատարակվեց աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան Մերիդ Ռուկլենի ­”Լեզուների ծնունդը­”, որտեղ հեղինակը ԴՆԹ-ների լաբորատոր հետազոտությունների միջոցով որոշում է, որ ԴՆԹ-ն ուղղակի կապի մեջ է որեւէ լեզվի թրթռումնային (վիբրացիոն) համակարգի հետ: Եվ բառացիորեն այդ՝ մարդու գենի ուսումնասիրության եւ դրա փաստերի հիմքի վրա (արդեն գերճշգրիտ գիտության մասին ենք խոսում) ապացուցվում է, որ հնդեվրոպացիների (արիացիների) նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Աշխարհում ամենահնագույն հողագործները Հայկական լեռնաշխարհում են, եւ դա բոլորն են ընդունում: Խնդիրն այն է, թե այդ հողագործները իրենց գիտելիքը փոխանցե՞լ են այլ ռասաների, թե՞ գնացել-տարածել են գիտելիքը, զբաղվել են հողագործությամբ: Դա էլ է հաստատել է ԴՆԹ-ի հետազոտությունը: Այլ կերպ՝ Հայկական լեռնաշխարհից գնացել են՝ իրենց հետ տանելով բառամթերքը, աշխարհահայացքը, աստղագիտական գիտելիքները, ձիաբուծության, պղնձաձուլության եւ այլնի փորձը, հավատամքը նաեւ:

— Դատելով հատկապես Ձեր վերջին ասածից՝ ­”Սասնա Ծռերը­”, այսպես ասենք, էպոսների նախա՞-ն է:
— Գիտեք, երբ ուշադիր զննում ենք արիական հնագույն բոլոր հավատամքային պատումները (կելտական պատումը, թեկուզ ռուսական պատումը), ապա տեսնում ենք, որ այդ հավատամքներն ուղղակիորեն աղերսվում են տիեզերական աստեղատների շրջապտույտի եւ փուլային անցումների հետ: Բոլոր գերգլխավոր աստվածներն ունեն իրենց աստեղատները: Բոլոր պատումների աստեղատները նույնն են: Հիմա՝ հարց է ծագում՝ այս պարագայում որտե՞ղ է կենդանակերպերի հայրենիքը: Որտե՞ղ է, ո՞ր տարածքում է, որ մարդիկ ժամանակին աստղերի բաժանում են կատարել, խորհրդանիշեր տվել եւ բաժանել են ամբողջ երկինքը: Եվ ինչու՞: Ինչու-ի պատասխանը բավականին դյուրին է գտնել: Մարդիկ երկնային ժամացույց են ստեղծել, դա անհրաժեշտ է եղել կենցաղի համար: Օրինակ, երբ գութանի աստղը բարձրանում էր, հողագործը գիտեր, որ ինքն արդեն պետք է լիներ հանդում: Կամ՝ եթե գարնանային գիշերահավասարը եկել է, ապա Արեւը պետք է լինի Ցուլ համաստեղությունում:

— Այս ամենը ամփոփվա՞ծ է մեր էպոսում:

— Ընդհանրապես էպոսներում ամփոփված է: Բայց տարբերությունն այն է, որ եթե հնդկական տարբերակում Ինդրա աստվածությունը բերում է գարնանային եւ ամառային շրջափուլ եւ նրա աստղը պետք է դուրս գա վիշապի մոտ, դա չի համապատասխանում. Հնդկաստանում այդ օրը այդ ժամին աստղը դուրս չի գալիս, ոչ վիշապի եւ ոչ էլ Ինդրայի: Դա միայն Հայկական լեռնաշխարհում է դուրս գալիս:

— Հայե՞ր են ապացուցել այս տեսակետը:

— Սա տեսակետ չէ, այլ գիտություն: Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, ու ժամանակին դա ապացուցել են ֆիզիկոսներ Օլքոտը եւ Ֆլամարիոնը, ովքեր փաստեցին, որ Հայկական լեռնաշխարհն է կենդանակերպերի հայրենիքը, աստեղատների կառուցման հայրենիքը, կենդանիների տարատեսակները որպես խորհրդանիշեր միայն Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեն եւ այլն եւ այլն… Բայց կա մեկ այլ կարեւոր հանգամանք. եթե թղթի վրա լինեն 12 կետիկներ, ապա լավ նկարիչը այդ կետիկները կուզի առյուծ, կուզի ցուլ կամ փիղ կդարձնի: Բայց հարցն այն է, թե ինչու՞ հենց ցուլի տեղում՝ ցուլ: Պարզվում է, որ ցուլ է, որովհետեւ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում մարտի 19-21-ի միջակայքում, երբ գարնանային գիշերահավասարն է, եւ բնությունը զարթնում է, արեւը մտնում է ցուլի համաստեղություն: Եվ աստղերը կանգնում են հայկական Տավրոսի (տավար) գլխին: Ամբողջ երկինքը քարտեզավորված է Հայկական լեռնաշխարհի գետերի, լճերի եւ լեռների նմանությամբ եւ տեղադրությամբ: Տավրոսին տվել են Տավրոս-տավար անունը եւն: Վերջապես գոյություն ունի հերմեսյան օրենքը. այն ինչ վերեւում է, նույնը ներքեւում է՝ իհարկե հայելային հակադարձ արտահայտման առումով: Ավելի պարզ ասեմ, երկինքը՝ ըստ աստեղատների, քարտեզավորված է ըստ Հայկական լեռնաշխարհի տարածքի: Ասել է թե՝ նաեւ ստացվում է, որ այն, ինչ ներքեւում է, նույնը վերեւում է:

— Դատելով ձեր գրքից՝ այս ամենը կա մեր էպոսում: Ցայսօր ինչու՞ չենք նկատել, գաղտնագրվա՞ծ է, թե ուշադիր չեն եղել մասնագետները:

— Մեր ­”Սասնա Ծռեր­”-ը կառուցված է տիեզերական առաջընթացության օրենքի հիմքի վրա: Հայտնի է, որ երկրագնդի առանցքը ուղիղ չէ: Եվ Արեւի շուրջ պտտման ժամանակ այդ առանցքը տատանվում է: Այս տատանումն էլ հենց կոչվում է տիեզերական առաջընթացության օրենք: Այս տատանման պատճառով էլ երբ երկրագնդից երկինք ես նայում, թվում է՝ երկինքն է պտտվում, եւ աստեղատները շարժվում են մեկը մյուսի հետեւից: Ամեն մի համաստեղության մեջ մնում է 2160 տարի, 12 այդպիսի համաստեղությունը անում է 25 հազար 920 տարի: Սա կոչվում է տիեզերական մեկ տարի: 1.5 փուլը հավասար է 35 հազար 880 տարվա: ­”Սասնա Ծռեր­”-ը ամբողջովին կառուցված է առաջընթացության օրենքով: Էպոսում ոչ մի թիվ պատահական թիվ չէ: Այստեղ նույնիսկ խնդիրներ կան, որոնց ուշադրություն չի դարձվել: Օրինակ, Մհերը Ագռավաքարից դուրս է գալիս տարին մեկ անգամ կամ երկու անգամ (Համբարձման գիշերը եւ վարդավառին), տեսնում է, որ հողը չի դիմանում իր ծանրությանը, հետ է դառնում: Փոքր Մհերը վերջին աստվածությունն է, տիեզերական լոգոսն է, այսինքն՝ տիեզերական հոգին՝ տիեզերական նյութի մեջ: Դրա համար է նա Ագռավաքարում: Սա թաքնագիտություն է:

— Այսինքն՝ ենթադրելի է, որ մեր էպոսի այդքան ջահել՝ 1000 տարեկան լինելուն այլեւս անիմաստ է հավատալը:

— Միանշանակ, այո՛: Մհեր-Միթրայի աստվածությունը, որպես պաշտամունք, աշխարհի բոլոր ակադեմիաները ընդունում են, որ այն առնվազն 4000-4500 տարեկան է: Իսկ մենք մեր էպոսում երկու Մհեր ունենք: Այդ ոնց եղավ, որ 1000 տարեկան եղավ մեր էպոսը: Ինչու՞ է ասվում Առյուծաձեւ Մհեր: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակում Արեւը ամառային արեւադարձին մտնում է առյուծի համաստեղություն, եւ նա դառնում է առյուծաձեւ: Էպոսում ամեն ինչ այնքա՜ն ճշգրիտ է…

Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ-2

Զրույց ­”Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը­” աշխատության հեղինակ Արթուր Արմինի հետ

— Փաստորեն, ըստ Ձեր աշխատության, մեր էպոսը ընդամենը 1000 տարեկան լինել չի կարող, քանի որ բոլոր էպոսների նախա-ն է:
— Հետաքրքիր մի փորձ եմ արել՝ պատկերացում տալու համար, թե ինչի մասին են, ի վերջո, բոլոր հայկական առասպելներն ու հեքիաթները: Ու ենթավերնագրել եմ՝ ­”Ովքե՞ր են ի վերջո հայոց թշնամիները հայկական բոլոր առասպելներում­”: Հետո գրել եմ՝ Սենեքերիմ, Շամիրամ, Մըսրա-Մելիք… Մեջբերել եմ տարբեր ստուգաբանություններ, ըստ որոնց, շամիրամ՝ նշանակում է՝ լուսինը բարձրացավ, մըսրա՝ նշանակում է լուսին: Մեր էպոսում այնքա՜ն թաքնագիտական իմաստներ կան: Պարզապես հարկ է քիչ ուշադիր լինել:

Իսկ էպոսում թաքնագիտորեն խոսվու՞մ է մեր ազգի հեռանկարի մասին:
— Համբերեք մի քիչ, խոսքս դրան եմ հանգեցնում: Լավ, միանգամից ասեմ՝ անշուշտ խոսվում է: Փոքր Մհերը ոչ միայն տիեզերափուլը փակող աստվածություն է: Փակելով հանդերձ՝ Փոքր Մհերը նոր փուլ, նոր կյանք, նոր հարություն բերող աստվածություն է: Էպոսում մեր նախնիների ամբողջ աշխարհաճանաչողությունն է, իսկը՝ քվանտային ֆիզիկա: Մեր հների լեզուն պատումային գիտական լեզու է, որ շատ կարճ տարածքում ցույց է տալիս մասնիկի եւ ամբողջի փոխհարաբերությունը: Մեր նախնիները այնպիսի գիտելիքներ են ունեցել՝ շշմելու աստիճան անհավանական: Դրանք մեզ հեքիաթ են թվում: Բայց… հեքիաթ չեն, պարզապես գիտական են շատ: Ու այդ՝ իբր հեքիաթները շատ ավելի առաջնային են, քան այսօրվա մեր a2 + b2- ն: Մեր այսօրվա գիտական լեզուն այնքան չոր է, որ չի կարողանում ցույց տալ, թե ռեակցիան ինչպես է տեղի ունենում: Իսկ պատումում մասնիկի ու ամբողջի ներքին ամբողջ փոխհարաբերությունը երեւում է: Այնպես որ, մեր ­”Սասնա ծռեր­” էպոսը հնագույն արիական հավատամքի Մայր պատումն է, դրա համար էլ 1000 թվի մասին խոսելն իսկ ավելորդ է:

Իսկ ինչու՞ եք էպոսը Աստվածաշունչ համարում: Քրիստոնյաները միշտ չէ, որ հանդուրժող են:
— Միանգամից նշեմ, որ աշխարհի որեւիցե լեզվով ­”Բիբլիա­”-ն Աստվածաշունչ չի թարգմանվում: ­”Բիբլիա­”-ի ճիշտ թարգմանությունը ­”գիրք­”-ն է: Միշտ զարմացել եմ, ինչու՞ է ­”Բիբլիա­”-ն Աստվածաշունչ թարգմանվում: Պարզվում է՝ Սասնա տուն՝ Աստվածային հոգու տուն է նշանակում, որը դարձել է Աստվածաշունչ: Այսինքն՝ նույնիսկ ­”Բիբլիա­”-ի վերնագիրը ներմուծված է մեր հնագույն, սրբագույն գենետիկական, հեթանոսական մեր իմացաբանությունից: 36 աստեղատները հնագույն ժամանակներից համարվում են Վերին Աստվածային հոգու բխման տունը:

Այդ 36-ն ինչ որ կապ ունի՞ մեր այբուբենի 36-ի հետ:
— Միանշանակ, այո՛: Մաշտոցյան այբուբենի 36 տառերը, իմ խորին համոզմամբ, մոռացված ու լրացումներով վերականգնված հնագույն համակարգն է, որի զուգահեռն է 36 աստղերի ու աստեղատների համակարգը: Մաշտոց անունը նշանակում է վիշապ, այնպես ինչպես հոգեւոր մեծ վարպետ Պյութագորասի անունն է՝ Պիթա-վիշապ իմաստով: ­”Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց­” հաղորդումը թաքնագիտական նշանակություն ունի միայն, քանզի ճգնելու համար 3 տարին ծիծաղելի ժամանակ է. ճգնավորները 30, 40 տարի են ճգնում: ­”Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց­” հաղորդումում լեռը քար-ժայռ-երկնքի նշանակությունը եւ իմաստն է կրում: ­”Երեք տարի­” ծածկագիրը Մաշտոցի հոգեւոր երրորդ աստիճանն է ցուցում (մարմնում չորրորդ հոգեւոր աստիճան հնարավոր չէ ունենալ): ­”Աստծո Ձեռքը, Քարի վրա, Մաշտոցի համար գրեց 36 տառերը­” թաքնագիտական հաղորդումը հետեւյալ ձեւով է կարդացվում: Քարը եւ Երկինքը համարժեք են: Ձեռքը աստեղատուն է երկնքում, հայկական Տիր դպրության դիցի անունով ամիսը համապատասխանում է ­”Աղեղնավոր­” համաստեղության հետ: Փաստորեն, Աստծո ձեռքը՝ ­”Աղեղնավոր­”, գրում է քարի՝ ­”երկնքի­” վրա հայոց 36 տառերը, որոնք ի վերջո 36 աստղերն ու աստեղատներն են: Հայկական այբուբենում Մաշտոցը ներմուծեց մեհյանական դպրության մեջ չգրվող 7 ձայնավորները, որոնք 7 մոլորակների հնագույն նշաններն էին. 1. Ա — Արեւ, 2. Ի — Լուսին, 3. Ե — Մարս, 4. ւ (ու) — Վեներա, 5. Է — Յուպիտեր, 6. Ո — Մերկուրի, 7. Ը — Սատուրն…

Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ — 3

­”666­”-ը ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը

Զրույց ­”Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը­” աշխատության հեղինակ Արթուր Արմինի հետ

Փաստորեն, մեր էպոսում թվերը պարզապես թվեր չեն ու թաքնագիտական մի ամբողջ համակարգ են:
— Ընդհանրապես, հնագույն հավատամքներում թվերը եւ չափումները աղերսվում էին աստվածների անունների եւ ­”միստիկ ծավալների հետ­”: Ցավոք, այս պարզ ճշմարտությունը չի նկատվել, եւ ցայսօր ­”հնագույն հավատամքները որպես արարչության մասին թվային համակարգեր­” մոտեցումը որդեգրված չէ ոչ լեզվաբանությամբ եւ ոչ էլ պատմագիտությամբ զբաղվող գիտնականների կողմից: Հին կտակարանի՝ ­”Աստված աշխարհն արարեց 6 օրում­”-ը տիեզերական լոգոսի՝ Ադամ-Կադմոնի, Հորոսի, Փոքր Մհերի թիվն է, որ ժամային արտահայտությամբ՝ 144 կամ 144000 է (6 օր x 24 ժամ) եւ հնագույն շումերական 6-60 թվային հիմքով համակարգի ազդեցության արդյունքն է: Ի դեպ, վեդայական Բրահմայի 1 օրը (603 x 20) նույնպես ժամային՝ ­”60­”-ական համակարգ է, եւ նրա հոգեւոր, ծածկագիր անունը թիվ է: Հայկական էպոսում դիցերի անունները՝ ՍԱՆ — Ա — ՍԱՐ, ԾՈՎԻ — ՆԱՐ (ՍԱՐ = ՇԱՐ = 3600, ՆԱՐ = 600) եւ այլն, հայկական լեռնաշխարհի հնագույն շրջանի աստվածների թվային ծածկանուններն են: Արարչության մասին հնագույն հավատամքը համակարգ է նաեւ իր թվային ներկայացմամբ: Հնագույն հավատամքի կարգակառույցները բարձրագույն քրմական կաստայից են դուրս եկել: Հետո տարածվել են, բայց… իբրեւ պատում են ընկալվել:

Այլ կերպ՝ պատումները, առասպելներն ամենեւին էլ չափազանցությու՞ն չեն, պատումները քրմերի համար գիտությունը փոխանցելու ձեւ՞ են եղել:
— Նրանք գաղտնագրված լեզու են ունեցել: Կենդանիների խորհրդանիշերը որոշակի նշանակություն ունեն: Դրանք իմանալով՝ լեզուն հասկանում ես, պատումը բացում ես:

Այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր անուն էլ թիվ է ու կարող է ինչոր բան հուշել: Աստվածների անուններն ինչոր բան հուշու՞մ են:
— Աստվածների անունները մաթեմատիկական գործողություններում գործածվող տերմին-բառեր են եղել: ՄԻՀՐ կամ ՄՀԵՐ. այսպես ասենք, շումերական դպրոցների մաթեմատիկական սալիկների վրա գրված է, որ ՄԻՀՐ-ը նշանակում է ­”հավասարաչափ քառակուսու մակերես­”: Հիթիթների մոտ այս անունը ­”ժամանակ­” է նշանակել: Վերջին հաշվով, սա ԱՐԵՎ եւ ԼՈՒՍԻՆ համատեղությունն է. Mah+ ur, Mah + er, ՄԻՀ, ՄԱՀ + ԱՐ, Մահ-մահիկ-լուսին եւ Ար-Արեւ: Այսինքն՝ օրվա 24 ժամը բաժանված է 2 կեսի, Լուսնի իշխանությունը գիշերային 12 ժամերն են, իսկ Արեւի իշխանությունը՝ ցերեկային 12 ժամերը: Միհրի բոլոր տաճարները 24 սյուներ ունեն, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Բրահմայականության մեջ հոգեւոր վարպետները՝ սվամինները, գերագույն աստծո անունը արտաբերում են ­”Narayan Hari­” (Նարայան Հարի): Սա գերագույն էակի՝ Բրահմայի թե՛ անձնանունն է (Հարի < Հարք > Հայք) եւ թե՛ թվային անունը: Բրահմայի 12 ցերեկային ժամերը՝ 4 մլրդ 320 մլն մարդկային տարի է եւ բաժանված է 4 ժամանակային մահայուգաների՝ ա. 8 x 603 , բ. 6 x 603 , գ. 4 x 603, դ. 2 x 603 : Սա իրականում շումերական թվային՝ 60-ական հիմքով համակարգ է: Այսօրվա 1 ժամը = 60 րոպե, 1 րոպեն = 60 վայրկյան, շրջանագիծը = 60 x 60 = 3600, որը 3600 է եւ այլն: Մի բան էլ հավելեմ, որ շատ տեղին է: Նոր կտակարանում սատանան՝ ՆԵՌ-ը, գազանը, որն աղերսվում է ­”6­” թվի հետ (­”եւ գազանի թիվը 666 էր­”), թաքնագիտության մեջ բոլորովին այլ նշանակություն ունի: ­”666­”-ը իրականում ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը: Իրականում իր անունը ստացել է շումերական 600 թվի անունից՝ ՆԵՌ < ՆԱՐ = 600, որը 600 տարեշրջանի անվանումն է, հունարեն՝ neros, հայերեն՝ Ծովի-նար: Հայերեն՝ ներ(ք)-ին, ԻՆ> ԱՆ > ՀԱՆ – ի ներսը, նաեւ՝ նախաշրջան, որը իգական հիմք ունի:

Հիմա ո՞րն է ­”666­”-ի ճիշտ բացատրությունը:
— Եթե հնագույն հավատամքներում ­”6­” թիվը համարվում էր աստվածային՝ հոգու (­”3­”) եւ նյութի (­”3­”) միացություն, հոգին նյութականի մեջ արտահայտվելու շրջափուլի թիվ, իսկ ­”9­” թիվը՝ բացասական, որպես նյութական տիեզերքի գոյության չեզոքացում-լուծարում, որպես շրջափուլի վերջ, ապա քրիստոնեության ժամանակ, քրիստոնեական աշխարհամերժությունը ­”6­”-ի եւ ­”9­”-ի իմաստները շրջեց. նյութական աշխարհի արտահայտման ­”6­” թիվը դարձավ ատելի արդեն, իսկ նյութական աշխարհի լուծարման թիվը՝ ­”9­”-ը աստվածային համարվեց: Հնագույն հավատամքներում ­”6­”, ­”60­”, ­”600­” թվերը համարվել են ամենայն գոյության հիմքը, ուստիեւ՝ սրբազան են համարվել:

Աստղինե  Քարամյան

“Լուսանցք­”  Թիվ 32, 33,34 ,  2-8 նոյեմբեր, 9-15 նոյեմբեր, 16-22 նոյեմբեր,   2007թ.

Արիական առաքինությա՛մբ միավորենք առաքելության շուրջ

9 Ապրիլի, 2011

20-րդ դարի վերջերին եւ 21-րդ դարի սկզբներին ազգային պատմության ու մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն է նկատվում մարդկանց մոտ: Ամեն ազգ նորից ուսումնասիրում, արժեւորում է իր պատմությունն ու մշակույթը, հավատն ու կեցակարգը եւ փորձում պարզել՝ ովքե՞ր են իրենք, որտեղի՞ց են գալիս, ովքե՞ր են իրենց նախնիները, ի՞նչ տեղ ու դեր ունեն իրենք համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ, մինչեւ ու՞ր են հասնում իրենց արմատները, դեպի ու՞ր են տանելու եւ այլն:

Հայությունը տասնյակ հազարամյակներ շարունակ գոյատեւել ու արարել է իր ի սկզբանե բնօրրանում՝ Հայկական (Արարատյան) լեռնաշխարհում: Պատմական այդ հազարամյակների ընթացքում հայ ազգին հաջողվել է պահպանել ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը, ազգային ու հոգեբարոյական դիմագիծը, էությունն ու ոգին:

Հայ ազգի՝ Հայ (Հայ(ար) Աստված) – Արմեն (Ար(Հայ) Աստվածա-Մարդ) եւ երկրի՝ Հարք-Արք (Հայրերի, Աստվածների – Արիների, Արարչածինների երկիր) – Արարատ (արարելու տեղ, վայր) անունները (նաեւ այլ փաստեր) եւս մեկ անգամ վկայում են նույնիսկ “Բիբլիա”-”Աստվածաշունչ”-ի այն հատվածային ճշմարտացիությունը, որն է՝ Հայաստանը արարչագործության, երկրային դրախտի, իմաստնության ու կենաց ծառի, ինչպես նաեւ մարդկության վերածննդի երկիրն է, ուր բիբլիական Նոյի սերունդը փրկվեց (փրկեցին Հայ-Արմենները) ջրհեղեղից, բազմացավ ու սփռվեց աշխարհում…
Մարդկությունը, հատկապես հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ազգ-ժողովուրդները, ծանոթանալով հայության պատմությանը (նաեւ լեզվա-մշակույթին), որից սկիզբ են առնում նաեւ հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի պատմությունն ու մշակույթը, անկասկած նոր հայացքով եւ ուշադրությամբ կնայեն Առաջավոր Ասիայի այն մասին, որը հայտնի է Հայաստան ու Հայկական լեռնաշխարհ անուններով:

Իսկ Հարք-Հայք-Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի հնագույն ազգերի (որոնց մեծ մասն անհետացել է պատմության հորձանուտներում) շարքում, հայ մարդն էլ՝ որտեղ էլ որ լինի, Հայաստանում, թե սփյուռքում ինքն իրեն շատ ավելի ուժեղ ու հպարտ կզգա որպես հայ ոգու, հայոց հնագույն գենի, պատմության ու մշակույթի կրող:

Հայոց պատմությունը (նաեւ մշակույթը) կարելի է կիրառել նաեւ որպես յուրատեսակ “զենք”, այցեքարտ ու բանալի, որը կարող է շատ դռներ բացել ու բարյացակամ վերաբերմունք ապահովել հայոց ամեն բանի ու ինչի հանդեպ: Այդ այցեքարտը կամ յուրատեսակ “զենքը” կարող են օգնել նաեւ հայ դիվանագետներին՝ արտաքին քաղաքականությունում տարվող իրենց դժվարին աշխատանքներում:

Հնդեվրոպական ազգ-ժողովուրդներն իրենց հայացքը վերջապես կարող են դարձնել դեպի Հայաստան, երբ իրենք իրենց համար պարզեն, որ այստեղ են իրենց արմատները, իրենց հնագույն պատմության ու մշակույթի ակունքները, եւ որ Հայաստանը նաեւ իրենց հնագույն հայրենիքն է՝ նախահայրենիքը՝ նախնիների բնօրրանը, երկիրը, հողը: Իսկ որ նախնիների երկիրը, հողն ու արմատները շատ կարեւոր են բոլոր ազգ-ժողովուրդների ու անհատների համար, դատարկ խոսքեր չեն:

Այսօր վառ օրինակներ են ամերիկացիների ու անգլիացիների համարյա միշտ միասին հանդես գալու քաղաքականությունը, սլավոնական ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, թուրքական ժողովուրդների համերաշխությունը եւ այլն: Թուրքիայի նախկին ղեկավարներից Թուրգութ Օզալի մի հայտարարություն հիշենք՝ արված 1990-ական թվականների սկզբներին Թուրքմենստանում: Օդանավից իջնելով նա հայտարարեց. “Ուրախ եմ, որ ոտք եմ դնում իմ նախնիների հողին”: Սա այն դեպքում, երբ թուրքերը փորձում են ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրենք Փոքր Ասիայի հնագույն բնակիչներն են, եւ որ այդ տարածքը (նաեւ Հայկական բարձրավանդակը, մեր բռնազավթված հողերը) իրենց հայրենիքն է: Հողի, երկրի (նաեւ նախնիների երկրի) արմատների ուժը շատ մեծ է, այնքան, որ չի գործում Ու. Չերչիլի “չկան հավերժական բարեկամներ եւ հավերժական թշնամիներ քաղաքականության մեջ” ասույթի ուժ ստացած արտահայտությունը… Հնդեվրոպական (արիական) ազգ-ժողովուրդներին պետք է տալ իրենց նախնիների երկրի ու հողի ուժը, ինչը կնպաստի Արիական (ուրեմնեւ` Հայկական) Քաղաքակրթության վերածննդին…

Չպետք է թույլ տալ, որ իրենց նախնիների հողն ու այնտեղ մնացած ցեղակիցների մասին հիշողությունները մոռացվեն: Դա նախ եւ առաջ մենք չպետք է թույլ տանք՝ հայերս, ովքեր սկզբից առ այսօր բնօրրանաբնակ են ու բնօրրանապաշտ: Այսօր արդեն դաժան իրողություն է, որ առանց հնդեվրոպացի գերմանացիների, անգլիացիների, ռուս-սլավոնների, իտալացիների եւ այլոց թուրքերը չէին համարձակվի ցեղասպանություն իրականացնել Հայաստանում՝ հնդեվրոպացիների նախնիների՝ հայերի նկատմամբ…

Գերմանիայի կայսր Վիլհելմ ll-ը խորհուրդ էր տալիս արյունարբու սուլթան Աբդուլ Համիդին “չտատանվել ձեռնարկված գործողությունների մեջ, ցույց տալ հպատակներին, որ իր կամքը նրանց համար Աստծո կամքն է”: Անգլիացիներն, ի պատասխան հայերի օգնության խնդրանքի, հատարարում են, թե իրենց նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները: Իսկ ռուսները հայտարարում էին, որ “Հայաստանն իրենց պետք է առանց հայերի”… Իհարկե հասկանալի է, որ այս ամենում խառն է օտարի (ոչ արիական ծագմամբ) մատը, բայց…

Ստեղծված պայմաններում ապավինելով բազում հազարամյակներ ամբարած գենետիկ-ծինաբանական հիշողությանը (հոգեւոր ու նյութական մշակութային արժեքներին եւս), մայրը (մայր ազգը) պետք է ու կարող է փնտրել, գտնել ու իր շուրջ հավաքել հազարամյակներ շարունակ աշխարհում սփռված իր զավակներին՝ ազգ-ժողովուրդներին: Սպասվելիք արդյունքները շատ արագ իրենց զգացնել կտան հոգեւոր ու նյութական մշակույթների, գաղափարների նոր արժեւորման ժամանակաշրջան ապրող հայության կյանքում:

Գործել է պետք եւ իրականացնել ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆ ծրագիրը…

Ուստի՝ նախեւառաջ պետք է վերադառնալ նախնական հավատին՝ Արիականությանը եւ Տիեզերակարգին:

Մեր նախնիներից, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, հավատը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի, էության մեջ:

Հավատի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:

Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետեւյալ իմաստները` 1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր… 2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ…

Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հանրության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հանրային տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները եւ այլն: Հայ-արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգեւոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միարարչականության գաղափարը: Արարիչ-Աստծո ինքնադրսեւորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը:

Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ Հավասարաթեւ Խաչի տեսքով, իսկ արեւին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձեւը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձեւավորման առանցքը: Ձեւավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր արիական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետեւանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական եւ հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիք-բնօրրանի բնական միջավայրում:

Արիական հոգեւոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունը, Պարտականությունը, Առաքելությունը: Ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում, համակում է ամբողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը, հաստատում է անխախտ կարգավորվածություն՝ կոսմոս, այն նաեւ իրերի ու երեւույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր Աստվածները, մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները եւ առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է առաքինության՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարեւոր միջոցը: Առաքինությամբ էլ իրականացվում է առաքելությունը…

Անշուշտ, “առաքինություն” հասկացության կրած ձեւախեղումները պայմանավորված են հոգեւոր-աշխարհաընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետեւաբար, առաքինության անկումային ընթացքը եւ դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգեւոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգեւոր արժեքներով են ձեւավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխան բարոյական չափանիշներն ու “առաքինություն” հասկացությանը տրվող որակները: Այո՛, առաքինությունն է նախապայմանը առաքելության, եւ առաքինության ձեւախեղումը շեղում է առաքելության ճանապարհը:

Հայ-արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը:

Իսկ բազմաստվածությունը ոչ միայն բնական-տիեզերական երեւույթ է, այլեւ՝ ազգային հոգեկերտվածքի զգացական դրսեւորման արդյունք, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածային գործառույթների հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսեւորման արգասիք…

Հեթանոսություն – Ազգային Հավատ
Ազգային հավատը Ցեղային հավատի մասնավոր արտահայտություն է: Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնիներին, բնօրրանին, Աստվածներին… Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատը ներքին զգացողությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, ազգային հավատը սերտորեն կապված է ազգային լեզվին: Եթե ազգային լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա ազգային հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ ազգի հարաբերությունը:
Ազգային հավատը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, Բնության հետ, Բնօրրանի ու Նախնիների հետ, Անցյալի ու Ապագայի հետ, Ծագման ու Արյան հետ:

Հավատը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործությունն է անհատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատը, որի հիմքում ազգի արարման ու ծագման զգացողությունն է` ազ- գային է: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ ազգային հավատը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգտագործվում է “հեթանոսական կրոն” արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը մեզանում արմատավորված հունարեն Էթնոսն է, որ նշանակում է ազգ: Իսկ ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից “ձեւավորած” արհեստածին ազգը: Բնածին ազգն ապրում է Ազգային Հավատով:
Ուստի, “հեթանոսական կրոն” արտահայտության փոխարեն պետք է օգտագործել Ազգային Հավատ հասկացությունը, ինչը ազգի հատկանիշ է, ուստի ազգը կարող է ապրել միայն այդ հավատով:

Ազգային հավատի հիմքը ազգային ծագումն է: Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգանիզմում: Ըստ այդմ, չկա վերացական ազգ, կան մարդացեղերի (ռասաների) ազգեր: Բոլոր ազգերը բաժանվելով իրենց նախնական Տեսակից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատներ՝ սեփական աշխարհընկալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իրենց պատկերացումները, էությունն ու Աստվածներին:

Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմային, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հավատի հիմնադրույթները:
Իսկ ազգի հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամփոփված ազգի գենետիկական ամբողջությունն է: Ըստ այդմ, ազգն անպայման ունի գենետիկական կապ իր բնօրրանի հետ… Մայր Հողից դուրս Ազգը որեւէ առաքելական դեր չունի:

Քրիստոնեություն
Քրիստոնեությունը ձեւավորվեց արիական եւ սեմական քաղաքակրթությունների բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում եւ անխուսափելիորեն ներառեց այդ 2 աշխարհընկալումների գաղափարները: Դրանք համադրեց համապատասխան այն էթնո-հոգեւոր իրականության, որում ինքը ծնվեց ու ձեւավորվեց: Քրիստոնեական հավատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերացումները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվածաբանական առանցքային գաղափարները՝ միաստվածություն (միարարչականության հիմքով), երրորդություն, աստծո մարդեղացում եւ օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեությունը հիմնականում տարբերվում է սեմական ծագումնաբանական հիմք ունեցող հուդայիզմից ու իսլամից: Եթե Հին կտակարանը փոխվի արիական նախնական ծագումնապատմությամբ (ինչպես առաջարկում է Հայ Արիական միաբանությունը), ապա հուդա-քրիստոնեությունը կփոխարինվի արիա-քրիստոնեությամբ եւ քրիստոնեադավան արիական ազգ-ժողովուրդները կկարողանան համախմբվել եւ միասնանալ…

Միաստվածություն — քրիստոնեական Աստվածը, ինչպես արիական Արարիչը, Միակն է եւ չունի հակառակորդ, առավել եւս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարություն առնող Աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնեական Աստվածը եւս բացարձակ Բարություն, բացարձակ Առաքինություն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:

Երրորդություն – Աշխարհի եռամիասնական եւ եռաստիճան գործունեության կառուցվածքի գաղափարը արիական հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդության գաղափարի հնագույն դիցական արտահայտումներից են հնդարիական Ագնիի եւ հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներկայացնող եւ տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակներ կան բոլոր արիական ազգերի հավատամքներում:

Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դատարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացությունը (Աստված եւ Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստոնեությունը հավատարիմ մնաց իր ծագումնաբանական ակունքին՝ արիականությանը, եւ տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:

Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդեղացումն է Երկրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ Աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականության մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն…

Սկզբունքային հարցերում Հայաստանյայց առաքելական եկեղեցին փորձեց հնարավորինս հավատարիմ մնալ նախնյաց ազգային հավատի հիմքերին եւ Քրիստոսին վերագրեց միաբնակ էություն (աստվածայինն ու մարդկայինը միավորված անխառն ու անբաժան կերպով):

Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշմարիտ աստվածապաշտությունը ոտնակոխ արված ու առաքինազուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-արիական Աստվածը (Փոքր Մհեր կերպարը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգեւոր-բարոյական ինքնամաքրման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո-Աստվածների վերադարձի համար: Ճշմարիտ Աստծո էությունն ընկալողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հանրությունում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր անմիջական պարտականությունը… Այս ամենում նպատակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնական կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առաքինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ամեն մի դրսեւորման դեմ, դա լինի իր ներսում, թե՝ իրենից դուրս:

Հետեւաբար, Հայ-արիական պատկերացումներում վերադարձող Աստվածը չունի փրկչական առաքելություն: Նա գալիս է մարդու նախապատրաստած միջավայրում Աստվածային Օրենքը վերահաստատելու համար: Այստեղ մարդու փրկիչն ինքը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո-Աստվածների համար:

Աստծո-Աստվածների էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգեւոր փոխհարաբերության եւ այլ հիմնարար աստվածաբանական հարցերում (հոգեւոր-աշխարհընկալումային) քրիստոնեական պատկերացումների իրական ակունքը արիականությունն է: Խնդիրները, որոնցում դրսեւորվում են մարդկային փոխհարաբերությունների հոգեւոր-բարոյական կողմերը, ինչքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:

Հեռացած արիական Աստվածը վերադառնում է առաքինի ու արդարամիտ մարդկանց միջավայրը: Այնինչ, հարություն առած սեմական բարի Աստվածը վերադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կործանելու եւ իրենը հաստատելու համար: Քրիստոսը եւս եկել էր մեղքի միջավայր՝ “մեղաւորներին ապաշխարութեան կանչելու”: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թագավորին հղած թղթում…

Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդարության զոհ են դարձել, քրիստոնեությունը խոստանում է փոխհատուցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնաբանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երեւույթի) ընթացքում զրկանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը եւ արդարության համար պայքարը մերժող մտքի:

Տերունական աղոթքում ասվում է. “Փրկեա զմեզ ի չարէն”, եւ քանի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմիայն աստծո զորության գործ է, ապա նա քարոզում է, թե “չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ”: Նույն ոգին է առկա “Մի դատեք, որ չ՛դատուիք” կամ “եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ” եւ նման բազմաթիվ արտահայտություններում:

Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ամեն դրսեւորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղափարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորությանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաեւ սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշտում մի անգամ սայթաքեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյուցազունների զորության կարեւորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պատերազմին ազգի ու նրա առաջնորդների առաքինության խորհուրդն է: Խաչը խորհրդանշում է “առաքինություն” հասկացության հոգեւոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հետնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդարամիտ, ազնիվ եւ այլն), իսկ Պատերազմին՝ հոգեւոր-մարմնական զորությունը (արիական, արիասիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող եւ այլն):

Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սասնա հերոսներին (“Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի”):
Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին են: Դրանց ընձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարողանում էին ընդգրկել ամբողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչեւ Ստորերկրյա Աշխարհ (արեւից մինչեւ սեւ ջուր) եւ այնտեղ հաստատել ու պահպանել արարչածին աշխարհակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուններում կարգավորվածություն հաստատող աստվածային Օրենքի խորհուրդն են:

Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռքում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստվածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմքերը: Դավիթը դարձավ խոցելի ու զոհվեց աղջնակի նետից: Հայոց աշխարհում առաքինի ապրելակերպը բռնեց անկումի ճանապարհ:

Եթե հետեւենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժամանակագրությանը, ապա Հայոց աշխարհը եւ նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առաքինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. “Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…”:

Մովսես Խորենացին իր “Պատմությունն” ավարտում է հանրահայտ “Ողբ”-ով, որը սկսում է հետեւյալ տողերով. “Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը”: Պատմիչն իր “Ողբն” ավարտում է հետեւյալ խոսքերով. “Աստվածապաշտությունը մոռացված է եւ կա դժոխքի ակնկալություն”:

Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովանուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջալալու եւ Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխարհից՝ հետեւելով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջեւ դիմանա
Աշխարք քոնն է:

Աստված-Աստվածները հեռացել եւ սպասում են մեր կանչին, որովհետեւ աշխարհն ավերողն ու շինողը մենք ենք եւ մինչ Աստվածներին կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար:
Մհերը վերադառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի եւ Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառուցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օրենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը:

Պետք է ազատվել հոգեւոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից:

Ժամն է առաքինանալու եւ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՄԲ առաջնորդվելու…

Արամ Ավետյան

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Ժողովրդական համաղետը, տիրող համակարգը և Հայաստանի լինելության խնդիրը

9 Ապրիլի, 2011

hetq.am

Ալեք Ենիգոմշյան

Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվում են ժողովրդագրական համաղետի շեմին, եթե արդեն իսկ չեն անցել այդ շեմը: Եթե իրադրությունը փոխելու ուղղությամբ անմիջապես արմատական եւ կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, համաղետն, անկասկած, ամբողջությամբ կկլանի Հայաստանն ու սփյուռքը, ու մի քանի տասնամյակ անց պետությունն ու համայն ժողովուրդը ոչ մի ձեւով չեն կարողանա խուսափել մահից: Ժողովրդագրական համաղետի պատճառը Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակն է, որն իր հերթին, համարյա ամբողջությամբ արդյունքն է մի խումբ մարդկանց մենաշնորհային շահերի երաշխավորը հանդիսացող համակարգի: Այս համակարգի փոփոխությունը միայն արդարության հաստատման պահանջից բխող անհրաժեշտություն չէ: Համակարգի անհապաղ եւ արմատական փոփոխությունը եւ ամբողջ ժողովրդի կարիքներին համապատասխանող համակարգով փոխարինումը Հայաստանն ու հայ ժողովուրդը անխուսափելի մահից փրկելու միակ ճանապարհն է:

Ժողովրդագրական համաղետը

Թե Հայաստանը եւ թե սփյուռքը գտնվում են ժողովրդագրական ամենասուր ճգնաժամի մեջ:

Միտումները Հայաստանում

— Համաձայն պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը ներկայումս կազմում է ավելի քան 3,2 մլն մարդ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս թիվը չի համապատասխանում իրականությանը եւ չափազանց ուռճացված է: Նույնիսկ ՀՀ միգրացիայի գործակալությունը, հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա, հաստատում է, որ նախորդ երկու տասնամյակների ընթացքում Հայաստանից մշտապես հեռացել է 700 հազարից 1,3 մլն մարդ: Իրականում կարելի է վստահությամբ ենթադրել, որ ներկայումս հայկական բարձրավանդակի այս հատվածում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք) բնակվում է առավելագույնը 2,5 մլն մարդ: Այս թվին հասնում ենք հետեւյալ տրամաբանությամբ: 1989 թ. նշյալ տարածքում բնակվում էր մոտավորապես 4 մլն բնակիչ: Այդ թվականից ի վեր նույն տարածքից արտագաղթել է առնվազն 1,5 մլն մարդ (բնակչության ընդհանուր թվի 38 տոկոսը), իսկ նույն ժամանակաշրջանում ժողովրդագրական բնական աճը եղել է գրեթե զրոյական:

— Հիմնվելով ներկայի պաշտոնական թվերի վրա` միջազգային որոշ ուսումնասիրություններ կանխատեսում են , թե 2050 թվականին Հայաստանն ունենալու է 2,334 մլն բնակիչ: Ներկայի ենթադրյալ 3,2 մլն-ի համեմատ` սա 27-28 տոկոս նվազում է նշանակում: Իրականում, ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է կանխատեսել, որ 40 տարի անց ներկա հայաբնակ այս տարածքը կորցրած կլինի իր բնակչության տոկոսային շատ ավելի մեծ համեմատություն: Ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է առանց չափազանցության կանխատեսել, որ 2050 թվականին նշված տարածքի բնակչության թիվը կլինի պակաս, քան մեկ մլն-ը: Սա արդեն կլինի Հայաստան պետության եւ հայ ժողովրդի հոգեվարքի վերջին փուլը:

Ինու՞ այս եղերական կանխատեսումը: Եթե 20 տարիների ընթացքում բնակչության թիվը 1,5 մլնով պակասել է, ապա ենթադրելը, որ առաջիկա 40 տարիներին եւս 1,5 մլն-ով կպակասի… ոչ թե չափազանցություն, այլ միգուցե անհիմն լավատեսություն է: Վերջին երկու տարիներին Հայաստանից արտագաղթը վերստին մեծ թափ է ստացել, եւ բոլոր տվյալները կան` համոզվելու, որ այդ թափը կշարունակվի եւ ավելի կզորանա: Տնտեսական եւ բարոյահոգեբանական պատճառներով մարդիկ մշտապես թողնում են երկիրը: Գյուղացիության մի կարեւոր հատված այլեւս հողը չի մշակում, տիրող պայմաններում նման աշխատանքը համարելով անարդյունավետ ու անիմաստ, եւ գոյատեւելու համար օտար ափերում է բախտ որոնում: Երիտասարդության մի կարեւոր հատված, բարձրագույն կրթությամբ կամ ոչ, հեռանկար չի տեսնում ու հեռանում կամ հեռանալու միջոց է որոնում: Երիտասարդ կամ միջին տարիքի մասնագետները շարունակում են հեռանալ իրենց գիտելիքներին համապատասխան աշխատավարձ ստանալու ակնկալիքով եւ կամ ինքնաիրացման հնարավորությունների որոնումով: Մանր ու միջին գործարարների մի ոչ արհամարհելի հատված, հոգնած եւ հուսահատված իր գործունեության առաջ ցցված անվերջանալի արհեստական խոչընդոտներից, հրաժարվում է պայմանների բարելավման սին պատրանքներով ապրելուց ու մեկնում: Հարաբերականորեն բարվոք պայմաններում ապրող երիտասարդ ընտանիքներ հեռանում են` մտահոգված իրենց երեխաների ապագայով, համոզված լինելով, որ Հայաստանում այդ ապագան լինելու է անհեռանկար: Նույնիսկ նոր մեծահարուստների հազիվ թե չափահաս, հաճախ անդաստիարակ երեխաներից շատերը նախընտրում են մեկնել արտասահման` կյանքը բավարար հետաքրքիր չգտնելով Հայաստանում:

— Արտագաղթին զուգահեռ, ժողովրդագրական իրավիճակը պայմանավորող մյուս գործոնը մարդկային բնական աճն է: Այս առումով եւս հեռանկարները, մեղմ ասած, բնավ լավատեսական չեն: Ներկայումս երկրում մնացած բնակչության մեջ խախտված է երիտասարդների ու տարեցների, իգական ու արական սեռերի ներկայացուցիչների հարաբերակցությունը` ի վնաս առաջինների: Շատ գյուղերում տարեկան 15-20 մահի համեմատ գրանցվում է 1-2 ծնունդ: Մեծ թվով երիտասարդներ, ընտանիք պահելու հնարավորություն չունենալու պատճառով, չեն ամուսնանում: Բնակչության թիվը սոսկ կայուն պահելու համար պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կին պետք է ունենա միջինը 2,1 երեխա, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում այս միջինը 1,36 է:

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին իրենց կյանքի պտղաբերության, սերնդագործության շրջանն էին ապրում 1980-ական թթ. ծնվածները, սերունդ, որը թվով ամենամեծն էր Խորհրդային Հայաստանի պատմության ընթացքում ծնվածների համեմատ: Դրան հակառակ` այս սերունդը, որը պետք է հանդիսանար 2000-ականների ծնունդների գլխավոր շարժիչը, այդ տասնամյակում ծնել է անհամեմատ փոքր թվով երեխաներ. եթե 1980-ականներին տարեկան մինչեւ 80000 ծնունդ էր գրանցվում, ապա 2000-ի առաջին տասնամյակում գրանցվում էր տարեկան շուրջ 40 հազար ծնունդ: Ծնելիության այս կտրուկ անկումը հետեւանք էր չորս գործոնների.

ա/ արտագաղթը, որի հետեւանքով 80-ականների սերնդի մի ոչ արհամարհելի զանգված Հայաստանում չէր գտնվում,

բ/ երեխաներ պահելու եւ խնամելու առումով սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների ստեղծած մտահոգությունները,

գ/ ամուսնությունների թվի նվազումը` սոցիալ-տնտեսական եւ սեռերի միջեւ թվային հավասարակշռության խախտման պատճառով,

դ/անկախ մյուս գործոններից` սոցիալ-մշակութային սովորույթների եւ ընկալումների փոփոխության պատճառով նախկին սերունդների համեմատ ավելի քիչ թվով երեխաներ ծնելու միտումը: Ծնելիության մակարդակի վրա բացասական ազդեցություն ունեցող այս գործոններն այսօր էլ առկա են եւ իրենց ազդեցությունը կմեծացնեն նաեւ առաջիկա տասնամյակում: Սակայն առաջիկա տասնամյակում իր ամբողջ թափով կսկսի գործել նաեւ մի նոր, աճի առումով շատ բացասական գործոն: Իր կյանքի պտղաբերման ու սերնդագործության շրջանն է մտնում 1990-ականների սերունդը, տասնամյակ, որի ընթացքում հայտնի պատճառներով երկրում նոր ծնվածների թիվը տատանվել է տարեկան 30-40 հազարի միջեւ: Եթե, կոպիտ հաշվարկով, 80 հազարանոց սերունդը ծնում էր տարեկան ոչ ավելի, քան 40 հազար երեխա, կարելի է պատկերացնել, թե որքան երեխա կծնի 40 հազարից պակաս սերունդը: Վերոնշյալ գործոնների առկայության եւ ներկա միտումների շարունակության պարագայում նոր ծնունդների գահավիժումը սպառնում է վերջ չունենալ` շարունակվելով տարեց տարի, տասնամյակից տասնամյակ:

Արտագաղթի ու ծնելիության մակարդակի անխափան անկման պարագայում 2050 թվականին մեկ մլն բնակչությամբ Հայաստանի կանխատեսումը կարող է նույնիսկ խիստ լավատեսական լինել:

Ստորեւ` ժողովրդագրական որոշ ցուցանիշների առումով աշխարհի երկրների ցանկում Հայաստանի գրաված դիրքը 2009 թ. (աղբյուրը` CIA World Factbook):

Բնակչության աճ` 205-րդ տեղ:
Պտղաբերություն (երեխա/կին հարաբերակցություն)` 201-րդ տեղ:
Ծնունդներ (հազար բնակչի հաշվով)` 161-րդ տեղ:
Մահեր (հազար բնակչի հաշվով)` 97-րդ տեղ:
Միգրացիոն սալդո` 159-րդ:

Հայաստանում սպասվող ժողովրդագրական համաղետին ի տես` ի՞նչ զարգացումներ են սպասվում հարեւան երկրներում: Սպասվող պատկերը, մեղմ ասած, չափազանց մտահոգիչ է: Ըստ տարբեր կանխատեսումների` 2050 թվականին Թուրքիան կունենա ավելի քան 100 մլն բնակիչ (թեկուզ եւ 20-35 տոկոսով` քրդեր), Իրանը` եւս շուրջ 100 մլն, որից 30-40 տոկոսը` Հայաստանի հարեւանությամբ ապրող ազերիներ: Ըստ կանխատեսումների` Ադրբեջանը 2050 թվականին կունենա 10-12 մլն բնակիչ: Իրականում այս թիվը կարելի է չափազանցված համարել, որովհետեւ ինչպես Հայաստանի ու Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի վիճակագրական տվյալները խիստ անվստահելի են: Ընդհանուր պատկերին ի տես, սակայն, այս իրողությունը չի կարող մխիթարական համարվել: Վերջապես, ինչքան Հայաստանի, առնվազն նույնքան աղետալի են Վրաստանի ժողովրդագրական հեռանկարները:

Պատկերն ամբողջացնելու համար կարելի է համեմատել տարիքային որոշ խմբերի 2050 թվականի համար կատարված կանխատեսումները: Հայաստանում 15-59 տարեկանները 2050 թվականին կներկայացնեն ընդհանուր բնակչության 48,9 տոկոսը, Ադրբեջանում` 57,3 տոկոսը, իսկ Թուրքիայում` 58 տոկոսը: 60 տարեկանից բարձր տարիք ունեցողները նույն թվականին Հայաստանում կներկայացնեն բնակչության 37,6 տոկոսը, Ադրբեջանում` 24,7 տոկոսը եւ Թուրքիայում` 24,8 տոկոսը:

Եզրակացություն

— Մի քանի տասնամյակ անց լավագույն պարագայում 1 մլն բնակիչ ունեցող Հայաստանը լրիվ կորցրած կլինի իր դիմադրողականությունը: Այն անկարող կլինի ապահովելու ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային եւ բազում այլ ոլորտների անվտանգությունը: Պետությունը մշտապես կորցրած կլինի իր գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող առարկայական եւ ենթակայական լծակները: Անհնար կլինի կուլ չգնալ 1 մլն-ը շրջապատող հարյուրավոր միլիոնների բաց երախին:

— Հայաստանը ստույգ մահից փրկելու միակ միջոցը արտագաղթի կասեցումը, ծնելիության բարձր աճի ապահովումը եւ ներգաղթի կազմակերպումն է: Իսկ այս արդյունքների ապահովման միակ եւ անփոխարինելի պայմանը դրանց իրականացմանն արգելք հանդիսացող պատճառների վերացումն է:

2. Միտումներ սփյուռքում

Ընդունված է ասել, որ աշխարհում այսօր ապրում են մոտ 10 մլն հայեր, որոնց 30-35 տոկոսը` հայրենիքում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք), իսկ մնացյալ մոտ 70 տոկոսը (բաղկացած հետեղեռնյան, խորհրդային եւ հետանկախական սփյուռքներից)` իր էթնիկական տարածքից դուրս:

Իրականում, հայերի թվի 10 միլիոնով գնահատումը լավագույն պարագայում ինքնախաբեություն է: Այնպես ինչպես հայրենիքում ապրողների 3,5 միլիոնով գնահատումը ճիշտ չէ, նույնպես եւ իրենց հայենիքից դուրս` աշխարհով մեկ սփռված հայերի թվի գնահատումը 7 միլիոնով ինքնախաբեություն է, որովհետեւ նրանց մի զգալի հատվածին պետք է համարել ոչ թե հայեր, այլ լավագույն պարագայում ծագումով հայեր: Նրանց ինքնագիտակցության մեջ իրենց էթնիկապես հայ լինելու իրողությունը կարեւոր հատկանիշ չի հանդիսանում, եւ հետին պլաններում է գտնվում: ԱՄՆ հայերի թիվը, օրինակ, հաճախ գնահատվում է 1,5 մլն-ով երբեմն նույնիսկ ավելի: Այս թիվն, ինչ խոսք, խիստ չափազանցված է: Այդ երկրի նախաեղեռնյան եւ հետեղեռնյան (մինչեւ 1970-ականներ) գաղթի ալիքներից առաջացած հայ համայնքը շատ մեծ չափերով հեռացել է իր հայկական ինքնությունից եւ ամբողջապես «ամերիկանացել»: 400-450 հազար գնահատվող գգրանսիայի հայկական համայնքի ջախջախիչ մեծամասնությունը լավագույն պարագայում հիշում է իր, ավելի ճիշտ` իր ծնողների հայկական ծագման մասին-ոչ ավելին: Նույնը կարելի է ասել խորհրդային տարիներին միութենական հանրապետություներում (հատկապես սլավոնական) կայք հաստատած հայերի մասին: Օրինակները կարելի է շարունակել:

Հակառակ այն իրողության, որ հայերի ընդհանուր թվի 10 մլն-ով գնահատումը չափազանցություն է, այնուամենայնիվ, ճիշտ է այն փաստը, որ արտերկրի հայերը անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան հայրենաբնակները: Որքան էլ այս իրողությունը մեծ չափերով պայմանավորված լինի Ցեղասպանությամբ եւ դրա հետեւանքներով, այն արտառոց երեւույթ է որեւէ ժողովրդի, առավել եւս պետականություն ունեցող ազգի համար:

Էթնիկական ինքնության պահպանման առումով, հայրենաբնակների համեմատ արտերկրում մեր հայրենակիցների ավելի մեծ թիվը, ինչ խոսք, չափազանց վտանգավոր իրողություն է: Բոլորի համար պարզ եւ ապացույցի կարիք չունեցող փաստ է այն, որ իրենց ազգ-պետության սահմաններից եւ էթնոմշակութային համաշրջանից (արեալից) դուրս ապրող մարդկանց համար ուծացումն անխուսափելի ճակատագիր է: Ասվածի մեզ հետաքրքրող լավագույն օրինակը սփյուռքյան վերոնշյալ հին համայնքների ուծացման փաստն է:

Սփյուռքահայերի իսկական թիվը մշտապես նվազելու է (այն կարող է ժամանակավորապես աճել միայն ի հաշիվ հայրենաբնակների արտահոսքի):

Հայտնի փաստ է, որ սփյուռքում հայկական ինքնության պահպանումը տասնամյակներ շարունակ շատ ավելի հեշտ է եղել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում, քան Արեւմուտքում: Այս իրողությունը պայմանավորված է եղել մի քանի գործոններով, որոնցից` արեւելյան երկրներում տեղի կրոնական եւ մշակութային ոչ հոգեհարազատ համարվող միջավայրի ու մթնոլորտի ազդեցությունից զերծ մնալու եւ պաշտպանված լինելու ցանկությունը, այդ շրջանների երկրների ինստիտուցիոնալ կառուցվածքի արդյունք` հայ եկեղեցուն պաշտոնապես շնորհված ոչ միայն նեղ իմաստով կրոնական իրավասությունները, նույն երկրներում հայերի հարաբերականորեն համախումբ բնակությունը, արեւելյան որոշ մշակույթների նկատմամբ մեծ թվով հայերի ունեցած գերակայության բարդույթը, իսկ մյուս կողմից` արեւմտյան մշակույթի նկատմամբ որոշակի ստորադասության բարդույթի առկայությունը, «խորթ» կրոնից ու մշակույթից պաշտպանված լինելու անհրաժեշտության զգացումի բացակայությունն Արեւմուտքում եւ այլն:

Մերձավոր եւ Միջին արեւելյան հայկական համայնքներից դեպի Արեւմուտք հոսքը չդադարող երեւույթ է: Երկար ժամանակ դրա պատճառ են հանդիսացել Արեւմուտքում կյանքի ավելի նպաստավոր պայմաններում ապրելու, ինչպես նաեւ «ոչ-հարազատ» միջավայրից հեռանալու ցանկությունները: Սփյուռքահայերի` 1970-ական թթ. սկսված հոսքն Արեւելքից Արեւմուտք, անհամեմատ աճել է` միջպետական, քաղաքացիական պատերազմների, իսլամական արմատականության աճի առաջացրած մտահոգությունների պատճառով:

Հայկական ինքնությունը շատ ավելի մեծ չափերով պահպանած «արեւելյան» սփյուռքահայերի հոսքը դեպի արեւմտյան երկրներ մշտապես հայկական թարմ շունչ է ներարկել այս վերջինների խամրող հայկական համայնքներին: Իրականում, վերջին 30-40 տարիներին արեւմտյան երկրների հայկական համայնքների ակտիվությունը մեծ չափով դրանով է պայմանավորված: Չլիներ դեպի Արեւմուտք հայերի այդ հոսքը, մենք այդ երեւացող ակտիվության ականատեսը չէինք լինի: Բայց ինչպես այդ երկրներում իրենց նախորդածների պարագայում էր, նույնպես եւ այս համեմատաբար նոր հոսքից սերած երկրորդ, շատ դեպքերում առաջին սերնդի համար ուծացումն անխուսափելի է լինելու: Դա արդեն ամեն օր քիչ ավելի երեւացող իրողություն է:

Մերձավոր եւ Միջին Արեւելքի երբեմնի կենսունակ համայնքներն արդեն ապրում են իրենց գոյության վերջին փուլը: Պատճառը նախորդ տասնամյակներին սկսված` դեպի Արեւմուտք չդադարող արտագաղթն է եւ անցումը քանակական ճգնաժամի շեմից ներքեւ: Իրանի հին եւ երբեմնի աշխույժ համայնքը հոգեվարքի մեջ է: Իրատեսական լավագույն գնահատականներով ներկայումս առավելագույնը 30 հազար հաշվվող համայնքի անդամները արագ տեմպերով շարունակում են գաղթել դեպի Արեւմուտք, հիմնականում ԱՄՆ` օգտվելով հրեական մի կազմակերպության տրամադրած «առատաձեռն» հնարավորություններից: Լիբանանի նմանապես երբեմնի ամենակենսունակ համայնքն արագ տեմպերով հետեւում է նույն ուղղությանը: Դեպի Արեւմուտք արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում, անխափան շարունակվում է: Նախկինում շատ փոքր տոկոս կազմող տեղացի ոչ հայերի հետ ամուսնությունների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով եւ տարիներ ի վեր արդեն գերազանցում ներհայկական ամուսնությունների թիվը: Ներկայումս հաճախ կարելի է հանդիպել հայերեն չիմացող ծագումով հայերի, մի բան, որ շատ հազվագյուտ երեւույթ էր նախկինում: Մի սերունդ (երեսուն տարի) հետո միայն հուշեր մնացած կլինեն սփյուռքի այդ նախկին «Փոքր Հայաստանից»: Լիբանանահայ համայնքի խեղճանալով կխեղճանա նաեւ հարեւան սիրիահայ, հիմնականում հալեպահայ համայնքը, որտեղից արտագաղթը նույնպիսի չդադարող երեւույթ է: Այս երեք համայնքների ուժաթափման եւ իրաքահայ ավելի սակավաթիվ համայնքի հայտնի պատճառներով ավելի արագ մաշումի հետեւանքով, երեք-չորս տասնամյակ անց Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայկական երբեմնի աշխույժ համայնքներից մնացած կլինեն միայն ցուցադրական նմուշներ: Այս համայնքների հայությունը ժամանակավորապես կթարմացնի Արեւմուտքի հայ համայնքները, բայց իրենց նախորդածների նման նրանք եւս շատ չանցած կձուլվեն ու կհալվեն ամերիկյան «ձուլող կաթսայի» մեջ:

Վերջին երկու տասնամյակներում, առարկայական եւ ենթակայական պատճառների բերումով, ուծացման գործընթացն ավելի արագացել է: Ժամանակի գործոնը, սփյուռքահայ համայնքների` Արեւելքից Արեւմուտք տեղափոխությունը, մշակութային համահարթեցման համաշխարհային գործընթացների ազդեցությունը եւ այլն, բայց նաեւ սփյուռքում հայկական ինքնության պահպանումն ու դրա համար պայքարի անհրաժեշտությունն իմաստավորող պատճառների ու գործոնների շուրջ ստեղծված անորոշությունն ու շփոթը ուծացման գործընթացների արագացման պատճառներ են:

Չնայած սփյուռքի ուծացումն, ի վերջո, անխուսափելի է, այնուամենայնիվ, կարելի է այդ գործընթացը որոշ չափով երկարացնել, եթե առարկայական գործոններին հաջող կերպով հակադրվեն հայկականությունը պահպանելուն նպաստող ենթակայական ազդու գործոններ: Ինչպես նշվեց, վերջին երկու տասնամյակների ընթացքում ինքնության պահպանման ու պայքարի անհրաժեշտության շուրջ սփյուռքում առաջացել է անորոշություն ու շփոթ: Այս իրողության պատճառները մի քանիսն են:

1985 թ. զինյալ գործողությունների դադարից հետո սփյուռքահայերի պահանջատիրությունը սահմանափակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, որն արդեն դարձել է ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ: Արցախյան շարժումն ու այնուհետեւ ազատամարտը, ԽՍՀՄ փլուզումն ու Հայաստանի անկախացումը սփյուռքահայության ակտիվ ու նվազ ակտիվ շրջանակների մոտ զգալի խանդավառություն ստեղծեցին: Այս վերջինը, սակայն, չդարձավ կամ միգուցե չուզեց վերածվել կազմակերպված եւ հունավորված լուրջ ու գործնական մասնակցության հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին: Սրա լավագույն դրսեւորումը սփյուռքահայերի շատ սահմանափակ մասնակցությունն էր Արցախյան ազատամարտին, ինչը նաեւ լակմուսի թղթի դեր կատարեց սփյուռքահայերի հայրենասիրության գործնական աստիճանը չափելու առումով: Նորանկախ Հայաստանի նոր իշխանությունների` սփյուռքի եւ սփյուռքյան մտածողության նկատմամբ հակադրվողական եւ արհամարհական քաղաքականությունը ոչ միայն չնպաստեց հայրենիք-սփյուռք կամրջի հաստատմանը, այլ խորացրեց գոյություն ունեցող ճեղքվածքը: Սփյուռքյան ավանդական կառույցների ղեկավարությունն ու նրանց ստորադաս դիվանակալները (բյուրոկրատները) տեղական համայնքների կարողականություններն ուղղորդեցին գլխավորապես եւ հիմնականում իրենց դիրքերում սեփական վերարտադրությունը երաշխավորող ամուլ գործունեության ուղղությամբ: Սփյուռքի իսկական կարողականությունների համեմատ փոքր միջոցներ ներդրվեցին հայրենիքում: Հարաբերականորեն քիչ թվով սփյուռքահայեր, հաճախ առանձին անհատներ կամ փոքր խմբեր, իրենց ազգային հանձնառությունը ներդրեցին Հայաստանում ու Արցախում, հաճախ բարեգործական ծրագրերի սահմաններում, որն ինչքան էլ գովելի, համարյա ոչնչով չնպաստեց երկրում էական ու որակական փոփոխություններ առաջացնելու եւ բարոյական մթնոլորտը բարելավելու առումներով: Ընդհակառակը, նման ծրագրերը հաճախ ակամա նպաստեցին հայրենիքում տիրող վերնախավի դիրքերի ամրապնդմանը:

Վերջին հաշվով, սփյուռքահայության համար անցնող քսան տարիների ընթացքում առաջացել է հետեւյալ իրավիճակը: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձել է համարյա ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ, ինչը, բացի ոչ ստեղծարար լինելուց, առաջացրել է ոգեւորության որոշակի թուլացում: Մյուս կողմից, Հայաստանի նոր հանրապետություն ու Արցախ երեւույթների առաջացումով ստեղծված նոր իրականությունը թելադրում էր սփյուռքում նախկին պահանջատիրությունից ու նոր իրականությունից բխող մի նոր ամբողջության առաջացում, որտեղ այդ երկուսից յուրաքանչյուրը կունենար իր ինքնուրույնությունը, բայց նաեւ ճշտված կլիներ երկուսի` միմյանց լրացնող հարաբերակցությունը: Այս նոր հայեցակարգը ստեղծելու ու դրանով շարժվելու անկարողությունը նպաստեցին սփյուռքահայության մոտ նպատակների եւ գործունեության ոլորտների շուրջ նոր անորոշությունների առաջացմանը: Այս ձախողության համար պատասխանատվություն են կրում սփյուռքյան վերնախավը եւ Հայաստանի իշխանությունները: Բացի դրանից, այս վերջինները, փոխանակ միմյանց մոտեցնելու Հայաստանն ու սփյուռքը, իրենց պահվածքով գոյություն ունեցող հայրենիքից վանեցին արտերկրի հայությունը` նման քայլի բոլոր հետեւանքներով հանդերձ:

Այս ամբողջի արդյունքում վերջին քսան տարիների ընթացքում սփյուռքում եւ սփյուռքահայերի (ավելի ճիշտ` իրենց հայկական ինքնության հարցի հանդեպ ոչ անտարբեր սփյուռքահայերի) մոտ հետզհետե ստեղծվեց հոգեբանական-գիտակցական մի վտանգավոր իրավիճակ հայկականությունն ապրելու ու այն իմաստավորելու առումով, շփոթության, անորոշության ու անառողջ ներքին հակասական ապրումների մի ընդհանուր վիճակ: Բացի ինքնըստինքյան բացասական լինելուց, այս իրավիճակը նպաստում է մեծ թվով սփյուռքահայերի մոտ հայությունից հեռանալու գործընթացներին:

Ինչպես հայտնի է, «հին» սփյուռքին եկել է ավելանալու «նոր» սփյուռքը: Վերջին երկու տասնամյակներում 1.5 մլն հայերի արտագաղթը (գումարած Ադրբեջանից եւ Վրաստանից հարյուր հազարավորների գաղթը) հիմնականում դեպի Ռուսաստան, բայց նաեւ դեպի ԱՄՆ, Եվրոպա եւ այլ երկրներ, ստեղծել է այս «նոր սփյուռքը»: Բոլոր դիտարկումները եւ փաստերը վկայում են, որ սփյուռքյան այս նոր համայնքները, փոքր բացառություններով, համարյա ճիգ չեն թափում իրենց հայկական ինքնությունը պահպանելու: Նրանց մեծամասնությունը ոչ մի ճիգ չի թափում նոր սերնդին նույնիսկ հայոց լեզուն սովորեցնելու: Նրանք առժամաբար պահպանում են կապը Հայաստանի հետ` միջնորդված տեղում մնացած իրենց հարազատներով, բայց վերջինների արտագաղթելով կամ ծնողների մահանալով այդ կապը եւս խզվում է: Հայկականությունից արագորեն հեռանալու այս երեւույթի պատճառների վերհանումը կարեւոր է, բայց այն ոչինչ չի փոխելու դառն իրականությունից. Հայաստանից արտագաղթողներից գոյացած «նոր» սփյուռքը դատապարտված է արագ ուծացման:

Եզրակացություն

Սփյուռքահայությունը, հին թե նոր, դատապարտված է արագ ուծացման: Չնայած այս գործընթացի անխուսափելիությանը, վերջին տարիներին դրա արագացման համար մասնակիորեն պատասխանատու են նաեւ սփյուռքահայ վերնախավն ու Հայաստանի իշխանությունները: Սփյուռքահայությունը պետք է կարողանա նոր իմաստ եւ բովանդակություն տալ իր պատմական արդար իրավունքների պայքարին ու միաժամանակ իրեն նույնքան պատասխանատու համարի նաեւ այսօրվա Հայաստանի ներկայի ու ապագայի համար: Դա սփյուռքահայի եւ իրավունքն է, եւ պարտականությունը: Հայաստանում նկատվող բազում թերությունների կամ հոռի երեւույթների պատճառով, կամ դրանք պատրվակելով հայկական միակ կենդանի հայրենիքից գլուխ թեքելն աններելի վերաբերմունք է: Հայաստանն, իր հերթին, պետք է ընդունի սփյուռքահայությանը որպես այս հայրենիքի ոչ թե խորթ, այլ հավասար զավակ` միաժամանակ հարգելով նրա առանձնահատկություններն ու զգայնությունները: Այս առաջադրանքների իրագործումը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ: Բայց երբեք` բավարար:

Ուծացումը, արագ կամ մի փոքր ավելի դանդաղ, սփյուռքի անխուսափելի ճակատագիրն է, իսկ սփյուռքի այդ ճակատագրով ավարտը աննկարագրելի կորուստ կլինի ամբողջ ազգի` թե սփյուռքահայության, թե Հայաստանի համար, առավել եւս, որ հայրենաբնակ հայությունը ժողովրդի փոքրամասնությունն է կազմում: Սփյուքի միակ փրկությունը հայրենադարձությունն է: Դա նաեւ Հայաստանի փրկությունն է, որովհետեւ ներկայացնում է ժողովրդագրական մահացու համաղետից խուսափելու անհրաժեշտ երեք պայմաններից մեկը, արտագաղթի դադարեցման եւ բնակչության բնական աճի հետ միասին: Արդյո՞ք Հայաստանի եւ հայ ազգի գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող սփյուռքահայության հայրենադարձությունը կարող է ներկա պայմաններում իրականություն դառնալ: Ցավոք, ոչ: Ինչպես անցնող երկու տասնամյակներում չի դարձել, այսօր եւս չի կարող դառնալ եւ չի դառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը նախ հայրենաբնակ հայության, ապա սփյուռքահայության համար դեռեւս այն երկիրը չէ, որտեղ հայ մարդը կկարողանար արժանապատիվ ձեւով բավարարել որպես մարդ եւ որպես հայ իր նյութական եւ հոգեւոր կարիքները: Այն երկիրը, որի ժողովուրդը տիրող համակարգի ստեղծած անտանելի պայմանների պատճառով դիմել է եւ շարունակում է դիմել արտագաղթի, չի կարող հայրենադարձության երկիր լինել:

II. Տիրող Համակարգը

Հայաստանում եւ սփյուռքում ժողովրդագրական ներկա իրավիճակն ու միտումները չափազանց սեւ եւ հոռետեսության մղող գույներով են ներկայանում: Այս պատկերը շատերի մոտ հուսալքության եւ անկման հոգեվիճակներ կարող է առաջացնել: Դա թեեւ հասկանալի, բայց մինչեւ վերջ չհիմնավորված հակազդեցություն է:

Իրավիճակը երբեք անհուսալի եւ անելանելի չէ: Այն այդպիսին կդառնա միայն այն պարագայում, երբ բոլոր հանձնառու, գիտակից եւ ոչ անտարբեր հայերը, Հայաստանում թե սփյուռքում, չսթափվեն, չզգոնանան ու իրենց բոլոր ուժերը զորաշարժի չենթարկեն առկա միտումների փոփոխության հստակ նպատակով:

Իսկ ուժերի լարման ու սպառնացող վտանգների հաջողությամբ չեզոքացման անհրաժեշտ առաջին պայմանը նախ դառն իրականությունը նվազագույն զգացմունքայնությամբ առարկայականորեն գիտակցելն է:

Ներկա փուլում դառն իրականությունը տեսնելուց գիտակցաբար կամ անգիտակցաբար խուսափելը կհանգեցնի այդ չափազանց վտանգավոր միտումների անխափան շարունակմանը:

Բացի իրականությունն իմացող, բայց շահադիտական պատճառներով այն չտեսնել ձեւացնող մի փոքրամասնությունից, բոլորի համար պարզ է, որ երկրի ու ժողովրդի դիմագրաված գրեթե բոլոր խնդիրների, ներառյալ ժողովրդագրական շարունակվող մահացու աղետի հիմնական պատճառը երկրում հաստատված համակարգն է` ի դեմս այն ստեղծած եւ շարունակ նրա վերարտադրությունը սնուցող մարդկանց ու նրանց խմբավորումների:

Այս իրողությունը, պարզ լինելով հանդերձ, անհրաժեշտ հիմնավորման կարիք ունի. պետք է փորձել այդ համակարգը ախտորոշել ու վեր հանել դրա բաղադրիչների ներքին փոխկապակցվածությունը: Սա անհրաժեշտ է նաեւ այլընտրանք չունեցող ու անհետաձգելի նոր համակարգի հիմնադրույթների հիմնավորման առումով:

1. Համակարգի էությունը

Հայաստանում տիրող իրավիճակը պարզ է բոլորի համար: Այնուամենայնիվ, կարող են տարբերվել այդ իրավիճակը ծնող համակարգի, վերջինիս էության, գործելաձեւի ու ներքին տրամաբանության ու մեխանիզմների գնահատման, ինչպես նաեւ ընդհանրապես առկա առարկայական իրականության վերլուծության ձեւերը:

Ներկա համակարգի էությունը բաղկացած է երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը մի խումբ մարդկանց կողմից երկրում առկա համարյա բոլոր պաշարները (ռեսուրսները) եւ նոր հարստություն ստեղծելու քիչ թե շատ նշանակալից բոլոր միջոցներն իրենց ձեռքերում կենտրոնացնելու, ինչպես նաեւ աշխատավոր դասի մեծամասնության անխնա շահագործման իրողությունն է:

Այս մարդկանց ու նրանց խմբավորումների նպատակն, իհարկե, այլ բան չէ, քան իրենց ընչաքաղցությանը հագուրդ տալն ու նյութական ունեցվածքը անընդհատ բազմացնելու անհագ ցանկությունը:

Այս նպատակն իրականացվում է ոչ միայն ի հաշիվ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության բարօրության, այլ նաեւ նրա մի զգալի հատվածի նույնիսկ ֆիզիկական տարրական վերարտադրության պայմանների ապահովման, հանգամանքներ, որոնք կործանարար հետեւանքներ են ունենում երկրի համար:

Համակարգի էության երկրորդ բաղադրիչը առաջինի իրականացումը տեւականորեն երաշխավորելու նպատակով քաղաքական եւ ուժային լծակները նույն խմբի ձեռքերում կենտրոնացնելն է:

Ինչպես երեւում է, իրականում այս բաղադրիչն ածանցյալ է առաջինից. եթե չլիներ տնտեսական միջոցների վրա մենաշնորհը պահելու անհրաժեշտությունը, չէր լինի նաեւ ուժային եւ քաղաքական լծակների մենաշնորհի ապահովման անհրաժեշտությունը: Բայց առաջինը չի կարող հարատեւել եւ նույնիսկ գոյություն ունենալ առանց վերջինի:

Հետեւաբար, քաղաքական եւ ուժային մենաշնորհների պահպանումը նույնքան էական է համակարգի համար, որքան տնտեսականը:

Համակարգի մնացյալ բաղադրիչները` արտաքին քաղաքական կողմնորոշումներ, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում վարվող քաղաքականություն, նույնիսկ Արցախի ու Թուրքիայի, սփյուռքի հետ հարաբերությունների կողմնորոշումներն ածանցյալ են համակարգի էությունը հանդիսացող բաղադրիչներից:

Այլ երեւույթներ, ինչպես տիրապետող արժեհամակարգը եւ բարոյահոգեբանական տիրող մթնոլորտը, մասամբ միտումնավոր ձեւով են ստեղծված, մասամբ ընդհանուր համակարգի հետեւանքային տրամաբանական արգասիքն են:

2. Համակարգի ծնունդն ու սկիզբը

Արդյո՞ք Հայաստանի ներկա կործանարար համակարգը 1998 կամ 2000 թվականին նոր է միայն կազմավորվել: Արդյո՞ք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դավանած գաղափարախոսության եւ նախագահական գործնական փորձի վրա հիմնված մի նոր իշխանություն կարող է դարման հանդիսանալ երկրի առջեւ ծառացած խնդիրներին:

Այս հարցերի պատասխանի անհրաժեշտությունը միայն մեր նորագույն պատմությունը ճիշտ մեկնաբանելու ու գնահատելու թելադրանքներից չի բխում:

Ներկա համակարգի փոփոխությունը անիմաստ եւ թանկ ժամանակի կորուստ կլինի, եթե նոր համակարգը ձերբազատված չլինի նրա բոլոր ախտերից եւ չհամապատասխանի երկրի ու ժողովրդի առողջ գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմաններին:

Վերոնշյալ երկու հարցերի պատասխանն էլ միանշանակ բացասական է: Ներկա համակարգի ոչ միայն հիմքերը, այլ նաեւ հիմնասյուներից մի քանիսը դրվել ու բարձրացվել են 1992-1998 թթ.:

Համակարգի էությունը կազմող` երկրի տնտեսական, քաղաքական եւ ուժային լծակների կենտրոնացման ու մենաշնորհացման գործընթացը սկսվել եւ մասամբ ավարտվել է այդ ժամանակաշրջանում:

1990-ականների սկզբներին, մի կողմից` իր ներսում խորացող ճգնաժամից ելք որոնելու, մյուս կողմից` ԽՍՀՄ-ի ընթացքի մեջ գտնվող փլուզման հետեւանքով բացվող նոր շուկաներից օգտվելու նպատակներով, համաշխարհային դրամատիրական համակարգի վերնախավը «կատարելագործեց» ու երկրագնդի մասշտաբով ի գործ դրեց տարիներ առաջ առաջադրված «նոր-ազատականության» տեսությունն ու գաղափարախոսությունը, որին այն ժամանակ տրվեց նաեւ «Վաշինգտոնյան կոնսենսուս» անվանումը:

Այս վերջինը բոլոր երկրներից պահանջում էր արտաքին առեւտրի ազատականացում, ներմուծումների վրա արգելքների վերացում, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհում մասնավոր սեկտորին, տնտեսական գործառնությունների եւ ձեռնարկությունների գործունեության կարգավորման կանոնների թեթեւացում կամ վերացում, ֆիսկալ քաղաքականության «կարգապահություն», այնպես, որ բյուջետային ծախսերը չգերազանցեն եկամուտները, հանրային ծախսերի կրճատում եւ դրանց ուղղում սուբսիդիաներից դեպի այլ ծառայություններ, ինչպես` (իբր) նախնական կրթություն եւ նախնական առողջապահություն (իրականում ինչպես պրակտիկան ցույց տվեց, դա պետության սոցիալական պատասխանատվություններից ետ կանգնելու հանձնարարություն էր), հարկային բազայի ընդլայնում եւ այլն:

Հայաստանի նոր իշխանությունները սիրահոժար ընդունեցին այս հանձնարարությունները, որոնք, ինչպես շատերն այն ժամանակ իսկ համոզված էին եւ ընթացքում ապացուցվեց, այլ նպատակ չունեին, քան ի հաշիվ ժողովուրդների մեծամասնության բարօրության` դրամագլխի առջեւ լայնորեն բացել առավելագույն շահույթ ապահովելու հնարավորությունները:

Հայաստանի տնտեսական նոր քաղաքականությունը մշակողներն ու կիրառողները ջերմեռանդ ջատագովներն էին տնտեսական ազատականության, «ազատ շուկայի», պետության դերի չեզոքացման ու «կենսունակ» մասնավոր սեկտորի ու գործարարների խավի առաջացման:

Նրանք մի քանի փուլերով մասնավորեցրին հանրային-պետական ունեցվածքի մեծագույն մասը: Վերջին` «վաուչերային» սեփականաշնորհման փուլը «ամենակատարյալն» էր, երբ հատկապես խորհրդային, բայց նաեւ հետանկախության առաջին երկու-երեք տարիներին անազնիվ միջոցներով փող կուտակած մարդիկ փոքր գումարներով յուրացրին ազգային տնտեսության միջոցների մեծագույն մասը:

Նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների եւ հին վարչակարգի «հաջողակ» ու ճարպիկ տնօրենների ու «ցեխավիկների» խավի միջեւ, փաստորեն, կնքվել էր անգիր դաշինք, որի արդյունքում եւ առաջացան մենաշնորհի ձգտող եւ այդ ժամանակվա պայմաններում այդ ձգտումը առավելագույնս իրականացրած փոքրաթիվ խմբերը:

Իրականում, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում տիրող պայմանները, որքան էլ որ դժվարին լինեին, հնարավորություն տալիս էին օգտագործել առկա պաշարները, ստեղծել նորերը եւ այդ ամենը ծառայեցնել բովանդակ ժողովրդի կարիքներին` ստեղծելով ցանկալի եւ գրավիչ երկիր ունենալու նախադրյալներ:

Բայց նման հանգուցալուծումը բացառում էր առանձնաշնորհյալ խավի առաջացումը: Առկա պաշարներն ու հնարավորություններն անմիջապես յուրացվեցին մի խումբ մարդկանց կողմից:

Այս իրողությունը ժողովրդի մի շատ մեծ հատվածի զրկեց իր երկրում թեկուզ եւ համեստ պայմաններում ապրելու իրավունքից ու հնարավորությունից, ինչն այլ կերպ չէր կարող դրսեւորվել, քան մեծ թվով քաղաքացիների արտագաղթով:

Երեւի թե ոչ ոք վարվող տնտեսական քաղաքականության միտումներն ու նպատակներն այնքան ճշգրիտ չի վերլուծել եւ սպասվող հետեւանքները կանխատեսել, որքան Միքայել Քոթանյանը (որը դառնալու էր 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկը):

Դեռ 1993-ի սկզբներին, երբ վարվող քաղաքականությունն իր սկզբնական փուլում էր, եւ միայն փոքրաթիվ օբյեեկտներ էին մասնավորեցվել, իսկ հիմնականը դեռ առջեւում էր, տաղանդավոր տնտեսագետը մատնանշումներ ու կանխատեսումներ էր կատարում, որոնք նախապես ներկայացնում էին եւ 90-ականների, եւ թե անցնող տասնամյակի իրական պատկերը:

Նշելով, որ ըստ տնտեսական ոլորտի ղեկավարների` անխուսափելի զոհաբերություններ են պետք «երանելի շուկայական տնտեսության» հասնելու համար, նա շարունակում է. «…այդ զոհաբերության կրողները տրամաբանորեն կլինեն արդեն ունեզրկված հասարակության լայն զանգվածները, իսկ ապապետականացման եւ սեփականաշնորհման միջոցով պետական ողջ ունեցվածքը (…)[տնտեսական քաղաքականության ղեկավարների] մշակած տեսությամբ եւ մեխանիզմով, գերակշռող մասով կդառնա հասարակության այն խավի սեփականությունը, որն այսօր դարձել է դրամատիրական կապիտալի տեր` խտրականություն չդնելով այն վաստակելու ձեւերի միջեւ: (…) Ձեռնարկված պետական միջոցները այդ սպեկուլյատիվ կապիտալի անսահմանափակ տնօրինությունն են հաստատում: (…) Այսօր, երբ մեր անկախ հանրապետության տնտեսությունը շեշտակի անկում է ապրում, բանկային կապիտալը արդյունաբերության ինվեստիցիաների ֆունկցիա, ըստ էության, չի իրականացնում:

Զրկված սեփական վարկային ռեսուրսներից` այն հիմնականում զբաղված է վաշխառուական, բարձր տոկոսներով, սպեկուլյատիվ բնույթի առեւտրային գործարքներ վարկավորելով: Այդ մեծ տոկոսների փոխհատուցումը, վերջին հաշվով, ապահովվում է բնակչությանը վաճառվող ապրանքների գները մեխանիկորեն բարձրացնելով:

Մեզանում, փաստորեն, փոխատվական կապիտալը, ի հաշիվ վարկային սպեկուլյատիվ տոկոսների, դառնում է դրամական կապիտալի մեծ գումարի սեփականատեր, իսկ դրանց տերերը, ըստ իրենց կապիտալի չափի, սեփականաշնորհման օրենքով կդառնան երկրի ունեցվածքի սեփականատերերը: (…) [այս] ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կունենա այնքան սեփականություն, ինչքան հասցրել է փող կուտակել:

Իսկ փող կուտակողները ոչ թե երկար ու ձիգ տարիներ անբասիր աշխատող քաղաքացիներն են, այլ մեր օրերի մաֆիոզ խմբերը, մեծ մասշտաբի առեւտրական սպեկուլյատիվ գործարք կատարողները, ժամանակակից «բանկիրները», ինչպես նաեւ սրանց տարբեր խմբավորումները, որոնք սերտաճել են պետական ապարատի, պառլամենտական տարբեր խմբերի, իրավապահպան, շրջանային եւ քաղաքային տարբեր մարմինների հետ: (…) Դեֆիցիտային տնտեսության մեջ սեփականաշնորհումը ոչ թե շուկայական տնտեսություն է ձեւավորելու, այլ մոնոպոլիաներ ու մաֆիոզ խմբեր, որոնց նպատակը մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու մրցակցային պայքարը չէ ամենեւին, այլ արհեստականորեն դեֆիցիտը մեծացնելն ու գները բարձրացնելը»:
(«Մեր երկրից չսկսվող ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի», Միքայել Քոթանյան, «Դրօշակ», 7 ապրիլի, 1993): Ասված է ամեն ինչ:

Նախկին վարչապետ եւ ներկայիս իշխանություների արդարացիորեն սուր քննադատ Հրանտ Բագրատյանը սիրում է ասել, որ օլիգարխիան այս իշխանությունների օրոք առաջացած երեւույթ է, թե ներկայումս քառասուն ընտանիքներ վերահսկում են երկրի ՀՆԱ-ի 52 տոկոսը, թե իրենց իշխանության օրոք եղել է ընդամենը մեկ օլիգարխ, որն էլ վերահսկել է տնտեսության ընդամենը 0,6 տոկոսը:

Նախ պետք է ասել, որ այդ 0,6 տոկոսը եւս մեկ ընտանիքի համար մեծ թիվ է ներկայացնում: Բայց ավելի կարեւորն այն է, որ քառասուն ընտանիք այն ժամանակ չէին էլ կարող տնտեսության ավելի քան 50 տոկոսին տեր դառնալ:

Տնտեսության կենտրոնացումն ու մենաշնորհացումը զարգացող գործընթացներ են եւ մի օրից մյուսը իրենց ավարտին չեն հասնում: Այստեղ կարեւորն այն է, որ այդ գործընթացների հիմքերը դրվեցին 90-ականների իշխանության օրոք: Վերջին հաշվով, սամվելալեքսանյանները, գագիկծառուկյաններն ու ներկայի շատ ուրիշ օլիգարխներ 1998 կամ 2000 թվականին ինքնաբերաբար, դատարկությունից չեն առաջացել:

Հ. Բագրատյանը ներկա իշխանություններին նաեւ խստորեն քննադատում է գյուղատնտեսության խղճալի վիճակի առնչությհամբ: Այո. ներկա իշխանությունների հանցավոր քաղաքականության պատճառով գյուղատնտեսությունն ու գյուղացիությունը գտնվում են աղետալի վիճակում, որը երկրի համար տարբեր առումներով ամենավտանգավոր հետեւանքներով է հղի:

Բայց ո՞վ չի իմանում, որ գյուղացիության ներկա իրավիճակի արմատները եւս պետք է փնտրել բագրատյանական տարիներին: Ո՞վ չի հիշում գյուղացիության մեջ մեծ տարածում գտած «Ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին» ասույթը: Հողի չմտածված սեփականաշնորհումը չուշացավ իր բացասական արդյունքներով: 1986-ի համեմատ 1997-ին գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալները եւ մեկ հեկտարից ստացված բերքը մեծ չափերով նվազել էին:

Ստվերային տնտեսությունը, որը մեծ մասամբ երկրի խոշոր դրամագլխի «ձեռքի գործն է», շատ բարձր տոկոս է ներկայացնում այսօր, ինչպիսին ներկայացրել է նախորդ իշխանությունների օրոք:

Վերջապես, հիշյալ համակարգի հաստատման փաստով պետք է բացատրել այդ իշխանությունների արցախյան քաղաքականությունը:

Հետզհետե ավելի կենտրոնացվող եւ մենաշնորհացվող տնտեսությունն անձեռնմխելի դարձնելու համար նույն տարիներին մենաշնորհվեցին նաեւ քաղաքական եւ ուժային ոլորտները: Դա իրագործվեց 1995 թ. պատգամավորական եւ 1996 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

Համակարգը, թեկուզ նորաթուխ վիճակում, արդեն կազմավորվել էր: Այն, ինչ կատարվեց 1998-ին եւ 2000-ին, կազմավորված համակարգի «վերնա-վերնախավի» փոփոխություն էր:

Հաջորդիվ` Առկա համակարգը

3. Առկա համակարգն իրական կյանքում

1998 թ. իշխանափոխությունից հետո մոտ երկուսուկես տարի էր պահանջվելու, մինչեւ վերջնականապես կվճռվեր, թե վերնախավային խմբավորումներից որն է իշխելու հետհհշական Հայաստանում: 2000 թ. կեսերին ներքին պայքարն ավարտվեց հօգուտ Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգի, եւ այդ թվականից տիրող համակարգը ղեկավարվում է «ղարաբաղյան կլանի» կողմից:

«Հհշական կլանի» փոխարինումը «ղարաբաղյանով» երկու բան, այնուհանդերձ, չի նշանակում: Առաջին` դա չի նշանակում, որ «վերնախավի վերնախավը» բաղկացած էր եւ շարունակում է բաղկացած մնալ բացառապես արցախցիներից, եւ թե բոլոր արցախցիներն օգտվում են այդ վերնախավի գոյությունից (իհարկե, անհեթեթ միտք): Երկրորդ` չի նշանակում, թե վերնախավն ամբողջությամբ փոխվել է, թե նախկին առանձնաշնորհյալներն ամբողջությամբ փոխարինվել են նորերով: Նրանցից շատ քչերը հեռացվեցին, ուրիշների դիրքերը թուլացան, եկան նորերը, ոմանք շատ հզորացան, իսկ ոմանք մնացին այնտեղ, որտեղ գտնվում էին:

Նոր կլանի գալստյամբ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ մի ոչ աննշան փոփոխություն: Վերին օղակներում տիրող համեմատաբար մտավորական մթնոլորտին եկավ փոխարինելու գավառականն ու նույնիսկ «կիսագողականը», իսկ ավելի ստորին օղակներում աճեց կիսաքրեականի դերը:

Սակայն, նոր (հետերկուհազարյան) փուլում համակարգի հիմնական հատկանիշը հանդիսացավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-ուժային ոլորտներում կենտրոնացման եւ մենաշնորհացման գործընթացների տեմպերի արագացումն ու ծավալների մեծացումը:

Չնայած նոր կլանը այս գործընթացների վրա իր անհերքելի ազդեցությունն ունեցավ, այնուամենայնիվ, այդ գործընթացներն անբաժանելի մասն են կազմում համակարգի ներքին տրամաբանության, եւ այլ «վերին օղակի» առկայության պարագայում, թեկուզ ուրիշ ձեւի տակ, դրանք անխուսափելիորեն դրսեւորվելու էին:

Ստորեւ ներկայացվածն առավել կամ նվազ չափով հայտնի է բոլորին: Այստեղ փորձ է արվում ամփոփ կերպով ներկայացնել երկրում տիրող իրավիճակը` իր զանազան կողմերով:

Փոքրաթիվ վերնախավը ստեղծել է իր շահերին համապատասխանող, իսկ երկրի զարգացման ու ազգաբնակչության շահերի տեսակետից չափազանց վնասարար ու անառողջ տնտեսական կառուցվածք:

Երկրի տնտեսական կյանքը պտտվում է հիմնականում մենաշնորհված ներմուծումների, նույնպես մեծ մասամբ մենաշնորհված հանքարդյունաբերության եւ հումքի արտահանման, անշարժ գույքի սպեկուլյացիայի (մինչեւ ճգնաժամը) եւ ցածրորակ ծառայությունների մատուցման ոլորտների շուրջ: Ձեռնարկատիրական կարեւոր գործարքների եւ արտոնություններ շնորհելու որոշումները կայացվում են վերին օղակների գրասենյակներում: Ներմուծվող սպառողական ապրանքների վաճառքից գերշահույթներ ապահովելով` մենաշնորհյալ դասը զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ նույնիսկ արգելակում է դրա զարգացումը:

Քիչ թե շատ աշխատում են արդյունաբերության սահմանափակ թվով այն ճյուղերը, որոնք մրցակից չեն ներմուծումներին. այդ ճյուղերը եւս հիմնականում կենտրոնացված են նույն դասի ձեռքերում:

Կիրառվող հարկային քաղաքականության նպատակը ոչ այնքան պետբյուջեի եկամուտների բաժնի ապահովումն է, որքան մանր ու միջին ձեռնարկատիրության առջեւ մշտական խոչընդոտների եւ ֆինանսական ծայրահեղ դժվարությունների ստեղծումը` տնտեսական դաշտում մենաշնորհյալ դասի բացարձակ գերակայությունն անխախտ պահելու համար:

Պետբյուջեի եկամուտներն ապահովվում են հիմնականում ազգաբնակչության վճարած անուղղակի հարկերի եւ մանր ու միջին ձեռնարկատերերի ուղղակի հարկերի միջոցով: Մեծ բիզնեսը ոչ միայն հեշտությամբ գերշահույթներ է ապահովում, այլեւ դրանց համապատասխան հարկեր չի մուծում:

Այդ է պատճառը, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մշտապես մնում է ցածր, 16-18 տոկոսի սահմաններում, ինչը երկիրը զրկում է զարգացման մի կարեւոր լծակից, մինչդեռ զարգացած համարվող, ինչպես նաեւ բազմաթիվ ոչ զարգացած երկրներում այն 30 տոկոսից ներքեւ չի իջնում:

Ազգաբնակչության մինչեւ 50 տոկոսը կազմող գյուղատնտեսությամբ զբաղվողների հատվածը, եւ ընդհանրապես գյուղատնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում:

Այս բնագավառի աշխատողները հայտնվել են արտադրական ու փոխանակման անհավասար հարաբերությունների մեջ: Գյուղմթերքների արտադրության ինքնարժեքը շատ դեպքերում գերազանցում է վաճառքի գինը:

Հարկային զեղծարարություններով եւ այլ ոչ ազնիվ միջոցներով իրականացվող գյուղմթերքների ներմուծումները տեղական բազմաթիվ մթերքների արտադրությունը հասցրել են անդամալուծության աստիճանի:

Ոռոգման քաղաքականությունը կարծես հատուկ մշակված լինի գյուղացիությանն իր աշխատանքից զրկելու համար: Բանկերի վարկային-վաշխառուական քաղաքականությունն արդեն սնանկացրել է հազարավոր գյուղացիների եւ այլն:

Նման պայմաններում բնավ զարմանալի չէ, որ այս տարի մոտ երկու հարյուր հազար հեկտար գյուղատնտեսական հողեր (ամբողջի ավելի քան 40-45 տոկոսը) մնացել են անմշակ:

Երկրում ամեն ինչի վրա ձեռք դնելուց հետո առանձնաշնորհյալների դասն ու նրանց հովանավորյալները վերջին տարիներին էժան գներով գյուղացիներից ձեռք են բերում, չասելու համար` խլում գյուղատնտեսական հողերը:

Համակարգը, բացի այն, որ քաղաքացիներին աշխատանքով չի ապահովում, աշխատանք ունեցողների մեծամասնությանը ենթարկում է անխնա շահագործման: Հակառակ անցած 20 տարիների ընթացքում մեկ ու կես միլիոնի արտագաղթին, աշխատունակ բնակչության երեսուն տոկոսն առ այսօր մնում է գործազուրկ: Վարձու աշխատողների մեծամասնության աշխատավարձերն անբավարար են:

Արտագաղթողների` իրենց հարազատներին ուղարկած նյութական օժանդակություններով հանդերձ (որը կազմում է ՀՆԱ-ի մինչեւ 30 տոկոսը), երկրում աղքատության մակարդակը մնում է բարձր:

Առկա է սոցիալական սուր բեւեռացվածություն: Եզրակացությունը պարզ է. զանգվածային արտագաղթով հանդերձ, Հայաստանի ամբողջ ազգաբնակչության կենսագործունեության եւ վերարտադրության անհրաժեշտ սոցիալ-տնտեսական նվազագույն պայմանները ապահովված չեն:

Վերջերս Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը պարզապես նպատակ ունի հաստատագրելու եւ օրենքի ուժ տալու արդեն իսկ փաստացի կիրառվող բացահայտ շահագործման վրա հիմնված գործատու-գործավոր աշխատանքային հարաբերություններին:

Նախագիծը նախատեսում է օրինականացնել գործատու-գործավոր աշխատանքային բանավոր պայմանագրի դրությունը, ստեղծել «գրպանային» աշխատավորական միություններ եւ վարձու աշխատանքի մեջ ներգրավելու տարիքային օրինական շեմն այժմյան 16 տարեկանից իջեցնել գ 7-ի:

Համակարգը, փաստորեն, հայ աշխատավորին օրենքի ուժով դատապարտում է անվերջ գերշահույթ ապահովելու իր, համակարգի տերերի համար` առանց իսկ ապահովելու նույն աշխատավորի վերարտադրության տարրական պայմանները:

Կենսաապահովման նոր, «կուտակային» պարտադիր համակարգը եւս, որն աշխատավորական ու պետական հսկայական գումարները դնելու է ֆինանսական մասնավոր ձեռնարկության տրամադրության տակ, իր ներկա տեսքով չի կարող այլ նպատակ հետապնդել, քան գերշահույթների ապահովումը այդ «մասնավորի» համար` սպեկուլյատիվ ներդրումների միջոցով քաղաքացիներին պատկանող հսկայական ֆոնդերը մեծ ռիսկերի ենթարկելու գնով:

Հայաստանի տարածքը, թեկուզ դանդաղորեն, բայց հաստատապես դառնում է մարդու բնակության համար անպիտան: Խորհրդային վարչական հանցավոր հրամանների եւ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի պատճառով երկիրը գոյապահպանական առումով արդեն հատել է ճգնաժամային շեմը:

Անցած տասնհինգ տարիներին իրավիճակը, փոխանակ ուղղվելու, ավելի է վատթարացել, եւ այդ ընթացքը շարունակվում է: Դարձյալ փոքրաթիվ մարդկանց ընչաքաղցությանը հագուրդ տալու համար Հայաստանի խղճուկ անտառների ջարդը շարունակվում է:

Արժեքավոր ծառերն ապօրինաբար հատվում են վերնախավի ներկայացուցիչների առեւտրային շահերի համար, իսկ նրանց պատճառով չքավոր դարձած մարդկանց վաճառվում է դարձյալ ապօրինաբար հատված վառելափայտը:

Ջրային պաշարների, էրոզիայի դեմ պայքարի եւ մաքուր օդի աղբյուր հանդիսացող անտառը, փոխանակ ընդարձակվելու, չքանում է: Երկիրն անապատացվում է: Երկրում աղբյուրների թիվը գնալով պակասում է:

Սեւանից հետո, Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերը անհաշվենկատորեն շահագործվում են` պատճառ դառնալով ե՛ւ ջրային պաշարների նվազման ե՛ւ թե հողերի գերխոնավացման ու աղակալման: Հանքարդյունաբերությունն ընդհանրապես, եւ դրա իրագործման եղանակները հատկապես, փոքրատարածք երկրին ու ժողովրդին սպառնում են ոչ հեռահաս բնապահպանական աղետով:

Իր շահերն ապահովող այս իրավիճակի հարատեւությունը երաշխավորելու եւ հավանական ընդվզումները սանձելու համար վերնախավը հաստատել է ավտորիտար վարչակարգ, որն ամեն անգամ, երբ անհրաժեշտությունը զգացվում է, փոխվում է բռնատիրականի (երկրին հատուկ պայմանների բերումով մշտապես բացահայտ բռնատիրական վարչակարգի անհրաժեշտություն չի զգացվում): Որոշ շրջաններում տեղական «իշխանները» հաստատել են մարդկանց ենթարկեցման ավատատիրական (ֆեոդալական) համակարգ:

Երկրի կառավարման ուժային եւ պետական կառույցները ծառայում են վերնախավի շահերին: Օրենքները կամ ուղղակիորեն ծառայում են այդ շահերին, կամ էլ, վերնախավին նպաստավոր չլինելու պարագայում, վերջինների կողմից շրջանցվում են` իրավական համակարգի գործուն մասնակցությամբ:

Իր գերակայությունն ապահովելու համար վերնախավն օգտագործում է կիսաքրեական տարրերին ու սնուցում նրանց, ստեղծում «մասնավոր» պատժիչ ուժեր:

Համակարգը պարարտ հող է կոռուպցիայի համար: Բոլոր` իրավական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, մարդու տարրական իրավունքների եւ այլ ոլորտներում տիրում է աղաղակող անարդարություն:
Վերոնշյալ իրողությունների տեւականությունը ժողովրդի մի կարեւոր հատվածի մոտ առաջացրել է բարոյահոգեբանական անկման, հուսալքության ու անտարբերության մթնոլորտ:

Այս մթնոլորտի առկայությունը նպաստում է տնտեսաքաղաքական վերնախավի շահերի տեւականացմանը, եւ այդ խավը, բնականաբար, սնուցում է նույն այդ մթնոլորտը: Ազգաբնակչության մեծամասնության մոտ բացակայում է հավատն ու վստահությունը ոչ միայն իշխանությունների, այլ, ավա~ղ, մայր երկրի ու հայրենիքի նկատմամբ:

Մարդիկ մեծաթիվ շարքերով երես են թեքում իրենց հայրենիքից: Վերնախավի` երկիրը սեփական կալվածի վերածելու եւ հայրենիքի գաղափարը ստորացնելու փաստը ժողովրդի նվազ գիտակից խավի մոտ արհամարհանքի եւ հեգնանքի զգացումներ եւ վերաբերմունք է առաջացրել հայրենիքի ու հայրենասիրության գաղափարների նկատմամբ:

Վերոնշյալ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների համակարգը, վերնախավի ընչաքաղցության ու հոռի բարոյական արժեքների ծնունդն իր հերթին, առաջացրել ու տարածել են արժեքային ու բարոյական մի համակարգ, որի սյուներն են նյութական ունեցվածքի նկատմամբ պաշտամունքը, հնարավոր ամեն ինչի (նաեւ ոչ նյութական արժեքների) ապրանքայնացումն ու առեւտրային տրամաբանությանը ենթարկումը, մակերեսայնությունը, խաբեությունը, կեղծիքը, կաշառակերությունն ու կաշառատվությունը եւ այլն: Արժեքային այս համակարգը, ցավոք, թափանցել է նաեւ ժողովրդի մի ոչ անտեսելի հատվածից ներս եւ առաջացրել բարոյական, մշակութային եւ հոգեւոր արժեքների աղճատում:

Հայաստանում տիրող առարկայական եւ արժեքային համակարգի այս իրավիճակում մշակույթը, գիտությունն ու կրթությունը մեծ հաշվով արժեզրկված ու արհամարհված են: Դրանք ահավոր անկում են արձանագրել իրենց նախկին, թեկուզ եւ վարչահրամայական ու դոգմատիկ մոտեցումների պատճառով խոցելի, բայց, այնուամենայնիվ, պատվաբեր մակարդակներից:

Նոր-ազատական գաղափարախոսության ու քաղաքականության կիրառումը, այդ ոլորտներում պետության էական դերակատարությունից հրաժարումը եւ տնտեսական գործունեության գերիշխող ոլորտի անցումը գիտության վրա հիմնված արդյունաբերական բնագավառից առեւտրի բնագավառ ուժեղ հարված են հասցրել գիտության, կրթության ու մշակույթի ոլորտներին: Նոր պայմաններում «փող աշխատելու» համար հատուկ կրթվածություն չէր պահանջվում:

Հիմնականում առեւտրով ու սպեկուլյացիայով զբաղվող վերնախավի համար մշակույթը, գիտությունն ու կրթությունը հետաքրքիր ոլորտներ չեն:

Այս եւ նման մարդկանց ներկայացրած օրինակի` հասարակության լայն խավերի վրա թողած ազդեցության, նյութական ունեցվածքի ֆետիշացման, համատարած կաշառակերության, նոր արժեհամակարգի եւ նման գործոնների առկայության պայմաններում հասարակության կարեւոր հատվածների համար նշված ոլորտները կորցրել են իրենց գրավչությունը:

Կրթական համակարգը դարձել է կաշառք ստանալու եւ կաշառքով վկայական ստանալու միջավայր: Բարձրարժեք մշակույթն ընդհանրապես, եւ ազգային զուլալ մշակույթը մասնավորապես, մի կերպ դիմանում են փոքրաթիվ նվիրյալների համառ ջանքերի եւ պայքարի շնորհիվ:

Տիրող մթնոլորտի եւ ընդհանրապես առկա համակարգի պայմաններում ներկայիս վարչապետի փայփայած «գիտելիքահենք տնտեսության» «տեսլականը» անհամ կատակ է հիշեցնում:

Վերջին ամիսներին ընդհանուր մտահոգության եւ ընդվզումի պատճառ դարձաձ «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները եւս ծառայում են վերնախավի շահերին ու տրամաբանությանը: Արտոնելով օտարալեզու կրթությունը, վերնախավը, իր դիրքերը պահպանելու նպատակով, հերթական ծառայությունն է մատուցում օտար պետությանը:

Ավելին, քանի որ տիրող վերնախավը նպատակ չունի ընդհանուրի համար ստեղծել կրթական առողջ համակարգ (ներկա պայմաններում մեծ ցանկության դեպքում անգամ դա անհնարին է), նա հիմնում է օտարալեզու դպրոցական համակարգ, որը կհանդիսանա իր «բալիկների» համար «փայլուն ապագա» ապահովող ցատկատախտակ:

Հայաստանն, ինչպես հաճախ է պատահել պատմության ընթացքում, այսօր եւս գտնվում է արտաքին ոչ բարենպաստ միջավայրում: Այս իրողությունը կարող էր առանձնապես վտանգավոր չդառնալ, եթե երկիրը, վերոնշյալ բոլոր հանգամանքների հետեւանքով, խոցելի ու հիվանդ չլիներ, եւ եթե ղեկավարությունը արտաքին կապերն օգտագործեր ոչ թե իր սեփական դիրքերի պահպանման ու ամրապնդման, այլ երկրի անվտանգության ու բարօրության մակարդակների բարձրացման համար:

Օրինակ` մի կողմից վարված քաղաքականության հետեւանք` երկրի խոցելիությունը, մյուս կողմից` իշխող վերնախավի դրսեւորած վարքագիծն են հիմնական պատճառն այն երեւույթի, որ ազգային տնտեսության ռազմավարական ոլորտները հանձնվել են օտար ուժերին:

Անվանապես անկախ Հայկական պետականությունն այսօր մեծապես կախված է այլ տերություններից:
Շուրջ հազար տարի, թերեւս անընդհատ տարածքներ կորցնելուց հետո, 20-րդ դարի ավարտին հայ ժողովուրդը ազատամարտի եւ իր զավակների արյան գնով կարողացել է ազատագրել իր հայրենիքի մի փոք հատվածը` Արցախը:

Պատմական ու ոգեղեն մեծ նշանակություն ունեցող այս հաղթանակի ու ներկա Հայաստանի համար ռազմավարական ու անվտանգության առումով խոշոր արժեք ներկայացնող այդ տարածքների ճակատագիրը, սակայն, շարունակում է վտանգված մնալ ոչ միայն արտաքին ճնշումների, այլեւ առաջին հերթին հայկական իշխանությունների վարած պարտվողական քաղաքականության պատճառով:

Նույն իշխանությունները պրագմատիկ քաղաքականություն վարելու պատճառաբանությամբ շտապում են Հայաստանի ու հայության անունից համակերպվել Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանության հետեւանքների հետ:

Իշխանությունների այս վարքագծի հիմքում արեւելյան եւ արեւմտյան սահմանների բացումից ակնկալվող շահույթներն են, բայց նաեւ` իրենց իսկ մեղքով երկրի խոցելիության եւ հետեւաբար արտաքին ճնշումների դիմաց իրենց դիրքերը պահպանելու մտահոգությունը:

Մինչդեռ, ազատագրված տարածքների եւ ցեղասպանության հետեւանքների առնչությամբ վարվող այդ քաղաքականության` իր տրամաբանական ավարտին հասնելու պարագայում Հայաստանը կզրկի ամեն տեսակի պաշտպանվածությունից, եւ մահացու հարված կհասցվի հայկական ոգուն:

Ահավասիկ Հայաստանում տիրող իրականությունը, արդյունքը մի խումբ մարդկանց նյութական ամեն հնարավոր ունեցվածք յուրացնելու անհագ, դանայան տակառ հիշեցնող ցանկության ու այդ ցանկությունն իրականացնելու կոչված ամբողջական համակարգի:

Այս իրողության բաղկացուցիչ յուրաքանչյուր մասնիկ, առանձին վերցրած ու անկախ այլ նկատառումներից, հակամարդկային է, անբարոյական, ազգավնաս ու պետականավնաս եւ այդ պատճառներով բացարձակապես մերժելի:

Բացի այդ, այս իրականությունը պատճառն է Հայաստանի գրեթե անբուժելիության աստիճանի հասած հիվանդության, ներառյալ` համաղետային ժողովրդագրական իրավիճակի` շարունակվող արտագաղթի, բնական աճի շատ ցածր մակարդակի ու սփյուռքահերի հայրենադարձության չկայացման փաստի:

Առարկայական եւ ենթակայական այս կացության պարագայում նման միտումներով եւ ժողովրդագրական նման պայմաններում գտնվող երկիրը չի կարող երկար ապրել:

Հայաստանի առկա իրավիճակը ծնող համակարգն ու այն մշտապես սնուցող մարդկանց խումբը Հայաստանն ու հայությունը առաջնորդում են դեպի մահ: Այս վիճակը շարունակելու պարագայում նրանք կդառնան Հայաստանի ու հայ ազգի դահիճները:

Սա ամբոխավարական հայտարարություն չէ, ոչ էլ հռետորական կամ զգացմունքային զեղում, այլ բանականության եւ առարկայական դիտարկման վրա հենված եզրակացություն:

Եթե հայ ժողովուրդն ուզում է չմահանալ, պարտավոր է անհապաղ ձերբազատվել այս համակարգից եւ ստեղծել բովանդակ ժողովրդի կարիքները բավարարելու սկզբունքի վրա հիմնված նորը: Սա անհետաձգելի հրամայական է, որպեսզի, ինչպես Մոնթե Մելքոնյանն անգլերեն լեզվի մի սպանիչ բառախաղով զգուշացրել էր 1987-ին, մեր երկրի «անկախությունը»` ինքնորոշման (self-determination) փոխարեն մեզ ինքնաոչնչացման (self-termination) չառաջնորդի:

   Հոդվածում  արտահայտված կարծիքները եւ մտքերը միշտ չէ, որ համընկնում են Վահագնականչ-ի խմբագրության տեսակետի հետ:

Վահագնականչ խմբագրակազմ

Գրքերի Բաժին

8 Ապրիլի, 2011

Հարգելի Վահագնականչի այցելու

Ձեր տրամադրութեան տակ ենք դնում ավելի քան 300 գիրք: Գրքերը կարող էք ներբերել ընթերցելու նպատակով միայն:

Այն  գրքերը որոնք բոլտ-ով  են ավելացված են վերջերս:
Շնորհակալություն

Հայոց Պատմություն
Հայոց Ամանորը
Արիական ԻմաստությունԷդմոն Խուրշուդյան
Հայաստանը Արարչագործության եւ քաղաքակրթության Բնօրրան Անժելա Տերյան
Հայկական Բարձրավանդակը Հայերի Հայրենիքն Է Հրանտ Տեր Աբրահամյան
Հայոց Լեզուն եւ Հայկական Լեռնաշխարհը Հրաչ Մարտիրոսյան
Ուրարտուի Պատմությունը Պրոֆ Ղափանցյան
Վան Թագավորության Սեպագիր Արձանագրությունները Սարգիս Այվազյան
Հայկական 4503 Թվական
Հայկ Նահապետ Միսաք Հովենց
Աբրահամ Նահապետ Հովհաննես Ահմարանյան
Սրբազան Լեռնաշխարհը Արտակ Մովսիսյան
Լեզվաբանություն թե Իմաստասիրություն Մովսես Նաճարյան
Հայոց Հին Պատմության Հարցեր Վալերի Խաչատրյան
Հայոց Պատմություն Համառոտ ՎՄ Վարդանյան ԱՊ Թատեվոսյան
Հայոց Պատմություն Աշոտ Սարգսյան Արարատ Հակոբյան
Հայոց Պատմություն- Հնագույն Ժամանակներից մինջեվ Մեր Օրերը
Հայոց Պատմություն — հնագույն շրջանից մինջև մեր օրերը Աշոտ Սարգսյան
Հայոց Պատմության Էջեր — իտալացի նկարիչների աշխատանքներում Մխիթարյան Միաբանություն
Հայոց Պատմություն Գրաբառ
Հայ Ժողովրդի Պատմություն Ս Պ Պողոսյան
Հայաստան Հայաստան 200 Հարց Պատասխան
Պատկերազարդ Պատմություն Հայոց Ռաֆայել Իշխանյան
Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության Հակոբ Մանանդյան
Որտեղ ենք մենք Գտնվում. Հայաստանում թե Թուրքահայաստանում
Պապ Թագավոր Ստեփան Զորյան
Պատմություն Ղափանցւոց Ստեփան Շահումյան
Օտար աղբյուրները Հայաստանի Մասին 9 Հովսեպոս Փլավիոս
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 10 Հովհաննես Սկիլիցես
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 12 Անանուն Եդեսացի
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 13 Թեոպանես Խոստովանող
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 14 Դիոդորոս Սիկիլիացի
Անմահ Բագիններն Հայոց
Հայաստանի Դրամական Գանձերը Խ. Մուշեղյան
Ալեքսանդր Մակեդոնացու Արեվելյան Արշավանքը եւ Հայաստանը Մ. Օհանյան
Անհայտ Երկրի Պատմություն Սուբրիա Գևորգ Ղազարյան

Հայ Ազգայնական
Ինչպիսի Հայրենիք Արթուր Արմին
Ազգային Գաղափարախոսության Խնդիրների Շուրջ Մուշեղ Լալայան
Հայկական Ինքնության Գրավականները Կամ ով է Հայը Արմեն Այվազյան
Հայկական Ինքնության Հիմնաքարերը Արմեն Այվազյան
Ոգեկոչ Ալեքսանդր Վարպետյան
Ձեղի Կանչը
Ձեղակրոն Շարժումը Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհի ուսմունքը եւ դրա Արդիականությունը Հոդվածների Ժողովածու
Ցեղակրօն Շարժումը Արմենակ Բարսեղեան
Հայոց Գաղտնի Ուխտ Ջոնիկ Մելիքյան
Հայկ Ասատրյան Հատընտիր ՀՀԿ
Հայկ Ասատրյան Մուշեղ Լալայան
Ազգ եւ Հայրենիք Հովհաննես Քաջազնունի
Տարոնական Շարժումը Հայկ Ասատրյան
Մեծ Գաղափար Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհ Հատընտիր ՀՀԿ
Սպիտակ Արծիվ Արման Ամրիկյան
Անարիություն Մայր Չարյաց Գարեգին Նժդեհ
Հայ Ընտանիք ՀՀԿ
Հայ Արիական Միաբանություն
Այլախոս եւ Այլադավան Հայեր Խմբագիր` Ավագ Հարությունյան
Պահպանողական Հոսանքներ եւ Գաղափարներ ՀՀԿ
Ազգային Գիտակցություն ՀՀԿ
Ազգային Տոներ ՀՀԿ
Հայ Ժողովրդական Տոները Հռանուշ Խառատյան
Հայաստանի Երիտասարդության Ազգային Զեկույց
Կոնսերվատիվ Հեղափոխություն Արծրուն Պեպանյան
Վարդապետարան Հայաստանի Ազատության Ռափայել Պատկանեան
Ազգայնականություն Ազգայնամոլություն
Արմեն Ավետիսյանի Կալանավորման Մանրամասներ
Մանուի Օրենքները Ռոբերտ Մանուկյան

Արդիական
Հայաստանը եւ Սուլթան Համիտը Դիմիտր Սպիրով
Բարձր Հայքի Գավառների Տեղանուններն ու Ժողովրդագրությունը Օսմանյան Մատյաններում Լուսինե Սահակյան
Տեղանունների Թուրքացումն Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում Լուսինե Սահակյան
Օսմանյան Հեղափոխության Մութ Ծալքերը Մեվլան Զատե Րիֆաթ
Օսմանյան Հոգեբանությունը եւ Հայկական Ջարդերը
Իսլամացված Հայերի խնդիրների շուրջ Ռուբեն Մելքոնյան
The Young Turks and the Truth about the Holocaust at Adana
Վեպ Գաղթականության Հայոց Տրապիզոնու Աբել Քահանա Մխիթարյանց
Արեւմտյան Հայաստանը Անգլիական Իմպերիալիզմի Պլաններում ԼԱ Բայրամյան
Բրիտանական Դիվանագիրությունը եւ Արեվմտահայության խնդիրը Արման Կիրակոսյան
Հայերի Զանգվածային Կոտորածները Կիլիկիայում 001-391 Հրաչիկ Սիմոնյան
Հայերի Զանգվածային Կոտորածները Կիլիկիայում 393-531 Հրաչիկ Սիմոնյան
Հայերի Զանգվածային Կոտորածները Կիլիկիայում-Վերջաբան Հրաչիկ Սիմոնյան
Հայոց Մեծ Եղեռնը Հայ Գրականության Մեջ Ռոբերտ Դավթյան
Ով Սպանեց Հրանդ Դինքին Ս. Արշունեցի
Հայկական Հարցը եւ Հայերի Ցեղասպանությունը Արման Կիրակոսյան
Դժվարին Տարիներ Վաղարշակ Հովակիմյան
1915 Հետադարձ Հայացք
Հայացք Անցյալին. Հանուն այսօրվա ու Վաղվա Ստեփան Պողոսյան
Կարսի Անկման Բուն Պատճառները Գեվորգ Եազըճյան
Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի Վերջին Օրերը
Ցեղասպանության Հետեվանքով Հայ Ժողովրդի Կրած Կորուստները Յուրի Բարսեղով
Հայոց Ցեղասպանության Հիմնախնդիրը Հայ-Թուրքական Հարաբերություններում
Հայկական Հարցը Էդուարդ Լիտլ
Հայկական Հարցի Լուծման շուրջ Ն. Ադոնց
Հայերը եւ Բաքուն 1850-1920 Խաչատուր Դադայան
Ադրբեջանի Հակահայկական Տեղեկատվական Համակարգը Նորավանք
ԼՂ Հիմնադրի Շուրջ Քարոզչության եւ Հակաքարոզչության Կազմակերպման Մասին Հայկ Դեմոյան
Հայաստանի Ազատագրված Տարածքը եւ Արցախի Հիմնախնդիրը Կազմ. Արմեն Այվազյան
Ջավախք Կազմ. Արմեն Այվազյան
Ջավախահայության Որոշ Հիմնախնդիրներ Վահրամ Հովյան
Ջավախքի Խնդիրը Էդգար Հելհելյան
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 1 Միտք Վերլուծական
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 2 Միտք Վերլուծական
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 3 Միտք Վերլուծական
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 4 Միտք Վերլուծական
Սամցխե-Ջավախք-Թռեխքը Հայ-Վրացական Հարաբերությունների Հոլովույթում Վահե Սարգսյան
Հայ Վաճառականի Վարքականոնային Ուրվապատկերը Խաչատուր Դադայան
Սասունի եւ Տարոնի Պատմա-աշխարհագրական Տեղագրությունը Վարդան Պետոյան

Հերոսամարտեր/Ազատագրական Պայքար
Հայ Ռազմական Արվեստի Պատմություն Ս Վ Սարգսյան
Հայ Զինվորականության Պատվո Վարքականոնը(4-5 Դար) Արմեն Այվազյան
Հայոց Եկեղեցին 18րդ Դարի Հայ Ազատագրական Շարժման Քառուղիներում Արմեն Այվազյան
Հայկական Զօրամասը Պալքան-Թուրք Պատերազմին Մեջ ՀՀԿ
Գէորգ Չավուշ Ռուբէն Զարդարեան
Ինձ Բահ Տվեք Կ.Ս. Պողոսյան
Սասունի Պատմություն Հ Մ Պողոսյան
Առաքելոց Վանքին Կռիւը Անդրանիկ
Ղարաքիլիսայի Հերոսամարտը Մանուկ Ղազարյան
Ապարանի Հերոսամարտը Տիգրան Հայազն
Ազատ Սյունիք Արնոտ Գիրք
Լեռնահայաստանի Հերոսամարտը ՀՀԿ
Դատավարութիւն Թալէաթ Փաշայի
Նպատակ եւ Ճշմարտություն Գուրգեն Յանիկյան
Դատավարություն Վան Գործողության
Արցախյան Գոյապայքար Անդրանիկ Արշակյան
Ավիացյան Արցախի Գոյամարտում
Հաղթանակներն ինչպես եղել ենՍամվել Պապայան
Լուսավորչի Կանթեղը Մանուկ Մնացականյան
Հայ Ժողովրդական Ռազմի եւ Զինվորի Երգեր Ա Ս Ղազիյան
Ռամկական Երգք Հայոց

Հայ Գրականություն
Արեւորդիներ Կարպիս Սուրենյան
Մեսրոպ Մաշտոց Ասողիկ
Լեռների Լեգենդ Վազգեն Օվյան
Հացապատում Հայկ Խաչատրյան
Հայ Հին Վիպաշխարհը Սարգիս Հարությունյան
Սեվ Ծովից Վանա Ծով Հինգ Ամիս Հինգ Օր Ս Կ Պողոսյան
Նշխարներ Արցախի Բնահյուսության Խմբագիր Ա Ս Ղազիյան
Նամակներ Ընթացքից Գուրգեն Խանջյան
Ես Բառ եմ Դարձել Նաիրա Համբարձումյան
Մատթեոս Ուռհայեցի
Ջալալեդդին Րաֆֆի
Սալբի Րաֆֆի
Խաչագողի Հիշատակարանը Րաֆֆի
Խենթը Րաֆֆի
Ոսկե աքաղաղ Րաֆֆի
Դավիթ Բեկ Րաֆֆի
Հարեմ Րաֆֆի
Հուշագրություններ Րաֆֆի
Մի Օրավար Հող Րաֆֆի
Մինն այսպես մյուսն այնպես Րաֆֆի
Սամվել Րաֆֆի
Տնային Փեսա Րաֆֆի
Զահրումար Րաֆֆի
Բանաստեղծություններ Թարգմանություննեևր Րաֆֆի
Հրապարակախոսություններ Րաֆֆի
Ճանապարհորդական Նոթեր Րաֆֆի
Պատմվածքներ Րաֆֆի
Կայծեր մաս 1 Րաֆֆի
Կայծեր մաս 2 Րաֆֆի
Madmen Րաֆֆի
Կիսաբաց Հուշեր Սամվել Կասյան
Երկեր 1 Հակոբ Մանանդյան
Երկեր 2 Հակոբ Մանանդյան
Մայրամե Ղուկաս Սիրունյան
Անի Լեո
Լեռան Սարսուռը Միսաք Հովենց
Պոեզիա Անտաշատ Կարեն Անտաշյան
Ամանորի Նվերներ Նվարդ Օհանջանյան
Ակամա Երգիծաբաներ Մ. Սարգսյան
Կապույտ ԵրզնկաՆորայր Ադալյան
Կարոտ Հասմիկ
Իրիկուն Բարի Դարձիր Առավոտ Ղուկաս Սիրունյան
Իսահակյանի Հումանիզմը Մ. Մկրյան
Օրհնված Հող Իլյա Արցախեցի
Պարույր Սեվակի ՍխրանքըԿարլեն Դանիելյան
Քեզ Վերեվից Չպետք է Նայել Մուշեղ Գալշոյան
Ընտիր Երկեր 1 Վիլյամ Սարոյան
Ընտիր Երկեր 4Վիլյամ Սարոյան
12 Կեսարների ԿյանքըԳայոս Սվետոնոս
Պատմվածքներ Վ. Անանյան
Չարենցը եւ Գիրքը Ներսես Հայրապետյան
Թումանյանի Մանկությունը Նվարդ Թումանյան
Ոսկեփորիկ Հայ Հին եւ Միջնադարյան Արձակի ժողովածու
Հայոց Տանդեական Հովհաննես Շիրազ
Անանիա Շիրակացի Լիլիթ Նազարյան
Բանաստեղծի Սիրտը Ավետիք Իսահակյան
Պարույր Սեվակ
Բանաստեղծությունններ Դանիէլ Վարուժան
Բանաստեղծություններ Եղիշե Չարենց
Բանաստեղծություններ Համո Սահյան
Շերամ Վազգեն Տալյան
ՇիրազԽիկար Բարսեղյան
Բանաստեղծություններ եւ Լեգենդներ Մաքսիմ Գորկի

Հայերեն Լեզու
Նախամաշտոցյան Գրական Մշակույթ
Այբուբեն
Այբուբեն2
Իմ Առաջին Գիրքը Հայերեն Բառերի
Արդի Արեւելահայերեն
Հայերեն Ստուգաբանություն
Դասական Ուղղագրության Կանոններ
Համառոտ Բառարան
Դիցաբանական Անունների Բառարան
Հայերեն Անգլերեն Ինքնուսույց Արսեն Մարտիրոսյան
Սանսկրիտ Ռուսերեն
Սկզբից Էր Տառը Ռուբեն Հակոբյան
Հայկական Ազգանուն Տիգրան Ավետիսյան
Բառարան Անգլերեն-Հայերեն
Բառարան Հայերեն-Անգլերեն
ДревнеарМянский язык Թումանյան
A Textbook of Modern Western Armenian Kevork Bardakjian
Հայերենի Ինքնուսույց Ռուսախոսների Համար
Grammaire de la langue Armenienne Ֆրանսախոսների համար
Modern Eastern Armenian Ժասմին Դամ-Տրագութ
My First Book of Armenian Words Լինդա Ավետիքյան
Elementary Armenian Grammar Հայերեն Դասեր Ֆրանսիսկո Հոզե
The Armenian Dialect of Aslanbeg Բերդ Վո
Sobre a Gramatica da Lingua Armenia Փորթուգալերեն
Studies in Armenian Etymologies Հրաչ Մարտիրոսյան
Armenian for Everyone — Western and Eastern Armenian in parallel lessons Գայանե Հակոբյան

Հավատք եւ Կրոն
Հայոց Եկեղեցու Պատմությո՞ւն, Թե Հուդայականության Եվ Սիոնիզմի Ձեռնարկ Հակոբ Սանասարյան
Տատիանի Համաբարնառն և Հայերեն Աւետարաններու Առաջին Թարգմանությունը Պօղոս էսապալեան
Ուխտագիրք Արորդյաց Արորդիների Ուխտ
Եվ Այր մի Մաշտոց Անուն Պարույր Սեվակ
Ուսուցումն ու Դաստիարակությունն Իսլամում Մոռթեզա Մոթահարի
Հոգովոր Ավանդույթների Ժառանգականությունը Հասմիկ Հմայակյան
Հայոց Դիցաբանության եւ Քրիստոնեության Համեմատական նկարագիրը Վարդան Լալայան

Գլոպալիզացիա/Դավադրություն
Համակարգված Դավադրություն Հակոբ Սանասարյան
Պատերազմի Շարունակությունը եւ Արեւմուտքի Ռազմական Մշակույթը Հրաչեա Արզումանյան
Խաղաղապահներ Ռազմական Մշակումների Կենտրոն
Հիմնական Փաստեր ՄԱԿ-ի Մասին
Հարավային Կովկասը Օգոստոսյան Պատերազմից Հետո Տիգրան Թորոսյան
Գլոբլացվող Աշխարհ ՀՀԿ
Երկ Ռազմարվեստի Մասին Սուն Ցըզի
Տիրակալը Նիկոլո Մաքիավելի
Բուրժուական Դիվանագիտությունը եւ Հայաստանը Ջ. Կիրակոսյան
Անջատողական Ռեգիոնալ Շարժումները Եվրոպայում ՀՀԿ
300-ի Կոմիտեն Ջոն Քոլեման
Աշխարհի Գրավման Ճանապարհին Կարի Քահ
Սիոնի Իմաստուններուն Փրոթոքոլները

Լրագրություն
Ագրեսիվ Հեռուստատեսության Հետեվանքները Վահրամ Միրաքյան
Լրատվամիջոցների Ազդեցության Հնարավորությունները Վահրամ Միրաքյան
Ինչպես Օգտագործել Տեղեկատվության Ազատության Մասին Օրենքը
Ձեռնարկ Լրագրողների Համար
Տարեգիրք 2009 ԶԼՄ Արձագանքներ
Լրատվությունն Արտակարգ Իրավիճակներում
Մամուլը եւ Ժողովրդավարությունը
Լրագրողների Տեղեկատվություն Ստանալու Իրավունքը
Հետաքննական Լրագրություն
Հայկական Կովկաս
Արտաքին Քաղաքականությունը եւ Մամուլը Ռ Ս Հվհաննիսյան
Հայկական Տեղեկատվական ՌեսուրսներըԳագիկ Հարությունյան

Իրավաբանություն
ՀՀ Քրեական Օրենսգիրք
Միջազգային Իրավունք Վիգեն Քոչարյան
Մարդու Իրավունքների Միջազգային Բիլլ
ԼՂՀ Սահմանադրություն
ՀՀ Գործող Օրենքներում Կոռուպցիա ծնող Նորմերի Վերլուծություն Ա Ա Տոնապետյան
Կոռուպցիան եւ Անցումային շրջանի Սոցիալական Դինամիկան Սամվել Մանուկյան
ՀՀ Քաղաքացիական Օրենսգիրք
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Արտաքին Քաղաքականությունը Հայկական Հարցի Համատեքստում
Տեղեկատվության Ազատության Իրավունքը ՀՀ-ում Դավիթ Խաչատուրյան
Արցախի Մասին Իրավական Հայտարարություններ
Հայոց Պահանջատիրության Իրավական Հիմունքները Արա Պապյան
Ռազմական Հոգեբանության Արդիական Խնդիրները Հայաստանի Պաշտպանունակության Համատեքստում Դավիթ Ջամալյան
Ռազմավարության եւ Անվտանգության Հարցեր Արմեն Այվազյան
Հայաստանի Պաշտպանական Հայեցակարգը Արմեն Այվազյան

Մշակույթ
Զրույցներ Հայ Մշակույթի Մասին
Նախիջեվանի Հայկական Հուշարձանները Արգամ Այվազյան
Հայասա-Ազզիի Քաղաքական եւ Մշակութային Պատմությունը Ռոբերտ Ղազարյան
Հակոբ Կոջոյան Վ. Մաթեվոսյան
ԿոմիտասՌաֆիկ Ղազարյան
Մարտիրոս Սարյան
Մինաս Ավետիսյան
Մինասի ՎերադարձըՎարուժան Վարդանյան
Մինաս Ավետիսյան Հայ Ազգային Գրադարան
Վարագույրից Այս ԿողմՍոս Սարգսյան
Վարդգես Սուրենյանց
Արվեստի ԴասերԵրվանդ Քոչար
Հայ Տուտուկահարներ Կամո Մկրտչյան
Խաղեր Սայաթ Նովա
ԱզնավուրըՍամվել Գասպարյան
Ազնավուրը Ազնավուրի ՄասինԹարգմ. Սուրեն Պուրսալյան
Հայ Տրամատուրգիա
Արցախի Միջնադարյան ԱրվեստըՀ. Հակոբյան
Երաժշտությունը Հին եւ Միջնադարյան Հայաստանում Ն. Թահմիզյան
Հայկական Տարազ Գեվորգ Բրուտյան
Հայկական Տարազ- հնագույն ժամանակներից մինջեւ մեր օրերը Առաքել Պատրիկ
Հայ Դուդուկահարներ Կամո Մկրտչյան
Կոմիտաս
Ակամա Երգիծաբաններ Մկրտիչ Սարգսյան
Երաժշտական Տերմինների Համառոտ Բառարան

Տնտեսագիտություն
Հաշվապահական Հաշվառման Խնդիրների Եւ Տեստերի Ժողովածու Ա Հ Սարգսյան
Կոռուպցիա Արա Քառյան
Ֆինանսներ Եւ Վարկ Լ Հ Բադանյան
Հայաստանը Միջազգային Տնտեսական Հարաբերությունների Համակարգում Աշոտ Մարկոսյան
Մենեջմենդ
Սոցիալ Տնտեսսական Վիճակագրություն Ալեքսան Պետրոսյան
Ամերիկյան Տնտեսության Ուրվագծերը
Տնտեսագիտության Հիմնադրույթները Ա Ա Համազասպյան
Գործարարության Հիմունքներ Նունե Հայրապետյան
Տոհայի Զարգացման Օրակարգ Գլոբալ Էս.Փի.Սի.
Ծառայությունների Առեվտուր
ՏնտեսագիտությունՌ. Սարինյան

Համակարգիչ/Ուսուցողական
Գրաֆիկա Եւ Դիզայն Արման Գալստյան
Մոնիդորինգ Գուգլ
Հասարակական Համակարգի Զարգացման Հիմնախնդիրները Հովհաննես Հովհաննիսյան
Հանրահաշիվ Ա. Ալեքսանյան
Համացանցը Եւ Մենք Կարեն Վրթանեսյան Սամվել Մարտիրոսյան
Համացանցի Ծրագրեր
Համակարգչային Գիտելիքների Հիմունքներ Մայքրոսոֆդ
Գծային Հանրահաշիվ Ա. Ալեքսանյան
Էլեկտրոնային Տեղեկատվական Աղբյուրների Օգտագործումը թարգմ. Գ. Կարապետյան
Ավտոմատացված Համակարգերի Հուսալիություն Ս. Շ. Բալասանյան
Վիսուալ Բեյսիկ Վիկտոր Մամյան
Մաթեմաթիկական Անալիզի Ա Մ Ավետիսյան
Ընդհանուր Ֆիզիկայի Դասընթաց Ի Վ Սավելեվ
Հայերեն Բնագիտական Տերմինաբանություն Հ Ց Պետրոսյան
Անալիտիկ Երկրաչափություն Ի.Ի. Պրիվալով
Ճարտարապետության Հինգ Սյունակարգերի ԿանոնըՄ. Ջակոմո
Հայերեն Բնագիտական Տերմինաբանություն

Բժշկություն
Դեղաբանություն Եւ Դեղատոմսեր Վ Ա Կարապետյան Զ Վ Իսպիրյան
Դատական Բժշկության Դասընթաց Ն Մ Ավագյան
Բուսական Կոսմետիկա թարգմ. Ներսես Աթաբեկյան
Բժշկությունը Հին եւ Միջնադարյան Հայաստանում Ս. Վարդանյան
Մրգերի Եւ Բանջարեղենի Բուժական Հատկությունները Վ Շ Ասլանյան
Մեղրը Եւ Մյուս ԲնամթերքներըԴ Ս Ջարվիս
Սեռական Առողջություն Կ Ռ Բաբայան
Ռեվմատիկ ՀիվանդություններՎ. Հարությունյան
Վիրաբուժական Հիվանդություններ Ս. Մուրադով
Բուժական Ֆիզկուլդուրայի Հիմունքները Ժ. Ղափլանյան
Մաշկային եւ Վեներական Հիվանդություններ
Մաշկի Թարախաբշտիկային ՀիվանդություններՌ. Խաչատրյան
Բժշկական Էթիկա Վ. Աստվածատրյան
Աղիքային Հիվանդություններ Երեխաների Մոտ ԱՎ Չիլինգարյան
Կլինիկական Էնդոկրինոլոգիա 1
Կլինիկական Էնդոկրինոլոգիա 2 Գ. Գեվորգյան
Հեմոզտազի վրա ազդող դեղեր 

Հոգեբանություն
Ռազմական Հոգեբանություն եւ Սոցիոլոգիա Նորման Քոուփլենդ
Մահվան Հոգեբանություն Ալբերտ Նալչաջյան

Փիլիսոփայություն
Փիլիսոփայություն Շաքարյան
Փորձեր Միշել Մոնտեն
Փիլիսոփայություն Բոլորի Համար Աղասի Գեվորգյան
Փիլիսոփայության Ներածություն Մ Վ Ասատրյան
Փիլիսոփայության Է Ա Կյուրեղյան
Իմաստասիրական Անդրադարձներ
Այսպես Խոսեց Զրադաշտը Ֆրիդրիխ Նիցշե
Փիլիսոփայի Մեկնություն ի Վերլուծական Արիստոտելի Դաւիթ Անհաղթ
Իրերի Բնության ՄասինԼուկրեցիոս
Հոդվածների Ժողովածու Դավիթ Անհաղթ

Գեղարվեստական
Քրոնիկներ 1 Շեքսպիր
Քրոնիկներ 2 Շեքսպիր
Հազար ու Մի Գիշեր
Մահվան Պես Հզոր Գի Դը Մոպասան
Օմար Խայամ Թարգ. Գեւորգ Էմին
Սպարտակ Վ Լեսկով
Երբ Արեւը Աստված Էր Զենոն Կոսի դովսկի
Բանաստեղծություններ Վիկտոր Հյուգո
Ոճիռ եւ Պատիժ Թարգմ. Համբարձում Մազմանյան
Մայրիկ Անրի Վերնոյ
Դոն Կիխոտ Միգել Սիրվանտես
Անտիկ Գրականության Պատմություն Ն Մ Խաչատրյան
Համաշխարհային Սիրերգության Նամականի կազմեց Արթուր Անդրանիկյանը
Դժոխք Եւ Դրախտ Համաշխարհային Սիրային Քնարերգություն
Մոցարտի ԿյանքըՍտենդալ
451 Ըստ ՖարենայթիՌեյ բրեդբերի
Նյուրբերկյան Վերջաբան Ս, Պոլտորակ
Կրոմվել Տ. Պավլովա
Ասկանիո Ալեքսանտր Դյումա
Գաղտնի Օպերացիաներ ՌՄ Շելդոն
Արտասահմանյան Դրամատուրգիա 1
Արտասահմանյան Դրամատուրգիա 2
Ֆաուստ 1 Գյոթե
Ֆաուստ 2 Գյոթե
Դղյակը Ֆրանց Կաֆկա
Լեոնարդո Դա Վինչի Ա Ջիվելեգով
Ընկճախտ Օ’ջալոյանց
Իլիական Հոմերոս
Ոդիսական Հոմերոս

Այլազան
Ինչ է Ով Է Հատոր 1 Հանրագիտարան
Ինչ է Ով Է Հատոր 2 Հանրագիտարան
Ինչ է Ով Է Հատոր 3 Հանրագիտարան
Ինչ է Ով Է Հատոր 4 Հանրագիտարան
Սոցիալիզմ Եւ Սոցիալիզմ Վարազդատ Տերոյան
Վան Գոգի Կյանքը Անրի Պերյուշո
Ուղեկից Լեւոն Ղազարյան Լուիզա Գաբրիելյան
Պլուտարքոս թարգմ. Համո Հարյան
Ջերմուկ Ֆերդինանդ Ղազարյան Վազգեն Ազատյան
Ճապոնացիները Վ Ա Պրոննիկով Ի Դ Լադանով
Դիմահարդարանքի Ընտրանի Կ Բագրատյան
Հայաստանին Սպառնացող Բնական Աղետները
Անսահմանություն Ագնի Յոգա
Արեվմտահայերի Խոհանոց Զարուհի Մխիկյան
Գիտություն Ավտոմոեքենա Վարելու Մասին Վ Ն Ի վանով
Ինչպես Վերականգնել եւ Պահպանել Մազերը Մարգո
Օգնություն Խաղողագործին Պ Կ Այվազյան
Պտղաբուծություն Ա.Ե.Մարգարյան
ՖոկուսներՀմայակ Հակոբյան
Ֆրանսիայի եւ Բրիդանիայի Նորագույն Պատմություն Ռ. Գեվորգյան
Սլավոնների Ծագուբանական Հիշողությունները
Սպիտակի Երկրաշարժի Դասերը Նիկոլոյ Գրիգորյան
Արմավիրի Մարզ
Դիմակայում Զորի Բալայան
Սասունցի Դավիթ
Աշոտ Երկաթ Բագրատ Այվազյան
Ջուղա Արգամ Այվազյան
Տարոնի Պատմություն Հովհան Մամիկոնյան
Զէյթունի Անցյալեն եւ Ներկայեն
Իրանահայ Համայնքի Իրողությունները Լեւոն Ահարոնյանի “Փոթորկի” մեջ Հրաչ Միրզախանյան
Մտորում — Մտածել Կարողանց Համար
Վիկտոր Համբարձումյան
Աղետաբեր Թեղուտը Հակոբ Սանասարյան
Ձեռնարկ այլ պետություններում բնակվող Հայերի համար Սփյուռքի նախարարություն

ԱՄՆ հայկական լոբբին այդչափ հզոր ուժ չէ

7 Ապրիլի, 2011

Հայոց Աշխարհ
21 նոյեմμերի 2001 թ.

“ԱՄՆ հայկական լոբբին իրենից չի ներկայացնում այն հզոր ուժը, որի մասին անընդհատ տարփողվում է:
Իրականությունն այն է, որ հայկական լոբբին բավական սահմանափակ հնարավորություններ ունի, իսկ լոբբիստական կազմակերպություններից մեկն էլ՝ Ամերիկայի հայկական համագումարը, բացահայտորեն դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության կցորդը”,- համոզված է Արմեն Այվազյանը:

Պետք չէ ոգևորվել սուտ խոստումներից
Հարցազրույց Արմեն Այվազյանի հետ
Արմեն Հակոբյան

-Ազատության աջակցության օրենքի 907 հոդվածը մեկ տարով կասեցնելու ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը Հայաստանի համար պարտությո՞ւն էր, թե՞ ոչ:

-Իհարկե պարտություն էր: Որոշման վերջնական տեսքով 907 հոդվածը կասեցվեց մեկ տարի ժամկետով: Մեկ տարի անց այն վերանայվելու է: Բայց չնչին հավանականություն կա, որ 907 հոդվածը կարող է ողջ ուժով կիրառվել: Գրեթե բացառվում է դա: Կասեցման որոշման մեջ մի փոքր բարելավում մտցվեց: Այն է՝ Ադրբեջանին ցուցաբերվելիք ամերիկյան ռազմական օգնությունը չի կարող կիրառվել Հարավային Կովկասի հայ համայնքների դեմ ագրեսիվ նպատակներով /Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը չօգտագործեցին, քանի որ ԱՄՆ պետդեպարտամենտը կտրուկ դեմ էր/: Հայկական լոբբիստական կազմակերպություններն էլ նշեցին, թե բավարարված են դրանով: Նույնիսկ ԱԺ արտաքին հարաբերությունների

հանձնաժողովի նախագահն ասաց, թե Հայաստանը բավարարված է այդ հավելումով: Այս կարգի հայտարարությունների հետ չի կարելի համաձայնել, որովհետև նախ՝ դա փոքր հավելում է, որն իրական կյանքում որևէ նշանակություն չի ունենալու: Չկան վերահսկման մեխանիզմներ, թե ինչպես է օգտագործվելու ամերիկյան ռազմական օգնությունը: Չեն էլ կարող լինել նման մեխանիզմներ: Որովհետև այդ ռազմական օգնությունը, ասենք 50 մլն դոլար, կարող է տրամադրվել ադրբեջանական ռազմական օդանավակայանների կամ նավատորմի հզորացմանը: Իսկ դա նշանակում է՝ Ադրբեջանն իր բյուջեի այն 50 միլիոնը, որ պիտի տրամադրեր այդ ծախսերին, ուղղելու է մեր դեմ: Այսքան բան: Այսինքն՝ ԱՄՆ կողմից Ադրբեջանին ցուցաբերելիք ռազմական օգնությունը հայ համայնքների դեմ չուղղելու պայմանն անհեթեթ է: Եվ միջազգային իրավունքի տեսության տերմիններից օգտվելով, կարելի է ասել՝ դա սուտ խոստում է: Պետք չէ ոգևորվել այդպիսի սուտ խոստումներից: Իրականում 907-ի կասեցումը մեզ համար պարտություն է: Դրա հետևանքները դեռ չգիտենք ինչպիսին կլինեն, բայց դրանք կարող են լինել շատ ծանր:

Հետևաբար չարժե փորձել լավ տրամադրություն ստեղծել վատ խաղի պայմաններում:

-Իսկ 907 հոդվածի կասեցման որոշումը կարո՞ղ է անդրադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

-Մասամբ՝ այո: Եվ նախագահ Ռ.Քոչարյանի հոկտեմբերի 9-ի նամակում էլ այդ մասին պարզ ասված է: Մասնավորապես, որ 907 հոդվածը հակամարտության սկզբից կապված է եղել կարգավորման ընթացքի հետ: Այդ հոդվածը մեկ տարով կասեցնելը բացասաբար է անդրադառնալու կարգավորման գործընթացի վրա: Եվ բացասական է լինելու մեզ համար:

Այդ հոդվածը ներառվում էր կարգավորման գործընթացի մեջ այնքանով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ կիրառվող շրջափակումը վերացնելու պահանջ էր դրվում: Մինչդեռ շրջափակումը չի վերացվել, բայց 907-ի հիշյալ պահանջը կասեցվել է:

-Այսինքն՝ ԱՄՆ-ը նաև ա՞յդ եղանակով է ջանում հայերիս ոչ ձեռնտու համաձայնություն պարտադրել:

-Չգիտեմ, թե դա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել. որպես ճնշում հայկական կողմի վրա՞, թե՞ խրախուսում ադրբեջանական կողմին: Եվ 907-ի կասեցումը կարող է ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հարցը լուծելու ինչ-որ նախադրյալ լինել, որովհետև խոսքը Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնություն ցուցաբերելու մասին է: Պատահական չէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կտրուկ դեմ էր, որ կասեցման մեջ մտցվեր “ռազմական օգնությունը Լեռնային Ղարաբաղի դեմ չկիրառելու” պահանջը հենց այդ ձևակերպմամբ: Եվ չպետք է մոռանալ, որ 907 հոդվածի կասեցումից հետո ԱՄՆ-ի հենց գործադիր իշխանությունն է ստանում ազատ

գործելու հնարավորություն, իսկ Կոնգրեսի վերահսկողությունը հասցվում է նվազագույնի:

Ուղղակի պետք է հետևենք, տեսնենք, թե Ադրբեջանին ցուցաբերվելիք այդ օգնությունն ինչ չափեր և ձևեր է ընդունում, և ըստ այդմ՝ պարզ կլինի մնացյալը:

Հայկական Հարցն Այսօր

7 Ապրիլի, 2011

«Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ»

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
 Նոյեմբեր 2010

I. Ռազմավարական մակարդակ

«Բաժանիր և տիրիր». Հայկական հարցի անդամատումը

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում դարձյալ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես և անհապաղ ճանաչելու հարցը։ Ցավոք, ինչպես այս քայլի նախաձեռնողները, այնպես էլ հակառակորդները ԼՂՀ ճանաչումը դիտում են բացառապես դիվանագիտական խաղի վերնակառուցային կոմբինացիաներում՝ անտեսելով նրա բազիսային՝ ռազմավարական մակարդակը։ Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը բաղկացուցիչ մասն է չլուծված Հայկական հարցի, որի բոլոր հիմնական բաղադրյալները՝ հայթուրքական հակամարտությունը, վերջինից սերված նույն ղարաբաղյան հակամարտությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը և Ջավախքի հիմնահարցը, ՀՀ քաղաքական վերնախավը շարունակում է գնահատել միմյանցից բոլորովին անջատ։ Համապատասխանաբար, Հայաստանի առջև ծառացած ռազմավարական խնդիրների ընդհանուր պատկերը չի երևում, թուլանում են պետության միջազգային իրավական և դիվանագիտական դիրքերն արտաքին քաղաքականության բոլոր գլխավոր ուղղություններով։ Հետևաբար, արտաքին (ինչպես նաև ներքին) քաղաքականության պետական արդյունավետ ծրագրավորումը, այդ թվում՝ ԼՂՀ ճանաչման նպատակահարմարության առարկայական վերլուծությունը, հնարավոր են միայն այն բանից հետո, երբ մենք՝ ինքներս մեզ համար, պարզ և իրապաշտորեն կբացահայտենք Հայկական հարցի ներկա դրությունն աշխարհաքաղաքական այն իրավիճակի մեջ, որում գտնվում է Հայաստանը՝ 1991 թ. իր անկախությունը վերահաստատելուց ի վեր։

 Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում

Սկսենք նրանից, որ 1991 թ. ի վեր Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ, բայց այլևս ոչ իբրև արևմտահայերի ֆիզիկական փրկության հարց, ինչպես այն հայտնի էր 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին։ Թուրքերն ամբողջությամբ բնաջնջել էին Արևմտյան Հայաստանի, մասամբ նաև Արևելյան Հայաստանի հայությանը 1893-1923 թթ. երեք հիմնական փուլերով՝ 1893-1896, 1909, 1915-1923 թթ., իրականացրած ցեղասպանության ընթացքում։ Խորհրդային շրջանում հայաթափության ենթարկվեցին նաև Արևելյան Հայաստանի ընդարձակ տարածքները, այդ թվում՝ Նախիջևանն ու հյուսիսային Արցախը։ Այժմ հայ-թուրքական հակամարտությունը թևակոխել է նոր փուլ, որի հիմնական առանձնահատկությունը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Հայաստանն աշխարհի քարտեզի վրայից վերացնելու Թուրքիայի քաղաքականությունը չի վերանայվել. այժմ նրա նպատակն է խեղդել հայոց պետությունը սաղմում։ Այս խնդիրը Թուրքիան փորձում է լուծել միջնորդավորված կերպով՝ իր դաշնակից Ադրբեջանի միջոցով, քանի որ ներկայիս միջազգային իրադրությունը, քաղաքական և տնտեսական կարգի արտաքին ու ներքին լուրջ խնդիրները խոչընդոտում են թուրքական ուղղակի ներխուժումը Հայաստան (թեև չեն արգելում Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից տարվող համընդհանուր հոգեբանական պատերազմը և երկարամյա տնտեսական շրջափակումը)։

Թուրքական այդ ծրագրերին համահունչ՝ 1991-1994 թթ. հայկական վերածնված պետականությունն՝ իր արևելյան սահմանների ողջ երկայնքով, ենթարկվեց ադրբեջանական ագրեսիային։ Այդպիսի իրադրության մեջ Հայաստանի համար կենսականորեն կարևոր էր ունենալ անվտանգության կայուն երաշխիքներ, առաջին հերթին՝ պաշտպանունակ սահմաններ։ Թեև մեծ զոհերի գնով, բայց ռազմավարական այդ խնդիրը հաջողվեց մասամբ լուծել` ազատագրելով հայրենիքի որոշակի հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած բնիկ հայկական տարածքը՝ նախկինում Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցված յոթ վարչական շրջանները։ Այդ տարածքն արդեն մեկուկես տասնամյակից ավելի է, ինչ Հայկական բանակի վերահսկողության տակ է։ Այս ազատագրումը մեզանում ընդունված է համարել որպես զուտ ռազմական անհրաժեշտություն՝ թշնամու կրակակետերը ճնշելու միակ միջոց։ Ընդհանուր առմամբ ճիշտ լինելով և արցախյան պատերազմի դաշտային իրավիճակն արտացոլելով հանդերձ՝ այս տեսակետն, իր նեղ ռազմական իմաստով, մակերեսային է։ Ազատագրված տարածքի հարցի շրջանակները շատ ավելի ընդգրկուն են. նրանք վերաբերում են հայկական պետության բոլոր հիմնահարցերին՝ պատմական, աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական, ժողովրդագրական, միջազգային իրավական և նույնիսկ՝ գոյութենական։

Հայ քաղաքական մտքի ընդհանուր թուլությունը, Հայկական հարցի բովանդակության թերի մշակվածությունը և օտար ուժերի մտավոր քայքայիչ ազդեցություններն էին պատճառը, որ սկզբում վերոհիշյալ յոթ շրջաններն անվանվեցին «բուֆերային գոտի», անգամ՝ «գրավված շրջաններ»: Հետագայում այս վերջին անընդունելի անվանումն աստիճանաբար դուրս մղվեց (ցավոք, դեռևս ոչ ամբողջովին), փոխարինվելով՝ «ազատագրված տարածքներ» ստույգ, բայց և առաձգական տերմինով: Այնինչ՝ դրանց պետք է տալ ռազմավարական առումով համարժեք անվանում՝ «Հայաստանի՛ ազատագրված տարածք», քանի որ խոսքը վերաբերում է հողերին, որոնք գտնվում են Հայաստանում, և էական չէ՝ դրանք Հայաստանի Հանրապետության, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական միավոր են հայտարարված, քանզի Հայաստան է և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն, և՛ ազատագրված տարածքը, որոնք ռազմավարական մակարդակում կազմում են մեկ ամբողջություն: Արդի Հայաստանն այն տարածքն է, որը գտնվում է Հայկական բանակի վերահսկողության տակ։ Իսկ վերջերս ազատագրված 12,000 կմ2-ը հայրենիքի անօտարելի հողաբաժինն է՝ իր ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և մշակութային յուրահատկություններով հանդերձ:

Տարածված կարծիքին հակառակ, Հայկական հարցն ամենևին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, ո՛չ էլ արցախահայության ինքնորոշման իրավունքը, այլ՝ հողային, տարածքային հարցը։ Սակայն ո՛չ 1991-1994 թթ., ո՛չ էլ մինչև այսօր հայ քաղաքական վերնախավը չի կարողացել ընկալել այս պարզ ռազմավարական աքսիոմը։ Հայկական հարցի էությունն այժմ էլ կայանում է հայ ժողովրդի իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծման մեջ: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը`հայոց պետականության վերականգնում եթե ոչ ամբողջ Հայաստանում (350.000 կմ2), ապա առնվազն նրա այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հնարավոր է հայոց քաղաքակրթության երկարատև անվտանգ գոյությունն ու զարգացումը: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը հայության անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք և ամուր պետականության ստեղծում, երկրորդ` այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ: Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո՛չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատևել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29.800 կմ2խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո՛չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի պահպանել ազգային հավաքական կյանքը Հայկական լեռնաշխարհի հայաբնակ տարածքում: Այսպիսով, Հայկական հարցն այսօր հայոց վերածնված պետության պաշտպանունակության և տնտեսական կենսունակության ապահովման հողային-քաղաքական խնդիր է։

Հայոց բանակի առաքելությունն ազատագրումն է

Հայկական հարցը գոյություն ունի օբյեկտիվորեն, անկախ մերօրյա հայ քաղաքական վերնախավի ցանկություններից և նախասիրություններից, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը պատրաստ չեն հաշտվելու հայկական պետականության գոյության հետ նույնիսկ այն 42,000 կմ2 ոչ մեծ տարածքում, որի վրա այն կայացել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի ձևերով։ Դա ևս մեկ անգամ իրազննորեն ցույց տվեց մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» անփառունակ վախճանը։ Անցած երկու տասնամյակը ևս ապացուցել են, որ նույն այդ 42,000 կմ2-ին այն նվազագույն անհրաժեշտ տարածքն է, որի վրա հնարավոր է հայ ազգի գոյությունը թշնամի թյուրք դաշնակիցների կողմից կիսաշրջափակված պայմաններում։ Արդի Հայաստանի այդ տարածքի նույնիսկ փոքր մասի կորուստը կարող է անդառնալիորեն խաթարել ռազմական ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի՝ վտանգելով հայկական պետության բուն գոյությունը։ Մյուս կողմից՝ այդ 42,000 կմ2 կարող են բավարար երաշխիք չլինել նոր պատերազմ սանձազերծելու Բաքվում մշակվող ծրագրերի դեմ։ Հետևաբար, Ադրբեջանի հաջորդ հավանական հարձակումը ետ մղելու հայկական ռազմավարությունն ստիպված (առնվազն՝ բնազդորեն, առավելագույնը՝ ծրագրված կերպով) նախատեսելու է հայոց զինուժի վերահսկման տակ գտնվող գոտու ընդլայնում, այն է՝ ներկայիս Ադրբեջանի սեղմում մինչև աշխարհագրական այնպիսի սահմանները, որոնք կստիպեն նրան դադարեցնել իր հարձակումը և երկար ժամանակով (ցանկալի է՝ ընդմիշտ) հրաժարվել այն վերսկսելու մտքից անգամ։ Հայրենիքի օկուպացված 12,000 կմ2-ի ազատագրումը կասեցրեց ադրբեջանական հարձակումն առնվազն 16 տարով։ Բայց, շատ հնարավոր է, որ խաղաղության այդ ամենագործուն՝ տարածքային երաշխիքի ժամկետը լրանում է և, Հայաստանի անվտանգությունն առնվազն 50 կամ ավելի տարով ապահովագրելու համար, շուտով պահանջվելու է այն ոչ միայն վերահաստատել, այլև բազմապատկել այնքանով, որքանով դա հնարավոր կլինի, ընդհուպ մինչև ցեղասպանական ծրագրեր ունեցող նախահարձակ պետության ոչնչացումը։

Ցավոք սրտի, Հայաստանի գրավված տարածքների ազատագրման խնդիրը մեր առջև է դնում թշնամին, մինչդեռ հայկական պետությունն ու հայ ժողովուրդն իրենք պետք է պատրաստ լինեն որդեգրելու ազատագրության գաղափարախոսությունը (որ նախատեսում է արդեն առավել խորքային՝ մտավոր և հոգեբանական ազատագրում), այլ ոչ միայն արձագանքելու արտաքին ներգործությանը՝ ադրբեջանական ագրեսիային, ինչպես դա եղավ 1991-1994 թթ. և լրջագույն սխալների ու բաց թողնված հնարավորությունների պատճառ դարձավ։ Հայաստանի երկարաժամկետ անվտանգության մասին նախաձեռնողաբար մտածել նշանակում է, նախ և առաջ, խորապես գիտակցել բնիկ հայկական տարածքի գերարժեքը և ողջ էությամբ ձգտել նրա ազատագրմանը։ Ընդ որում, ամենևին կարևոր չէ, թե երբ (և ով) է այդ տարածքը բռնագրավել՝ 14-րդ, 18-րդ թե՞ 20-րդ դարում։ Ակներև է, որ Ադրբեջանը, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն այնտեղ ոչնչացնելուց հետո, օգտագործում է իրեն հասած հայկական իսկ հողը որպես տնտեսական հզոր լծակ՝ Հայաստանի վերապրած մասը ևս խեղդամահ անելու, ինչպես նաև ցատկահենավայր՝ իր հաջորդ խոշորամասշտաբ նախահարձակման համար։ Ուստի՝ ռազմական անհրաժեշտության տեսակետից, հայկական տարածքների բռնազավթման հարաբերական հեռավորությունը բացարձակապես դեր չի խաղում նրանց ազատագրության նպատակահարմարությունը որոշելու համար։

Եթե 1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմը խորապես գիտակցվեր Հայկական հարցի համատեքստում (այլ ոչ իբրև, նախ և առաջ, ինքնապաշտպանություն ու գոյապայքար), ապա իր ստեղծման օրվանից Երրորդ հանրապետության բանակը կարելի էր լիակատար իրավունքով ուղղակի անվանել «Հայկական ազատագրական բանակ», քանի որ ազատագրության օբյեկտիվ-պատմական իր առաքելությունը մասամբ ու պատվով արդեն կատարել է։ Թե ապագայում որքանով նրան կհաջողվի կատարել նույն այդ անավարտ առաքելությունը՝ ցույց կտա ժամանակը։ Պարզ է, սակայն, որ այդ առաքելության ձախողումը կարող է նշանակել հայկական քաղաքակրթության վերջնական կործանում արդեն մեր սերնդի օրոք, ինչպես որ ծրագրում են Անկարայի և Բաքվի պետական իշխանության խորքային ոլորտները։ Ուրեմն Հայկական բանակն իր առաքելությունը պետք է կատարի բոլոր հանգամանքներում՝ անկախ ամեն ինչից։

Այսպիսով, Հայաստանի անվտանգության հարցը՝ նույն ինքը Հայկական հարցը, կարող է դարձյալ պարտադրել մեզ՝ ազատագրելու բնիկ հայկական տարածքի մի մասը, որն ընկած է հայկական և ադրբեջանական բանակների շփման գծից դեպի խորը արևելք՝ ընդհուպ մինչև Կուր գետ ու Կասպից ծով։

II. Միջազգային իրավական մակարդակ

Հայկական պետության ռազմավարական խնդիրները

Նախքան Հայկական հարցի միջազգային իրավական մակարդակի վերլուծությանն անցնելն անհրաժեշտ է համառոտաբար ամփոփել ներկա ուսումնասիրության նախորդ գլխում ասվածը (I. Ռազմավարական մակարդակ

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական հարցի բովանդակությունը՝ Հայաստանի տարածքային-քաղաքական ազատագրության անհրաժեշտությունը, նույնը մնալով, ընդունեց նոր ձևեր, որոնք արտահայտվեցին նախևառաջ վերածնված հայկական պետության հետևյալ ռազմավարական խնդիրներում.

ա) Արցախի (ներառյալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած տարածքի) ազատագրում և ամրապնդում.

բ) Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարևոր հայկական Ջավախքի պահպանում և նրա ազգային դիմագծի ամրապնդում.

գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, ցեղասպանության ժխտման փորձերի դեմ պայքար, ինչպես նաև այդ հարցի միջազգային շահարկումների բացահայտում և չեզոքացում.

դ) Խորհրդային Միության փլուզմամբ վերաբռնկված հայ-թուրքական հակամարտությունը, ներառյալ ինչպես օսմանյան ու հանրապետական Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը, այնպես էլ Թուրքիայի ներկայիս թշնամական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության երկարամյա շրջափակումը, Ադրբեջանի՝ ԼՂՀ և ՀՀ դեմ ուղղված պատերազմական գործողություններին, այժմ էլ՝ նախապատրաստություններին ամեն կերպ օժանդակումն ու խրախուսումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, միջազգային ասպարեզում Հայաստանի պատմության համապարփակ կեղծումը, հայ պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, ՀՀ-ի և հայության դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմը և այլն։

Հայկական հարցի այս բաղադրիչներն անքակտելիորեն կապված են, նրանցից յուրաքանչյուրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ որևէ մեկում ձախողումը հղի է ծանր հետևանքներով Հայաստանի և հայության համար։ Վերը թվարկված խնդիրներն ունեն մի շարք կողմեր, այդ թվում՝ ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, միջազգային-իրավական, որոնցից ամեն մեկն ունի իր կշիռն ու նշանակությունը։

Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը

Համապատասխանաբար, Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը բաղկացած է հետևյալ գործերի համադրույթից.

  1. 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Հայաստանի համար իրապես դրական նշանակություն ունենալ միայն այն ժամանակ, երբ կընդունվի որպես իրավականորեն պարտադիր ակտ, այլ ոչ որպես սոսկ քաղաքական հռչակագիր, ինչպիսինայն դարձել է աշխարհի ավելի քան քսան երկրների խորհրդարանական բանաձևերում և հայտարարություններում։ Հռչակագրային բնույթ ունեցող ճանաչումները որևէ փոփոխություն չեն առաջացրել ցեղասպանությունը ճանաչած պետությունների՝ Հայաստանի անվտանգության հրատապ խնդիրների նկատմամբ վարած քաղաքականության մեջ։ Այնինչ միայն այդպիսի արդյունքը կարող էր կարևոր լինել, քանի որ Հայաստանի անվտանգության ծանրագույն խնդիրները հե՛նց ցեղասպանությունն է ծնել։ Օրինակի համար, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Բելգիան, Լիտվան, Նիդերլանդների Թագավորությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց այդ երկրների քաղաքականությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել։ Ավելին, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը փաստացիորեն արժեզրկել է Հայոց ցեղասպանության մասին որոշ պետությունների խորհրդարաններում ավելի վաղ ընդունված բանաձևերը։ Այսպես, ի հեճուկս Լիբանանի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը երկիցս՝ 1997 և 2000 թթ. ճանաչելու փաստի՝ 2008 թ. իր մեծությամբ լիբանանյան երկրորդ քաղաքի՝ Տրիպոլիի գլխավոր հրապարակը վերանվանվել է Հայոց ցեղասպանության առաջին փուլի ղեկավար՝ պատմության մեջ «արյունոտ սուլթան» մականվամբ հայտնի Աբդուլ Համիդի անվամբ։ Հունաստանում Սալոնիկի քաղաքապետը մտադիր է հուշարձան կառուցել ի պատիվ երիտթուրք այն պարագլուխների, որոնք ծնունդով այդ քաղաքից են։ Եվ այս սրբապղծության դեմ անզոր են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Հունաստանի խորհրդարանի 1996 թ., ինչպես նաև Եվրախորհրդարանի (որի անդամ է Հունաստանը) 1987 ու 2002 թթ. ընդունած բանաձևերը։ Կիսապաշտոնական Ֆրանս-Պրես գործակալությունը տարիներով շարունակում էր թեականորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ այն բանից հետո, երբ 1998 թ. Ֆրանսիայի խորհրդարանը հատուկ բանաձևով ճանաչել էր այն (դրությունը շտկվել է միայն վերջին 2-3 տարվա ընթացքում)։ Շվեդիայի խորհրդարանը երկիցս փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ։ Այսպիսով, ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձևերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների հայտարարությունները, թեև կարևոր են, սակայն անվստահելի են և անարդյունավետ (այստեղ չենք անդրադառնա այն բազմաթիվ փաստական սխալներին, որոնք նրանցում թույլ են տրված), քանի որ մշտապես ենթակա են ներքին և արտաքին քաղաքական շահարկումներին։

Իրականում, 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը պատկանում է միջազգային և ազգային դատաիրավական վարույթին, մասնավորապես, ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ նախկին Հարավսլավիայի ու Ռուանդայի հարցերով տրիբունալների օրինակով ստեղծվելիք Հայոց ցեղասպանության հատուկ տրիբունալին։ Սակայն 1970-ական թթ. ի վեր՝ որոշ պետություններում խորհրդարանական քննարկումների օրակարգ մտցվելով (հետևաբար՝ դառնալով բանավիճային) և հայտնվելով տուժող կողմի՝ Հայաստանի և հայության արդյունավետ վերահսկողությունից դուրս, այդ գործը մի շարք դեպքերում դարձավ աշխարհաքաղաքական առուծախի առարկա՝ այլ պետությունների Թուրքիայի հետ ունեցած սեփական խնդիրները Հայոց ցեղասպանության շահարկումների հաշվին լուծելու միջոց։ (Այդ ամոթալի երևույթիվառ վկայությունն են ԱՄՆ նախագահների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախընտրական խոստումների լկտի և բացահայտ դրժումները։) Ուստի Հայոց ցեղասպանության մինչև այսօր եղած միջազգային ճանաչումները միայն խորհրդարանական բանաձևերի, որոշումների և հայտարարությունների տեսքով ժամանակավրեպ են։ Առնվազն այն պահից, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման (այլ ոչ՝ սոսկ ճանաչման) հարցը պետք է զուգահեռաբար արծարծվեր նաև միջազգային քաղաքական առուծախին պակաս չափով ենթակա իրավական դաշտում՝ ազգային և միջազգային օրենսդրություններում ու դատարաններում։ Միջազգային դատարանում Հայաստանը հայցելու է Թուրքիայից բարոյական և մշակութային փոխհատուցում, նյութական-ֆինանսական տուգանքներ, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։

Այս գործը կարող է լսվել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) և այլ միջազգային-իրավական ակտերի համաձայն։ Մասնավորապես, որպես Կոնվենցիայի ստորագրող կողմ (23 հունիս 1993թ.) Հայաստանի Հանրապետությունն իրավասու է արծարծել Թուրքիայի դեմ (որը նույնպես ստորագրել է այն՝ դեռևս 1950թ. հուլիսի 31-ին) այդ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի լիազոր մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել այն միջոցները, որոնք այդ կողմի համոզմամբ անհրաժեշտ են ցեղասպանությունը «կասեցնելու» (ճնշելու) համար: Հեղինակավոր իրավաբան-միջազգայնագետների, մասնավորապես պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասի կարծիքով, ցեղասպանության «կասեցումը»՝ պատժիչ արդարության հաստատումից բացի՝ ենթադրում է նաև ավելի լայն միջոցների կիրառում: Հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս վերացնել դրա հետևանքները: Հետևաբար, այդ միջոցները ներառում են ոչ միայն ցեղասպանության մեղավորների պատժումը, այլև վերապրած սերունդների իրավունքների վերականգնումն ու նրանց փոխհատուցելը, այդ թվում, հնարավոր է, նաև տարածքային զիջումների տեսքով: ՀՀ-ը կարող է կիրառել նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հայտարարում է. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման ու կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:

Այս առումով հարկ է նկատել, որ վերոհիշյալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում ցեղասպանություն հասկացության և բուն ցեղասպանություն (genocide) եզրույթի սահմանումը տվել է աշխարհահռչակ իրավագետ Ռաֆայել Լեմկինը` հիմքում դնելով հատկապես ու մասնավորապես Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Ավելին՝ Ռաֆայել Լեմկինը Կոնվենցիայի անբաժանելի մաս համարվող Նախապատրաստական զեկույցում ուղղակի հղում է արել Հայոց ցեղասպանությանը: Այս հղումը բավարար է եղել, որպեսզի Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը՝ 2007 թ. մարտի 9-ին դատապարտելով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին 90 օր պայմանական ազատազրկման և տուգանելով նրան 3,000 շվեյցարական ֆրանկի չափով՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, միաժամանակ հայտարարի, որ Հայոց ցեղասպանությունը դադարում է լինել վիճարկման առարկա, քանի որ եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի ձևով արդեն միջազգայնորեն ճանաչվել է, դրվելով հիմնարար միջազգային իրավական ակտի հիմքում: Ավելին՝ ֆորմալ տեսակետից դիտելու դեպքում, կարելի է պնդել, որ Թուրքիան, 1950թ. հուլիսի 31-ին ստորագրելով Կոնվենցիան՝ անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի ու հայության աշխատանքի մյուս ուղղությունը պետք է լինի տարբեր պետությունների ազգային օրենսդրություններում և դատական պրակտիկայում Հայոց ցեղասպանության ժխտման, վիճարկման կամ մեղմման քրեականացման հասնելը։ Ցավոք սրտի, այս հարցում իրավիճակը չափազանց վատ է բուն Հայաստանի Հանրապետությունում։

Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ-իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց սեփական չափանիշներով, որոնք համապա­տասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական շահե­րին, ընդ որում՝ և՛ ազգային, և՛ պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել): Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.

  • ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893-1923 թթ.
  • անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.
  • մարդկության դեմ այդ ոճրագործությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուր­քիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրա­պե­տության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործո­ղություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հա­րաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.
  • թուրքական պետության պատասխանատվության ճանաչում հայ ժողովրդի շահերի վերջնական արտահայտչի և ներկայացնողի հայկական պետության առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).
  • նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշ­խարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը: Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրին՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը։

Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է հողային խնդիր՝ նրանց կենսատարածքը սեղմել-հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի: Ճիշտ ա՛յդ տեսանկյունից է պետք դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնոր­հիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն ու ռազմա­վարական նվազագույն անհրաժեշտ խորություն),  այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը:

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատա­պարտումը Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ վարպետորեն կապելը: Միջազգային համայնքը ճա­նաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ազատագրված ամբողջ տարածքի վրա։

Վերը նշված պատասխանատվության ու փոխհատուցման չափանիշերը միջ­ազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն գրանցվել։ Եվ չէին էլ կարող գրանցվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն այդպիսի խնդիրներ իր առջև երբեք չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել ու բնականաբար՝ երբեք համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել։

2. 1918-2010 թթ. Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների մասին գործը

1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը Հայոց եղեռնի կազմակերպիչների և կատարողների նկատմամբ բաց դատավարություն անցկացնելու ժամանակ և հնարավորություն չունեցավ։ Այդուհանդերձ, նրանց պատժելու մասին որոշումն ընդունվեց այդ կարճ ժամանակահատվածում՝ 1919 թ. հոկտեմբերին ու հե՛նց Երևանում՝ իշխող կուսակցության՝ ՀՅ Դաշնակցության 9-րդ համագումարում։ Մինչդեռ Հայաստանի «երրորդ» Հանրապետության (1991թ.-ցայսօր) ղեկավարությունը, հույսը դնելով միջազգային միջնորդության միջոցով ղարաբաղյան և հայ-թուրքական հակամարտությունների արագ լուծման վրա և բոլորովին չըմբռնելով Հայկական հարցի էությունը, որոշեց պարզապես հրաժարվել ինքնապաշտպանության և հատուցման՝ իր տրամադրության տակ եղած արդյունավետ միջոցից՝ Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների կազմակերպիչների ու կատարողների դեմ ազգային և միջազգային դատական հետապնդումից, որն ինքնիշխան պետության բացառիկ իրավունքն է։ Չմոռանանք, որ այդ հանցագործությունները մասամբ իրականացվել են «երրորդ» հանրապետության գոյության օրոք։

ՀՀ երեք նախագահների՝ Բաքվի հայատյաց վարչակազմին և Անկարայի նրանց հովանավորներին խաղաղեցնելու անհույս փորձերը բերեցին ընդամենը Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի համընդգրկուն նախապատրաստությունների արագացմանն ու հակահայկական սանձարձակ քարոզչության ուժեղացմանը՝ ինչպես այդ երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Հետևաբար, ադրբեջանական պետական ֆաշիզմի ցեղասպանական ծրագրերին այսօր էլ կարելի է համարժեքորեն պատասխանել նրա դեմ իրավական հետապնդում սկսելով՝ դատարանի դահլիճում նրան մերկացնելով հայասպանության մեջ, սկսած հայերի կոտորածներից նորաստեղծ մուսավաթական Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում (1918 թ.) և Շուշիում (1920 թ.), մինչև էթնիկական զտումները Նախիջևանում (1918-1988 թթ.), Սումգայիթում, Կիրովաբադում, դարձյալ Բաքվում, դաշտային և լեռնային Ղարաբաղում (1988-1994 թթ.)։ Այս գործը վաղուց ի վեր, մաս-մաս ու հանգամանորեն, պետք է քննվեր Երևանում՝ Հայաստանի Հանրապետության ստեղծած հատուկ տրիբունալում։ Բացի այդ՝ ՀՀ-ի և Սփյուռքի կառույցները պետք է ամեն կերպ՝ իրավական, ֆինանսական, կազմակերպչական առումներով աջակցեին Ադրբեջանում հայասպանության ու էթնիկական զտումների հետևանքով արտասահմանում հայտնվածներին, որպեսզի նրանք այդ պետությունների ազգային դատարաններում առանձին գործեր հարուցեին իրենց դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այս ամենը դեռևս արված չէ, սակայն ուշացնել այլևս չի կարելի, մանավանդ որ Ադրբեջանը պատրաստվում է ինքը միջազգային իրավական կանխարգելիչ գրոհ ձեռնարկել՝ իր իսկ հնարած կեղծ մեղադանքներով։ Ուստի հարկ է առանց հապաղելու ՀՀ իրավասու քննչական մարմնում ստեղծել հատուկ քննչական խումբ, որն իր վրա կվերցնի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի շրջաններում ու քաղաքներում, Արցախում ու Նախիջևանում հայության դեմ կատարված հանցագործությունների փաստերի հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև այդ վիթխարի գործի նախապատրաստությունն ընդհանուր դատավարությանը։ Քննչական օժանդակ մի խումբ էլ պետք է ստեղծել ԼՂՀ-ում։ Այնուհետև հենվելով միջազգային իրավունքի՝ մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների գործող օրենսդրական մեծ կորպուսի վրա, պետք է անցկացնել բուն դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դատավարության նախապատրաստության և անցկացման աշխատանքներին հարկավոր է ներգրավել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային մասնագետների։

Կոպտագույն սխալ էր, մի կողմից՝ խոսել Արցախի հայության Ադրբեջանից ամբողջովին անջատվելու իրավունքի մասին, մյուս կողմից՝ խուսափել Ադրբեջանի՝ մարդկայնության դեմ կատարած հանցագործություններին դատարանի դահլիճում իրավական գնահատականներ տալուց։ Այդ սխալը մեծապես թուլացրեց ՀՀ և ԼՂՀ դիրքերը դիվանագիտական ճակատում։ Եթե անկախ հայկական պետությունն ինքը չի համարձակվում դատել իր հայրենակիցների զանգվածային սպանությունների, ջարդերի և բռնի տեղահանությունների կազմակերպիչներին ու կատարողներին, այսինքն՝ չի փորձում սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականության դեմ կիրառել իրավական պաշտպանության միջոցները, ապա շատ լուրջ հարցեր են առաջանում այդ պետության ինքնիշխանության աստիճանի, ինչպես նաև նրա քաղաքական վերնախավի պրոֆեսիոնալիզմի մակարդակի և արժեհամակարգի մասին։

Միջազգային իրավական հարցերում ՀՀ իշխանությունների գրագիտության ու քաղաքական կամքի սուր պակասը ևս մեկ անգամ բացահայտվեց հարաբերականորեն վերջերս, երբ նրանք համարժեք պատասխան չտվեցին Ադրբեջանի կատարած հակահայկական վայրագ հանցագործություններին։ Խոսքը վերաբերում է 2004 թ. փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանությանը և 2005 թ. դեկտեմբերին Ջուղայում հայ միջնադարյան ճարտարապետության հազարավոր անգին նմուշների՝ խաչքարերի ջարդի հերթական գործողությանը, որը տեսագրվեց հե՛նց վանդալության պահին։

Բացի այդ՝ Բուդապեշտում կատարված ոճիրը տուժող կողմը (Հայաստանի Հանրապետությունը) պետք է որակեր որպես ազգային ատելության հողի վրա կատարված պետական ահաբեկչության արարք, որը նախապատրաստել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ իրենց թուրք գործընկերների հնարավոր մասնակցությամբ (հիշեցնենք, որ մարդասպանը որպես զինվորական մասնագետ որոշ ժամանակ աշխատել էր Թուրքիայում), այլ ոչ թե գոհունակությամբ ընդուներ Բուդապեշտի դատարանի՝ Հունգարիայի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն կայացրած լղոզված վճիռը, ըստ որի՝ հանցագործը ինչ-որ (չճշտված) «ստոր մղումներից» կատարել է «սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում»։ Գուրգեն Մարգարյանի սպանությունից մեկ ամիս անց, երբ դեռ շատ ժամանակ կար մինչև բուդապեշտյան դատավարության սկիզբը, ես առաջարկեցի պահանջել այլ մեղադրանքի առաջադրում, ընդգծելով, որ առկա փաստերը «հայկական կողմին լիովին իրավունք են տալիս պնդելու սպանության այնպիսի վարկածի վրա, որը մատնանշում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կանխամտածված ու մանրամասնորեն ծրագրված գործողությունը։ Այսինքն՝ խոսքը պետական հանցագործության մասին է» (տե՛ս “Агентство Де-факто”, 29.03.2004; “Новое время”, 30.03.2004Բուդապեշտյան դատարանի վճռի անհամարժեքությունը, ինչպես նաև ադրբեջանական վանդալության անպատիժ մնալն ավելի քան բավարար հիմք էին, որպեսզի Հայաստանում անցկացվեին առանձին դատավարություններ ու հեռակա դատավճիռներ կայացվեին ինչպես այդ հանցագործությունների կազմակերպիչների, այնպես էլ կատարողների նկատմամբ։ Փոքր-ինչ շեղվելով, նկատեմ, որ հայատյացության այդ վայրագ դրսևորումներին ՀՀ իշխանությունները պատշաճ պատասխան չտվեցին նույնիսկ զուտ քաղաքական դաշտում, շարունակելով իրենց հանդիպումներն ու բանակցությունները Բաքվի ֆաշիստ պարագլուխների հետ, փոխանակ, գոնե ժամանակավորապես, դադարեցնեին նրանց հետ շփումներն ու կապերը։ Բանակցությունների դադարեցումը, որն անհրաժեշտ էր ազգային ու պետական արժանապատվությունը պահպանելու համար, միաժամանակ կլիներ նաև զորեղ միջոց միջազգային հասարակական կարծիքին իրազեկելու այն մասին, որ Ադրբեջանի հակահայկական ռասիզմը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, և այդ պետության իրավասության տակ Արցախի վերադարձը բացարձակապես անհնար է։

Իհարկե, միջազգային դատական պրակտիկայում հեռակա դատավարություններն արդարադատության բավականին հազվադեպ ձև են, քանի որ, մեղադրյալի բացակայությամբ ընթանալով, սահմանափակում են նրա պաշտպանության հնարավորությունները։ Բայց այդպիսի դատավարությունները հանրածանոթ երևույթ են, երբ գործը վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, իսկ հանցագործներն ինչ-ինչ պատճառներով բռնված ու ներկայացված չեն արդարադատությանը։ Այսպես, 1919 թ. Ստամբուլում ստեղծված ռազմական արտակարգ տրիբունալները հեռակա կարգով դատապարտեցին երիտթուրք առաջնորդներից շատերին։ Աշխարհի ամենատարբեր պետություններում բազմաթիվ հեռակա դատավարություններ են անցկացվել նացիստական հանցագործների նկատմամբ։ Միայն 2009-2010 թթ. նացիստական ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է հինգ հոգի, որոնցից երկուսը Գերմանիայում, իսկ երեքը Իտալիայում՝ հեռակա կարգով։ Ելնելով Հայաստանի ազգային անվտանգության ընդգծված առանձնահատկություններից, որոնք արտահայտվում են հատկապես հայ ժողովրդի դեմ շարունակվող ցեղասպանական քաղաքականության, դրան միջազգային իրավական գնահատական չտալու և այն վարողների՝ Թուրքիայի և Ադրբեջանի երկարատև անպատժելիության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է արմատապես վերանայվի ինչպես մարդկայնության դեմ հանցագործությունների, այնպես էլ դրանց դեմ արդյունավետ դատավարություններ կազմակերպելու հարցերում։

Հայաստանում անցկացված հեռակա դատավարաթյունների նյութերն այնուհետև պետք է մաս-մաս կամ ամբողջությամբ փոխանցվեն միջազգային դատական ատյաններին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների մասին գործով հատուկ ստեղծված միջազգային տրիբունալին (Հաագայում)։ Միջազգային դատարանում Հայաստանն Ադրբեջանից հայցելու է նյութական ու ֆինանսական տուգանքներ, բարոյական, մշակութային և հողային փոխհատուցում, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։

3. Վրաստանի հայ բնակչությանն ազգային խտրականության ենթարկելու և Ջավախքի հայության իրավունքների մասին գործը

Վրաստանում ապրող հայության ոտնահարված ազգային շահերի և իրավունքների պաշտպանությունը վաղուց ի վեր պետք է վրաց իշխանությունների դեմ միջազգային իրավական ճնշման ձևեր ընդունած լիներ։ Դա նախևառաջ վերաբերում է ջավախահայության՝ Վրաստանի կազմում ինքնակառավարում ու վարչամշակութային ինքնավարություն ունենալու անկապտելի իրավունքին։ Հայկական այդ երկրամասի կենսագործունեության լեզվական, կրթամշակութային, ժողովրդագրական, կրոնադավանական, վարչական բնագավառներում պաշտոնական Թբիլիսիի վարած խտրական քաղաքականության փաստերը կարող են հիմք հանդիսանալ ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային ատյաններում ջավախահայերի իսկ կողմից հարուցված դատաքննությունների համար։

Ազգային ինքնապահպանության համար մղվող պայքարում Ջավախքի հայությունը պրոֆեսիոնալ, ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսների սուր կարիք է զգում։ ՀՀ-ն և Սփյուռքի հայկական կառույցները պարտավոր են աջակցել ջավախցիներին իրավական հարցերում, որպեսզի մոտ ապագայում ստիպված չլինեն զբաղվելու բաց հակամարտության հրշեջային մարումով կամ էլ կանգնել ռազմավարական առումով Հայաստանի համար կենսականորեն կարևոր այդ երկրամասի հայաթափության փաստի առաջ։ Հնարավորություններ կան նաև, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ուղղակի միջազգային իրավական միջամտություն ցուցաբերի ջավախքցի իր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության գործին։ Վրաց իշխանությունների նկատմամբ այդպիսի ճնշում գործադրելու համար հիմք կարող են լինել ՄԱԿ-ի և Եվրոխորհրդի շրջանակներում ընդունված ու Վրաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, այդ թվում (փակագծերում նշում ենք դրանց Վրաստանի միանալու տարեթվերը)՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1991 թ.), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը (1994 թ.), Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիան (2005 թ.) և այլն։ Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ ջավախահայությունը դասական իմաստով փոքրամասնություն չէ, քանի որ ապրում է իր սեփական հողի վրա՝ հայոց պատմական Գուգարք նահանգի հյուսիսային մասում։ Ջավախքի կորուստը՝ նրա հայաթափությունը «նախիջևանացման» սցենարով (որն ի դեպ ընթանում է ողջ թափով) պետք է բացառել, այլապես այն Հայաստանի ռազմաաշխարհագրական իրադրության մեջ կառաջացնի աղետալի բարդություններ, որոնք կարող են բաղդատվել թերևս միայն Արցախի կորստի հետ։ Ջավախահայությունը միանգամայն իրավասու է առանց Թբիլիսիի թույլտվության հռչակելու իր ինքնավարությունը, ինչպես նաև հայերենին հաղորդելու պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ տարածաշրջանային մակարդակում։

Ավելորդ չի լինի նկատել, որ բոլորովին վերջերս Եվրոպայում այդպիսի նախադեպեր են գրանցվել։ Այսպես՝ 2009 թ. սեպտեմբերի 5-ին, Ռումինիայի մեծամասամբ հունգարաբնակ Տրանսիլվանիա երկրամասի տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչների համագումարը հռչակեց Սեկույսկի ինքնավարության ստեղծման մասին («սեկույը» Տրանսիլվանիայի հունգարների ինքնանվանումն է)։ Իսկ նորաստեղծ ինքնավարության 2010 թ. մարտի 12-ին կայացած երկրորդ համագումարի ընդունած գլխավոր որոշմամբ՝ հունգարերենին շնորհվեց պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ տարածաշրջանային մակարդակում։ Ու թեև Ռումինիայի իշխանությունների կենտրոնական մարմինները չճանաչեցին նշված երկու համագումարներում ընդունված որոշումների օրինականությունը, Տրանսիլվանիայի հունգարների ինքնակազմակերպումը՝ ինքնավարության ստեղծման և հունգարերեն լեզվի կարգավիճակի բարձրացման միջոցով, մեծապես ամրապնդեց նրանց դիրքերը Տրանսիլվանիայում, դառնալով նաև Հունգարիայի՝ արտասահմանում բնակվող իր հայրենակիցների շահերն ու իրավունքները պաշտպանելու վճռական քաղաքականության ակնհայտ հաջողությունը։

4. Արցախյան գործը

Միջազգային դատավարության ձև կարող է ընդունել նաև հայ ժողովրդի՝ Արցախին, ներառյալ նրա շուրջն ազատագրված բնիկ հայկական տարածքին տիրելու անօտարելի իրավունքը։ Այդ իրավունքն իրացվելու է կա՛մ Հայաստանի Հանրապետության հետ վերջնական՝ դե-յուրե վերամիավորման, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման միջոցով։ Այսպիսի իրական հնարավորության վրա է մատնացույց անում Կոսովոյի անկախության հռչակման մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 2009 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թ. հուլիսի 22-ը քննված նախադեպային գործը։ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի խորհրդատվական վճռում եզրակացվեց, որ 2008 թ. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, քանի որ միջազգային օրենսդրության մեջ բացակայում է որևէ դրույթ, որը կարող էր արգելել Կոսովոյին հռչակելու իր անկախությունը։ Դրանով իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Սերբիայից Կոսովոյի անկախության ինքնահռչակումը։

Այդուամենայնիվ, պետք է հստակ գիտակցել, որ Հայկական հարցի ռազմավարական իրողությունների բերումով երկարաժամկետ հեռանկարում «մեկ ազգ, երկու պետություն» (ՀՀ և ԼՂՀ) տարբերակը վտանգավոր է և կարող է հայկական կողմի համար ընդունելի համարվել միայն իբրև ձևական ու միջանկյալ լուծում (այս հարցն ավելի մանրամասն կքննարկենք ավելի ուշ)։

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ վերոթվարկյալ գործերից որոշներն, այս կամ այն փաթեթավորմամբ, կարող են մտցվել միջազգային դատական ատյաններ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, բնականաբար՝ ճիշտ հակառակ պահանջներով և պատմական փաստերի լիակատար աղավաղմամբ։ Ուստի Հայաստանն ակամա կարող է հայտնվել միջազգային դատարաններում, հետևաբար ձեռքի տակ պետք է ունենա Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը, ինչը նախատեսում է ամենօրյա տքնաջան աշխատանք՝ արդեն այսօրվանից։

    5. Եկեղեցական գործերի շարք. Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի
 Նամազ Անիի հայկական տաճարի ավերակներում, 2010թ․

Ներկայիս Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) եղել է հայ ամենամեծ հողատերն ու սեփանակատերը։ Ցեղասպանության տարիներին հայ կղերը կրել է անդառնալի մարդկային կորուստներ. սպանվել են հազարավոր հոգևորականներ, որոնք հայ ժողովրդի հավաքական գիտելիքի, մշակույթի, ավանդույթների և սովորույթների եզակի կրողն էին։ 1915 թվականից մինչև այսօր Թուրքիայում ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացվել են հազարավոր հայկական եկեղեցիներ ու վանքեր, իսկ մի մասը վերածվել է մզկիթների։ Հայկական եկեղեցիները խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում նույն ճակատագրին են արժանացել, մի քանիսը հռչակվել են «աղվանական» և «վերանորոգման» ենթարկվել՝ միմիայն հայկական հետքերը ջնջելու նպատակով։ ՀԱԵ-ի, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու և Հայ Ավետարանական Եկեղեցու պատմամշակութային արժեքները, վիթխարի անշարժ գույքը և հարուստ ունեցվածքը բռնագրավվել ու թալանվել են։

1990-ական թթ. սկզբին Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում կար մի քանի հարյուր հայկական եկեղեցի՝ կանգուն և կիսավեր վիճակում։ ԽՍՀՄ փլուզումից հետո վրաց պետությունը և Վրաց Ուղղափառ Եկեղեցին ոչ միայն հրաժարվեցին հայկական եկեղեցիներն ու վանքերը վերադարձնել օրինական տիրոջը՝ ՀԱԵ-ին, այլև դրանցից շատերը վրացական հռչակեցին, ավելին՝ առհասարակ չճանաչեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի իրավական կարգավիճակը։ Իրավիճակը կարելի է պատկերացնել թեկուզ միայն Թիֆլիսի օրինակով. եթե 1899 թ. այնտեղ կար հայկական 27 եկեղեցի և մեկ վանք, ապա այսօր այնտեղ գործում է ընդամենը երկուսը, իսկ հայկական հինգ եկեղեցի վրացիները հայտարարել են «վիճելի»։

 Մշո Սուրբ Կարապետ Վանք, 1923թ․
 Մշո Սուրբ Կարապետ Վանքը մեր օրերում

Հայ Առաքելական Եկեղեցին պետությունից անջատ՝ առանձին իրավաբանական անձ է։ Կառուցվածքային առումով ՀԱԵ-ն համազգային կազմակերպություն է, որի վարչականորեն ինքնիշխան չորս նվիրապետական աթոռներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունները և Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունները (վերջին երեքն ընդունում են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահությունը)։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանն անկախ պետություն հռչակելուց հետո ՀԱԵ-ն, օգտվելով միջազգային քաղաքական համակարգի արմատական ձևափոխումից, կարող էր դիմել նորագույն միջազգային իրավական մեխանիզմներին և նրանց հիման վրա մշակեր եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման ինքնուրույն գործողությունների ծրագիր։ Սակայն դա չարվեց։ Այդուհանդերձ, նման ծրագիր չմշակելու մեղքն ընկնում է ոչ այնքան ՀԱԵ-ի, որքան ՀՀ ղեկավարության վրա, որը չկարողացավ համարժեք քաղաքականություն մշակել հայ-թուրքական հակամարտության և Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ։ Ընդհակառակը՝ Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքականությունը բոլոր 19 տարիների ընթացքում եղել և մնում է պարտվողական, իսկ վերջին մի քանի տարիներին՝ պարզապես անձնատվական։ Այդ քաղաքականության «գլուխգործոցը» դարձան ցյուրիխյան մեռելածին արձանագրությունները, որոնք 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունն ինքը հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջից։ Փաստորեն, այդ արձանագրություններն ստորագրելով՝ ՀՀ-ն կրավորականորեն հաշտվում է Հայոց ցեղասպանության աղետալի արդյունքների հետ՝ հայության տարածքային, մշակութային, բարոյական և նյութաֆինանսական կորուստներն այլևս չհամարելով փոխհատուցման (և, առհասարակ՝ հատուցման) ենթակա հարց։ Այսպիսի իրավիճակում ՀԱԵ-ն պարզապես անկարող էր Թուրքիայի դեմ միանձնյա գործադրել դատական հետապնդման միջազգային իրավական մեխանիզմները, հատկապես եթե նկատի ունենանք, որ Հայոց եկեղեցին մինչև այսօր չի ապաքինվել ցեղասպանության և դրան անմիջապես հաջորդած խորհրդային ամբողջատիրության յոթանասունամյա ժամանակաշրջանի հետևանքներից, իսկ սառը պատերազմի տարիներին դառնալով գերտերությունների առճակատման զոհը, ենթարկվել էր ցավալի և կազմալուծիչ բաժանման։

Մինչդեռ հայկական պետության և Սփյուռքի կառույցների աջակցության պարագայում Հայ Առաքելական Եկեղեցին (բացառությամբ թուրքական կառավարության ճնշման տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության) այսօր էլ կարող է մշակել և միջազգային իրավական ատյաններին ներկայացնել իր սեփական՝ ավտոնոմ ծրագիրը՝ առանձին վերցված եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ, որը կներառի հետևյալ հիմնական դրույթ-պահանջները (մանրակրկիտ մշակված իրավաբանական ձևակերպումներն ապագայի խնդիր են).

ա) ՀԱԵ-ի հոգևոր-վարչական իրավասությանը հանձնել (վերադարձնել) մինչև 1915 թ. եղած բոլոր հայկական եկեղեցիները և/կամ այն հողատարածքները, որտեղ դրանք գտնվել են.

բ) բարոյական ու ֆինանսական փոխհատուցում վճարել ցեղասպանության տարիներին հայկական եկեղեցիների ոչնչացման, նրանց ունեցվածքի և պատմամշակութային արժեքների բռնագրավման ու կողոպուտի, ինչպես նաև հազարավոր հայ հոգևորականների սպանդի դիմաց.

գ) ՀՀ և այլ պետությունների հայ քաղաքացիներին իրավունք տալ ազատորեն այցելել և իրականացնել իրենց հոգևոր պահանջմունքները Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում գտնվող ՀԱԵ-ի սրբավայրերը.

դ) ՀԱԵ-ի հետ համաձայնեցնել Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում գտնվող հայ եկեղեցական ճարտարապետության հուշարձանների պահպանման և վերականգնման աշխատանքները, եթե այդպիսիք իրականացվեն տվյալ պետությունների տարածքներում, ինչպես նաև ՀԱԵ-ին թույլ տալ սեփական միջոցներով իրականացնել նմանատիպ վերականգնողական ծրագրեր։

Հե՛նց հայ-թուրքական հակամարտության հանդեպ ինքնուրույն դիրքորոշման բացակայության, ինչպես նաև Թուրքիայից ու միջազգային համայնքից հստակորեն մշակված պահանջներ չունենալու պատճառով էլ 2010 թ. Հայ Առաքելական Եկեղեցին հանկարծակիի բերվեց թուրքական քարոզչամեքենայի հերթական հակահայկական գործողության՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու «վերականգնման» և այդ առթիվ այնտեղ անցկացվելիք Սուրբ Պատարագի առջև։ Փոխանակ դատապարտելու այդ «վերականգնումը», որն իրականացվել է առանց նրա օրինական տիրոջ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և վերջինիս կողմից գործուղված հայ միջնադարյան ճարտարապետության ու արվեստի մասնագետների մասնակցության (այդ օրն Աղթամար կղզու վրա թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության ձևական ներկայությունն ակնհայտորեն ստիպողական բնույթ ուներ) և այդ հնարանքը գնահատելու որպես հայկական սրբավայրի անարգում ու շեմքից իսկ մերժելու թշնամի պետության՝ Թուրքիայի հրավերը՝ ներկա գտնվելու Ս. Խաչ եկեղեցում անցկացվելիք Ս. Պատարագին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, պաշտոնական Երևանի ցուցումով, սկզբում նույնիսկ հայտարարեց այնտեղ պատվիրակություն ուղարկելու իր մտադրության մասին ու միայն վերջին պահին մերժեց թուրքական կանչը։ Ընդ որում՝ այդ մերժումը պատճառաբանվեց թուրքերի կողմից Ս. Խաչի գմբեթին խաչ տեղադրելն անորոշ ժամանակով հետաձգելու հանգամանքով, կարծե՛ս թե թուրքերին մերժելու համար այլ պատճառներ գոյություն չունեին։ Մինչդեռ իսկական սրբապղծություն պետք էր համարել արդեն այն, որ հանցագործ երիտթուրքերի հակահայկական ուղեգծի շարունակողները՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքող թուրքական պետության պարագլուխներն առհասարակ համարձակվել էին այդ լկտի ծաղրը ձեռնարկել՝ «վերանորոգել» իրենց իսկ կողմից չճանաչված զոհերի սրբատունը ու այդպիսով անամոթաբար ընդունել պատմական հուշարձանների պահպանողի և վերականգնիչի ազնիվ կեցվածք։

Ժամանակն է արդեն, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իրեն հեռու պահի դրսից թելադրվող, այդ իսկ պատճառով՝ հայկական շահերի տեսակետից անմեղսունակ ՀՀ արտաքին քաղաքականությունից։ Իբրև հայ ժողովրդի ավանդական ազգային-կրոնական կազմակերպություն, որն ունի իրավական ինքնուրույնություն, պատմական հեղինակություն, միջազգային կարգավիճակ և բարեկամական կապեր համաշխարհային քրիստոնեական եկեղեցիների հետ, Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պարտավոր է պայքարել հայության ոտնահարված կրոնական և եկեղեցական իրավունքների վերականգնման ու Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում մնացած հայկական պատմաեկեղեցական ժառանգության փրկության համար, անկախ նրանից, թե նշված երկրների նկատմամբ տվյալ պահին ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։

Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք Հայ եկեղեցու գործի ահռելի ծավալի մասին, նկատենք միայն, որ դիվանական նյութերի նորագույն հետազոտությունների համաձայն, ցեղասպանության տարիներին թուրքերն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացրել են 2538 հայկական եկեղեցի և 451 վանք[1], որոնց ճնշող մեծամասնությունը պատկանում էր Հայ Առաքելական Եկեղեցուն։ Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի դատավարությունների համար միջազգային իրավական հիմք կարող են դառնալ մի շարք միջազգային կոնվենցիաներ ու պայմանագրեր, այդ թվում՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան» (ընդունվել է 1954 թ. Հաագայում, Թուրքիան ստորագրել է 1965 թ.), 1972 թ. ընդունված «Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան», վերն արդեն հիշատակված «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան» ու ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդունված այլ համաձայնագրերը։

    6. Առանձին գործեր՝ հայերի և նրանց ընտանիքների անշարժ գույքի և ունեցվածքի մասին

Սա միակ միջազգային իրավական ասպարեզն է, ուր համաշխարհային հայությունը, թեև մեծ ուշացումով, բայց արդեն մուտք է գործել։ Առայժմ եզակի դատական հայցերը, որոնք հարուցել են ցեղասպանության զոհ դարձած հայերի անմիջական ժառանգները, վերաբերել են հիմնականում իրենց նախնիների՝ արևմտյան բանկերում և ապահովագրական ընկերություններում կուտակված ակտիվներին։ Սակայն 2010 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի դաշնային դատարանում հարուցվեց շատ ավելի լուրջ գործ. ամերիկահայ երեք հայցվոր պահանջել են Թուրքիայի Հանրապետությունից, Թուրքիայի Կենտրոնական բանկից ու «Զիրաաթ» բանկից փոխհատուցում՝ իրենց հողատարածքի «անօրինական բռնագրավման և [այն օգտագործելու միջոցով] անարդար հարստացման դիմաց»։ Խնդրո առարկա հողակտորն Ինջիրլիքում տեղակայված ամերիկյան ռազմաօդային բազայի տարածքի մաս է կազմում։ Առաջիկայում սպասվում են նմանատիպ նոր գործերի հարուցումներ, այդ թվում՝ Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրի վերաբերյալ. այդ շենքը գտնվում է Քասաբյանների ընտանիքին պատկանած հողերի վրա։ Այս, ինչպես և նախորդ գործերի կապակցությամբ, համապատասխան փաստաթղթերն առկա են։

Հնարավոր կամ պարտադրված (ադրբեջանական կամ թուրքական կողմի նախաձեռնած) միջազգային դատավարությունը Հայկական հարցի վերը թվարկված բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի նկատմամբ պահանջելու է հայկական կողմից բարձրագույն պրոֆեսիոնալ մակարդակի գիտելիքներ միանգամից մի քանի մասնագիտացված բնագավառներում, ներառյալ ժամանակակից միջազգային իրավունքը՝ իր բազմազան դրսևորումներով, առարկաներով և նախադեպերով, միջազգային հարաբերություններն ու համաշխարհային քաղաքականությունը, հակամարտությունների պատմությունը մեր տարածաշրջանում և այլն։ Հարկավոր է, ի վերջո, հասկանալ, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտությունները, ամենից առաջ, պետությունների ու ժողովուրդների մտավոր առճակատում են։

Դժվար չէ նաև նկատել, որ հայության հիմնական միջազգային իրավական խնդիրները միմյանցից անջատ քննարկվելու դեպքում չեն կարող ստանալ հայկական կողմի համար ընդունելի լուծում։ Հետևաբար, դրանց ամուր և հմուտ կապակցումն ընդհանուր փաթեթի մեջ հայկական դիվանագիտության և իրավագիտության առաջնահերթ խնդիրը պետք է լինի։ Պարադոքսալ կերպով՝ Հայաստանում այդպիսի կապակցումը ցայսօր համարվում է քաղաքական տաբու, թեև համոզիչ պատճառաբանություններ այս առթիվ, բնականաբար, որևէ մեկը չի բերում։

——–

[1] Raymond H. Kévorkian and Paul B Paboudjian, Les Arméniens dans l’Empire ottoman а la veille du Génocide, Paris: Arhis, 1992, pp. 57-60.

շարունակելի

Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում `ազգային անվտանգության տեսանկյունից

7 Ապրիլի, 2011

Ե Ր Կ Ի Ր
դ ե կ տ ե մ բ ե ր 2 4 , 2 0 0 4 ,

Հայաստանի Հանրապետությունը մտել է զարգացման վճռորոշ փուլ։ 1988թ. աղետալի երկրաշարժից, 1990-ական թթ. առաջին կեսին մեծագույն զոհեր խլած Արցախյան ազատամարտից, զուգընթաց համակարգային փլուզումից հետո` տարեցտարի արձանագրվում է երկրի աստիճանական տնտեսական կազդուրում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ՀՀ ՀՆԱ-ն 2001թ.` նախորդ տարվա
համեմատ, աճել է 9,6%, 2002թ.` 12,9%, 2003թ.` 13,9%, 2004թ. առաջին 9 ամիսներին`
շուրջ 10%։

Արդարև, նորանկախ հայկական պետության լիարժեք կայացման համար ստեղծված են մի շարք ֆունդամենտալ նախադրյալներ. բավականին պաշտպանունակ տարածք (ներառյալ Արցախը` ազատագրված տարածքներով հանդերձ), հայկական բանակ, հրաշալի բնություն և հարուստ ընդերք (այդ թվում՝ ջրային նշանակալից ռեսուրսներ, որոնք ոչ հեռու ապագայում նավթից ու գազից պակաս չեն արժենալու), Սփյուռքի ներուժի ճիշտ օգտագործման հնարավորություն, դաշնակից ու բարեկամ պետություններ, աշխատասեր, տաղանդավոր և զոհողությունների պատրաստ ժողովուրդ` իր հնագույն ժառանգված մշակույթով, ազգային լեզվով զարգացած գրականությամբ ու գիտությամբ:

Սակայն այս ռազմավարական նախադրյալներն ամբողջապես “իրացնելու” համար անհրաժեշտ է պետական կառավարման շատ ավելի արդյունավետ համակարգի ձևավորում, որ նախատեսում է նաև ստվերային տնտեսության ու կոռուպցիայի մակարդակների կտրուկ նվազեցում։

Կոռուպցիան` օգուտ կորզելու նպատակով իրականացված պետական իշխանության չարաշահումն է։ Մեզանում այն հաճախ ավանդաբար նույնացվում է միայն կաշառակերության հետ, մինչդեռ այդ երևույթն ունի տարբեր ձևեր ու դրսևորումներ, ինչպիսիք են` վատնումը, խարդախությունը, շորթումը, կամայականությունը, գաղտնի տեղեկություններից շահույթ ստանալու միտված գործողությունը, ապօրինի նպաստը, արտոնություն կամ պարգևատրում ստանալը, հովանավորչությունը, խնամիականությունը, ապօրինի նվիրատվություններն ու ներդրումները և այլն։Թուլացնելով օրենքի իշխանությունը և հարվածելով պետության հեղինակությանը “ներսում” և “դրսում”, կոռուպցիան մեծապես արգելակում է երկրի զարգացումն ու տնտեսական աճը։

Հայաստանում կոռուպցիայի հետևանքներն իրենց վրա կրում են հասարակության անխտիր բոլոր խավերը, որովհետև այն տարածված է բոլոր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, դատական և այլ: Պատահական չէ, որ այժմ կոռուպցիայի հետ կապված խնդիրները լայնորեն քննարկվում են զանգվածային լրատվության միջոցներում, գիտական ու քաղաքական խորհրդաժողովներում։ Այդ ուղղությամբ աշխատում են հասարակական մի շարք կազմնակերպություններ, որոնք արդեն պատրաստել ու հրապարակել են ուշագրավ
վերլուծություններ։ Ավելին` 2003թ. նոյեմբերի 6-ին կառավարության ընդունած No.1522 որոշմամբ և ՀՀ նախագահի հաստատմամբ (դեկտեմբերի 1, 2003) գործի է դրվել “ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը”, պետական մարմիններում ստեղծվել են մասնագիտացված նոր բաժանմունքներ (մասնավորապես` ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ ոստիկանության ու դատախազության կազմում), միջգերատեսչական հատուկ խորհուրդներ և հանձնաժողովներ: Այսպես`Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որ գլխավորում է երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ստեղծվել է 2004թ. հունիսի 2-ին։ Այդ խորհրդի մաս կազմող Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը`ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի գլխավորությամբ, իր առաջին նիստը գումարեց 2004թ. օգոստոսի 6-ին։

2004թ. սկզբին Հայաստանը պաշտոնապես անդամագրվեց Եվրախորհրդի`Կոռուպցիայի դեմ պետությունների խմբին (GRECO), որի շրջանակներում կատարվելու և 2005թ. հրապարակվելու է Հայաստանում կոռուպցիայի ծավալների գնահատումը։

Միջազգային հակակոռուպցիոն ամենահեղինակավոր կազմակերպության` “Թրանսփարենսի Ինթրնեշնլ”-ի գնահատմամբ, 2004թ. Հայաստանի Հանրապետությունը 146 պետությունների շարքում զբաղեցնում է 82-րդ տեղը (բաժանելով այն Մադագասկարի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ) 3.1 միավորով (չափված` 0-10 սանդղակով, որտեղ 10-ը համապատասխանում է կոռուպցիայի ամենացածր մակարդակին): 2003թ. նույն կազմակերպության չափումների համաձայն, Հայաստանը 78-րդ տեղում էր 133 հետազոտված երկրների շարքում։

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը 2003-ին կիսում էին նույն ցանկի անպատվաբեր 124-րդ տեղը, իսկ 2004թ. զբաղեցնում էին համապատասխանաբար 133-րդ և 140-րդ տեղերը1։ 2003թ. ԱՊՀ երկրների մեջ ՀՀ-ից իր ցուցացիշներով բարձր էր միայն Բելառուսը (53-րդը)։

Այս ամենով հանդերձ, ՀՀ ազգաբնակչությունը շարունակում է գնահատել կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում իբրև “համատարած” և առաջիկայում այդ ճակատում ակնկալում է իրական պայքար ու շոշափելի արդյունքներ։

“Թրանսփարենսի Ինթրնեշնլ”-ի 2004թ. հոկտեմբերի 29-ին հրապարակած ուսումնասիրության մեջ գնահատվել է Հայաստանի օրինականության ազգային համակարգի (ՕԱՀ-ի) արդյունավետությունը: ՕԱՀ-ն այն ինստիտուտներն են, որոնք նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանը և նվազեցմանը: Ուսումնասիրության համաձայն, այդ ինստիտուտներից որևէ մեկի գործունեությունն արդյունավետ չէ, որովհետև “խոչընդոտվում է համակարգային բնույթ կրող հետևյալ գործոններով` քաղաքական կամքի բացակայությամբ, ինստիտուտների անկախության և ինքնուրույնության պակասով, իրավական դաշտի անկատարությամբ և օրենքների թերի կիրարկմամբ, վարչական և կադրային միջոցների սահմանափակությամբ, քաղաքականության ձևավորման մեջ հասարակության մասնակցության ցածր աստիճանով և այլն”:

Հարևան պետությունների հետ համեմատությունը չպետք է գոհացում ու հանգստություն պարգևի Հայաստանի իշխանություններին։ Նախ, արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն իսկ ակնարկում են, որ Վրաստանի երիտասարդ նախագահ Մ. Սահակաշվիլու հակակոռուպցիոն եռանդուն միջոցառումները կարող են արագորեն այդ երկիրը դարձնել տարածաշրջանային առաջատար նշված բնագավառում, բնականաբար, բերելով նաև քաղաքական որոշակի արտոնություններ ու տնտեսական նոր ներդրումներ։
Սակայն ամենակարևորն այն է, որ Հայաստանի աշխարհառազմավարական բարդ կացությունը մեր երկրի առջև դնում է ներքին կազմակերպվածության, համախմբվածության և ազգային համերաշխության անհամեմատ ավելի բարձր պահանջներ, քան ԱՊՀ անդամ-պետություններից որևէ մեկի առջև։ Հետևաբար, Հայաստանի պարագայում, կոռուպցիայի ցուցանիշները ճիշտ կլինի համադրել ոչ թե հարևան պետությունների ցուցանիշների, այլ` երկրի ազգային անվտանգության կենսական պահանջների հետ։
* * *
1 Ուսումնասիրված 146 երկրներից 60-ը ստացել են 3-ից ցածր միավոր, որն այդ երկրներում
կոռուպցիայի մեծ չափերի վկայություն է: Բանգլադեշի, Հաիթիի, Նիգերիայի, Չադի, Միանմարի, Ադրբեջանի և Պարագվայի միավորները 2-ից ցածր են: Առավել “մաքուր”
երկրների շարքին են դասվել Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան և Իսլանդիան, որոնք
ստացել են 9.5 և բարձր միավորներ:

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի լայն չափերի հիմնական պատճառներ և հակակոռուպցիոն պայքարի հիմնական դժվարություններ կարելի է համարել հետևյալ հանգամանքները.
1. Քաղաքացիական հասարակության որոշակի օտարվածությունը հանրային կառավարման ոլորտում վճիռների ձևավորման, կայացման,իրականացման ու նաև գնահատման գործընթացներից։
2. Հասարակության թերահավատությունը` հանրային կառավարմանն իրական և արդյունավետ մասնակցություն բերելու գործում:
3. Հասարակության` կոռուպցիայի դեմ պայքարը որպես բացառապես պետական մարմինների գործառույթ դիտելու հակումը:
4. Օրենսդրության մեջ հանրային կառավարմանը հասարակայնության մասնակցության ապահովման դեկլարատիվ բնույթը, երբ բացակայում են կառավարման արտաքուստ ժողովրդավարական դրույթների իրականացման գործուն և արդյունավետ մեխանիզմները:
5. ՀՀ մի շարք օրենքներ եվրոպական և ԱՊՀ (հիմնականում` Ռուսաստանի) օրենքների ուղղակի արտագրությունն են, հարմարեցված չեն հայկական միջավայրին ու պայմաններին, իսկ դրանց կիրարկումը լիովին անտեսում է ազգային մտայնությունը։
6. Պետական պաշտոնյաների և քաղաքացիների փոխհարաբերություններում յուրահատուկ տարրերի առկայությունը, որ խոչընդոտում է օրենքների գերիշխանությանը և նպաստում
կոռուպցիային:

Վերոհիշյալ բարդությունների հաղթահարումն անհնար է, եթե չհաջողվի հակակոռուպցիոն պայքարին զինվորագրել քաղաքացիական հասարակության ողջ ներուժը։ Ընդ որում, նույն պայքարի շրջանակներում անհրաժեշտ է կառուցել դրական ու կառուցողական համագործակցություն, մի կողմից, պետական մարմինների, մյուս կողմից` հասարակայնորեն ակտիվ խմբերի միջև: Այս առումով կարևորվում է հասարակության իրազեկության բարձրացումը` կոռուպցիայի տարբեր ձևերի,տարածվածության, ծնող պատճառների և նրանց դեմ պայքարի հնարավորությունների մասին։ Սակայն, իրազեկության բարձրացումը, առանց համարժեք միջոցների վճռական կիրառման, անիմաստ է. այն ընդունակ է առաջացնել հասարակական ցինիզմ և, այդպիսով, հակառակ ազդեցություն գործել` խրախուսել կոռուպցիայի աճը:

Ամփոփենք։ Կոռուպցիան խախտում է Հայաստանի ազգային անվտանգության հիմքերը ոչ միայն նյութական ու մարդկային ռեսուրսների առումով` առաջացնելով պետական սակավ միջոցների անհավասար բաշխում, աղքատություն, արտագաղթ ու ֆինանսների արտահոսք, բացասական այլ երևույթներ, նաև, որ առավել վտանգավոր է` քայքայում է շրջափակման ու կիսապատերազմական վիճակում ապրող Հայաստանի բնակչության համախմբվածությունն ու համերաշխությունը, խաթարում ազգային արժեքների ողջ համակարգը։ Նկատի ունենալով երկրի աշխարհառազմավարական դրությունը, այս կորուստները հղի են ծանրագույն հետևանքներով։ Հետևաբար, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալումը`տնտեսական, իրավական ու բարոյական անհրաժեշտություն լինելուց բացի, ձեռք է բերում նաև ազգային անվտանգության հրատապ խնդրի նշանակություն։ Չէ՞ որ
ազգային (ներառյալ` պետական) արժեքների և համակարգի երկարաժամկետ ապահով պահպանումը` ազգային անվտանգության բուն բովանդակությունն է։

ԱՐՄԵն ԱՅՎԱԶՅԱՆ
քաղաքական գիտությունների դոկտոր,
“Քարոզարշավ ընդդեմ Հայաստանում կոռուպցիան
խրախուսող իրավական և սոցիալական պայմանների”
Խմբի ղեկավար

Հայաստան-Սփյուռք.արդյունավետ համագործակցության մոռացված գրավականները

7 Ապրիլի, 2011

Հայաստան-Սփյուռք լրատվության միջոցների երրորդ համաժողով
Ծաղկաձոր, 16 սեպտեմբերի 2006 թ.

Արմեն Այվազյան
քաղաքական գիտությունների դոկտոր

Այսօր, երբ տոնում ենք անկախության 15-երրորդ տարեդարձը և Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, ճիշտ ժամանակն է մեկ անգամ ևս անկեղծ հայացքով գնահատել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները։

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության համար տակավին ստեղծված չեն գաղափարաբանական, կազմակերպչական ու ֆինանսական հիմքերը։

Գաղափարաբանական առումով՝ Հայաստանի կերպարը գլխիվայր շրջված է։

Սփյուռքում Հայաստանն այլևս չի դիտվում որպես աշխարհասփյուռ հայության ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ ու ՄԻԱԿ ՀԱՅՐԵՆԻՔ։ Հայաստանն ընդունված է դիտել առավելապես որպես “աղետի գոտի”, որին պետք է ընդամենը խղճալ ու ներածին չափով ֆինանսապես օժանդակել։ Հայրենաբնակ հայության մոտ ևս խաթարվել է հայրենիքի ըմռնումն ու զգացումը, որ արդյունք է և՛ խորհրդային շրջանում ստացած դաստիարակության, և՛ անկախության նորագույն շրջանում կրած մեծ զրկանքների, անարդարությունների և ապաշնորհ կառավարման, և՛ նույն այդ 15 տարիների ընթացքում թափ առած աղետալի արտագաղթի, բայց նաև՝ հայրենադարձությունն անլուրջ գաղափար համարելու Սփյուռքի ընդհանուր դիրքորոշման։ Մեծաթիվ և բարեկեցիկ Սփյուռք ունենալը նպաստում է շարունակվող արտագաղթին, որովհետև Սփյուռքը, մի կողմից, վառ օրինակ է տալիս հայրենաբնակ հայությանը, թե ինչպե՛ս կարելի է բարգավաճել Հայաստանից դուրս, օտար ափերում, մյուս կողմից՝ դյուրացնում է արտասահմանում աշխատանք գտնելու և հարմարվելու գործը: Սփյուռքը նաև հոգեբանական ինքնարդարացում է պարգևում պանդխտության ցուպը բռնած, բայց հայրենասիրության տարրեր ունեցող հայաստանաբնակ հային՝ մատուցելով նրան “այնտեղից հայրենիքին ավելի շատ օգուտ բերելու” ինքնախաբ բանաձևը:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նման հոգեբանության գերիշխանությունը ի չիք է անում լուրջ առաջընթացի հնարավորությունը։ Իրականում՝ Հայաստանը կարոտ է ոչ այնքան ֆինանսական, որքան բարոյահոգեբանական օժանդակության, որը հիմնված կլինի ոչ թե հայրենիքի նկատմամբ խղճահարության, այլ հպարտության ու ակնածանքի զգացմունքների վրա։ Որովհետև հայոց հայրենիքը այն չէ միայն, ինչ ներկայումս տեսանելի ու շոշափելի է։ Հայոց հայրենիքը պատմություն է, մշակույթ, քաղաքակրթություն, արժանապատվություն և, իհարկե, տարածք՝ իր հող ու ջրով։

Հայրենիքին առավելագույնս օժանդակելու լավագույն ու ամենաճիշտ միջոցը այրենադարձությունն է։ Միթե՞ պատահական էր, օրինակ, այն, որ լիբանանյան վերջին պատերազմի ավարտից և նրանում Իսրայելի կրած անհաջողություններից (շատ վերլուծաբաների գնահատականով՝ պարտությունից) ընդամենը 2-3 օր անց աշխարհի ամենազարգացած երկրներից՝ ԱՄՆ-ից (400 հոգի), Մեծ Բրիտանիայից (145 հոգի) և Կանադայից ընդհանուր առմամբ շուրջ 800 հրեա կազմակերպված ձևով ներգաղթեց Իսրայել։ 2000 թ.-ից ի վեր միայն Միայցյալ Նահանգներից Իսրայել է ներգաղթել 13,179 հրեա, որոնք կազմում են այդ նույն շրջանում ամբողջ աշխարհից Իսրայել ներգաղթած 224,641 հրեաների ընդամենը 6 տոկոսը։ Այսպիսի գործողությունների նպատակներից մեկը՝ իսրայելցիներին իրենց երկրի ապագայի նկատմամբ վստահություն ներշնչելն է։ Հիշեցնենք, որ նշված ժամանակաշրջանը համընկնում է 2-րդ Ինտիֆադայի հետ։

Իսկ մե՞նք։ Ինչու՞ Հայաստանի պետությունը, ո՛չ էլ սփյուռքահայ կազմակերպությունները գոնե մեկ հատ նման ակցիա չեն կազմակերպել, թեև պատերազմն ավարտվել է 12 տարի առաջ։ Չէ՞ որ հայրենադարձվողները կարող են կատարել նույն դերը, ինչ ռազմաճակատներում թարմ զորագնդերինն է, որոնք գալիս են փոխարինելու հոգնած ու հյուծված, թեկուզև ընտիր ջոկատներին:

Խնդիրը ֆինանսական չէ՝ ասֆալտի վերանորոգման համար գտնվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Խնդիրը նաև սփյուռքահայ զագվածների մեջ հայրենասիրության պակասը չէ՝ այսօր էլ կգտնվեն հարյուրավոր ու հազարավոր սփյուռք ահայեր, որոնք հոգևորը կգերադասեն նյութականից, հայրենիքի դառնություններն ու դժվարությունները՝ օտարության խաբուսիկ քաղցրություններից, մայրենի լեզվով զավակներին դաստիարակելը՝ օտարաշունչ կրթությունից, հայության պայքարին մասնակից լինելը՝ սերունդների անխուսափելի ձուլումից։ Սփյուռքի ընդհանուր թվաքանակի առումով այսպիսի մարդիկ առայժմ չնչին փոքրամասնություն են, բայց նրանք այնուհանդերձ հազարներ են։ Հայրենադարձվելով՝ նրանք կարող են մեծ դեր կատարել Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ժողովր դագրական ճգնաժամը մեղմելու, սոցիալական արդարության ու հավասար իրավունքների համար ընթացող պայքարին մասնակցելու, հետագա՝ առավել մեծաթիվ հայրենադարձությունների ճանապարհը հարթելու առումով։

Բանն այն է, որ Հայաստանի պետությունը, ինչպես նաև սփյուռքահայության վերնախավը, տարբեր (անձնական մերկանտիլ, հատվածական, կուսակցական և այլ) պատճառներով, մերժում է հայրենադարձության բուն գաղափարը, երբեմն նույնիսկ մտածված ու նպատակասլաց պայքարելով այդ գաղափարի դեմ։

Այսօր սփյուռքահայ կառույցների մեծ մասի օրակարգը որպես գլխավոր նպատակ հռչակում է այսպես կոչված “հայապահպանումը”: Հայաստանում էլ՝ շատերը սփյուռքի գոյության իմաստը տեսնում են հայապահպանության մեջ: Բայց ի՞նչն է հայապահպանման նպատակը. ահա դա արդեն անհայտ է մնում: Արտերկրում հայապահպանումը դարձել է անիմաստ, ինքնանպատակ գաղափար:

Սփյուռքահայության գոյապահպանման, այն է՝ հայապահպանման բուն և վերջնական նպատակը (նաև գլխավոր միջոցը)՝ սեփական հողերի վրա, անկախ պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, առայժմ՝ այսօրվա Հայաստանում (այն ամբողջ տարածքում, որը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է), հետագայում՝ նաև պատմական Հայաստանի ազատագրվելիք այլ հատվածներում:

Հայապահպանումն իմաստ ունի միայն, եթե այն գալիս է օժանդակելու ազգային խնդիրների իրականացմանը: Պատմական այս ժամանակահատվածում այդ խնդիրներից են Հայաստանի պետության կայացումն ու ամրապնդումը, հայրենադարձությունը (“հայահավաքը”), հայոց ոտնահարված ազգային իրավունքների պաշտպանությունը:

Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն հայապահպանման կարևորագույն տարրերը:
Մասնավորապես, հայերի քաղաքական գիտակցությունը զրկվում է ազգի գոյատևման դաշտն ու այնտեղ ամեն օր ընթացող հայ-թուրք/ադրբեջանական օբյեկտիվ պայքարը տեսնելուց: Դրանով խանգարվում է իրականության ճիշտ ըմբռնումը:

Ավելին, օտար միջավայրի ձուլող իրադրության մեջ՝ հայոց լեզվի և մշակույթի թույլ ու թյուր իմացության պայմաններում, հայապահպանման բուն նպատակի անտեսումը զրկում է տարագիր հային այդ նպատակի դիմադրողականություն ներարկող ընդունակությունից:

Ուրեմն, Հայաստանի և Սփյուռքի կառույցները պարտավոր են լուրջ քարոզչական աշխատանք տանել հայության մեջ՝ վերականգնելու համար զգալիորեն թուլացած հայրենիքի գաղափարն ու զգացումը, ինչպես նաև հայապահպանության բուն նպատակի գիտակցումը։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցման առանցքը պետք է կազմեն հայրենադարձությանը նպաստող աշխատանքները։ Մանրամասնությունների մասին ես բավականին գրել եմ, ուստի այստեղ դրանց չեմ անդրադառնում, կարևորը՝ հայրենադարձության անհրաժեշտության անվերապահ և անհապաղ որդեգրումն է հայրենի պետական և սփյուռքահայ կառույցների կողմից, մնացածը՝ տեխնիկական հարցեր են։

Վերջապես պետք է հասկանալ, որ ամենամեծ կապիտալը մարդն է և մարդուժը: Աշխարհաքաղաքական այս ծանրագույն միջավայրում երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը պարզապես չի կարող երկար գոյատևել: Այսօր մի շարք նախկինում ամուր հայկական գաղթօջախներ, կարելի է ասել, այլևս ապագա չունեն և կամացկամաց կամ գուցե արագորեն կազմալուծվելու են, գաղթելով Ամերիկաներ, Ավստրալիաներ ու Ռուսաստաններ։ Դրանց թվին են պատկանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքի և Թիֆլիսի հայ համայնքները։ Հայկական շունչը պահպանած, հայեցի դաստիարակություն ստացած այդ զանգվածներին հենց այնպես կորցնելն անթույլատրելի է:

Նշենք նաև լավատեսություն ներշնչող զարգացումները։ Վերջին տասնամյակում Հայաստան արդեն իսկ ներգաղթել և ապրում են հազարավոր հայեր, որոնք եկել են սեփական կամքով ու նախաձեռնությամբ: Դա նշանակում է, որ նոր հայրենադարձության գործընթացն սկսվել է, թեպետև այն ընթանում է անհատական մակարդակով:

Այնինչ հայերին Հայաստան պետք է հրավիրել պետական մակարդակով, ստեղծելով հնարավոր բոլոր դյուրությունները նրանց համար: Ներգաղթն իր հետ բերում է նաև ուղղակի ներդրում ինչպես կապիտալի, այնպես էլ մասնագիտական առումով:
Իսրայելը ինչպե՞ս է ոտքի կանգնել ու զարգացել: Միայն ու միայն ներգաղթի շնորհիվ:

Պետք է ողջունել լիբանանյան վերջին պատերազմի օրերին Հայաստանի վարչապետի և որոշ պաշտոնյաների հայտարարությունները՝ մեր հայրենակիցներին ընդունելու հայրենի պետության պատրաստակամության մասին։ Ցավոք սրտի, նրանց ընդունման գործնական մեխանիզմներն տակավին մշակված չեն։ Ամենից առավել՝ հայության հայրենադարձությունը Հայաստան, ներառյալ Արցախ՝ ազատագրված տարածքներով հանդերձ, կենսական անհրաժեշտություն է Հայաստանի ազգային անվտանգության համար։

Հայրենադարձությունն անհրաժեշտ է նաև ազգային ինքնությունը պահպանել ձգտող սփյուռքահայերին։ Այսպիսով՝ ասվածից հետևող եզրակացությունն է՝ ժողովրդագրությունն է որոշում ամեն ինչ։

Կազմակերպչական առումով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում չստեղծվեցին նոր կառույցներ, որոնք կկարողանային պատշաճորեն գործ ունենալ քանակապես ու որակապես կտրուկ աճած փոխհարաբերությունների հետ։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցվածքային պատկերն այսպիսին է։

Իրադրությունը Հայաստանում
• Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն, փոխանակ ընդլայնվելու և անկախ Հայաստանի շահերից բխող ծրագրերով առաջնորդվելու, պարզապես ցրվեց։
• Հայաստան-Սփյուռք հարաբերություններով արտգործնախարարության շրջանակներում զբաղվելու թույլ փորձերը, մասնավորապես, Սփյուռքի հարցերով արտգործնախարարի հատուկ տեղակալի պաշտոնի կարճատև գոյությունը, փաստորեն ձախողվեցին։ Այսօրվա վիճակով այդ հարցերով ՀՀ ԱԳՆ-ում զբաղվողների թիվն ու մանդատն ի սկզբանե կանխում
են լուրջ աշխատանքների իրականացումը։ Բացի այդ, ԱԳՆ-ի գործառույթները բոլորովին տարբեր են՝ դրանք պատկանում են միջպետական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ոլորտին։ Մինչդեռ խոշոր սփուռք ունեցող պետությունների շարքում Հայաստանը թերևս միակն է, որը չունի սփյուռքի հարցերով հատուկ նախարարություն
կամ գոնե պետական կոմիտե։ Մինչդեռ, օրինակ, մարդկային ռեսուրսների պակաս չունեցող Չինաստանում դա ամենամեծ նախարարությունն է։ Իսրայելում գործում է Ներգաղթողների կլանման (աբսորբցիայի) անունը կրող նախարարությունը, որն իր երկարամյա գոյության
ընթացքում մշակել է բազմաթիվ արդյունավետ մեխանիզմներ: Ռուսաստանն ու Ադրբեջանը վերջերս են ստեղծել իրենց սփյուռքերի հարցերով համապատասխան կոմիտեներ։
• “Հայաստան” հիմնադրամի ներկա կարողություններն այն վերածել են մի կազմակերպության, որը հեռավոր կերպով անգամ չի հիշեցնում այն համահայկական հզոր կառույցը, որն սկզբնապես նպատակադրված էր։
• Հայաստան-Սփյուռք 1-ին և 2-րդ համաժողովները նույնպես չկարողացան պարգևել մեզ շոշափելի և կոնկրետ արդյունքներ։ Ի՞նչպիսի ակնկալիքներ կարելի է ունենալ Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովից, որը երկու օրից բացվելու է Երևանում։ Մեր կարծիքով, այս 3-
րդ համաժողովի միակ ռեալ արդյունքը կլինի այն, որ 50 ներդրողներ կստանձնեն սահմանամերձ 50 գյուղերի զարգացմանը սատարելու հույժ կարևոր գործը, բայց միթե՞ այդպիսի մասնավոր որոշումներ ընդունելու համար պարտադիր է հրավիրել Հայաստան-Սփյուռք մեծ համաժողովներ, մանավանդ, որ այդ 50 ներդրողներն արդեն գտնվել են ու
հայտնի են։

Իրադրությունն Սփյուռքում
• Արտերկրում ստեղծվեցին նոր կառույցներ՝ Լինսի հիմնադրամը, Միացյալ հայկական ֆոնդը (United Armenian Fund), որոնք խիստ կարևոր աշխատանք են տանում Հայաստանին ֆինանսապես օժանդակելու գործում, սակայն օգնության ծրագրերը ակտիվորեն չեն
ներգրավում սփյուռքահայ զանգվածներին Հայաստանի ու հայության կյանքի մեջ։
• Լոբբինգն ինքնին շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք է, բայց քանի դեռ նրանում բացակայում են հե՛նց Հայաստանի հետ կապված կոնկրետ միջոցառումները, լոբբինգը նույնպես չի ներգրավում սփյուռքահայ զանգվածներին։ Բացի այդ, լոբբինգը պայքարի
կրավորական միջոց է, եթե չի ուղեկցվում այլ ծրագրերով։
• Համասփյուռքյան կազմակերպություն ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են բազմաթիվ պատճառներով (որոնք այստեղ քննարկելն անիմաստ է) և այս փուլում իրատեսական չեն թվում։

Այսպիսով, ցայսօր Սփյուռքի ներգրավումը Հայաստանի կյանքին ընթացել է հին ճանապարհներով՝ 1) օգնության ծրագրեր, 2) լոբբինգ (հիմնականում ԱՄՆ-ում,
վերջերս էլ Եվրոպական Միությունում), 3) քաղաքական հովանավորություն առանձին
քաղաքական խմբերին Հայաստանում։

Առաջընթաց արձանագրելու համար հայությունն ինքնակազմակերպման շեշտակի աճի կարիք ունի՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում, ինչպես նաև այդ երկուսի միջև։ Հայաստանը, իր դժվարություններով ու ձախողումներով, բայց նաև կարևոր ձեռքբերումներով, ամենաիրական առանցքն է, շատ առումներով՝ միակը, որի շուրջը կարելի է կառուցել սփյուռքահայ կյանքն ու ինքնությունը։

Կարծում ենք, օգտակար կլինի մտածել արտերկրում այնպիսի նոր կառույցների հիմնադրման մասին, որոնց միակ խնդիրը կլինի հայրենադարձությանն ամբողջ հնարավոր օժանդակություն ցուցաբերելը՝ ֆինանսական, տեղեկատվական, իրավական, ինչպես նաև գաղափարական առումներով։ Այդ նոր կառույցները պետք է անկախ լինեն սփյուռքյան բոլոր մյուս կառույցներից, ինչպես նաև հայկական պետությունից։

Հույժ կարևոր է Հայաստանում Սփյուռքի հարցերով նախարարության հիմնումը։
Ժամանակն է նաև խոշոր ներդրումներ կատարել հայրենադարձության մեջ, որը կբարձրացնի ազգի ոգին, ինչպես նաև երկրի տնտեսությունը, իսկ համաշխարհային պատմությունից քաջ հայտնի է, որ այս երկուսը սերտորեն փոխկապակցված ոլորտներ են։
Ի մի բերենք, Հայաստան-Սփյուռք համագործակցության ճիշտ կազմակերպումը նախատեսում է լուրջ փոփոխություններ հայկական աշխարհի գաղափարաբանական ու կազմակերպչական կյանքում (ներառյալ Հայաստանի օրենսդրական դաշտում)՝ հիմքում ունենալով Հայաստանում վաղ թե ուշ հայության միավորման գաղափարը։

Հայկական Ինքնության Գրավականները Կամ Ո՞Վ Է Հայը

7 Ապրիլի, 2011

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ararat-center.org

Հայաստանի և հայության զարգացման ներկա բարդագույն ժամանակահատվածում հայկական ինքնության հիմնախնդիրը ներկայացնում է ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն, այլև ունի լուրջ գործնական նշանակություն: Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման և ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելին, խոչընդոտում է համազգային խնդիրների և նպատակների շուրջ անհատի և հասարակության միավորմանը:

Ի վերջո, ո՞վ է այսօր հայը: Որքան էլ հարցը նուրբ է և շոշափում է միլիոնավոր մարդկանց (հատկապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցների) զգացմունքները, այդուամենայնիվ, նրան պատասխանելն անհրաժեշտ է: Թեման հավուր պատշաճի լուսաբանելու համար նախ և առաջ համակողմանիորեն ներկայացնենք այն իրադրությունը, որում գտնվում է հայ ազգն այսօր. այն անառարկելի իրողությունները, որոնք մենք պարտավոր ենք տեսնել և ընդունել այնպես, ինչպես նրանք կան, այլ ոչ թե աչք փակել, ինչպես անում է հայության մի ստվար հատվածը, ներառյալ նրա “վերնախավը”:

Այսպես.

Իրողություն 1. Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջև իր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի տարածքում: Այդ վտանգը բխում է միաժամանակ մի շարք փոխկապակցված աղբյուրներից.

ա) Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հնարավորություն.

բ) ծայրաստիճան սրված ժողովրդագրական ճգնաժամ (հանրապետությունը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ շարունակվող արտագաղթը բացասաբար է ազդում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա).

գ) տեղապտույտ հայկական պետության և նրա քաղաքական հաստատությունների կայացման գործընթացում.

դ) Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի անմշակվածություն (2007թ. փետրվարին ընդունված “Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը” դեկլարատիվ փաստաթուղթ է, որը, պաշտոնական հայտարարության համաձայն, գրված է Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի փորձագետների “մեթոդադաբանությամբ” և “խմբագրմամբ”). արդյունքում չկա ազգային շահերի վրա հիմնված հստակ արտաքին քաղաքական ուղղվածություն:

ե) Հայաստանի ծանր կախվածություն արտաքին ուժերից.

զ) Սոցիալական լարվածություն՝ իր դասակարգային ու տարածքային առումներով հանդերձ (այդ թվում նաև արհեստականորեն ստեղծված, բայց արդյունավետորեն պահպանվող “հայաստանցի” և “ղարաբաղցի” վտանգավոր հակադրությունը, քաղաքական գործիչների և հաստատությունների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, որոշումներ կայացնելուց ժողովրդի օտարումը).

է) հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկած համատարած կաշառակերության դեմ որևէ պայքարի բացակայություն.

ը) Հայաստանում լեզվական հետևողական քաղաքականության բացակայություն, գործնականում՝ մայրենի լեզվի անպաշտպանվածություն.

թ) Ջավախքից հայերին դուրս մղելու Վրաստանի որդեգրած պետական քաղաքականություն, որն իրականացվում է վարչական, տնտեսական, հոգևոր, մշակութային, ժողովրդագրական, լեզվական ճնշումների և արդեն իսկ հստակ ուրվագծվող ուժային եղանակների միջոցով:

Հարկ է հատուկ նշել ամենահրատապ վտանգը՝ Թուրքիայի մասնակցությամբ մեթոդապես ծրագրվող ու մանրազնին նախապատրաստվող ադրբեջանական ներխուժման լուրջ հավանականությունը, որի հաջող իրականացման՝ Արցախի և հարակից ազատագրված տարածքի բռնազավթման դեպքում, Հայաստանի Հանրապետության անհետացումն աշխարհի քարտեզից կդառնա անխուսափելի, քանի որ հաջորդ (եթե ոչ միաժամանակյա) հարվածը կհասցվի թյուրքական երկու դաշնակիցներին տարանջատող վերջին պատվարին՝ Սյունիքին, որն առանց արցախյան “պատնեշի” զրկված կլինի գոյատևման հնարավորությունից: Հայաստանի կենտրոնական շրջանների հետ Սյունիքի թույլ հաղորդակցուղիները, պաշտպանության խորքայնության բացակայությունը, հակառակորդի մոտ ժամանակակից հրետանային այնպիսի համակարգերի առկայությունը, որոնք ընդունակ են ռմբահարել Սյունիքի ողջ տարածքը, ինչպես նաև Արցախի անկման հետևանքով առաջացած հոգեբանական հարվածը ռազմավարապես կենսականորեն կարևոր այդ երկրամասի պաշտպանունակությունը կիջեցնեն զրոյական աստիճանի: Հայաստանի մնացյալ մասը թուրք-ադրբեջանական օղակի մեջ առնելը Հայաստանը կվերածի անդրկովկասյան Սվազիլենդի տիպի մի գետտոյի, և այնուհետև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ոչնչացումը, եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշման միջոցով լոկ ժամանակի հարց կլինի: Զրկվելով կայուն զարգացման հեռանկարից և աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի ապահով ապաստան լինելու հնարավորությունից, երկրաչափական պրոգրեսիայով աճող լայնածավալ արտագաղթի արդյունքում Հայաստանն այնքան կթուլանա, որ հեշտությամբ կկլանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կողմից: Ու թեև հայ ժողովուրդը մեկ անգամ՝ 1990-ական թթ., չեզոքացրեց այս նույն սցենարը, թուրք-ադրբեջանական դաշինքը չի հրաժարվել այն կրկնելու մտքից և, եթե հայությունը պատրաստ չեղավ արդյունավետ դիմադրություն ցույց տալ, փորձելու է ռևանշ վերցնել:

Իրողություն 2. Հայությունը կկարողանա գոյատևել միայն այն դեպքում, եթե գոյատևի Հայաստանը (որպես պետություն և այնտեղ ապրող հայ ժողովուրդ):

Իրողություն 3. Առանց Հայաստանի հայկական Սփյուռքը չի կարող ներկայացնել ազգ, այսինքն` կենսունակ մարմին, որն ապահովում է հայության պահպանումն ու վերարտադրումը (էլ չենք խոսում հայոց լեզվի ու մշակույթի գոյության ու զարգացման մասին):

Իրողություն 4. Վերջին տասնամյակում կտրուկ արագացել են Սփյուռքում ընթացող ուծացման անողոք գործընթացները` ընդունելով աննախադեպ ծավալներ: Մասնավորապես, արտագնացության հետևանքով տարեցտարի նոսրանում են Մերձավոր Արևելքի հայկական հզոր համայնքները, որոնցում մինչև վերջերս խիստ հազվադեպ էին խառնամուսնությունները, արդյունավետորեն գործում էին հայկական դպրոցներն ու մյուս համայնքային կառույցները: 20-30 տարի անց Լիբանանի, Իրանի, Սիրիայի երբեմնի ծաղկուն համայնքներից լավագույն դեպքում պահպանվելու են միայն փոքր կղզյակներ, ինչպես դա արդեն տեղի ունեցավ Իրաքում: Իսկ Ռուսաստանում և Արևմուտքի զարգացած երկրներում ապրող հայերը ենթակա են առավել արագընթաց ձուլման:

Իրողություն 5. Առանց հայոց լեզվի չկա հայկական մշակույթ. լեզուն, պետականության ու այդ պետականությանը ենթակա տարածքների հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարևորագույն միջոցն է: Այն, որ մեր շատ հայրենակիցներ, հատկապես Սփյուռքում, կարող են առանց հայոց լեզվի իմացության իրենց հայ համարել, հնարավոր է միայն նրա շնորհիվ, որ հայ ազգի Հայաստանում ապրող մասն առ այսօր խոսում, գրում ու ստեղծագործում է հայերեն: Պատկերացնենք վարկածային մի այսպիսի իրավիճակ. Հայաստանի հայերը մոռացել են մայրենին և հաղորդակցվում են, ուսում առնում, գրում և ստեղծագործում որևէ օտար լեզվով, կարևոր չէ` ռուսերենով, անգլերենով թե չինարենով: Դա կարող է նշանակել մեկ բան՝ հայկական քաղաքակրթության, հայկական մշակույթի, հայ ազգի վերջ: Իսկ այսօր հայոց լեզվի ու մշակույթի պահպանման և զարգացման հիմնախնդիրն իր ողջ հասակով հառնել է արդեն բուն Հայաստանում:

Դա, ինչպես արդեն ասվեց, կապված է մեր հայրենակիցների արտագաղթելու արդյունքում հայոց լեզուն կրողների թվաքանակի կրճատման (այդ թվում նաև մեր ներուժի՝ երեխաների, որոնք արտասահմանում կստանան ոչ հայեցի կրթություն) և պետության կողմից հայոց լեզվի պատշաճ պաշտպանության բացակայության հետ: Անկախության 16 տարիներից հետո ժամանակն է լիարժեք գնահատելու լեզվի հիմնարար դերն ու տեղը ազգային կյանքում, որ դեռևս չի արվում ո՛չ քաղաքական վերնախավի, ո՛չ էլ հայ մտավորականության զգալի մասի կողմից։ Ընդհակառակը՝ լեզվաքաղաքականության, ինչպես և մի շարք այլ հիմունքային, հարցերում դեռևս փորձեր են արվում ետ շրջել հայ քաղաքական մտածողությունը:

Հետևություններ:

Հետևություն 1. Հայությունը գտնվում է գոյապայքարի ակտիվ փուլում իր հայրենիքի աներևակայելի զոհողությունների գնով պահպանված մի բեկորում: Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը պայքարող օրգանիզմ է, որի հիմնական՝ կենսականորեն կարևոր գործառույթը պայքարն է գոյապահպանման համար:

Հետևություն 2. Այդ գոյապայքարի հիմնական ճակատներն անցնում են ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած սահմանագծերով, այլ ակնհայտորեն հե՛նց երկրի ներսով` ընդգրկելով և՛ ժողովրդագրության, և՛ տնտեսության, և՛ սոցիալական, և՛ գիտության, և՛ կրթության ու այլ ոլորտները: Արտագաղթը, անկախ իր պատճառներից, հայերին ամբողջությամբ կամ մասնակիորեն դուրս է մղում գոյապայքարի կենտրոնական դաշտից՝ Հայաստանից: Նրանց հայրենադարձությունը, ընդհակառակը, նշանակում է կենսականորեն անհրաժեշտ ազգային ներուժի համալրում:

Վերը շարադրած ռազմավարական իրավիճակը հիմք ընդունելով` փորձենք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է Հայը և ինչո՞վ է նա տարբերվում ծագումով Հայից:

Հայ է նա, ով.

1) Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում.

2) Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ.

3) անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջև քաղաքական պարտավորություններ.

4) արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր և իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները.

5) հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին.

6) ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով և նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:

Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր իրենց հայրենիք են համարում ոչ թե Հայաստանը, այլ իրենց ծննդավայրի կամ քաղաքացիության երկիրը, ովքեր Հայաստանի նկատմամբ քաղաքական պարտավորություններ ու հոգեբանական կապվածություններ չունեն, ովքեր չեն ուզում մտածել Հայրենիքում ապրելու մասին, չեն ուզում լինել հայոց լեզվի կրողը, գիտակցաբար կամ անգիտակցորեն հաշտվել են իրենց սերունդների անխուսափելի ուծացման ու ձուլման հետ, կարող են համարվել ընդամենը ծագումով հայ, քանի որ իրականում նրանք կամ աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) են, կամ էլ՝ այլ ազգության ներկայացուցիչ: Եվ բոլորովին կարևոր չէ, որ նրանք այդ ամենով հանդերձ կուրծք կծեծեն ու կբղավեն, թե իրենք են ամենաիսկական հայերը (ակնհայտ ինքնախաբեություն): Էականն այն է, որ այդպիսի անհատը այլևայլ պատճառներով հայտնվել է ազգի կենսագործունեությունից դուրս և նրանում որևէ անձնական մասնակցություն այլևս չի ունենում, այն էլ ազգի համար օրհասական պահին:

Այդ առիթով հարկ է նաև նկատել, որ ինչպես ցանկացած ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է նրա` այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ և ներդրած ավանդով:

Այսպիսով, հային պետք է տարբերել հայկական ծագում ունեցող մարդուց: Սա ամենևին չի նշանակում առաջինին համարել լավը, իսկ երկրորդին՝ վատը: Պարզապես երկրորդն արդեն չի կարող և չի ուզում որևէ զոհողության գնալ հանուն Հայաստանի և արդեն արմատապես տարբեր ազգային ինքնագիտակցություն ունի:

Ծագումով հայերին օգտակար կլինի ազնվորեն, առանց ինքնախաբեության և երեսպաշտության նայել ճշմարտության աչքերին. նրանք ըստ էության արդեն դուրս են եկել ազգի կենսագործունեության դաշտից: Այդուհանդերձ, նրանց համար բաց է երկկողմանի ճանապարհը. վերջնական ձուլում կամ վերադարձ ազգային արմատներին՝ հայոց լեզվի ու մշակույթի վերագտնում, մասնակցություն ազգային կյանքին: Այս իմաստով Սփյուռքի մի ստվար հատվածը վերադարձի հնարավորություն ունեցող հայեր են: Ցավոք, բուն Հայստանում էլ քիչ չեն օտարված հայերը, ովքեր ամբողջովին կամ մասնակիորեն հեռացել, խորթացել ու կտրվել են հայոց լեզվից, մշակույթից ու քաղաքականությունից, չեն գիտակցում ամբողջ հայությանը  սպառնացող ոչնչացման ընդհանուր վտանգը:

Ուզում եմ կրկնել այն, ինչ բազմիցս գրել եմ: Հայության պահպանումն արտերկրում ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հողերում, ազգային պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այ­սօր­վա Հա­յաս­տա­նում՝ այն տարածքում, որը գտնվում է հայկական զինված ուժերի հսկողության տակ: Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն “հայապահպանման” կարևորագույն տարրերը:

Ֆիզիկական գոյատևման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանցքն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում և կազմում է հայկական ինքնության հիմնասյունը՝ անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգային նպատակների իրագործման։ Այսօրվա դրությամբ դրանք են.

1) ցանկացած գնով պահպանել Հայաստանի անվտանգության համար այն նվազագույն անհրաժեշտ տարածքը (ՀՀ-ն և ԼՂՀ-ն իր շուրջն ազատագրված բուն հայկական հողերով հանդերձ), որի վրա Հայաստանը գոյություն ունի իր անկախության ողջ ժամանակահատվածում,

2) իր հայրենիքում հայ ժողովրդի թվաքանակի մեծացում,

3) Ջավախքի հայության պահպանում,

4) սոցիալական արդարության, ժողովրդավարության սկզբունքների, հայոց լեզվի և մշակույթի, ազգային մյուս արժեքների ու շահերի պաշտպանության ու զարգացման հիման վրա ազգային իրավական պետության կառուցում:

Այդ պայքարի ճանապարհին հարկ է լինում հաղթահարել հսկայական խոչընդոտներ, գործնական, գաղափարախոսական ու հոգեբանական զանազան արգելքներ և քարացած կաղապարներ, որոնք թեև իրականում բխում են ոչ հայկական աղբյուրներից, բայց հաճախ են կյանքի կոչվում հե՛նց հայկական քաղաքական կառույցների ձեռքերով, այն կառույցների, որ վաղուց կամ նորերս  են ընկել արտաքին ուժերից ստրկական կախվածության մեջ:

Այդ նպատակներով պայքարի մեջ հայի ներգրավվածությունն ի վիճակի է նրան տալ էթնիկ դիմադրողականությունն ամրապնդող հույզերի, զգացմունքների ու գիտելիքների այնպիսի պաշար ու հարստություն, որ նրա մոտ ձգտում և պահանջարկ կառաջանա նաև յուրացնելու և կրողը դառնալու ազգային ինքնագիտակցության հիմնարար տարրերի՝ լեզվի, մշակույթի, ավանդական բարքերի ու սովորույթների:

Ընդհանրացնելով ասվածը, կարելի է եզրակացնել. քանի որ իբրև ազգ և պետություն Հայաստանը ներքաշված է երկարատև պայքարի մեջ թվաքանակով, նյութական պաշարներով ու տարածքով իրեն գերազանցող ուժերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ապա այդ պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով:

Արմեն Այվազյան
 քաղաքական գիտությունների դոկտոր
“Արարատ” ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

P.S. Վերջում առաջարկում եմ կարդալ մի հատված Ռափայել Պատկանյանի “Հայ և հայություն” բանաստեղծությունից` գրված դեռևս 1855 թ., և Գարեգին Նժդեհի արտահայտություններից մեկը, որոնք շատ համահունչ են մեր նյութին:

Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կնքում՝ բաց բերանն ու երես։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք…
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար…
Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.
Մի՛ խնայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բե՛ր նորան զոհ
Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Ավելի ուշ՝ 20-րդ դարի կեսերին ճիշտ նույնն էր շեշտում նաև Գարեգին Նժդեհը. “Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ, և վաղը պիտի չուզենա մեռնել՝ քո զավակը չէ՛, հայ չէ՛”։ Այս համընկնումները նշանակում են ընդամենը մի բան. Հայաստանի կենաց-մահու գոյապայքարը շարունակվում է արդեն շուրջ մեկ և կես դար։